Հայերը իրենց բնօրրանում ազգային փոքրամասնությու՞ն

Որպեսզի ասվածը ինքնատիպ երեւալու մարմաջ կամ դրա նման այլ հիմարություն չդիտվի` բացատրեմ: Ազգը նույնիսկ ոչ ազգի ներկայացուցչի` խառնածինների կողմից սահմանվում է որպես անցյալում, ներկայում ու գալիքում ապրած, ապրող ու ապրելիք այնպիսի մարդկանց ամբողջականություն, ովքեր միմյանց հետ արյունակցական (գենետիկական-ծագումնաբանական), եւ դրանից բխող այլ` որակական ընդհանրություններ ունեն: Բացառություն չէ այդ առումով նաեւ հայ ազգը. նա էլ սերունդների մի օրգանական ամբողջություն է եւ, հետեւաբար, հայի ներկայումս ապրող սերունդը ժառանգորդն է սերունդների այն ամբողջ շղթայի, որը անցյալի ամենախորքերն է ձգվում` մինչեւ մեր ամենանախնին:


Այդպես, ստացվում է, մեր նախնիք էլի ապրում են. ապրում են մեր մեջ, մեզանով` մի առումով եւ ապրում են ոգի դարձած, ինքնին (բայց առաջնորդելով մեր կյանքը)` մյուս: Բայց արի ու տես, որ հայի բնօրրան երկրում, իր անվամբ նշանակված Հայաստան երկրում այսօր տեղի են ունենում բաներ, որոնք կասկած են ստեղծում հայի մեր ժամանակակից սերնդի հայ լինելու, նրա բնօրրան երկիրը` Հայաստան երկիր լինելու հարցում: Օրինակ` եկեղեցին տոներ է տոնում, օրնիբուն քարոզներ է անում, որոնցում խոսք անգամ չկա հայի ու Հայաստանի մասին եւ, դրան հակառակ, անընդհատ խոսում է իր կրոնի «ընտրյալ» ժողովրդի ու նրա ապրած տեղի` Երուսաղեմի մասին (Հայաստանյայց եկեղեցու միացումը էկումենիստական շարժմանը եկեղեցու այդ գիծը արդեն պարտավորության աստիճանի է հասցվել): Ի՞նչ Հայկական լեռնաշխարհ, ի՞նչ Մասիսներ, ի՞նչ աստվածամարդիկ… Սակայն մի կողմ թողնենք այլոց կողմից հիմնված այդ կառույցի այլասիրությունը (դա ինչ-որ տեղ բնական է…). Հայաստանի «անկախացումից» ի վեր առաջացած աշխարհիկ կոչվող պետությունը, նրա երեկվա ու այսօրվա իշխանություններն են «գլուխներն» ազատում Հայ-Հայաստան խորհրդից – ի՜նչ ասենք այս աննորմալությանը: Բերենք օրինակներ:
- Խորհրդային Միությունից «անկախանալուվ»` Հայաստանի նոր իշխանությունները ձեռնամուխ եղան Նոր Սահմանադրության ստեղծմանը, բայց այդ Սահմանադրության մեջ խոսք չկա ազգի, ազգի այն տեսակի մասին, որպիսին մենք ենք ու որոնց (ովքեր կազմում են բնակչության ճնշող մեծամասնությունը` 98%-ից ավելի, փաստ, որին ոչ մի այլ երկրում ականատես չենք լինում) հատկապես պետք է, կարծես թե, Սահմանադրությանը վերաբերվեր: Այս Սահմանադրությունը, ստույգ ասած, մի «թխվածք» է ֆրանսիական սահմանադրությնից, որն էլ, իր հերթին, մասոնական ինչ-որ գաղափարներից սարքված ինչ-որ բան է: «Հայաստանի» Սահմանադրության հետագա «բարեփոխումները» բնավ չեն փոխել դրա այլածին լինելը:
- ՀՀՇ-ական իշխանություները հայի համար նոր անձնագիր կազմեցին: Բայց այդ անձնագիը ավելի շատ բճի, ում աշխարհաքաղաքացիությունն է հատուկ, անձնագիր էր, քան ծագում` ազգություն, հայր ու մայր ունեցողի եւ որոշակի տեղում ծնվողի անձնագիր. անձնագրում բացակայում էր ազգությունը, հոր-մոր հիշատակումը, ծննդավայրը… Դարձյալ դեմոսա-մասոնական բնույթի ինչ-որ բան: Դուրս եկավ` 301-ից ի վեր ձգվող կրոնա-եկեղեցական «կրթություն-դաստիարակությունը», որի սկզբունքն է «մոռանալ ազգությունը ու հոր տունը» (տես Ագաթանգեղոս),- անգամ մեր օրերի «անկախ» Հայաստանի «ազգընտիր» իշխանության մեջ խոսեց:
- Արդեն մեր օրերում նոր` հանրապետական իշխանությունները կարծես թե հիշեցին մարդկության բնական մաս կազմող ազգության մասին (Նժդեհով են չէ՞ «կրթվել-դաստիարակվել»…): Եվ որոշեցին «ազգային անվտանգության» հայեցակարգ մշակել, բայց այդ` արդեն օրենքի ուժ ստացած հայեցակարգում ազգության անունը կա, բայց ամանումը չկա (հայեցակարգի անվանումը հիմք է տալիս ենթադրել, որ դրանում գլխավորապես խոսք պետք է գնար երկրի բնիկի` հայի անվտանգության մասին…). դրանում չենք տեսնում Հայ-Հայաստանի, հայ հոգետիպի, հայի բնօրրանի, հայի հավատքի ու բարոյականության, հայ մշակույթի ու լեզվի անվտանգության մասին մտահոգությունն անգամ: Դրա փոխարեն հայեցակարգում տեսնում ենք հայի մեր օրերի դեմոսա-լիբերալիստական դուրսպրծուկի`‘ՀՀ քաղաքացու` «հայի» մի վերացական, լպրծուն, անծագում ու անտոհմիկ մի տեսակի, դրա` մեր օրերի մասոնական իշխանակարգերից մեկի` հանրապետության ու ապազգային «հոգեւոր» կառույցի` Հայաստանյայց եկեղեցու անվտանգության մասին երաշխիքներ միայն (վերջինիս անվտանգության մեջ է հայեցակարգում վերջիվերջո տեսնվում «ազգային անվտանգությունը»): Դարձյալ ինչ-որ մի դեմոսական երկրի ու դրանում դեմոսական կյանքով ապրողի համար գրված անվտանգության հայեցակարգից թխոցի. մերը` հայկականը դրանում չկա:
- Ամիսներ առաջ ԱԺ ինչ-որ անդամներ քնեցին – հայ ազգային ինքնության մասին երազ տեսան: Եվ որոշեցին իրենց երազը ժողովում պատմել` Բելի դեմ Հայկի հաղթանակի օրը ազգային ինքնության տոն հռչակելու մասին օրենքի նախագիծ կազմեցին ու ներկայացրին իրենց գործընկերներին: Բայց նախագիծը նախագիծ էլ մնաց: Այն սառեցվեց: Պ
արզվեց նախագիծ կազմողների երազը խորը չէր (նրանք ջանք չթափեցին իրենց երազն իրականացնելու համար)` մի կողմից, եւ նրանց գործընկերներն էլ իրենց իսկությամբ որպես Հայկ նահապետի ժառանգորդ չզգացին, որ նրա հաղթանակաի օրը ազգային ինքնության տոն հռչակեին` մյուս (սրանք, դրան հակառակ, հրեածին տոն-տոնի հետեւից են հայաստանյան տոնացույց մտցնում…):

