Հոգու մասին շատերն են խոսել եւ շատախոսել:
Եվ մարդը այդպես շատախոսելով` իր էությունից շատ է հեռացել:
Եվ շատ խոսելով` սկիզբը մոռացել, փափկակեցության մոլոր մոլության ծառան է դարձել եւ ունայնացել:
Հոգու գոյության թե պնդողները, թե ժխտողները չգիտես ինչո՞ւ ջղաձգվում են նույն դիմածռությամբ եւ նույն հույզերով:
Հոգու մասին շատերն են խոսում ծանրաշունչ հեւքով ու շինծու դեմքով:
Ու չեն հասկանում, որ շատ խոսելով վատնում են շունչը հոգեճանաչման:
Ու չեն էլ զգում, որ շատ խոսելով վատնում են իզուր հոգեզգացական խոկումի ժամը:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Բա՛վ է անսկիզբ ու անվերջ Հոգուդ սկիզբ – ավարտ փնտրես:
Բա՛վ է ենթադրես դրախտ ու դժոխք կյանքիցդ հետո:
Բա՛վ է կտրվես Բնության Շնչից ու փնտրես Հոգիդ քո իսկ շնչից դուրս:
Բա՛վ է գրերին հարցերդ ուղղես ու պատրանքներով քեզ մխիթարես:
Ճշմարտությունը Շնչովդ չափիր ու նրան ամուր՝ ողջ Սրտով կապվիր:
Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար
«Լուսանցք» թիվ 40 (126), 2009թ.