Օրերս Հայաստան էր այցելել Սինգապուրյան տնտեսական հրաշքի հեղինակը` այժմ Սինգապուրի հանրապետության նախարար Լի Կվան Յուն: Նա ներկայացրեց Հայաստանի զարգացման հեռանկարների իր տեսակետները: Մինչ դրանց անդրադառնալը, հակիրճ ասենք, թե ով է Կվան Յուն, որպեսզի ավելի պարզ դառնա նրա ասածը:
Կվան Յուն ծնվել է Սինգապուրում 1923թ.: Որպես վարչապետ պաշտոնավարել է 1959 – 1990թթ, այնուհետեւ կամավոր պաշտոնաթող է եղել, որպեսզի թույլ տա մի խումբ երկրորդ սերնդի առաջնորդներին ստանձնել Կառավարության ղեկավարումը: Լիի երկարաժամկետ իշխանության օրոք Սինգապուրը տնտեսական զգալի եւ բազմակողմանի աճ ապրեց:

Մի փոքր էլ` Սինգապուրի մասին: Սինգապուրն աշխարհում ամենազբաղված նավահանգիստն է` իր ավելի քան 600 նավային փոխադրումներ իրականացնող ընկերություններով: Լինելով աշխարհի հիմնական նավթի թորման եւ մատակարարման կենտրոններից մեկը` Սինգապուրը նաեւ էլեկտրոնային բաղադրիչների գլխավոր մատակարարներից է եւ նավաշինության ու նավանորոգման առաջատարներից մեկը: Այն նաեւ դարձել է Ասիայի կարեւորագույն ֆինանսական կենտրոններից մեկը` ավելի քան 130 բանկերով: Ի լրումն իր` համաշխարհային առեւտրի կենտրոն հանդիսացող դերի ընդլայնման, Սինգապուրը զարգացրեց հզոր ֆինանսական ու արդյունաբերական ոլորտներ: Սինգապուրն ունի ամենաառաջատար տնտեսությունը հարավ-արեւելյան Ասիայում:
Այս դրական վերափոխումները վերագրվում են հենց նրան՝ Կվան Յուին: Անդրադառնալով ՀՀ
զարգացման հեռանկարներին՝ Լին միանգամից նշեց, թե եթե ՀՀ-ն ուզում է դառնալ մրցունակ երկիր, ապա պետք է հետեւի ամերիկյան մոդելին, այսինքն՝ տնտեսական ավելի ագրեսիվ քաղաքականություն վարի. «Ձեր զարգացման հեռանկարները կապված են տարածաշրջանում զարգացման հեռանկարների հետ: Բայց Ձեր հարեւանները զարգացած չեն, ուստի պետք է կապ հաստատեք Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ասիայի հետ՝ ընտրելով զարգացման ամերիկյան մոդելը»:
Հետաքրքիր է` ինչու՞ է այսպես մտածում տնտեսական հրաշքի հեղինակը: Նրա տեսակետը մեջբերում եմ բառացի. «Հայաստանի հարեւանների հարցում համոզված եմ, որ Վրաստանը Ձեզ չի օգնի, Ադրբեջանը՝ առավել եւս, Իրանը ինքը պատժամիջոցների տակ է: Պետք է ցատկեք նրանց վրայից»:
Կվան Յուն կրակն ընկավ. Վրաստանը նրան այլեւս մուտքի վիզա չի տա: Հիշեցնենք, որ Վրաստանը կառավարական մակարդակով «սեւ ցուցակ» ունի, որում ներառված են 20 հայի անուններ: Էհ, թող 21-րդն էլ սինգապուրցի լինի…
Ինչեւէ, Սինգապուրի հանրապետության նախարարը այդ հիշյալ` ցատկելու խորհուրդը մեզ տվեց անվճար (ասաց, որ այդպես չի անում, եւ Հայաստանը բացառություն է) ու հավելեց 2-րդ խորհուրդը. «Պետք է ընտրեք Եվրոպայի, Սեւծովյան երկրների հետ համագործակցության ուղին: Կա մեկ այլ ուղի էլ, լրացնող ուղի: Դուք սփյուռք ունեք ԱՄՆ-ում՝ 1.5 մլն հայերով: Այնտեղ լավ հայ բժիշկներ, ճանաչված այլ մասնագետներ կան: Ձեզ գիտեն: Բոլորը գիտեն, որ խելացի են հայերը: Հավատացեք, ԱՄՆ հասնելը դժվար չէ: Մենք 17 ժամում ենք հասնում, Դուք՝ 11 ժամում: Բայց ԱՄՆ-ն այսօր մեր գործընկերն է, ու հաստատ Ձերն էլ կարող է դառնալ»:
Մեծ հաճույքով կընդունեինք սինգապուրցու խորհուրդները, եթե իհարկե նա լավ պատկերացներ հայաստանյան իրավիճակը: Օրինակ այն, որ մեզ մոտ հեծանիվ անընդհատ են հայտնաբերում եւ, ասենք, սեղանի թենիս կարող ենք խաղալ… գնդակով:
Բայց մի խորհուրդ էլ մենք տանք. Սինգապուրն ու ՀՀ-ն տնտեսական տարբեր կառուցվածք ու տարբեր հարեւաններ ունեն: Ասել է թե` մի դեպքում հաջողած ծրագրերը մյուսի դեպքում կարող են չաշխատել անգամ: Ի դեպ, մեր խորհուրդն էլ անվճար է…

Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 32 (118), 2009թ.