Տոկոս են հաշվում ու … չեն հանգստանում
Անընդհատ տարփողվում է մի թեմա, որը բոլոր առումներով՝ ե՛ւ բնախոսական ե՛ւ մարդկային, վստահաբար չարիք է ու, ըստ էության, պատժելի, քանի որ վնասարար է մարդու համար եւ, ի վերջո, կործանարար՝ ազգային տեսանկյունից: Համասեռամոլությունը՝ հիվանդությո՞ւն, թե՞ ապրելակերպ. այս անգամ իր տեսակետն է արտահայտել սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը:Ըստ նրա, համասեռամոլությունը հիվանդություն չէ, բայց այն մտնում է սեռական շեղումների մեջ: Ապրելակերպ է: Նա կարծում է, թե հոմոսեքսուալիզմը բոլոր երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանում, կազմում է 3-7%: Իսկ այն երկրներում, որտեղ օրենքով թույլատրված է համասեռամոլների ամուսնությունը, այդ տոկոսը հետզհետե աճում է: Տարբեր տեսությունների համաձայն՝ համասեռամոլության պատճառներն են ժառանգական, հոգեբանական, նյարդային գործոնները, ֆրեյդիզմը, կա նաեւ ձեռքբերովի պատճառ, երբ բռնի ճանապարհով են մարդուն այդ ուղղությամբ շեղում…
Սեքսապաթոլոգի կարծիքով, Հայաստանին մոտակա 100 տարում այսպիսի վտանգ չի ապառնում, քանի որ Կովկասում այս կարգի մարդկանց նկատմամբ վերաբերմունքն այնքան էլ բարյացակամ չէ:
Այսպես շատերն էին թմբկահարում, թե Հայաստանը ազգային ու միատարր երկիր է եւ նրան եվրոպականացում չի սպառնում, թե աղանդները չեն կարող հաստատվել մեզանում, պոռնկությունը անհարիր է մեր ազգին, ինչպե՞ս կարող են հայուհիները դրանով զբաղվել… կարելի է այսպես շարունակել: Հիմա էլ մի այլ մոլագարության մասին են փորձում «հանգստացուցիչ ներարկել» այսպես կոչված մասնագետները:
Ո՛չ եւ միայն ո՛չ, բոլո՛ր մոլագարներին՝ հիվանդ, թե ապրելակերպով: Բազմիցս ասվել է, եթե դրանք հիվանդ են, ապա հիվանդների համար կան բուժական հիմնարկներ, եթե խելագար են՝ մոլագար, ապա կան այլ հիմնարկներ, իսկ եթե դա ապրելակերպ է (որը չգիտես ինչու չեն ուզում փոխել այդ «տղաներն» ու «աղջիկները»), ապա ամենալավ առաջարկը արել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, այն է՝ մի մեկուսի վայրում հիմնել Համասեռաշեն բնակավայր, եւ թող նմանները՝ «որձ», թե «էգ», հավաքվեն այնտեղ ու ինչքան ուզում են… մինչեւ վերանան… քանի որ միեւնույնն է` ժառանգ չեն ունենա: Ա. Ավետիսյանը երկրորդ խորհուրդն էլ էր տվել. եթե ուշանում է Համասեռաշենի հիմնումը, ապա այդ մոլագարները թող գնան այն երկրներում բնակվեն, որտեղ իրենց «մարդ» են զգում (մի անգամ «Լուսանցք»-ը հիշեցրել էր Համասեռաշենի առաջարկը, եւ ոմն մեկը՝ արվամոլների անունից զանգահարել էր խմբագրություն եւ ասել, թե՝ «…Դուք լավ չենք պատկերացնում Արմեն Ավետիսյանի առաջարկը, այսպիսով նա ուզում է մեկտեղել համասեռամոլներին եւ … մի հարվածով ոչնչացնել)…
Ինչեւեէ, հարցը դեռ թողնում ենք առանց մեկնաբանության, սակայն, այլ ելք չկա: Հայաստանում գոնե մի օր այս հակաբնական երեւույթը լուրջ սպառնալիքի կվերածվի, օտարների ձեռքին մի յուրօրինակ զենք կդառնա, ինչպես աղանդները եւ այլ չարիքները ու ներքին լարման, հնարավոր է նաեւ անիմաստ զոհերի պատճառ դառնա… քանի որ այդ ախտը մաքրելուց մեզ վրա դրսից ահագին «հաչացողներ» են լինելու…
