Կառավարությունը արտահերթ նիստում քննարկեց եւ հավանության արժանացրեց 2010թ. բյուջեի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ մինչեւ հոկտեմբերի 2-ը: ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի կարծիքով, 2010թ. արդեն կնկատվի ոչ մեծ, բայց 1.3%-ի շրջանակներում աճ: Այս տարվա օգոստոսին տնտեսական անկումը նվազել է 0.1%-ով (18.5%-ից դառնալով 18.4%): Մինչեւ տարեվերջ հնարավոր է, որ անկումը հասնի 15%-ի: Տ. Դավթյանի խոսքերով, 2010թ. ՀՀ-ն կսկսի դուրս գալ ճգնաժամից:
Դատելով հաջորդ տարվա երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթից՝ բյուջետային եկամուտները զգալիորեն նվազել են: Եթե սրան հավելենք նաեւ այն, որ ըստ պետբյուջեի տվյալների, սոցիալական ծախսերի կրճատում չի նախատեսվում, ապա հարց է ծագում` այդ եւ բազում այլ խնդիրներ ինչպե՞ս ենք լուծելու նվազ եկամուտներով:

Այսպիսով, հավանության է արժանացած երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: ԱԺ մտնելուց հետո այդ փաստաթղթի նախագիծը կքննարկվի նախ ԱԺ հանձնաժողովներում:
2010թ. բյուջեի նախագծով` հաջորդ տարվա համախմբված բյուջեն կկազմի՝ ա. եկամուտների գծով՝ 701.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), բ. ծախսերի գծով՝ 884.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 183.0 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2010թ. բյուջեները կկազմեն՝ ա. եկամուտների գծով՝ 82.3 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), բ. ծախսերի գծով՝ 82.3 մլրդ դրամ:
Հաջորդ տարվա պետական բյուջեն կկազմի՝ ա. եկամուտների գծով՝ 676.6 մլրդ դրամ (այդ թվում՝ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր՝ 533,000, 000.0 հազ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարներ՝ 105,234,500.0 հազ. դրամ, պաշտոնական դրամաշնորհներ՝ 15,029,233.0 հազ. դրամ, այլ եկամուտներ՝ 23,394,610.0 հազ. դրամ), բ. ծախսերի գծով՝ 859.6 մլրդ դրամ, գ. պակասորդը՝ 183 մլրդ դրամ: 2010թ. ՀՆԱ-ն կլինի 3 տրլն 214 մլն դրամ: «Մենք 2010թ. բյուջեն կազմել ենք պահպանողական ռեժիմով, այն է` բալանսավորել ենք եկամուտներն ու ծախսերը»,- ասաց Տ. Դավթյանը:
Ֆինանսների նախարարը հայտնեց նաեւ, թե հաջորդ տարի նախատեսվում է պահպանել սոցիալական ծախսերի մակարդակը, չնայած դա դյուրին չէ:
Ծախսերի զգալի մասն ուղղվելու է սոցիալական, անվտանգության, գիտության եւ այլ ոլորտների: Էապես կրճատվել են պետական կառավարմանն ուղղված ծախսերը եւ կապիտալ ծախսերը: Սա նշանակում է, որ 2010թ. տրանսպորտի գնում չի նախատեսվում: Երկու անգամ կնվազեցվեն գործուղումների, պաշտոնական պատվիրակությունների ընդունման ծախսերը:
Այս ծախսերի պակասելուց, սակայն, ողբերգական ոչինչ չի լինի. պարտադիր չէ արտերկրի պատվիրակություններին շատ ճոխ ընդունել մեր հյուրասիրությունն ապացուցելու համար: Մանավանդ, որ շատ երկրների ղեկավարներ, հաշվի առնելով ճգնաժամը, այսպես ասած, համեստ համտեսների «քարոզարշավների» են մասնակցում: Իսկ որ նոր ավտոմեքենաներ չեն գնվի, սրանից էլ թող կառավարության մեր անդամները չնեղվեն: Թող այս անգամ էլ շքեղ ապրեն ոչ թե պետբյուջեի հաշվին, այլ` սեփական գրպանի… այն գրպանի, որ էլի բյուջեի հաշվին է լցվում կամ` որ ավելի ստույգ է, բյուջե չմտած գումարների: Փոխարենը՝ պետական կառավարման ծախսերի կրճատումից երբեք չեն տուժի քարտուղարուհիները: Շեֆերը նրանց լավ կնայեն…
Չնայած եկամուտների կրճատմանը, ավելացվելու են քաղծառայողների աշխատավարձերը, համայնքների դոտացիոն ծախսերը:
Հաջորդ տարվանից ավելանալու է նաեւ վարկերի սպասարկման ծախսերի չափը: Ինչը իսկապես խնդիր է` պարտք վերցնելիս պետք է մտածել նաեւ դրանք մարելու մասին: Նկատի ունենանք, վարկերի մարման ծախսեը մեծացնելու ենք, այն պարագայում, երբ հաջորդ տարվա մեր բյուջեն 183 մլրդ դրամ պակասորդ ունի:
Ի դեպ, բյուջեի 183 մլրդ դրամ պակասորդի կեսն էլ ծածկվելու է նաեւ արտաքին աղբյուրների հաշվին: Ընդգծենք, այն աղբյուրների, որոնցից էլ հենց 2009թ. ներգրավել ենք վարկերը: Այս իրավիճակում, բնականաբար, ֆինանսների նախարարը պետք է ասի, թե` «հաջորդ տարի նույնպես լինելու է բավականին լարված ու պետք է շարունակենք աշխատել խնայողական ռեժիմով: Որովհետեւ եթե այս տարի կարողացանք ծախսերը կատարել արտերկրից ներգրավված միջոցներով, ապա հաջորդ տարի դա չենք կարողանալու: Պետք է ջանքերն ուղղենք տնտեսական զարգացմանը, քանզի երկրի բյուջեն ձեւավորվում է հարկերից»:
Մի բան չեմ հասկանում, աշխարհի գլխին սարքված տնտեսական ճգնաժամը պետք է լիներ, որ նո՞ր միայն հասկանայինք, թե տնտեսությունը զարգացնելը անհրաժեշտություն է: Բայց այս պարագայում էլ է գործադիր իշխանությունը սխալ թույլ տալիս. զարգացման շեշտը հիմնականում դնում է փոքր ու միջին ձեռներեցության վրա:
Հավելենք, որ 2011թ. հունվար ամսվա ընթացքում կառավարությունը չի շարունակի նախորդ` 2010թ. բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձեւակերպումների իրականացումը:
Կառավարությունը սահմանեց նաեւ, որ ա. Արցախի համար նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչեւ 2015թ. հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01% տոկոսադրույքով, իսկ 1993-2009թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացված բյուջետային վարկերի մարման ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2015թ. հունվարի 1-ը:
ՀՀ 2010թ. պետական բյուջեի նախագծի պակասորդի եւ նույն տարվա ծրագրվող ՀՆԱ-ի տոկոսային հարաբերությունը կանխատեսվում է 5.69 տոկոսի չափով, 2009թ. համար ծրագրված, սպասողական եւ 2008թ. փաստացի ցուցանիշների` համապատասխանաբար 0.96 տոկոսի, 6.6 տոկոսի եւ 1.0 տոկոսի դիմաց: 2010թ. պետբյուջեի նախագծով նախատեսվող պակասորդի ֆինանսավորման համար ծրագրվում է ներգրավել շուրջ 355.45 մլն դոլարին համարժեք դրամի չափով վարկեր, որոնց զգալի մասը կտրամադրվի Համաշխարհային բանկի կողմից:

Աստղինե Քարամյան
Լուսանցք» թիվ 33 (119), 2009թ.