Մեր փոստից. ամենայն պարզությամբ

Կորած ներդաշնակության հետքերով

5 տարի առաջ ուսանում էի Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում գործող «Մարդու Էկոլոգիայի Ակադեմիա» կոչվող ուսումնական հաստատությունում:
Դասերից մեկի ժամանակ ռեկտոր Լոբանովը հնչեցրեց ոչ հազվադեպ հանդիպող կարծիք, որ «վայրագ հայրիշխանական արիացիները» զավթեցին մայրիշխանական Հնդկաստանը, եւ տիրող ներդաշնակ կարգերը գլխիվայր շրջեցին:
Ստիպված եղա նրա խոսքը ընդհատել, որ դա լոկ պիատրովսկի-դյակոնովական տեսակետ է, եւ որ Արիների մոտ հայրիշխանություն կոչվածը չի եղել:
Նա հարցրեց.


- Իսկ դու ի՞նչ առնչություն ունես արիացիներին, որ այդպես վստահաբար վկայում եւս:
- Ինչպե՞ս թե, – զարմանք արտահայտեցի ես,- ամբողջ մոլորակն է մեզ Արի մարդ (մեն) անվանում:
- Ի՞նչ է, ուզում ես ասել, որ արիացիների մոտ մայրիշխանությու՞ն է եղել:
- Ոչ, մայրիշխանություն էլ չի եղել:
- Այդ դեպքում ի՞նչ,- տարակուսանքից այլայլված հարցրեց նա:
- Արիական Ընտանիքում կարող է տիրել միայն գիտակցությունը:
Ռեկտորը արագ կողմնորոշվողներից էր, եւ գեղեցիկ անցավ այլ թեմայի:
Հայ իրականության մեջ քանիցս ներկա եմ եղել իրավիճակի, երբ իգական սեռի տարբեր տարիքի ներկայացուցիչներ վկայակոչելով Իսրայել պետության «հաջողությունները», շեշտադրել են եբրայեցոց մայրիշխանական համակարգը:
Չգիտեմ, թե որտեղից են ծագում այսպիսի թյուրիմացությունները եւ չեմ ուզում իմանալ դրանց նպատակը: Սակայն մի բան հստակ գիտեմ, որ Իսրայելը կոշտ հայրիշխանական համակարգի վրա է գործում: Եբրայեցի հոգեւորականները բացառապես տղամարդիկ են, եւ նրանց խոսքը առաջնային է, նույնիսկ եթե հակասում է նրանց «Թալմուդ» կոչվող` նրանց համար սուրբ գրքին: Եվ նրանց ազգությունը մորով պայմանավորելն էլ չունի կենսաբանական եւ գաղափարական հիմքեր: Լոկ գաղափարախոսություն է` փղշտացիներից տարբերվելու նպատակով:
Մեր իրականությունում հաճախ է հնչում «հակառակ սեռ» արտահայտությունը:
Եվ այդ արտահայությունը իսկապես գնալով առավել կարծրացող մտածելակերպի բնորոշիչ է դառնում: Եվ այն հուշում է իր՝ վաղուց արդեն կենցաղային մարտավարության վերածված լինելու կարգավիճակը:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Զարթնե՛ք, Հայ կին եւ այր:
Այդ ո՞վ եւ ե՞րբ ձեզ համոզեց, որ «տարբեր»-ը անպայման նշանակում է «հակառակ»:
Եվ ո՞րն է հանունը հակառակության:
Մի՞թե հակառակվելը այդքան հրապուրիչ է:
Մի՞թե ինքնահաստատումը անպայման հակադրվելու մեջ է:
Մինչեւ ե՞րբ պետք է համադրելին հակադրեք:
Մինչեւ ե՞րբ պետք է ձեր շուրջը ավիրեք, եւ գանգատվեք ձեզ շրջապատող ավերածությունից:
Մի՞թե երբեւէ Բանականությունը ձեզ խաբել է:
Մի՞թե ամուր Ընտանիքը ձեր Բանականության հնարավորություններից անդին է:
Ամրացի՛ր Հայ մարդ` Բանականության մեջ:
Եվ ծառան եղիր քո Բանականության, որ չծառայես անբան մտքերին, անմիտ դեմքերին:
Մի ձգտիր սրտանց քեզ ուղղվածը ստիպողաբար ստանալ:
Եվ զույգիդ մեջ եղած մարդուն մի կորցրու, որ չփնտրես:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

«Լուսանցք» թիվ 43 (129), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։