Թյուրքալեզուները քաղցրացնում են կենացները


2009թ. հոկտեմբերի 3-ին, ադրբեջանցիների կողմից հայերի պատմական հայրենիքի բռնագրավված մի հատվածում՝ Նախիջեւանի տարածքում, կայացել է հերթական համաթյուրքական վեհաժողովը:
Մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի նախագահներ Իլհամ Ալիեւը, Աբդուլլահ Գյուլը, Նուրսուլթան Նազարբաեւը, Իսլամ Քարիմովը, Կուրմանբեկ Բակիեւը եւ Թուրքմենստանի նախագահի ներկայացուցիչ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Ի թիվս թյուրքական երկրների համագործակցության մի շարք հարցերի, քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունները եւ Հայաստանին առնչվող որոշ հարցեր:


Թուրքիան հիմա, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, առավել գործնական քայլեր կձեռնարկի Ադրբեջանի եւ Միջին Ասիայի թյուրքալեզու երկրների հետ իր համաթուրանական ծրագրերն իրականացնելու ուղղությամբ:
Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Նախիջեւանի տարածքում հավաքված թյուրքերն այնքան են հղփացել, որ՝ նախ մոռացել են, թե գտնվում են Հայոց Պատմական Հողում, հետո՝ Բաքվի միջնորդությամբ քննարկել են նաեւ «ադրբեջանական» Զանգեզուրի հարցը, որը «գրավվել» է հայերի կողմից եւ գտնվում է Հայաստանի կազմում…
Երեւի կենացներն այնքան են «քաղցրացել», որ ԱՊՀ անդամ երկրներից որոշներն անգամ սկսել են նախահարձակ մտքեր շոշափել իրենց ԱՊՀ-ական դաշնակից եւ «կոլեկտիվ անվտանգության անդամ» Հայաստանի Հանրապետության դեմ: Այսինքն՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերստին պատերազմեն, ապա ԱՊՀ «կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը» մի անիմաստ փաստաթուղթ կդառնա ԱՊՀ-ական Ղազախստանի եւ Ղրղզստանի համար, որոնք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միասնաբար կասկած են հայտնել Հայաստանի ներկայիս տարածքային ամբողջականության նկատմամբ:
Սա դեռ սկիզբն է:
Այսօր Թուրքիայի ու թյուրքալեզուների քննարկման հարցը դեռեւս Զանգեզուրն է, վաղը՝ Արցախն ու ազատագրված տարածքներն են լինելու, ինչի մասին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո ասել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Իսկ այդ երկրի արտգործնախարարը՝ Դավութօղլուն, պատրաստ էր դա ասել արդեն հիշյալ արձանագրությունների ստորագրման օրը, ինչը պարզապես արգելեցին աշխարհի հզոր պետությունների ներկայացուցիչները, որոնք ներկա էին ստորագրման արարողությանը, եւ հետեւեցին, որ իրենց հաղթանակը ոմանք չսեւացնեն այդ օրը… իսկ թե մյուս օրերին ինչպես կպահեն իրենց այդ ներկայացուցիչները… ժամանակը ցույց կտա:
Թուրքն իր բոլոր ձեւերով (ադրբեջանցի, ղազախ, ղրղզ եւ այլն) կար եւ մնում է հայի թշնամին այնքան ժամանակ, մինչեւ չվերադարձնի բռնազավթված հայկական հողերն ամբողջությամբ ու չճանաչի իր բոլոր ոճրագործությունները… Այլապես իրավամբ է, որ թուրքը (նաեւ թյուրքալեզուները) հայի գենետիկ թշնամին է, եւ մենք անհամատեղելի ենք միմյանց հետ…
Ուստի՝ մեզ մնում է հզորանալ եւ այդ քոչվոր ու բարբարոս տեսակին քշել իր ալթայները… ու հանգիստ ապրել այլեւս:
Այլապես՝ մեր Նախիջեւանում ստեղծված թյուրքական խորհուրդը փորձելու է նորից հոշոտել ու լափել մեզ ու մեր երկիրը…
Իսկ առ այսօր ՀՀ նախագահը կամ արտգործնախարարը որեւէ կերպ չեն անդրադարձել այս հարցին: Գուցե ԱՊՀ նիստերի ընթացքու՞մ արծարծեն…

