Վերականգնվեց «Էրեբունի-Երեւան»-ը

Օրերս Երեւանում նշվեց «էրեբունի-երեւան»-ի տոնը, որն աշխարհի հայերի համար դարձել է նաեւ միասնության եւ համախմբվածության օր: Կարճ ժամանակ առաջ այս տոնակատարության անունը կրճատվեց եւ դարձավ «Երեւան»-ի տոն (դա նույնիսկ խորհրդային տարիներին չարվեց):
Չգիտես ինչու, ոմանց «խրտնեցրել» էր Էրեբունի հին անունը, մարդիկ կան (պաշտոնյաներ), ում համար հայոց պատմությունը բեռ է, քանզի իրենք տգետ են ու տխմար, եւ սրանց նմանները փորձում են «սուպեր» ժամանակակից երեւալ՝ կարծելով, թե հազարամյակների պատմությունը կարելի է փոխարինել ընդամենը տասնամյակների պատմությամբ: Մի մասն էլ երեւի փորձել էր ավելի քան 2700-ամյա իրողությունը սահմանափակել եւ այսպիսով հեռանալ հեթանոսական ժամանակների հզորությունից՝ պարփակվել 1700-ամյա (իրականում՝ շատուշատ ավելի քիչ) երեւանյան տոնով…


Սակայն, նոր քաղաքապետի պայմաններում վերականգնվեց տոնի հին անունը եւ «Էրեբունի-Երեւան»-ի 2791-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունը եղավ Հանրապետության հրապարակում` լավ տեղադրված բացօթյա բեմահարթակի ու հարակից լուսային ձեւավորորման պայմաններում:
Այս օրերին մայրաքաղաքի փողոցներում շրջում են երիտասարդական կամավորական խմբեր, որոնք հանրությանը տրամադրում են «Էրեբունի-Երեւան. 2791» տոնական ծրագիրը եւ խորհրդանշական կրծքանշան:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ  35 (121),  2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։