«Իլիական»-ը եւ հայկական մշակույթը

Հսկայներ
Ասերի Երկիրը որպես աշխարհագրական տերմին եվրոպական աշխարհին հայտնի է մոտավորապես 2500 տարի, նա եվրոպացիներին հայտնի երեք մայրցամաքներից մեկն էր, որը գտնվում էր արեւելքում (Ստրաբոն): Ըստ եվրոպացիների Արևելքը Եվրոպայից անջատվում էր Հելեսպոնտով (Դար դանել), տեղակայված էր Հելեսպոնտ (Դարդանել), Դոն (Տանաիս), Պոնտական, Կասպից եւ Միջերկրական ծովերի միջեւ: Եվրոպան Արեւելքից բաժանող գլխավոր դարպասը համարվում էր Տավրոսի լեռները: Ավելի ուշ շրջանում Հելենիստական աշխարհի կողմից իրենցից Արեւելք գտնվող տարածաշրջան Ասերի Երկիրը, անվանեցին Asia, AsioV, leimwn, մեր ժամանակակից ընկալմամբ՝ Ասիա:

 Հետագայում Ասիան բաժանվեց Արեւմտյան եւ Արեւելյան մասերի, բաժանված մասերի միջեւ սահմանը հիմնականում համարվել է նորից Տավրոսի լեռները: Ավելի ուշ շրջանում արեւմտյան Ասիայի սահմանը անցնում էր Տիգրիս գետով, որը սկիզբ է առնում Հայկական Տավրի արևելյան մասում գտնվող Հազար լճից, նրա մոտերքում է գտնվում Հարպուտ ուրարտական բերդը, ենթադրվում է, որ սկսվել է կառուցվել մթա 900-ին: Տիգրիս գետի Շումերական անունն է Idigna/Idigina (բառացի արագ գնացող)  , Աքադները կոչում էին Idiqlat, Հուրիների Aranzah (բառացի՝ առանց վախի): Գետի ափին են գտնվում Դիարբեքիր, Մոսուլ, Բաղդադ Էլ Կուտ, Ամարա քաղաքները: Յուստինյանի ժամանակաշրջանում Ասիան բաժանված էր Asia minor եւ Asia maior մասերի եւ հիմնականում կազմված էր 30 միավորներից: Ասերի երկրի հզոր թագավորություններից մեկը՝ ըստ պատմագրության, Կիլիկիան էր, ըստ Պտղոմեոսի Փոքր Փռյուգիան, որի տարածքներում էր տեղի ունենում Տրոյական պատերազմի վերջին կռիվը:                                                    
Եվրո Ասիական փոխհարաբերությունների մեջ Տրոյական պատերազմը կարող ենք համարել տարածաշրջանի կենտրոնական, էպոխալ իրադարձությունը, առա ջին անգամ, եվրոպական ավանդապատումների մեջ, արեւմուտքի սկսած պատերազմը արեւելքի դեմ հաստատագրվեց Հոմերոսի «Իլիական» դյուցազներգության մեջ, որը տեղի է ունենում Ասերի Երկրում: Ուսումնասիրողների  վերաբերմունքը դեպի Տրոյական պատերազմ տեղակայված է բացարձակապես հերքման եւ բացար ձակապես հաստատման միջեւ: Դասական Տրոյաբանները շարանակում են Շլիմանյան դպրոցը եւ համոզված են, որ Տրոյան նա է, ինչը հայտնաբերեց Շլիմանը: Այն հնեագիտական տարածքները, որոնք կապված են Շլիմանյան Տրոյայի հետ, կազմված են 9 մշակութային շերտերից, Շլիմանի հայտնաբերած շերտը պատկանում է ավելի նոր շրջանին իսկ վերջին իներրորդ շերտը, իր տարիքով համապատաս խանում է Հոմերոսի Տրոյական շրջանին: Տրոյական ուսումնասիրությունների գլխավոր նորությունը այն է, որ հայտնաբերվել է ամեն ինչ, բացի տասնամյա ռազմական հակամարտության հետքերից այն տարածքներում, որոնք ներկայացվում են որպես Տրոյա: Հետեւաբար կամ պատերազմ չի եղել, այդ են վկայում Տրոյա հայ տարարված մշակութային տարածքի ուսումնասիրությունների արդյունքնեը, կամ Հոմերոսի Տրոյան հարկավոր է փնտրել մեկ այլ տարածքում: Ուսումնասիրողների մեկ այլ խումբ համոզված է, որ Տրոյան գտնվում էր Եվրոպայում եւ երրորդ տեսակետը (Ռաուլ Շրոթ) Տրոյական պատերազմի հիմնական գործողությունները տեղի են ունեցել Կիլիկիայում: Ռաուլ Շրոթը իր ուսումնասիրության արդյունքում համոզված կարծիք է հայտնում, որ Եվրոպական մշակութային մտքի եւ մտածողության ձեւավորման հիմնական ակունքները սկսվում են ոչ թե «գերմանական» եւ «հին հունական» ակունքներից, այլ «գերմանները» եւ «հին հույները» սնվում էին ուրիշ ակունքներից, որոնք գտնվում էին Կիլիկիայում: Նրա այս տեսակետը հեր թական անգամ կասկածի տակ է դրեց  Սպենգլերի «Ինդո գերմանական» վարկածը եւ առհասարակ փռյուգիացիներ բալկանյան ծագման տեսակետը: Ըստ Շրոթի «Իլիական»-ը ներկայացնում է Կիլիկիան, Kizzuwatna (Կատաոնյա) Հուրիթական պետություն, որը գոյություն է ունեցել մթա XVI-XIV դարերում, ենթադրում են, որ մթա XIV դարում նվաճվել է Հեթերի կողմից: Տրոյայի պատմագրությունից մեզ հայտնի է, որ մթա V դարում Հունաստան արշավելուց առաջ, Քսերեքսը եղել