Արտակ Հայոցյան

Ընդդիմություններն ամեն տեղ նու՞յնն են

Ադրբեջանի հասարակական-քաղաքական գործիչները մտահոգված են հայ-թուրքական «մերձեցումներով»: «Ղարաբաղի ազատագրում» կազմակերպության (ՂԱԿ) նախաձեռնությամբ «Հայ-թուրքական մերձեցումը եւ Ղարաբաղի համար վտանգները» թեմայով կլոր սեղան էր կազմակերպվել վերջերս: Կլոր սեղանի մասնակիցները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների ստորագրման եւ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ երկարատեւ քննարկումներ են ծավալել: «Հայաստանի եւ Թուրքիայի կողմից նախատեսված արձանագրությունների ստորագրումը, ԼՂ-ի կարգավիճակի որոշման նպատակով հանրաքվեի անցկացումը, Լաչինի «միջանցքը» հայկակական կողմին թողնելը եւ նման այլ հարցերը վտանգ են հանդիսանում Ադրբեջանի ազգային շահերին»,- հայտարարել է ՂԱԿ-ի ներկայացուցիչ Ակիֆ Նագին:
Ադրբեջանի լիբերալ կուսակցության ղեկավար Ավազ Տեմիրխանը, «Ազադլիգ» կուսակցության ղեկավար Ահմեդ Օրուջը իրենց ելույթներում պաշտոնական Բաքվին եւ Անկարային կոշտ քննադատությունների են ենթարկել: Իսկ ահա, պատգամավորներ Ֆազիլ Գազանֆարօղլուն եւ Պանախ Հուսեյնը, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, «Ադալյատ» կուսակցության ղեկավար Իլյաս Իսմայլովը իրենց ելույթներում նշել են, որ Թուրքիային քննադատության ենթարկելը սխալ մոտեցում է: «Թուրքիան հնարավոր ամեն ինչ արել է Ադրբեջանի համար: Ղար
աբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է բոլորին, իսկ ահա, Ադրբեջանի դիրքորոշումը անհայտ է»,- նշել է Իսա Գամբարը:

Պատգամավոր Պանախ Հուսեյնի համոզմամբ, իշխանությունները մտածում են միայն իրենց գրպանի եւ ընտանեկան հետաքրքրությունների մասին: Նա ասել է, որ ստեղծված այսպիսի հայամետ լուծումները կապված են իշխանությունների վարած հակաազգային քաղաքականության հետ:
Ընդդիմադիր գործիչներին մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանը եւ՛ Թուրքիայի հետ հարաբերություններում եւ՛ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում դիվանագիտական հաղթանակներ է գրանցում:
Ինչպես ասում են` մենք մեր խնդիրներով, ադրբեջանցիներն էլ` իրենց… Սակայն, եւ՛ Հայաստանի եւ՛ Ադրբեջանի ընդդիմությունները ունեն մի գլխավոր նպատակ` իշխանափոխություն:

Գոհար Վանեսյան

ԱՊՀ-ն դեռ գոյատեւում է

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում եւ քննարկել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը:
Հանդիպումը կայացել է Մոլդովայում ԱՄՆ դեսպանի առանձնատանը: Այն կազմակերպել էին Մինսկի խմբի համանախագահները: Սկզբում հանդիպումը կայացել է համանախագահների ներկայությամբ, այնուհետեւ երկու նախագահները շարունակել են հանդիպումը առանձին՝ դեմ առ դեմ:
Վերջում համանախագահները նշել են, որ «երկու նախագահների միջեւ մնացել են շատ քիչ հարցեր, որոնց շուրջ չկա փոխընկալում»:
Մոլդովայում է կայացել նաեւ ԱՊՀ երկրների նախարարների խորհրդի նիստը: ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարների նիստի օրակարգը ներառել է ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ հումանիտար բնագավառում համագործակցության խթանմանը, անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության ոլորտներում փոխգործակցության աշխուժացմանն առնչվող:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ  35 (121),  2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։