Թիվ 28 – հ.1 – 2004

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 28 – հ.1 – 2004

Հ Ա Յ   Ա Զ Գ Ա Յ Ն Ա Կ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն    Ա Ն Վ Ա Խ Ճ Ա Ն  Է՝
Ի Ն Չ Պ Ե Ս    Հ Ա Յ    Ա Զ Գ Ը

       2003թ.-ին նորանկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ վերելք ապրեց Հայ Ազգայնական Քաղաքական Դաշտը: Մինչ այդ, առանձին-առանձին գործող ազգայնական փոքրաթիվ կազմակերպություններն ու խմբերը (ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործող) առաջին անգամ փորձ արեցին համախմբված մասնակցել հանրապետական կարգի ընտրարշավի: Ազգայնական քաղաքական դաշտը միավորելու փորձեր, իհարկե, մի քանի անգամ եղել են, այդ թվում՝ 1998թ. Հայ Ազգայնական Դաշինքի (ՀԱԴ) ստեղծումով, որից հետո նման համախմբման փորձ արվեց «Ազգայնական Ակումբ»-ի շուրջ միավորվելու միջոցով… Ակումբը ինքնաբուխ գործեց մի քանի տարի, որի հետ համագործակցում էին նաև անհատ ազգայնականներ, մտավորականներ:
       ՀՀ նախագահական ընտրություններից 1-2 ամիս առաջ, մի շարք կազմակերպություններ նախաձեռնեցին ազգայնական ուժերին մեկ միասնական ազգայնական նախագահի թեկնածուի շուրջ համախմբելու շարժում: Այս շարժմանը միացան նաև սփյուռքահայեր՝ պատրաստակամ տրամադրելու դրամական միջոցներ: Բանակցությունները գաղտնի էին ընթանում, …սակայն, շուտով հայաստանյան մամուլում արծարծվեցին նաև անուններ, որոնց շուրջ ընթանում էր համախմբման փորձը. Արմեն Այվազյան (պատմաբան, հայագիտության բնագավառում հայտնի գիտնական), Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ), Մուշեղ Լալայան (նժդեհագետ, այդ ժամանակ «Ազգայնական Ակումբ»-ի նախագահ) և այլք: «Օր» թերթն իր (2002թ.նոյեմբերի 2-4, թիվ 85) էջերում «Քաղաքական դաշտում… երրորդ ու՞ժ (ազգային-հայրենասիրական ուժերը նախապատրաստվում են նախագահական ընտրություններին)» հոդվածում «վստահելի աղբյուրներից» տեղեկանալով նշել էր նաև կազմակերպությունների անուններ. Հայ Արիական Միաբանություն, «Հայ Դատ» կազմակերպություն, «Ազգային Վերածննդի», «Նժդեհյան Ցեղակրոն», «Նոր Երկիր», «Հայհավաք» կուսակցություններ, «Ազգայնական Ակումբ», «Մաշտոց Միավորում», Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինք, Հայ Կանանց Դաշինք, Հայկական Ժողովրդային Շարժում և այլն:
       Ցովոք, հիմնականում դրամական, նաև որոշ ներքին խնդիրներ ի չիք դարձրեցին հայ ազգայնականների նպատակը: ՀՀ նախագահական ընտրարշավը պիտի հիմք դառնար ՀՀ Ազգայի Ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների համար… Սակայն, ՀՀ նախագահի ազգայնական միասնական թեկնածուի չառաջադրումը չվհատեցրեց ազգայնական քաղաքական դաշտը միավորելու պատրաստակամ ուժերին, և ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին հայ ազգայնականները կարողացան մասնակցել միասնական թիմով… 
    Նախաձեռնողները եղան Հայ Արիական Միաբանությունը (իր քաղաքական, հասարակական ու այլ կառույցներով) և       «Հայ Արիների Բռունցք» (ՀԱԲ) կուսակցությունը: Իսկ ի պաշտպանություն «ՀԱԲ» կուսակցության նախընտրական ցուցակի (տարբեր ազգայնական ուժերի ներկայացուցիչներից կազմված), որը դարձավ Ազգայնական Միասնական Նախընտրական Դաշինք, բացահայտ հանդես եկան նաև՝ նախկին Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) մարտիկները, տարբեր ջոկատների ազատամարտիկները, «Հայ Դատ» և «Կոմանդոս» կազմակերպությունները, «Ազգային Վերածննդի» կուսակցությունը, «Մաշտոց Միավորում»-ը, Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինքը, որոնց էլ ընթացքում միացան «Մեկ Ազգ» և Հայաստանի Ազգայնական կուսակցությունները, Երիտասարդական Ռազմահայրենասիրական Միությունը և այլ ուժեր ու անհատներ: Մյուս ազգայնական կառույցներն այս կամ այն պատճառներով հանդես եկան ոչ բացահայտ: ՀՀ ԱԺ ընտրությունների ընդհանուր զեղծարարությունների մեջ մեծ ծավալով կեղծվեցին նաև «ՀԱԲ»-ի հավաքած ձայները… Ինչևիցե, հայ ազգայնականներն առաջին անգամ իրավունք ձեռք բերեցին հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով, այլ հեռուստա-ռադիո ընկերություններով, մամուլի միջոցներով ազատ ու բարձրաձայն խոսելու ազգայնական գաղափարների, ծրագրերի և տեսակետների մասին: Եվ այս ամենն ի լուր հայության ու աշխարհի…
     Այս հաջողությունը մեծ ոգևորություն առաջացրեց Հայաստանի ու Սփյուռքի հայության ազգայնական հատվածի մեջ: Շուտով Հայ Արիական Միաբանության նախաձեռնությամբ և ՀայԱրիական Միասնական Բռունցքի, Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինքի, Հայաստանի Ազգայնական և «Մեկ Ազգ» կուսակցությունների, «Մաշտոց Միավորում»-ի ու Երիտասարդական Ռազմահայրենասիրական Միության մասնակցությամբ ստեղծվեց Հայ Ազգայնական Ճակատը (ՀԱՃ), որը նոր փորձ էր ՀՀ ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի ազգայնական քաղաքական դաշտն ամբողջացնելու համար: ՀԱՃ-ի հետ բանակցում էին նաև «Հայ Դատ» կազմակերպությունը, «Ազգային Վերածննդի» և «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունները, անհատ ազգայնականներ, որոնք համալրում էին ՀԱՃ-ի Ակումբը: ՀԱՃ-ը մեկ քայլ առաջ անցավ ՀԱԴ-ից և’ կազմակերպական, և’ գործնական տեսանկյունից, ստեղծելով նաև հանձնաժողովներ…
     Մի նոր փորձ էր նաև Հայ Արիական Միաբանության հաջորդ նախաձեռնությունը՝ ազգայնական ուժերի հետ համատեղ ստեղծել հասարակական-քաղաքական բաց կառույց, որում կգործեն նաև այլ գաղափարախոսություն դավանող ուժեր՝ հանուն ազգային գաղափարների: Եվ ստեղծվեց Ազգային Համաձայնության Խորհրդարանը (ԱՀԽ), որում ընդգրկվեցին ուժեր, որոնք գաղափարապես և սոցիալ-տնտեսական մոտեցումներում ամբողջացնում են հայոց քաղաքական դաշտը.  ազգայնականներ, ժողովրդավարներ, ռազմա-հայրենասիրական ուղղության ներկայացուցիչներ, կոմունիստներ, սոցիալիստներ, լիբերալ-ազատականներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:               
       ԱՀԽ-ի անդամներ էին (մի մասը ընթացքում դուրս եկան) Հայ Արիական Միաբանությունը, Հայաստանի Կոմունիստների Միություն կուսակցությունը, «Փառապանծ Մարտիկներ» Ռազմահայրենասիրական միությունը, Հայարիական Միասնական Բռունցքը, «Մեկ Ազգ» և Հայ Ազգայնական կուսակցությունները,  «Մաշտոց Միավորում»-ը, Ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի և աշխատանքի վետերանների միությունը, Հայ ժողովրդի փրկության կոմիտեն, «Ինտելեկտ  ասոցիացիա» կազմակերպությունը, Հայաստանի Սոցիալ-էկոլոգիական կուսակցությունը, Հիմնարար գիտությունների Հայկական կենտրոնը, Մշակույթի աջակցման և ռազմավարության կենտրոնը, «Քաշաթաղ» կազմակերպությունը, Ծխելու դեմ պայքարող միությունը, Երիտասարդական Ռազմահայրենասիրական միությունը և այլն: ԱՀԽ-ի հետ համագործակցում է Հայաստանի հակագլոբալիստական շարժումը: ԱՀԽ-ն իր հերթին նախաձեռնեց «Զարթոնք» Ազգային Շարժումը, որն էլ ստեղծեց «Զարթոնք» կոմիտեն, սակայն այս շարժումը չծավալվեց և ԱՀԽ-ն նախկինի պես շարունակում է իր գործունեությունը:
      Ցավոք, Հայ Ազգայնական Ճակատ ներթափանցած մասոնական ուժերին հաջողվեց խժդժություններ հրահրել ու սառեցնել ՀԱՃ-ի գործունեությունը, բայց դա կրում է ժամանակավոր բնույթ և Հայաստանի ազգայնական դաշտն ի վերջո ամբողջանալու և առողջանալու է: Հայ ազգայնականները ցույց տվեցին, որ, այո’, կարո’ղ են և պարտավո’ր են գործել միասնական՝ հանուն Հայաստանի ու հայության:
    Իսկ հայ ազգայնականների դեմ չարախնդող ներքին և արտաքին ուժերին մեծ հիասթափություն է սպասվում այս և գալիք տարիներին, քանզի՝ ի դեմս Հայ Արիական Միաբանության, որը շարունակում է Հայաստան Աշխարհի քաղաքական դաշտում պաշտպանել ու ամրապնդել հայ ազգայնականության ձեռքբերումները, կա և առկայծում է Հայ Ազգայնականության Տեսլականը: 
       Եվ իզուր է Մամուլի ազգային ակումբի նախագահը «Ամբիոն» թերթի (2003թ. հոկտեմբերի 31, թիվ 15) խմբագրականում գուժում «Ազգայնականության վախճանը»: Ժողովրդավարությամբ տառապող մեր հայրենակիցները (դիցուկ՝ Նարինե Մկրտչյանը) կամ չեն հասկանում ազգայնականության բնույթը, կարևորությունը, կամ ծառայում են այլոց…
    Հոդվածագիրը նշում է, թե «հայ ազգայնականությունը միշտ էլ կռացած է եղել որևէ պետության առջև, որն իրենից ուժեղ է եղել, քանի որ հայ ազգայնականները միշտ էլ ծնկաչոք են եղել…»: Թերթում մեջբերում է արված նաև ՀԱՄ-ի մամուլի ասուլիսից. «…արևմտյան մասոնական ուժերը փորձեցին Հայաստանում վերջնականապես ջարդել «պրոռուսական» կողմնորոշումը (Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հոկտեմբերի 29-ի ասուլիսից)», և ահա, սա իբր հիմնավորում է ՀԱՄ-ի (կամ ազգայնականների) ռուսական ուղղվածությունը… իսկ ասուլիսում հնչած հարցը բացարձակապես այլ բնույթի էր… թե ովքե՞ր և ի՞նչ միջազգային ուժեր իրականացրին կամ հովանավորեցին «Հոկտեմբերի 27-ը»… Թե ի՞նչ կապ ունի սա հայ ազգայնականության կամ նրա քաղաքական կողմնորոշման հետ, թողնում ենք մեր ընթերցողների դատողությանը: «Հայ ազգայնականությունն ավարտվում է նախևառաջ Ռուսաստանի դարպասների մոտ» անվերապահորեն շարունակում է հոդվածագիրը: Եթե արևմտյան հորջորջվող ապազգային ու այլասերված (ոչ՝ առաքինի ու համամարդկային) արժեքներին հայհոյելը ռուսամետություն է, ապա նման տրամաբանությունը կույր հոգուց է բխում, քանզի նույն «արժեքները» այսօր քարոզվում է Ռուսաստանում և ինչ-որ տեղ էլ նրա կողմից, պարզապես այդ «արժեքները» կոչվում են արևմտյան և մենք չենք դա այդպես անվանակոչել: Իսկ Հայ Արիական Միաբանությունն այն եզակի կառույցներից է, որ մերժում է որևէ երկրի «տակ պառկելը», սա ի գիտություն բոլորի, «Հայաստանը՝ Հայերին», ահա մեր կարգախոսը, չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, մեզ համար կա ու կլինի Հայաստանի ու Հայության մշտական շահեր:
       Իսկ, թե Նժդեհը կամ այլ հայ ազգայնականներ այդ ե՞րբ են «միշտ» ծնկել ու կռացել այլ պետության առջև, թողնում ենք Նարինեի խղճին…
    Թե ովքե՞ր են Հայաստանը ծնկի բերում ու պոռնկաց-   նում, և ի՞նչ աղանդավորական ու միասեռական ժողովրդավարական ազատ արժեքների են դրդում հայությանը, կարծում ենք ոչ մեկի համար գաղտնիք չէ այլևս, և հայ ազգայնականության դեմ բամբասանքներն ապագա չունեն: Իսկ «Առավոտ»-ի «Դարձյալ Նժդեհին սպասելիս» կամ նմանատիպ հոդվածները կամ ցեղակրոնությանն ու տարոնականությանը կսմթող բարբաջանքները նույնպես անօգուտ են.
       Մենք՝ մեր նախնյաց գենի ու հավատքի կրողները, արդեն եկե’լ ենք…
     «Աշխարհը գնալով ազգայնանում է», – ասել է Գարեգին Նժդեհը և մենք դրա ականատեսն ենք:

«Հայ – Արիներ»-ի խմբագրություն

ՀԱՅՈՑ ՆԱԽԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏՈՄԱՐԻ ԴԻՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

(սկիզբը՝ 16(27)-ում)
       Հայտնի է, որ հունա-հռոմեական, միջագետքյան, հնդկական դիցաբանական համակարգերում շաբաթվա օրերը կոչվել են դիցերի կամ երկնային մարմինների (լուսատուների ու մոլորակների) անվանումներով: Դա նշանակում է, որ այդ օրերից յուրաքանչյուրը նախախնամվել է համապատասխան դիցի կողմից, որից ելնելով էլ շաբաթվա օրերից ոմանք համարվել են բարետու, ոմանք էլ՝ չարատու: Չարատու օրերին արգելվել են որոշ արարքները՝ աշխատանքը, սեռական հարաբերությունները, խնջույքները եւ այլն:
   Այս կարգը որոշակի խորհրդափոփոխությամբ առկա է նաեւ քրիստոնեական խորհրդապաշտությունում. օրինակ. չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը դիտվում են չարատու եւ համարվում են պահքի օրեր, գլխավոր տոների մեծ մասն ու բարեկենդաները նշվում  են կիրակի օրը, որը հանդիսանում է նաեւ հանգստյան օր: Հուդայականությունում հանգստյան օր է համարվում շաբաթը եւ այդ օրը արգելվում են աշխատանքը, հաճույքները ու մի շարք այլ արարքներ: Իսլամում հանգստյան օր է համարվում ուրբաթը: Մի փոքր այլ է զրադաշտականությունում: Սրանում հաջողակ ու ձախորդ են համարվում ամսվա (ոչ թե շաբաթվա) որոշակի օրերը, որոնք եւս ունեցել են իրենց առանձին անվանումները, ինչպես հայոց նախաքրիստոնեական տոմարի օրերը:
    Հաշվի առնելով հայոց օրանունների շարքում դից-երկնային մարմին – սրբավայր օրինաչափությունը՝ համոզված ենք, որ հայոց նախաքրիստոնեական տոմարում եւս առկա է եղել վերոհիշյալ կարգը, սակայն ամսվա մեջ եռակի, տասնօրյա պարբերականությամբ: Այսինքն, հայոց «շաբաթ»-ը բաղկացած է եղել տաս օրից (ինչպես հին եգիպտացիների մոտ), որը համապատասխանում է վերջին շրջանի դիցարանի գլխավոր դիցերի թվաքանակին: Սակայն օրանունների առկա դասավորությունը, մեր պարզաբանումներից ելնելով, չի համապատասխանում այս կարգին: Հետեւաբար, ենթադրում ենք, որ օրանունները մեզ հասել են իրենց ոչ իրական, խորհրդավոր դասավորությամբ: Իսկ թե իրականում նրանք ինչ դասավորություն են ունեցել, փորձենք գտնել՝ համադրելով մեզ հայտնի տեղեկությունները:
      Ստորեւ ներկայացնում ենք տարբեր դիցաբանական համակարգերում կիրակիից սկսած շաբաթվա օրերի համապատասխանությունը երկնային մարմիններին:
ա) Ա. Շիրակացու մոտ մեջբերվածը (Արեգակ, Լուսնակ, Հրատ, Փայլածու, Լուսնթագ, Արուսյակ, Երեւակ) հանրահայտ է (ներկայումս էլ գործածական է) ու համապատասխանում է հունա-հռոմեական եւ հնդկական դիցաբանությունից հայտնի կարգին: Սրանում որեւէ հայտնի օրինաչափություն չի նըկատվում:
բ) Ղ. Ալիշանի մոտ նշվածում (Արեգակ, Լուսնակ, Փայլածու, Արուսյակ, Հրատ, Լուսնթագ, Երեւակ), որը հայտնի չէ որտեղից է մեջբերված, նկատվում է օրերի դասավորության համապատասխանությունը երկնային մարմինների երկրից ունեցած հեռավորությանը (բացառությամբ արեգակի)՝ ըստ սրա վերաբերյալ Ա. Շիրակացու հաղորդած տվյալների: Ընդ որում, երկնային մարմինների երկրից իրական հեռավորությունը նշվածին չի համապատասխանում միայն Փայլածուի ու Արուսյակի պարագայում (ճիշտը ստացվում է սրանց տեղերը փոխելու դեպքում):
գ) Բաբելական տարբերակը (Երեւակ, Լուսնակ, Փայլածու, Արուսյակ, Արեգակ, Հրատ, Լուսնթագ) նման է Ալիշանի մոտ նշվածին միայն այն տարբերությամբ, որ սրանում Արեգակի օրը կենտրոնական դիրքում է (սկսած երկուշաբթիից):Ի դեպ, Ա. Շիրակացին նշելով երկնային մարմինների երկրից ունեցած հեռավորությունը, արեգակին տեղադրում է կենտրոնական տեղում՝ անկախ նրա հեռավորությունից:
     Այսպիսով.
1) Վերը նշված երեք տարբերակից հիմք կընդունենք երկրորդը, որում Արեգակի օրը առաջին տեղում է, ինչպես Արէգ օրը ամսվա մեջ:
2) Ամսվա առաջին տասնօրյակում կդասավորենք երկնային մարմիններին համապատասխան օրերը, քանի որ դրանք գերակշռում են առաջին տասնօրյակի օրերի շարքում (վեց հատ են), երկրորդում՝ դիցերին համապատասխան օրերը, երրորդում՝ սրբավայրերին համապատասխան օրերը (նույն սկզբունքով):
3) Տասնօրյակների սկզբից կդասավորենք երկնային ութ մարմիններին, դիցերին ու սրբավայրերին համապատասխան օրերը իրենց հերթականությամբ:
4) Ցրոն (Սփյուռ) օրը կտեղադրենք առաջին տասնօրյակի   9-րդ տեղում՝ որպես արեգակնային համակարգությունից դուրս մարմնի` Ծիր Կաթինի օր, եւ համապատասխանաբար կդասավորենք Մանի ու Մասիս օրերը: Ահրանք օրը կտեղադրենք առաջին տասնօրյակի վերջում եւ համապատասխանաբար կդասավորենք Վանատուր եւ Նպատ օրերը:
       Իսկ այժմ ներկայացնում ենք ամսվա օրերի մեր կողմից առաջարկվող դասավորությունը.
1. ԱՐԷԳ – 11. ՄԻՀՐ – 21. ԱՐԱԳԱԾ, 2. ԼՈՒՍՆԱԿ – 12. ԱՍՏՂԻԿ – 22. ԳՐԳՈՒՌ, 3. ՄԱՐԳԱՐ – 13. ԵՐԵԶԿԱՆ (ԵՐԵԶՀԱՆ) – 23. ՄՈՒՐՑ, 4. ԳԻՇԵՐԱՎԱՐ – 14. ԱՆԱՀԻՏ – 24.ՊԱՐԱՐ, 5. ՀՐԱՆԴ – 15. ՎԱՀԱԳՆ – 25. ՎԱՐԱԳ, 6. ՄԱԶԴԵՂ (ՄԱԶԴԵԿԱՆ) – 16. ԱՐԱՄԱԶԴ – 26. ԱՆԻ, 7. ԾՄԱԿ – 17. ՁՈՊԱԲԵՐ – 27. ՍԻՄ (ՍԵԻՆ), 8. ԱՐԱՄ – 18. ԱՍԱԿ – 28. ԿՈՐԴՈՒԻՔ, 9. ՑՐՈՆ (ՍՓՅՈՒՌ) – 19. ՄԱՆԻ – 29. ՄԱՍԻՍ, 10. ԱՀՐԱՆՔ – 20. ՎԱՆԱՏՈՒՐ – 30.ՆՊԱՏ:
     Օրերի մեր կողմից առաջարկվող դասավորության օգ-  տին է մասամբ խոսում նաեւ Ավելյաց ամսվա մեջ օրանունների հերթականությունը, որոնք հինգ մոլորակների անվանումներն են համարվում (Լուծ-Փայլածու, Եղջերու-Արուսյակ, Ծկրավորի-Հրատ, Արտախույր-Լուսնթագ, Փառազնոտի-Երեւակ):
        Այսպիսով, գտնում ենք, որ հայոց նախաքրիստոնեական տոմարում սովորական ամիսները բաղկացած են եղել երեք տասնօրյակներից, որոնցից առաջինը նվիրված է եղել երկնային մարմիններին, երկրորդը՝ դիցերին, երրորդը՝ համապատասխան սրբավայրերին:
 
* * *
     Հայոց նախաքրիստոնեական տոմարի ամսանունների      եւ օրանունների դիտարկումից ակնհայտ է դառնում, որ ամսանունները ուղղակի եւ անուղղակի (իմաստային նշանակությամբ) առկա են օրանունների շարքում կամ էլ ուղղակիորեն առնչվում են դրանց հետ: Օրինակ, նույն օրինաչափությունը լիիրավ առկա է պարսկական օրացույցում: Մեր կարծիքով ամսանունների ու նույնանուն կամ նույնիմաստ օրերի համապատասխանությունները հետեւյալն են.
1. ՆԱՎԱՍԱՐԴ – ՎԱՆԱՏՈՒՐ, 2. ՀՈՌԻ – ՎԱՀԱԳՆ, 3. ՍԱՀՄԻ – ՁՈՊԱԲԵՐ, 4. ՏՐԵ – ԵՐԵԶԿԱՆ, 5. ՔԱՂՈՑ – ԱՆԱՀԻՏ, 6. ԱՐԱՑ – ԱՐԱՄԱԶԴ, 7. ՄԵՀԵԿԱՆ – ՄԻՀՐ, 8. ԱՐԷԳ – ԱՐԷԳ, 9. ԱՀԵԿԱՆ – ԱՀՐԱՆՔ, 10. ՄԱՐԵՐԻ – ՄԱՆԻ, 11. ՄԱՐԳԱՑ – ՄԱՐԳԱՐ, 12. ՀՐՈՏԻՑ – ՀՐԱՆԴ:
       Ինչպես տեսնում ենք, միայն Արէգ ամսանունն է ուղղա-  կի առկա օրանունների շարքում: Մյուս ամսանուն-օրանուն համապատասխանությունները պարզաբանման կարիք ունեն: Այսպես.
ա) Նավասարդյան համազգային ամանորյա տոնակատարությունը կատարվում էր Վանատուրի մեհենավայրում:
բ) Ընդունված է, որ Տրե ամսանունը ծագում է Տիր դիցանունից (նշանակում է «Տիրի ամիս»), որին, ինչպես արդեն ասվել է վերեւում, համարժեք է Երեզկան-Երեզհան օրանունը:
գ) Ընդունված է, որ Արաց ամսանունը նշանակում է «այրաց ամիս»՝ այրերի, տղամարդկանց ամիս (տես. ար-այր նույնությունը), քանի որ տարվա այս ժամանակ (ձմեռվա խիստ ցրտին) միայն այրերն են ճանապարհ ընկնում: Իսկ Արա-Արամազդը, լինելով սկզբնամիակ-սկզբնաայր դիցը, խորհրդանշում է այրական-արական տիեզերական սկիզբը:
դ) Հիմնականում ընդունված է, որ Մեհեկան ամսանունը ծագում է Միհր դիցանունից եւ նշանակում է «միհրական ամիս»:
ե) Գտնում ենք, որ Ահեկան ամիսը նշանակում է «ահրական ամիս», ինչպես Մեհեկան ամիսը նշանակում է «միհրական ամիս»:
զ) Գտնում ենք, որ Մարերի ամսանունը նշանակում է «մայրերի ամիս» (տես. մար-մայր նույնությունը), ինչպես Արաց ամսանունը նշանակում է «այրերի ամիս: Իսկ, ինչպես արդեն ասվել է վերեւում, Մանի դիցամայրը, լինելով սկզբնամայրը, խորհրդանշում է մայրական-իգական տիեզերական սկիզբը:
է) Համարվում է, որ Մարգաց ամսանվան արմատը «մարգ» բառն է եւ ամիսն էլ կապված է խոտհունձի հետ, որի ժամանակ (հունիսի 7-ից հուլիսի 6-ը) դաշտերի ու հովիտների, բուրաստանների ու այգեստանների մարգերը բոլորում են, այսինքն խոտհարքից հետո չորացած խոտը վերածում են խրձերի և շարում (ըստ մեզ՝ անհաջող բացատրություն է): Միեւնույն ժամանակ, նույն «մարգ» բառն է ընկած Մարգար օրանվան (անձանվան, ըստ մեզ՝ նաեւ դիցանվան) հիմքում, որը կարող է նշանակել «մարգ-այր»: Ըստ այդմ, Մարգաց ամսանունը կարող է դիցական նշանակություն ունենալ, ինչպես Արէգ, Տրե, Մեհեկան ամսանունները, ըստ մեզ՝ նաեւ Ահեկան ամիսը. օրինակ այն կարող է նշանակել «մարգարեաց ամիս»՝ մարգարեների կամ մարգարեությունների ամիս:
ը) Ընդունված է, որ Հրոտից ամսանունը ծագում է «հուր» բառից եւ նշանակում է «հրոտ ամիս»՝ կրակոտ, խիստ շոգ ամիս, քանի որ այդ ամսին (հուլիսի 7-ից օգոստոսի 5-ը) արեգակն այրում է իր ամբողջ ուժգնությամբ: Իսկ, ինչպես արդեն ասվել է վերեւում, Հրանդ օրանունը Հրատ (Մարս) մոլորակի անվանումն է:
թ) Հիմնականում ընդունված է, որ Հոռի ամսանունը ծագում է «հոր» բառից, քանի որ այդ ամսին (սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 9-ը) մարդիկ իրենց բերքը (ցորեն, գարի եւ այլն) ամբարում էին հորերի մեջ, որը չփչանար: Սակայն, միեւնույն ժամանակ, կարծվում է, որ Հոռ-ոռը (կամ Հոր-որը) Վահագնի վաղնջական անվանումն է (սրանում եւս առկա է հայ-արիական նախնական լեզվին յուրահատուկ «ձայնավոր+ր» հնչյունակազմը): Նա հրեղեն-հրաբխեալ դից է, որի երկրային կացարանը անդրաշխարհն է (հմմտ. նաեւ համահունչ «հուր», «հոր» եւ «խոր»՝ բառերը): Ըստ այդմ, այսքանով հնարավոր ենք գտնում, որ Հոռի ամսանունը կարող է նշանակել «Հոռ-Վահագնի ամիս»:
ժ) Հիմնականում ընդունված է, որ Սահմի ամսանունը ծագում է «սահման» եւ սահմանել բառերից, քանի որ այդ ամսին (հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 8-ը) մեր նախնիները իբր սահմանում էին ձմռան նախապատրաստական աշխատանքները: Միեւնույն ժամանակ, Խոյի բարբառում պահպանվել է «սահմորիա»՝ հողե կտուրների եզրերից մոտ 10 սմ բարձրությամբ կտուրի չորս կողմը բոլորող շրջանակը նշանակող բառը, որն արվում էր, որպեսզի անձրեւաջուրը հավաքվելով ուղղվեր դեպի ջրհորդանը, եւ ոչ թե պատերի վրայով թափվեր: Մեր կարծիքով, Սահմի ամսանվանը համահունչ է Սեմ բիբլիական անունն ու սրանից ածանցված համարվող Սիմ լեռնանուն-օրանունը (տես. Սահմ-Սամ-Սեմ-Սիմ հնարավոր բառանցումը): Ընդ որում, Սեմ-Զրվանի անունով անվանակոչված Զարեւանդ (Զարեհավան) գավառը Պարսկահայքում գտնվում է Հայկական բարձրավանդակի սահմանին: Մյուս կողմից, դիցակարգում Ջրհոս արեգակնային աստղատունը, որի ժամանակ ձյունը հալվում է եւ ջրերը հոսում են, իշխվում է Զրվան-Հրոնոսից: Սրանով Ջրհոսի ու սահմորիայի միջեւ նկատվում է որոշակի նմանություն. երկուսն էլ առնչվում են ջրերի հոսելու հետ: Նշվածով հանդերձ ենթադրում ենք, որ «Սահմ»-ը կարող է լինել Սեմ-Զրվանի հայոց համարժեք Զարեհ-Ժուկ-Ձոպաբերի այլ անվանումը եւ Սահմի ամսանունը էլ կարող է նշանակել «Սահմի-Ձոպաբերի ամիս»: 
ժա) Հիմնականում ընդունված է, որ Քաղոց ամսանունը ծագում է «քաղ»՝ «անասունների խառնակություն» նշանակությամբ բառից, քանի որ այդ ամիսը (դեկտեմբերի 9-ից հունվարի 7-ը) անասունների զուգավորության հիմնական ժամանակաշրջանն է: Իսկ դիցաբանությունից հայտնի է, որ Անահիտը «զգաստությունների» (իմա՝ բնական, չափավոր ցանկությունների) մայրն է եւ  նախախնամում է  մարդկանց, կենդանական եւ բուսական աշխարհի ծնելիությունն ու պտղաբերությունը: Ըստ այդմ, այսքանով հնարավոր ենք գտնում, որ Քաղոց ամիսը առնչվում է Անահիտ դիցուհու հետ:
 
* * *
     Հայոց նախաքրիստոնեական տոմարում ամսվա օրերի անվանակոչությունը եւ դրան զուգահեռ ամսանուն-օրանուն համապատասխանությունները հիմք են տալիս պնդելու, որ դիցերի գլխավոր նվիրական (պաշտամունքային) օրերը տոնվել են նրանց համապատասխանող ամիսների համապատասխան օրերին (այլ կերպ ասած՝ նրանցից իշխվող ամիսների իշխվող օրերին): Այսպես.
ա) Արամազդի գլխավոր նվիրական օրը տոնվել է Արաց ամսվա Արամազդ օրը:
բ) Միհրի գլխավոր նվիրական օրը տոնվել է Մեհեկան ամսվա Միհր օրը: Միհրի մեկ այլ նվիրական (կամ արեգակի գլխավոր) օրը տոնվել է Արէգ ամսվա Արէգ օրը:
գ) Տիրի գլխավոր նվիրական օրը տոնվել է Տրե ամսվա Երեզկան (Երեզհան) օրը: Տիրի մեկ այլ նվիրական (կամ Փայլածուի գլխավոր) տոնը նշվել է Մարգաց ամսվա Մարգար օրը:
դ) Վահագնի գլխավոր նվիրական օրը տոնվել է Հոռի ամսվա Վահագն օրը: Վահագնի մեկ այլ նվիրական (կամ Հրատի գլխավոր) օրը տոնվել է Հրոտից ամսվա Հրանդ օրը:
ե) Վանատուրի գլխավոր նվիրական օրը տոնվել է Նավասարդ ամսվա Վանատուր օրը:
զ) Սանդարամետ-դիցամոր գլխավոր նվիրական օրը տոնվել է Մարերի ամսվա Մանի օրը:
է) Լուսավոր, բարի դիցական էակների՝ Ահուրների, գլխավոր նվիրական օրը տոնվել է Ահեկան ամսվա Ահրանք օրը:
ը) Զարեհ-Ձոպաբերի գլխավոր նվիրական օրը տոնվել է Սահմի ամսվա Ձոպաբեր օրը:
թ) Անահիտի գլխավոր նվիրական օրը տոնվել է Քաղոց ամսվա Անահիտ օրը:
    Այսպիսով, համոզվում ենք, որ մեզ ավանդված հայոց նախաքրիստոնեական տոմարը, ըստ էության, մեհենական տոնացույց է՝ համանման եկեղեցական տոնացույցին:

* * *
       Իսկ այժմ ներկայացնում ենք հայոց նախաքրիստոնեական տոմարի օրվա ժամերի անվանումների որոշ բացատրություններ: Այսպես.
  – Այգ ժամը լուսաբացի (նույնը՝ այգաբացի), արշալույսի պահն է, իսկ Ծայգ ժամը արեւածագի պահն է:
  – Զորացյալ, Ճառագայթյալ, Շառավիղյալ ու Երկրատեսը ժամերը ցույց են տալիս արեգակի ճառագայթման հզորության համընթաց աճի պահերը: Ընդ որում, Երկրատես ժամանունը կարող է նշանակել եւ «երկիրատես», եւ «երկարատես»՝ ցույց տալով այդ ժամին արեգակի վերին դիրք (զենիթը), որից երկիրը իբր երեւում է ամբողջությամբ եւ այդ պահին էլ արեւի շողքն ամենաերկարն է:
   – Շանթակող, Հրակաթ, Հուրթափյալ («երկնքից հուր է կաթում» եւ «երկնքից հուր է թափում» նշանակությամբ) ժամերը ցույց են տալիս արեգակի այրելու զորության համընթաց աճի պահերը: Թաղանթյալ ժամը, հավանաբար, ցույց է տալիս արեգակի զորության նվազման պահը՝ «արեգակի դեմ թաղանթով պատումը»:
  – Արագոտ ժամանունը կարող է նշանակել «արագ ոտ»՝ ցույց տալով այդ ժամին երկնակամարում արեգակի համեմատաբար արագ ընթացքը, էջքը:
  – Արփող ժամանվան նշանակության վերաբերյալ հնարավոր են մի քանի տարբերակներ: Ըստ մեզ, Արփող ժամանվան արմատը կարող է լինել «արփի»-ն, որը դիցաբանական հավատալիքներում լույսի այն անսպառ աղբյուրն է, որից լույս են ստանում բոլոր երկնային լուսատուները, այդ թվում՝ արեգակը:
  – Խավարակ, Աղջամուղջ, Մթնացյալ, Շաղավոտ ժամերը ցույց են տալիս արեգակի մայրամուտը եւ դրան զուգահեռ երկրի վրա խավարի, մթո համընթաց հաստատման պահերը:
  – Կամավոտ, Բավական, Խոթափյալ ժամանունների նշանակության մասին դժվար է որոշակի բան ասել:
  – Գիզակ կամ երբեմն Գիջակ կոչվող ժամը ցույց է տալիս գիշերային այն պահը, երբ եղանակը «գեջ»՝ խոնավ է:
   – Լուսակն ժամանունը նույն Լուսնակ անունն է, եւ նշանակում է «լույսի ակ» (միգուցե, նաեւ «Լույս-Աստղիկի ակ», ինչպես «արեգակ»-ը՝ «Արէգի ակ»): Հավանաբար այս ժամին լուսինը երկնակամարում գտնվում է զենիթում: Միգուցե, սա նաեւ այն գիշերային պահն է, որի ժամանակ Աստղիկը լոգանք է ընդունում:  
  – Առավոտ ժամանունը նշանակում է «Արայի ժամ»: Առավոտ ժամը երբեմն կոչվում է Փողահար. հավանաբար, այս ժամին փող է հնչեցվել մարդկանց քնից արթնացնելու համար:
  – Լուսափայլ (կոչվում է նաեւ Հետազոտ) ժամը ցույց է տալիս առավոտյան մթնացիրի. աղոտալույսի պահը, երբ երկնակամարը փայլում է:
  – Փայլածու ժամը հավանաբար ցույց է տալիս ժամանակի այն պահը, երբ Փայլածու (Մերկուրի) մոլորակը լուսաբացից առաջ երեւում է երկնակամարի արեւելյան կողմում:

***
      Օրվա ժամերի տարանջատումը ցերեկային ու գիշերային ժամերի, դրանց անվանումների նշանակությունը, այդ ժամերին եղանակի բնույթը, ինչպես նաեւ՝ օրվա ժամերի թվաքանակը (բազմապատիկ է չորսին ու տասներկուսին) հիմք են տվել ժամանակակից ուսումնասիրողներին համապատասխանություններ (համանմանություններ) տեսնել օրվա ժամերի ու տարվա չորս եղանակների (նաեւ բնության տարերքների, աշխարհի կողմերի), արեգակի տասներկու աստղատների ու ամիսների միջեւ: Այսինքն, օրվա մեջ ժամերն ու ժամախմբերը (բաղկացած վեցական ժամից) իրենց բնույթով համանման են տարվա մեջ ամիսներին ու եղանակներին: Դրանք են.
     ԳԱՐՈՒՆ – Oդ (ջերմ ու խոնավ)-Արեւելք-Առավոտ-Ցերեկային ժամեր (Այգից մինչեւ Երկրատես՝ ժամը 6:00 – 11:00, ըստ գիշերահավասարի), ԱՄԱՌ – Հուր (ջերմ ու չոր)-Հարավ-Կեսօր- Ցերեկային ժամեր (Շանթակողից մինչեւ Արփող՝ ժամը 12:00 – 17:00), ԱՇՈՒՆ – Հող (ցուրտ ու չոր)-Արեւմուտք-Երեկո-Գիշերային ժամեր (Խավարակից մինչեւ Բավական՝ ժամը 18:00 – 23:00), ՁՄԵՌ – Ջուր (ցուրտ ու խոնավ)-Հյուսիս-Գիշեր-Գիշերային ժամեր (Խոթափյալից մինչեւ Փայլածու՝ ժամը 24:00 – 5:00):
       Օրվա ժամերի ու ժամախմբերի համանմանությունը տարվա ամիսներին ու եղանակներին բացատրվում է օրվա ընթացքում ու տարվա մեջ եղանակի (արեգակի դիրքի) փոփոխության համանմանությամբ: Ընդ որում, եթե տարվա եղանակների սկիզբ են համարվում արեգակի չորս անկյունադարձային դիրքերը, ապա ամիսները հիմնականում համընկնում են նախնական խավարածրի աստղատների հետ (նախնական խավարածրում յուրաքանչյուր առանձին աստղատան տեւողությունը եղել է երեսուն օր, ի տարբերություն ներկայիս խավարածրի, որում աստղատների տեւողությունը տատանողական է): Թերեւս, նույն սկզբունքով պետք է բացատրել օրվա երկուական ժամերի համապատասխանությունը արեգակի տասներկու աստղատներին, քանի որ հայտնի է, որ վերջիններս իրենց անվանումները ստացել են ոչ միայն այս կամ այն կենդանու մարմնամասի նմանությունից, այլեւ՝  բնության վրա արեգակի ներգործության բնույթից: Օրինակ, Խոյ աստղատունը այսպես է կոչվում, քանի որ, ինչպես խոյը ծննդական է, այնպես էլ արեգակը գտնվելով սրանում աշխարհին ծննդականություն է բերում: Իսկ Կույս աստղատունը այսպես է կոչվում, քանի որ սրանում արեգակի գտնվելու ժամանակ երկիրը կույսի բնույթ է ստանում եւ, ինչպես կույսը, ոչինչ չի ծնում: Այսօրինակ բացատրություններ ունեն եւ մյուս աստղատները:  

***
    Մեզ հետաքրքրող հարցի տեսանկյունից ուշագրավ է       մեկ այլ հանգամանքը: Հայ եկեղեցու ամենօրյա ժամերգությունները ինն հատ են: Դրանք են Գիշերային, Առավոտյան, Արեւագալի, Ճաշու երրորդ, վեցերորդ, իններորդ ժամերի, Երեկոյան, Խաղաղական եւ Հանգստյան ժամերգությունները (գործնականում սրանցից կատարվում են միայն յոթը կամ համադրաբար երեքը): Ժամերգությունները կատարվում են օրվա որոշակի ժամերին. Գիշերային ժամերգությունը կատարվում է կեսգիշերին, Առավոտյանը՝ արշալույսին, Արեւագալինը՝ արեւածագին, Ճաշու երրորդ, վեցերորդ եւ իններորդ ժամերգությունները՝ արեւածագից երեք, վեց եւ ինն ժամ հետո, Երեկոյանը՝ մայրամուտից առաջ, Խաղաղականը՝ մայրամուտից հետո, Հանգստյանը՝ քնելուց առաջ:
   Ժամերգությունների քանակը համապատասխանում է քրիստոնեական հրեշտակների դասերի, եւ, ինչպես տեսնում ենք, նաեւ հայոց դիցարանի գլխավոր դիցերի թվաքանակին: Հաշվի առնելով սա եւ այն, որ ժամերգությունների կատարման (կամ կողմնորոշիչ) ժամեր են հանդիսանում բնական պահերը (արշալույսը, արեւածագը, մայրամուտն ու կեսգիշերը), որը համանման է հայոց նախաքրիստոնեական տոմարում օրվա ժամերի որոշման կարգին, գտնում ենք, որ հայոց մեհենական, ինչպես եկեղեցական ծիսակարգում, օրվա որոշակի ժամերը նախատեսված են եղել դիցերի ամենօրյա պաշտամունքի՝ դիցերգությունների համար:
       Ստորեւ ներկայացնում ենք մեր որոշ պարզաբանումները վերոնշյալի կապակցությամբ:
ա) Մատենագրությունից հայտնի է, որ Արամազդին սովորաբար պաշտամունք էին մատուցում առավոտները: Եվ, գուցե, դա արվել է գիշերային Առավոտ ժամին («Առավոտ» նշանակում է Արայի ժամ): Այս դեպքում անհարմարություն է առաջանում գիշերվա մեջ Առավոտ ժամի տեղի պատճառով, սակայն ուսումնասիրողներից ոմանք Առավոտ ժամը տեղադրում են Այգ ժամից՝ արշալույսից առաջ: Չի բացառվում, որ Առավոտյան ժամերգությունը Արամազդի դիցերգության համարժեք դրսեւորում է:
բ) Հայտնի է նաեւ, որ Արեւ-Միհրի ամենօրյա պաշտամունք-դիցերգությունը կատարվել է արեւածագին, այսինքն՝ Ծայգ ժամին, եւ Արեւագալի ժամերգությունը դրա համարժեքն է:
գ) Դատելով այն բանից, որ Վահագնի կողմից իշխվում է տարվա ամենաշոգ ամիսը՝ Հրոտից ամիսը, ինչպես արդեն ասվել է վերեւում, գտնում ենք, որ Վահագնի  ամենօրյա դիցերգությունը համանման կարգով պետք է կատարվեր օրվա ամենատաք պահին՝ Հուրթափյալ ժամին: Ընդ որում, ներկայիս ժամերի հետ համեմատական կարգով Հուրթափյալ ժամից մեկ ժամ առաջ՝ Հրակաթ ժամին, Հայ եկեղեցին կատարում է Ճաշու վեցերորդ ժամերգությունը: Այս ժամերգության խորհուրդներից մեկն էլ «մահվան կամ դժոխքի իշխանի» գայթակղություններից պաշտպանվելն ու աղոթքի զորությամբ դրա դեմն առնելն է: Իսկ քրիստոնեական «դժոխքի իշխանը» (նույն հուդայական Սադայել-Սատանան), Սանդարամետապետը գործառույթներով համարժեք է հունա-հռոմեական դիցաբանության հանդերձյալ աշխարհի տիրակալ Հադես-Պլուտոնին եւ անդրաշխարհի հրեղեն իշխան, հրաբխեցնող Վահագնին: Այսինքն, հնարավոր է, որ այս ժամերգությունը Վահագնի դիցերգության համարժեքն է:
դ) Հայոց դիցաբանությունում դիցամայր-արեւամայրը առնչվում է արեւմուտքի ու մայրամուտի, ստորերկրի, հանգստի (նաեւ՝ գերեզմանի ու մահվան) հետ. օրինակ, արեւամուտ =մայրամուտ հասկացողությունը (հավասարազոր «Արեւի իր մոր մոտ հանգրվանել» արտահայտությանը) դրա վառ ապացույցն է: Եվ հաշվի առնելով, որ Երեկոյան ժամերգությունը, որի խորհուրդը Քրիստոսի թաղման՝ գերեզմանում դնելու պահն է, կատարվում է մայրամուտից առաջ, գտնում ենք, որ այն Սանդարամայր-դիցամոր ամենօրյա երկրպագության համարժեքն է («երկրպագություն»-ը, որը բառացի նշանակում է «երկիր պագանել՝ համբուրել», անկասկած, նախապես եղել է դիցամոր պաշտամունքի արարողությունը):
ե) Ինչպես արդեն ասվել է վերեւում, Հանգստյան ժամերգությունը կատարվում է քնելուց առաջ՝ որպես գիշերային ինն ժամերից ու խավարից պաշտպանություն: Հաշվի առնելով, որ՝ ըստ հայոց դիցաբանության, քունն ու երազները նախախնամում է Տիրը, ուստի գտնում ենք, որ Հանգստյան ժամերգությունը Տիրի դիցերգության համարժեքն է:

* * *
      Սույն ուսումնասիրության տեսանկյունից առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում քառասնօրյակը: Որոշ հանգամանքները հիմք են տալիս մտորելու քառասնօրյակների դիցա-կրոնական նշանակության մասին, որպես՝ դիցական պարբերաշրջանի կամ հնագույն ամսվա տեւողություն: Այսպես.
ա) Քառասնօրյա տեւողություն ունի Մեծ պասը (կոչվում նաեւ Քառասնօրյա պաս):
բ) Քրիստոսի ծննդից քառասուն օր հետո է նշվում Տրնդեզը ու Զատիկից հետո՝ Համբարձումը:
գ) Ըստ ավանդույթի՝ մարդու ծննդից քառասուն օր հետո է թույլատրվում ծննդկանի տեսությունը և ըստ հավատալիքների՝ մարդու մահվանից քառասուն օր հետո է հոգին հանգրվանում հետմահու կացարանում:
դ) Քառասնօրյակը բաղկացած է չորս հատ տասնօրյակից (չորս թիվը, ինչպես երեք թիվը, դիցա-կրոնական նշանակություն ունի. չորս հատ են աշխարհի կողմերը, խաչի թեւեր, բնության հիմնական տարրերն ու շոշափելի որակությունները, տարվա եղանակները, քրիստոնեական ավետարանները եւ այլն)
ե) Տարին բաղկացած է ինն հատ քառասնօրյակից և մեկ հնգօրյակից կամ վեցնօրյակից` նահանջ տարվա համար (365 կամ 366 = (9 x 40) + 5 կամ 6):
     Այս դեպքում տարին ունենում է երեք եղանակ՝ բաղկա-    ցած երեք ամսից: Արդյունքում ստացվում է «երրորդություն երրորդության» կրոնա-խորհրդապաշտական բանաձեւը: Եվ հնարավոր է, որ ամսվա մեջ չորրորդ տասնօրյակը նվիրված է գլխավոր դիցերին ենթադաս դիցական էակներին (օրինակ, Թուխ մանուկներին, Վարդգես մանուկներին, հրեշտակներին, հուրի-փերիներին, քաջքերին եւ այլն):
     Վերոնշյալ հանգամանքներն էլ հիմք են տալիս կարծե-   լու, որ հայոց դիցաբանական համակարգում տարվա յուրաքանչյուր քառասնօրյակ պատկանում է այս կամ այն գլխավոր դիցին՝ կազմելով ծիսա-խորհրդապաշտական մեհենական տոմարի ամսվա տեւողությունը: Քառասնօրյակների կապը հայոց գլխավոր դիցերի հատուկ ուսումնասիրության առարկա է:
* * *
        Հայոց նախաքրիստոնեական (վերջին) շրջանի օրացույցը ներկայիս օրացույցի հետ համադրելու համար հնարավոր է մեր կողմից առաջարկվող երկու տարբերակ: Առաջին տարբերակում տարվա սկիզբ է դիտվում Արէգ ամսվա Արէգ օրը, որը համապատասխանեցվել է գարնանամուտին (գարնանային գիշերահավասարի օրվան՝ ներկայիս մարտի 21-ին): Սրա համար հիմք են ընդունվել հետեւյալ վճռորոշ հանգամանքները.
ա) Հայոց հնագույն Ամանորը տոնվել է գարնանամուտին, որը, մեր կարծիքով, եղել է նաեւ մեհենական նշանակության տարեսկիզբ: Գարնանամուտն է կողմնորոշիչ հանդիսանում քրիստոնեական Զատիկը տոնելու համար (նշվում է գարնանամուտից՝ մարտի 22-ից հետո ընկած լիալուսնին հաջորդող առաջին կիրակի օրը) եւ համընկնում է Զատիկին՝ պայմանականորեն անշարժ տոմարի պարագայում (կարծիք կա, որ Զատիկը հայոց հնագույն Ամանորի անվանում է, որը նշանակում է «տարին զատող» տոն):
բ) Հետջրհեղեղյա ժամանակների հայ ազգի ընդհանուր բախտը (տարբերել ճակատագրից) այլաբանորեն կապվում է Միհրի քարայրում փակվելու (կամ բանտարկվելու) ու դուրս գալու (կամ ազատվելու) հետ, որը տնօրինում է Բախտի անիվը: Հայերի հետջրհեղեղյան բիբլիական նախանահապետ Հապետոսթեն նույնացվում է Հեփեստոսի հետ, որին մեզանում նմանեցնում էին Միհրին: Հնագույն տեքստերում հայոց աշխարհը համարվել է Արեւի երկիր-կացարան, ուր արեւը ծագում ու մայր է մտնում (հայոց ավանդազրույցներում արեւի կացարանը Վանա լճի հատակն է), հայոց բուն երկրամասերի թվաքանակը համապատասխանում է արեգակի տասներկու կամ տասներեք աստղատներին: Ու երեւի պատահական չէր, որ միջնադարյան դիցապաշտ հայերը կոչվում էին «արեւորդիներ»:
     Երկրորդ տարբերակում ավանդաբար տարվա սկիզբ է դիտվում Նավասարդի 1-ը՝ ներկայիս օգոստոսի 11-ը:

* * *
     Այսպիսով, ներկայացվեց հայոց նախաքրիստոնեական տոմարի հիմնական դիցական խորհուրդները: Ներկայացված որոշ պարզաբանումները կարող են թվալ վիճահարույց կամ անհամոզիչ, սակայն դա երբեք էլ չի ժխտում դիցական կարեւոր խորհուրդների առկայությունը հայոց նախաքրիստոնեական տոմարում, մասնավորապես, դից-երկնային մարմին-երկրային վայր, ամիս-օր, տարեղանակ-օրաժամ համապատասխանությունները: Միաժամանակ, ներկայացվածը կարող է նախադեպ հանդիսանալ նման կարգի ուսումնասիրությունների ու հայոց դիցաբանական տոնացույցը վերագտնելու ու նորովի կազմելու համար՝ որպես հայոց հասարակական կյանքի ու ամենօրյա կենցաղի կարգավորման համակարգ:

Վարդան Լալայան

ՈՒԽՏԱԳԻՐՔ (գիրք առաջին)
ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ

(Արարատյան Դիցաբանություն)                 
 (սկիզբը՝ թիվ 11(22),12(23),13(24),14(25),15(26), 16(27)-ում)

