Զրույցներ հայոց լեզվի մասին

Իսպանիայի հյուսիսում եւ Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում ապրում են բասկերը, ովքեր պայքարում են անկախություն ստանալու համար, ընդ որում` նրանք այդ տարածքում ապրում են շատ ավելի վաղ, քան իսպանացիները եւ ֆրանսիացիները, ովքեր հռոմեական քաղաքակրթության արդյունք են: Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում եւ Անգլիայում /Ուելս/ ապրում են բրիտների սերունդները, որոնց անունից են Բրետան գավառը Ֆրանսիայում եւ Անգլիային տրված Մեծ Բրիտանիա անվանումները, բայց նրանք անկախության մասին մոռացել են: Սակայն եւ բասկերը եւ բրիտները պահպանել են հիշողություն այն մասին, որ իրենց նախնիները եկել են Առաջավոր Ասիայից, գուցե` Հայոց Լեռնաշխարհից կամ Տրոյայից:


Զրույց ԻԶ
Շատերը գիտեն դոլմեն բառը, իսկ շատ քչերը մենհիր բառը, թեեւ երկուսն էլ դամբանաքար են նշանակում: Դոլմենները հորիզոնական դրված երկար քարեր են, որոնք հենվում են մի քանի ուղղահայաց դրված կարճ քարերի վրա, իսկ մենհիրը ուղղահայաց դրված մի երկար քար է: Ակնհայտ է, որ այդ երկու բառերի մեջ էլ մեն արմատը նույն իմաստն ունի:
Պարզվում է, որ երկու բառերն էլ բրետոներեն են, ընդ որում` դոլ նշանակում է սալ, մեն` «քար», իսկ հիր` «երկար»:
Եթե հավատանք, որ բրետոնները, բասկերի պես, Փոքր Ասիայից կամ մեր լեռնաշխարհից են գնացել, ապա նշված բառերը, որոնք կապ ունեն քարերի հետ /դամբարան, գերեզման/, պետք է, որ արմատներ ունենան հայերենում:
Դոլ-ը կարող է կապ ունենալ հենց սալ /սաղ/ եւ սեղան բառերի ու նաեւ թաղ բառի հետ, կամ դղեակի իմաստի հետ, որին բացատրություն չկա /թաղել, սաղարկել կամ սալարկել` թաղելու, ծածկելու իմաստով եւ այլն/, իսկ հիր-ը հեռու բառի հետ /հերիւն, հեր «մազեր» /երկարի իմաստով/, հերիք «շատ», հերձակ, հերու, հեռու, վեր, քեռի, քիլ «ինչ որ չափ», թիռ, թիր/:
Մեն արմատը, քարի իմաստով, հայերենում գործածական չէ, սակայն գերեզ-ման բառում կա ման արմատ, որը կարող էր քար նշանակել, իսկ գերեզը` «երկար» եւ գերեզման բառը կնշանակեր «մեծ կամ երկար քար», այսինքն` կունենար մենհիրի իմաստ, հատկապես, որ հայերի գերեզմանատներում խաչքարերը միշտ ուղղահայաց դիրքով են դրվել, ինչպես մենհիրները:
Գերեզ-ի իմաստին երկարի կամ մեծի իմաստով մոտ են ռուսերեն ՉպՐջՌ’սՈ, հայերեն գեր «վեր», գերան, գերազանց բառերը, ընդ որում վերջին բառը, մեր կարծիքով, կազմված է գերազ+անց ձեւով, այնպես, ինչպես գերեզ-ման բառը:

Շարունակելի

Հովսեփ Պալյան
Տեխ. գիտ. թեկնածու, ԵրՃՇՊՀ-ի դոցենտ

«Լուսանցք» թիվ  34 (120),  2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.