է Տրոյայի ավերակներում եւ 1000 ցուլ է զոհաբերել, մթա IV դարում Ալեքսանդր Մակեդոնացին, իր արեւելյան արշավանքի ժամանակ, Տրոյայի ավերակներում աստվածներին նվերներ է մատուցել: Տրոյական պատերազմի այսօրյա միակ իրե ղեն ապացույցը՝ Հոմերոսի «Իլիականն է»: Ովքեր էին այդ bhrug-ները կամ ըստ Ովքեր էին այդ bhrug-ները կամ ըստ Սպլենգերի առաջարկած ձեւի «այսպես կոչված phrygisch» ցեղերը կամ էթնո խումբը: Անտիկ աղբյուրներից մեզ հայտնի է, որ «փռյուգիացիները» որպես առանձին միավոր այդ անվանումով հանդես են եկել շատ կարճ ժամանակով: Հին Կտակարանը ասում է, որ Գամերը Հաբեթի ավագ որդին է, հրեա պատմիչ Josephus Flaviusը հայտնում է, որ «Գամերի սերունդները ըստ հույների համարվում են Գոմերացիները, այսինքն՝ «Կիմիրացիները» ինչպես իրենք են անվանում: Գոմերը հայրն է Ռիֆաթի, Աշկենազի (Ասկանազի) կամ ըստ Josephus Flaviusի Աստանազ, հույները նրանց անվանում էին Ռեգիյացիներ, որոնք համարվում էին գերմանացիների եւ սկանդինավցիների նախնիները, նրանք համա պատասխանաբար ապրել են Վանի տարածքներում, Գերմանիայում եւ Սկանդի նավներում, Ռիֆաթի սերունդները կոչվում էին պաֆլոգոնացիներ, որոնք ապրել էին Ռիֆեյան լեռներում (ժամանակակից Կարպատներ): Ասքանազից եւ Ֆոգարմից առաջացել են հայերին ազգակից Աշքանազյանները եւ ֆորգոմացիները վերջին ներիս հույները անվանել են bhrugներ: Սա փռյուգիա ցիների դիցաբանական առաջին կապն է հայկական էթնոսի հետ: Պատմության մեջ Պատմության մեջ մենք Պատմության մեջ մենք տեսնում ենք, որ Տրոյական պատերազմից բավականին առաջ մթա մոտ 1360-1334թթ., Կիլիկիան արդեն ձեւավորված թագավորություն էր, որին կառավարում էր Սուպիլուլիումա I-ի որդի Տելեպինու քուրմը: Հեթական ավադապատումները այդ ժամանակաշրջանի համար մի շատ կարեւոր մեկնաբանություն են կատարել, այսօրյա մեզ հայտնի Կիլիկիայում (Kizzuwatana) Արիմների երկրում տեղի է ունեցել Աստվածների սերնդափոխությունը: Մթա 1287թ-ին  Ռամզես 2-րդը Հեթերի դեմ տարած հաղթանակին նվիրված արձանագրություններում նշում է իր կողմից նվաճված ազգերին, որոնցից է «իլիուն կամ արիունա» ազգը: Սա առաջին եւ գլխավոր զուգադիպությունն է: Ռամզեսի կողմից նշած «իլիուն կամ արիունա» տերմինը համընկնում է Հոմերոսի «Իլիա» տերմինի հետ: Ավելի ուշ շրջանի հույն հեղինակ բանաստեղծ Պինդարոսը (մթա 518-446) Տիփոնի հայրենիքը՝ Արիմների երկիրը ավելի որոշակի մատնանշում է Կիլի կիայում: Որոշակի պարզաբանման կարիք ունի Իլիաէ / Իլիաս / էլիաս Հոմերոսյան պոեմի անունը, նա ուղղակիորեն առնչվում է, Հալլ / Հելլ / Էլլ բառի հետ, որի արամեական կամ ասորական տարբերակն է «Էլի»-ն: Դասավորենք շարքը՝ Հալլ/ Հելլ/ Էլլ/ Էլի եւ Իլիաէ/ Իլիաս/ էլիաս: Տանք հերթականորեն այս անվանումների բացատրությունը. Իլիաէ նշանակում է «Արարիչ հոր էություն», Իլիաս/ էլիաս նշանակում է «հոր առաջնեկը»: Համեմատենք անվան իմաստները Asatibada (թագավորանիստ բերդաքաղաք Կիլիկիայում) տերմինի հետ, որը նշանակում է «առաջին Ա աստծո լույս պատ» մենք տեսնում ենք, որ Հոմերոսյան հայտնի էպոսի Իլիաէ/ Իլիաս/էլիաս Asatibada անվանումների ծագումնաբանությունը կապված է հայկական էթնոսի լեզվամտածողության հետ, անցում կատարենք Հին Կտակարան: Հին Կտակարանում օգտագործված է  Elohim (աստվածներ) տերմինը, որը ծագումնաբանական տեսակետից անշուշտ կապված է «իլիա, իլիուն կամ արիունա» տերմինների հետ եւ անշուշտ այդ կապվածությունը բնութագրում է մեկ էթնո գիտակցական երեւույթ:      
Պատմահամեմատական լեզվաբանություն  
