Ելույթներ ՀՅԴ կազմակերպած ժողովին

 

2009թ. հոկտեմբերի 6-ին Երեւանում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի հրավիրել էր համատեղ մասնակցելու հայ-թուրքական կոչված արձանագրությունների դեմ ստորագրմանը: Տասնյակ ուժերի կողքին հրավիրվել էին նաեւ հայ ազգայնականները: Կարեւորելով միսնական ճակատով դեմ հանդես գալու հանգամանքը, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ներկայացել էին հավաքին եւ ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունների դեմ փաստաթղթի տակ: Այս ամենը նկարահանվեց եւ արձանագրվեց ԶԼՄ-ների կողմից: Գրեթե բոլոր լրատվամիջոցները անդրադարձան սույն փաստին: Անդրադարձան նաեւ ՀՅԴ-ին պատկանող “Երկիր” պաշտոնաթերթը եւ “Երկիր-Մեդիա” հ/ը-ն, որոնք սակայն չանդրադարձան ՀԱՄ-ի եւ ՀԱՀ-ի ներկայացուցիչներ Արմեն Ավետիսյանի եւ Գեւորգ Յազըճյանի արտահայտած տեսակետներին, չնայած խնդրել էին, որ նրանք մասնակցեն հավաքին: Մենք վաղուց ենք ծանոթ ՀՅԴ-ի այսօրինակ գործելաոճին, որը եւս մեկ անգամ հաստատվեց: ՀՅԴ-ն փորձեց “չեզոքացնել” հայ ազգայնականների արտահայտած ինքնատիպ տեսակետները: Սա անընդունելի է եւ նոևյնիսկ` զավեշտալի:


ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը գիտեին, որ ՀՅԴ-ն իշխանության եղած ժամանակ, կոալիցիայի կազմում (որի համար ստորագրություն են դրել համատեղ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու եւ դեռ ապաշխարհելու խնդիր ունեն), տեղյակ է եղել հայ-թուրքական բոլոր անցուդարձերին եւ քաղաքական առումով գործում էին առանձին, քանզի վստահ չէին, որ ՀՅԴ-ն եւս մեկ անգամ չի շեղվի ճանապարհից` նոր բանակցությունների մեջ մտնելով ՀՀ իշխանությունների հետ: ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը գիտակցում էին, որ ՀՅԴ-ն դառնալով ընդդիմություն, դեռ վստահություն չունի հայ հանրության մեջ, սակայն, կարեւորելով միասնական ճակատով հանդես գալու եւ հզոր երեւալու փաստը, ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը գործուղեցին իրենց ներկայացուցիչներին այդ հավաքին` ազնիվ մտադրություններով:
Մենք ամենուր կկատարենք մեր պարտքն ու խոսքը, ինչը ցավոք չեն կատարում ոմանք, քանզի կամ խաղերի մեջ են, կամ նախանձի զգացողություն ունեն:

Քանզի Գեւորգ Յազըճյանի եւ Արմեն Ավետիսյանի խոսքերը չեն ներկայացվել կազմակերպիչների կողմից հովանավորվող ԶԼՄ-ներում, մենք այն ներկայացնում ենք սղագրությունը, քանզի վստահ ենք, որ այս տեսակետներին համաձայն են շատ հայորդիներ, այդ թվում` դաշնակցական շարքայիններ: Թյուրըմբռնումների տեղիք չտալու համար ընդգծենք, որ խնդիրը զուտ մարդկային հարթությունում չէ, այլ այն է, որ ՀՅԴ ղեկավարությունն այսպիսով կասկած է առաջացնում, թե ինքը համաձայն չէ ՀԱՄ-ի եւ ՀԱՀ-ի “Ոչ մի թիզ հող” չզիջելու կարգախոսին եւ պատեհ առիթի դեպքում պատրաստ է որոշ զիջումների…

* * *
Գեւորգ Յազըճյանի խոսքը
Այս արձանագրությունները, որ կտապալվեն, դրանում ես անձնապես կասկած չունեմ, սակայն մի բանով արդեն թուրքերը  հասել են հաջողության –  դա ազգային պառակտումն է (Գեւորգ Յազըճյան` պատմական գիտությունների թեկնածու, Հայ Ազգայնականների  Համախմբման խորհրդի անդամ), արդեն ստեղծվել է: Եթե  առաջ կար ճեղք կամ վերապահություն` երկու մեծ հատվածների միջեւ, ապա հայության մեջ այսօր ոչ միայն այդ ճեղքը վերածվել է շատ դեպքում անդունդի, այլ նույնիսկ` համազգային որոշ կառույցներում արդեն լուրջ ճեղքեր են առաջացել…  ես կարող եմ կոնկրետ նշել էջմիածինը` Մայր Աթոռր եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը: 
Այս համազգային կառույցներն իրենց ուժականությունից արդեն շատ բան կորցնելու են, ցավոք սրտի, սա արդեն երեւի թուրքական մի քարոզչություն է, որը հնարավոր է էլ երբեք չվերականգնվի:
Ես քաղաքացին եմ մի երկրի` Լիբանանի, որը Իսրայելի տանկերի ճնշման տակ` 1983թ. կնքեց մի խաղաղության պայմանագիր, վավերացվեց այդ պայմանագիրը, սակայն հայտնվեցին հայրենասիրական ուժեր` լիբանանյան Հիզբոլլայի գլախավորությամբ, որոնք աղբանոց քցեցին թե’ այդ պայմանագիրը, թե’ նրա ստորագրողին…
Ես կասկած չունեմ, որ սա էլ այսպես կավարտվի,  ՀԱՀ-ի անունից հայտարարում եմ, լիազորված եմ ասելու, որ մենք ընդհանրապես դեմ ենք այսպես կոչված հայ-թուրքական գործընթացին եւ դա համարում ենք ազգային դավաճանության գործընթաց, ու որպես այդպիսին կվերաբերվենք նրա դերակատարներին… եւ միանում ենք այս համատեղ հայտարարությանը:

* * *
Արմեն Ավետիսյանի խոսքը
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անունից ես ողջունում եմ այս հավաքը (Արմեն Ավետիսյան` ՀԱՄ առաջնորդ) ու վստահեցնում եմ, որ վերջում անպայման մենք կստորագրենք այս փա
ստաթղթի տակ, չնայած ինչպես Գեւորգ Յազըճյանն ասեց, մենք առհասարակ դեմ ենք այս հայ-թուրքական կոչված համաձայնագրի թե պայմանագրի ստորագրմանը… դեմ ենք գաղտնի ուժերի առաջարկված արձանագրությանը, քանի որ մենք հայ-թուրքական հարաբերություն չենք տեսնում, ընդամենը Հայաստանի Հանրապետությունը փոռձում է ինչ-որ հարաբերություններ կարգավորել Թուրքիայի Հանրապետության հետ: Համայն հայությունն աշխարհի տարբեր մասերում դեմ էր արտահայտվում երկրի նախագահին, եւ թե առհասարակ իր բողոքներով ցույց է տալիս, որ նա դեմ է նման հարաբերությունների ձեւավորմանը: Մենք որպես ազգայնականներ, երբ նայում ենք սահմանից այն կողմ, Թուրքիա չենք տեսնում, տեսնում ենք Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններ, եւ հայ-թուրքական իսկ ձեւակերպումը, այո’, արդեն իսկ դավաճանություն է: Եթե աշխարհի գերտերությունները հայ-թուրքական կոչված այս հարաբերությունները իրենց շահերով պայմանավորված պաշտպանում են, եթե աշխարհի գերպետություններին պետք է, ապա նրանք կարող են Թուրքիային ստիպել եւ իրենց անհրաժեշտ սահմանը բացել տալ ու ճանապարհները,  գազախողովակները եւ այլ` ուրեմն համապատասխան անհրաժեշտ գործընթացները ապահովել: Նրանք դա արեցին Իրաքում, դա արեցին Աֆղանստանում, Հարավսլավիայում, թո’ղ Թուրքիայում էլ անեն, թո’ղ հանեն-բացեն ճանապարհները, ռմբակոծեն-ավերեն Թուրքիան, ինչպես վորոնշյալ երկրները… մի խոսքվ` ինչ են անում` դա իրենց խնդիրն է, ինչու են անպայման փորձում հայկական հարցի հաշվին եւս մեկ անգամ մեզ` հայերիս զոհաբերել` չգիտես ինչ-ինչ պատմության, ինչ-ինչ քաղաքական անցքերի առջեւ, եւ փաստորեն այսպիսով հասնել իրենց նպատակին:
Մենք վախենում ենք, որ այստեղ բացի տնտեսական եւ քաղաքական գործոններից, լուրջ հոգեբանական գործոն է նաեւ առկա: Այսօր թուրքերը մեր Արեւմտյան Հայաստանը այդպես էլ դիտարկում են, որպես հայերի երկիր, եւ նրանք վախենում են գալ-ծավալվել տնտեսապես ու այլ առումներով Արեւմտյան Հայաստանի տարածքում… Ճիշտ է`  կա նաեւ քրդական գործոնը, որոնք խանգարում են թուրքերին, բայց հիմնականում շատ թուրքեր հասկանում են, որ ի վերջո Արեւմտյան Հայաստանը հետ պիտի վերադարձվի, բայց մենք այդ արձանագրությունները ստորագրելով, փաստորեն, այդ հոգեբանական գործոնը սկսում ենք ջարդել թուրքերի մեջ… նրանք այլեւս Հայաստան չեն տեսնելու այդ տարածքը, իսկ եթե հոգեբանական գործոնը սկսեց աշխատել, ապա ես վստահ եմ, որ թուրքերը աշխուժանալու են մեր Պատմական Հայաստանի տարածքում, տնտեսական արմատներ են գցելու եւ 20 միլիոն քրդերի կողքին մի 20 միլիոն էլ թուրք ենք ունենալու: Փաստորեն մենք մեր Արեւմտյան Հայաստանի տարածքի հաշվին թուրքացման պայմանագիր ենք ուզում ստորագրել եւ նրանք` ովքեր որ այս քայլերն արեցին, հաստատապես միայն դավաճանի կոչումով չեն ավարտվելու… Մեր պատմությունն ունի վրիժառության գեղեցիկ դեպքեր եւ այդ դեպքերը ժամանակին վրա են հասնում… Ես ուզում եմ երկար չխոսել, քանի որ մենք մեր տեսակետներն արտահայտել ենք եւ’ ՀԱՄ-ը եւ’ ՀԱՀ-ը,  բայց ողջունելով այս միջոցառումը, պատրաստակամ ենք եւ մինջեվ վերջ բոլոր ուժերի հետ կանգնելու ենք: Եթե նույնիսկ ստորագրվեն այդ արձանագրությունները մենք ամեն ինչ անելու ենք, որ նույնիսկ ստորագրելու դեպքում դրանք գոնե Հայաստանում չգործեն:
Շնորհակալություն:    

Հայ Ազգայնականների Համախմբում


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։