Ադրբեջանական կայքերը` ընդդեմ հայ հեթանոսության եւ արիականության

 – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -

Ադրբեջանական կայքերը` ընդդեմ հայ հեթանոսության եւ արիականության 
«Լուսանցք»-ը երբեք չի թաքցրել (պարզապես պարզ է «խաղում») իր համակրանքը հայ ազգայնականների հանդեպ (ավելին` «Լուսանցք»-ի խմբագիրը Հայ ազգայնականների համախմբման անդամ է): Մեր թերթը միշտ հետեւել է ընդհանրապես ազգայնականության զարգացմանը աշխարհում եւ, մասնավորապես, հայ ազգայնականության ծավալումներին: Հերթական անգամ թերթում էինք աշխարհի թերթերի ու կայքերի էջերը, երբ ադրբեջանական ու թուրքական զլմ-ներում վայնասւն նկատեցինք` ընդդեմ հայ հեթանոսության ու արիականության: Դա մոտավորապես, գուցե ավելի ջղային երանգներով, նման էր այն քարոզչությանը, որ դրանք այսօր անում են ՀՀ-ի դեմ:
Ինչեւէ, պարզապես ներկայացնենք այդ ամենը` եզրակացությունը թողնելով ընթերցողներին:

 – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -


Ադրբեջանական զլմ-ները, հատկապես՝ էլեկտրոնային, պարբերաբար անդրադառնում են հայ ազգայնականությանը, հատկապես այն ազգայնական ուժերին, որոնք գաղափարական առումով ցեղակրոն-արիադավան են, իսկ հավատով՝ հեթանոսներ: Պատճառն այն է, որ թշնամին (այս դեպքում՝ ադրբեջանցիները) ավելի լավ է ճանաչում բուն հայեցի այն գաղափարն ու հավատը, որոնք հայության մեջ հաստատվելով՝ իսպառ կկործանեն թշնամուն եւ կզորացնեն թշնամու հակառակորդին (այս դեպքում՝ հայերին)…
Այս առումով հետեւողական են ոչ միայն ադրբեջանական, այլեւ՝ թուրքական, հրեական եւ միջազգային այլ այն կայքերը (թե՛ արեւմտյան, թե՛ ռուսաստանյան), որոնք հայարիականության ծավալմամբ իրապես տեսնում են հայկական հզոր վերածննդի ալիքը…
Հաճախ է լինում այնպես, որ մեր թշնամիները հայոց զորացման միջոցներն ավելի շուտ են նկատում, առավել ուշադիր են, քան մենք՝ հայերս, որն էլ երբեմն նպաստում է, որ թշնամին մեր իսկ ձեռքերով (օգտագործելով) կործանի մեր զորացման աղբյուրները, որը, ցավոք, հետո ենք նկատում («հայի հետին խելքը…»):
Հայ արիները բազմիցս հարց են բարձրացրել ՀՀ-ում համաարիական համաժողով անցկացնելու, Գառնին համահեթանոսական կենտրոն դարձնելու (նաեւ Երեւանում Արիական մայր տաճար կառուցելու) համար, սակայն ՀՀ բոլոր իշխանությունները հերթով անարձագանք են թողել հարցերը: Հայ արիները բազմիցս այլ երկրներ են հրավիրվել համաարիական միջոցառումների (Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Տաջիկստան…), որոնց մի մասին մասնակցել են սեփական սուղ միջոցների հաշվին, իսկ պետական կամ այլ տեսակի աջակցություն չի եղել երբեւիցե: Բայց համաարիականությունը իսկապես հզոր գաղափարական եւ հավատամքային զենք է, որը կարող է Հայաստանն արժեւորել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային քաղաքականության եւ ռազմավարական տարաբնույթ խնդիրների մեջ:
Ինչեւէ, այժմ անդրադառնաք ադրբեջանական որոշ արձագանքների: Մենք դրանք հանգամանալից վերլուծելու կարիք չունենք, քանզի դրանք, հասկանալի է, նաեւ թշնամու քարոզներն են: Եվ այդ թեմաներին «Լուսանցք»-ը պարբերաբար ու վաղուց է անդրադարձել… եւ դեռ կանդրադառնա: Բայց կայքերի նյութերից մեջբերումները կարեւորում ենք, որպեսզի մեր ընթերցողները պատկերացնեն, թե ինչպես են մեր հակառակորդները վերաբերում վերոնշյալ խնդիրներին:
 – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -

«Անալիտիկա.Ազ.» կայքը «Հեթանոսների մեծ դավադրությունը կամ` կեռխաչի՝ «Արեւխաչի» հետ խաղը հղի է հետեւանքներով» (հեղ.՝ Ռաշադ Դավուդ) վերնագրով մի հոդված էր տեղադրել, որում ասվում է. «Բառացի մեր աչքի առջեւ ավարտվում է ժողովուրդների խաղաղ գոյակցման գալիքը, նկատվում է հոգեբանական դատարկություն եւ համարձակվում է հասնել լարման այն կիզակետին, որտեղ մարդկությանը այլեւս չեն փրկի ո՛չ ուրանի հարստացումը եւ ո՛չ էլ առավել անկեղծ խամաճիկային՝ այսպես կոչված գերտերությունների ղեկավարների որեւէ քայլի մղելու խոստովանանքը: Արդյո՞ք փրկություն կա: «Սրբազան ինքնանույնացման դարաշրջանը» հոդվածաշարում ես գրում եմ՝ «Գալիս է գլոբալ մի շրջան՝ վերագիտակցելու երկրի վրա բնակեցված ժողովուրդների` իրենց խռովահույզ շարքի առեղծված կարողության էթնիկ նախանշանակության էության գիտակցումը: Հեռանկարում այլ ուղի չի լինելու: Լոկալ «լուսավորիչների» փնտրտուքը ու նրա վերագիտակցումը չի կարող լինել ապագա: Հավանաբար այսպիսի եզրակացության արդեն եկել են որոշակի ուժեր: Խոսքը լինելու է լայնածավալ գործընթացի մասին: Դժվար է ասել` ինչ է լինելու արդյունքում»:
Այսպես խոհափիլիսոփայորեն հեղինակը շարունակում է իր՝ արդեն նոր հոդվածը. «Քչերը գիտեն, որ այդ փորձը ի վերուստ ձախողված է անհամատեղելիությամբ: Իհարկե, 2-րդ համաշխարհային պատերազմը հզոր խթան դարձավ նոր գերկազմավորման ու նոր աշխարհակարգի… Համաձայն իմ տեսության, տվյալ իրավիճակն ինքնին խոսում է այն մասին, որ կործանվել է 20-րդ դարի սկզբունքը՝ ժողովուրդների ու պետությունների միջեւ խաղաղ գոյակցություն ունեցող հարաբերությունները: Այն սպանվեց…»,- աղմկում է Ռ. Դավուդը:
Նրա կարծիքով, մեր օրերում մենք այլ պատկեր ենք տեսնում, քիչ թե շատ պատմական մեծամիտ էթնոսները այլ փաստարկներ չունեն հօգուտ իրենց յուրահատկության, քան՝ մեղադրելու այն կրոնին, որին հավատում են մեկ այլ էթնոսները: Այս գործընթացը առավել ուժ եւ թափ հավաքեց «11.09»-երկնաքերերի տապալմամբ՝ ԱՄՆ-ում:
Հեղինակը չի բացառում, որ այսօր մենք կանգնած ենք նոր գլոբալ սպառնալիքի առջեւ, որն անսպասելի է բոլորի համար. «Շուտով վերջանում է Ձկան տիեզերական դարաշրջանը, որը 2160 տարի տեւեց, եւ 21-րդ դարում սկսվեց Ջրհոսի դարաշրջանը: Քրիստոնեության, հուդաիզմի, իսլամի ճակատագիրը կանխորոշված է: Այն, որ դրանք կհեռանան աշխարհի թատերաբեմից՝ միայն ժամանակի խնդիր է: Իսկ թատերաբեմ կբարձրանան նոր կրոններ, նոր կրոնական աշխարհայեցություն: Ռուսական հեթանոսությունը 21-րդ դարի կրոնի հիմնաքարն է»:
Օրինակներ են բերվում Վ. Իստարխովի «Ռուսական աստվածների հարվածը» հայտնի աշխատությունից. «Մի կրեք խաչեր խաչված Քրիստոսով, քանզի այն մարդասպանության խորհրդապատկերն է, այն խորհրդանիշն է աստվածասպանության: Կրեք կեռխաչ (Արեւխաչ-Ա.Ա.): Դա մեր ռուսական խորհրդանիշն է:
Ապացուցված փաստ է, անհերքելի, որ ոչ մի ազգ, ոչ մի ժողովուրդ ծնկաչոք վիճակից չի կարող ոտքի կանգնել անդրծովյան բերված աստվածներով: Միայն սեփական աստվածներով (կարեւոր չէ` հին եւ այժմ մոռացված), հավատքով է հնարավոր հասնել մեծ ազգային վերելքի: Միայն սեփական աստվածներն են բերում հզորություն եւ ուժ, իմաստավորում եւ երջանկություն: Պետք չէ լինել 3-րդ Հռոմ կամ 2-րդ Իսրայել»,- այսպես է գրում Վ. Ավդեեւը իր «Հաղթահարելով քրիստոնեությունը» աշխատությունում (որոնց եւ ցավով մեջբերում է նույն Ռ. Դավուդը փոքր-ինչ վերափոխված նյութում, բայց այս անգամ ադրբեջանական մեկ այլ կայքում` «Կասպիյ»-ում):
Այնուհետեւ Ռ. Դավուդը շարունակում է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ամբողջ ուժով, թաքուն պատրաստվում են ահաբեկչական գործողությունների՝ ուղղված Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու եւ Հայաստանի առաքելական եկեղեցու դեմ: «Արյունոտ գործ»-ը իբր մտածել են ռուսական հեթանոսները, որոնք հավատում եւ խոնարհվում են իրենց նախաքրիստոնեական աստվածներին՝ Պաժբոգին, Պերունին, Բելբոգին… իսկ հայերը՝ Արեւաստված Արա-Մազդի (ճիշտ անունը՝ Հայր Արա-Ա.Ա.) պաշտանմունքի հետեւորդներն են: «Պերունը, որը պատերազմի սլավոնական աստվածն է, (նույնը, իհարկե, հայկական համանման աստվածների շարքում) իրենց գաղտնի տաճարներում կեռխաչով` Արեւխաչով զինում են Ջրհոսի դարաշրջանի զինվորներին: Մինչ ահաբեկչությունը, գործողություններին նրանք պետք է հակազդեն ամբողջապես, իրենք իրենց ֆանտաստիկ մանիֆեստով, որը ցայտուն ընդգծված հակահրեականությամբ, հակասիոնիզմով, հակաքրիստոնեությամբ, հակաիսլամով հեղեղված բնույթ ունի: Օրինաչափորեն առաջանում է հարց. հանուն ինչի՞ է այս կասկածելի բազմությունը որոշել գնալ նման քայլի»: Ամեն ինչ շատ պարզ է: Սատանան կամ էլ Չերնոբոգը պետք է լինի տապալված՝ մինչեւ ընթացող տարեվերջ, քանզի եթե այն չհաջողվի, ապա… նա կդառնա անհասանելի մոտակա 2000 տարում»:
Պարզվում է` այս ամենը ադրբեջանցի վերլուծաբանին հայտնել է «մի օտար աղբյուր, որը ցանկացել է մնալ անհայտ»… Դե՜ իհարկե:
Ինչ-որ բան էլ ադրբեջանական կայքին իբր «հաջողվել է իմանալ, ոչ պակաս հետաքրքիր մեկ այլ «խողովակից»»: Անդրադառնալով հայկական հեթանոսությանը` Ռ. Դավուդը նշում է. «Գառնիում, որը ոչ այդքան հեռու է Երեւանից, գործող հեթանոսական տաճարում, որը Արա-Մազդ արեւի աստծունն է ու Նանե աստվածուհունը (իրականում Միհր Աստծունն է,-Ա.Ա.), հայ-արի քրմերը՝ Արեւի որդիները, հեթանոսական տոներ են տոնում…»:
Ըստ ադրբեջանցու, հայ արիադավանները արդեն գերազանցում են մի քանի հազարը: «Ի միջայլոց, վերջին վարդավառի տոնին (գոնե իմանալ է պետք, որ սա Աստղիկ Աստվածուհու տոնն է-Ա.Ա.) մինչեւ անգամ նկատվել է այստեղ ոչ միանշանակ մի կերպար, որը էքստրեմիստական կազմակերպության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է (մասնակցում են նաեւ նրա համախոհերը, համակիրները): 2005թ. Արմեն Ավետիսյանը դատապարտվել է եւ ազատազրկվել է 3 տարի, Իսրայելի պետության հասցեին սպառնալիքների եւ հակասեմիտիզմի համար: Հայտնի է որ Հայ Արիական միաբանությունը սերտ կապերի մեջ է հեթանոսական ծայրահեղ նացիստական ռուսական, ասիական ու եվրոպական կազմակերպությունների հետ»,- գրում է Ռ. Դավուդը եւ մտահոգվում, որ այս ամենից բացի, այդ տոնակատարմանը նկատվել են այլ կազմակերպությունների գործիչներ, ովքեր ցանկացել են ամրապնդել կապերը ՀԱՄ-ի եւ դրա առաջնորդի հետ, որպեսզի ազգային ինքնագիտակցությամբ վերականգնեն հայրենիքը եւ ազգը վերադարձնեն իրենց հեթանոսական-արիական աղբյուրներին:
«…Եվ այսպես, ռուս-հայկական հեթանոսներն իրենց հիմնական «թշնամին են համարում ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Վատիկանը: Իսլամը նրանց համար անընդունելի է: Իրենց տեսանկյունից առաջին 2 պետությունները նույնն են»: Դրա համար նրանք սերտ կապեր են հաստատել Պաղեստինի, Իրանի, Իրաքի հեթանոսների հետ: Բացի այդ, տարբեր տվյալների համաձայն,  «Դաժբոգի եւ Արա-Մազդի հետնորդները» կապեր են հաստատել Եգիպտոսի, Սիրիայի, Հունաստանի, Վրաստանի, Մերձբալթյան եւ աֆրիկյան որոշ երկրների հեթանոսների հետ: Եվ կարելի է հիմնավոր ենթադրել, որ արիադավան-հեթանոսները իրենց ժողովները, ռազմական ուժերի պատրաստումը անցկացնում են բռնազավթված ԼՂՀ-ում, քանի որ ո՞վ Հայաստանում նրանց գրասենյակ կամ տեղ դեռ կհատկացնի… Հայաստանը փոքր երկիր է, եւ կաթողիկոս Գարեգին 2-րդի սրատես հայացքը կարող է ամեն ինչ ընդգրկել… Ա՜յ, ինչ վերաբերվում է լայնածավալ եւ բազմազգ Ռուսաստանին, այստեղ հեթանոսներն իհարկե գործունեության լայն դաշտ ունեն: Հեթանոսները պայքարում են «ատելիների»՝ հրեաների եւ ամերիկացիների՝ «յանկիների» դեմ: Մասնավորապես՝ դեռ չի հերքված այն վարկածը, որ Ալեքսանդր Կոպցեւը՝ Մոսկվայի սինագոգի մասայական ջարդեր կազմակերպողը, եւ Վլադիմիր Հարությունյանը՝ 2005թ. Թբիլիսիում Ջորջ Բուշի դեմ մահափորձ կատարողը, գործել են ռուս-հայկական հեթանոսական Կենտրոնի հրամանով» (Ա՜յ քեզ երեւակայություն…-Ա.Ա.):
Եվ ավելի ոգեւորվելով` ադրբեջանցին շարունակում է. «Կավելացնեմ այն, որ հայ հեթանոսները ֆինանսավորվում են ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հայկական լոբբի կողմից: Բա իհարկե, խոսքը Արա-Մազդի պաշտամունքի կողմնակիցների մասին է, ովքեր մխրճվել են հայկական համայնքներում եւ կառույցներում: Ահա, ըստ էության, այն ամենը, ինչ այսօր կարելի է ասել: Ինձ թվում է` սա շիլաշփոթ է, որ սարքել են մասնագիտացված խաբեբաները հոգեբանների հետ, որ որոշել են փող դիզել (նյութական կամ քաղաքական) կրոնական հակամարտության վրա: Միաժամանակ, կրոնական հակամարտությունը շատ հզոր զենք է հմուտ ձեռքերում: Եվ կեռխաչի հետ խաղերը որպես օրենք, լավ բանի չեն հասցնում»:
Ադրբեջանական մեկ այլ կայք` «Դեյ.Ազ»-ը, նույնպես անմասն չի մնում այս «վտանգները» արծարծելուց: Դե իհարկե, ադրբեջանցիները չէին կարող չխոսել նաեւ «հայկական հակասեմականություն»-ից:
Հատկանշական է, որ երբ  նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանում անցկացվեց Շեքսպիրյան փառատոնը, «EL CETERA» մոսկովյան թատրոնը ծալազդներ էր բաժանում, որտեղ գրված էր. «Երկու հսկա ցեղերը` արիական եւ սեմիթական, համաշխարհային պատմության ասպարեզում բացառելով միմյանց, ապրում են առ այսօր: Մենք հետեւում ենք նրանց բնավորություններին, նրանց գոյության ամբողջ ընթացքին: Եվ  ցնցվել ենք առկա խորը տարբերություններից… Արիների մասին ասում են, որ ամենուր, որտեղ նրանց հանդիպես, կենսուրախ են, կենսախինդ, սիրում են բնությունը, խոնարհվում են գեղեցկությանը: Անհնար է հաշվարկել արարման այն շարքերը, որտեղ նրանք տեղ են զբաղեցրել: Պատմության առանցքն անսահման առատաձեռն է նրանց հանդեպ` գիտություն, արվեստ, պետական գործ. ահա արարման 3 արդյունք, որում արիական ստեղծագործ միտքը հասավ կատարելության… Իսկ այն, ինչը կազմում է արիական բնավորության ժխտումը, հոգեբանական ձեւավորված պատկերն է սեմիթական ժողովրդի: Սեմիթները երբեք ոչ մի հետաքրքրություն չեն ունեցել շրջակա միջավայրի հանդեպ, եւ երբեք նրանց մոտ գիտելիքը չի ծնվել: Նրանք միշտ հանդես են եկել շարունակող կամ մեկնաբանող, բայց ոչ ստեղծագործող, արարող: Երբեք չեն իմացել արվեստի փայլուն, լուսավոր աշխարհը, եւ նրանց մեջ չեն ծնվել նկարիչներ, քանդակագործներ եւ ճարտարապետներ: Նրանք այլոց ստեղծածն են յուրացրել կամ այլոց մեծերին են սեփականացրել… Անգամ իրենց Սողոմոնի տաճարը հրեաները չեն կառուցել, օգտվել են ուրիշների ծառայությունից, օտարերկրյա վարձկան ճարտարապետներից եւ հմուտ վարպետներից: Հրեաները չունեն ավանդույթներ, չունեն դիցաբանություն, չունեն այլ հիշողություններ, բացի կրոնականից եւ պատմականից, որոնք առավելապես զարմանք ու տարակուսանք են առաջացնում բոլորի մոտ… Կարծես այդ ժողովուրդը չի ունեցել ո՛չ մանկություն, ո՛չ հերոսական պատանեկություն: Նրանք միշտ այդպիսին են եղել»…
Այսպիսի տեսակետների կարելի է հանդիպել նաեւ ռուսաստանյան որոշ կայքերում:
Արիների մասին հակառակն է ճղճղում ադրբեջանական «Դեյ. ազ» կայքում ոմն պրոֆեսոր Ռովշան Մուստաֆաեւ, ով, պախարակելով արիներին, իբր «աղմկահարույց փաստարկներ է բերել հրեաների հանդեպ գազանաբար վերաբերմունքի ցուցաբերման մասին Հունգարիայում ապրած ազգությամբ հայ Ֆերենց Սալաշիի (Սալասյան) կողմից՝ Գերմանիայում նացիստական իշխանության ժամանակ»:
Անդրադառնալով այդ պրոֆեսորի «սենսացիաներին»` նոր «փաստեր» էլ ավելացրել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի մարդու իրավունքների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մաիսեյ Բեքքերը:
Ըստ նրա, «դեռ նախորդ 20-րդ դարի 20-ական թվականներին Հունգարիան վերածվել էր այսպես ասած աջ-էքստրեմիստական եւ ազգայնամոլական տականքների հավաքատեղիի, որտեղ կուտակվել էին ռասիստական խտրականություն դավանող անձիք ամբողջ Եվրոպայից: Այդ տարիներին այստեղ էին բնակվում շատ ժողովուրդներ եւ էթնիկ խմբավորումներ, այդ թվում եւ հայկական ոչ մեծ համայնքը»:
Մ. Բեքքերը նշում է, որ հայկական համայնքի շատ անդամներ հաճույքով ընդունում էին արիական ցեղի գերակայությունը, քանզի իրենց համարում էին այդ ցեղի անմիջական հետեւորդները: Այդ համայնքում էր 1-ին աշխարհամարտի վետերան, Ավստրո-հունգարական բանակի սպա, ծնունդով սլովակյան Կոշիցա քաղաքից զտարյուն հայ Ֆերենց Սալաշին (Սալասյան): «1930թ. այս գործիչը ներթափանցեց ռասիստական խմբակ` «Հունգարիայի կյանքի միություն» կազմակերպություն եւ դարձավ նրանց գաղափարախոսը: 1937թ. Սալաշին ստեղծեց եւ հիմնադրեց ֆաշիստական կուսակցություն՝ «Խաչված աղեղներ», եւ այդ կուսակցության խորհրդանիշն էր Հունգարիայում արգելված կեռխաչը: Քանի որ կուսակցության գործունեությունը Հունգարիայի իշխանությունների շահերին հարիր չէր, կուսակցության գործունեությունն արգելվեց, ղեկավարը ձերբակալվեց եւ ուղարկվեց բանտ: 1940թ. գերմանական կառավարության ճնշման ներքո Սալաշին ազատվեց եւ գնաց Գերմանիա՝ Բեռլին, իր տերերի մոտ», – հիշեցնենք` սրանք Մ. Բեքքերի խոսքերն են:
Ըստ նրա, երբ Հունգարիան օկուպացվեց հիտլերյան ֆաշիստական բանակի կողմից, «Խաչված աղեղներ»-ի առաջնորդը կրկին պահանջված էր եւ քանի որ պաշտում էր հակաթուրքիզմը եւ հակասեմիթ էր, շատ օգտակար ծառայություն մատուցեց ֆաշիստական Գերմանիայի մարդասպաններին:
Պատերազմի տարիներին հիտլերյան բանակում մի ամբողջ հայկական լեգիոն էր ներքաշվել նրանց շարքերը` 27 հզ. մարդ, որից 3 հզ.-ը «CC»-ի եւ «Աբվերի» շարքում»:
«Եվ ահա,- շարունակում է Մ. Բեքքերը,- այս համապատկերում արժեւորվում է 20-րդ դարի 30-ական թվականներին թուրքական կառավարության փոխօգնությունը`  հրեա ժողովրդին Թուրքիայով Պաղեստին հասնել թույլատրելը: Իսկ երբ ազգայնամոլական խմբավորումը, Աթիլհանը փորձեց գերմանական փողերով կազմակերպել հակասեմիտիզմը Թուրքիայում, Թուրքիայի հանրապետության վարչապետ Ջ. Բայարը հայտարարեց. «Թուրքիայում գոյություն չունի հրեական հարց»: Այսպիսով Թուրքիան հրեաների համար դեպի Պաղեստին ուղեւորվելու տարանցիկ երկիր եղավ: 1943-1944թթ. 37 հզ. հրեա Թուրքիայի միջով Պաղեստին տեղափոխվեց»:
Այսպես մոռացության է մատնվում սիոնիստական պարագլուխ Հերցլի եւ Օսմանյան կայսրության առաջնորդ Աբդուլ Համիդի գաղտնի «բանավեճը»՝ Պաղեստինում Իսրայել հիմնելու մասին, ավելին՝ չի հիշատակվում երիտթուրքերի հեղափոխության մեջ սիոնիստ ծպտյալ հրեաների գործոնը եւ Պաղեստինի ժողովրդի հետագա հալածանքները, երբ «37 հազար հրեա Թուրքիայի միջով Պաղեստին տեղափոխվեցին»… Իսկ այսօր Թուրքիայի վարչապետ Էրդողանն առանց ամաչելու խոսում է հրեաների կողմից պաղեստինցիների հանդեպ իրականացված եւ շարունակվող ցեղասպանության մասին: …
Վերոհիշյալ գիտաշխատողը Հայաստանում հակասեմիտիզմի մասին էլ է բարբաջում. «Հատկապես վերջին տարիներին առաջացել է դիվանագիտական արգելք Իսրայելի եւ Հայաստանի միջեւ, երբ Իսրայելի դեսպանին (Ռիվկա Կոհենին,-Ա.Ա.) հայտարարեցին (ծայրահեղական Հայ Արիական միաբանությունը, որին արձագանքեց ՀՀ ԱԳՆ-ն) անցանկալի անձ՝ իբր այսպես կոչված եղեռնի ճանաչումը մերժելու հայտարարության համար, եւ վերջին ժամանակներս Երեւանում հոլոքոսթի հուշարձանը պղծվեց…»:
«Հակասեմիտիզմը Հայաստանում» հաշվետվությունում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը շեշտել է այն փաստարկը, որ «գրքերում եւ պատմության մեջ փառաբանվում է (նաեւ զլմ-ներով) դաշնակցական ակտիվ գործիչ Դրաստամատ Կանայանը, մականունով՝ առավել հայտնի Դրոն: Այս գործիչը, 1920-21թթ. եղել է ռազմական նախարար ՀՀ-ում, իսկ երբ հաստատվեցին խորհրդային կարգեր Հայաստանում, Դրոն ստիպված էր հայրենիքը լքել: Եվ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դրոն համագործակցել էր նացիստական ռեժիմի հետ, առավել եւս ղեկավարում էր «Հայկական լեգիոնը»: Երբ ավարտվեց 2-րդ աշխարհամարտը, Դրոն ստիպված մեկնեց ԱՄՆ, որտեղ մահացավ 1956թ: Իսկ ահա 2000թ. նրա աճյունը վերաթաղվեց Հայաստանում՝ պետական զինվորական կարգով, ինչը զարմանալի չէ: Չէ որ այս «մարտիկը» հանուն հայրենիքի պայքարած հակասեմիթ է, ով պետք է այսօրվա կառավարություններին՝ որպես խորհրդանիշ, եւ արտացոլում է իրենց իսկ էքսպանսիոն խտրական ծրագրերը եւ նոր սերնդի դաստիարակման գործում ատելության եւ մեկ այլ ազգի հանդեպ հակակրանք ներմուծելու տեսությունը (տիպիկ թյուրքական զազրախոսություն-Ա.Ա.): Ահա թե ինչու ԱՄՆ-ում հայկական համայնքը հարյուր հազարավոր դոլարներ է փոխանցում այդ մարդու անունով առաջնորդների երիտասարդական ինստիտուտ հիմնելու համար»:
Չբավարարվելով անցյալի նկատմամբ սադրանքներ մոգոնելով, Մ. Բեքքերը հավելում է, թե. «Հայաստանում մինչեւ օրս կա այն կարծիքը, «թե իբր հրեաներն են կազմակերպել այսպես կոչված 1915թ. եղեռնը: 2004թ. այս եւ այլ մեղադրանքների համար, հրեաների հասցեին հնչեցրած, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով այս ամենը արտահայտելու համար օգտագործել էր իր ամսագիրը՝ «Հայ-Արիներ»-ը, եւ կազմակերպել էր այս հարցերի շուրջ բազմաթիվ մամուլի ասուլիսներ, հեռուստաեթերներ, մինչ անգամ ԱԼՄ հ/ը ղեկավար Տիգրան Կարապետյանին, ով հանդիսանում է Ժողովրդական կուսակցության նախագահ, ներքաշել էր իր կողմը»: Այնուհետեւ նշվում է, որ համաձայն Վ. Լիխաչովի եւ Ռ. Վարժապետյանի համատեղ տեղեկատվության` «Հայաստանում հատկապես տարածված է պատմաբանների այն տեսակետը, թե հայերն արիացիներ են եւ իրենց արարչական բնօրրանում են ապրում: Գոյություն ունեցող գիտական թեզերից մեկի համաձայն, հնդեվրոպացինների հայրենիքը Հայկական բարձրավանդակն է: Մինչդեռ արիական դիցաբանությունը Հայաստանին հարկավոր է, որպեսզի օրինականացնի ադրբեջանական տարածքների բռնազավթումը:
Երբ ծանոթանում ես այս անհեթեթություններին, այն տպավորությունն է ստեղծվում, թե աշխարհը վերադարձել է նախորդ դարի 30-40-ական թվականները…»:
Այս ամենից հետո Մ. Բեքքերը հարձակվում է հայ ազգայնականների վրա` իմա` հայ-արիների. «20-րդ դարի դիցաբանությունը» գրքի հեղինակ՝ նացիստական ռազմական նախարար, ռազմական հանցագործ եւ այսպես կոչված հիտլերյան Գերմանիայի «Արեւելյան տարածքների նախարար» Ալֆրեդ Ռոզեմբերգը հիշյալ գրքում իր դատարկաբանությունով նույնպես հայտնել է «հայերի արիական ծագման մասին»:
Այսպիսով, ըստ նրա` Բեքքերի, հասկանալի է դառնում, թե ինչու է Հայաստանում ծաղկում ազգամոլությունը եւ հակասեմիտիզմը: Իզուր չէ, որ Հայաստանը  տպագրել եւ տարածել է հակասեմիթական գրականություն: 2002թ. փետրվարին, Երեւանում, գրողների տանը տեղի ունեցավ մի գրքի շնորհանդես («Ազգային համակարգ»), որի հեղինակը Ռոմեն Եպիսկոպոսյանն է: Ռ. Վարժապետյանի արտահայտմամբ՝ գիրքը մտածված է որպես գործիք, որով կարող է սկսել կազմավորել ինչ-որ ազգային ծրագիր, որում թուրքերին անվանել են ազգասպան, իսկ հրեաներին՝ ազգաքանդող: «Սրանի՞ց էլ լավ «Մայն կամպֆ»,- հարցնում է Բեքքերը,- զուր չէ, որ Երեւանում պարբերաբար պղծվում է հրեական հոլոքոսթի հիշատակի հուշատախտակը»:
Գիտաշխատողը շարունակում է ստել ու ճղճղալ. «Հայերը չեն կարողանում հաշտվել, որ հրեական հոլոքոսթը ընդունվել է ամբողջ աշխարհի կողմից, իսկ հայերի, այսպես կոչված եղեռնի ճանաչման հետ կապված, միշտ խնդիրներ կան: Հակահրեականությունը եւ քսենոֆոբիան Հայաստանում ցնորք չէ, ցավալի իրականություն է, ինչպես ռասայական խտրականությունը հայ արիների մոտ, հատկապես թուրք եւ սեմիթ ժողովուրդների հանդեպ: Ահա թե ինչու «հրեաները ժամանակակից Հայաստանից շուտով կանհետանան, քանզի այդ երկրի միակ էթնոս հայ ժողովուրդը դրան նպաստում է»: Զարմանալի է, թե թյուրքական-ադրբեջանական տարբեր խմբերի ՀՀ-ից «անհետացման» մասին ինչու է լռում այս ադրբեջանցի կոչվածը…
Ինչպես ասում են՝ մնացել էր որ թուրքերը (նույնն է՝ թե ադրբեջանցիները) մեզ քննադատեն քսենոֆոբիայի եւ ջարդարարության առումով: Ակնհայտ է, որ թուրք-հրեական դաշինքը, ինչքան էլ երերուն լինի, շարունակում է իր համատեղ հակահայկական քարոզը: Այն, ինչ գրվում է թուրքական կամ ադրբեջանական կայքերում կամ զլմ-ներում, արդեն նախապես եւ հիմնականում տպագրված է լինում հրեապատկան մամուլի միջոցներում: Այնպես որ՝ աղվեսը պոչին է վկա բերում եւ պոչն էլ՝ աղվեսին:
Հավելենք նաեւ, որ Բեքքերը ադրբեջանական ազգանուն չէ…
Թե ինչու պիտի հայ արիներից այդքան խրտնեն թուրք-ադրբեջանցիները, հասկանալի է: Պատճառն այն է, ինչ ասվում է մեր նյութի սկզբում: Արարող ու ավերող տեսակները երբեք կողք կողքի ապրել չեն կարող: Նրանք անհամատեղելի են ինչպես սպիտակն ու սեւը: Բացի այս, թուրք-ադրբեջանցիները (կան խելացիներ) գիտակցում են, որ ժամանակավորապես են «տեղավորվել» բուն հայկական տարածքներում եւ վաղ թե ուշ քոչելու են… կամ էլ… ավելի վատ: Սրանից էլ հետեւություն, թե ինչու են հատկապես վերջերս թուրքական ու ադրբեջանական կայքերը հարձակում սկսել հայ արիների (հայ ազգայնականների) եւ արիադավանություն-հեթանոսության հետեւորդների դեմ:
Տեղի սղության պատճառով այլ փաստեր մեջբերել չենք կարող (հետո կանդրադառնանք ըստ անհրաժեշտության). դրանք խմբագրությունում են, նաեւ կայքերում` հասանելի շատերին: 

 – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -
Մարդկության «բարենորոգիչները»
… Այս հանձնարարականները բավականին ուսանելի են. նրանցում մեր առջեւ արիական մարդասիրությունն է` միանգամայն մաքուր, միանգամայն նախնական, – մենք սովորում ենք, որ ցանկացած անչար հասկացության հակադրությունը «մաքուր արյուն» հասկացությունն է: Մյուս կողմից պարզվում է, թե որ ժողովրդի մեջ է ատելությունը, չանդալայի (ոչ-ազնվացեղ-մարդ, խառնուրդ-մարդ,-խմբ.) ատելությունն այդ «մարդասիրության» հանդեպ հավերժացել, որտեղ է այն կրոն դարձել, որտեղ է նա հանճար դարձել… Այս տեսակետից Ավետարանները առաջին կարգի վավերագիր են. առավել եւս Ենոքի գիրքը: – Քրիստոնեությունը, ունենալով հրեական արմատ եւ հասկանալի լինելով լոկ որպես այդ հողի բույս, ներկայացնում է հակաշարժումը բուծման, ռասսայի, արտոնության ցանկացած բարոյականության դեմ. – դա par exscellence հակաարիական կրոնն է. քրիստոնեությունը բոլոր արիական արժեքների վերաարժեքավորումն է, չանդալայի արժեքների հաղթանակը, խեղճերին, ցածր մարդկանց քարոզված ավետարանը, ողջ ոտքի տակ տրվածի, թշվառականի, չստացվածի, տուժածի համընդհանուր ապստամբությունը «ռասսայի» դեմ,- չանդալայի անմեռ վրեժը…

Ֆրիդրիխ Նիցշե (ընդգծումները` հեղինակի)
 – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -

Արամ Ավետյան
(ադրբեջանական նշյալ կայքերից թարգմանությունը` Աշոտ Բադալյանի)   

«Լուսանցք» թիվ 3, 4 (134, 135), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։