Նախագծի հեղինակները կարծում են, որ «սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը՝ ելնելով այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: Օրենքը
Կարծում ենք, ամենաճիշտը տարիներ առաջ ՀՀ-ի եւ ԼՂԻՄ-ի որոշումներն իրագործելն է՝ երկու հայկական հանրապետությունների վերամիավորումը ճանաչելը:
Հատկապես հայ-թուրքական ծավալումների առկա պայմաններում պետք է շտապել այս խնդիրը լուծել, քանի դեռ այլոք չեն սկսել դա անել:
Վահագն Նանյան
Կկառուցվի՞ Հայաստանը շրջանցող երկաթուղին
Ադրբեջանը վերանայել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի կառուցման ծրագիրը եւ որոշում կայացրել՝ կրճատել դրա ֆինանսավորումը:
Սա խոսում է այն բանի մասին, որ Ադրբեջանը կորցրել է այս ծրագրի հանդեպ իր հետաքրքրությունը: Այս փաստը վստահաբար անմիջականորեն առնչվում է հայ-թուրքական հարաբերությունների հետ, ինչի մասին վաղուց արդեն բացահայտ խոսում են Ադրբեջանում:
Բաքուն նոր չէ, որ հրապարակայնորեն ցուցադրել էր իր դեմքը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր փուլերում ընդգծված ցույց էր տվել իր դժգոհությունը: Դեռեւս Ադրբեջան-Թուրքիա գազամուղով անցնող գազի սակագների առումով հստակություն չկա հենց այդ պատճառով:
Այսպես Ադրբեջանը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում Թուրքիայից հնարավորինս շատ խոստումներ կորզել:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 35 (121), 2009թ.