Շաբաթվա մարզական կյանքից

Վիճակահանությունների արդյունքները
Մարտի 5-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2010թ. Հայաստանի գավաթի խաղարկության եւ 2010թ. ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանությունը: Արդյունքում 2010թ. Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչում կհանդիպեն հետեւյալ զույգերը՝ «Փյունիկ»-«Իմպուլս», «Միկա»-«Կիլիկիա», «Գանձասար» -«Ուլիս» եւ «Շիրակ»-«Բանանց»: Առաջին հանդիպումները կկայանան մարտի 23-24-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 6-7-ին:

Կիսաեզրափակչում կհանդիպեն հետեւյալ զույգերի հաղթողները՝ «Գանձասար»/«Ուլիս»-«Փյունիկ»/«Իմպուլս», «Միկա»/«Կիլիկիա»-«Շիրակ»/«Բանանց»: Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 13-14-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 20-21-ին:
2010թ. Հայաստանի 1-ին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանությունից հետո յուրաքանչյուր թիմ ստացավ իր համարը, որոնց հիման վրա էլ կկազմվի առաջնության խաղացանկը:
Ստորեւ ներկայացնում ենք թիմերի դասավորությունը՝ ըստ համարների.

1. «Իմպուլս-2»
2. «Միկա-2»
3. «Շիրակ-2»
4. «Գանձասար-2»
5. «Փյունիկ-2»
6. «Բանանց-2»
7. «Փյունիկ-3»
8. «Շենգավիթ»
9. «Արարատ»

Եվրոպայի առաջնություններում
Խորվաթական Ռիեկա քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում կայացել է 5 փուլ: Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիներն առայժմ առաջատարների թվում չեն, բայց նրանցից շատերը հնարավորություն ունեն պայքարելու հաղթանակի համար:
Տղամարդկանց մրցաշարում մասնակցում են Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Վլադիմիր Պողոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Դավիթ Հարությունյանը եւ Սերգեյ Գրիգորյանցը:
Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ փուլում մեր ներկայացուցիչները 18 խաղերից 5-ում հաղթեցին, իսկ 8-ն ավարտեցին ոչ-ոքի:

Տղամարդկանց առաջատարների եւ հայ շախմատիստների արդյունքները`
Մրցաշարային աղյուսակը 5-րդ փուլից հետո.
1. Զախար Եֆիմենկո – 4,5 միավոր
2. Լիվյու Դիետեր Նիսիպեանու – 4,5
3. Արտյոմ Տիմոֆեեւ – 4,5
13. Սամվել Տեր-Սահակյան – 4
17. Հրանտ Մելքումյան – 4
38. Տիգրան Լ. Պետրոսյան – 3,5
39. Սերգեյ Մովսիսյան – 3,5
43. Ռոբերտ Հովհաննիսյան – 3,5
49. Վլադիմիր Հակոբյան – 3,5
77. Դավիթ Հարությունյան – 3,5
92. Ավետիք Գրիգորյան – 3
101. Գաբրիել Սարգսյան – 3
104. Սերգեյ Գրիգորյանց – 3
106. Դավիթ Գ. Պետրոսյան – 3
191. Արտաշես Մինասյան – 2,5
221. Արման Փաշիկյան – 2,5
247. Զավեն Անդրիասյան – 2,5
313. Վահե Բաղդասարյան – 2
317. Վլադիմիր Պողոսյան – 2

Ընդամենը 408 մասնակից են:

Կանանց մրցաշարում մասնակցում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ, Գալոյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Անահիտ Խառատյանը եւ Եվգենյա Դոլուխանովան:

Կանանց առաջատարների եւ հայ շախմատիստուհիների արդյունքները`
Մրցաշարային աղյուսակը 5-րդ փուլից հետո.
1. Քեթեւան Գրանտ Արախամիա – 4,5 միավոր
2. Տատյանա Կոսինցեւա – 4,5
3. Մոնիկա Սոչկո – 4,5
13. Լիլիթ Գալոյան – 4
26. Էլմիրա Սկրիպչենկո – 3,5
41. Եվգենյա Դոլուխանովա – 3
54. Էլինա Դանիելյան – 3
63. Լիլիթ Մկրտչյան – 3
101. Նելլի Աղինյան – 2
148. Անահիտ Խառատյան – 1

Ընդամենը 158 մասնակից են:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 9 (140), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։