Հայտարարություն

ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը երկար ժամանակ չէր արձագանքում ՀԱՄ-ից վտարված որոշ երիտասարդների գործունեությանը, սակայն այստեղ-այնտեղ նրանց հոխորտանքին եւ զազրախոսություններին վերջ տալու համար առայժմ միայն հայտարարում է, որ
1. Էդգար Հելհելյանը հեռացվել է ՀԱՄ-ից` անընդհատ այս կամ այն կազմակերպություններում տեղ որոնելու եւ հատկապես ազգային անվտանգության մարմինների հետ սերտորեն համագործակցելու համար, ինչը շարունակում է նաեւ այսօր:
2. Անդրանիկ Թանգամյանը հեռացվել է Է. Հելհելյանի ազդեցության տակ ընկնելու (ինչը բնավորության գիծ էր դարձել) եւ անիմաստ ու անպատասխանատու հայտարարություններ անելու համար:

       Ոմն երիտասարդ, վանաձորիցի Մանվել Կոստանդյանը ոչ եղել է ՀԱՄ անդամ, ոչ էլ առավել եւս հեռացվել է, եւ նրա` այս խմբին միանալն ու ինքնագոհ հայտարարություններ անելը բացարձակապես «Ոգու պահապաններ»-ին չի հետաքրքրում:
       Մնացած երիտասարդները, ուսանողները շարունակում են ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության աշխատանքները եւ ոմանց ցանկությամբ չէ, որ ստեղծվել ու գործել է ՀԱՄ-ը (նաեւ` «Ոգու պահապաններ»-ը) եւ ոմանց նվաստ ցանկութամբ չէ, որ կառույցն առաջնորդել եւ առաջնորդում է Արմեն Ավետիսյանը:
       Իսկ թե այդ ոմանք ինչ են ստացել ՀԱՄ-ից` գաղափարական, հոգեւոր եւ հատկապես նյութական առումներով եւ ինչպես են խուսափել այս կամ այն ՀՀ եւ ԼՂՀ ուժային մարմինների «ձեռքերից» եւ շողոքորթել ՀԱՄ առաջնորդին` կանդրադառնանք ըստ անհրաժեշտության:

Հայ Արիական Միաբանության Ոգու պահապաններ»
ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության խորհուրդ
13.11.2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։