Բիբլիան՝ «անբարոյականության դասագիրք»

Պորտուգալիայում մեծ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ գրականության Նոբելյան մրցանակակիր Ժոզե Սարամագոն «Բիբլիա-Աստվածաշունչ»-ը անվանել է «անբարոյականության դասագիրք»:
Այս տեղեկատվությունը տարածել են միջազգային լրատվամիջոցները: Իր նոր՝ «Կայեն» գրքի շնորհանդեսի ժամանակ տրված ընթրիքի ընթացքում ելույթ ունենալով՝ Ժ. Սարամագոն ասել է. «Աստվածաշունչը անբարոյականության դասագիրք է, որը մինչեւ հիմա վտանգավոր ազդեցություն է թողնում մեր մշակույթի վրա: Առանց դրա մենք այլ կերպ կլինեինք, եւ ամենայն հավանականությամբ՝ ավելի լավը կլինեինք»: Ժ. Սարամագոն գաղափարաբանությամբ կոմունիստ գրող է եւ 1998թ. գրականության Նոբելյան մրցանակակիրը:


Պորտուգալացի գրողի «Կայեն» աշխատությունը բանավեճ է Եկեղեցու, քրիստոնեության եւ հուդայաքրիստոնեական բարոյականության հետ, ինչի մասին եւ՛ հայ արիները, եւ՛ «Լուսանցք»-ը տարիներ շարունակ գրում եւ փաստարկում են:
Գրողը նաեւ ասել է, որ դժվար թե իր այդ գիրքը վիրավորի կաթոլիկներին, քանի որ նրանք «Աստվածաշունչ չեն կարդում… Այ՜ հրեաները, այո՛, նրանք կվիրավորվեն, իսկ դա ինձ չի մտահոգում…»,- հավելել է նա:
Մեր թերթի էջերում մենք կշարունակենք ներկայացնել ինչպես Հայ Արիական միաբանության վերլուծությունները, այնպես էլ շատ հայ մեծերի ու մերօրյա անհատների տեսակետները, ովքեր կռահել են հուդաքրիստոնեական դավադրությունը եւ ավերիչ ազդեցությունը հայի ու Հայաստանի վրա՝ թե հոգեւոր ոլորտում, թե աշխարհիկ: Հուդաքրիստոնեությունն ու հուդամասոնությունը պետք է կանխվեն մեզանում…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 36 (122), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։