Պատմահամեմատական լատինագիտության մեջ հայտնի է Frūmentum  բառը, որը ընդհանուր առմամաբ մատնանշում է հացազգի բույսերին: Վալդեն եւ Հոֆմանը տալով այս բառի ծագումնաբանությունը ասում են, որ frūgēs նշանակում է «հողի պտուղներ»: Ա Էրթմանը գտնում էր, որ fruges նշանակում է «բեղմնավորող ուժ»: Եզակի թվում այն գոյական է եւ գրվում է frūgi  նրանից առաջացել է frūgi homo` «լավ եկամուտով մարդ «արժանի» որ արխատիպը համարվում է bhrūg-s (> frūx)-ը: Իտալական լեզվաընտանիքից դուրս այս բառը հանդիպում է գերմանական bruks, brūhhan, հին անգլիական bryce «պետքական» եւ այլն: Վալդեnն եւ Հոֆմանը գտնում էին, որ favrugx-ը հնագույն լեզվի բառ է: Բառի հաջորդ իմաստներն  են «կոկորդ» եւ «կերակրվել»: Բառի ծագումնաբանություը թույլ է տալիս կարծելու, որ favrugx «կոկորդ» բառը քերականորեն կապված է bher բառի հետ, որը նշանակում է անդունդ: Էռնուն եւ Մեյեն կարծում էին, որ  frui բառը կապված է frūgēs, frūm entum, frūctūs բառերի իմաստների հետ, որը կապված էր հողագործության հետ: Այսպես թե այնպես frūmen եւ frūmentum բառերը կապված են հացահատիկի, հացի, հասկի հնագույն իմաստների հետ: Հայկական լեռնաշխարհի bhrug-ներ կոչվող ցեղային միությունը հույն-հռոմեական աղբյուրներում հիշատակվում է որպես «Գորդիենե», նրանց արքայատոհմի հիմնադիրը ըստ հնագույն աղբյուրների դարձավ G(h)ordios-ը նա Փոքր Ասիայի հյուսիս արեւմտյան մասում, Սանգարիոս գետի հովտում հիմնեց իր անունով Գորդիոն քաղաքը պետությունը: «Գորդիենե», g(h)ordios ը հայկական աղբյուրներում հիշատակվում է «Կորդուք կամ Կորդուենեն, Կորդվաց աշխարհ», ձեւերով, նրանք հայտնի էին  նաեւ g(h)ordiazi, Էրետիացիներ, (հ)ururdra անունով: Իլիականի մեջ տրոյացիները կոչվում են «hippodamoi ձիեր հնազանդեցնողներ»: Փոքր Ասիայի Cappadocia տարածա շրջանի հնագույն անունն է Katpatuka բառացիորեն նշանաում է «հրաշալի ձիերի երկիր» սա պատահական չէ, այն հեռավոր ժամանակներում գիտեին, որ ձիավարժությունը Փոքր Ասիական տարածաշրջանի այցեքարտն է:
Տարածաշրջանի պատմության մեջ ձիավարժությունը համարվել է հայերի առանձնաշնորհը: Վերադառնանք bhrug բառի հնագույն իմաստին, Եփրատի Շումերական անունն է Buranum «Աքքադական Pu-rat-tu ըստ ձեւավորված կարծիքի բառացի նշանակում է «թեթեւ տարածվող» նման մեկնաբանությունը սալ է, bhrug նշանակում է «հուր բերող» կամ «երկրորդը, որ բերում է հուր»: Բերված նյութերը հստակորեն մատնա նշում են, որ մինչեւ Տրոյական պատերազմը bhrug ները՝ այսինքն փռյուգիացիները, որոնք նաեւ տարբեր աղբյուրներում հայտին են որպես «իլիա, իլիուն կամ արիունա եւ էլոհիմ» ապրում էին Փոքր Ասիայում, իսկ սա իր հերթին նշանակում է, որ Փռյուգիացիների բալկանյան ծագումը շատ անհիմն է: Մենք կարող ենք շեշտել, որ ենթադրյալ Տրոհադայի եւ Բալկանների միջեւ կա որոշակի մշակութային ընդահնրություն, որը ինքնին բացատրելի է, բայց բավարար չէ հիմնավորելու համար փռյուգիացիների բալկանյան ծագման: Մետաղագործական հնագիտական հայտ նագործությունները նույնպես մատնանշում են, որ մետաղագործության հիմնական կրողներից մեկը տարածաշրջանում հանդիսանում են Հայեր-Արիմները կամ ըստ եվրոպական հետազոտողների, այսպես կոչված «ուրատները», որոնց պատ րաստած բրոնզի եւ երկաթի առարկաները ունեն շատ բարձր տեխնիկական եւ գեղարվեստական որակ: Բնակավայրերը, որոնք հայտնի են Ալտեն թեփ», Թոպրակ կալե, Չավուշ կալե անունների տակ, իրենց մշակույթով Հայկական են կամ այսպես կոչված «ուրարտական»: Հնարավոր է ենթադրել, որ այս մշակույթն է հանդիսանում Տրոյական Մշակույթի հիմնադիրը կամ ակտիվ մասնակիցներից մեկը:                                 
Սփինգլերը իր (Oswald Spengler: FrՖhzeit der Weltgeschichte. MՖnchen 1966թ. «Համաշխարhային պատմության հնագույն ժամանակները» բառացի թարգմանություն) աշխատության մեջ Ինդոգերմանական-Փռուգյան ցեղերի (indogerma nisch-phrygi sche) վերաբնակեցման ժամանակաշրջանը Փոքր Ասիայում համարում է մթա 1200թ.-ը, այսինքն Տրոյական պատերազմի ավարտը: Սփինգլերը գիտակցաբար շրջանցում է  գերմանական պատմահայրերի հազա րամյա կարծիքը գերմանական էթնոսի ծագումնաբանության վերաբերյալ եւ առաջարկում է նոր թեզիս: Անդրադառնանք գերմանական էթնոսի ծագում նաբանությանը՝ ըստ գերմանական աղբյուրների: Գերմանացիների ծագումնաբանության մասին  առաջին անգամ գրվել է «Աննոլիդ» պատմագրության մեջ, այս աշխատանքը նվիրված էր Քյոլնի եպիսկոպոս Աննոին: 1080թ. «Աննոլիդ» պատմագրության մեջ հստակ ասված է հետեւյալը՝ «Ihr Stamm war vormals dorthin gekommen aus dem hochgelegenen Armenien, wo Noah aus der Arche ging, als er den Olzweig von der Taube empfangen hatte, auf den Bergen Ararat» (Das Annolied, Herausgegeben von Eberhard Nellmann, Stuttgart, 1999) Համանման տեղեկություններ կան պահպանված 1170թ.