Հայ ենք‘ Հայկական լեռնաշխարհի բնիկներ


Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հարցման արդյունքներում ՀՀ-ի բնակչության 80%-ն իրեն համարում է ոչ թե եվրոպացի, այլ` հայ: Կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանն օրերս «Սիվիլիթաս» հիմնադրամի «Եվրոպական հեռանկար. հավատա՞մք, թե՞ պատրանք» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց, որ ՀՀ քաղաքացին իրեն եվրոպացի զգալու համար պետք է սերնդափոխություն ապրի. «Այն օրը, երբ մենք կսկսենք սիրել Եվրոպան մեր մեջ, եւ ոչ թե ֆիզիկապես մեզ Եվրոպայի մեջ, մենք մեզ եվրոպացի կզգանք» …(՞՞՞):
Թ. Պողոսյանը վստահեցրեց, որ Եվրոպան մեզ որեւէ հարցում, բարեփոխումներում չի աջակցելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր խոսքի տերը չենք (երեւի թերանում ենք եվրոպացի դառնալու հարցում):


Մեր կողմից կավելացնենք, որ ինչպես հայությանը 1700 տարի շարունակ չկարողացան հուդա-քրիստոնյա «սարքել», կտրել արիադավանություն-հեթանոսությունից, այնպես էլ «Սիվիլիթաս»-ներն ու այլ եվրակամակատարները հայությանը չեն կարողանալու անդեմ եվրոպացի դարձնել:
Հայը հայ է` Հայկական բարձրավանդակի բնիկ-բնակիչ: Հայկական կամ Արարատյան լեռնաշխարհը մարկության օրրանն է, եւ այստեղից է տարածվել մարդկությունը: Ուստի` դեպի արեւմուտք տարածվողներն այսօր իրենց եվրոպացի են համարում, դեպի արեւելք տարածվողները` ասիացի, եւ այլն… Մենք եղել եւ մնում են Հայկական բարձրավանդակի հայ բնակիչներ, եւ նույնիսկ այսօրվա բազմաբնույթ ու բազնազբաղ հայը 80%-ով չի սխալվում եւ չի մոռանում իր իրական անցյալը:
Այսօր մեզանում ոմանք իբր գերզարգացած երեւալու մղումից դարձել են եվրոպացի, իսկ ոմանք էլ ազգային ավանդույթները ստիպված պահպանելու մղումից իրենց համարում են ասիացի: Դա իրենց գործն է: Հայի գենը չի կարող իր նախնական գոյն ուրանալ եւ շատերիս մոտ դա դեռ պահպանվել է անաղարտորեն:
Հայ գենի հզորությանն ու իմաստնությանը դառնալու համար մեզ ոչ թե եվրոպական կամ ասիական երկիր է պետք կառուցել, այլ` ազգային հայկական կերպի, ազգային հավատքի ու գաղափարների վրա հենված երկիր:

Հայկ Թորգոմյան

Հայաստանը եւ Իսրայելը կարեւորվու՞մ են

ԱՄՆ-ի ԿՀՎ ազգային հետախուզության խորհրդի նախկին ղեկավարի օգնական Գրահամ Ֆուլլերը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է, թե ողջունում է Թուրքիայի վերջին շրջանի արտաքին քաղաքականությունը, որը ճանապարհ է հարթել լայն քննարկումների համար ինչպես Թուրքիայում, այնպես էլ այդ երկրից դուրս:
«Զրո թշնամի» քաղաքականությունը հայտնի ու հին է, եւ Անկարան Հայաստանին ու Իսրայելին առնչվող հարցերով փոփոխությունների է ենթարկում իր քաղաքականությունը: Թերեւս այս երկրների նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ ու առաջնային է ներկայումս, քան` մյուսների, օրինակ` Սիրիայի եւ Իրաքի:  
Սակայն, դեռ ճշտումների կարիք կա, թե Հայաստանի հանդեպ ի՞նչ նոր հետաքրքրություններ են առաջացել, իսկ Իսրայելի հանդեպ` ի՞նչ…
Վստահաբար այս ամենը կառնչվի «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրին, որում Թուրքիայի վիճակն աննախանձելի է թվում (մասնատված է եւ թուլացած), գոնե այդպես է ներկայացվում…

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 39 (125)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։