Փառքի եւ հավերժի թանգարաններ

«Նախիջեւան» հայրենակցական միությունը եւս ձեռնամուխ է եղել Գարեգին Նժդեհի անվան տուն-թանգարանի ստեղծմանը. ասել է միության նախագահ Մելս Մկրտչյանը: Նրա խոսքով, բացի թանգարանից այն կլինի նաեւ գաղափարական կենտրոն:

Ներկայում թանգարանի ստեղծման համար դեռեւս անհրաժեշտ նմուշներ են հավաքվում: Հայրենակցական միության ծրագրային գործունեությունում գերակայող խնդիրը, Մ. Մկրտչյանի հավաստմամբ, ժողովրդին միավորելն ու հենց այդ միավորման մեջ բնօրրան վերադառնալու տեսլականն իրագործելն է:

«Ամեն տարի մենք ուխտագնացություն ենք կազմակերպում Գարեգին Նժդեհի, նրա մոր, Պարույր Սեւակի գերեզմաններին: Բացի այդ, մենք ունենք ավանդույթները շարունակելու, դրանք վառ պահելու մեր սովորույթը»,- ասել է հայրենակցական միության նախագահը:

Տեղեկացնենք նաեւ, որ «Անմար կրակներ» բարեգործական հասարակական ռազմա-հայրենասիրական կազմակերպությունը (ազատամարտիկներով կազմավորված) նախատեսում է ստեղծել 1990թ. հայտնի ՀԱԲ (Հայոց ազգային բանակ) ռազմական կազմավորման (նաեւ՝ ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի) անվան թանգարան. նշել է կազմակերպության նախագահ, նախկին ազատամարտիկ Ասյա Բարխուդարյանը: Այս մասին առաջիկայում կարվի հայտարարություն:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 3 (116), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.