-ին հրապարակված «Kaiserchronik» պատմագրության  մեջ: «Das Geschlecht der Baiern, Hergekommen von Armenien, Wo Noah aus der Arche ging Und den Olzweig von der Taube empfing, Die Spuren der Arche kann man noch sehen Auf den Bergen, die da heissen Ararat» (Hans F. Nohbauer «Die Bajuwaren» Weltbild Verlag, Augsburd, 1990): Հաջորդ «Chronica Baioari orum» պատմագրության մեջ, որի հեղինակը հոգեւորական Վայթա Արնեպկան էր, նշված է «Baioarius mit seinem fraisamen volk hat seinen ursprung aus dem land Armenia und ist mit in ausgezogen mit grossen macht, und sind komen in das land und funden darin paurenvolk, di sich nerten mit vischen und jagen der wilden thire, und liessen sich da nider und nennten das land nach irem fursten und herfurer Bavaria» (Hans. F. Nohbauer «Die Bajuwaren» Weltdild Verlag, Augsburg, 1990).Համաձայն «Chronica Baio ariorum»-ի հողերի տերն էր հայ ազգի իշխան Բաիոարիուսը, նա ուներ երկու զավակ Բոգմունդ եւ Ինգրամանդա անուններով:Բավարական պատմագրության հայր Հովհաննես Թուրմաերը, 1601թ-ին հրապարակած իր «Chronicon successionis ducum Bavariae et comitum Palationorum» մի շատ կարեւոր տեղեկություն է հաղորդում, «պատմական այն տարածքը, որը կոչվել է Բոգեմունդա կամ Բոգեմ (ներկայիս Չեխիայի հանրապետություն) պատկանել է իշխան Բաիոարիուսի ավագ որդի Բոգմունդին եւ անտիկ ժամանակներում կոչվել է Hermenia»: 1776թ. Վինցենց Պոլը Պոլհաուզենից մեջբերում անելով պատմաբան Բոբիենսիսիցը նշում է «Kaiser Friedrich Lobesam sei bei seinem Kreuzzug in Armenien auf Volker getroffen, die bairisch sprache» սա ասում է այն մասին, որ բավարացիները մինչեւ XII-XIII պահպանել էին Կիլիկիան Հայաստանի լեզուն: Իրոք Հայկական ցեղախմբերի հերթական միգրացիան կարող էր տեղի ունենալ Հայկական Կիլիկիայից, Տրոյական կոչված պատերազմից հետո, սակայն ոչ թե դեպի Փոքր Ասիա այլ հակառակ, դեպի եվրոպա: Միգրացիոն նման ուղղվածությունը տրամաբանական է եւ մշտապես կրկնվում է պատմական հաջորդ ժամանակաշրջաններում: Հաջորդ հայկական միգրացիան կապված էր մթա 4-րդ հարյուրամյակում՝ «գալեր կամ գալուսների» արեւլքից Եվրոպա թափանցելու հետ: Վերջին հայկական նշանակալից միգրացիան կապված էր այսօրվա գերմանների երկիրը հռոմեացիների կողմից նվաճելու դեպքերի հետ, ըստ գերմանական ավան դույթների՝ հռոմեական լեգիոնների դեմ կռվել է բոլորին քաջ հայտնի Արմենիուսը: Հին հույն փիլիսոփա Պլատոնը մեռնող-հառնող Էրին (հուն. Էրոս), ներկայաց նում է որպես մի խիզախ ռազմիկի, որը զոհվում է պատերազմում, սակայն հարություն է առնում դիակիզման ժամանակ: Պլատոնը «Էրին, Էրոսին ներկայացնում է իբրեւ ծնունդով պամփյուլացի Արմենիոսի որդի, որը Գերմանական մշակույթի մեջ հայտնի որպես ազգային հերոս, նաեւ որպես չորրորդ Զորաստր: Մի շարք հայա գետներ (Մ. Էմին, Ն. Ադոնց, Գր. Ղափանցյան) կարծում էին, որ Արմենիուս նշանակում է «Էր, որդի Արմենիոսի»:   
Ովքեր էին այդ bhrug-ները Գերմանացի պատմագրերը germanների ծագումը կապում են հայկական լեռնաշ խարհի հետ: Լիդիական տիրապետուփյան ժամանակաշրջանում Cappadocia կոչված տարածքի գլխավոր քաղաքը Գանգրան էր, ներկայիս Kjankari, Հռոմեական աղբյուրներում այն հայտնի է Germanicopolis անունով: Անգլիացիները նույնպես իրենց brit ների ծագումը կապում են հայկական լեռնաշխարհի հետ եւ համարում են, որ անգլիացիները բրիտների հետնորդներն են: Սկանդինավ As-երը դիցաբանորեն նույնպես կապված են հայկական լեռնաշխարհի հետ:Եվրոպական ծագում նաբանության պատմագրության մեջ մենք տեսնում ենք, որ «german, brit, bhrug «As» տերմինները կապված են հայկական էթնոսի լեզվամտածողության հետ: Ինչումն է բանը, որ եվրոպական ծագումնաբանության մեջ առաջացել է երկու իրարամերժ տեսկաետ մի դեպքում եվրոպացիների ծագումնաբանությունն է կապվում Հայկական տարածաշրջանի հետ, մյուս դեպքում հայերի ծագումն է կապվում