Թուրքական հանրության ֆեդերացիայի նախագահ Կայա Բոզտեպեն «Hurriyet»-ին հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը մտադիր է ուժեղացնել ԱՄՆ-ում թուրքական սփյուռքի աշխատանքը` հատկապես հայոց ցեղասպանության հերքման հարցում: Նրա հավաստմամբ, այժմ ԱՄՆ-ում բնակվում է է 2,5 մլն թուրք: Այդ նպատակով Թուրքիայի ԹՀՖ-ն նույնիսկ ուսումնասիրելու է նաեւ հայկական լոբբիի փորձը: Ավելին, թուրքերը որոշել են իրենց այդ աղտոտ ու ստի վրա հիմնված քարոզչությանը մասնակից դարձնել ոչ միայն թուրքերին, «իրենց փոքր եղբայրներ» ադրբեջանցիներին, այլեւ՝ հրեաներին: Ադրբեջանական սփյուռքը եւս մտադիր է աջակցել այդ գործին: Իսկ թուրքերը մտադիր են մեծ թափով համագործակցել հրեական լոբբիի հետ: «Այսինքն մենք սկսելու ենք հզոր գործ:
Ես կարծում եմ, որ շատ շուտով մենք կտեսնենք մեր աշխատանքի պտուղները, – ասել է Կ. Բոզտեպեն: Եվ ցեղասպանություն տեսած հրեա զանգվածը շարունակելու է օգնել մեկին, ով ժխտում է այն: «Դա հերթական ադրբեջանա-թուրքական պրովակացիա է», – Panorama.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, սակայն ամերիկյան հրեական լոբբին տասնամյակներ շարունակ աջակցում է թուրքերին եւ կասեցնել է տալիս հայոց ցեղասպանության ճանաչումը, ուստի Ռ. Վարժապետյանը կամ այլոք զուր հայտարարություններ եւ մեկնաբանություններ թող չանեն: Իսրայելն էլ իր դաշնակիցների շարքերում տեսնում է Թուրքիային եւ Ադրբեջանին, բայց ոչ երբեք Հայաստանին:
«Լուսանցք» թիվ 29 (115)



