Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեցին շախմատի 2010թ. ՀՀ տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:
Տղամարդկանց մրցապայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: 2-րդ տեղը զբաղեցրեց Տիգրան Պետրոսյանը, 3-րդը՝ Զավեն Անդրիասյանը, իսկ ամենափորձառու մասնակից Արտաշես Մինասյանը հայտնվեց 4-րդ հորիզոնականում: Ա. Գրիգորյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի այս տարի կայանալիք շախմատային օլիմպիադային, իսկ 1-5-րդ տեղերը գրաված շախմատիստները հանդես կգան 2010թ. Եվրոպայի առաջնությունում:
Ամփոփիչ աղյուսակներ
Տղամարդկանց առաջնություն
1. Ավետիք Գրիգորյան 7,5
2. Տիգրան Լ. Պետրոսյան 5,5
3. Զավեն Անդրիասյան 5,5
4. Արտաշես Մինասյան 5,5
5. Ռոբերտ Հովհաննիսյան 5,0
6. Հրանտ Մելքումյան 4,0
7. Արթուր Չիբուխչյան 4,0
8. Տիգրան Քոթանջյան 3,5
9. Դավիթ Քալաշյան 2,5
10. Դավիթ Գ. Պետրոսյան 2,0
Կանանց առաջնություն
1. Անահիտ Խառատյան 6,0
2. Լիա Մարտիրոսյան 5,5
3. Սիրանուշ Անդրիասյան 5,5
4. Մարիանա Գասպարյան 5,0
5. Անի Խանամիրյան 4,5
6. Նաիրա Մովսիսյան 4,5
7. Աննա Հայրապետյան 4,5
8. Նարինե Գասպարյան 4,0
9. Լուսինե Կարապետյան 3,5
10. Վարդուհի Քալաշյան 2,0
ՖԻԴԵ-ն ընդունեց ՀՇՖ-ի եւ Լ. Արոնյանի առաջարկը
Ինչպես հայտնի է, Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն արդեն նվաճել է ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ն՝ անկախ մրցաշարի վերջին՝ 6-րդ փուլի արդյունքներից: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Լ. Արոնյանը եւ Հայաստանի շախմատային ֆեդերացիան դիմել են ՖԻԴԵ-ին՝ առաջարկով, որ հայ գրոսմայստերը չմասնակցի Աստրախանում 2010թ. մայիսին տեղի ունենալիք 6-րդ փուլին: ՖԻԴԵ-ն տվել է իր համաձայնությունը:
Մեր շախմատիստը այժմ կարող է կենտրոնանալ այլ խոշոր մրցաշարերին նախապատրաստվելու եւ մասնակցելու համար:
Բռնցքամարտի դափնեկիրները
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Մեդալների համար պայքարեցին նաեւ կանայք: Հայաստանի առաջին կին չեմպիոնն այս մարզաձեում (կանանց մրցաշարն առաջին անգամ անցկացվեց) դարձավ Հայկուհի Նահապետյանը (57 կգ, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ): Հաջորդ 2 քաշերում՝ 64 կգ եւ 75 կգ-ում, համապատասխանաբար, ոսկե մեդալներ նվաճեցին դինամոյական Արմինե Սինաբյանը եւ քոլեջի սան Աննա Հովհաննիսյանը:
Տղամարդկանց առաջնությունում հաղթող դարձան Երեւանի եւ հանրապետության մարզերի ներկայացուցիչները.