Բալկանների հետ: Հայերի ծագման բալկանյան տեսակետը հիմնականում բխում է Հունական աշխարհակազմությունից նա ենթադրում էր, որ Հունաստանը աշխարհի կենտրոնն է սրանով հակադրվում էր հնագույն աշխարհի հայտնի տեսակետին, որն ասում էր «աշխահի կենտրոնը Արարատյան Աշխարհն է, սա ամրագրված է ամենահեղինակավոր գրքում, որն է Հին Կտակարանը: Հոմերոսը նույնպես Հունական տեսակետի կրողն էր եւ օգտվելով այս տեսակետից նույնպես bhruges-ներին՝ այսինքն փռյուգիացիներին «Իլիականի» մեջ ծագեցնում է Թրակիայից, որտեղ, ըստ Հոմերոսի, ապրել են նրանց նախնիները, որոշ հեղինակներ մինչեւ այժմ այս արհեստածին տեսակետի կողմնակիցներն են: Տրոյական պատերազմի ժամանակաշրջանը վիճարկելի չէ, ուսումնասիրողների մեծամասնությունը կարծում է, որ այն տեղի է ունեցել մթա XIII-XII դարերում: Անհայտ է Տրոյական պատերազմի իրական պատճառները, հայտնի է պատերազմի սկսման դիցաբանական առիթը: Հոմերոսյան շարադրանքից հայտնի է դառնում, որ այս ճակատամարտը աստվածներինն էր, հետեւաբար պատերազմի հիմնական մասնակիցները չէին կարող լինել  անհայտ եւ պատահական անհատներ: Զեւսը ցանկանում էր թեթեւացնել հողը, հաջորդ սերունդներին փոխանցել Ելենայի (Հեղինեի) անկրկնելի գեղեցկության պատմությունը,կամ անմահացնել հերոսներին: Պատերազմի հրահրման առիթը հանդիսացավ երեք աստվածերի Հերոսի, Աթինասի եւ Աֆրոդիտեի վիճաբանությունը: Նրանց վիճաբանությունը դադարեցնելու համար Զեւսը Հերմե սին հանձնարարեց տեղափոխել նրանց դեպի Իդուսարը, որը գտնվում էր Տրոադո կոչվող տարածքում, այնտեղ իր հոտն էր արածեցնում երիտասարդ Պարիսը, Պարիսը Տրոյական Պրիամ թագավորի որդին էր, նա առեւանգեց Հեղինեին (Ելենա), Սպարտայի Մենելեպոս թագավորի կնոջը: Ավանդազրույցը ասում է,որ այդ ժամանակ Հունաստանի բոլոր թագավորները, որոնք երբեւէ խնդրել էին Հեղինեի ձեռքը երդվել էին օգնել նրան, ում կինը կդառնա Հեղինեն: Ըստ Հոմերոսի Ահայացիների նավատորմը երկրորդ անգամ դուրս եկավ Ավդիլիդից եւ միայն Ագամնենոնի դստերը զոհ մատուցելով կարողացավ երկրորդ փորձից հետո հասնել Տրոհադա: Բանախոսները Մենելոսի, Ոդիսեւսի գլխավորությամբ անհաջող փորձ կատարեցին հետ վերադարձնել Հեղինեին եւ սկսվեց Տրոյայի տասնամյա պատերազմը: Եվ այսպես իրար դեմ կռվում էին Ահայացինեը (ծովի ժողովուրդներ) եւ պայմանական Տրոյացիները (բնիկներ): Տրոյացիների դեմ դուրս էին եկել հայտնի հերոսներ Դիոմիդը, Ոդիսեւսը,Հեկտորը, Աքիլլեսը, Աքիլլեսի որդին: Ահայա ցիները, ըստ Հոմերոսի՝ ունեին 100.000 զինոր, 1186 նավ, նրանց ուժերը ղեկավարում էր Մենելոսի եղբայր Միկենյան թագավոր Ագամեմնոնը: Պատերազմի 10-րդ տարում Ապոլլոնի քուրմ Հրիսը Ագամեմնոնից պահանջեց հետ վերադարձնել գերավարված Հրիսե իդին, սակայն ստացավ մերժում: Զայրացած Ապոլլոնը Ահայացիների բանակի վրա տարածեց մոր հիվանդությունը, Ագամեմնոնը ստիպված վերադարձրեց Հրիսին դստերը եւ նրա փոխարեն Աքիլլեսից խլեց Դրիսեիդու գերուհուն: Կատաղած Աքիլլեսը հրաժարվեց մասնակցել մարտերին, որի հետեւանքով Ահայա ցիները պարտություն էին կրում: Երբ Տրոյացիները ներխուժեցին Ահայացիների ճամբար եւ սպառնում էին ոչնչացնել նավա տորմը Աքիլլեսը մարտի ուղարկեց իր ընկերոջը Պարտոկոլին տալով նրան իր զրահը: Տրոյացիները փախուստի դիմեցին, սակայն Պարտոկոլը զոհվեց Հեկտորի հարվածից: Աքիլլեսը վրեժխնդիր եղավ, Հեփեստոսի կոփած նոր զրահով նա սպանեց Հեկտորին եւ սկսեց անարգել Հեկտորի դին: Հեկտորի հայրը խնդրեց Աքիլեսին, վերադարձնել որդու դին: Պարտոկոլի եւ Հեկտորի թաղման արարողությամբ ավարտ վում է Իլիադան:             
