«Կարսի 1920թ. անկման խորքային պատճառները»

Հոկտեմբերի 30-ին լրացավ Հայոց մայրաքաղաքներից չքնաղ Կարսի թուրք թշնամուն համարյա առանց դիմադրության հանձնման 89-րդ տարին, պարտություն, որն առաջնորդեց հայրենիքի տարածքի մի զգալի մասի թուրքական գրավումին եւ անկախ պետականության կորստին:
Հայ ազգայնականների համախմբման խորհրդի անդամ, պատմ. գիտ. թեկնածու Գեւորգ Յազըճյանը օրերս նույնությամբ վերահրատարակել է վերոհիշյալ վերնագիրը կրող, պատմագիտական հենքով գրած ուսումնասիրությունը` նրան կցելով մի ներածական խոսք` երկրորդ հրատարակության առթիվ, որը եւ ներկայացնում ենք «Լուսանցք»-ի ընթերցողների ուշադրությանը` ազատ խոսքի իրավունքով:


                   * * *
Թուրքիայի հետ ՀՀ իշխանութիւնների «հաշտեցման» դաւաճանական գործընթացը ինձ եւ ինձ նման յոյժ տագնապած հայորդիներին ստիպում է մի անգամ եւս վերյիշել նուազ քան մէկ դար առաջ տեղի ունեցած, մեր ազգի համար կործանարար իրադարձութիւններ եւ զուգահեռներ տանել 2009թ. հոկտեմբերի 10-ից սկսեալ ստեղծուած կացութեան հետ:
Երբ լոյս էր տեսնում աշխատութեան առաջին` կրճատ տարբերակը քաղաքական գիտութիւնների դոկտոր Արմէն Այվազեանի կազմած ու խմբագրած «Ռազմավարութեան եւ անվտանգութեան հարցեր» յօդուածների ժողովածուի մէջ (Երեւան, 2007թ., էջ 481-549), որին յաջորդեց լրամշակուած տարբերակը` գրքոյկի տեսքով, կանխատեսում էի, որ ՀՀ-ում ստեղծուած հասարակական այլանդակ յարաբերութիւնները, եթէ դրանք անյապաղ չվերացուեն, ազգը եւ պետութիւնը տանելու են հերթական, երեւի թէ այս անգամ` վերջնական կործանման: Փաստերի սթափ, անաչառ, պատճառահետեւանքային վերլուծութեան հիմքի վրայ խարսխուած գիտական մօտեցումը յանգեցնում էր նման սարսափելի եզրակացութեան:
Աշխատութեան առաջին հրատարակութիւնների արձագանգները բազմաթիւ էին, եւ, ինչպես սպասում էի, տրամագծօրէն հակառակ` գնահատականները: Ազգային էութեանն սպառնացող վտանգներից խորապէս մտահոգ հայերն այնտեղ տեսան ցաւ ու ահազանգ` չկրկնելու մեր սխալները, իսկ ուրիշներ, հայելու մէջ նայելու եւ սեփական ախտերն ի ցոյց տալու իմ համարձակութիւնից սարսափած, սուիններով դիմաւորեցին այդ հրապարակումները` նախընտրելով իրենց ողորմելի գոյութիւնները քարշ տալ ապականուած միջավայրում: Իսկ Մինսկում լույս տեսնող ռուսալեզու «Անիւ» հայկական հանդէսը, 2007թ. իր 3-րդ համարից սկսած, թարգմանաբար հատուած առ հատուած ներկայացրեց այս ուսումնասիրութիւնը խմբագրութեան լրացումներով, մեկնաբանութիւններով, սեփական առաջարկներով, երբեմն էլ որոշ քննադատութիւններով, որոնց մի զգալի մասն անընդունելի է (յատկապէս հայերէնի` պետականաստեղծ դերի նսեմացման վարքագիծը): Սակայն ակնյայտ էր պարբերականի խմբագրութեան կառուցողական մօտեցումը տուեալ հարցին եւ իմ աշխատանքում տեղ գտած որոշակի բացթողումներին, խմբագրութեան կարծիքով` գերագնահատումներին կամ թերագնահատումներին եւ այլն:
Ցաւօք, նոյնը չի կարելի ասել մէկ այլ գրաւոր արձագանգի մասին: 2007թ. յուլիսի 10-ին տպագրութեան ստորագրած «Հայոց պատմության հիմնահարցերի շուրջ» իր յօդուածների ժողովածու-գրքոյկում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատմութեան եւ քաղաքագիտութեան ամբիոնի դոցենտ, պատմական գիտութիւնների թեկնածու Վանիկ Վիրաբեանն իզուր էր փորձում հիմնովին արժեզրկել իմ աշխատանքը` չխորշելով դիմել պատմաբանի համար անթոյլատրելի միջոցների, մասնաւորապէս խեղաթիւրումների: Աւելին` ինձ հասցէագրում էր անչափ վիրաւորական` «պատուէր կատարողի» մեղադրանք, որից նա հրապարակայնօրէն հրաժարուեց, երբ նրան սպառնացի դատի տալ զրպարտութեան մեղադրանքով: Նրան պատասխանեցի «Խեղաթիւրման տեխնոլոգիան» խորագրով գրքոյկով (Երեւան, 2008թ.):
Մեր հասարակութիւնը ահա թէ ինչպիսի՜ «փայլուն» պատմաբաններ ունի, որոնք աւելի էին «փայլելու» 2009թ.-ի մեր խռովքոտ օրերում իրենց ստորաքարշութեամբ կամ յանցաւոր լռութեամբ`    առաջնորդուելով կոկորդա-ստամոքսա-աղիքային ուղու եւ մարմնի այլ օրգանների կարիքների բաւարարման գերխնդրով…
2009թ.-ին ջրի երես դուրս եկած դաւաճանական գործընթացը մէկ օրուայ, մէկ ամսուայ եւ մէկ տարուայ պտուղը չէ: Դրա սերմերը ցանուել են տարիներ առաջ, աւելի ստոյգ` հէնց Արցախեան շարժման օրերին, երբ հայրենասիրական նշանախօսքերով հրապարակը եւ զանգուածների սրտերը գրաւեցին մութ ոյժերի, աւելի ստոյգ` սիոնա-մասոնական ոհմակների հետ կապուած հայանուն արարածներ, որոնք յետագայ տարիներին զաւթեցին իշխանութիւնը, եւ Հայաստանի իբր թէ վերանկախումից մինչ օրս ՀՀ-ում վերարտադրում են հակահայկական պետական համակարգը:
Այս դաւաճանութեան սերմերն ու տնկիները պարարտ հողին պահ տուեց Լեւոն Տէր-Պետրոսեանը` իր շրջապատով, դրանք առատօրէն ջրեցին Ռոբերտ Քոչարեանն ու նրա «ախպերութիւնը». սրանց տասնամեայ մենիշխանութեան տարիներին ՀՀ հասարակութեան այլասերումը հասաւ աննախընթաց չափերի: Քրէական տարրեր
ի հետ սերտաճած այս համակարգն ու արտերկրի նրա տէրերը երկրի ղեկը փոխանցեցին Սերժ Սարգսեանին, որի «առաքելութիւնն» իր նախորդների սկսած դաւաճանութիւնը «յաղթականօրէն» աւարտին հասցնելն է:

Բացի յիշեալ` իբր թէ հայազգի արարածներից` ՀՀ այսօրուայ բարոյահոգեբանական անկումային, պարտուողական վիճակի համար հաւասարապէս պատասխանատու են նաեւ սրանց սատարած իշխանական կուսակցութիւնները` Հայոց համազգային շարժումը, «Օրինաց երկիրը», «Բարգաւաճ Հայաստանը», Հայ յեղափոխական դաշնակցութիւնը եւ յատկապէս վերջին 11 տարիների «առաջին ջութակը»` Հայաստանի հանրապետական կուսակցութիւնը, իհարկէ, նաեւ արբանեակ մանր-մունր կուսակցութիւններ` իրենց ղեկավարիկներով հանդերձ: Մեծագոյն յանցագործները հանրապետականներն ու դաշնակցականներն են, քանի որ, ի տարբերութիւն միւսների, հանդէս եկան ազգային, նոյնիսկ ազգայնական գաղափարախօսութեամբ, մինչդեռ իրենց փչացած (կոռումպացուած) նախարարներով, մարզպետներով, քաղաքապետներով ու սրանց նմաններով եւ նրանց ծառայող պնակալէզ «մտաւորականներով», ծախու լրատուամիջոցներով, նախագահական նստավայրում պաշտօնավարող, սակայն, չգիտես ինչու, Վաղարշապատում նստող ոմն սքեմաւորի եւ ընկեր տղերքի եռանդուն աշխատանքով ամէն օր ու ամէն վայրկեան թուլացրին հայրենահայութեան դիմադրունակութիւնը` նրան, մասնաւորապէս նոր սերունդներին «դաստիարակելով» սպառողական, ապազգային եւ, առհասարակ, հակամարդկային «արժէքներով»: Հետեւաբար, պէտք չէ զարմանալ, թէ ինչպէ՞ս եղաւ, որ «հին հանրապետականները», այդ թւում` ՀՀԿ երեք փոխնախագահներ, դաւաճանեցին Գարեգին Նժդեհին ու ցեղակրօնութիւնը, իսկ նրանցից մէկը նոյնիսկ համարձակուեց Ս.Ս.-ի (կարդալ ռուսերէն-անգլերէն-ֆրանսերէնով` Էս.Էս.) բռնատիրութեան դէմ բողոքողներին «ազգի տականք» անուանել, որին թութակի պէս կրկնեցին մերօրեայ նէօկոմսոմոլ-երիտհանրապետականները` կարծելով, թէ անպատիժ են մնալու իրենց անժամանցելի եւ աններելի յանցանքի համար……
Ս.Ս.-ի եւ նրա արբանեակների դէմ համահայկական բողոքի ալիք բարձրացրած ՀՅԴ-ն բարոյական ի՞նչ իրաւունքով է աղմկում` առանց ապաշխարելու եւ իր աւգեան ախոռները մաքրելու: Քոչարեանի օրօք ամէն տեսակի օրինական եւ ապօրինի միջոցներով պարարտացած, դաշնակցական վերնախաւն այսօր չի ցանկանում վարձահատոյց լինել Ս.Ս.-ին: Իսկ ի՞նչ էին մտածում, որ, դեռ խոճկորներ, բտւում էին Ռոբերտ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի կերակրամաններից… Ս.Ս.-ն այսօր դանակը ձեռքին մօտեցել եւ ուզում է մորթել արդէն իսկ լաւ գիրացած խոզերին, վերջիններս խռխռալով բողոքում են իրենց ճակատագրից…
Նոյնը սպասում է նաեւ այլասերած ու լրբացած ցեխակրօն հանրապետականներին եւ միւսներին: ՀԱՏՈՒՑԵԼՈւ ԵՆ ԲՈԼՈ՛ՐԸ:
Այսօր հայութիւնը նմանւում է «Տիտանիկ»-ին. հսկայ նաւը, նաւապետի անպատասխանատուութեան պատճառով, ոչ միայն բախուել է սառցալեռանը… Նաւի յատակից ջուրն սկսել է մեծ արագութեամբ բարձրանալ, իսկ վերեւում շատերը շարունակում են կերուխումն ու պարահանդէսը, ուրիշներ բացարձակապէս անտարբեր են պատահարի հանդէպ, ոմանք ինչ-որ տհաճ զգացումներ ունեն…
Միայն սակաւաթիւ մարդիկ գիտեն, որ դա աւարտուելու է ողբերգութեամբ` նաւի երկուսի բաժանումով (ՀՀ-Սփիւռք) եւ երկու մասերի էլ ջրամոյն լինելով` ուղեւորներով հանդերձ…
Սա՛ է մեր այսօրուան վիճակը` առանց աւելորդ յոռետեսութեան կամ լաւատեսութեան: Ս.Ս.-ի նախընտրական «Առա՛ջ, Հայաստա՛ն» կարգախօսով սրընթաց գնում ենք դէպի… կործանում:
Ո՞րն է ելքը: Ի՞նչ անել: Թողնե՞լ Հայրենիք-նաւը: ԵՐԲԵ՛Ք:
Եթէ ՀՀ ստորագրած միջազգային պայմանագրերի եւ ՀՀ օրէնսդրութեան դրոյթների միջեւ հակասութեան առաջացման դէպքում առաջինները գերակայ են, մեր խորին համոզմամբ, հայութեան ազգային եւ Արարչի աստուածային օրէնքները գերակայ են ՀՀ օրէնսդրութեան նկատմամբ: Հետեւաբար, երբ այսօր առաջացել են խոր հակասութիւններ ՀՀ իշխանութիւնների քաղաքականութեան եւ ազգային շահերի միջեւ, միանշանակ պէտք է առաջնորդուել վերջինո՛վ, այլապէս ազգն ու ՀՀ կոչուող իբր թէ հայկական եւ անկախ պետութիւնը կարող են իսպառ վերանալ……
ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ, շեշտում ենք` ԲՈԼՈ՛Ր ՄԻՋՈՑՆԵՐՆ օրինական են, եթէ ծառայում են ազգային անվտանգութիւնն ապահովելուն:
Ելքը մէկն է` ոգեպնդուել սեփական ոյժերով, յաղթանակի եւ Արարչի նկատմամբ աներեր հաւատով դո՛ւրս գալ գոյամարտի ու կործանե՛լ ինքն իրեն վերարտադրող յանցագործ համակարգը` ազգային շահի տեսակէտից ԹՈՅԼԱՏՐԵԼԻ ԲՈԼՈՐ միջոցներով:
ԶԱՐԹՆԻ՛Ր, ՑԵՂԱՄԱՐԴ ՀԱ՛Յ եւ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ ՎՆԱՍԱԶԵՐԾԻ՛Ր ՀՀ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ԷՈՒԹԻՒՆԸ:

«Լուսանցք» թիվ 40 (126), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։