Նոյնպէս կը հերքենք մեր կազմակերպութեան տարբեր համակիրներու տեսակետները ու յայտարարութիւնները, ՀԱՀԳԲ-ին վերագրելու միեւնոյն թերթի կողմէ պարբերական քայլերը: Այս թերթը երբէք չէ հրապարակած ՀԱՀԳԲ-ի պաշտօնական յայտարարութիւնները, ընդհակառակը` միայն տպագրած է մեր կազմակերպութեան անունով կեղծ յայտարարութիւններ եւ թրքամէտ յօդուածներ:
ՀԱՀԳԲ-ն իրեն կը վերապահէ իրաւունք, այդ քայլերու մասին հանրութեանը հաղորդակից դարձնելու պահը:
Հայաստանի Ազատագրութեան
Հայ Գաղտնի Բանակ, 10.10.2009
Հ.Գ. – ԱՍԱԼԱ-ի անունով նշյալ կեղծ նյութը, որում իբր առկա էր ոչ միայն աջակցություն ՀՀ իշխանություններին՝ հայ-թուրքական հարաբերություններում, այլեւ կար վատ արտահայտած վերաբերմունք 3 ավանդական կուսակցություններին ուղղված, պաշտոնապես հերքվեց, եւ կարծում ենք ԱՍԱԼԱ-ին սադրող այս կամ այն ուժերը պետք է հասկանան, որ այս պահին նման խեղումները վիրավորական են եւ նաեւ վտանգավոր:
Հայ-թուրքական հարաբերությունների առումով բաց նամակ (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին) է տարածել նաեւ Հայկական Ժողովրդային Շարժումի Կենտրոնական Խորհուրդը. «Զարմանալի է ու հատկանշական, որ նախաստորագրված այս փաստաթղթով ճանաչվում է ոչ միայն ՀՀ-Թուրքիա ներկայիս սահմանը, այլեւ տարածաշրջանի այլ պետությունների՝ իմա Ադրբեջանի եւ այլոց սահմանները՝ «Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները: Հաստատելով այս արձանագրությունները` ՀՀ-ն առաջին անգամ, Ձեր կողմից ստորագրվելիք միջպետական մի փաստաթղթով, ճանաչելու է ՀՀ-Թուրքիա եւ տարածաշրջանի այլ պետությունների ներկայիս սահմանները»:
Բաց նամակում պահանջվում է ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հրաժարականը, ով «այլեւս դրականորեն չի ընդունվելու, մանավանդ՝ Սփյուռքում»:
«Ուստի, եթե կուզեք, որ ՀՀ զինանշանի Արարատն ադրբեջանական դրոշի լուսնի նման անհասանելի չլինի, առանց հիմնական փոփոխությունների ենթարկելու մի ստորագրեք նախաստորագրված, եթե կուզեք, դավաճանական այս փաստաթուղթը», ասված է նամակում:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 35 (121), 2009թ.