Ըստ թուրքական լրատվամիջոցների, Հայոց ցեղասպանության N252 բանաձեւի ընդունման հավանականությունը մեծ է: Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ լարվածությունը հետզհետե սրվում է: Զլմ-ների կարծիքով, թեեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 46 անդամների մի մասն առայժմ չի կողմնորոշվել բանաձեւը սատարելու կամ մերժելու հարցում, այդուամենայնիվ, Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման հավանականությունը մեծ է:
Վաշինգտոնում թուրքական կողմը լոբբիստական գործունեություն է ծավալել: Մասնավորապես, Թուրքիայի մեջլիսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը հանդիպումներ է անցկացնում Սպիտակ տան ներկայացուցիչների ու կոնգրեսականների հետ` փորձելով ամերիկացի օրենսդիրներին հետ պահել հիշյալ բանաձեւի ընդունումից: Գործում են նաեւ ԱՄՆ-ի թուրքական կազմակերպություններն ու միությունները:

Նախագահ Օբամայի վարչակազմին կոչ է արվել դադարեցնել բանաձեւի ընթացքը: Միեւնույն ժամանակ էլ մամուլը նշում է, որ ԱՄՆ-ի հայկական լոբբին էլ ցեղասպանության բանաձեւի ընդունման համար է շարունակում մեծ ջանքեր գործադրել: «Ամերիկայի հայկական համագումար»-ը հանդես է եկել «Վերջ տվեք Թուրքիայի լռեցման քաղաքականությունը» անվամբ արշավով:
Հրեական ազդեցիկ ուժերն այս տարի թուրքերին գոնե առերեւույթ չեն զորակցում: «Հրեական կազմակերպությունների մեծ մասը նախընտրել է լռություն պահպանել: Լռություն է պահպանում նաեւ նախագահ Օբաման: Սպիտակ տնից ստացված առաջին ազդակները վատ են: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայք Համմերը հայտնել էր, որ ցեղասպանության հարցում Օբամայի տեսակետը չի փոխվել: Սա մեկնաբանվում է հետեւյալ կերպ. բանաձեւի ընդունումը կանխելու համար Օբաման որեւէ գործողության չի դիմի»,- գրում են թուրքական զլմ-ները: Սակայն, այնուամենայնիվ, թուրքերը վստահություն ունեն, որ վերջին պահին ԱՄՆ նախագահը հեռախոսազանգով կկասեցնի Հայոց ցեղասպանության դատապարտման ընթացքը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը արդեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ տարածաշրջանային հարցեր: Հեռախոսազանգը եղել է Ա. Գյուլի նախաձեռնությամբ, որի ժամանակ խոսվել է նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձեւի մասին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցի ժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չի ընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Իսկ այն հարցին, թե ինչպիսին կլինի Անկարայի պահվածքը, եթե, այնուամենայնիվ, Պալատի հանձնաժողովը քվեարկությամբ ընդունի հիշյալ բանաձեւը, Ա. Դավութօղլուն նախ հիշեցրել է, որ «Վաշինգտոնում գտնվող թուրքական պատվիրակություններն ակտիվ շփումների մեջ են ամերիկյան կողմի հետ հենց դա կանխելու համար»: Ապա շարունակել է. «Սպասում ենք, որ ԱՄՆ իշխանություններն անհրաժեշտ «մեսիջ» կտան: Իսկ եթե բանաձեւը Պալատի հանձնաժողովում ընդունվի, ուրեմն հարկ կլինի ջանք գործադրել բանաձեւի քվեարկությունը Կոնգրեսում կանխելու համար: Աշխարհի ու տարածաշրջանի խաղաղությանն այսչափ ներդրում կատարած երկրին տագնապեցնող նմանօրինակ բանաձեւ ընդունելը ոչ մի առողջ մտքի ու տրամաբանության մեջ չի տեղավորվում: Հարկ է, որ բոլորը սա գիտենան եւ աչքի առաջ ունենան: Հուսանք, որ հանձնաժողովի անդամները սխալ չեն գործի»:
ԱԳ նախարարը հերթական անգամ բարձրաձայնել է այն մասին, որ ամերիկյան օրենսդիրների կողմից նման բանաձեւի ընդունումը վնաս է հասցնելու հայ-թուրքական կարգավորման գործընթացին. «Ճնշում գործադրել Թուրքիայի վրա, նշանակում է` լավ չճանաչել Թուրքիան»,- ասել է Ա. Դավութօղլուն:
Մարտի 4-ի, ուշ երեկոյան, ԱՄՆ-ում, Պալատի հանձնաժողովում շարունակվում էին քննարկումները: Մասնակիցների մի մասը կարծում էր, որ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մի մասը ռազմավարական գործընկերոջ` Թուրքիայի մասին էր մտածում, մի մասն էլ համարում էր, որ դեռ այս հարցը լուծելու ժամանակը չէ… Իսկ մենք կարծում ենք, որ ցեղասպանության ճանաչումը եւ մեր պահանջատիրության հաղթանակը միայն մեր ձեռքերում է (ուստի թերթը երեկոյան հանձնեցինք տպագրության` առանց որեւէ որոշման սպասելու):

Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 8 (139), 2010թ.