Քանի դեռ ուշ չէ, կանխենք եւս մեկ չարիք ու վտանգ:
Համ էլ ֆուտբոլ են խաղում…
Թուրքական «Ֆեներբախչե» թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը գերմանական «Բիլդ» թերթին տված հարցազրույցում հաստատել է այն փաստը, որ թիմի մի քանի ֆուտբոլիստներ պարբերաբար օգտվել են Ստամբուլի մարմնավաճառների ծառայություններից: «Ցավոք, պետք է խոստովանեմ, որ այդ ասեկոսեները համապատասխանում են իրականությանը: Երբեք չէի պատկերացնի, որ իմ խաղացողները ներքաշված կլինեն սեռական սկանդալի մեջ»,- ասել է Դաումը եւ նշել, որ ինքն այցելել է այն հյուրանոցը, որտեղ ֆուտբոլիստները վարձել էին մարմնավաճառներին, զրուցել աշխատակիցների հետ եւ վերջնականապես համոզվել, որ բոլոր խոսակցություններն իրական են:
«Ֆեներբախչե» թիմն արդեն վաճառքի է հանել «մոլորյալ» ֆուտբոլիստներին՝ Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Կոլիմ Կազիմ Ռիչարդսին, ով արմատներով բրազիլացի է, եւ նրա հայրենակիցներ Վեդերսոնին, Բալիկաին ու Անդրե Սանթոսին:
Ինչպես ասում են՝ սա էլ մի այլ խաղից է… Չնայած, ավելի նախընտրելի է, քան համասեռամոլությունը:
Արման Դավթյան
Հ.Գ. – Խմբ. կողմից – Իսկ Եվրոպայում համասեռամոլությունն այլեւս հիվանդություն են համարում, փոխարենը մեզ մոտ ջանում են այն իբրեւ ապրելակերպ դիտարկել… Բժիշկների՞ն է դա ձեռնտու, թե՞…
Գիշերային ակումբներում վառվում են
ՌԴ Պերմ քաղաքում կատարված ողբերգությունը 146 մարդու կյանք խլեց: Թե դատաստանի առջեւ քանի մարդ կկանգնի, ժամանակը ցույց կտա: Անգամ հրաժարական տվեցին նահանգապետը, քաղաքագլուխը, այլ պաշտոնյաներ:
Պերմի դեպքը համակարգված թերությունների մի շղթա է, որով տառապում են ռուսական քաղաքների ու գյուղերի համանման բոլոր հաստատությունները՝ այստեղ անվտանգության մարմինների ու համակարգերի իրականում բացակայություն է, շինարարական նորմերի խախտում, վերահսկողության չգոյություն:
Թե ինչ վիճակում են ՀՀ-ում այս կարգի հաստատությունները, միանգամայն անհայտ է: Ինչ է կատարվում մեզ մոտ այդ հաստատությունների ներսում՝ նույն անվտանգույան համակարգերի առումով, նույնպես անհայտ է: Բայց որ նման հաստատությունները ծառայում են մի նպատակի` սերնդի այլասերման, ակնհայտ է: Ռուսաստանյան դեպքերը բացահայտեցին մի փաստ. հիմնական տերերը ի հայտ չեկան եւ չգտնվեցին, փոխարենը ծուղակում հայտնվեցին երկրորդական դեմքեր, ովքեր այդ «մեղրակարասից» կերել եւ կեղծ փաստաթղթերով թույլ էին տվել գործունեություն ծավալել ոչ մի նորմերի չհամապատասխանող շինություններում:
Մոտենում է հայ քրիստոնյաների ամանորը. մեր գիշերային «օբյեկտ»-ներում էլ ակտիվությունը մեծանում է եւ հաճախորդի խլխլոց է սկսվում: Արտակարգ իրավիճակների ծառայություններին հետաքրքրե՞լ է արդյոք, թե հասարակական այդպիսի հաստատություններում անվտանգությունն ինչ մակարդակի է:
Թե՞ պետք է մի հայկական «Պերմ» լինի, որ նոր հետաքրքրվեն:
Աշոտ Բադալյան
«Լուսանցք» թիվ 44 (140), 2009թ.