Հաշտվողական քաղաքականությունը իրեն սպառել է

  Անցավ մեկ ամիս Հրանտ Դինքի սպանությունից:  Մեկ ամիսը բավական ժամանակ է հետևություններ անելու համար:

Թուրքական իշխանությունները ինչպես միշտ գործի դրեցին իրենց ամբողջ դիվանագիտա-դերասական տաղանդը, և Հրանտ Դինքի գործը լավագույնս օգտագործեցին իրենց քաղաքական նպատակների համար: Մի կրակոցով խփվեց երկու, նույնիսկ երեք թիրախ: Նախ սպանվեց մի համարձակ հայ մտավորական, հետո ամբողջ աշխարհի առջև ի ցույց դրվեց «համազգային ողբի» մի կազմակերպված ներկայացում` «մենք բոլորս հայ ենք» թեմայով, և ի վերջո թուրք ազգայնականները  ունեցան ևս մեկ «հերոս»` ի դեմս Սամաստի, որն իր արժանի տեղը զբաղեցրեց թալաաթների ու աթաթուրքերի շարքում:

Արևմուտքը ինչպես միշտ բավարարվեց ոչնչի չպարտավորեցնող հայտարարություններով, հաշտեցման անորոշ` ոչինչ չասող կոչերով ու անօգուտ դատապարտումներով:

Փաստորեն հայությունը տվեց իր հերթական զոհը (իզուր չէր բողոքի ցուցապաստառների վրա գրված 1.500.000+1 եղեռական զոհ), ով ընկավ թուրքի ձեռքից Ճշմարտությունը ասելու համար, իսկ հայկական իշխանությունները չարեցին ոչ մի հետևություն ու շարունակում են վաղուց իրեն սպառած ու վնասակար ամեն գնով հաշտվելու քաղաքականությունը` տուրք տալով օտարի «բարի կամքին»: Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը ոչ միայն անբարոյական է պատմական տեսանկյունից, այլ վնասակար է նաև քաղաքական ու անվտանգության տեսակետից, մեր ազգային և պետական շահերի համար: Թուրքիան ու նրա դաշնակիցները հետևողականորեն մղում են հակահայկական քաղաքականություն բոլոր ճակատներում, լինի դա ռազմական, տնտեսական, տեղեկատվական կամ հոգեբանական: Փոխարենը` ՀՀ իշխանություննեերն անվերջ  բարբաջում են առանց նախապայմանների հաշտվելու մասին: Ստացվում է, որ Թուրքիան և նրա դաշնակիցները չունեն ոչ մի դրդապատճառ իրենց հակահայկական քաղաքականությունը փոխելու համար, քանի որ չունեն ոչ մի կորուստներ հատուկ հակահայկական քաղաքականություն վարելու համար: Իսկ հայությունն անընդհատ կրում է կորուստներ, որոնք լավագույն դեպքում դատապարտվում են այսպես կոչված «քաղաքակիրթ» Արևմուտքի կողմից, իսկ վատագույն դեպքում` օգտագործվում են հայության դեմ, ինչպես դա կատարվեց Հրանտ Դինքի հուղարկավորման թատերականացման դեպքում, որը արևմտյան ԶԼՄ-ները օգտագործեցին որպես հոգեբանական ճնշման միջոց հայության նկատմամբ:

Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները պետք է փոխեն իրենց անօգուտ հաշտվողական քաղաքականությունը ու վարեն ավելի համապատասխան ու համարժեք քաղաքականություն Թուրքիայի հանդեպ: Այլապես Հայ դատի, հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քայլերը նույնպես կվերածվեն թատերական ներկայացումների…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։