Հետ Տրոյական պատերազմին է միանում ամազոնուհիների թագուհի Պենտեսիլեյը, նա զոհվում է Աքիլլեսի հետ մենամարտելիս, Տրոյացիներին օգնող եվթոպների թագավոր Մեմնոնը սպանում է Նեստոր Անտիլոհին եւ սպանվում է Աքիլլեսի կողմից: Աքիլլեսը զոհվում է Պարիսի նետից, խոցվում է գարշապարը (կրունկը): Աքիլլեսի մահից հետո, Ահայացիները իրենց աստվածներից իմանում են, որ առանց Հերակլեսի նետերի եւ Աքիլլեսի զավակ Նեոպտոլոմեայի չեն կարող գրավել Տրոյան: Հերակլեսի զենքը գտնվում էր Ֆիլոկտետի մոտ, իսկ նա ռազմարշավից առաջ մնաց Լեմնոս կղզում: Ֆլիոկտերը եւ Հեոպտոլեմոնը (ապրում էր Սկիրոս կղզում) ժամանեցին Տրոյա: Ֆլիոկտետը Հերակլեսի նետով մահացու վիրավորեց Պարիսին «Տրոյայի անկումը արագացնելու համար Դիոմիդը եւ Ոդիսեւսը մտան Տրոյա եւ Աթենասի տաճարից գողացան Տրոյայի պահապան թալիսմանը: Վերջապես Ահայացիներին հաջողվեց խորամանկությամբ գրավել Տրոյան, հանրահայտ «Տրոյական ձիու» օգությամբ: Ահայացիները կործանեցին Տրոյան իսկ Ահայացիների առաջնորդներ Դիոմիդը, Նեոպտոլեմը, Ֆիլոկտետը, Նիդոմենեյը եւ մյուսները վերադարձան տուն: Տուն դարձի ճանապարհին, Օիլեի որդի Էաիտը զոհվեց, Տելեմակի որդի Էանտը ինքնասպանություն գործեց, Ագամեմնոնը սպանվեց իր կնոջ կողմից, իսկ Ոդիսեւսը դեռ երկար պետք է ճանապարհորդեր: Տրոհադա-Իլիոնի պատերազմում Հոմերոսը հիշում է պատերազմի մասնակցած Սկայներին, որոնք մասնակից էին ըստ Հոմե րոսի Աստվածների, կիսաստվածների եւ հերոսների պատերազմին: Նախ անդրա դառնանք հունական Τροία, Τροίη եւ հեթական Wilios, Wilusa (URUWi-lu-ša ) տեր մինների իմաստներին: Պատմահամեմատական լեզվաբնության մեջ որոշակի ացված չէ նրաց ծագումնաբանությունը: Հեթական Wilios, Wilusa (URUWi-lu-ša ) տեր մինի մեջ կենտրոնական է «լույս» հայկան արմատը «հունական Τροία, Τροίη տերմինի մեջ, ակնհայտ է «դուռ» արմատը: Շաղկապենք այս տերմինների իմաստ ները իրար հետ եւ կստանանք «լույս, դուռ» իմաստը: Ո՞վ էր (Հ)սկայը, նրա մասին ունեցած տեղեկությունները նույնպես շատ քիչ են, (Հ)սկայի կողմը պաշտպանում էր Տրոյա քաղաքի դարպասներից մեկը, այդ դարպասը կոչվում էր «Սկայի դուռ» կամ «դրունք սկայից», այս մասին նաեւ հիշատակում է Խորենացին: Քաղաքը, որը հիշատակվում է  դյուցազներգության մեջ պետք է ունենար մի քանի գլխավոր դարպասներ եւ նրանց պաշտպանությունը պետք է հանձնված լիներ ամենա հզորներին, նրանց շարքում էր Սկայը: Ըստ էության Տրոյական պատերազմի պատմությունը եւ դիցաբանությունը  ամրագրել է Հայ էթնոսի ներկայությունը նաեւ URUWi-lu-ša, Τροία, Սկայ տերմինների միջոցով: Հայ պատմիչների շարադրանքից  պարզ է դառնում, որ Զարմայրն է այն հայ արքան, որը մասնակցել է Աստվածների եւ Հերոսների Տրոյական կռվին եւ զոհվել: Ըստ Մխիթար Այրիվանցու (մաս 2) Զարմայրը իշխում էր այն ժամանակ, երբ. «Հռոմեացիների վրա թագավորեց Էնեյը (մթա մոտ 1230-1190): Այս ամենից պարզ է դառնում, որ Ռամզեսի կողմից նշած «իլիուն կամ արիունա» տարածքների արքան կարող էր լինել Զարմայրը (մթա 1194-1180): Զարմայրը՝ Հորոյի (մթա 1197-1194) որդին էր եւ Տրոյական պատերազմում ներկայացնում էր հայկական արեւապաշտական դիցական գաղափարախոսությունը, այսինքն մասնակցում էր աստվածների կռվին եւ կռում էր իր վրա կրելով Հայկ Նահապետի ավանդական կոչումը, տիտղոսը (Հ)սկայ: Պատերազմում Տրոյական կողմը ներկայացնում էր արեւապաշտական դիցարանը՝ «լույս դուռը»  բնականա բար Ասերի Երկում պետք է լիներ հավատամքի դաշտում բոլորի կողմից ընդունված մեկ հզոր անձ: Նրա մասնակցությունը Տրոյական կամ «լույս դռան» «Սկայի դուռ» պատերազմում խոսում է նրա գերագահության մասին՝ Ասերի Երկրում: «Լույս դռան» պատերազմում (Հ)սկայ Զարմայրը միայնակ չէր կարող լինել, այնտեղ պետք է գտնվեր Հայկական զորքի ընտրանին եւ (Հ)սկայ, Զարմայր անունները ավելի են ընդգծում պատերազմի դիցական լինելու փաստը: Հայոց արքայի անվան մեկնաբանությունը ճշտությամբ ամփոփում է մեր քննախուզությունը: Բառացիորեն անունը նշանակում է «հզոր այր, մեկ այր»: Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հոմերոսի դյուցազներգության մեջ (Հ)սկայ Զարմայրն  էր ներ կայացնում Ասերի Երկրի ժառանգական արեւապաշտական գաղափարախոսությունը Հոմերոսյան պատերազմում: Ինչ է սա նշանակում եւ ինչպես է այն կապված «լույս դռան», «Սկայի դուռ» արտահայտության հետ: Ես հակված եմ կարծելու, որ այս պատերազմում Ասերի Երկրի գլխավոր արեւապաշտը՝ (Հ)սկայ Զարմայրն էր եւ նա էր պաշտպանում  «Սկայի դուռ» գլխավոր հավատամքի դարպասը: Հետեւաբար նա պետք է իր վրա վերցներ ավելի շատ պարտավորություն քան Տրոյայի կամ «լույս դռան» մնացած պաշտպանները: Ելնելով դիցաբանական տարբեր խորհուրդների մեկնաբանություններից՝ (Հ)սկայ Զարմայրի մահը այս պատրազմում դառնում է անխուսափելի:                  
