Թե որն էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառը, «Լուսանցք»-ը գրել է: Այս անգամ դրան մանրամասն չենք անդրադառնա: Միայն կասենք, որ ճգնաժամը հեռանում է. այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը. «Ընթացիկ տարվա սեպտեմբերի արդյունքները (տնտեսական ցուցանիշների մասով) որոշակի լավատեսություն են ներշնչում: Կարող ենք վստահաբար ասել, որ օգոստոս-սեպտեմբերից սկսած տնտեսությունում հստակ նկատվում են կայունացման միտումներ: Այսօր տնտեսությունը մտավ կայունացման փուլ: Անկման կրիտիկական կետն արդեն անցել ենք»:
Ֆինանսների նախարարը վստահ է, որ մինչեւ տարեվերջ կայունացման միտումները կփոխվեն արդեն տնտեսական աճով: Սեպտեմբերին օգոստոսի համեմատ 4,8% տնտեսական աճ է արձանագրվել: Սա, իհարկե, պայմանավորված է նաեւ սեզոնայնությամբ. «2010թ, զգուշավոր աճ ենք կանխատեսել՝ 1,2%: Բայց գուցե ավելիի հնարավորություն ունենանք»: Տնտեսական աճի միտումը հստակ է նաեւ ըստ ճյուղերի: Շոշափելի աճ է նկատվում արտահանման ծավալներում. օգոստոսի համեմատ սեպտեմբերին 26% աճ է արձանագրվել:

Փաստորեն, եղավ հայտնի ուժերի մտածած սխեման` ճգնաժամ, հետո կայունացում, հետո աճ: Ճգնաժամը ստեղծվեց, որպեսզի այդ ուժերը կարողանան իրացնել իրենց գումարները ու կախման մեջ գցել պետությունների: Հենց գումարներն իրացրեցին, ասացին` վերջ, ճգնաժամը կանգնել է, արդեն կայունացման փուլ եք մտնում: Դե, կայունացումից հետո էլ կգա տնտեսության աճի պահը: Իսկ իրականում ոչ մի ճգնաժամ էլ չեղավ. պարզապես խաղատնային «քաղաքականության» համաձայն, ցանցի մեջ ընկան պետություններ: Ու որպեսզի այս պետություններին, այդ թվում` ՀՀ-ին, ոչ թե ներվի պարտքը, այլ պարտքի մարման ձեւերը մեղմ լինեն, պետությունը պետք է խաղա ըստ վարկատուի կանոնների:
Իսկ մեր պետությունը, բնականաբար, այս ամենը չի ասի: Վստահ եմ, հասկանում է, բայց, երբեմն հասկանալի եւ շատ հաճախ անհասկանալի պատճառներով կձեւակերպի հետեւյալ կերպ. «Պետական պարտքը, ճիշտ է, բավականին մեծացել է, բայց վերահսկելի է եւ կառավարելի: Հաջորդ տարի լրացուցիչ վարկեր ներգրավելու անհրաժեշտություն չի լինի: 2010թ.-ից մտածելու ենք արագ ներգրավված վարկերի պայմանները ավելի դյուրին դարձնել: Գործընթացն սկսվել է, եւ մեր որոշ գործընկերների մոտ (ՀԲ, ԱՄՀ) դրա ըմբռնողականությունը կա»:
Ահա այն ամենը, ինչ իրականում կա: Ճգնաժամի պատմություն, որ բացարձակապես հնարովի է:
Այժմ պետական պարտքի մասին խոսենք թվերով (տվյալները ֆինանսների նախարարությանն են): Մինչ այդ, սակայն, ասենք, որ (դարձյալ ֆիննախի վստահեցմամբ) նեգրավված շատ վարկեր իբրեւ ենթավարկեր են տրվել: Ասել է թե՝ սպասարկման ամբողջ բեռը պետության ուսերին չէ. պետությունը ներգրավել է վարկեր, գումարները շրջանառել տնտեսության աշխուժացման համար, դրանից մասնավորից ստացել տոկոսներ եւ ուղղել վարկերի սպասարկմանը: Մի խոսքով՝ պետական պարտքում արտաքին պարտքի չափը թույլատրելի սահմաններում է: 2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 1,577.1 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 13.2%-ը: Արտաքին աղբյուրներից նախատեսված վարկային միջոցները ամբողջությամբ ստանալու դեպքում, ինչպես նաեւ հաշվի առնելով 2009թ. պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորման սպասվող ճշտված պլանի համեմատությամբ առանձին վարկային ծրագրերի գծով արձանագրված գերակատարումները, 2009թ. ընթացքում փաստացի ստացված ՌԴ 500.0 մլն ԱՄՆ դոլարի ու Արժույթի Միջազգային Հիմնադրամի 102,668 մլն SDR-ի վարկերը եւ Համաշխարհային Բանկի ու Ասիական Զարգացման Բանկի կողմից 2009թ. տրամադրվելիք, համապատասխանաբար, 40,4 եւ 51,378 մլն SDR-ի վարկերը, ՀՀ արտաքին պետական պարտքը 2009թ. վերջին կկազմի մոտ 3,046 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 29.7%-ը: «Մենք չենք մոտենում 50 տոկոսի սահմանագծին, որն էլ հենց ռիսկային է համարվում: Մեր արտաքին պարտքը միջազգայնորեն թույլատրելի սահմաններում է»,- ամփոփել է Տիգրան Դավթյանը:
Մինչդեռ արտաքին պարտքի հատվածն այն ոլորտն է, որտեղ պետք չէ միջազգայնորեն քայլել. մեզ նման պետության համար շատ վտանգավոր է ՀՆԱ-ի 30%-ը պարտք լինելը:
Եթե նույնիսկ 30 է եւ… ոչ ավելի…

Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 37 (123), 2009թ.