48 կգ Հովհաննես Դանիելյան («Դինամո»),
51 կգ Դերենիկ Գիժլարյան (ԲԿՄԱ)
54 կգ Կարեն Այլազյան (ՀԲՄ)
57 կգ Ազատ Հովհաննիսյան (ԵՕՀՊՄՔ)
60 կգ Արա Պուլուզյան (Էջմիածին)
64 կգ Վոլոդյա Հայրապետյան (Լոռի)
69 կգ Արմեն Եփրեմյան («Դինամո»)
75 կգ Անդրանիկ Հակոբյան (Էջմիածին)
81 կգ Արթուր Խաչատրյան (Լոռի)
91 կգ Ցոլակ Անանիկյան (ԲԿՄԱ)
91+ կգ Հովհաննես Օհանյան (Շիրակ)
Առաջնության լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց էջմիածնեցի Անդրանիկ Հակոբյանը:
Կարատեի խնդիրները
Հայաստանի կարատեի ֆեդերացիան ստիպված է հրաժարվել բազմաթիվ միջազգային մրցաշարերին մասնակցելուց, քանի որ լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ է հայտնվել: Ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը հայտնել է, որ պետբյուջեից մարզաձեւին հատկացվող գումարները կտրուկ կրճատվել են՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված:
Այս տարի կանցկացվի հանրապետության 2 առաջնություն (մեկը՝ մարտին, մյուսը՝ մայիսին): Մեր կարատեիստները ապրիլի 1-4-ը կմասնակցեն ԱՄՆ-ի բաց առաջնությանը, որը մեծ հեղինակություն է վայելում մարզաձեւի ներկայացուցիչների շրջանում: Իսկ հետագա անելիքները կճշտվեն ընթացքում:
Նոր նախարար
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը հրաժարական է տվել: Զլմ-ներում արծարծվում են ֆինանսական չարաշահումների մասին տարաբնույթ թեմաներ, ինչը ՀՕԿ-ի նախագահ եւ նախկին նախարարի կուսակցության ղեկավար (ԲՀԿ) Գագիկ Ծառուկյանին ստիպել է պնդել հրաժարականի պահ
անջը: Նորանշանակ նախարարը Արթուր Պետրոսյանն է, ով պաշտոնն ստանձնում է պատասխանատու ժամանակաշրջանում, քանի որ առջեւում մարզական խոշոր միջազգային առաջնություններ են, որոնց մի մասը Հայաստանում է անցկացվելու:
4 մարզիկ, 6 մարզիչ եւ 2 լրագրող
ՀՀ ԱՕԿ-ը ներկայացրել է 2010թ. ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Վանկուվեր (Կանադա) մեկնող ՀՀ պատվիրակության կազմը: Գլխավոր հանձնակատարն է ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Վանկուվերում Հայաստանը կներկայացնեն 4 մարզիկներ (գյումրեցի Քրիստինե Խաչատրյանը, ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը, աշոցքցի Սերգեյ Միքայելյանը, ամերիկահայ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը), 6 մարզիչ եւ 2 լրագրող: Խաղերի բացման արարողության ժամանակ մեր երկրի դրոշակակիրը կլինի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը:
Մեր հավաքականը 102-րդն է
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային սանդղակը: Մեր թիմը դեկտեմբեր-փետրվար ժամանակահատվածում նահանջել է 2 տեղով եւ այժմ զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը (321 միավոր): Լավագույնը Իսպանիան է՝ 1627 միավոր:
Ստորեւ ներկայացնում ենք լավագույն թիմերին, ինչպես նաեւ հետխորհրդային տարածքը ներկայացնող հավաքականների ցուցանիշները:
1. Իսպանիա-1627 միավոր
2. Բրազիլիա-1568
3. Հոլանդիա-1288
4. Իտալիա-1209
5. Պորտուգալիա-1176
6. Գերմանիա-1173
7. Ֆրանսիա-1117
8. Արգենտինա-1082
9. Անգլիա-1076
10. Եգիպտոս-1069
13. Ռուսաստան-1026
24. Ուկրաինա-848
42. Թուրքիա-728
49. Լատվիա-634
62. Լիտվա-522
75. Ուզբեկստան-431
80. Բելառուս-397
96. Մոլդովա-338
102. Հայաստան-321
104. Էստոնիա-315
114. Ադրբեջան-236
122. Վրաստան-202
123. Ղազախստան-201
134. Թուրքմենստան-157
148. Տաջիկստան-123
158. Ղրղզստան-103
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 4 (135), 2010թ.



