Վտանգները տեսանելի-օգուտները՝ շահարկելի

Հայ-թուրքական կոչված Արձանագրությունների ստորագրման «արարողությունը» այնպես հարթ չի ընթանում, ինչպես նախաստորագրման «արարողությունը»: Հասկանալի է, որ նախաստորագրման պահը եւ մասնակիցները արարողակարգից դուրս անելիք չունեին, հատկապես շահագրգիռ այլ պետությունների ներկայացուցիչների ներկայությունը հայերի եւ թուրքերի «խաղերը» կասեցնող ազդեցություն ուներ: Չնայած թուրքերը փորձեցին այնուամենայնիվ նախաստորագրումից հետո հայտարարությունների տեքստում գոնե «խաղեր» տալ, բայց դա նույնպես կասեցվեց…


Իսկ հիմա Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարանականները պետք է օրենքի ուժ տան իրենց նախագահների ստորագրություններին, ինչն էլ հենց ձգձգման առիթ է դարձել: Թուրքերը դա սկսել են իշխանական եւ ընդդիմադիր վերնախավի հետ աշխատանքներով, իսկ հայերը սկսեցին Սահմանադրական դատարանի որոշմամբ:
ՀՀ ՍԴ-ի որոշումը նույնիսկ ընդդիմադիրների մի մասը համարեց որոշակի կարեւոր, քանզի այդ որոշմամբ բացառվեցին մի շարք նախապայմանների արծարծումներ, սակայն ընդդիմադիրների այն մասը, որը դեմ է հայ-թուրքական կոչված Արձանագրությունների ստորագրմանը, կամ քննադատեց ՍԴ որոշումը, կամ՝ անարձագանք թողեց, քանզի չկարեւորեց նույնիսկ փոփոխված տարբերակով Արձանագրությունների ստորագրման հանգամանքը:
Օրինակ, ՀՅԴ-ն, ՀԴԿ-ն, ԺԿ-ն եւ այլք, իհարկե վերապահումներով հանդերձ, այնքան էլ չբորբոքվեցին ՀՀ ՍԴ-ի որոշումից, իսկ ՆԺԿ-ն, ՍԻՄ-ը, «Ժառանգությունը» եւ այլք, իրենց անվերապահ բողոքը հայտնեցին: Իսկ ահա, Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ), լինելով «Ընդդեմ հայ-թուրքական Արձանագրությունների» դաշինքում, առհասարակ չմասնակցեցին Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի հայտնի որոշման նիստին, քանի որ ընդհանրապես դեմ են հայ-թուրքական որեւէ հարաբերությունների` առանց հայկական կողմի նախապայմանների: ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը մասնակցեցին հունվարի 11-ի՝ Արձանագրություններին դեմ հանդես եկող ուժերի հանրահավաք-երթին, եւ փաստորեն հրաժարվեցին ականատեսը լինել ՍԴ որոշման:
Այս առիթով դիմեցինք ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ պարզաբանումներ ստանալու համար: Նա նշեց, որ նախորդ մի քանի հանդիպումներին, երբ ՀՅԴ նախաձեռնությամբ հավաքվեցին Արձանագրությունների դեմ հանդես եկող կազմակերպությունները, իրենք մասնակցեցին, քանի որ հստակ հայտնվում էր յուրաքանչյուր դեմ ուժի կարծիքը, եւ ՀԱՄ-ը ՀԱՀ-ի հետ մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների դեմ առհասարակ: Եվ իրենք երբեք չեն թաքցրել այդ հանգամանքը: Իսկ ՍԴ որոշման ժամանակ մյուս ընդդիմադիրների հետ ՀԱՄ եւ ՀԱՀ ներկայացուցիչները չեն եղել ՍԴ-ում միմիայն մեկ պատճառով. անկախ ՍԴ որոշումից իրենք դեմ էին հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ առանց Հայ դատի համապարփակ խնդիրներն արծարծող նախապայմանների: Իսկ մեր այն հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ համախմբված ուժերը հանդես կգան առանձին-առանձին, Արմեն Ավետիսյանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված կլինի մյուս ուժերի հետայսու դիրքորոշումներից: ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը դեռեւս հույս ունեն, որ ՀՅԴ նախաձեռնած հիշյալ դաշինքը կշարունակի գործել, թեկուզ ավելի քիչ կազմակերպություններով»: Ուստի, իրենք առայժմ կփորձեն գործել այդ դաշինքի շրջանակներում, հետո կերեւա անելիքը:
ՀՀ ՍԴ-ի որոշումը քննադատել է նաեւ Թուրքիայի ԱԳՆ-ն: Այն, որ հայ-թուրքական Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, միանշանակ չի ընդունվել Թուրքիայի արտգործնախարարության կողմից, որին հատկապես դուր չի եկել որոշման ամբողջական տարբերակը: Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է, թե ՀՀ ՍԴ որոշման մեջ «նշված են դրույթներ, որոնք պարունակում են նախապայմաններ եւ հակասում են հայ-թուրքական արձանագրությունների ոգուն եւ բովանդակությանը: Նման որոշումը կասկածի տակ է դնում Արձանագրությունների հետագա քննարկման անհրաժեշտությունը եւ խոչընդոտում այդ փաստաթղթերի հիմնական նպատակը: Նման մոտեցումը անընդունելի է: Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորությունների կատարմանը եւ նման վերաբերմունք է ակնկալում նաեւ Հայաստանից»:
ՀՀ ԱԳՆ-ն արագ չարձագանքեց եւ նշեց, թե համապատասխան հայտարարությամբ հանդես կգան ավելի ուշ, չնայած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը զրուցել է իր թուրք գործընկերոջ հետ եւ հայտնեց իր մտահոգություններն ու տարակուսանքը: Իսկ ՀՀ եւ ՀՀԿ նախագահի արձագանքը եղավ Էդվարդ Շարմազանովի կողմից, ով նշեց, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանի կամ ինչ-ինչ պաշտոնյաների ասելիքների շուրջ չէ, որ ստորագրվել է Արձանագրությունը, ուստի Երեւանը հավատարիմ է փաստաթղթում առկա ձեւակերպումներին եւ կարիք չունի մեկնաբանելու առանձին թուրք պաշտոնյաների ասածները: Հասկանալի է, որ սա էլ խուսափողական պատասխան է, եւ հայկական կողմը դեռ կարծում է, թե թուրքերը կմերժեն ստորագրել Արձանագրությունները, եւ հարցը գուցե սրանով էլ ավարտվի… ի օգուտ Հայաստանի, ինչը կնպաստի հայկական դիվանագիտության միջազգային մակարդակով կայացմանն ու առաջխաղացմանը:
Իհարկե, գուցե դա ամենալավ տարբերակը լինի այս դեպքում, բայց… թուրքական դիվանագիտությունը միշտ վերջին պահին անում է այն, ինչ չէր էլ արծարծում մինչ այդ: Ուստի, մեր իշխանությունները պետք է վերջնականապես կողմնորոշվեն եւ հարմար մի պահի գուցե հրաժարվեն ստորագրելուց, քանզի թուրքական կողմը պարբերաբար նախապայմանների լեզվով է խոսում, այն էլ ոչ միայն Թուրքիային, այլեւ՝ Ադրբեջանին առնչվող հարցերում:
Ինչ մնում է հանրային կարծիքին, ապա ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում մեծամասնությունը դեմ է Արձանագրությունների վավերացմանը: Ամեն կողմ իր նախապայմաններն է առաջ քաշում: Հայկական կողմի տվյալները հրապարակվել են մի քանի ուսումնասիրություններով, որի արդյունքում ՀՀ բնակչության առնվազն 60-70%-ը դեմ է թուրքերի հետ առանց նախապայմանների առնչվելուն եւ ունի մտավախություններ:
Իսկ ահա Թուրքիայում անցկացված հերթական հարցման արդյունքները նույնպես մխիթարական չեն Արձանագրությունների ստորագրման կողմնակիցների համար: Արդյունքները Անկարայի համալսարանի եվրոպական համայնքների հետազոտման կենտրոնի իրականացրած հասարակական կարծիքի հարցումներից են: Թուրքերի համար թիվ 1 թշնամին ԱՄՆ-ն է, իսկ 2-րդը՝ Հայաստանը: Մասնակիցների 37,5%-ը որպես թշնամի երկիր է դիտում ԱՄՆ-ն, 10,9%-ը՝ Հայաստանը, 10,6%-ը՝ Իսրայելը, 6,1%-ը՝ Հունաստանը, իսկ 5,1%-ը՝ Ֆրանսիան: Հետաքրքիր է, որ Թուրքիայի անվտանգության հայեցակարգը կազմելիս թիվ 1 թշնամի է համարվել Հունաստանը, եւ Հայաստանը այնժամ եւս 2-րդն է եղել: Հարցվածների 29,9%-ի կարծիքով, Թուրքիայի բարեկամ երկիրն Ադրբեջանն է, 15,7%-ի կարծիքով՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:
Այն հարցին, թե «Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պե՞տք է արդյոք վավերացնի հայ-թուրքական Արձանագրությունները», մասնակիցների 69,7%-ը պատասխանել է՝ «այո»: Սակայն համաձայնությանը հաջորդել են հետեւյալ պարզաբանումները՝ հարցվածների 35%-ի կարծիքով, հայ-թուրքական Արձանագրությունները պետք է վավերացվեն հայերի՝ «ադրբեջանական տարածքներից դուրս գալուց հետո», 28,6%-ի կարծիքով՝ Արձանագրությունները պետք է վավերացվեն այն ժամանակ, երբ «հայերը կհրաժարվեն Հայոց ցեղասպանության պնդումներից»: Եվ միայն 6,1%-ն է կարծում, որ Արձանագրությունները «պետք է անհապաղ վավերացվեն՝ առանց որեւէ նախապայմանի»: Նույնիսկ թուրքական հասարակությունն է կռահել, որ առանց նախապայմանների չեն հիշյալ Արձանագրությունները, եւ թուրքերը իրենց իշխանավորներին դա հասկացնել են տալիս… Չնայած Թուրքիայի ղեկավարությունը պակաս հետեւողական չէ Արցախի եւ Հայ դատի մյուս հարցերը շահարկման նյութ դարձնելուց:
Հարցումն իրականացվել է 2009թ. հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի 9 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում եւ Ստամբուլում: Մասնակցել է 1032 մարդ, անցկացվել է ուսանողների, հասարակական գործիչների, մտավորականների եւ այլոց շրջանում:
Սակայն, հայ-թուրքական Արձանագրություններով մտահոգ Մոսկվան եւ Վաշինգտոնը համակարծիք են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք չէ կապել Արցախ-ԼՂՀ-ի հարցին: Բայց գործընթացը սկզբունքորեն հասել է մի այնպիսի փուլի, որը ոմանց կարծիքով սկսել է խանգարել Թուրքիայի ռազմավարական ծրագրերին, եւ հայ-թուրքական խնդիրը ԼՂՀ-ի հարցի հետ կապելը սկսել է հակասել Թուրքիայի շահերին: Իսկ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները կարող են նույնպես նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Բայց, ի վերջո չկան լուրջ երաշխիքներ, որ Թուրքիան սահմանները բացելուց հետո նորից այն չի փակի, երբ ԱՄՆ-ն, ՌԴ-ն կամ ԵՄ-ն չբավարարեն որոշակի պահանջներ:
Հիմա Թուրքիան արագորեն կամ պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, կամ պետք է վավերացի Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: Կարծես այլընտրանք չունի Անկարան: Եվ գուցե այսպես էլ Երեւանու՞մ են հասկանում……
Հիշյալ Արձանագրությունների ստորագրման ամենամոտ ժամանակը համարվում է ապրիլը, մինչեւ ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Շատերն են կարծում, որ Թուրքիան փորձում է այս Արձանագրությունների ստորագրմամբ աշխարհի գերտերություններից «պոկել» հնարավորինս շատ խոստումներ եւ առաջին հերթին վերջ տալ հայկական պահանջատիրությանը՝ սառեցնելով (եթե չասենք՝ կասկածի տակ դնելով) Հայոց ցեղասպանության թեման միջազգային ասպարեզում:
Էրդողան-Օբամա հանդիպումից հետո հայտարարվեց, որ ԱՄՆ նախագահը ակնարկել է, որ եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի Արձանագրությունները, Կոնգրեսում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: «Ցեղասպանութան հարցը դամոկլյան սրի պես է կախված, սակայն կարծում եմ, որ իրոք չստորագրելու դեպքում մենք բախվելու ենք նաեւ այլ գործոնների հետ,- ասում են թուրքերը,- Այսօր Թուրքիայում կան մեծ թվով մարդիկ, ովքեր երանի են տալիս, որ ցեղասպանության հարցը ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում, քանի որ ուզում են տեսնել, թե ինչ կլինի հետո»: Թուրքիայի հանրության մեծ մասն այսօր նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում 1915թ.:
Թուրքերը տագնապած են նաեւ ավստրալիական Սիդնեյում ասորիների ցեղասպանությունը հավերժացնող հուշակոթողի կանգնեցմամբ: «Ասորիների համաշխարհային միությունը» հայտնում է, որ «Ավստրալիայում բնակվող թուրքերը չկարողացան ազդել քաղաքական վերնախավի վրա»: Նշվում է նաեւ, որ հայերի ու հույների աջակցությամբ ասորիները առաջիկայում մտադիր են Ավստրալիայի դաշնային կառավարությանը ներկայացնել ասորիների ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու մասին օրինագիծ:
Ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների, այդ երկրում ապրում է շուրջ 17 հզ. ասորի, որոնցից 15 հզ.-ը՝ Ստամբուլում: Մինչդեռ 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում ու հարակից տարածքներում ապրում էին մոտ 1 մլն. ասորիներ: Ընդունված է այն վարկածը, որ այդ ժամանակահատվածում թուրքերը բնաջնջել են ասորիների 2/3-ին:
1,5-3 մլն. հայերի կոտորածներին շուտով կարող են ավելանալ նաեւ հույների, եզդիների, բուլղարացիների եւ շուրջ 1 տասնյակ այլ ազգերի զանգվածային կոտորածները, եւ ցեղասպան պետության խարանը սարսափեցնում է Անկարային:
Հայ-թուրքական Արձանագրություններից իրենց շահն են ուզում ստանալ նաեւ հրեաները՝ Իսրայելը: Նույնիսկ զարմանալի կլիներ, եթե այդպես չլիներ: Սիոնիստ հրեաները երիտթուրքական իշխանությունների հետ իրականացրեցին Հայոց եղեռնը եւ հիմա ամեն բան պիտի անեն, որ ճիշտ պահին ամեն ինչ բարդեն թուրքերի վրա… ԱՄՆ-ի հրեաները փորձում են ճնշել Թուրքիային` արծարծելով Հայոց ցեղասպանության թեման…
Իսրայելական զլմ-ները, անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններում առաջ եկած լարվածությանը, նշում են Անկարայի ու Թել Ավիվի միջեւ դիվանագիտական սկանդալի վաշինգտոնյան արձագանքները: «ԱՄՆ-ի հրեա առաջնորդներին բարկացնում է Թուրքիայի թշնամանքն Իսրայելի հանդեպ» վերտառությամբ հրապարակման մեջ ասվում է, որ Իսրայելի ու Թուրքիայի դաշնակցական հարաբերություններով պայմանավորված՝ ԱՄՆ-ում գործող բազմաթիվ հրեական կազմակերպություններ Կոնգրեսում հընթացս սպասարկել են նաեւ Թուրքիայի շահերը: «Հայաստանի դեպքում, օրինակ, մի շարք հրեական կազմակերպություններ Կոնգրեսի անդամներին հորդորել են չքվեարկել այն բանաձեւի օգտին, որով 1-ին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի դերակատարմամբ իրականացված զանգվածային ջարդերը որակվում են որպես ցեղասպանություն»,- նշում են զլմ-ները ու հավելում, որ վերջին զարգացումները կարող են արմատական փոփոխություններ մտցնել հրեական կազմակերպությունների դիրքորոշման մեջ: Այդ կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, չցանկանալով հրապարակել իր անունը, թերթի հետ զրույցում ասել է. «Երբ Թուրքիայի վերաբերյալ քաղաքական հարցերը տեղափոխվեն այս ափ, Իսրայելի նկատմամբ Թուրքիայի թշնամությունը հետեւանքներ կունենա: Իսկ ինչո՞ւ ոչ: Իսրայելի բարեկամները՝ թե կառավարական եւ թե ոչ-կառավարական շրջանակներից, կներկայացնեն իրենց մոտեցումները»: Բացի այդ` հրեական համայնքների առաջնորդները գոհունակություն են հայտնել այն առիթով, որ վերջին այցելության ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճնշումներ է գործադրել Ռեջեփ Թայիբ Էրդողանի նկատմամբ: ԱՄՆ-ի հրեական ազդեցիկ մի կազմակերպություն նշել է, որ «Թուրքիայի հետ հարաբերությունները շատ ավելի են, քան՝ Էրդողանի ու նրա իսլամիստական կառավարության հետ հարաբերությունները»: Նրա ներկայացմամբ, իսլամիստների իշխանության օրոք տարածաշրջանի երկու ոչ արաբական երկրների պատմական ջերմ հարաբերություններում անկում է նկատվում: Ակնհայտ է, որ իսրայելական զլմ-ները այսպիսի հրապարակումներով հող են նախապատրաստում հնարավոր հակաթուրքական քայլերի համար: Ինչ վերաբերում է Հայկական հարցին, ապա հրեական զլմ-ները վկայում են, որ «ա/ հրեական կազմակերպությունները կազմակերպված ձեւով աշխատում են այդ փաստի ճանաչման դեմ եւ լոբբինգ են անում Թուրքիայի շահերը, բ/ միեւնույն ժամանակ նրանք չեն հերքում պատմական իրողությունը, գ/ այդ կերպ նրանք փորձում են Հայոց ցեղասպանության հարցն օգտագործել՝ Թուրքիայի հետ ցանկալի պայմաններով համագործակցություն ծավալելու, իսկ որոշ դեպքերում` Թուրքիային սեփական ուղեծրում պահելու համար»:
Ինչեւէ, հրեաների ու թուրքերի պարզաբանումները կարող են մեզ համար նպաստավոր լինել: Երբ տարիներ առաջ Անկարան էլ սպառնաց Թել Ավիվին, թե կբացի թուրքական պետական արխիվները, եւ Հայոց ցեղասպանության հարցում կլինեն նաեւ այլ մոտեցումներ, Իսրայելում սա հասկացան, եւ գուցե արդեն պատրաստվել են երիտթուրքական վերնախավի ծպտյալ հրեաների հանգամանքը պարզաբանելուն (նաեւ Պաղեստինի տարածքում Իսրայել հիմնելու նպատակով  համիդյան Թուրքիան կործանելը եւ այլազգիներին զանգվածաբար կոտորելը):
Ինչպես ասում են` թուրքերը բոլոր խաղերը խաղացել էին, մնացել էր ատոմայինը… Սրանք ցանկանում են, որ փակվի Մեծամորի ատոմակայանը: «Հայաստանի ատոմակայանը պետք է փակվի» վերտառությամբ մի հոդված է հրապարակվել Թուրքիայում, որտեղ նշվում է, թե իրենց արեւելյան ու հարավ-արեւելյան շրջանները լրջորեն անհանգստացած են Մեծամորի հայկական ատոմակայանի գործելու հանգամանքով»: Տագնապի պատճառն էլ այն է, որ ատոմակայանի վթարի դեպքում Թուրքիայի տարածքը զգալիորեն ճառագայթման կենթարկվի: Նշվում է, թե Թուրքիան պետք է եվրոպական ատյանների հետ համագործակցելով հասնի ատոմակայանի փակմանը, թե հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման ընթացքում թիվ 1 արծարծվելիք հարցերից մեկը հենց պետք է լինի ատոմակայանի փակումը:
Ամիսներ շարունակ Անկարան ապացուցում է, որ Արձանագրությունների ստորագրումը չի ապահովագրում ոչ սահմանների բացման, ոչ հայ դատի խնդիրների շահարկման, ոչ էլ մեր երկրի ներքին գործերին (երրորդ կողմի հետ հարաբերություններում) չխառնվելու շարունակականությունը: Բայց այդ փաստաթուղթը կարող է հետագայում հիմք դառնալ մեր կողմից Թուրքիայի ներկայիս սահմանները ճանաչելու, պատմական փաստերը միջազգայնորեն եւ ոչ ի նպաստ մեզ քննարկելու եւ այլ նմանատիպ հարցերում:
Այսինքն՝ վտանգն ակնհայտորեն կա ամեն դեպքում, իսկ օգուտն անտեսանելի է ու միշտ շահարկման նյութ:

Հայկ Թորգոմյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։