Շաբաթվա մարզական կյանքից

3-ը՝ աշխարհի գավաթի խաղարկությունում
Իրանի Յազդ քաղաքում ավարտված երիտասարդ սուսերամարտիկների աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարում գյումրեցի ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը հաղթանակներ տոնեց նախնական փուլում եւ մտավ գլխավոր փուլ ու գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչները, դատարկաձեռն են վերադարձել հայրենիք:


Հայաստանը՝ 103-րդն է
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա վարկանշային սանդղակը: Նախորդի համեմատ մեր ֆուտբոլային հավաքականը նահանջել է 1 կետով եւ այժմ զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը: Սանդղակը կրկին գլխավորում է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին՝ 1642 միավորով: Բրազիլիայի ազգային հավաքականը 1594 միավորով 2-րդն է, իսկ լավագույն եռյակը՝1324 միավորով եզրափակում է Հոլանդիայի ազգային թիմը:
Ներկայացնում ենք 1-10-րդ տեղերում հանգրվանած, նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների հավաքականների զբաղեցրած դիրքերն ու միավորների քանակը:
1. Իսպանիա – 1642 միավոր
2. Բրազիլիա – 1594
3. Հոլանդիա – 1324
4. Իտալիա – 1226
5. Գերմանիա – 1208
6. Պորտուգալիա – 1201
7. Ֆրանսիա – 1171
8. Անգլիա – 1109
9. Արգենտինա – 1087
10. Հունաստան – 1074
        …   …   …
12. Ռուսաստան – 1042
24. Ուկրաինա – 851
47. Լատվիա – 662
60. Լիտվա – 528
75. Ուզբեկստան – 442
79. Բելառուս – 400
97. Էստոնիա – 332
100. Մոլդովա – 328
103. Հայաստան – 320
109. Ադրբեջան – 251
124. Վրաստան – 200
127. Ղազախստան – 190
128. Տաջիկստան – 176
130. Թուրքմենստան – 167
161. Ղրղզստան – 95

Առաջին խաղում՝ 1:3
Թուրքական Անթալիայի «Աթաթյուրք» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Բելառուս-Հայաստան ընկերական հանդիպումը: 1-ին խաղակեսից հետո հանդիպման հաշիվը չբացվեց՝ 0:0:
2-րդ խաղակեսում խփվեց 4 գնդակ եւ խաղն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ Բելառուսի: Մեր հավաքականը պարտություն կրեց 2010թ. անցկացրած իր անդրանիկ խաղում:

Աշխարհի գավաթի մրցաշարը՝ Մոսկվայում
2010թ. մարտի 24-ից 27-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա մարզական եւ մարտական սամբոյի աշխարհի գավաթի՝ Ա. Խառլամպիեւի հիշատակին նվիրված տղամարդկանց եւ կանանց փուլային մրցաշարը:
Հայաստանը կներկայացնեն 48 կգ քաշային կարգում՝ Ժաննա Վարդանյանը, 68 կգ քաշային կարգում՝ Վաչիկ Վարդանյանը, 74 կգ քաշային կարգում՝ Աշոտ Դանիելյանը եւ 90 կգ քաշային կարգում՝ Արմեն Իսպիրյանը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 8 (139), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.