Զարմայրի մահից հետո Զարմայրի մահից հետո հայկական գահին է բարձրանում Հարմայի որդի Արամը, որն ըստ Խորենացու Ասորեստանի կողմերում պատերազմում է իր երկիրն ապականող Բարշամի հետ: Հայկազն Արամը նրան հալածում է Կորդուքում: Խորենացին ասում է, շատ հին ժամանակներից հայ ժողովրդի մեջ սովորություն կար քաջ նախնիների անունով կոչել հետնորդ սերունդներին նրանց նույնպիսի քաջությամբ եւ առաքինությամբ օժտելու հույսով: Մովսես Խորենացու «Պատմություն հայոց»-ում բերվող «ազգն սկայից» արտահայտությունը, հաստատում է այն, որ Սկայ անունը հայկական էթնոսի համար օտար չէր: Այս առիթով Ադոնցը վկա յակոչում է IX դարի Հայկազունի Սկային, որը պարտության մատնեց ու սպանեց Անդարիին եւ արքա հռչակեց իր որդի Պարույրին` Պարույր Հսկայորդուն:        
Գերմանացի գիտնական Յոզեֆ Պարչը «Երկրաբանությունը եւ դիցաբանությունը Փոքր Ասիայում» աշխատության մեջ հանգեց այն եզրակացության, որ հույն հեղի նակների նշած Արգայոս (Առգեոս) հրաբխային լեռը գտնվել է Կեսարիա քաղաքից հարավ: Գերմանացի ականավոր հայագետ Յոզեֆ Մարկվարտը 1919թ առաջին անգամ« Հայ ազգի ծագումն ու վերածնունդըե աշխատությամբ հայ ժողովրդի նախնի արմեններին նույնացնում է Հոմերոսի «Իլիական»-ում հիշատակված արիմներ ցեղի հետ: Հոմերոսը նկարագրելով Ահայացիների ճակատամարտը Իլիոն Տրոյայի դեմ՝ այն համեմատում է Զեւսի ու Տիփոնի մենամարտի հետ, երբ Զեւսը շանթ ու կրակ էր թափում Տիփոնի վրա, Հոմերոսը հիշում է, որ Տիփոնի գերեզմանը գտնվում էր արիմների երկրում: Հունական դիցաբանության մեջ Տիփոնը հարյուր գլխանի հսկա է՝ ոտքերի փոխարեն գալարվող օձերով: Մարկվարտը իր ուսումնասիրությունների մեջ ցույց է տալիս, որ Արգայոսի մոտ ապրած Arimoi ցեղերը հայերի նախնիներն են: Մարկվարտը միանգամայն հավաստի է համարում Լեման-Հաուպտի եզրակացությունը Կապադովկիայում Ուրմենի ցեղի՝ Արմենների բնակության մասին, որը բխում էր Արարատյան թագավոր Մենուայի (810-786) արձանագրությունից: Այստեղ էր գտնվում վերոհիշյալ հյուսիսային Կիլիկիան, եւ նշված ժամանակն էլ ճշտիվ համապա տասխանում է Հոմերոսի «Իլիականի» ստեղծման շրջանին: Հոմերոսը «արիմներ» ասելով՝ նկատի ուներ ոչ միայն իր ժամանակակից Կապադովկիացի Արմեններին այլ նրանց առասպելական նախնիներին: Հայ բանահյուսության մեջ Խորենացին պատմում է Արամի պատերազմը Տիտանյան Պայապիս Քաղյանի դեմ, որը իր աղերսները ունի Հոմերոսի «Իլիական»-ում Զեւսի ու Տիփոնի մենամարտի հետ: Այստեղ Տիտանյան Պայապիսը Տիփոնն է, իսկ Զեւսի դեմ հայկական տարբերակում պատերազմում է ինքը՝ Արամը: Ըստ Խորենացու պատմած ավանդության, Արամը սերում է հայոց նախահայր Հայկից, նա ազատագրել է Փոքր Ասիան Տիտանյան Պայապիսի բռնակալությունից: Ուշագրավ է, որ հայկական ավանդության մեջ եւս պատերազմը տեղի է ունենում Մաժաք-Կեսարիայի տարածքում, այսինքն Արգայոս լեռան մոտ, որի ընդերքում Զեւսը թաղում է պարտված Տիփոնին: Խորենացու հաղորդած ավանդության մեջ Արամը Պայապիսին հալածում-փախցնում է Ասիական ծովի մի կղզի, որտեղ շարունակում էր ժայթքել որպես հրաբխային լեռը, Տրոյական պատերազմում հաղթելու համար հույները Ասիական ծովի կղզուց պատերազմի դաշտ են բերում դիցական զենքը: Բացահայտ է Հոմերոսյան առասպելական Արիմնների, Մակավատի Arimoi ի եւ Խորենացու Արամի անունների միջեւ եղած՝ էթնիկական, ծագումնաբանական եւ բանահյուսական կապը: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Տրոյական պատերազմի հետ կապված դիցաբանական հակամարտությունները եւ հիմնական առասպելական դեպքերը տեղի են ունենում Արիմնների երկրում եւ Կիլիկիայում: Հոմերոսյան առասպելական Արիմ ցեղանունը առկա է նաեւ Հին Կտակարան մեջ՝ Հաբեթի որդի Գամերի (Գամիրք, Կապադովկիա): Արարատյան աշխարհ (թագավորական) տերմինը մեր կողմից ստեղծված չէ, այն հիշատակվում է Հին Կտակարանում, այդ պատճառով հարկ եմ համարում ճանաչել այս տերմինի գերակայությունը մյուսների նկատմանբ: Բազիսային եմ համարում անվանակոչման համար Հին Կտակարանը, քանի որ, այնտեղ նշված բոլոր թագավորությունները եւ տիրակալները այսպես թե այնպես ընդունվում են եւ ավանդված են խոր անցյալից:
Ուրարտական թագավոր Ռուսա III-ի հայրը կոչվել է Էրիմենա, հաստատում են 1892 եւ 1894թթ. Թոփրախ-Կալեում (Վան) հայտնաբերված վեց տարբեր վահանների բեկորները, որոնց վրա գրված է Ռուսայի անունն ու հայրանունը: Դրանցից բացի նույն Թոփրախ-Կալեում գտնված են զարդաքանդակ եւ բրոնզե զարդեր, որոնք կրում են Rusa Erimenahini անունը: Ռամզեսի կողմից նշած «իլիուն կամ արիունա» մեր կողմից ներկայացրած Հալլ/ Հելլ/ Էլլ/ Էլի եւ Իլիաէ/ Իլիաս/էլիաս շարքը, Իլիաէ տերմինի «Արարիչ հոր էություն» իմաստը, Պլատոնի մեռնող-հառնող Էրին, իր իմաստով հավասր է Erimenahini անվան իմաստին: Հայկական գահին է բարձրանում Պարույրը  (670-612թթ. մթա), նա պատմության մեջ իր վրա է կրում Սկայորդի անուը՝ որպես փաստացի Հայկազունիների ժա ռանգորդ: Հսկան եւ նրա որդի Պարույր Հսկայորդին Չամչյանի մոտ տեղավորված են մթա 765-700թթ., որից հետո առաջ են բերված նաեւ Արմենիի հաջորդ գահակալման տարիները,  որը կրկին Հայկազունիներին տվեց  կրել արքայական տիտղոսներ: Այսպիսով Հայկազունիների դիցական  գահակալությունը Հայոց Աշխարհում չի ընդհատվում (Հ)սկայ Զարմայրի մահով, այլ այն շարունակվում է եւ նրանց գահակալական իրավունքը հաջորդաբար ճանաչվում է Տրոյական պատերազմում եւ նրանից հետո, ինչպես նաեւ մթա 612թ.-ի Նինվեի պատերազմում (Նինվեի գրավումը շարքային երեւույթ չէր), ճանաչվեց Հայկազունիների դիցական գահակալական իրավունքները: Նինվեի պատերազմը վերականգնեց Հայկազունիների ժառանգական իրավունքը Արեւապաշտական հավատամքը ներկայացնելու համար: Արեւապաշտական հավատամքի իրավունքները կանգուն պահելու նպատակով  մթա մոտավորապես 606թ.-ին արդեն թուլացած Բիայնայի թագավորության պատկանող գահակալական եւ հավատամքի իրավունքները ստանալու նպատակով Մարերը խաղաղ արշավով շարժվեցին «Հանունի տան», «Թորգոմի Տան» ուղղությամբ, որը գտնվել է այս օրվա Արեւմտյան Հայաստանի Էրզրում քաղաքի մոտերքում եւ ստացան այն: Հայկական էթնոսի համար ծանր էր միանձնյա պայքարը, այս պահից սկսված Արեւապաշտական գաղափարախոսության «արիների» ճյուղը ներկայացնող Մարերը եւ Պարթեւները՝ Արիք, վերադասավորելով իրենց ուժերը, հավասար իրավունքներով սկսեցին կրել արեւապաշտական խորհրդանիշները: Մթա 569թ.-ին Հայկզունիների ժառանգական  իրավունքը նորից վերականգնվում է, գահ է բարձրանում Երվանդ I Սակավակյացը: Արևապաշտական գաղափարախոսության հիմնական կրողի Հայկական էթնո խմբի ներկայությունը պատմական Ասիայում՝ ըստ մեզ հասած գրավոր աղբյուրների, հայտնի է շուրջ 5500 տարի, նշենք աղյուրները ըստ խմբերի՝
1.Շումերական, Աքքադական, Էմբլա, Ասորական, Բաբելոնական:
Հիմնական էթնո տարրն է haja, aja, armi
2. Հեթական, Միթանիական,
Հիմնական էթնո տարրն է Huri, hara,uru, arza, armi
3. Եգիպտական, հրեական, Hicsos, ara
Ռաուլ Շրոթը, Հին Կտակարանը, Հեթական ավանդապատումները, Տրոյական պա տերազմը, Տավրոսի լեռնաշղթայի անվանումը, Իլիականը, Սփինգլերի տեսությունը, Իլիուն, արիունա, Արիմ, Փռյուգ, Սկայ, Գորդիենե, Կորդուք, Էրետրիա, Ուրուրդրա տերմինների էտիմոլոգիան հստակորեն մատնանշում է նրանց հայկական ծագումը, այլ լեզուներում նշված տերմինները անբացատրելի են: Քննախուզության մեջ շարադրված նյութերը ասում են այն մասին, որ Կիլիկիան (Kizzuwatna) հնագույն ժամանակներից կապված էր Հայկական էթնոսի հետ, իսկ տարածաշրջանի համար հանդես էր գալիս որպես հավատամքի եւ աստվածապաշտական գլխավոր կենտրոն: Այս քննախուզությունը հաստատում է, որ հայերի համար Կիլիկիան եւ նրա հարակից տարածքները եղել են հայ էթնոսի կենտրոններից մեկը եւ Տավրոսի լեռների շրջանում տեղի ունեցած իրադարձությունները կենսական էին հայ էթնոսի  համար: Տարածաշրջանում Աստվածների սերնդափոխման կուլմինացիան դարձավ Տրոյական պատերազմը, ինչը եւ ներկայացնում է Հոմերոսը:
Արամ Մկրտչյան
Գերմանիա, 10.10.2009թ.
«Լուսանցք» թիվ 37, 38, 39 (123, 124, 125)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։