- Հայաստանի ընտրողների մեծամասնության կողմից ընտրված այսօրվա գործադիր իշխանության գլխավորը երկրի մեծամեծերի հետ նստել-կանգնելիս եկեղեցու կաթողիկոսից հետո է նստում-կանգնում, այն կաթողիկոսից, ում կառույցը հրեից ազգի` «ընտրյալ» ժողովրդի ու նրա կրոնի (հուդայակության ու դրա դստեր` քրիստոնեության) պաշտամունքն ունի… Բացի այդ, ասում են, նա արտերկրի բարձրաստիճան հյուրերին Գառնի ուղեկցելիս` ինքը դեպի տաճար` հայ ազգային (հեթանոսական) հավատքի այդ միակ վերականգնված կառույց չի գնում, եբրայականության հետ երեւի իր կնքած ուխտի համաձայն` բավարարվելով տաճարի մոտակայքում գտնվող մատուռ մտնելով միայն: Ասել է թե՝ երկրի երրորդ դեմքը հայ ազգայինը իրեն հարազատ չի համարում, իրեն այդպիսի, ըստ իրեն` երեւի հնացած, իր կյանքն ապրած արժեքներից դուրս է բերում (մնում է հայ ազգանունից էլ ազատվի-պրծնի…): Նոր հայի բարդու՞յթ, կամ …՞ Նկատենք նաեւ, մեր վերջին վարչապետը այն եզակի հայ պետական գլխավոր դեմքերից է, ով վարչապետական աթոռին նստելով` գոյություն ունեցող պետությունների, այդ թվում պարզ է, նաեւ ՀՀ-ի՝ գալիքում վերանալու բանդագուշանքը արեց. պարզ է, եկեղեցուն պետությունից վեր դասելով, որ միշտ էլ ամեն մի պետության թշնամին է եղել, ինչպես նաեւ` առաջնորդվելով ժամանակակից իշխող տարատեսակ վերազգային կառույցների աշխարհաքաղաքացիական գաղափարախոսություններով` նա տրամաբանական այդ եզրակացությանը պետք է հանգեր:  
- Գանք օրեր առաջ տեղի ունեցած Էրեբունի-Երեւանի ծննդյան տոնակատարությանը: Հիրավի, հիանալի թատերական մի ներկայացում (քաղաքապետարանը ջանք ու եռանդ չէր թափել մի լավ ներկայացում սարքելու համար), վկայություն այն բանի, որ երբեմնի մեր մայրաքաղաքը իր հայով, հայի իր աշխարհով չի ապրում. հուշ է, պատրանք է (ինչպես կասեր Չարենցը), այսօրվա Երեւանը, նրա հայը իր աշխարհով նրա ժառանգորդը չէ, նրա հետ ոչ մի կապ չունի: Ինչ նկատի ունեմ: Քաղաքապետարանը, ըստ լսածների, նախապես որոշել էր տոնակատարությունը սկսել հայ (ասել է թե` նաեւ Էրեբունու ժամանակների հայի) հավատքի մերօրյա պաշտպանների` քրմերի ջահավառությամբ, որն է առհավատչյան հայ էության` հրածնության շարունակականության ու անընդհատության: Բայց ինչ իմանար քաղաքապետարանը, որ իշխանական վերին ատյանների համար 301-ից առաջվա Հայոց պատմությանը վերաբերող ամեն ինչը լոկ պատմություն է, անգո է, արխիվ է, չի ապրում: Այսօրվա հայը, նրա աշխարհը ոչ մի կապ չունի այն ժամանակների հայի, նրա աշխարհի հետ: Նա ուրիշ է, նա իր սկիզբը 301-ին Հայաստան բերված կրոնի ու դա բերողների մեջ է տեսնում: Գրիգորիսն է նրա պորտը կտրել… Արդյունքում` ջահավառումը, ազգային այդ` մեր նախասկզբից եկող ծիսակատարությունը քաղաքապետարանի կազմած տոնական սցենարից հանվեց: Արդեն Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի ժառանգները չենք, ինչու՞ դա շեշետենք… Ստացվում է` մեր իշխանությունները ամեն ինչ անում են մեր օրերի հայի վրայից իր նախնյաց (ազգային-հեթանոսական) անունը՝ Հայ (Արմեն) ջնջել-վերացնելու, նրան իր նախնյաց գեներից կտրելու, նրան օտար անուններ ու գեներ հարազատացնելու համար:
Ավելացնենք, որ իշխանությունների այս` հային ինքնօտարման տանող գիծը Հայաստանում ապրող մեծամասնությանը շատ էլ հաճո է (ի վերջո, այս իշխանություններին այդ մեծամասնությունն է այս կամ այլ կերպ ընտրել). այդպես է, ցավոք, դուրս գալիս, երբ նայում ենք մեր զանգվածային իրականությանը:   
Սակայն նույն այսօրվա Հայաստանում կան նաեւ փոքրամասնություն կազմող հայեր, ովքեր հպարտանում են իրենց Հայ (Արմեն) անվամբ ու իրենց հայ (արմենական, արիական) գենով, ծագմամբ, նրանք իրենց կապը իրենց նախնյաց (թե՛ հեթանոս եւ թե՛ «հետհեթանոս»), նրանց աշխարհի, բարոյականության, հավատքի… հետ տեսնում են ոչ թե որպես արտաքին կապ, այլ՝ ներքին, օրգանական, ժառանգական:
Այդ փոքրամասնության զգացում-գիտակցմամբ՝ մենք ու մեր նախնիք (այդ թվում՝ մեր հեթանոս նախնիք) նույն հայերն ենք, նույն որակները, նույն հավատքը, բարոյականությունը ունենք, իհարկե` տարբեր արտահայտությամբ:
Ստացվում է, վերադառնում ենք մեր վերնագրին` հայն իր բնօրրանում փոքրամասնությու՞ն է:

Սերգեյ Մանուկյան

«Լուսանցք» թիվ 37 (123), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։