Հայտարարություն-կոչ

Հայությու՛ն.  
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) ու “Լուսանցք” շաբաթաթերթը ամիսներ առաջ հայտարարեցին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Արիական Մայր տաճար  կառուցելու մասին: Այս քայլն արվեց՝ արդեն վաղուց գործող Գառնո Հեթանոսական տաճարի հետ Հայաստանը Համաարիական կենտրոն դարձնելու նպատակով: Հայտարարությանը հետեւեցին հետեւյալ քայլերը՝
1. Երեւանում գտնվող բանկերից “Էյչ-Էս-Բի-Սի”-ում բացվեց հաշվեհամար Արիական Մայր Տաճարի կառուցելու համար,
2. Ստեղծվեց Հոգեւոր դաս, որն աշխատանքներ է ծավալում Հայաստանում եւ Սփյուռքում Քրմական դաս  ձեւավորելու ուղղությամբ:
3. Բանակցություններ են ընթանում հայազգի եւ այլազգի (արիական ազգերի) պաշտոնատար եւ գործարար շրջանակների հետ` Երեւանում Համաարիական կենտրոն ստեղծելու առումով (Արիական Մայր Տաճար` Քրմական դասով, Արիական իմաստության եւ մարտարվեստների կենտրոն ու դպրոց եւ այլն):
Եվ այսպե՛ս հայեր.
Այս նախաձեռնությունն ընթացքի մեջ է եւ կարիք ունի բոլորիդ աջակցության եւ մասնակցության: Մասնակցի՛ր, ով հայորդի, եւ քո լուման բե՛ր այս սրբազան գործին, որի հաջողությունը վեր կհանի Հայոց Ինքնությունն ու Առաքելությունը, կվերականգնի Հայոց միասնական Հայրենիքը:
Ուրե՛մն հայեր.
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով:
Հիշեցե՛ք հայեր.  Հայաստանն այսօր կործանվում է համաշխարհայնացման ճիրաններում, մեր երկիրը ոտնատակ են անում տարբեր աղանդավորական, սեռամոլագարական, մասոնական եւ նմանատիպ այլ ուղղությունները, իսկ իշխանությունների եւ քրիստոնեական հայ եկեղեցու պատասխանատուները ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում այս ամենից Հայրենիքն ու Ազգին  ազատելու  համար: Ավելին՝ կամա թե ակամա նպաստում են դրանց գործին` համագործակցելով կամ հարաբերվելով այս ուժերի հետ, հանդուրժելով դրանց ներկայությունը Հայաստանում:
Հայ Արիական Հայաստանը կմերժի այս ամենը եւ Հայկականությունը, Հայադավանությունը, Հայրենանվիրվածությունը կդառնան ինչպես հայաստանահայության, այնպես էլ համայն հայության չափորոշիչները:
Մի՛ հապաղեք հայեր.
Հանգանակություն արե՛ք, աջակցե՛ք Երեւանում Արիական Մայր տաճարի կառուցմանը, որը միայն սկիզբն է Հայաստանում բոլոր տաճարների, հոգեւոր կենտրոնների վերականգնման գործում:Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ)
Հայ Ազգայնականների Համախմբում (ՀԱՀ)
«Լուսանցք» շաբաթաթերթ      

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։