
Շնորհավորում ենք`
– Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի` Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն, համբերություն եւ քաջություն, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:
– Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 1-ամյակը, որ նշվեց Հայոց Արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը` դեկտեմբերի 22-ին Գառնո արիական-հեթանոսական տաճարում:
– Վերջերս ՀԱՄ Հոգեւոր դասի ձեւավորումն ու քրմերի թեկնածուների առաջադրումը դեկտեմբերի 22-ին
* * *
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) հիմնադրման 16-ամյակը, որը նշվեց դեկտեմբերի 15-ին, ՀԱՄ կենտրոնական գրասենյակում: Մաղթում ենք հայարիական ու հաստատուն ճանապարհ` հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում:
* * *
Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին` ամանորը` մաղթելով երջանկություն եւ հաջողություններ` անձնական կյանքում եւ ի նպաստ ազգի զորացման:



