Հայոց Տրնդեզ

    

Փետրվարի 13-ին, ժամը 12:00-14:00-ին, Էրեբունի հինավուրց ամրոցի պատմական տարածքում Հայ Արիական  Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին  Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական  արարողություն:

Ծիսական մասն անցկացրեցին  քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները՝ Վազգեն Ղազարյանն ու Աշոտ Բադալյանը: Ծիսական արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ կրակի վառման արարողություն, գինեձոն եւ հայ-արիները պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին, պարեցին ու փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Փա~ռք Տրնդեզին:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։