Ա Ս Ք   Ա Ր Ի   Հ Ա Յ Կ Ի   Մ Ա Ս Ի Ն

ՀԱՅԿԻ ԿՆՈՒՆՔԸ
   Արեգնազը նորածին Հայկին տեղավորեց առանձին սենյակում, և ոչ ոք չէր կարող մոտենալ նրան: Ավանդաբար եկած խորհուրդ էր դա: Չէ՞ որ ծնվելուց հետո Հայկը կյանքի նոր միջավայր էր մտել, որը շատ էր տարբերվում մայրական ներքին միջավայրից: ԵՎ մայրը զգուշությամբ խնամում էր Հայկին և աստիճանաբար վարժեցնում էր արտաքին ազդակներին: ԵՎ միայն Թորգոմն էր մոտենում որդուն և ժամերով հիանում էր նրա արևշող տեսքով ու փարթամ մարմնով:
      Օրերը անցնում էին, և ամեն նոր օր Հայկին մոտեցնում   էր իրական կյանքին, իսկ ծնողներին՝ մահվան: Արեգնազը Թորգոմից թաքուն լաց էր լինում: Նա չէր ողբում իր մոտալուտ մահը՝ նա հավատում էր հավերժությանը, և մահը նրան չէր սարսափեցնում: Նա ողբում էր Հայկի մոտալուտ որբությունը: ԵՎ մտածում էր, թե ինչ հիշատակ թողնի որդուն, որ տխուր պահերին մայրական սփոփանք լինի նրա համար: ԵՎ Արեգնազը մի ծառ տնկեց՝ ծնունդի ծառ:
       Քառասուն օրը անցավ: Արդեն պետք էր կնքել Հայկին և հանձնել կյանքին ու Անմահ Աստվածներին: ԵՎ առավոտյան արևով Արեգնազը ճոխ սեղան սարքեց, Թորգոմը կանչեց Անմահ Աստվածներին և սուրբ նախնիներին՝ կնքելու փոքրիկ Հայկին: ԵՎ եկան Աստվածներն ու նախնիները, սիրով մասնակցեցին մեծ խնջույքին և վայելեցին արարատյան բարիքներն ու սուրբ գինին:
    Թորգոմը փառաբանեց Աստվածներին և ապա դիմեց Արարչին.
      – Ո՜վ, Հայր Արա՜, քո զավակները այս սուրբ կնունքի ծեսին հավաքվել են քո արարչական փառքը հյուսելու. քո որդու՝ Հայկի մեջ հաստատելու իր Արի ծագումը, որ քեզանից է գալիս. խնկարկելու նրա անարատ արյունը, որ քեզանից է հոսում նրա երակներում. պայծառացնելու նրա ազնվական դիմագիծը, որ քեզանից է ժառանգել և վեհացնելու նրա մեջ աստվածային զորությունը, որ արտացոլումն է քո էության:
      ԵՎ նա փոքրիկ Հայկին ընկղմում է արարատյան հազար ու մի ծաղիկների պահպանիչ յուղով օծված ավազանի մեջ և հանում:
       – Ո՜վ, Հայր Արա՜, – շարունակում է Թորգոմը, – ահա Արարատի հազար ու մի ծաղիկների յուղով օծում եմ մարմինը քո հարազատ զավակի և հանձնում եմ նրան կյանքին ու քո հայրական հովանավորությանը:
     Ապա Արեգնազը գրկում է Հայկին, մոտենում է Աստվածամայր Անահիտին, ծնկի է իջնում նրա առաջ և ասում է.
     – Օ՜, Մայր Անահի՛տ, Մայրը բոլոր Արի մայրերի, երկրա-   յին աստված Արիի ծնող, այս սուրբ կնունքով ես քեզ եմ հանձնում ինձանից ծնված Թորգոմի միակ որդուն: Պահպանիր  որբ Հայկին, խնամիր նրան և նրա ծնունդի ծառը, որ տնկել եմ Հայկի ծնունդի առթիվ: ԵՎ թող Հայկը իր տխուր ժամերին այդ ծնունդի ծառի տակ դինջանա, սփոփվի ու երջանիկ երազներ տեսնի քո հովանավորությամբ:
     ԵՎ Մայր Անահիտը օծում է Արևխաչը, կախում է Հայկի պարանոցին և ասում է.
      – Իմ մայրական սիրով օծված այս Արևխաչը թող միշտ շողա նրա կրծքին, որպես հավատքի հավերժող խորհուրդ: ԵՎ փոքրիկ Հայկի երազների մեջ ես միշտ կերևամ, ես օրոր կասեմ և կխնամեմ ես իմ մայրությամբ, որ որբ չմնա, որ մայր ունենա:
       Ապա Թորգոմը դիմում է Ամենազոր Վահագնին և ասում.
      – Ո՜վ, Մեծդ Վահա՛գն, Աստվածն Արիի, դու՝ Արևն Աշխարհի, դու՝ կյանք և աշխույժ, դու՝ կռիվ և ուժ, դու՝ լույս և զտող, ազնիվը զատող, փառքը արարող. դու, որ հաղթողն ես ամեն խավարի, ամեն մռայլի, Վիշապի, չարի. ո՜վ, դու այգածին, քեզ եմ ես հանձնում քո երկրային եղբայր Արիից սերված, Արմեն Ցեղի Հայկ զավակին:
     ԵՎ Վահագնը արևի ճառագայթներից մի փունջ կազմե-   լով, կնքեց կյանք մտնող Հայկի աչքերը և ասաց.
     – Թող միշտ փայլի արևի լույսը Հայկի աչքերում, որպես աստվածային զորության ճառագում, և թող արևին միշտ ուղիղ նայի նա: ԵՎ ես Հայկին ապրելու և կռվելու արբեցումն եմ տալիս, սնում եմ նրան զորությամբ, լույսով. նրա հոգու մեջ հավատն եմ վառում, բազուկը նրա՝ հաղթությամբ կռում, շանթերով հյուսում հայացքը նրա, սրտում՝ արևից բեկորներ ցանում, որ միշտ հաղթական լինի իր կյանքում:
      ԵՎ Թորգոմը դիմում է իր սուրբ նախնիներին.
    – Ո՜վ, մեր սուրբ նախնի՛ք, երկրային աստվածների ան-   մահ ոգինե՛ր՝ հավերժից եկած, դեպի հավերժն եք ձգվում, մինչև Արարիչ.և հավերժության մեջ եք արարել դուք Հայկին: Նա էլ է հավերժից գալիս, Արարչից է գալիս, և իր մեջ էլ հավերժող հուրը կա: Այս սուրբ կնունքով ես ձեզ եմ հանձնում ձեզանից սերված, ձեզանով սնված մանուկ Հայկին. պաշտպանեք նրան:
      ԵՎ նախնիները հերթով համբուրեցին Հայկի ճակատը և ասացին.
    – Մենք մեր փառքի ճառագումով ենք օծում Հայկին, որ միշտ նա իր մեջ մեր սերը պահի, որ միաձուլվի հոգով նա մեզ հետ և իր մեջ նա միշտ զգա ուժը պապերի ու իր թոռների զորությունը զգա:
     ԵՎ բոլորը մեկտեղ փառաբանեցին Հայր Արային, խմե-   ցին Հայկի կենացը գինով: ՈՒ երկար պարում էին, երգում էին մինչև մայրամուտ: Իսկ մայրամուտին Աստվածները հրաժեշտ տվին ու գնացին. նախնյաց ոգիները հրաժեշտ տվին ու գնացին. Թորգոմն ու Արեգնազն էլ հրաժեշտ տվին Հայկին ու մեռան:
ՀԱՅԿԸ ԽԱԹՈՒՆԻ ՄՈՏ
       Հայկը, որ մնաց որբ, Արմեն նահապետները որոշեցին մի ծծմեր գտնել Հայկի համար: Հավերժական Քաղաքում ինչքան ծծմեր կար, տվին որ Հայկին կերակրի: Բայց Հայկը ոչ մեկի ծիծը չվերցրեց: ԵՎ շվարել էին նահապետները: Արարատի չորս կողմերը սուրհանդակներ ուղարկեցին, փորձելով գտնել գեթ մի ծծմեր, որի ծիծը վերցնի Հայկը:
      Լուրը հասավ մինչև Խավարի աշխարհ, թե Արիների նորածին արքան մեռնում է սովից: ՈՒրախացան Չարիները, որ Թորգոմից սերունդ չի մնա Արարատում: Բայց տիտանյան Խաթունը կանչեց իր բոլոր իշխաններին և ասաց.
     – Ես կվերցնեմ Հայկին և կկերակրեմ իմ կաթով:
     – Տիրուհի՛, – ասացին իշխանները, – ինչո՞ւ ես սնելու աստվածների թագավորին. չէ՞ որ նա կմեծանա, կզորանա: Լավ է, որ մեր թշնամին հիմա մեռնի:
      – Ո՛չ, – պատասխանեց Խաթունը, – մեր թշնամիք Արիներն են, այո, բայց ես մեր թշնամուն չեմ սնելու: Հայկը ո՛չ հայր գիտի, ոչ՛ մայր, ո՛չ Արի, ո՛չ Չարի: Նա որ աչքը բացի, ինձ է տեսնելու, ձեզ է տեսնելու, Բելին է տեսնելու և մեծանալու է որպես տիտան: Նա Բելին թիկունք կլինի և հենց իր զորությամբ կկործանի աստվածների թագավորությունը:
       ԵՎ Խաթունը մարդիկ ուղարկեց Արարատ և մի գիր տվեց, որ հանձնեն Արմեն նահապետներին: Խաթունը գրում էր. «Իմ մարդն ու Թորգոմը եղբայրության ուխտ են արել, և էլ չկա թշնամանք աստվածների ու տիտանների միջև: ԵՎ այդ ուխտի համաձայն ես ծծմեր կլինեմ Արի Հայկին: Ես կաթ ունեմ, և իմ կաթը Թորգոմից է»:
       Միտք արին Արմեն նահապետները: Ոմանք խարդավանք էին տեսնում Խաթունի մտքում, մյուսները հավատում էին նրա անկեղծությանը: Երկար խորհեցին, երկար վիճեցին և վերջը դիմեցին Աստվածամայր Անահիտին: Անահիտը հայտնվեց նրանց առաջ և ասաց.
      – Ես եկել եմ հայտնելու, որ Թորգոմի կնքած ուխտը գործում է Հայկի վրա: ԵՎ Հայկը սովից կմեռնի, եթե նրան չուղարկեք Խաթունի մոտ: Բայց ես մշտապես կհսկեմ Հայկին և կպահպանեմ նրա մեջ Արիականությունը:
       ԵՎ նահապետները որոշեցին Հայկին ուղարկել Խաթունի մոտ մեկ տարի ժամանակով:
       Խաթունը շատ ուրախացավ, երբ տեսավ Հայկին: Գրկեց, ծիծ տվեց, և Հայկը վերցրեց նրա ծիծը:
      – Տիրուհի՛, – ասացին իշխանները, – Արիները մեկ տարով են Հայկին տվել քեզ: Մեկ տարին քիչ ժամանակ է, ի՞նչ պիտի անենք:
      ԵՎ Խաթունը պատասխանեց.
     – Մեկ տարին բավական ժամանակ է, մեր Աստծո կամ-   քով, մի բան կանենք:
      Հայկը մնաց Խաթունի մոտ: Խաթունը կերակրում էր նրան: Նա շատ էր սիրում Հայկին և անընդհատ կրկնում էր. «Իմաստուն էր Մեսրայիմը, աստվածների դեմ մենք հենց իրենց արյունով կկռվենք, իրենց արյան դեմ նրանք անզոր կլինեն: Մեկն էր, երկուսը եղան: Հայկը կմեծանա որպես տիտան և ինքը կժխտի աստվածներին: ԵՎ եթե նա գնա Արարատ, ապա միայն սրով կգնա»:
    Որոշ ժամանակ Հայկը վերցրեց Խաթունի ծիծը: Մի օր      էլ, Մայր Անահիտի կամքով, Հայկը չվերցրեց ծիծը: Ինչ արեց-չարեց Խաթունը, չկարողացավ ծիծ տալ նրան: Շվարել էր Խաթունը: ԵՎ իշխանները խորհուրդ տվեցին.
      – Արարատում շատ մեղր ու կարագ կա և պես-պես անուշ պտուղներ: Մարդ ուղարկիր, թող բերի, և դրանցով կերակրիր Հայկին:
        Իմաց տվեցին Արիներին, որ Արարատից մեղր ու կարագ ուղարկեն Հայկին կերակրելու: Իսկ Արիները մարդ ուղարկեցին Խաթունի մոտ, թե.
      – Հայկին մենք հանձնել ենք քեզ, որ ծիծ տաս նրան: Եթե նա այլևս ծիծ չի վերցնում, ապա վերադարձրու նրան մեզ, և մենք նրան կպահենք մեր մեղր ու կարագով:
       Բայց Խաթունը մերժեց, ասելով.
      – Հայգ Արմենները իրենց ուխտը չեն հարգում: Դուք Հայկին տվել եք ինձ մեկ տարով, իսկ տարին դեռ չի լրացել: Ես սիրում եմ Հայկին որպես մայր, և մոր ձեռքից երեխա վերցնելը աստվածավայել չէ: Երբ մեկ տարին լրանա, մեր ուխտի համաձայն ես ինքս Հայկին կուղարկեմ ձեզ:
       Արիները համաձայնվեցին և շատ ու շատ մեղր ու կարագ ուղարկեցին Հայկի համար: Հայկը ախորժակով ուտում էր արարատյան բարիքները, և եթե ուրիշ երեխաները տարով էին մեծանում, նա մեծանում էր օրով:
       Իսկ Խաթունը ելք էր որոնում՝ ինչպես անի, որ չտա Հայկին:
     Երբ տարին լրացավ, Արիները ճամփին էին նայում, դի-   մավորելու իրենց Հայկին: Բայց անցնում էին օրեր, իսկ Հայկին չէին բերում: Ճարահատյալ մի քանի իշխաններ ուղարկեցին Խաթունի մոտ, Հայկին բերելու:
     Արմեն իշխանները ամբողջ ճանապարհին տեսան սևեր     և սուգ: Մոտեցան Խաթունի պալատին և տեսան, որ Խաթունը և նրա իշխանները բոլորը սև հագած, ողբում էին: ՈՒզեցին այս մեծ սուգի պատճառն իմանալ, և Խաթունը առատ արցունքներ թափելով ասաց.
    – Ո՜վ, մեր եղբայր աստվածներ, բա սուգ չանեմ ի՞նչ ա-   նեմ, դուք էլ ինձ հետ սուգ արեք: Անգութ մահը ինձանից և ձեզանից խլեց մեր Հայկին: ԵՎ այսօր մենք նրա քառասունքն ենք անում:
        Արի իշխաններն էլ սգացին Հայկի մահը ու վերադարձան Արարատ, տխուր լուր տանելով իրենց հետ:
       Արարատում մեծ սուգ սարքեցին, հոգեճաշ տվեցին Հայկի համար: ԵՎ միայն մի կիսախելագար կին վազվզում էր քաղաքով մեկ և գոռում.
       – Մի՛ հավատացեք, Արինե՛ր, մեր Հայկը ողջ է, և նա կգա:
     Իսկ Խաթունը գոհ էր իր արածից՝ Հայկը արդեն իրենն       էր: ԵՎ նա ավելի էր կապվում Հայկին: ԵՎ Հայկը մեծանում էր Խաթունի մոտ:
      Բայց Հայկը մենակ էր: Նրա հասակակից տղաները չէին խաղում նրա հետ, չէին մոտենում նրան: ԵՎ երբ ինքն էր գնում նրանց մոտ, բոլորը փախչում էին, գոռալով՝ «Հայգ Արմե՛ն, Հայգ Արմե՛ն»: ԵՎ տխրում էր Հայկը: Նա չէր հասկանում, թե ինչու էին տղաները խուսափում իրենից:
      ԵՎ նա բողոքեց Խաթունին.
      – Մարե՛, բոլոր տղաները ինձանից խուսափում են և ինձ անվանում են Հայգ Արմեն:
      Խաթունը իր մոտ կանչեց իշխաններին և հարցրեց.
      – Ինչո՞ւ ձեր որդիները չեն մոտենում Հայկին, ինչո՞ւ չեն խաղում նրա հետ:
      ԵՎ իշխանները ասացին.
      – Տիրուհի՛, Հայկի կրծքին մի Արևխաչ կա, որ ճառագում է Արարատյան արևով, և մեր որդիների աչքերը չեն դիմանում դրա ճառագումին:
      Խաթունը իր մոտ կանչեց Հայկին և ասաց.
      – Որդի՛ս, քո կրծքին փայլող այդ Արևխաչն է պատճառը, որ ոչ ոք չի մոտենում քեզ:
     – Մարե՛, – ասաց Հայկը, – իսկ ի՞նչ խորհուրդ ունի սա,  ինչո՞ւ է իմ կրծքին, և ինչո՞ւ են ինձ Հայգ Արմեն կոչում:
       – Օ՜, որդի՛ս, – ասաց Խաթունը, – Հայգ Արմենները հրեղեն աստվածամարդիկ են, Արիներն են, որ ապրում են Արարատում: Նրանք թշնամի են մեզ և մեր Աստված Վիշապին: Նրանք այդ Արևխաչով  նշան են արել քեզ, որ քեզ զոհեն իրենց Աստվածներին:
       ԵՎ Հայկը հարցրեց.
       – Իսկ ինչո՞ւ են ինձ ընտրել որպես զոհ:
       – Նրանք քեզ են ընտրել, որովհետև դու տիտանյան արքայի որդին ես, – պատասխանեց Խաթունը:
       Վրդովվեց Հայկը և ասաց.
     – Երբ մեծանամ, ես կգնամ Արարատ և կկոտորեմ այդ Արիներին հանուն մեր Աստծո: Իսկ հիմա ես այս Արևխաչը կպոկեմ և դեն կշպրտեմ:
       Հայկը ձեռքը տարավ, որ Արևխաչը պոկի, բայց հանկարծ Արևխաչը այրեց նրա ձեռքը: ԵՎ նա ցավից լաց եղավ: Խաթունը ինքը փորձեց պոկել, նրա ձեռքն էլ այրեց: Կանչեց Բելին, Բելն էլ չկարողացավ: Հասկացան, որ Արևխաչը չեն կարող հանել Հայկի վրայից:
        Հայկը զարմացել էր: Նա ամեն օր բռնում էր այդ Արևխաչը, խաղում էր հետը, և ոչ մի անգամ չի այրել նրա ձեռքը: Նա իր զարմանքը հայտնեց Խաթունին, և Խաթունը ասաց.
    – Կախարդել են Արիները, որ դու չազատվես այդ Արևխաչից: Բայց երբ դու գրավես Արարատը և խավարով պատես այն, Արևխաչը կկորցնի իր զորությունը:
     Ապա Խաթունը խորհրդի կանչեց իր իշխաններին և ա-  սաց.
    – Քանի դեռ այդ Արևխաչը Հայկի աչքի առաջ է, դժվար կլինի նրան Չարի դարձնել, Արևխաչը միշտ սնելու է նրան արիականությամբ:
      Խորհուրդ արին, և Բելը ասաց.
       – Մարե՛, փշե շապիկ գործել տուր և հագցրու Հայկի մերկ մարմնին: Փշերը կմտնեն նրա մսի մեջ, նա չի կարողանա հանել շապիկը, և Արևխաչը կծածկվի նրա աչքից:
     – Բայց այդ փշերը ցավ կպատճառեն նրա մարմնին,- առարկեց Խաթունը:
      ԵՎ Բելը ասաց.
       – Միայն ցավը նրան կչարացնի: ԵՎ այդ չարությամբ նա ինքը կհալածի արիությունն իր մեջ ու կչեզոքացնի Արևխաչի զորությունը:
     Այդպես էլ արին: Փշերից շապիկ գործեցին ու հագցրին Հայկի մերկ մարմնին: Արևխաչը ծածկվեց, իսկ փշերը մտան Հայկի մսի մեջ ու վերքեր բացեցին: ԵՎ Հայկը ցավից չարանում էր:
       Տիտան տղաները այլևս չէին խուսափում Հայկից և խաղում էին նրա հետ: Իսկ Խաթունը խստիվ պատվիրեց բոլոր դայակներին, ծառաներին ու իշխաններին, որ երբեք Հայկին լճափ չտանեն, որ նա իրեն չտեսնի ջրի հայելու մեջ և խստիվ արգելեց նրան Հայգ Արմեն անվանելը:

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ
       Հայկը խաղում էր տիտան տղաների հետ: Տարված խաղով, նրանք շատ խորացան տափաստանի մեջ: ԵՎ Հայկը հեռվում մի կապույտ դաշտ տեսավ: Նա առաջարկեց գնալ այդ կապույտ դաշտի մոտ: Տղաները, հետևելով իրենց հայրերի պատվերին, մերժեցին: Բայց հետաքրքրասեր էր Հայկը և համառ. նա իր ուժով ստիպեց տղաներին գնալ իր հետ:
     Երբ հասան այդ կապույտ դաշտին, Հայկը հասկացավ,     որ դա մի ընդարձակ ջրի դաշտ է: Այդքան մեծ ջուր նա երբեք չէր տեսել: Դա լիճ էր, և լճի ջուրն այնքան պարզ էր, որ նրա մակերեսին հայելու պես անդրադառնում էին տղաների պատկերները: Հայկը նայեց ջրին և սարսափած ետ թռավ: Ապա նորից նայեց՝ մի օտարոտի դեմք էր նայում իրեն:
      – Սա ո՞վ է, – հարցրեց նա:
      – Դա դու ես, – ծիծաղելով պատասխանեցին տղաները:
     Հայկը նորից ու նորից նայեց ջրին և վերջը համոզվեց,       որ իրոք դա ինքն է: Ապա նայեց ընկերներին ու նորից նայեց իր պատկերին: ԵՎ զարմացավ, որ բոլորն իրար նման են, և միայն ինքն է տարբերվում բոլորից: Մինչև հիմա նա համոզված էր, որ ինքը հենց այնպիսին է, ինչպիսին բոլորն են: Բայց հիմա ջրի վրա մի ուրիշ պատկեր է՝ իր պատկերն է, որ բոլորովին նման չէ մյուսներին:
     Հայկը տխրեց և հեռացավ լճափից: Նա եկավ տուն ու փակվեց իր սենյակում: Հայկն արդեն տեսել էր ինքն իրեն: Նա ոչ մեկին ոչինչ չասաց, միայն ամբողջ օրը լուռ էր և մտքերի մեջ խորասուզված. «Ինչո՞ւ են բոլորը իրար նման և ինչո՞ւ են բոլորը տարբեր ինձանից, մի՞թե ես ուրիշ եմ»:
        Առավոտյան Հայկը նորից իր ընկերներին տարավ լճափ: Նորից ու նորից տեսնում էր իր տարբերությունը բոլորից: Տիտան տղաները չդիմացան ջրի գայթակղեցնող զորությանը ու նետվեցին ջուրը լողալու: Հայկն էլ մտավ ջուրը: Սառը ջուրը շատ հաճելի էր և մեղմում էր նրա մարմնի ցավերը:
        Երկար մնացին ջրի մեջ: Ջուրը քայքայեց Հայկի փշե շապիկը, և այն թափվեց վրայից: ԵՎ երբ դուրս եկան ջրից, Հայկի կրծքին նորից ճառագեց Արևխաչը: Տիտան տղաները սարսափահար փախան:
       Արևխաչի ճառագումը ջերմացրեց Հայկին: Նա շոյեց Արևխաչը և զարմացավ, որ չայրեց իր ձեռքը: Նա մեկ-մեկ իր մարմնից հանեց փշերը: ԵՎ ավելի զարմացավ, երբ տեսավ, որ մարմնի վերքերը անմիջապես փակվում են: ԵՎ խորհում էր  Հայկը. «Այս Արևխաչի ճառագումը ջերմացրեց ինձ և փակեց իմ վերքերը, իսկ մյուս տղաներին սարսափեցրեց: Ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ այս Արևխաչը, որ տարբեր է ինձ և նրանց համար»:
     Հայկը վերադարձավ տուն: Նա շատ տխուր էր ու մտազբաղ: Խաթունը հարցրեց.
      – Որդի՛ս, ինչո՞ւ ես տխուր, գուցե հիվա՞նդ  ես:
      – Ո՛չ, – պատասխանեց Հայկը, ապա երկար նայելով Խաթունին, հարցրեց, – մարե՛, ո՞վ եմ ես:
      Խաթունը ամենից շատ այդ հարցից էր վախենում, և ա-   հա այդ հարցը եղավ: Նա ասաց.
     – Մի՞թե դու չգիտես: Դու իմ որդին ես, դու տիտանյան արքայի որդին ես, Բելի եղբայրը:
      – Մարե՛, – ասաց Հայկը, – իսկ ինչո՞ւ ես նման չեմ բոլո  րին: Բոլորը նման են իրար, բայց բոլորն էլ տարբեր են ինձանից, դու էլ ես տարբեր:
       – Ո՞վ ասաց քեզ, – հարցրեց Խաթունը:
       – Ես ինքս տեսա լճի ջրերի մեջ:
      «Կոտրվի նրա վիզը, ով սրան տարել է լճի մոտ», – մտքում ասաց Խաթունը: Բայց նա ի՞նչ իմանար, որ Աստվածամայր Անահիտն էր աներևութաբար ուղեկցում Հայկին: ԵՎ Խաթունը ասաց.
       – Ջուրը խաբում է քեզ, որդի՛ս, տարբեր չես դու:
      – Տարբեր եմ, մարե՛, – պնդեց Հայկը, – ջրի մեջ շապիկս հալվեց, և կրծքիս Արևխաչը փակեց իմ մարմնի վերքերը, իսկ ընկերներիս սարսափեցրեց:
       Խաթունը չկորցրեց իրեն և ասաց.
     – Որդի՛ս, եթե այդ նշանը հանես վրայիցդ, դու էլ նման կլինես բոլորին: Դու կախարդված ես: Նորից ծածկիր դա և գնա աղոթիր մեր Աստծուն, որ նա ների քո մոլորությունը:
       Մտքերի մեջ ընկավ Խաթունը: Հայկը տեսել էր ինքն իր-  են: Թեև ինքը փորձեց համոզել Հայկին, բայց այդ հարցը արդեն մեխվել էր Հայկի ուղեղի մեջ և միշտ հետապնդելու էր նրան: Ինչ արին – չարին, չկարողացան Հայկին հագցնել նոր փշե շապիկ:
      ԵՎ Բելը ասաց մորը.
     – Մարե՛, այս Արիի ճուտը տիտան չի դառնա երբեք, նա համառ է ու զորավոր: Թող ես սպանեմ նրան, քանի դեռ փոքր է:
       Խաթունը խիստ ընդդիմացավ Բելին:
       – Թող քո կամքը լինի, մարե՛, – սրտնեղած ասաց Բելը, – բայց գիտցիր՝ թե իմ գլխին փորձանք գա մի օր, էս օրը վկա, սրանից կգա:
       Իսկ Հայկը օրեցօր հոգեպես մաշվում էր: ԵՎ խորթանում էր նա շրջապատից: Բոլորը տարբեր էին, նույնիսկ Խաթունը: Նա ինքն իրեն դատապարտել էր միայնության. ոչ մեկի հետ չէր շփվում և չեր մոտենում իր ընկերներին: Նա հաճախ գնում էր լճափ ու ժամերով նստում այնտեղ, նայում ինքն իրեն ջրի մեջ, խաղում Արևխաչի հետ:
       Մի օր էլ Հայկը շատ մնաց լճափին: Նա պառկեց ավազին ու փակեց աչքերը: Մի անուշ ձայն սթափեցրեց նրան: Աչքերը բացեց և իր դիմաց տեսավ մի կին: Նա տարբեր էր Հայկի տեսած բոլոր կանանցից: Նա իրեն՝ Հայկին էր նման և շատ էր նման: Դա Աստվածամայր Անահիտն էր, որ մշտապես հետևում էր Հայկին և հիմա հայտնվեց նրա առաջ:
      Հայկը առաջին անգամ տեսավ իր նմանին, ուրախացավ և հարցրեց.
    – Ես չգիտեմ՝ քնա՞ծ եմ, թե՞ արթուն. իմ երազի պատ- րա՞նք ես դու, թե իրական էակ. բայց դու ինձ շատ ես նման, ասա՝ ո՞վ ես դու:
      ԵՎ Անահիտը ասաց.
       – Ես Աստվածամայր Անահիտն եմ՝ քո  մայրը և բոլոր Արիների ու Աստվածների Մայրն եմ ես :
     Զարմացավ Հայկը՝ բա Խաթո՞ւնը: Մայր Անահիտը լսեց Հայկի միտքը և ասաց.
     – Խաթունը քո ծծմերն է: Նա վերցրեց քեզ կերակրելու, բայց սեփականացրեց:
      ԵՎ Հայկը ասաց.
      – Թե դու իմ մայրն ես, ասա՝ ո՞վ եմ ես:
       – Դու Արի ես՝ երկրային աստված, – պատասխանեց Մայր Անահիտը, – Արիների արքա Թորգոմի որդին ես դու:
      ԵՎ Հայկը ասաց.
      – Թե դու Աստվածամայր  ես, ասա՝ ի՞նչ խորհուրդ ունի իմ կրծքին շողացող նշանը:
      ԵՎ Մայր Անահիտը ասաց.
     – Դա Արևխաչն է, որ ես իմ Մայրական Սիրով օծել եմ և կախել քո պարանոցին քո կնունքի օրը: Դա արևից է սնվում և քեզ է սնում արևի ջերմությամբ:
      ԵՎ Հայկը հարցրեց.
      – Թե դու Արիների Մայրն ես, ասա՝ ո՞րտեղ են ինձ նմանները:
      ԵՎ Մայր Անահիտը ասաց.
      – Քեզ նմանները Արարատում են:
     – Թե դու իմ մայրն ես, – նորից հարցրեց Հայկը, – ասա՝ ինչո՞ւ երբեք չէիր երևում իմ երազում:
      – Ես մշտապես հետևել եմ քեզ, – ասաց Մայր Անահիտը,- և գիշերները օրորոցիդ մոտ ես եմ երգել: Դու լսում էիր իմ երգը և քեզ թվում էր, թե Խաթունն է երգում: ԵՎ երբ երազիդ մեջ «մարե» էիր ասում, դու նրան էիր կանչում: Ես չէի երևում քո երազում, որովհետև Խաթունը իրականություն էր և մայր էր քեզ համար:
      Հիշեց Հայկը, որ շատ հաճախ իր քնած ժամանակ հենց այս ձայնն էր հնչում քաղցր երգերով: ԵՎ Հայկը փարվեց Մայր Անահիտին:
       – Որդի՛ս, – ասաց Մայր Անահիտը, – ես եկել եմ պաշտպանելու քեզ մեծ վտանգից: Գիտցիր՝ թեև Խաթունը քեզ սիրում է, բայց Բելը ուզում է քեզ սպանել:
     – Մայր Անահի՛տ, – զարմացած հարցրեց Հայկը, – Բելն ինչո՞ւ է ուզում ինձ սպանել, ինչո՞վ եմ ես խանգարում նրան:
       – Իմացիր, զավա՛կս, – ասաց Մայր Անահիտը, – Բելն էլ քո հոր որդին է և հավակնում է տիրել աստվածների հայրենիքը՝ Արարատը:
      – ՈՒրեմն Բելը իմ եղբա՞յրն է:
      – Ո՛չ, – ասաց Մայր Անահիտը, – թեև քո արյունը կա նրա մեջ: Դու աստված ես, իսկ Բելը աստծո որդի է միայն, նա աստծուց սերված տիտան է: ԵՎ տիրելով Արարատին, չի շենացնի այն, այլ խավարով կպատի: ԵՎ դու վտանգավոր չէիր լինի նրա համար որպես տիտան, բայց վտանգավոր ես որպես աստված: Զգույշ եղիր, որդի՛ս և ոչ մեկի մոտ մի բաց քո սիրտը: ԵՎ ես կփրկեմ քեզ ու կտանեմ Արարատ:
      Ասաց Աստվածամայր Անահիտը ու հեռացավ: ԵՎ Հայկը այդպես էլ չհասկացավ՝ երա՞զ էր դա, թե՞ իրականություն: Բայց մի բան պարզվեց նրա համար՝ թե ով է ինքը:

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ
        Մտատանջվում էր տիտանյան Խաթունը:  Նա ոչ մի կերպ չէր կարողանում մտնել Հայկի հոգու մեջ և իմանալ նրա խոհերը: Հայկը լուռ էր, ոչինչ չէր խոսում, ոչինչ չէր հարցնում: Նա հնազանդ էր Խաթունին և Բելին, ոչնչով չէր հակադրվում նրանց, բայց և չէր բացում իր սիրտը նրանց մոտ:
     ԵՎ դա ավելի էր անհանգստացնում Խաթունին: Նա չէր կարողանում պարզել, թե ինչ գիտի Հայկը և ինչ չգիտի: Բայց համոզված էր, որ եթե Հայկը այլևս հարց չի տալիս, ուրեմն նա ավելին գիտի, քան պետք է: ԵՎ զգում էր Խաթունը, որ Հայկը օրեցօր օտարանում էր տիտաններից:
       Խաթունը սիրում էր Հայկին, բայց նա սիրում էր նաև Բելին: Բելին նա սիրում էր ավելի: Չէ՞ որ Բելը իր ծնունդն էր և իր նպատակների ծնունդը: Խաթունը ուզում էր, որ Հայկը մեծանա որպես տիտան և թև ու թիկունք լինի Բելին: Արիները հավատացել են, որ Հայկը չկա, և Բելը մնացել է Թորգոմի միակ ժառանգորդը, և իր ժառանգական իրավունքով նա կպահանջի Արարատը: Տիտան Հայկը կօգներ Բելին: Իսկ աստվա՞ծ Հայկը:
     Որպես մայր, Խաթունը սիրում էր Հայկին: Բայց որպես տիտան, նա զգում էր, որ աստված Հայկը շատ է վտանգավոր: Հայկը կամ պետք է լինի տիտան, կամ չպետք է լինի: Դա էր պահանջում տիտանյան Ցեղի շահը, դա էր պահանջում նրա Աստված Վիշապը, դա էր պահանջում ահեղ Բելը:
     – Մարե՛, – պնդում էր Բելը, – Հայկը տիտան չի լինի, նա աստված է: Իսկ աստված Հայկը ինձ եղբայր չի լինի, նա ինձ թշնամի է:
      – Որդի՛ս, – համոզում էր մայրը, – Հայկը իմ ձեռքում է մեծացել: Գուցե նա քեզ եղբայր չլինի, բայց թշնամի էլ չի լինի:
     – Կլինի՛, մա՛յր, – ասաց Բելը, – թեկուզ նա մեծացել է քո ձեռքում, բայց նրա մեջ Արի արյունն է, որ խոսում է հիմա:  Այդ արյունը նրա մեջ խոսելու է միշտ և զորավոր է խոսելու:  Իսկ զորավոր Արին Չարիին երբեք չի հնազանդվի:
      – Լսի՛ր ինձ, որդի՛ս, – ասաց Խաթունը, – իմ ամուսինը եղբայրության ուխտ էր արել Թորգոմի հետ: Կեղծ էր այդ ուխտը: Բայց այդ կեղծ ուխտից ես երկու որդի ունեցա՝ մեկը տիտան, մյուսը՝ աստված, երկուսդ էլ միևնույն հոր զավակները: Գուցե Արարչի կա՞մքն է, որ եղբայրության կեղծ ուխտը ձեր միջոցով անկեղծ դառնա, և ապրեք այդ ուխտով աստված Հայկը Արարատում և տիտան Բելը Անապատում:
    – Մա՛յր, – բարկացավ Բելը, – դու չէի՞ր, որ ինձ ծնեցիր որպես ավերումի արքա, դու չէի՞ր, որ ինձ նվիրեցիր քո Աստված Վիշապին, դու չէի՞ր, որ սնեցիր ինձ չարությամբ Արիների դեմ: ԵՎ ես ուխտեցի Չարի Աստված Վիշապին՝ ավերել Արարատը, կործանել Արի Ցեղը՝ իմ հոր Ցեղը: Հիմա եղբայրության ո՞ւխտ ես նյութում: Ո՛չ, մա՛յր: Ես ատում եմ Արիներին և հատկապես Հայկին: Հայկը լիարժեք աստված է, իսկ ես աստծո որդի եմ միայն: Հենց դրա համար էլ ատում եմ նրան: Ես ատում եմ նաև քեզ, մա՛յր, որ գողացել ես աստված Թորգոմի սերմը և ծնել ես մի այլանդակ էակ, որը ո՛չ աստված է, ո՛չ՝ տիտան: Դե ասա՝ ո՞վ եմ ես՝ Չարի աստվա՞ծ, թե՞ Արի տիտան: Ես ամենաանկատարն եմ աստվածների մեջ և ամենակատարյալն եմ տիտանների մեջ: Հենց դրա համար էլ սիրում եմ տիտաններին և ատում եմ աստվածներին: ԵՎ Աստված Վիշապի օգնությամբ ես ավերելու եմ Արարատը և երկրային աստվածներին ստրուկ եմ դարձնելու ինձ:Դրանով անկատար աստվածը, որպես կատարյալ տիտան, կբազմի Արարատի գահի վրա: Բայց իմ ճանապարհին Հայկն է կանգնած:
      – Որդի՛ս, – ասաց Խաթունը, – մեղմիր քո մեղադրանքը: Ես մեղանչել եմ քո առջև, բայց դա իմ կամքը չէր, դա Աստված Վիշապի կամքն էր: Գիտցիր, որդի՛ս, որ Արիների դեմ միայն իրենց արյունով կարող ենք կռվել: Ուստի մեր Աստվածը տիտան ռազմիկներից շատ ավելի մեծ դեր է հատկացրել տիտան կանանց: ԵՎ դու ծնվել ես երկրային աստծուց, բայց ծնվել ես իմ Աստված Վիշապի կամքով, և դու պատկանում ես իմ Աստծուն: Դու պիտի կատարես Վիշապի կամքը, և նա ապավեն կլինի քեզ: Գիտցիր, որ Հայկը թեև աստված, բայց նրան էլ եմ ես նվիրել մեր Աստծուն:
      – Իսկ եթե Հայկի Արի արյունը ավելի զորավոր լինի, քան մեր Աստվա՞ծը, – հարցրեց Բելը:
       – Այդ դեպքում մեր Աստվածը կպատժի նրան: ԵՎ այդ պատիժը կլինի մահը, – ասաց Խաթունը:
     Կանչեցին տիտան իշխաններին և իմաստուններին որոշելու, թե ինչպես ստուգեն՝ Հայկի մեջ Վիշապ Աստվա՞ծն է զորավոր, թե՞ Արի արյունը: ԵՎ իմաստուններից ամենաիմաստունը ասաց.
       – Արարատից բերել տվեք երկու բեռ հող և մի աման ջուր:  Բակի կեսի վրա շաղ տվեք արարատյան հողը և վրան ցանեք արարատյան ջուրը: Բելը թող Հայկի հետ զբոսնի բակում: Նախ թող քայլեն բնական հողի վրա, և Բելը թող հարց ու փորձ անի Հայկին: Հետո թող տանի արարատյան հող ու ջուր շաղ տված տեղը և լսի, թե ինչպես կխոսի Հայկը: Այն ժամանակ կիմանանք, թե Հայկի մեջ մեր Աստվա՞ծն է զորավոր, թե՞ նրա Արի արյունը:
     Այդպես էլ արին: Արարատից երկու բեռ հող և մի աման ջուր բերեցին ու ցանեցին բակի մի մասում: Ապա Բելը Հայկին թևանցուկ արած, տարավ բակ: Նախ նրանք քայլեցին Անապատի բնական հողի վրա: ԵՎ այսպես խոսեց Բելը.
    – Հա՛յկ, մեր մայրը քեզ նվիրել է մեր Աստծուն: ԵՎ մեր Աստվածը սիրում է քեզ ու հովանավորում: Իսկ դու մեղանչում ես մեր Աստծո դեմ և չես երկրպագում նրան:
      ԵՎ Հայկը պատասխանեց.
     – Թե մեղանչել եմ մեր Աստծո առաջ, ես կապաշխարեմ: Բայց ես տարբեր եմ բոլորից և վախենում եմ, որ մեր Աստված չընդունի իմ երկրպագումը:
        Բելը Հայկին տարավ շաղ տված հողի վրա: Հենց որ Հայկը իր ոտքը դրեց արարատյան հողի վրա, միանգամից կերպարանափոխվեց, հպարտ կեցվածք ընդունեց և հանդուգն ասաց.
     – Վիշապը ինձ ի՞նչ Աստված, երբ ինքս եմ աստված՝ Արայից սերված Արորդի եմ ես:
        Լսեց Բելը Հայկի խոսքերը, ձայն չհանեց և նրան տարավ բնական հողի վրա: ԵՎ Հայկը զղջաց իր հանդուգն խոսքերը.
     – Ների՛ր ինձ, Բե՛լ, ես հիմարություն դուրս տվեցի, բոլո-   րին նման չլինելու զգացողությունը մոլորեցրել է ինձ և խելքս տարել: Ես անպայման կաղոթեմ մեր Աստծուն և ներում կխնդրեմ:
     Բելը նորից Հայկին տարավ արարատյան հողի վրա, և Հայկը իսկույն փոխվեց և հանդուգն խոսքեր ասաց:
      Այդպես մինչև մայրամուտ Բելը Հայկին տանում էր այս և այն հողերի վրա և միամիտ ձևանալով, հարցուփորձ էր անում: ԵՎ Հայկը Անապատի իսկական հողի վրա հնազանդ էր լինում, իսկ արարատյան հողի վրա վերափոխվում էր և հանդուգն ու ըմբոստ պատասխաններ տալիս Բելին:
      Այս բոլորին թաքուն հետևում էին Խաթունն ու բոլոր իշխանները: ԵՎ երեկոյան խորհուրդ արեցին: Բոլորը ընդունեցին, որ Հայկի արիական արյունը շատ ուժեղ է. և որոշեցին սպանել նրան: Խաթունը համաձայնվեց և ասաց.
     – Դա մեր Աստծո կամքն է: Միայն թե թողեք այս վերջին գիշերն էլ ես վայելեմ իմ մայրությունը, և առավոտյան տարեք սպանեք Հայկին:
    Գիշերը, անտեղյակ իր դեմ կատարված դատավճռին, Հայկը հանգիստ քնած էր: Իսկ Խաթունը չէր քնել: Նա հաճախ գալիս էր Հայկի սենյակը, ծածկում նրան, շոյում մազերը, համբուրում ճակատը և ապա գնում էր իր սենյակը ու լաց լինում:
ՎԱՀԱԳՆԻ ԿԱՆԹԵՂԸ
        Վաղուց Բելը այդպես հանգիստ չէր քնել: Նա վերջապես համոզել էր մորը և առավոտյան սպանելու էր Հայկին: ԵՎ իր հաղթանակի բերկրությամբ նա խոր քուն էր մտել:
      Հայկն էլ էր հանգիստ քնել: Նա անտեղյակ էր դատավճռին, անտեղյակ էր Բելի հաղթանակին, անտեղյակ էր Խաթունի համաձայնությանը: Նա հանգիստ քնել էր և չգիտեր նույնիսկ, որ Խաթունը քնած չէր: Նա չէր զգում Խաթունի շուրթերի հպումը իր ճակատին և իր դեմքին ընկնող նրա արցունքները:
      Գիշերվա կեսին Հայկը լսեց մի անուշ ձայն: Աչքերը բացեց և տեսավ Աստվածամայր Անահիտին: Հայկը ժպտաց և փարվեց Մայր Անահիտի կրծքին: Մի ուժգին կարոտ ալեկոծում էր նրա սիրտը: Ամաչելով իր զորությունից, Հայկը զսպում էր իր արցունքները: Բայց վերջը չդիմացավ: «Էլ ի՞նչ զորություն, որ մոր գրկում չարտասվի» – ասաց ինքն իրեն ու լաց եղավ:
     – Մայր Անահի՛տ, – ասաց Հայկը, – ես մենակ եմ այս աշխարհում, բոլորը տարբեր են, բոլորը օտար են, ես ինձ նմաններին եմ ուզում:
      – Որդի՛ս, – ասաց Աստվածամայրը, – ես հենց դրա համար եմ եկել: Առավոտյան Բելը սպանելու է քեզ, և Խաթունը իր համաձայնությունն է տվել: Վեր կաց հենց հիմա, քանի դեռ բոլորը քնած են, իսկ Խաթունը իր սենյակում վշտից անզգայնացած է, փախիր ու գնա Արարատ քեզ նմանների մոտ:
     – Բայց ինչպե՞ս գնամ Արարատ, – հարցրեց Հայկը, – ես չգիտեմ ո՞ւր է նա:
      ԵՎ Մայր Անահիտը ասաց.
     – Վահագն Աստվածը մի վառ կանթեղ է կախել երկնքից, ուղիղ Արագած լեռան վերևը: Դու կտեսնես այդ կանթեղը. նա առանձնանում է աստղերի մեջ իր մեծությամբ և պայծառ լույսով: Վահագնի կանթեղը որպես փարոս կուղեկցի քեզ. գնա այդ ուղղությամբ: Բայց գիտցի՛ր, որ Վահագնի կանթեղի լույսը երևում է միայն գիշերները: ԵՎ դու միայն գիշերները գնա, իսկ ցերեկները թաքնվիր, որ Բելի զորականները չգտնեն քեզ: Իսկ եթե Վիշապը իր ցասումով հետապնդի քեզ, դու օգնության կանչիր Վահագնին. նա քեզ կպաշտպանի:
       – Մա՛յր,- հարցրեց Հայկը, – իսկ ինչպե՞ս իմանամ, որ հասել եմ Արարատ:
      ԵՎ Մայր Անահիտը ասաց.
      – Դու ինքդ կզգաս: Երբ հողը քեզ ձգի իրեն, և արևը ջերմացնի քեզ, իմացիր, որ Արարատում ես: Դե, հիմա շտապի՛ր, քանի դեռ Խաթունը չի սթափվել:
      Ասաց Աստվածամայրը և հեռացավ: Վեր կացավ Հայկը և զգույշ դուրս եկավ սենյակից: Ոչ ոք չկար, բոլորը քնած էին: Նա քայլեց դեպի շքամուտք, որ հեռանա պալատից, բայց կանգ առավ: «Ինչպե՞ս ես գնամ առանց հրաժեշտ տալու Խաթունին, – մտքում ասաց նա, – ախր նա ինձ ծիծ է տվել, ինձ փայփայել է, օրորել»:
       ԵՎ մոռանալով ամեն զգուշություն, անտեսելով վտանգը, Հայկը ետ դարձավ, մտավ Խաթունի սենյակը: Խաթունը անշարժ նստած էր, ձեռքերը ծնկներին և աչքերը փակ. արցունքները չորացել էին նրա տանջված դեմքին: Հայկը ծնկի իջավ, համբուրեց Խաթունի ձեռքը, ապա ոտքի կանգնեց: «Մնաս բարով, մա՛յր, ես ներում եմ քեզ, դու էլ ինձ ներիր», – շշնջաց և դուրս եկավ սենյակից:
        Խաթունը զգաց Հայկի շուրթերի հպումը իր ձեռքին, լսեց նաև նրա խոսքերը: Բացեց աչքերը ու երազի նման տեսավ հեռացող Հայկին: Նա դուրս վազեց սենյակից, բայց Հայկն արդեն չկար: Նրան թվաց, թե երազ է տեսել: Մտավ Հայկի սենյակ, տեսավ սենյակը դատարկ է և հասկացավ, որ Հայկը փախել է: Խաթունը աղաղակեց, և նրա ձայնի վրա հավաքվեցին զորականները, եկավ և Բելը:
       – Հայկը փախել է, հետապնդե՛ք նրան և որտեղ որ բռնեք, սպանե՛ք, – կարգադրեց Խաթունը:
       Բոլորը դուրս վազեցին կատարելու Խաթունի հրամանը: Իսկ Խաթունը մտավ իր սենյակ, նստեց և ասաց ինքն իրեն.
      – Իսկ նա համբուրեց իմ ձեռքը…
       Հայկը վազեց դեպի մութ անապատ, ապա նայեց երկինք: Բազում աստղերի միջից շատ հեռվում առանձնանում էր մի մեծ աստղ, և նրա լույսն ավելի պայծառ էր: ԵՎ իմացավ Հայկը, որ դա Վահագնի կանթեղն է երկնքից կախված: ԵՎ նա գնաց այդ կանթեղի ուղղությամբ:
    Մթությունը քողարկում էր Հայկին, և հետապնդող տիտանները չէին գտնում նրան: Հայկը քայլում էր միայն գիշերները, իսկ ցերեկները նա թաքնվում էր քարայրներում, մացառներում: Տիտանները չգիտեին Վահագնի կանթեղի մասին և համոզված էին, որ Հայկը պիտի ցերեկները քայլի: ԵՎ նրանք Հայկին որոնում էին ցերեկները:
    Խորամանկ էր Բելը և հասկացավ, որ խաբում է իրեն Հայկը: Նա զոհ մատուցեց իր Աստված Վիշապին, խնդրելով իր ձեռքը գցել Հայկին: ԵՎ Վիշապը ոռնաց, մինչև երկինք հասնող օձաքամի բարձրացրեց և Հայկի տեսադաշտից ծածկեց Վահագնի կանթեղը: Հայկը մոլորվեց: Նա այս ու այն կողմ էր վազում, բայց օձաքամին հետապնդում էր նրան: ԵՎ օձաքամին օղակեց Հայկին ու իր գիրկը առավ նրան: Հայկը փորձում էր դուրս պրծնել այդ օձաքամու ճիրաններից, կռվում էր նրա դեմ, բայց՝ անարդյունք: Օձաքամին, իր գիրկն առած Հայկին, նրան տանում էր ետ՝ հանձնելու Բելի ձեռքը:
      Արդեն երևում էին տիտան զորականները, որոնք ցնծում էին ու փառաբանում Վիշապին: Հասկացավ Հայկը, որ Վիշապն է իր դեմ ելել, և ինքը, թեև աստված, բայց երկրային է և Անմահ Աստծո դեմ կռվել չի կարող: ԵՎ Հայկը դիմեց Վահագնին.
      – Ո՜վ, Վահա՛գն, ո՜վ, Աստվա՛ծն իմ հայրերի, պաշտպանիր ինձ Վիշապից:
      Վահագնը լսեց նրա ձայնը: Բոցավառեց կանթեղը արևի հրով, ապա մի հրե գունդ պոկվեց կանթեղից ու եկավ դեպի Հայկը: Վայնասուն բարձրացրին տիտանները և խուճապահար փախան: Աստվածային բոցը ճեղքեց օձաքամին, հասավ Հայկին ու հրեղեն ձի դարձավ: Հայկը հեծավ այդ հրեղեն ձին ու բարձրացավ երկինք:
      Վիշապը ոռնոցով երկար հետապնդում էր Հայկին, բայց չէր կարողանում բռնել նրան: Վիշապը Հայկին հետապնդեց մինչև սահման, ուր վերջանում էր իր թագավորությունը և սկսվում էր Վահագնի լուսե թագավորությունը: Կանգ առավ սահմանին ու դեռ երկար ժամանակ ցասումով ոռնում էր Արարատի կողմը:
     Հրեղեն ձին կանգնեց հողի վրա: Հայկը իջավ ձիուց, և      ձին նորից թռավ երկինք, վերածվեց հրե գունդի ու ամփոփվեց կանթեղի մեջ:
        Հայկը կանգնել էր հողի վրա և նայում էր իր շուրջը: Ամեն ինչ նոր էր, ամեն ինչ անծանոթ էր, բայց՝ հարազատ: Հանկարծ նա զգաց, որ իրենից արմատներ են աճում: Նա զարմացավ և դեռ չէր հասցրել հասկանալ որևէ բան, երբ տեսավ, որ հողի միջից էլ արմատներ դուրս եկան և ձուլվեցին իր արմատներին: ԵՎ երբ Հայկը քայլեց, տեսավ, որ հանգիստ քայլում է, և արմատները շարժվում են իր հետ: ԵՎ հասկացավ Հայկը, որ արդեն կապված է հողին իր արմատներով, և ոչ մի ուժ չի կարող նրան իր արմատներից պոկել: «Հենց սա Արարատն է, հենց սա իմ Մայր Հողն է», – ասաց Հայկը և երկար անքուն գիշերներից հետո, առաջին անգամ հանգիստ քնեց Արարատի հողի վրա:
      Առավոտյան արևի ճառագայթները ողողել էին Արարա-  տը: ԵՎ Հայկը մի երանելի ջերմություն զգաց ու բացեց աչքերը: ԵՎ հանկարծ իր դիմաց տեսավ իրեն: Զարմացավ, կարծեց՝ դեռ քնած է ու երազում է: Շփեց աչքերը և համոզվեց, որ քնած չէ, բայց դարձյալ իր դիմաց տեսավ իրեն: Ինքը կանգնած էր իր դիմաց, նայում էր իրեն և ժպտում: ԵՎ Հայկը մտածեց. «Ե՞ս եմ ես, թե՞ ինքն եմ ես»:
       Իսկ ժպտացող մյուս «ես»-ը խոսեց Հայկի հետ.
       – Ո՞վ ես դու, անծանո՛թ:
     «Անծանո՞թ, – ինքն իրեն կրկնեց Հայկը, – մի՞թե ես անծանոթ եմ ինձ», – և պատասխանեց.
      – Մի՞թե դու ինձ չես ճանաչում. ես դու եմ, ես Արի եմ:
    – Ես էլ եմ Արի, – պատասխանեց դիմացինը, – և մենք     նույնն ենք, դրա համար էլ նման ենք իրար:
      Հասկացավ Հայկը, որ դիմացինը ինքը չէ, բայց իր նույնությունն է և փարվեց նրան: ԵՎ միասին գնացին մոտակա գյուղը: Այնտեղ շատ Արիներ տեսավ Հայկը, և բոլորը նման էին իրեն, իր նույնությունն էին, կարծես հենց ինքը լինեին: ԵՎ բոլորը իրենց արմատներով կապված էին հողին, իսկ հայացքներով՝ արևին: Ինքն էլ իր հայացքը ուղղեց արևին, և աչքերի մեջ կուտակվում էր արևի ջերմությունը:
    Վահագնի կանթեղը չէր երևում: Նա փայլում է միայն գիշերները և շատ երկար պիտի վառվի կախված երկնքից, ուղիղ Արագածի վերևում՝ դեպի Արարատ առաջնորդելու բոլոր այն Արիներին, որոնք մոլորվել են օտար հողերի վրա:
ՀԱՅԿԸ ԱՐԱՐԱՏՈՒՄ
     Հայկը քայլում էր դեպի Հավերժական Քաղաք: Այնտեղ    էր իր հոր տունը: Հայկը անցնում էր գյուղերով, տեսնում էր Արիներին՝ բոլորն իր նման, բոլորը ինքն էին: Բայց նրանք անծանոթ երգեր էին երգում, անծանոթ պարեր էին պարում, անծանոթ խաղեր էին խաղում:
      Հայկից ավելի շուտ լուրն էր հասել Էրեվան, թե Արի Հայկը՝ Թորգոմի որդին է գալիս: ԵՎ քաղաքացիք հավաքվել էին քաղաքի դարպասների մոտ՝ տեսնելու Հայկին, որին վաղուց մեռած էին համարում: Հայկը տեսավ հավաքված բազմությունը: Ինչքա՜ն  նման էին իրեն բոլորը: ԵՎ Հայկը ժպտաց:
      – Դու ո՞վ ես, որդի՛ս, – հարցրեց ծերունի իշխանը՝ Թորգոմի հորեղբոր որդին:
      ԵՎ Հայկը ասաց.
    – Ես Արի Մանի տոհմից նահապետ Արամի թոռն եմ և Թորգոմի որդին եմ, ես Արի Հայկն եմ: Ես փախել եմ տիտանների մոտից ու եկել եմ ինձ նմանների՝ Հայգ Արմենների մոտ:
      – Բայց Թորգոմի որդին մեռած է, – ասաց իշխանը:
       – Ձեզ խաբել են տիտանները, – ասաց Հայկը, – ես եմ Հայկը: Նայեք ինձ, մի՞թե ես նման չեմ իմ հորը:
     Հայկը, իրոք, շատ նման էր Թորգոմին: Բայց չէ՞ որ տիտանյան Խաթունը մեծ սուգ էր արել Հայկի մահվան առթիվ: ԵՎ Ցեղի նահապետները խորհուրդ արին: Նրանք կարող էին հավատալ Խաթունին կամ չհավատալ. կարող էին հավատալ Հայկին կամ չհավատալ: Բայց Ցեղի ճակատագիրը պատահականությանը հանձնել չէին կարող: Պետք էր համոզվել, որ նա, իրոք, Թորգոմի որդին է: ԵՎ Մեծն Քրմապետը ասաց.
    – Հայկի ծնունդի առթիվ նրա մայրը մի ծառ է տնկել՝ ծնունդի ծառ և նվիրել է Հայկին: Այդ ծառը օրհնել է ինքը՝ Աստվածամայր Անահիտը: Եթե սա, իրոք, Թորգոմի որդի Հայկն է, ուրեմն նրա և ծնունդի ծառի միջև անպայման զգացմունքային կապ կլինի:
      ԵՎ Հայկին տարան ծառաշատ պուրակ. այնտեղ էր նաև Հայկի ծնունդի ծառը: Հայկը քայլում էր ծառաստանում: Ծառերը մեկը մյուսից գեղեցիկ էին, մեկը մյուսից փարթամ և դյութիչ: Հանկարծ Հայկը մի մեղմ սոսափյուն լսեց: Նա կանգ առավ ու լարեց ուշադրությունը: Սոսափյունը կրկնվեց: Մի ստվարախիտ ծառ էր, որ իր ճյուղերը ճոճելով, սոսափում էր: ԵՎ Հայկին թվաց, թե իր անունն է տալիս:

                                                                   (շարունակելի)

ՀԱՅՈՑ  ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ
Հ Ա Մ Ա Կ Ա Ր Գ Ը

    Խորհրդանիշն էության, գաղափարի, կառույցի ոգեղեն կամ նյութական արժեքի արտահայտությունն է:
     Ազգը էություն է եւ իր գոյության ընթացքում ստեղծում է խորհրդանիշերի համակարգ, և ինքն էլ հենց սկզբնական կյանքի խորհրդանիշ է՝ որպես Արմատ, Ակունք, Արյուն, Գեն, Արարչածին՝ Տիեզերաիմաստ երևույթ:
      Խորհրդանիշերն ըստ բնույթի լինում են բարոյակերպարային, պատմական – աշխարհագրական, ազգային – պետական:
     Հայոց նկարագրի բարոյականության (ըստ էության՝ նաև հոգեբանություն ձևավորող) հատկանիշներ կրող խորհրդանիշերն են՝ Կեռխաչը կամ Արևխաչը (Սվաստիկա), ութաթև Աստղը՝ հավերժական պտույտ խորհրդանշող, Մաշտոցյան այբուբենը, կամ ավելի որոշակի՝ Հայոց այբուբենը՝ Այբ-ից Քե, «Սասնա Ծռեր» դյուցազնավեպը, հայկական պատմության ու մշակույթի դասական այլ արժեքներ, նաեւ՝ սրբացած, հերոսացած անհատներ:
    Ազգային նկարագիրը բնութագրող խորհրդանիշերը ոգեղեն են՝ պարուրված և իմաստավորված տեսակի ժառանգական հիշողությամբ, ավանդությամբ: Պատմական – աշխարհագրական խորհրդանիշը (մտապատկերային եւ առարկայական) արտացոլում է ազգի անցած ճանապարհը, վավերագրում եւ’ հաղթանակներ, եւ’ պարտություններ: Մտապատկերային խորհրդանիշը արյան և լեզվի, լեզվամտածողության տարր է եւ գենետիկ հիշողությամբ փոխանցվում է սերնդեսերունդ: Առարկայական խորհրդանիշը նյութականացված արժեք է, որ վերացարկվում է գիտակցականում (սար, լեռ ու լիճ, տաճար, խաչքար ու կոթող, մագաղաթ ու մատյան), պատմում անցյալի լավ ու վատ անցքերի մասին, արտահայտում ազգի նկարագրի բյուրեղացման աստիճանը: Դիցուկ՝ լավ ու հաղթական մտապատկերային հիշողություններ են արթնացնում Հայոց ժայռակերտ բերդերը, հերոսամարտի վայրերը, հավատամքային տաճարները և այլն, կամ հակառակը՝ տխուր հիշողություններ են արթնացնում՝ Հայոց Ցեղասպանության հուշակոթողը, Հայ մեծերի պանթեոնը, Եռաբլուրը՝ նորօրյա ազատամարտի զոհերի հուշահամալիրը… Սակայն, թե’ առաջինը, թե’ երկրորդը մտապատկերային խորհրդանիշեր են՝ ազգային արժանապատվությանն առնչվող: Նման խորհրդանիշներ են նաև՝ ազգային նշանակության անհատները, ազգային հերոսները. հայկական դից. աստվածները, Հայկ Նահապետը, Արամ աշխարհակալը, Մովսես Խորենացին, Մեսրոպ Մաշտոցը, Կոմիտասը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկը և այլք:
      Կան նաև մշակութային խորհրդանիշներ՝ հայ երգը պա-  րը, խոսքը… հավատամքային խորհրդանիշներ՝ Կենաց Ծառը, արյան մաքրությունը, հայոց աստվածները… 
     Մենք ունենք նաև կենդանական (տոտեմական) խորհրդանիշեր, որոնք դարձել են ազգային – պետական խորհրդանիշների տարր: Օրինակ՝ առյուծը, արծիվը, այծը, խոյը (խոյակների տեսքով), որը նաև աջ ու ձախ պտույտներ է խորհրդանշում, և այլն: Կան բուսական խորհրդանիշեր ևս՝ ծիրանը, նուռը, ցորենը (հասկ)…
       Պետական խորհրդանիշերը երկակի բնույթ ունեն, նաեւ՝ երկակի չափանիշ՝ ազգային եւ միջազգային: Դրանք, տվյալ պետության առանձնահատկությունը նշելուց զատ, պետք է համապատասխանեն նաեւ միջպետական  հարաբերությունների զուտ առարկայական պահանջներին: Պետականության բնութագրման եւ ճանաչման խորհրդանիշ – տարրերն  են՝ Դրոշը, Զինանշանը, Օրհներգը, նաեւ՝ Դրամը:
    Իշխանության հավաստման պետական – պատմական խորհրդանիշեր են՝ թագը, գահը եւ գայիսոնը:
       Խորհրդանիշերն ընկալող եւ դրանցով կրթվող անձը լինում է ցեղաճանաչ և ցեղահաղորդ. բացահայտում է ժառանգականությամբ պայմանավորված իր նկարագիրը եւ զորանում ազգի ոգով: Երբ հոգին սկսում է ընկալել խորհրդանիշը՝ անհատի առջեւ հայտնվում են զգացողության, հասկացության պատկերացումներ, որոնք անհասանելի են մաքուր տրամաբանությանն ու մտքին:
        Ակնհայտ է, որ խորհրդանիշերի համակարգը պետք է լինի պետական կրթամշակութային քաղաքականության եւ քարոզչամիջոցների գործունեության ուղենիշ:
    Մի քննախույզ հայացք գցենք գործող ու անտեսված խորհրդանիշերին եւ որոշենք մեր ազգային ներուժի օգտագործման չափը:

1. Բարոյակերպարային Խորհրդանիշ
Կեռխաչ (Սվաստիկա)
     Սվաստիկա. սանսկրիտերեն ստուգաբանությամբ su և asti, նշանակում է լավ լինել: Արտահայտում է երջանկություն, բարեբախտություն գաղափարը: Կեռխաչը համարվում է հավերժության խորհրդանշանի նախատիպը՝ աջ և ձախ պտույտներով և կրում է ծնունդի ու մահվան, արիության ու կատարելության, երջանկության ու բարեբախտության խորհուրդ: Ութաթեւ կեռխաչը կամ աստղը հայոց հավերժության խորհրդանիշն է եւ մեզ ուղեկցում է անհիշելի ժամանակներից: Ցեղահաղորդ արի հայը կեռխաչը նույնացնում է արեւի, կյանքի ու երջանկության հետ:
     Հայկական լեռնաշխարհում կեռխաչերը հանդիպում են հնագույն ժայռապատկերներում, այնուհետև, լինելով բրոնզեդարյան հիմնական զարդանախշերից, պատկերվել են զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ, դաշույններ և այլն) վրա, հաճախ՝ առանձին զարդ (բրոնզից, ծարիրից): Հետագայում ենթարկվելով ձևափոխությունների՝ կեռխաչը ստացել է բարդ ձևեր: Որոշ կեռխաչերի ծայրերը ծռված են մի քանի անգամ, երբեմն հանդիպում են եռաճանկ ու բազմաճանկ, խաչաձևման մասում սկավառակ կամ շրջանակ պատկերված (Անիի պարիսպների վրա) կեռխաչեր: Հայաստանում տարածված են հատկապես կեռխաչ, ճանկախաչ, խաչաթև, հավերժության նշան և այլ անվանումներով միոլոր, բազմոլոր խորհրդանշանները:
    Կեռխաչը խորհրդանշել է նաև՝ արև, կրակ, կայծակ,      կյանք, պտղաբերություն և ծննդաբերություն: Հատկապես արևը խորհրդանշող խորհրդանշաններից մեկն է կեռխաչը, որի թևերը ուղիղ անկյունով թեքվում են դեպի աջ կամ ձախ:
     Կեռխաչն իր ձևերով անընդհատ շարժման տպավորություն է ստեղծում, խորհրդանշելով հենց արևի շարժումը:
     Արևապաշտ հայը արև է պատկերել ժայռերին, զենք ու զրահին, կենցաղային իրերին, զարդերին… Մեր նախնիները արևը պատկերել են շրջանակի, խաչի, կեռխաչի, անիվի, պտտվող ճառագայթների, անգամ կենդանիների (առյուծ, ձի, խոյ) պատկերով: Արևի պաշտամունքը շատ հազարամյակներ ուղեկցել է հայ ազգին. այն մեր հավատալիքների, հեքիաթների, ասացվածքների, հանելուկների, երգերի ու պարերի (շուրջպար), անվանումների մեջ է… Արևը հայի համար նաև սրբազան երդում է (նաև` ծնողների արևով երդվելը):
     Կեռխաչի (Սվաստիկայի) հետ առնչվող վերլուծություն- ները նորից հիմնավորելով դրանց հայ-արիական ծագումը (Հայաստանի ժայռապատկերներում հայտնաբերվել են կեռխաչերի ամենահին օրինակները), հավաստում են, որ Ա. Հիտլերը և նացիստա-ֆաշիստական այլևայլ պարագլուխները իրապես չեն հասկացել ԿԵՌԽԱՉ-ի խորհուրդը և իրենց գործելակերպով միայն վարկաբեկել են այն: Սակայն, դա մեզ չի կարող պարտադրել հրաժարվելու Հայոց հազարամյակների պատմությունից, նաև՝ Տիեզերական խորիմաստ խորհուրդներից: Կեռխաչը տիեզերածնության, հավերժության, նաև արեգակնային պտույտի, հայոց հարատևության ու առաքելության խորհրդանշան է և պետք է արժանավույնս տեղ ունենա մեզանում:
Այբուբեն
       Մաշտոցյան կամ ինչպես վերը նշվեց՝ Հայոց այբուբենը, մեր էության արտահայտության, ազգային խորհրդանիշերի ավիշն է, մտքի թռիչքը:
      Ասել, թե Մաշտոցն այն ստեղծեց 5-րդ դարում, նշանա-  կում է չտարբերել սկիզբն ու ընթացքը. Մաշտոցն իր տիեզերական զորությամբ գտավ մեր կորցրածը՝ նախնականը, եւ կատարելագործեց եղածը:
     Որ հայոց գիրը զուտ գրանշան չէ, այլ տիեզերակարգ պարունակող համակարգ, աշխարհաճանաչողության գաղտնագիր, շատ է ասվել ու գրվել: Սակայն Մաշտոցյան այբուբենը մենք օգտագործում ենք փոփոխված՝ «ւ»-ի փոխարեն «ու» եւ ավելացրած 3 տառ՝ «և», «օ», «ֆ»: Լեզվաբաններից մեծ մասի կարծիքով՝ փոփոխություններն օրինաչափ են եւ ընդունելի: Թե որքանով են «օրինաչափ» եւ «ընդունելի», դատեք ինքներդ:
        Այս փոփոխություններից մեկը՝ «ւ»-ի փոխարինումը «ու» -ով, խախտել է այբուբենի թվային համակարգը: Անգամ եթե գաղտնագրված օրինաչափությունները, այսինքն՝ այբուբենի խորհուրդը չի ընկալվում, գոնե թվային համակարգի խախտումը տեսանելի է, եւ այս փաստը շրջանցել չենք կարող: Կորուստն առավել տեսանելի կլիներ, եթե մեզ պարատադրված չլինեին (չգիտեմ՝ ինչպե՞ս եւ ինչու՞) արաբական կոչվող թվերը:
       Այբուբենում «և» խցկելը ոչ մի բացատրություն չունի: Դա տառ չէ, այլ՝ բառ (կցագիր) եւ կարծես թե մեր հարգարժան լեզվաբաններն էլ ընդունեցին, որ «և»-ը այբուբենում հայտնվել է թյուրիմացաբար: «Օ»-ն ներմուծվել է 12-րդ դարում եւ առաջացրել ուղղագրական խառնաշփոթ: Նշենք, որ «օ»-ն առանձնանում է Մաշտոցյան այբուբենի տառերի համակարգից. Մաշտոցյան այբուբենը փակ տառ չունի: Փակ օղակ ունեցող տառերը՝ ճ, ջ, գ, ծ եւ այլն, ունեն նաեւ բացող մասնիկներ: «Օ»-ն փակվում է ու չի բացվում; Իսկ «ֆ»-ի պաշտպանների կռվանն այն է, որ մաքուր հնչյուն է եւ, եթե մենք չունենք, կարող ենք ավելացնել: Բայց միշտ չէ, որ քանակը որակ է տալիս: Կենսաբանական փորձերը ցույց են տվել, որ «ֆ» հնչյունը հայ տեսակին ներդաշնակ չէ: Այբուբենի բոլոր տառերի հնչեցումը դրական հույզեր եւ կենսահոսանքներ է առաջացնում, իսկ «ֆ»-ինը՝ բացասական: Այսինքն՝ այն ոչ միայն ավելորդ է, այլեւ՝ վնասակար: Նույնիսկ տեսակետ կա, որ մեր ազգային ոգու անկումը սկսվել է այն ժամանակ, երբ մենք մեր աստվածատուր այբուբենը փակել ենք բացասական՝ անհաջողություն բերող «ֆ» տառով (կենաց ծառին փաթաթված օձի տեսքով): Պատահակա՞ն է, արդյոք, որ մեր այբուբենի տառերի թիվը 36 է՝ ո’չ ավել, ո’չ էլ պակաս: Պարզվում է՝ հենց  36-ն է որ տիեզերակարգի գաղտնագիր, կենսաբանական ծրագիր, աշխարհընկալման օրինաչափություններ է պարունակում: Լեզուն բանական համակարգ է, եւ տառերի թիվը փոխելը խախտում է լեզվակիր անհատի կամ ազգի կենսաբանական ներդաշնակությունը: Յուրաքանչյուր հայ պետք է լսի-տեսնի-հասկանա Հայերենով:
      Խոսքը արարում է ինչպես անհատի հոգին, այնպես էլ՝ ազգի ոգին: Ուրեմն՝ յուրաքանչյուր ազգի լեզու իր լինելիության պայմանն է՝ որպես բարոյակերպարային արարիչ, իմաստության որոշակի աստիճան:

2. «Սասնա Ծռեր» Դյուցազնավեպը
    Սերնդակրթական, հայ անհատի ձեւավորման համար   շատ կարեւոր է ազգային արժեքներն ուսումնական ծրագրերի առանցք համարելը: Կրթահամակարգում ուսումնական ծրագրերի բարեփոխում անվան ներքո իրագործվում է հայոց արժեքային համակարգի նսեմացում, անգամ՝ վարկաբեկում: «Սասնա Ծռեր» վիպերգն էլ չի խուսափել այս քայքայիչ նորացումից: Եթե տեր չկանգնենք մեր ժառանգությանը եւ շարունակենք կրթվել օտարի ծրագրով, ապա ստիպված կլինենք համակերպվել նաեւ նրանց՝ մեզ համար նախատեսած ապագային:
       «Սասնա Ծռեր»-ը այն ստեղծագործությունն է, որը պետք է ուղեկցի հայ մարդուն ողջ կյանքի ընթացքում: Էպոսը ո’չ միայն ազգի նկարագրի, անցած ուղու վավերագրումն է, այլեւ նրա ցանկությունների, ձգտումների, նպատակների արտահայտությունը: Յուրաքանչյուր Հայ իր նկարագրով մի Դավիթ է ու կռվի կելնի, երբ դանակը ոսկորին հասնի, թշնամուն մեծահոգաբար զարկ կբաշխի, բայց կհաղթի, որովհետեւ ուժեղ է ազնիվ ու ազատատենչ: Վիպերգը խոհեմ, զգոն լինելու, թշնամու դավերից խուսափելու խորհուրդ է, հայրական ժառանգությամբ հզորանալու, ցեղի մաքրության պատգամ:
    Հայ ազգագրագետները, պատմաբանները եւ գրականագետներն ազգային անվտանգության, հայի նկարագրի եւ պատմական ճշմարտության տեսակետից «Սասնա Ծռեր»-ը վերլուծելու, ուսումնական ծրագրերում նրա տեղն ու դերը որոշելու խնդիր ունեն:

Պատմական, Աշխարհագրական Խորհրդանիշ
    Պատմա – աշխարհագրական խորհրդանիշերն են, որ ստեղծում են Հայրենիքի անկրկնելիության, անփոխարինելիության, ազգային պատկանելության զգացողություն:
     Երկգագաթ Մասիսը աշխարհագրական խորհրդանիշ է     եւ հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր անհատի սրբությունը: Հայք ու Հայրենիք ասելիս, առաջին հերթին, պատկերացնում ենք արեւի շողերով ողողված Մասիսները: Եվ իզուր չէ, որ այն եղել է եւ մնում է մեր նկարիչների, բանաստեղծների և այլ արվեստագետների ոգեշնչման աղբյուր, պետական զինանշանի հիմնական բաղադրիչ:
       Մեզ համար համապարփակ պատմա-աշխարհագրական խորհրդանիշը՝ Հայկական լեռնաշխարհն է: Եվ  բավարար ու խոսուն է, երբ ասվում է՝ Արարիչը արարեց արարածին Արարատում:
    Խաչքարը, քարակերտ այլ կոթողը ու ցայտաղբյուրը պատմական առարկայացած խորհրդանիշեր են՝ հայի ստեղծագործ ոգու, ուրույն նկարագրի վավերագիր, ջրի ու քարի, բնության տարերքի համադրության, ներդաշնակության արտահայտություն: Ուրիշ ոչ մի ազգ խաչքար ու ցայտաղբյուր չի ստեղծել դարեր շարունակ: Պատահական չէր, որ շուկայական հարաբերությունների ներդրման առաջին արտահայտություններից մեկը եղավ ցայտաղբյուրները քանդելու՝ Երեւանի քաղաքապետի որոշումը: Զայրույթի պոռթկումը միայն պահեց դրանցից մի քանիսը, այդ թվում՝ Հանրապետության հրապարակինը: Այսինքն՝ օտարը ձեռք է բարձրացնում մեր նկարագիրը բացահայտող, մեր ոգին ու ավանդույթներն ամրացնող խորհրդանիշերի վրա՝ անգամ մեր երկրում:
3. Պետական Խորհրդանիշ
   Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 13-ում նշված է. «Հայաստանի Հանրապետության Դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով,
      Հայաստանի Հանրապետության Զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվն ու առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սար, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն,
    Հայաստանի Հանրապետության Օրհներգը «Մեր Հայրենիք»-ն է:
   Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը՝ Երեւ-   անն է:
       Սահմանադրության այս հոդվածը թերի է (ձեւակերպումներն անորոշ են, անմշակ. տրված չէ դրոշի եւ զինանշանի պատկերը), որը բազմաթիվ աղավաղումների հնարավորություն է ստեղծում, դրանից էլ օգտվել են մեր պետականության թշնամիները:
Դրոշ
Մեր եռագույնի մասին այսպիսի մի քառատող կա՝
Արյունից ծորած երիզ մի կարմիր,
Երկնքից պոկված կտոր մի կապույտ,
Հասուն արտերի շող նարնջագույն,
Եվ վեց դարերի խավարի վրա՝ դրոշ եռագույն:
        Զգացմունքային այս քառատողն է պատկերված մեր Սահմանադրության մեջ:
    Ծիրանագույնը հայկական մտածելակերպում զուգորդվում է արեւի, ծիրանի, նաև ցորենի հասկի հետ: Թե ինչո՞ւ է արեւապաշտ հայի դրոշի ծիրանագույնը կամ ոսկե դեղինը դարձել նարնջագույն՝ կարծում ենք՝ մեկնաբանման կարիք չունի: Իսկ պետական դրոշը հաստատած Հայաստանի առաջին հանրապետության կառավարության որոշման մեջ դրոշի գույների հերթականությունը որոշարկված չէ, ընդունվել է կամայական և այդպես էլ նշվում է:

Զինանշան
        1992թ. ապրիլի 19-ին հաստատվել է «ՀՀ օրենքը Հայաստանի Հանարպետության զինանշանի մասին»: Համաձայն այս օրենքի՝ 1920թ. հուլիսին ընդունված ճարտարապետ Ալ. Թամանյանի եւ նկարիչ Հ. Կոջոյանի հեղինակած զինանշանըն ընդունվել է ՀՀ պետական զինանշան: Այնուհետեւ ձեւակերպվել է Սահմանադրության հոդված 13-ում ներկայացված նկարագրությունը: Թվում է, թե օրենքով հաստատվածն ու Սահմանադրությամբ ամրագրվածը պետք է չտարբերվեն եւ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը պետք է լինի: Դիտողունակ մարդիկ համեմատել են 1920թ. զինանշանը ՀՀ այսօրվա զինանշանի հետ եւ արձանագրել 23 փոփոխություն («Երկիր» 26.05. 2001թ.):
    Հայկականության թշնամիները խմբագրել են ազգ-անհատ, անհատ-ազգ կապն ապահովող մեր խորհրդանիշերից մեկը եւ այն դարձրել անուժ, անզոր: Նրանք փորձում են զրկել մեզ մեր պատմական հիշողությունից՝ այլասերելով ազգի ժառանգականությունը:
      Նախ՝ ուշադրություն դարձնենք զինանշանի սահմանադրական ձեւակերպման վերջին տողին՝ «…պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն»:
    Ինչպե՞ս է պատահել, որ պետության զինանշանի բաղադրիչ են նշվել շղթան եւ ժապավենը՝ առանց հստակեցնելու դրանց խորհուրդը, այսինքն՝ չի տրվել համապատասխան պատկերը (շղթան, եթե կտրտված չէ, կարող է շղթայել, ժապավենն էլ՝ եթե չի միացնում, ամբողջացնում, դառնում է անիմաստ): Ի՞նչ տրամաբանությամբ է գրիչը փոխարինվել ճյուղով: Գիրն ու ուսումն այդքան չարժեւորող ազգ ե՞նք, որ մարմին զորացնող երկու տարր է գրանցվել զինանշանի համար, բայց ոչ մեկը՝ մտքի ու հոգու: «Հասկերի խուրձ» արտահայտությունն էլ տարօրինակ է հնչում: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է զինանշանի վրա հասկերի խուրձ պատկերվի, որ խոտի խրձին չնույնանա: Ձեւակերպողները, հավանաբար, խուրձն ու փունջը չեն տարբերել: Այսքանը՝ ասվածի, ամրագրվածի մասին: Մնացյալը կատարվեց հետո. օգտվելով Սահմանադրության հոդվածի թերասացությունից՝ զինանշանը զրկեցին ոգուց՝ հայկականությունից, եւ այն մեզ համար դարձրին «գերբ»: Նշենք անաղմուկ կատարված այս փոփոխություններից մի քանիսը:
     Մռնչացող, բերանը բաց, լեզուն հանած, թշնամիներին հոշոտելու պատրաստ առյուծը դարձել է բերանփակ, հեզ ու խոնարհ: Պատահական չէ, որ այսօր հեռուստաեթերից հնչեցվում է արյուծ, մրնչալ, կարավարություն, բայց՝ Գեռմանիա, գռանդ, գռավել…
      Իսկ մեր պետականությանն սպառնացողներին ծվատելու, քրքրելու սպառնալիքն աչքերում, իր հզոր թեւով զինանշանը գրկած արծիվը մեզ հրամցվող տարբերակում ետնապատկեր է: Նրան մեր պետականությունը պաշտպանելու թույլտվություն չի տրվել:
       Ջրհեղեղի ժամանակներն անցել են, բայց Մասիսի ստորոտում (ըստ որում՝ ձեւակերպման մեջ Մասիսը «Արարատ» է կոչվում) պատկերված ջուրը հավանաբար մեզ նորից ջրհեղեղով է սպառնում: Եվ ամենակարեւորը՝ զինանշանի վրա գրված չէ «Հայաստանի Հանրապետություն»: Այսինքն՝ մեր զինանշանն անհասցե է. ով ուզենա՝ տեր կկանգնի, եթե, իհարկե, որեւէ մեկին գրավի այս ապազգայնացնող հակասությունների փունջը: Իսկ Արարատ գաղափարագրի իմաստն այսօր երկատված է. ի՞նչ ենք հասկանում Արարատ ասելով՝ և’ Մասիս լեռը, և’ Հայկական լեռնաշխարհը: Որպեսզի վերաիմաստավորենք այս կարևորագույն խորհրդանիշը, պետք է բառարմատի վերլուծություն կատարվի՝ վեր կանգնելով լեզվաբանության մեջ արմատավորված կեղծ կաղապարներից: Ար-ը, մեր կարծիքով, արտահայտում է ծագման, սերման, զորության իմաստ: Հայերենում արմատի կրկնությամբ բառը ստանում է բացարձակի, անհամեմատելիի արժեք: Ար-ար կրկնավոր արմատը արարչագործության համակարգի տարր է՝ արարչագործության բաղադրիչներից մեկը. Արար-ի, արար-ել, արար-ած, արար-ատ: Կրկնենք վերը արդեն նշված միտքը՝ Արարիչը արարել է Արի ցեղը Արարատում: «Արարատ» խորհրդանիշը բովանդակազրկվել, դարձել է սոսկ լեռան անուն միտումնավոր՝ մեզ՝ հայերիս կամայական ծագում վերագրելու նպատակով: Արարատը դա տարածք է՝ Արարատյան (Հայկական) լեռնաշխարհն է, որտեղ կանգ է առել և փրկվել «Նոյյան տապան»-ը: Եվ սա շատ էական հասկացություն է՝ տապանը կանգ է առել ոչ թե Արարատի գագաթին, այլ՝ հանգրվանել է Արարատյան լեռնաշխարհում՝ «փրկություն» ստանալով բնիկներից՝ հայերից: Ահա թե ինչ խորհուրդից և խորհրդանշանից են փորձում զրկել հայությանը:

Օրհներգ
     Պետական օրհներգին առաջադրվող պահանջներն են՝ ազգային, վեհացնող, խրոխտ երաժշտություն, անցյալը, ներկան եւ ապագան կապող՝ հայրենասիրության, նվիրումի մղող եւ լուսավոր ապագայի հույս ներշնչող շարադրանք:
     Հայաստանի Հանրապետության օրհներգը, բազմաթիվ կարկատաններով, աղքատի հագուստի տպավորություն է թողնում: Զավեշտ է. անկախություն ձեռք բերեցինք, իսկ օրհներգ ստեղծել չկարողացանք եւ «Իտալացի աղջկա երգի» անունը դրեցինք «Օրհներգ», որն իր կաղ հանգերով, անտրամաբանական շարադրանքով, անհարթ ոճով շփոթության է մատնում իրեն հայ զգացող յուրաքանչյուր մարդու:
Առաջին քառատողը տարակուսանք է առաջացնում՝
«Մեր հայրենիք, Ազատ, Անկախ
Որ ապրել է դարեդար
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, Անկախ Հայաստան»:
   Բոլորիս է հայտնի, որ      մեր հայրենիքը վերջին հազարամյակում, ցավոք, «դարեդար» ազատ ու անկախ չի ապրել: Եթե «ազատ ու անկախ»-ը այսօրվան է վերաբերում, այդ դեպքում ինչու՞  է մեր հայրենիքի ապրելու փաստն անցյալ կատարյալով նշվում, իսկ որդիքը՝ հայրենիքից հեռու:
       Երկրորդ քառատողը դրոշի մասին՝ օրհներգի բնույթին անհարիր, ողբերգության երանգով զեղում է: Հաջորդ քառատողը նորից դրոշի մասին է՝ անգրագետ շարադրանքով: Իսկ վերջին քառատողը հուսահատվածի խոհափիլիսոփայական մխիթարանք է. օրհներգն ավարտվում է «զոհվել» բառով, իսկ ապրելու, բարգավաճելու, հայրենիք շենացնելու, վերատիրելու մասին՝ ո’չ մի խոսք: Մնում է ենթադրել, որ… թշնամու մատը խառն է այս գործին:

Դրամ
    Դրամը տնտեսությունը կազմակերպելու միջոց է, որը     հասարակական – պետական հարաբերություններում խիստ կարեւորվել է եւ միջոցից վերածվել նպատակի: Դրամը պետականության խորհրդանիշ կարող էր եւ չհամարվել, բայց աշխարհը, ցավոք, դարձել է նյութապաշտ, հանրային ու պետական հարաբերությունների հոգեբանությունն էլ՝ դրամին գերի: «Դրամը» մեր լեզվամտածողությամբ հավաքական իմաստ արտահայտող բառ է, եւ փողի միավոր դարձնելը ճիշտ չէր: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է հարմարվել այն մտքին, որ «լուման» դրամ չէ:
    Պետության համար սեփական փողի շրջանառության տարածք ունենալն անկախ, ինքնավար լինելու անհրաժեշտ պայման է, եւ միայն այդքանով դրամը պետք է տեղ զբաղեցնի պետական խորհրդանիշերի շարքում:
     Խորհրդանիշերի համակարգն անաղարտ պահելը, դրանցով սերունդ կրթելն ու դաստիարակելն ազգային դիմագիծը չկորցնելու, հարատեւելու, հայության առաքելությունն իրականացնելու լավագույն միջոցն է: Ներկայումս մեր պետության ո’չ ներքին, ո’չ էլ արտաքին քաղաքականության մեջ հայոց խորհրդանիշերի համակարգը լիարժեք չի գործում: Եղածը, ընդամենը, մեր ունեցածի ծաղրանկարն է: Կարելի է ասել, որ խաթարված է ազգային ներուժի բացահայտման, իրացման բնականոն ընթացքը:

Առաջարկում ենք.
        Հաշվի առնելով մեր վերլուծությունները, կատարել պետական խորհրդանիշերի փոփոխություն.
       Ներկայացնում ենք պետական խորհրդանիշերի մեր առաջարկները՝
- Դրոշ – ծիրանի, արևի շողերով,
- Զինանշանի տարրեր – հավերժության նշան (ազգի հարատևություն), ուժ և իշխանություն (առյուծ և արծիվ),  միտք գրիչ և գիրք (վրան Այբ-Քե), բերք ու բարիք – հասկ, նուռ, Մասիսներ – Հայկական լեռնաշխարհ, սուր, գայիսոն և թագ – պետականություն:
 – Օրհներգ – զինանշանի և դրոշի նկարագիրը, նշվի հայ, հայրենիք, անցյալ-ներկա-ապագա կապը, երաժշտությունը՝ խրոխտ, վեհ, հայաշունչ:
- Ընդունել խորհրդանիշերի մասին Օրենք: Օրենքում ամրագրել խորհրդանիշերի ձևավորման կարգը: Ներկայացնել պետական խորհրդանիշերի մեկնաբանությունը, կիրառման ոլորտը, օգտագործելու լիազորություն ունեցողներին: Նշել կրթադաստիարակչական նշանակություն ունեցող բարոյակերպարային, պատմաաշխարհագրական խորհրդանիշերը, պետական քարոզչության միջոցները:
- Ստեղծել հայկական խորհրդանիշերի Հանրագիտարան, որը կներառի խորհրդանիշերի ողջ հայտնի համակարգը:

Մառ Մարտիրոսյան
Հայ Արիական Միաբանության
կառույցների համակարգող

Հ. Գ. – Սույն աշխատությունը գրելիս հեղինակն օգտվել է «Մաշտոց Միավորում» հ/կ նախագահ Նուրիս Բեժանյանի նույնանուն հոդվածից:

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ
Ճ Ի Ր Ա Ն Ն Ե Ր ՈՒ Մ

    Խոսակցություններն էլեկտրավարձի (նաև՝ ընդհանուր թանկացումների) շուրջ չեն մարում: Դեռ ձմեռնամուտից ճարահատյալ եռանդով անխնա ծառահատման սպանդը հրամայաբար պահանջում է վերստին բարձրացնել ցավոտ այս թեման: Տևական նենգածին թանկացումների մասին ակնարկները այս անգամ չուբայսների ու սրանց տերերի կողմից դեպի մեզ շպրտված փորձաքարեր են: Իսկ կարո՞ղ ենք դիմակայել: Այս հարցի պատասխանն է ուրվագծվում ստորև հոդվածում:

Թանկ լույսի խավար առկայծումները
     Էներգետիկ դաշտ է համայն Տիեզերքը: Բնության մեջ ամենայն ինչ՝ շնչավոր, թե անշունչ (մարդը, քարը, բույսը և այլն), ունեն էլեկտրական լիցք: Ասում են, նույնիսկ մարդու սիրտն է աշխատում էլեկտրական իմպուլսների շնորհիվ: Սակայն, ծով էներգիայի մեջ ձմռան ամիսներին հայտնվում ենք ցրտի ճիրաններում: Էլեկտրականություն հասկացությունն ամբողջովին կլանում է մեր կենսակերպը: Ցուրտ օրերին էլեկտրաթեման գրավում է առաջին տեղը, առաջ անցնելով մասամբ իրենից առաջացած հետևանք-արտագաղթին:
      Կվտ-ի համար 25 դրամը խնայելով (մի կտոր հացի համար) տաքանում ենք սեփական մարմնի ջերմությամբ: Անշուշտ, այս ամբողջը միայն ներհանրապետական ծագում ունեցող երևույթ չէ, բայց սեփական անհեռատեսությունը առավել ճնշիչ է… Այնուհանդերձ, խնդիրն այն չէ, թե ինչո՞ւ է այսպես, այլ այն, թե ինչ անել այս իրավիճակում: Թերևս նաև «այսպես» է ուրվագծվում:
  «Վտանգավոր է չափից ավելին ցանկանալ» (Հերոդոտոս):
      Այսօր քաղաքական դաշտում որոշ հետադիմական և օտարահաճ շահախնդիր ուժերի հովանավորությամբ ու ղեկավարությամբ ժամանակ առ ժամանակ տարբեր մեթոդներով՝ բացահայտ կամ քողարկված ձևով, հակադիր շահեր ներկայացնող մի շարք երկրների վրա ճնշամիջոցներ կիրառելու արդիական չարանենգ ձևերից է «միջազգային ստանդարտներով» թելադրված կենսական առաջին անհրաժեշտության ծառայությունների գների պարտադիր բարձրացումը, առանց հաշվի առնելու տվյալ ժողովրդի կենսամակարդակը և սպառողական զամբյուղի «պարունակությունը»: Ինչ-որ տեղ կարելի է հասկանալ ներմուծվող նյութի՝ գազի, նավթի թանկացումը: Բայց ինչու «ստանդարտացնել» ջրի և ՀԱԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիան: Վերջինիս բարձրացումով է մասամբ պատճառաբանվում նաև ջրի՝ վճարինը: Պետք է կանխել մեկը մյուսով պայմանավորված թանկացումները՝ չեզոքացնելով հոսանքի գնի աճման վերաբերյալ ակնարկներն անգամ, որ կողմից էլ որ դրանք գուժելու լինեն:
     Էներգակիրներով հարուստ տերությունները (վառ օրի-   նակ է Թուրքմենստանը) արհամարհելով (կամ՝ առայժմ ճնշման չենթարկվելով) տխրահռչակ սակագնային խտրական քաղաքականությանը, իրենց ժողովրդին մատակարարվող ծառայությունների գները սահմանել են գրեթե խորհրդանշական չափի: Եվ չգիտես ինչու, մեր դեպքում, բավական չէ, որ Ռուսաստանի համեմատ Հայաստանում «լույսի» գինը բարձր է մոտ 3 անգամ, բայց դեռ էլի թանկացման տագնապը կախված է օդում: Միևնույն է, չարանենգ ուժերին պետք է ամեն կերպ «ապահովել» մեզ համար թանկ կյանք, որպեսզի անցյալի մութ ու ցուրտ տարիներին հանելուկային ձևով էլեկտրաէներգիայի «դեֆիցիտի» պատճառով առաջացած արտագաղթը հանկարծ չդադարի:
     Հայաստանում ներկայիս պայմաններում առանց այն էլ դժվարամատչելի կվտ-ի դրամ – արժեքի էլ ավելի բարձրացումն անապահով ընտանիքների աղքատ կեցությունը կխորացնի ընդհուպ մինչև լիակատար անվճարունակության:  Այս դեպքում զանգվածային անջատումները ձեռնտու չեն լինի հենց անջատողներին: Եվ արդյո՞ք մութ ու ցուրտ վիճակում նստել չուզողներին ակամա չենք խթանի հնարամտորեն նորանոր ուղիներ փնտրելու էլեկտրագողության հնարավորության բնագավառում:
        Այսպիսով, պարզորոշ է դառնում Արցախի ապագայի շահարկման հարցում արտերկրյա մեր ոչ բարեկամների «մտահոգության» և դրանից բխող Հայաստանը ջլատող առկա դժվարությունների միջև եղած կապը: Եվ, որպեսզի մութ ուժերն իրենց դավերը Արարչական Երկրի հանդեպ ավարտին հասցնեն, այսօր էլ դեռ ուզում են էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու նոր հող նախապատրաստել՝ էժան ու շատ էներգիա արտադրող Հայկական ատոմակայանի նպատակահարմարության վերաբերող անհիմն հակափաստարկներ հորինելով:
Հակակշիռ չունեցածի համար
     Անցյալի անլույս տարիների ազգովի «էլեկտրիկ» դար-   ձած մեր ժողովրդի տնտեսաքաղաքական շահերի հետապնդման արդյունքում, այսօրվա իրողությունների նոր մոտեցմամբ ձեռք բերած թույլ ու աղքատիկ արժեթղթերը կարելի է ուժեղացնել ու հարստացնել աշխատաոճում ունենալով հետևյալ՝ «լիարժեք օգտվել մի բանից, որն արդեն կայացած է» շարադրանքում հղկված բանաձևի կիրառմամբ, ընդհանուր մինչև բազմազգ դիտորդների Հայկական ԱԷԿ-ի շահագործման ավարտի համար սահմանած (դարձյալ ուրիշի կողմից փոփոխության ենթակա) 2015թ.: Որ թվին էլ որ դադարեցվելու լինի էլեկտրակայանի աշխատանքը, հուսով լինենք, մինչ այդ, մեջքներս ուղղած, ամուր կանգնած կլինենք ինքնուրույնաբար որոշելու, թե մեզ ինչն է հարմար, ինչը ոչ…
    Այնուհանդերձ, պարզ է մի բան, որ չունեցած էներգակիրների դիմաց հակակշիռ ՀԱԷԿ-ը դեռ ստեղծման օրից է նվաճել իրավունքը, լինել միջազգային շահագրգիռ շրջանակների ուշադրության կենտրոնում, իսկ մեզ էլ պետք է առավել ևս այսօր վարպետորեն օգտվել այդ «ուշադրությունից»: Քիչ բան չէ լինել ատոմակայաններ ունեցող աշխարհի 33 երկրների հետ միևնույն թիմում: Այժմ պատասխանն իր մեջ պարունակող հարցադրումը: Հայկական ատոմային էլեկտրակայանն արդյոք մեր լրջագույն հաղթաթուղթը չէ՞ տնտեսական և ռազմավարական իր նշանակությամբ: Ինչո՞ւ միջազգային տնտեսաքաղաքական խաղերում չշահարկենք կայանի, որպես այդ խաղերում նախանձելի, թանկագույն խաղագումար լինելու փաստը: Միակ հարստության՝ «սև ոսկու» պաշարներն իրենց բնորոշ մեծ խաբեությամբ ուռճացնելով, վայ-հարևանները դրանից հաղթաթուղթ են սարքել և շարունակ թափահարելով, հզորների աչքն են խոթում, մշտապես ցանկանալով շահել նրանց հովանավորությունը նաև՝ Արցախի հարցում: Ընդերքը խտրություն չի դնում, ամենայն հավանականությամբ (ըստ մասնագետների) Հայաստանի հողն էլ նման հարստություններ ունի, պարզապես մեր պայմաններում դրանք գտնելու, արդյունահանելու միջոցներն են թանկ: Այո’, առայժմ չունենք էներգակիր, բայց չէ՞ որ ունենք նրա արգասիքներից գլխավորը՝ Մեծամորի ԱԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիան:

«Ի՞նչ են ուզում մեր խեղճ ջանից» թե՛ դրսից, թե՛ ներսից
       Ինչպես ասվեց, աշխարհի 33 երկրների (նշանակում է 32 երկրներ պետք է մեզ լավ հասկանան, իսկ մնացածները՝ երկյուղածությամբ հարգանք տածեն) ատոմակայանների էներգաբլոկները կարծես յուրահատուկ ձևով հազարավոր (գուցե տասնյակ) միջուկային մարտագլխիկների դերակատարությունն ունեն, այն տարբերությամբ, որ այստեղ քանակով իսկականներին խիստ զիջող այսօրվա տվյալներով 441 խաղաղ «մարտագլխիկ» – էլեկտրաբլոկներն իրենց գոյության ընթացքում «պարապ» չեն մնում՝ տրոհվելով մաշվում են՝ լույս ու ջերմություն սփռելով շուրջբոլորը:
      Ասել կուզի, մեր գիտական ներուժը նկատի ունենալով, ինչո՞վ ենք պակաս միջուկային ոչ մեծ տերություններից: Մեծ օգտակար գործողության գործակից և էլեկտրաէներգիայի արտադրանքի ցածր ինքնարժեք ունեցող տարածաշրջանում վախ ու նախանձ առաջացնող կայանն ինչ-որ տեղ դարձել է մեր անվտանգության յուրահատուկ պաշտպանիչ վահանը, նաև՝ ծանրակշիռ գործոն միջազգային փոխհարաբերություններում: Եվ վերջապես, իր 40% էլեկտրաէներգիայի առյուծի բաժնով ՀԱԷԿ-ը հնարավորության աղբյուր է մեզ պարտադրած ստանդարտային էլեկտրավարձը վերանայելու գործում միջազգային կազմակերպությունների «հանդուրժողականությունը» շահելու և հայաստանցիներիս գերակշիռ անվճարունակ հատվածի կվտ-ի գնի իջեցման երազանքի իրականացման համար: Սրանով նաև՝ հիշեցում նախագահական վերևներում մինչ այսօր լռության մատնած 98-ի ընտրություններում էլեկտրավարձի իջեցման խոստումը կատարելու համար:
    Հայ զինվորը հարյուրամյակներ անց դյուցազնակռվով ազատագրելով Պատմական Հայաստանի մի մասը, վերահաստատեց մեր մշտագո տեսակի՝ Հայ-Արիների շարունակականությունը: Բայց անկախացած Հայաստանի ձեռք բերած հաղթանակը իրոք դժվար ճանապարհ է անցնում, քանզի ՀՀ-ն հաշվի է նստում միջազգային հորջորջվող արժան-չարժանների հետ, միաժամանակ նրանց պարտադրմամբ էլեկտրավարձը բարձրացվում է հայ սպառողի գրպանին անհարիր սանդղակի՝ իր. «ծաղկող» բոլոր տխուր հետևանքներով: Այսպես կոչված միջազգայնորեն հաստատագրված սակագնային էլեկտրավարձի խորհրդանշական էժանացումն անգամ հնարավոր կդարձնի թե՛ ուղղակի, թե՛ (որ ոչ պակաս կարևոր է ու հրատապ) հոգեբանական ներգործությամբ կանխել առկա դժվարությունների պատճառով երկրից հեռանալ ցանկացողների (և ոչ միայն) մտադրությունները: Պետք է ամեն գնով դադարեցնել արտագաղթը, խթանել՝ ներգաղթը: Մեր ժողովրդի համար նույնիսկ այս ոչ նպաստավոր կենսապայմաններում որևէ բանի էժանացման պահանջ, երբ դա այսօր կախված է հիմնականում մասնավորից. շուկայից, այլ բաներից, կհամարվի անօգուտ, անհիմն, բացի միայն պետական իրավասությամբ արտադրվող էլեկտրաէներգիայի վճարի իջեցումից, որի իրականացման համար շնորհիվ ՀԱԷԿ-ի, նշմարվում են բոլոր նախադրյալները: Բայց…

Իրար օգնենք, որ չհոգնենք
       Կամ նույնքան կիլովատի զիջում անել 65-ն անց բնակիչ ունեցող ընտանիքներին: Առաջարկության կարևորությունը ստիպում է մեկ անգամ ևս հիշել, որ էլեկտրականությունն ընդհանրապես և էներգակիրները՝ մասնավորապես, վաղուց են դարձել մեծ քաղաքականության խաղերի կիզակետը: Իսկ այդ կիզակետում Ժողովուրդը կորցրել է հույսն էլեկտրացավի առողջացման հանդեպ, իսկ հույսը պահանջկոտ չէ. աննշան դրական մի տեղաշարժից անգամ վերականգնվում է: Այսքանից հետո ամփոփ, հակիրճ կոչ-հորդոր.
  – Ատոմակայան, դրանից էլ և էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող երկիրը ճկուն քաղաքականության դեպքում ի զորու է ինքնուրույնաբար որոշել էլեկտրաէներգիայի սակագինը: Կարծում եմ՝ պետական մակարդակով միջազգային ատյաններում դիվանագիտական համապատասխան մոտեցմամբ բազմիցս փաստարկելով այս արդեն կոչ-պահանջը, թերևս հնարավոր դառնա էլեկտրավարձը համապատասխանեցնել մոտ 95 տոկոս ժողովրդի գրպանին, իհարկե, մինչև ապագա բարեկեցիկ ժամանակները: Իսկ այնուհետև, Աստված գիտի… Այս և այլ փորձություններից արժանապատվորեն դուրս ելնել կարողանալու և լիարժեք հավատավոր կյանքով ապրելու հանրագումարն է միայն երաշխիքը հուսաշող հեռուների: Իսկ մինչ գալիք լավ օրերը… Հաշվի առնելով այն փաստը, որ 1993-94թթ. անհոսանք և անջեռուցում ցրտաշունչ ձմեռները բացասական ազդեցություն են թողել մարդկանց առողջության վրա, ցանկալի է գոնե ձմռան ամիսներին ընդամենը 50 կվտ չափով դրամական փոխհատուցում տալ «այրվածքներից» խուսափելու համար գործել եղած (նույնիսկ չեղած… հիշենք հարևաններին) հնարավորությունների առավելագույնով:
Եվ նորից նույն «երգը»
       Դեռ հասկանալի է, Հայաստանին տրվող վարկերի պատճառով պատկան մարմինների ինչ-որ տեղ պատանդված, մեղմ ասած, կաշկանդվածության պատճառը, որն ավելի պարզորոշ արտահայտվեց հայկական էլեկտրացանցերի օտարի կողմից սեփականաշնորհելուց հետո: Բայց մինչ այդ արդյոք առավելագո՞ւնս է հաշվարկում, փորձում հնարավոր ելքերը՝ չզրկվելով միաժամանակ տնտեսության վերականգնմանը միտված դրամաշնորհներից, միաժամանակ ներկայացնելով նաև փոխզիջումային մեր շահախնդիր պայմանները: Ներկա և առաջիկա ոչ դյուրին բանակցությունների գործառույթների ժամանակ թղթապանակներում որպես առաջին էջ ունենալով այս հիշեցում-խաղագումարը գուցեև լուծվի էլեկտրավարձի հիմնախնդրի գոնե նվազագույնը՝ հօգուտ հայ սպառողի: Ինչո՞ւ ատոմակայան ունեցող  երկրներից մեկի՝ Հայաստանի կողմից չփորձել հանդես բերել նախաձեռնություն՝ միավորելու «խաղաղ միջուկային» երկրների տնտեսա-քաղաքա-ռազմավարական շահերը՝ հանուն աշխարհակենսական բարեկեցիկ, անվտանգ գոյակցության: Այսինքն՝ պետք է ստեղծել մի միություն, որտեղ միահամուռ ուժերով կբացառվեն անդամ երկրներից մեկի աղքատության արդյունքում առաջացած տարաբնույթ բացասական երևույթները, քանզի անսալով կյանքի իրատեսականին, այսուհանդերձ, ապահովության խնդիրները համակողմանի հարթելով միայն կարելի է զարգացնել տնտեսության առաջընթացը պայմանավորող կենսատու զարկերակի՝ ՀԱԷԿ-ի էլեկտրաէներգիա արտադրելու ներդաշնակ կարողունակությունը:

«Սև ոսկի» չէ, բայց տեղով ոսկի է
       Դեռևս կայանի «ծերացման» հետևանքով ռեակտորները հանգցնելու միտումն անգամ մեզ կապահովի վիթխարի միջոցներով: Վերստին հաստատվում է ՀԱԷԿ-ի՝ տեղով մեծ հարստություն լինելու փաստը: Որպես երկար տարիների ատոմակայան բանեցնելու մեծ փորձ ու ավանդույթ ունեցող օրինակելի պետություն, մեզ նորից հնարավորություն կտրվի մեծ միջոցներով (այս անգամ Եվրամիության կողմից) կառուցելու այլընտրանքային, գուցե գիտության ուսումնասիրությունների փուլում մշակվող կամ արդեն պատրաստ նոր նախագծով գերժամանակակից, գերհզոր էլեկտրակայան: Ըստ երևույթին, ստեղծվելիք նորն էլ դարձյալ քաղաքական նկատառումներով տեղիք կտա հակասական երևույթների, մինչդեռ Արարչի՝ մարդու նորմալ կենսագործունեության համար ստեղծած ամեն ինչի, հիմքում դրված է Բարության Խորհուրդը Մարդ-Աստվածների պաշտպանությամբ: Ուղղակի Չարին սնող պարարտ հող հանդիսացող որկրամոլությունը և չափից ավելին ցանկանալն է, որ ծնում է հատկապես մեր անհանգիստ վերջին երկու դարերում ահագնացող անիրավությունները:
Սամվել Սմբատյան

Հ.Գ. – Մենք կարծում ենք, որ ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև մյուս սակագների ու հացի թանկացումները մտադրված հակահայ քաղաքականության հետևանքին և այսօր ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությունները միաձուլված են ու ցավոք ենթարկվում են դրսի ճնշմանը, առաջնորդվում ապազգային ուժերի թելադրանքով: 
արձագանք

Սիրելի Կարեն, ողջույններ
(պատասխան նամակին)

       Ստացել եմ քո այնքան հուզիչ, միայն ազգանվեր, հային հասու գրածդ նամակը: Դա հոգու, հայի կարոտած հոգու, բառերով, արտահայտված լույսի սփռում էր… Մեծն Նժդեհի խոսքերն են. «Արդար լինելու համար՝ մարդկանց մեջ թեկուզ թշնամիդ լինեն-փնտրիր նախ նրանց լուսավոր կողմերը»: Նամակդ ես կարդացի բուժաշխատողների առավոտյան հավաքում… բնական և հուզիչ էր, երբ բոլորի աչքերում արցունքներ կային: Եվ Արամի «ինքնաձիգով նկարը տեսնելով, յուրաքանչյուրն իր մտքում արդեն ստեղծել էր իր Արամի պատկերը… նրա տված հարցերը և քո տված մեկնաբանությունները՝ պատասխանները, հույզերի, հայրենաբաղձ հոգու խտացած առարկայացումներ էին, ամենակարող՝ հայեցի գրագետ լեզվով…
       Բոլորս ուրախ ենք, որ Արամի նման հա’յ զավակ ունենք և «իսկական Նժդեհի զինվոր է»: Ո՞վ գիտի, գուցե հենց Արամին է բախտ վիճակվելու շտկելու դարերի անարդարությունները մեր ազգի նկատմամբ, հայ ազգի կատարմանը…
      Ծանր ժամանակներ ենք ապրում: Աշխարհի ուժեղները ամենուրեք իրենց կամքն են թելադրում: Ստեղծում են նոր համամարդկային կամք, որը ժխտում է ազգային պետության գաղափարը, ժխտում է հոգևոր ու բարոյական հասարակության սկզբունքները, ազգային հոգեբանությունը, միասնականությունը: Աշխարհի միաբևեռացումը օր-օրի մեր ձեռքից խլում է մեր պապերի՝ դարերի ընթացքում ստեղծած մեր ազգային ավանդույթներն ու հոգևոր արժեքները… Կարևոր դրսևորում, որով ոչ միայն մենք, այլև յուրաքանչյուր ազգ պահպանում է իր կերպարը… Ահա թե ինչու օր-օրի ավելի ու ավելի է կարևորվում Ազգին վերաբերող հոգևոր արժեքների պահպանումն ու ազգային պետության ամրապնդումը: Կարևոր է, որ Ազգի գիտակցությունը զերծ պահվի ամենօրյա կործանիչ ներարկումներից, որը աննկատ նրան հեռացնում է իր արմատներից… ճնշվում է ազգային գենը… Չմոռանանք, որ դարերի տառապանքերի միջով անցած հայ գենին ոչ մի հարամի ի վիճակի չեղավ փող խաղացնելու, ի վիճակի չեղավ դիմազրկելու մեր մշակույթը…
      Ժամանակի թելադրանքն է, որ առավել պիտի փայփայենք այն մասունքները, որոնք բխում են մեր ազգի էությունից… Եվ ահա թե ինչու անգնահատելի արժեքավորում է ստանում, սիրելի Կարեն, քո գրած նամակը Հոլանդիայից, և մեր բոլորիս թոռնիկի Արամ Մանուկյանի արդեն ուշադրությունը գրավող և անհրաժեշտ հարցադրումները… մի բան, որ հայրենիքում բնակվող Արամի սակավ հասակակիցներին գուցե հետաքրքրի կամ կարող լինեն այդպիսի հասունացում ունենալ, որ այդպիսի հարցեր պարզաբանեին:
        Նամակիս ուշացման պատճառն այն էր, որ երբ գտնվում էի «Հայ-Արիներ» թերթի խմբագրությունում, քո հուզիչ նամակը կարդաց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, և խնդրեց այն իրենց թերթում տպագրելու… Հոկտեմբերի 6-ին և 7-ին Խուստուփի լանջում Նժդեհի մասունքների ուխտագնացության օրն էր… Արմենը բերեց թերթի հերթական համարը, որը և նամակի հետ ուղարկում եմ: Չգիտեմ ինչու, ներշնչվածություն ունեմ, որ նամակը քեզ չի հասնելու… Տեսնենք: Մյուս նամակը կլինի ավելի բովանդակալից: Համբուրիր իմ կողմից Արամին և թող իմանա, որ հայրենիքում ինքն արդեն հայտնի «Նժդեհի զինվորն է»:
    Համբույրներս Մարիամիկին (իմ թոռի նույն անունն է կրում) և ջերմ բարևներս տիկնոջդ՝ Նինային…
      Համբուրում եմ, միշտ Ձեր Արցախ Բունիաթյան, ք. Բերձոր: Ընդունեք տիկնոջս՝ Սոնայի ջերմ բարևները:

(Այսու պատասխանված նամակը
«Հայ-Արիներ» պարբերականի
 2003թ. հոկտեմբերի թիվ 11(22) համարում, 21-22 էջ)

Հ Ա Յ Ո Ց   Ա Յ Բ ՈՒ Բ Ե Ն Ը
ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ՈՒՂԵՐՁ
ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ

       Աստված ամեն ազգի մի առաքելություն է տվել: Հայերիս տվել է լեզու, որը պարունակում է ԱՍՏԾՈ խոսքը, միտքը, մտածողությունը: ԱՍՏՎԱԾ մի տեղ պետք է իր խոսքը պահպաներ, որպեսզի հաստատի իր ներկայությունը մարդու կյանքում: Եվ տիեզերքի ամենաբարձրագույն բանը՝ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ, վստահել է մեզ՝ ՀԱՅԵՐԻՍ:
      Հայոց լեզվով կարող ես Աստվածային մտածողությունը ըմբռնել, հասկանալ, կարող ես Աստծո հետ երկխոսել պարզապես:
       ԱՍՏՎԱԾ բառից օտարում ենք Տ տառը և ԱՍՎԱԾԸ դառնում է Աստծուն ճանաչելու վայրն ու տիրույթը:
        Լեզվագիտության տեսանկյունից հայոց լեզուն ունի լեզվային անսահման հնարավորություններ մաքուր հնչյունների քանակ, մաքուր հնչյունակազմ, մեկ հնչյուն մեկ տառ սկզբունքային կառուցվածք: Հայոց լեզուն միակ բնահունչ լեզուն է՝ խոսելու ժամանակ մարդը ոչ մի մկանային համակարգ չի լարում:
      ՈՒսումնասիրվել են մարդկության պատմության ընթացքում գոյություն ունեցող 12 այբուբեններ, որոնց ներքին տրամաբանությունը, օրինաչափությունները բնական, ճշգրիտ գիտությունների տեսանկյունից, բացի ՀԱՅՈՑ այբուբենի, հիմնականում պայմանական են:
      Հնչյունները ազգություն չունեն: Այսինքն հնչյունների տիրույթում բոլոր ազգերը նույնն են: Այսինքն հնչյունների Հարթությունում «ազգություն» տարբերակում գոյություն չունի: Պատմական և ներկա լեզուների մեջ գոյություն ունի մեկ լեզու, որով երևույթը արարչային բնութագրում ունի: Մենք այդ լեզվի կրողն ենք, հայ մարմնի մեջ ԱՍՏՎԱԾ պահում է իր գանձերը:
      Հայոց լեզուն էությունների լեզու է: Հայոց լեզվի բառերը ցուցանում են երևույթի էությունը: Եթե հայոց լեզվով արտաբերված բառը ցուցանում է երևույթի պայմանական կամ մասնավոր հատկանիշ, ապա տվյալ բառը հայերեն չէ:
Երբ որ հայ մարդը լեզվային համակարգը կեղծում է և այդ համակարգը խաթարվում է, Աստված արձակում է /ԹՈՒՐՔ/ «Թուր Քրիստոսի» կոչվող ազգ-գործիքը, կտրում է ավելորդը, թողնելով այն, ինչը մաքուր և անաղարտ է:
    Հայոց այբուբենի մեջ թաքնագրված են բոլոր գիտությունները՝ միջուկային ֆիզիկան, քիմիան, Մենդելեևի պարբերական աղյուսակը, գենետիկ կոդերը, բացարձակ պատմությունը, գիտություններ որոնք մարդկությանը հայտնի չեն:
       Յուրաքանչյուր տառ ունի տառաձև, անուն, կարգաթիվ, որը չի փոխվել 1600 տարվա ընթացքում, թվային արժեք: Նշված հատկանիշերը համադրելով Աստվածաշնչյան խոսքի հետ, կարող ենք հասկանալ թաքնագրային ամբողջ լեզուն: Այսինքն, մեր առորյա լեզվի մեջ ծածկագրված է գերգիտությունների համակարգ:
Օրինակ գրում ենք՝ ՈՍԿԻ: Այբուբենի մեջ «Ո»-ն 24-րդն է, «Ս»-ն՝ 29-ը, «Կ»-ն՝ 15-ը, «Ի»-ն՝ 11-ը, Գումարը կազմում է 79: Մենդելեևի Պարբերական շարքում՝ ՈՍԿԻՆ 79-րդ տարրն է: Պարզ է, որ Մեսրոպ Մաշտոցի ժամանակ պատկերացում չունեին Մենդելեևի պարբերական աղյուսակի մասին: Հյուլեի մասին ինչ-որ բան գիտեին և ոչ ավելին:
       Ներկայիս բնական գիտությունների հստակ, անվիճահարույց իմացությամբ կարող ենք ստուգաբանել, վերաճշտել ՀԱՅՈՑ լեզուն: Օրինակ՝ սնդիկ բառի կարգաթվերի գումարը կազմում է 81: Սնդիկը 80-րդ տարրն է պարբերական շարքում: Երբ որ հնչյունափոխության օրենքներով դիտարկում ենք սնդիկ բառը, տեսնում ենք, որ մեկ միավորով շեղվելու իրավունք, հնարավորություն ուներ միայն գ-ն: Հետևաբար 80-րդ տարրի անունը ոչ թե սնդիկ է այլ սնգիկ:
«ԱՐՃԻՃ» բառի տառերի կարգաթվերն են համապատասխանաբար 1, 32, 19, 11, 19: Գումարում ենք և ստանում 82: Մենդելեևի պարբերական շարքում՝ ԿԱՊԱՐԸ 82-րդ տարրն է: Քաղաքակրթության մեծագույն դաժանություններից մեկն էլ այն է, որ պայմնական, ակադեմիական լեզուն կարող է մի քանի սերունդ հետո մոռացության մատնել արմատական, Աստվածային լեզուն (ԱՐՃԻՃ-ԿԱՊԱՐ):
       Այսինքն մենք գործ ունենք արտառոց երևույթի հետ: Հայոց այբուբենը դա սոսկ տառերի հավաքածու չէ: Դավիթ Անհաղթը հզոր աշխատություններ ունի հայոց այբուբենի վերաբերյալ, որպես թաքնագրություն, այսինքն Մեսրոպի ժամանակ իմացել են, որ ի վերուստ տրված այբուբենը սոսկ տառեր չեն, այլ՝ Աստծո ուղերձը համայն մարդկությանը: Կորյունի մոտ ասվում է՝ «Մի աջ ձեռք գրեց հայոց տառերը և բացատրեց դրանց հանգամանքները»: Անանիա Շիրակացին բանաձևում է՝ «ՈՒ գանձ է ծածկյալ երկիրս հայոց…», որպես գանձ նկատի ունենալով հայոց լեզուն, այբուբենը:
    Գոյություն ունեն բառեր, բառակազմության օրենքներ, որոնց նկատմամբ ժամանակը իշխանություն չունի:
Երբ որ նայում ես Հայոց այբուբենի՝ Ա, Ե, Է, Ը, Ի, Ո, ՈՒ, ձայնավորների տեղակայումը համապատասխանում է երաժշտական ձայնաշարի՝ օկտավայի կառուցվածքին: Ձայնավորները համապատասխանում են ձայնաշարի հիմնական ձայներին, իսկ բաղաձայները՝ կիսաձայներին:
     Այբուբենի մեջ տրված է մարդաբանական կոդերը: Յուրաքանչյուրս նախասահմանված ենք, յուրաքանչյուրս ճանաչելի ենք: Այդ իմաստով 24090 տեսակ մարդ գոյություն ունի: Խմբային առումով ստացվում է որակական 100-124 տարատեսակ խումբ:
    Այբուբենով հնարավոր է ճանաչել մարդկանց: Լենինը՝ օրինակ, կոչվում է «Հասարակությանը պատժող»: Կոմիտասը կոչվում է «Ոգեշունչ Յիսուս»:
       Հնչյունը կենդանի վիճակ է, որն ունի պատկերագիր խորհուրդ, իմաստ՝ բառի տեսքով, քանակային և թվային որակական հատկանիշեր: Արևելքը ասում է.«Այն ինչ գոյություն ունի, երբևիցե միտք է եղել»: Աստվածաշունչն ասում է. «Ի սկզբանե խոսքն էր և խոսքը մարմին եղավ»: Այսինքն խոսքը ամեն ինչ է, խոսքը գործողություն է: Ժողովուրդը ասում է լացը լաց է բերում, ծիծաղը ծիծաղ…:
       Դանիացի ֆիզիկոս Նիլս Բորը պարբերական շարքը դասավորել է այլ կերպ՝ քան Մենդելեևը: Նրա մատուցած պարբերական շարքը գծապատկերով մեր Զվարթնոցն է: Ապշեցուցիչն այն է, որ Զվարթնոցի հարկերի լուսամուտների քանակը պարբերական համակարգում կազմում է 118:
      Աստված ստեղծել է 118 տարր և 118 տարրերը համադրելով ստացել է ամեն ինչ՝ տիեզերք, մարդ, պետականություն, սեր, տառապանք՝ ամեն ինչ:
      XII դարում Աստծո տված այբուբենին ՀԱՅԵՐՍ ավելացրինք և, օ, ֆ՝  37, 38, 39-րդ տառերը, խեղդեցինք ԱՍՏՎԱԾԱՅԻՆ լեզվամտածողության համակարգը, կորցրինք ՀԱՅԻ ՀՈԳՈՒ հանգիստը և պետականությունը:
Գումարելով 37+38+39=114 ստացվում է 114 թիվը:
Մուհամեդի Ղոուրանը ունի 114 սուրահ:
ՀՀ ներկայիս սահմանադրությունը ունի 114 հոդված:
ԵՌԱԳՈՒՅՆ բառի տառերի կարգաթվերի գումարը կազմում է 114:
ԱՐՄԱԳԷԴՈՆ –1+32+20+1+3+7+4+24+22=114:
ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ խաչեցին ցերեկվա տևողության երկարման 114-րդ օրը:
     Միակ մաքուր հնչյունը, որ երկրային ծագում ունի, 37-       րդ մաքուր հնչյուն ֆ-ն է: Ֆ-ն Արաբական – Աֆրիկյան լեզուներից է բխում: Երբ որ գումարում ենք մահ բառի տառերի կարգաթվերը /Մ-20, Ա-1, Հ-16/՝ ստացվում է 37:
      Ֆ տառը չի պատկանում Մեսրոպյան այբուբենի տառաձևերի գաղափարագրային սկզբունքներին: Ֆ հնչյունը կենցաղ է մտել ԿՈՆՖԵՏ, ԱՍՖԱԼՏ, ՖԻԼՄ, ՆԱՖԹ, ԿՈՖԵ, ՖՈՒՏԲՈԼ… բառերով:
        Մինչև հիմա Արցախցիները բանավոր խոսքում ֆ հնչյուն չունեն:
ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ հայելային լեզուն է:
      Ռուս ազգը բանավոր խոսքում մինչև 12-րդ դարը ֆ հնչյուն չի ունեցել:
    Ռուս ազգը ունի ՀԱՅՈՑ լեզվի բոլոր հնչյունները (ԴԵ-    ԼԸՄ, ՍՆԵԳԸՄ, ԼԵՏԸ-ՈՒՇԵԹՇԻԻՀ, ՊՐՈՇԵԹՇԻԻՀ-ԾԵՐՊԵՆԻԵ, ԽՎԱԾԻՏ, ԿԱՐԾԻՆԱ-ՀՈՊ-ՁԵՏԻ, ՁՅԱՁՅԱ-ԲՈՂ, ԻՂՐԱԾ-ՊՈՃԿԱ-ՅՈԼԿԱ, ՅՈՒԲԿԱ, ՅԱԲԼՈԿՈ-ՊՐԻ, ՐԵՉԿԱ-ՈՓՇԻՐՆԸԻՀ, ՈՓՇԻԻՀ, ՓՉՅՈԼԿԱ-ՔՍՏԱԾԻ, ՏԵՔՍՏ, ՏԱՔՍԻ) տառերը չունի:
       Սակայն ռուսաց լեզվում շարահյուսությունն է հակառակ: Ռուսաց լեզվով նախ մատուցվում է միջոցը հետո նպատակը. «Յա իդու դամոիհ: Հայերենում նախ մատուցվում է նպատակը հետո միջոցը. «Ես տուն եմ գնում»:
      Ռուսաց լեզվամտածողության դաշտը հանրավորություններով համարժեք և իմաստասիրորեն հակադիր է ՀԱՅՈՑ լեզվին: Ռուսաց լեզվամտածողության դաշտը եզակի նպաստավոր է ՀԱՅ մարդու դրսևորվելու, պտղելու համար: Պատահական չէ, որ ՌՈՒՍԱՑ լեզվային դաշտում ՀԱՅ ազգը պտղել է համաշխարհային ճանաչում գտած անհատներ՝ կյանքի, գիտության, մշակույթի, բոլոր ոլորտներում:

Այստեղ է թաքնված ՀԱՅ+ՌՈՒՍ հարաբերությունների գաղտնիքը:
   Արևելյան բնափիլիսոփայության, աշխարհընկալման      հիմք հանդիսանում է «ԻՆ»-ՉԱՐ և «ՅԱՆ»-ԲԱՐԻ ուժերի հավասարակշռությունը: Այդ ուժերը չեն կարող միախառնվել և չեն կարող տարամիտվել՝ այլապես կխախտվի տիեզերքի հավասարակշռությունը: Երբ որ դիտարկում ենք ՌՈՒՍ և ՀԱՅ ղեկավարների անվան վերջածանցները՝ ԼԵՆ-ԻՆ, ՍՏԱԼ-ԻՆ, ԵԼՑ-ԻՆ, ՊՈՒՏ-ԻՆ + ՄՅԱՍՆԻԿ-ՅԱՆ, ՔՈՉԻՆ-ՅԱՆ, ԴԵՄԻՐՃ-ՅԱՆ, ՊԵՏՐՈՍ-ՅԱՆ, ՔՈՉԱՐ-ՅԱՆ, պարզվում է, որ ՀԱՅ-ՌՈՒՍ՝ ԻՆ-ՅԱՆ, հարաբերությունից է կախված աշխարհի հետագան: ՀԱՅ ազգը իրավունք չունի միախառնվելու կամ տարամիտվելու ՌՈՒՍ ազգի հետ:
       ՀԱՅՈՑ հրաշք այբուբենը և արևելյան իմաստասիրությունը հուշում է. «ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ՀԵՌՈՒ ՌՈՒՍԱՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ՄՈՏ ՌՈՒՍ ԱԶԳԻ ՀՈԳՈՒ ԱՆԴԱՍՏԱՆԻՆ»:
    Թվային լեզվամտածողությամբ, երբ որ Բաբիլոն բառի կարգաթվերը գումարում ենք, ստանում ենք 74: Մենք գիտենք ինչ էր Բաբիլոնը, միալեզու հատված էր, որտեղ մարդը մերժել էր Աստծուն, նրա կարիքը չուներ: Լենին անվան բառի տառերի կարգաթվերի գումարը կազմում է 74: 1917 թվականին գումարում ենք 74՝ ստանում ենք 1991՝ Բելավոժյան համաձայնագիրը, որով տրոհվեց ՍՍՀՄ-ը: ՍՍՀՄ-ը փաստորեն, որ անաստված էր, միալեզու էր ի դեմս ռուսական լեզվի՝ Բաբիլոն էր: ԱՍՏՎԱԾ խառնեց լեզուները: Չհասկացավ չեչենը ռուսին, հայը՝ վրացուն և այլն: Մերօրյա Բաբելոն ենք ապրում մենք:
       Կրթական համակարգի կատարյալ մոդելը կա ՀԱՅՈՑ այբուբենի մեջ՝ բոլոր ազգերի համար: ՀԱՅՈՑ այբուբենով ճանաչելի է յուրաքանչյուր մարդ, սերունդ:
       Այսինքն, ճանաչելով սերունդը, հստակ նույն գիտությունը, նույն ֆիզիկան տվյալ մարդուն, տվյալ սերունդին պետք է համապատասխան լեզվամտածողությամբ մատուցես, մյուս սերունդին մյուս լեզվամտածողությամբ, որովհետև կրթությունը հացի, ջրի նման կարևոր Աստծո կողմից ստեղծված բնական վիճակ է: Բայց 40 հոգուց բաղկացած դասարանում մեկ հոգի է գերազանցիկ: Այդպես չի լինում: Ամբողջ կրթության խնդիրը մեկն է. Էս գիտությունը էն գլխի մեջ մտցնելը, ձևը, մեթոդը: Ոչ թե 10 տարում պետք է այդքան ասելիք մտցնես նրա գլուխը այլ 2 տարում:
       ՀԱՅՈՑ այբուբենի մեջ մարդկության ապրած և ապրելիք բացարձակ պատմությունը կա: Այսինքն, մարդով արվելիքը, ինչ պետք է արվի: Հիմա, երբ որ անցյալի դարերը դիտարկում ենք, տառային իմաստները և տվյալ ժամանակահատվածի մարդկության դրսևորումը բացարձակապես նույնն է: Մենք մտել ենք 21-րդ դար: 21-երորդ տառը հայոց այբուբենում «Յ»-ն է, որը կոչվում է Յիսուս: Փրկչային դար ենք մտել: Նախորդ դարը կոչվում էր ճեմարան /19-րդ դարը/: 20-րդ դարը կոչվում էր մտաց, մտքային դար: Անվիճահարույց է, որ մարդկային միտքը համատարած պտղեց 20-րդ դարում: 19-րդ դարը կոչվում էր ճեմարան, ընտրյալ տարածք, մարմին: Մարդկության մեծերը ծնվեցին 19-րդ դարում, գործեցին 20-ում: 1996 թվականի սեպտեմբերի 25-26-ը կոչվում է. «Չարյաց համայնի թագավոր չարյաց»: Այս չճանաչմամբ է, որ ասվում է. «Ապագա մարդը կկառավարի ժամանակը»…:

Այսինքն,
երբ որ դիտարկում ենք ամբողջ աշխարհի մարդկության պատմությունը.
դա լեզուների պատմություն է, ոչ թե ինչ որ թագավորների կամ՝ ազգերի:

Սամվել Բեկթաշյան

Հ. Գ. – Սամվել Բեկթաշյանի և Ռոզա Անտոնյանի (ներքոգրյալ) հոդվածներն ունեն վիճելի կողմեր, և մենք մեր ընթերցողներին առաջարկում ենք՝ բանավիճել:
Այն, որ Հայոց Լեզուն ու Գրային համակարգը հնագույնն են աշխարհում և Հայ Գիրը գոյություն է ունեցել մինչ քրիստոնեությունը, կան բազմաթիվ փաստեր, այդ թվում՝  ժայռապատկերների վրա: Եվ այս հոդվածները հետաքրքրական են նրանով, որ հենվում են Մաշտոցյան Այբուբենի (ոչ՝ Հայ Գրային համակարգի) վրա, որն էլ վերաստեղծվել է Հայոց Գրերի նախահիմքի վրա… և դեռ լուրջ բացահայտումների ու մեկնաբանությունների կարիք ունի:
«Հայ Արիներ»-ի խմբագրություն

ՄԱՇՏՈՑՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ

    Հայոց այբուբենի գծաձևերը մեծն Մաշտոցը ստեղծել է քրիստոնեական խաչի հիմքի վրա, որի նախատիպը հավասարաթև խաչն է, հազարամյակներ շարունակ ներկա՝ հայկական ժայռապատկերներում: Մեզ հայտնի է, որ քրիստոնեության մուտքից հետո Հայոց մշակույթը, գիրը և ամեն ինչ ոչնչացվել է: Մեզ են հասել միայն քարեղեն մատյանները՝ ժայռապատկերները: Երբ 301թ. քրիստոնեությունը Հայաստանում հաստատվեց որպես պետական կրոն (չնայած նման փաստաթուղթ ոչ մի պահոցում չկա: «Հայ Արիներ»), եկեղեցիներում պատարագում էին հունարեն (օտարալեզու), որը հասկանալի չէր ազգաբնակչությանը: Այդ պատճառով անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու սեփական՝ խոսակցական լեզվին համահունչ գիր: Մաշտոցը, լինելով քրիստոնյա վարդապետ, ուսմունքի առաջատար և ուսյալ, նախօրոք ուսումնասիրելով օտար գրերը, ժայռապատկերները, այդ մտածումների որոնումներում ստեղճել է գիր՝ հիմքում քրիստոնեական խաչը: Քառակուսի խաչ նշան, որը ցույց է տալիս Երկիր մոլորակի չորս կողմերը, արտահայտում է դրականի իմաստը, ինչպես նաև՝ գումարման, ավելացման նիշը: Խաչի նշանի ներքևի ծայրը կրկնակի երկար է: Խաչի այս ձևը ցույց է տալիս կանգնած մարդը՝ թևերը բաց վիճակում: Առհասարակ քրիստոնեական ուսմունքի մեջ տեսնում ենք մարդու ոսկրային կառուցվածքի օգտագործումը: Մարդու ողնաշարի ողերի քանակը 33-ն է, կողոսկրերի քանակը՝ 12, հոդերինը՝ 365, և այլն (մանրամասները հետագա վերլուծությունների ժամանակ): ՈՒսմունքների հիմնական առանցքը մարդն է, նրա մարմնական գոյությունը: Մահանալուց հետո առաջ է գալիս հոգեղենը (մյուս համակարգը), որը հասու չէ մարմնական բոյի: Մաշտոցը լինելով լուսավորյալ մարդ, ուղիղ կապի մեջ է եղել տիեզերական նուրբ ալիքների և Արարչի հետ: Նա տեսիլքի (ուղեղի պայծառացում) միջոցով է տեսել գրերը՝ «Ա»-ից «Ք», որը նշանակում է Ա-Աստված, Ք-Քրիստոս (Հիսուս Քրիստոս – հունարեն է, հայերեն –  Փրկիչ Օծյալ): (Նկ. 1-ի ) գծաձևերում՝ յուրաքանչյուր տառի հիմքը քրիստոնեական երկարապոչ խաչն է: Օգտագործվել են երկնքի կամարը և կիսակամարը, լրացվել փոքրիկ և հավելյալ տարրերով: (Տառերի քանակին հիմք է հանդիսացել Հայոց բանավոր խոսքը): Մաշտոցից հետո, բոլոր ժամանակներում, հայոց միտքն աշխատել է գրերի վրա, ծաղկողները նկարազարդել են այն զանազան ձևերով ու գույներով: (Նկ. 2) գծագրում դասակարգված տառաթվային համակարգի մեջ թաքցված է սույն խոսակցական լեզվի 10000-տարեկան լինելու փաստը:
        Այբուբենը դասավորված է 4 շարքով, որը խորհրդանշում է բնության 4 տարերքը՝ հող, ջուր, օդ, կրակ: Սյուներից յուրաքանչյուրում կա 9-ական տառ: 9-ը թիվը համարվում է կատարյալ, վերին ոլորտի նիշ: 4 սյուն, 9-ը նիշ թվերի պարզեցման եղանակով վերլուծելիս ստանում ենք 9-ը՝ կատարյալը: 4X9=36=3+6=9: 9-ի Խորհուրդը Արարչական է, այն մարդու սաղմնային շրջանից մինչև ծնունդն է՝ 9-ը ամիս, 9-ը օր, 9-ը ժամ, 9-ը րոպե: Ինչպես տեսնում ենք մարդու ներարգանդային գոյի զարգացումը անցնում է 4 հատ 9-ների ժամանակային ընթացքով և հանդիսանում է նրա կոդը: Այսպիսով մարդու ծնունդը 4 սյուներով (քառասյուն) համահունչ է բնության 4 սյուներին, յուրաքանչյուր սյունում՝ 9-ական նիշ: Տառաթվային դասակարգման մեջ աջից ձախ (ք-9000, շ-900, ղ-90, թ-9) ստացանք 9999-10000 տարի: Ահա’ Հայոց Խոսքի սկիզբը:
      Մեր այբուբենի ձայնավոր հնչյունների քանակը նույնպես կարևոր է: Դրանք 7-ն են: Մարդու էներգոկենտրոնները 7-են: Գունալուսային շերտերը 7-ն են, նաև երաժշտական հնչյունները 7-ն են: Այս ամենը ներդաշնակ ամբողջություն է: Ձայնավոր հնչյունների ռիթմերը բարերար ազդեցություն են ունենում մարդու նյարդային համակարգերի վրա, դրական ազդակ են ուղեղի համար, որից կախված է մարդու ինքնազգացողությունը և տրամադրությունը: Շատ կարևոր է տառաթվային դասակարգումը՝ 1-ա, 36-ք (նկ.3): 1-ը՝ «ա»-ն համար-
վում է սկիզբը, առաջին հազարամյա շրջան: 36-ը՝ «ք»-ն, վերջինը: Շարունակելով թվաշարքը և համեմատելով դասակարգված ժայռապատկերների հետ՝ պարզ տեսնում ենք մարդու զարգացման աստիճանները՝ ըստ հազարամյակների:
Մաշտոցյան այբուբենի հիմքը՝ քրիստոնեական խաչն է:
Գծ. 1
Սրան կանդրադառնանք հետագայում՝ ժայռապատկերների վերլուծության ժամանակ: Վերը նշված տառային հավելումներ և, օ, ֆ նիշերը շփոթ են առաջացնում բնականոն համակարգի մեջ: Այս համակարգումները մեծ նշանակություն ունեն մեր գիտակցության համար: Այն անհրաժեշտ է ուսմունքների թաքնագրված «կոդերը» բացելու համար: Տեսնում ենք, որ տառային համակարգը լրացնում է թվային համակարգին, իսկ թվայինը՝ տառայինին: Շարունակությունը թվերի վերլուծությունների ժամանակ:

Ռոզա Անտոնյան

Տառաթվային հայտնի համակարգը

                  Ա – 1      Ժ – 10      Ճ – 100      Ռ – 1000
                  Բ – 2      Ի – 20      Մ – 200      Ս – 2000
                  Գ – 3      Լ – 30       Յ – 300      Ռ – 3000
                  Դ – 4      Խ – 40      Ն – 400      Տ – 4000
                  Ե – 5      Ծ – 50      Շ – 500      Ր – 5000
                  Զ – 6      Կ – 60       Ո – 600      Ց – 6000
                  Է – 7       Հ – 70      Չ – 700      ՈՒ – 7000
                  Ը – 8       Ձ – 80     Պ – 800      Փ – 8000
                  Թ – 9      Ղ – 90      Ջ – 900      Ք – 9000

Ք-9000 Ջ-900 Ղ-90 Թ-9=9999=10000
Հայոց խոսակցական լեզուն 10.000 տարեկան է:

Գծ. 2

    ա – 1   ժ-1+0=1     ճ-1+9=1+0=1     ռ-2+8=1+0=1
    բ – 2    ի-1+1=2    մ-2+0=2             ս-2+9=1+1=2
           գ – 3    լ-1+2=3     յ-2+1=3              վ-3+0=3
           դ – 4    խ-1+3=4    ն-2+2=4             տ-3+1=4
           ե – 5    ծ-1+4=5     շ-2+3=5             ր-3+2=5
           զ – 6    կ-1+5=6     ո-2+4=6             ց-3+3=6
           է – 7     հ-1+6=7     չ-2+5=7             ու-3+4=7
           ը – 8    ձ-1+7=8     պ-2+6=8            փ-3+5=8
           թ – 9    ղ-1+8=9     ջ-2+7=9             ք-3+6=9

տառաթվային (հերթական) դասակարգման պարզեցումից ստանում ենք 9-ը՝ թվի կատարյալ ձևը:

Գծ. 3

Հ. Գ. – «… Մեսրոպ Մաշտոցը ուզում էր հայերի համար գիր ստեղծել: Այդ նպատակով նա վանքից-վանք էր անցնում, գիշեր ու զօր աղաչում, բայց երևույթք չի լինում: Հասնում է օտար աշխարհ: Մի օր էլ մտնում է վանք՝ տեսնում է պատի վրա լույս է խաղում, շատ զարմանում է: Նրան ասում են, որ այդ լույսը քարերից է, քարերն էլ Հայաստանից են բերել: Մաշտոցը նայում տեսնում է, որ պատի մեջ չորս քար է դրած՝ քարը քարին, գիծը գծին: Քարերը լույսի տակ են լույս տալիս, գծերը՝ մթնում: Չոքում է՝ աղոթում: Գիշերվա մի ժամից վերից ձայն է լսվում: «Դա է, – ասում է ձայնը, – հայոց գրի նշանը»: Խաչը՝ ամեն թևքին ինն տառ: Մաշտոցը նայում է պատին: Տեսնում է լուսե մի խաչ՝ լուսե քառակուսու մեջ. մեկ վառվում է մեկ-երկու թևը՝ հետն էլ քառակուսի մեկ-երկու կողմը, մեկ էլ մյուս թևերը՝ հետն էլ քառակուսի մյուս կողմերը, և պատի վրա լույսը տառեր է գրում, իսկ լույսից էլ՝ Մաշտոցը: Եվ այդպես ստեղծվում են Հայոց տառերը…»:
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից
        Այս հանգամանքը ոչ մի կերպ չի նսեմացնում մեծն Մաշտոցի աստվածատուր ու ազգանվեր գործը, սակայն պետք է վերջնականապես դուրս գալ կղերական կաղապարվածությունից, որը մեր գիրն ու մշակույթը, նույնիսկ հայոց ծագումը կապում է կրոնի հետ: Պետք է մեկընդմիշտ վերջ տրվի նման այլանդակությանն ու հակահայ դրսևորմանը: Հայ Ազգն արարվել է արարչագործության սկզբից ևեթ և 1700 տարին ընդհամենը մի կաթիլ է ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ օվկիանոսի մեջ:
«Հայ-Արիներ»-ի խմբագրություն

Զգուշացի’ր Հայաստան,
Ճանաչիր Քո
«Մեկ-Աշխարհական Ընկերներին»

         Մեզ՝ հայերիս, անհրաժեշտ է ոչ միայն հասկանալ միասնության հույժ կարևոր նշանակությունը Հայոց պետականության գոյատևման համար, այլ նաև տեսնել այն ուժերը, որոնք ազդում և առաջնորդում են աշխարհի հզորների արտաքին քաղաքականությանը, որը կարող է իր ազդեցությունն ունենալ Հայաստանի վրա:
      Անցած ութսուն տարիների ընթացքում մեծ տերությունները ավելի ու ավելի են միջամտել այլ երկրների գործերին՝ աստիճանաբար վերածվելով համաշխարհային ոստիկանների: Նրանք ստեղծել են «նոր աշխարհակարգ», ինչպես Պարսից ծոցի պատերազմի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:
        «Նոր աշխարհակարգի» իրական իմաստը բոլոր պետությունների սերտաճումն է մեկ պետության՝ համաշխարհային տնտեսական իշխանության հասնելու համար: Ազատ և անկախ պետությունները անեծք են «նոր աշխարհակարգի» կողմնակիցների համար: Միահույս և մեկ ընդհանուր համաշխարհային կենտրոնի հետ կապված միջազգային և շրջանային հաստատությունների զարգացմամբ պետությունները կկառավարվեն մի «համաշխարհային կառավարության» կողմից, որը իր վերջնական խոսքը կունենա աշխարհի գործերում՝ արտահայտելով հզորների շահերը: Փոքր երկրների կենսական շահերը կստորադասվեն հզոր երկրների շահերին: Մեծ տերությունները կփորձեն ուժով համոզել, որ իրենց առաջնային շահերն նաև ցանկացած այլ երկրի շահերն են:
      «Նոր աշխարհակարգի» ժամանակ միջպետական սահմանները կդառնան անտեղի և տարածքային վեճերը կընկալվեն որպես անցյալի մնացորդ և սպառնալիք՝ նոր աշխարհի անվտանգության համար: Ի հետևանք, «նոր աշխարհակարգի» պաշտպանների կողմից կմշակվեն քաղաքականություններ և կձեռնարկվեն քայլեր մի աշխարհական կրթության և ժողովուրդների պետական գիտակցությունը թուլացնելու նպատակով՝ քողարկված «գլոբալիզմ» և «ինտերնացիոնալիզմ» գաղափարական անվան տակ: Կխրախուսվի բազմազգ երկրների ձևավորումը և կխոչընդոտվի ազգային պետությունների ստեղծումը: Այդպիսի երկրներում նոր օրենքներ կընդունվեն, որոնք կխրախուսեն և նույնիսկ կարագացնեն ժողովուրդների ձուլումը այն նպատակով, որ ոչ մի էթնիկ խումբ չհավակնի որևէ տարածքի՝ պատմական կամ ժողովրդագրական հիմքի վրա: Որքան քիչ լինեն պետությունները, այնքան հեշտ կլինի ղեկավարել աշխարհը: Որքան քիչ էթնիկ խմբեր և փոքրամասնություններ գոյություն ունենան, այնքան ավելի քիչ կլինեն ազգամիջյան հակամարտությունները: Ինչքան շատ լեզուներ և մշակույթներ ձուլվեն կամ անհետանան, այնքան ավելի հեշտ կլինի զբաղվել ձեռնարկչատիրական գործունեությամբ և վաճառել միանման ապրանքատեսակներ ամբողջ աշխարհում:
      Միջազգային հաղորդակցության համակարգերը, որոնք ղեկավարվում են նույն «գլոբալ» ուժերի կողմից, նույնպես աշխատում են այդ ուղղությամբ: Ճնշված և փոքր ժողովուրդների ազգային ազատագրական շարժումները՝ նպատակաուղղված ազգային ազատության և ինքնորոշման, կնկալվեն որպես «նոր չարիք», որի դեմ միջազգային հանրությունը պիտի պայքարի մեծ տերությունների գլխավորությամբ: Սա հաստատվել է ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի վերջին հայտարարություններով: Նա հայտարարեց, որ. «ՆԱՏՕ-ն ներկայումս նոր թշնամի ունի. պետությունների անկայունությունը՝ առաջացած աղքատության, սահմանային խնդիրների և էթնոնացիոնալիզմի հետևանքով»: Քաղաքականություն մշակող հաստատությունների մի ամբողջ բանակ պատրաստ է ազգային ազատագրական պայքարը սահմանելու որպես «Էթնիկ կոնֆլիկտ»: Նրանք կանխամտածված հակադրվում և միջամտում են այս պայքարին՝ ձգտելով անկայունացնել իրադրությունը և նվազագույնի հասցնել հակամարտության հետևանքով ուժեղ և անկախ պետությունների առաջացման հնարավորությունը: Դա սպառնալիք կլիներ նրանց համաշխարհային տիրապետությանը:
      Սա իր հերթին կարող է նշանակել օգնություն աշխարհի հզորների կողմից այն երկրներին, որոնք ունեն սահմանային խնդիրներ և հատկապես ազգային-ազատագրական պայքար իրենց վիճելի սահմաններում: Սա կարող է նշանակել նաև նոր արյունահեղություններ՝ հանուն պետությունների տարածքային ամբողջականության՝ ի վնաս իրենց ազատության համար պայքարող ժողովուրդների:
    Աշխարհի այս ձևափոխությունը արագացավ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ «ապագայով մտահոգված» հարյուր հասարակաստեղծ ինժեներների մի խմբի ստեղծմամբ, որի առաջին գործը եղավ Վերսայլի հեշտության պայմանագիրը: Այս խումբը ձևավորեց «Միջազգային Հարաբերությունների Ինստիտուտի» միջուկը, որը հետագայում հիմնեց Նյու Յորքի «Արտաքին Հարաբերությունների Խորհուրդ» և Լոնդոնի «Միջազգային Գործերի Թագավորական Ինստիտուտ» մասնաճյուղերը: Այդ ժամանակվանից ի վեր, այս համակարգը, որ ներկայացնում է հզոր տնտեսական և քաղաքական շահեր, վերածվել է այսօրվա «Յոթի խմբի» և ներկայումս փորձում է ներքաշել Ռուսաստանին՝ որպես ութերորդ անդամ: Իշխանության այս կենտրոնացումը իրագործվել է Միավորված Ազգերի Կազմակերպության միջոցով: ՄԱԿ-ը՝ ցուցադրաբար ստեղծվեց այն պատրանքով, որ իբր վերջ կդնի պատերազմներին (այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Կորեայի, Վիետնամի, Արգենտինայի, Պարսից ծոցի, Սոմալիի, Բոսնիայի … պատերազմները): Դեռ ավելին, ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, վերածվել է ՄԱԿ-ի «իրավապահ» թևի: Սրանով կարելի է բացատրել «Յոթի խմբի» կողմից և՝ Թուրքիային, և՝ Ադրբեջանին ցույց տրվող օգնությունը: Այս խումբը ներառում է հետևյալ երկրները՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա և ԱՄՆ:
       Այս «նոր աշխարհակարգում» հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու համար Հայաստանի և Արցախի՝ (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունները ավելի ու ավելի հզոր զինված ուժերի կարիք ունեն՝ աջակցված ուժեղ տնտեսությամբ, բնակչության աճով, միացյալ ազգային գաղափարախոսությամբ, ներառելով անվտանգության և հաղորդակցության շրջանային և միջազգային արդի կառուցվածքները:

Հոդվածի հեղինակներն են՝
Արտավազդ Ավագյան              Անդրանիկ Պետրոսյան
36008 ANN ARBOR TR            11766 Դը Փութրինկորթ
LIVONIA, MI 48150                            Մոնրեալ, Քվեբեկ
U. S. A.                                                        H3M 2A3
Կանադա

Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf »-ը

    1923թ. Մյունխենյան խռովության ձախողման արդյուն-  քում՝ Ադոլֆ Հիտլերը հայտնվեց բանտում, որտեղ էլ 1924 թ.-ին գրեց իր հանրահայտ «Mein Kampf»-ը («Իմ պայքարը»):
       Այդ աշխատությունը, որում ներկայացված են նացիոնալ-սոցիալիստական շարժման պատմական զարգացումն ու նպատակները, գրվել է նացիզմի կարկառուն դեմքերից՝ Ռուդոլֆ Հեսսի և աշխարհաքաղաքականության խոշոր տեսաբան Կարլ Հաուսհոֆերի ազդեցությամբ: Հիտլերի «Իմ պայքարը», ինչպես և Ալֆրեդ Ռոզեմբերգի «20-րդ դարի առասպելը» հանդիսացել են նացիզմի մի տեսակ ավետարաններ: Ստորև ներկայացնելով մի փունջ «Իմ պայքարից», կուզեինք, որ հայ ընթերցողը ո’չ ավելորդ ոգևորվեր դրանցով (հատկապես, որ հայ ազգայնականության տեսաբանների գործերը, գաղափարական խորության առումով, ավելի բարձրորակ են), ո’չ էլ՝ գավառամտորեն կամ քարոզչության ազդեցությամբ մերժեր մի բան, առանց դրանից գոնե տեղյակ լինելու:

    *Մարդկանց համակրանքը հեշտ է նվաճել բանավոր, քան գրավոր խոսքով: Երկրագնդի վրա ամեն մի մեծ շարժում իր վերելքով պարտական է մեծ հռետորներին և ոչ մեծ գրողներին:
        *Սովորել պատմություն կնշանակի կարողանալ փնտրել և գտնել այն ուժերն ու գործոնները, որ պայմանավորում են այս կամ այն իրադարձությունները, որոնք մենք հետո պիտի ընդունենք որպես պատմական իրադարձություններ:
      *Ընթերցելու և ուսումնասիրելու արվեստը այս բնագավառում հանգեցվում է հետևյալին՝ հիշել էականը, մոռանալ ոչ էականը:
       *Ժողովրդական զանգվածը ավելի սիրում է տիրակալի, քան նրան, ով իրենից ինչ-որ բան է խնդրում: Զանգվածն իրեն ավելի բավարարված է զգում այնպիսի ուսմունքով, որն իր կողքին չի հանդուրժում այլերի, քան տարբեր ազատությունների թույլ տրումով: Մեծ մասամբ, զանգվածը չգիտի ի՞նչ անել ազատությունների հետ և նույնիսկ այդ դեպքում զգում է իրեն լքված:
     *Աշխարհում ընդհանրապես դժվար է գտնել ուրիշ այլ սկզբունք, որը, օբեկտիվորեն ասած, լիներ այնքան սխալ, ինչպիսին խորհրդարանականության (պառլամենտիզմ) սկզբունքն է:
      *էլ չենք ասում այն մասին, թե ինչպիսի պայմաններում են ընթանում պարոնայք ժողովրդական ներկայացուցիչների ընտրությունները, ինչպիսի միջոցներով են նրանք հասնում իրենց բարձրագույն կոչմանը…Դա պարզ է հենց միայն նրանից, որ լայն զանգվածի քաղաքական հասունությունն այնքան զարգացած չէ, որպեսզի նա ինքնուրույն կարողանար արտահայտել իր ընդհանուր քաղաքական ցանկությունները և դրա համար ընտրեր համապատասխան մարդկանց:
     *Քաղաքական կուսակցության համար չկա ավելի վտանգավոր բան, քան հայտնվել այնպիսի մարդկանց ղեկավարության ներքո, որոնք ցանկանում են կռիվ տալ միանգամից բոլոր ճակատներում, նետվում են բոլոր կողմերը և չեն կարողանում թեկուզ մի բնագավառում հասնել փոքրիկ գործնական արդյունքների:
        *Պետությունը հանդիսանում է ամբողջությունը մարմնապես և հոգեպես միևնույն մարդկային արարածների, որոնք խնդիր են դրել որքան կարելի է լավ շարունակել իրենց տեսակը և հասնել նպատակներին տրված իրենց Նախախնամությունից:
      *Մովսեսի կրոնը այլ բան չէ, եթե ոչ ուսմունք հրեական ցեղի պահպանման վերաբերյալ:
     *Անձնական գոյությունը զոհաբերելու պատրաստակամությունն անհրաժեշտ է որպեսզի ապահովվի տեսակի պահպանումը:
        *Զենքի ուժով հաղթել որոշակի պատկերացումներ և գաղափարներ (անկախ այն բանից, որքանո՞վ են ճշմարիտ կամ կեղծ այդ գաղափարները) հնարավոր է միայն այն դեպքում եթե, օգտագործվող զենքը գտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք նույնպես ներկայացնում են ձգող գաղափար և հանդիսանում են ամբողջական աշխարհայացքի կրողներ:
      *Երբ ազգերը մեր երկրագնդի վրա պայքար են մղում իրենց գոյության համար, երբ ազգերի ճակատամարտում վճռվում է նրանց ճակատագիրը, այդժամ բոլոր պատկերացումները մարդասիրության, գեղագիտության և այլնի մասին, վերանում են:
   *Քարոզչության խնդիրը փոքրաթիվ առանձին անհատների գիտական կրթություն տալու մեջ չէ, այլ՝ զանգվածի վրա ազդելու մեջ, նրա հասկացողությանը մատչելի դարձնելու առանձին կարևոր թեկուզ փոքրաթիվ փաստեր, իրադարձություններ, որոնց մասին զանգվածը մինչև այդ պատկերացում իսկ չուներ:
       *Շարքային մարդիկ ավելի հավատում են մեծ ստի, քան փոքր ստի. դա համապատասխանում է նրանց պարզունակ հոգուն:
    *Բոլոր այն դեպքերում, ուր գործը առաջին հայացքից անիրականանալի խնդրի լուծման վերաբերյալ է, նախ և առաջ անհրաժեշտ է ժողովրդի ողջ ուշադրությունը կենտրոնացնել այդ մեկ հարցի վրա, և դա անել այնպիսի ուժով, կարծես դրանից է կախված ժողովրդի ողջ ճակատագիրը:
     *Անհրաժեշտ է հասկանալ, որ ամուսնությունը ինքնանպատակ չէ, որ այն պետք է ծառայի բարձր նպատակի տեսակի և ցեղի բազմացմանն ու պահպանմանը: Միայն դրանում է կայանում ամուսնության իրական իմաստը, միայն դրանում է նրա մեծագույն խնդիրը:
     *Արատավոր մարդկանց զրկել բազմանալու և, այդպի-   սով, նույնքան արատավոր սերունդ տալու հնարավորությունից՝ միայն արդար է… Դա կլինի բարբարոսություն այն դժբախտների նկատմամբ, ովքեր անբուժելի հիվանդությունների զոհեր են դարձել, բայց դա կլինի բարեգործություն մնացած բոլոր բնակչության և ապագա սերունդների համար: Լինելիք տառապանքները կտեւեն, միգուցե, մեկ հարյուրամյակ, դրա փոխարեն, մեզ հետո այդ միջոցների համար կօրհնեն հազարամյակներ:
      *Հին մշակույթների մահացման միակ պատճառը եղել է արյան խառնումը և այստեղից բխող ցեղի մակարդակի անկումը:
     *Մեր առաքելությունը նրանում չէ, որպեսզի վերականգնենք միապետությունը կամ ամրապնդենք հանրապետությունը, այլ որպեսզի ստեղծենք գերմանական պետություն:
       *Մարդկության ողջ առաջընթացն ու ողջ մշակույթը հենվում են բացառապես անհատների հանճարեղության և ներուժի վրա ու ոչ մի դեպքում «մեծամասնության» արտադրանք չեն հանդիսանում:

«Դարձ» (Ազգայնական ակումբ)
թիվ 25, 2001թ. մայիս

Հ. Գ. – Բ. Մուսսոլինիի «Ֆաշիզմի ուսմունքը (դոկտրինը)» «Հայ-Արիներ»-ի էջերում հայերեն տպագրելուց հետո մեր ընթերցողներից մեզ դիմեցին՝ Նացիզմի ուսմունքը նույնպես արծարծելու խնդրանքով: Ներկայացնում ենք հատվածներ Ա. Հիտլերի «Իմ պայքարը»-ից, քանի որ նյութը ամբողջական թարգմանված դեռևս չունենք:
«Հայ-Արիներ»-ի խմբագրություն

Մեր ընթերցողների խնդրանքով Հայաստանի Սահմանադրության նախագծի երկրորդ գլխի հետ միասին վերստին տպագրում ենք առաջին գլուխը՝ առանց կից մեկնաբանությունների: (սկիզբը՝ թիվ 14(25)-ում).

Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
                       Հայաստանը Հայի Հայրենիքն է:

                                                                                   
ՆԱԽԱԲԱՆ
        Մենք` Հայերս,  իրականացրած հայոց պետականության վերականգնման նախնիների սուրբ պատգամը` լի ենք վճռականությամբ նվիրվելու մեր ստեղծած ազգային պետության հզորացմանը և բարգավաճմանը` հանուն հայոց հարատևության:                                       
    Արդ հավաստում ենք մեր հավատարմությունը հայոց ազգային արժեքներին:
      Պատրաստակամություն ենք հայտնում ապրելու ինքն-իշխան պետությունների իրավունքները չոտնահարող համամարդկային սկզբունքներին ներդաշնակ:              
     Ընդունում ենք Հայաստանի Սահմանադրությունը` որ-   պես ազգային անվտանգության գրավական:
  
                                     Գ լ ո ւ խ  1 
                                                                           ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
*Հոդված 1. Հայաստանի պետությունը բնույթով`հայկական, կարգավիճակով` ինքնիշխան, կազմակերպման ձևով` քաղաքացիական,  պետություն է: 
Հոդված 2. Պետական կառավարումն իրականացվում է ազգային գաղափարախոսության հենքով, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների լիազորությունների տարանջատման սկզբունքով` Սահմանադրությանը համապատասխան:     
Հոդված  3.  Հայաստանի իշխանության միակ անօտարելի իրավատերը Հայ ազգն է, որն իր կամքն արտահայտում է  հանրաքվեների, ընտրությունների  միջոցով, իշխանությունը  գործադրում`Սահմանադրության համաձայն ստեղծված կառավարման մարմինների միջոցով:
Հոդված 4. Հանրաքվեները, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն իրականացվում են համընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքով`գաղտնի քվեարկությամբ: Թեկնածուներն առաջադրվում են համամասնական-մեծամասնական, կամ`մեծամասնական ընտրակարգով:
Հոդված 5. Հայաստանում գործում է քաղաքական բազմակուսակցական համակարգ: Կուսակցությունները ստեղծվում և գործում են օրենսդրությանը համապատասխան. կազմավորում են ընտրական հանձնաժողովներ, մասնակցում են կառավարման մարմինների ընտրություններին` թեկնածուներ առաջադրելով համամասնական ընտրակարգով:
Հոդված 6. Սահմանադրությունը գերակա է ողջ օրենսդրական համակարգի նկատմամբ և կոչված է կարգավորելու անհատ – ազգ, քաղաքացի – պետություն, ազգ – պետություն իրավահարաբերությունները, նախանշելու արտաքին քաղաքականության հիմնադրույթները: Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, և նրա դրույթները, հոդվածները գործում են անմիջականորեն: Հայաստանի օրենսդիր մարմինը կարող է վավերացնել միայն Սահմանադրությանը չհակասող օրենքներ, միջազգային պայմանագրեր:  *Հոդված  7. Հայաստանի  պետական լեզուն հայերենն է` իր բոլոր գոյաձևերով:
*Հոդված 8. Պետությունն ապահովում է հայոց արժեքային համակարգի գերակայությունը, պահպանում ազգային հոգևոր և նյութական հարստությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը:  
*Հոդված 9. Հայաստանի պետական ամրագրված խորհրդանիշն է Հայերենի Այբուբենը` Այբից Քեն, պետականության խորհրդանիշերից` Դրոշը, Զինանշանը, Օրհներգը, հաստատվում են հանրաքվեով:
Հոդված 10. Պետությունն ապահովում է քաղաքացու կյանքի, աշխատանքի, սեփականության, անվճար հանրակրթության, հանգստի, առողջության, անձի անձեռնմխելիության իրավունքը:      
Հոդված 11. Պետությունն ապահովում է  քաղաքացու ազատությունը` համապատասխան հայկական բարոյահոգեբանական չափանիշներին և սահմանում իրավունքն ու պարտականությունը` համահունչ ազգային ու միջազգային սկզբունքներին :                     
Հոդված 12. Հայաստանի քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի: Այլ պետության քաղաքացին կարող է լինել Հայաստանի պատվավոր քաղաքացի, մշտական, ժամանակավոր բնակիչ:
Հոդված 13. Պետությունը երաշխավորում է սեփականության բազմաձևությունը, ապահովում տնտեսական ազատ մրցակցությունը, բացառում օտարերկրյա տնտեսվարողների մենաշնորհը և 49 %-ից ավելի բաժնեմասի իրավունքը:                                              

*Հոդված 14. Ազգային հարստություն համարվող և պետական անվտանգության նշանակություն ունեցող հողատարածքները, բնական պաշարները, կառույցները պետական սեփականություն են` մասնավորեցման ենթակա չեն:
Ցանկը սահմանված է հավելված 1-ում:
Հոդված 15. Հայաստանում հողի սեփականության իրավունք ունեն միայն Հայաստանի հայազգի քաղաքացիները:
Հոդված 16. Հայաստանում անշարժ գույքի սեփականության իրավունք ունեն Հայաստանի քաղաքացիները, օտարահպատակ հայազգի պատվավոր քաղաքացիները:
Հոդված 17.Անշարժ գույքի սեփականության իրավունքը համապետական անհրաժեշտության դեպքում կարող է վերացվել` կառավարության որոշմամբ, օրենսդիր մարմնի հաստատմամբ, համարժեք փոխհատուցման պայմանով:                                                               
Հոդված 18. Հայաստանի վարչատարածքային միավորներն են` մարզերը, համայնքները: Հատուկ կարգավիճակ է սահմանված Հայաստանի մայրաքաղաքի` Երևանի համար:
Հոդված 19.Հասարակության կյանքի կենսական հիմնահարցերը ներկայացվում են համաժողովրդական քննարկման և հանրաքվեի:
Հիմնահարցերի ցանկը սահմանվում է համաձայն հավելված 2-ի:
Հոդված 20.Հայաստանն աշխարհիկ պետություն է, որի բնակիչների համար երաշխավորվում է նաև հավատքի իրավունքը:                         
*Հոդված 21. Պետական դավաճանությունը պատժելի է օրենքով  սահմանված կարգով: Պետական դավաճանություն է համարվում Սահմանադրության անփոփոխելի հոդվածները` 1-ը, 7-ը, 8-ը, 9-ը, 14-ը, 21-ը փոխելու փորձը, նախաձեռնությունը, գործողությունը` թե օրենսդրական ճանապարհով, թե զենքի ուժով:
Գ լ ու խ  2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 22. Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգը բաղկացած է հասարակական միավորումներից, քաղաքական կազմակերպություններից` կուսակցություններից: Հասարակական, քաղաքական կազմակերպությունները կազմավորվում են քազաքացիության հիմքով (առանձնահատուկ դեպքերում նաև` ազգային պատկանելության պայմանով). Հայաստանի հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամ կարող են լինել Հայաստանի քաղաքացիները:                                                       
     Հասարակական միավորման առանձնահատուկ տեսակ է ազգային փոքրամասնության համայնքը, որը կազմավորվում է ազգային պատկանելության հիմքով, արտերկրի հետ շփվում պետական միջնորդավորմամբ, նպատակ ունի ապահովել Հայաստանի այլազգի քաղաքացիների` իրենց համայնքի ներսում, ազգային լեզուն, մշակույթը պահպանելու իրավունքը :
Հոդված 23. Կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները անկախ իրենց`կառավարման համակարգի ձևի և տնտեսակարգի մասին ունեցած պատկերացումների, հայոց պետականության բովանդակությանը վիճարկել չեն կարող` Սահմանադրության հոդվածներ 1, 7, 8, 9: Նրանք պարտավոր են հարգել հայ ազգային գաղափարախոսության սկզբունքները և իրենց գործունեությամբ չըվտանգել հայոց պետականությունը:
      Վիճելի գործունեություն ծավալող քաղաքական կազմակերպությունների գոյության իրավունքի հարցը դրվում է հասարակական քննարկման, տրվում քաղաքական և իրավական գնահատական: Բացասական գնահատականի դեպքում` սահմանադրական դատարանի որոշումով,  կասեցվում է տվյալ կուսակցության գործունեությունը:
Հոդված 24. Կառավարման համակարգի ընտրովի մարմինների ընտրական հանձնաժողովները կազմավորում են քաղաքական, հասարակական կազմակերպությունները. օրենսդիր մարմնում ներկայացված կուսակցությունները ընտրական հանձնաժողովի համալրման 50%-ի իրավունք ունեն, արտախորհրդարանական կուսակցությունները` 30%-ի, հասարակական կազմակերպությունները` 20%-ի:
     Քաղաքական, հասարակական կազմակերպությունները պարտավոր են վճարել հանձնաժողովի իրենց ներկայացուցիչներին սահմանված չափի աշխատավարձ, պատասխանատու են նրանց կատարած խախտումների, կեղծիքների համար:
Հոդված 25. Կառավարման համակարգի ընտրովի մարմինները համալրվում են համամասնական և մեծամասնական ընտրակարգով` համապատասխանաբար 80% և 20% համամասնությամբ:
     Ընտրովի մարմինների համամասնական ընտրակարգով ընտրության թեկնածուներ կարող են առաջադրել պետական  գրանցում ունեցող, առնվազն 2 տարի գործող, 1000 և ավելի անդամ ունեցող քաղաքական կազմակերպությունները` 1 տարուց ավելի գործուն քաղաքական աշխատանք կատարող  կուսակցականների:
Հոդված 26. Հայաստանի պաշտոնական լեզուն գրական հայերենն է` արևելահայերեն, արևմտահայերեն լեզվաճյուղերով:
     Հայաստանի պաշտոնական լեզվի լեզվաճյուղերից մեկնումեկին տիրապետելու հավաստագիր չունեցող, պարտադիր զինծառայություն չկատարած զինապարտները ընտրովի քաղաքական, հայեցողական, քաղծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնել չեն կարող:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁ
Ազգ-Պետություն-Սահմանադրություն
(հոդվածաշար-հոդված հմ. 2)

       Հայաստանի Սահմանադրության նախագծի  2-րդ գլուխը հասարակական-քաղաքական համակարգի իրավասությունների, կազմակերպման և կառավարման ձևի բնութագիրն է: Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգի իրավազոր միավորը «քաղաքացին» է: «Քաղաքացին» պետության՝ որոշարկված կարգավիճակ` իրավունք, պարտականություն, ազատություն ունեցող բնակիչն է:
      Հայերենը գիտակցվող լեզու է. բառերի պայմանականությունը ցանկալի չէ: Առաջին հայացքից թվում է, թե «քաղաքացի» եզրույթը ճիշտ չէ: Ստացվում է, որ գյուղացին էլ է քաղաքացի: Բայց երբ հայացք ենք գցում պետությունների կազմավորման պատմական ընթացքին, տեսնում ենք, որ առաջին փուլում կազմավորվել են հենց քաղաք-պետություններ: Բառաշերտում «քաղաքացի»-ն ունեցել է պետության անդամի, միավորի իմաստ և չի նշանակել միայն քաղաքաբնակ: Քաղաքաբնակը քաղաքացի բառի մասնավորեցումն է: ՈՒրեմն՝ քաղաքացի, քաղաքացիություն, քաղաքականություն համակարգը իմաստային խեղաթյուրում չունի, այլ` խորքային գիտակցության, պատմական անցյալի հետ կապի արտահայտությունն է:
       Հայաստանի բոլոր բնակիչները իրավունք ունեն դառնալ Հայաստան պետության քաղաքացի: Բացի «քաղաքացիական»-ից կա նաև ազգային պատկանելությամբ պայմանավորված իրավունք, պարտականություն, ազատություն: Բնիկ ազգի ներկայացուցիչները և եկվորները խորքային իրավունքի` հայրենատիրության, տեսանկյունից հավասար լինել չեն կարող: Գործող օրենսդրությունը չի տարանջատում, չի սահմանում բնօրրան, հայրենիք, ծննդավայր, բնակավայր հասկացությունները և սրանց առանձնահատուկ իրավասությունները: Հայաստանը բնիկների` հայերի, Հայրենիքն է, իսկ եկվորների համար` բնակավայր, կամ էլ, առավելագույնը, ծննդավայր կարող է լինել:
        Հայաստանի այլազգի քաղաքացիները իրավունք ունեն ազգային պատկանելության հիմքով կազմավորել համայնք,  պահպանել ավանդույթները, կազմակերպել իրենց ազգային լեզվի ուսուցումը և գործածել միայն համայնքի ներսում: Ազգային փոքրամասնությունների համայնքները հասարակական կազմակերպությունների կարգավիճակով գործել չեն կարող, ինչպես հիմա: Դրանց առանձնահատկությունը հաշվի չառնելը բազմաթիվ խեղաթյուրումների, վերազանցումների տեղիք է տվել: 
   Պետությունների հասարակական-քաղաքական համակարգի կազմակերպվածության երկրորդ մակարդակը, որոշակի հիմնախնդիրների, նպատակների շուրջ կամավորության սկզբունքով ստեղծված, քաղաքացիների միավորումներն են (հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ), որոնք անհատ քաղաքացիների համեմատ իրավական այլ կարգավիճակ ունեն` կազմավորվելով նրանք  որոշակի խնդիրներ լուծելու հնարավորություն են ստանում: Հասարակական կազմակերպությունները պետք է իրավասու լինեն  ուսումնասիրել հիմնախնդիրներ, կատարել հարցապնդումներ, ձևավորել հասարակական կարծիք, վիճարկել պաշտոնյաների, կառավարման մարմինների անօրինական գործողությունները դատական կարգով (ներառյալ սահմանադրական դատարանը), իրականացնել օրենսդրությանը չհակասող ծրագրեր, կուսակցությունները` նաև համամասնական կարգով թեկնածուներ առաջադրել կառավարման մարմինների կազմավորման նպատակով:
    Գործող օրենսդրությամբ խիստ փոքր է սահմանադրա-   կան դատարան դիմելու իրավունք ունեցողների ցանկը, որի հետևանքը օրինախախտումների անվերահսկելիությունն է, հասարակական-քաղաքական կառույցների ներուժի գործադրման սահմանափակումը: Դրա փոխարեն չափազանց ազատականացված է կառավարման մարմինների լիազորությունների շրջանակը: Նրանք իրենց վերագրում են, անգամ, պետության բնույթը փոխելու իրավասություն: Այս խնդրի կարգավորման երաշխիք է նախագծի 21-րդ հոդվածը, որն ամրագրում է բնիկ ազգի հայրենատիրության իրավունքը, հստակեցնում պետության  բնույթը:  23-րդ հոդվածը ապահովում է սահմանադրական կարգի կայունությունը, սահմանում պատասխանատվության ենթարկելու ընթացքը:  
      Կառավարման մարմինների ընտրությունների և կազմավորման օրինականությունն ապահովելու չափորոշիչները պետք է ներառեն իրավասության և պատասխանատվության հավասար չափաքանակ (հոդված 24), քաղաքական դաշտի նորացման, թարմացման հնարավորություն (հոդվածներ 24, 25), հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման խթանիչներ (հոդված 26):

«Մաշտոց Միավորում» հ/կ նախագահ՝
Նուրիս Բեժանյան

   «Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ   Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ի»

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,
Անբացատրելի մի զգացումով,
Որ զետեղված է ենթագիտակցությանս՝
Դարերից եկող հիշողության մեջ:
Այնքան մեծ է սերն այդ Ոգեղեն,
Որ կասկածում եմ. սե՞ր է, թե՞ այլ բան,
Որն ալեկոծել, սակայն ջերմացրե՜լ, իմաստ է տվել
Կյանքիս նյութական ու բազմախնդիր:
Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,
Հոգուս ու Մտքիս Զորության ամբողջ շտեմարանով,
Վեր ես ամենից ու ամեն բանից,
Եվ ԱՐԱՐՉԱԿԱՆ են Ակունքները քո:
ԱՐԱՐԻ՛Չ և Ա՛ԶԳ, – ահա Բնական
Ու Բարոյական Արմատը Կյանքի,
Այն իրականը, որին պիտ զոհել ու զոհաբերվել,…
Եթե սա սե՛ր է, ապա այսպե՛ս եմ սիրում քեզ, Ա՛ԶԳ իմ:
…………………………………………………………………
Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,
Եվ կյանքերում այն, որ պիտի ապրեմ
Սերունդներիս մեջ. մի՛շտ կրելու եմ
Այդ սիրո Ոգին՝
Տիեզերական անհունության մեջ:

Ա ր մ ե ն

 

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։