Թիվ 30 – հ.3 – 2004

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 30 – հ.3 – 2004

«Հայ-Արիներ»-ը 2 տարեկան է
        Լրացավ Հայ Արիական Միաբանության պաշտոնաթերթի՝ «Հայ-Արիներ»-ի 2-ամյա հոբելյանը: Նախկին ութ էջանոց ամսաթերթը դարձել է 15-օրյա (ամսական երկու թողարկում) 24-էջանոց պարբերական: Սակայն, ինչպես էական է, որ ավելացել են թողարկումներն ու էջերը, այնպես էլ կարևոր է, որ «Հայ-Արիներ»-ի էջերից ներկայանում է գրեթե ողջ հայ ազգայնականությունը, ազգային մտավորականությունը:
     Նախկինում հրատարակվող «Հայ-Արիա»-ն (1998թ. դեկտեմբեր) և «Հայ-Արիներ»-ի «Հայեր» եռամսյա թերթը (2003թ. մարտ) տրամաբանորեն «ներծծվել» են «Հայ-Արիներ»-ի մեջ և դարձել են մեկ հզոր ազգայնական ամբիոն:
       Մենք շարունակելու ենք մեր առաքելությունը՝ հայ ազգայնականության շահերի պաշտպանությունը, որը Հայ Ազգի ինքնապաշտպանությունն է և’ հոգևոր-գաղափարական, և’ իրավական-քաղաքական, և’ սոցիալ-տնտեսական, և’ մշակութային-լեզվակրթական, պատմագիտական և’ մնացյալ բոլոր ոլորտներում…

«Հայ-Արիներ»-ի խմբագրություն

Բ Ա Ր Ե Մ Ա Ղ Թ Ա Ն Ք
      Շնորհավորում ենք «Հայ-Արիներ»-ի խմբագրակազմին և ընթերցողներին՝ 2-ամյա տարեդարձի կապակցությամբ: Պարբերականին մաղթում ենք ոգե-գաղափարական ճանապարհ, անսպառ ընթերցողներ, իսկ աշխատակազմին՝ էլ ավելի նվիրվածություն գործին, Հայ-Արիական դավանանքին ու հայ ազգայնականությանը:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

ՈՒ Խ Տ Ա Գ Ի Ր Ք (գիրք առաջին)  Ծ Ա Գ ՈՒ Մ Ն Ա Ր Ա Ն
(Արարատյան Դիցաբանություն)

(սկիզբը՝ թիվ 11(22),12(23),13(24),14(25),15(26), 16(27), 1(28), 2(29)-ում)

ԳԵՐԱԳՈՒՅՆ  ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
      ԵՎ Արա Գեղեցիկը վերադարձավ մարտադաշտ: Բազում սպանված քաջերի մեջ գտավ իրեն, փարվեց իր մարմնին: Երկու Արալեզներ հայտնվեցին այնտեղ, լիզեցին նրա վերքերը: ԵՎ Արա Գեղեցիկը ողջ ու առողջ ոտքի կանգնեց: Գնաց մոտակա գյուղ, հովվի շորեր հագավ ու քայլեց Արարատով: Նա ամենուր տեսնում էր հաղթական Տիտանների, ամենուր տեսնում էր պղծություն և ավեր: Դառնացավ նա.
       – Այո, ճիշտ են իմ սուրբ նախնիք. մի՞թե այս բոլորը ներել կարելի է:
     Լեռներում նա գտավ իր թաքնված զորականներին և իր ընտանիքը: Նրանք ճանաչեցին իրենց արքային և շատ ուրախացան: Արա Գեղեցիկի վերադարձի լուրը տարածվեց Արարատով մեկ: ԵՎ ամեն կողմից եկան ցրված ռազմիկներն ու համախմբվեցին իրենց արքայի շուրջը:
      Արա Գեղեցիկը վերակազմեց իր զորաբանակը: Նա պատրաստ էր պատերազմի: Բայց նա արդեն գիտեր, որ միայն գերագույն զոհաբերության շնորհիվ Վահագնը իր Աստվածային Զորությամբ կօծի իրենց սրերը: Երկար խորհեց Արա Գեղեցիկը: Ապա մեծ խարույկ վառեց և կրակի մեջ գցեց իր արքայական թագն ու իր ընտանիքի ամբողջ ունեցվածքը: Այդ կրակով օծեց իր և իր զորականների սրերը: Կանչեց Վահագնին և արշավեց պատերազմի:
    Բախվեցին իրար Արյաց ու Չարյաց զորաբանակները: Ահեղ կռիվ եղավ: Բայց ճակատամարտը կարճ տևեց: Արիները պարտվեցին: Շատերը ընկան կռվի դաշտում, իսկ մնացածը նորից լեռները քաշվեցին:
       Հասկացավ Արա Գեղեցիկը, որ իր արքայական թագն ու իր ամբողջ հարստությունը գերագույն զոհաբերություն չէին, և Վահագնը չընդունեց այն: Նա մտածում էր, թե ո՞րն է գերագույն զոհաբերությունը: Նստած լեռան լանջին, նայում էր շուրջը, նայում էր արևին: ԵՎ հանկարծ պայծառացավ նրա դեմքը:
        – Գտա՜, – բացականչեց նա, – գերագույն զոհաբերություն կլինի իմ աչքերի լույսը, որով ես արևին եմ նայում:
    Արա Գեղեցիկը հավաքեց իր զորաբանակը: Մեծ խարույկ վառեց:
     – Ո՜վ, Ամենազոր Վահա՛գն, – կանչեց նա, – ես սիրով իմ աչքերի լույսը նվիրաբերում եմ Արարատի ազատագրմանը: Թող այն հաղթությամբ լուսավորի ողջ Արարատը, և միայն ես լինեմ զուրկ այդ լույսից: Ընդունիր իմ այս զոհաբերությունը և օծիր մեր սրերը քո Աստվածային Զորությամբ:
    ԵՎ Արա Գեղեցիկը իր մատներով իր աչքերը հանեց ու գցեց խարույկի մեջ: Ապա Արի զինվորները այդ կրակով օծեցին իրենց սրերը ու նորից արշավեցին Տիտանների դեմ պատերազմի: ԵՎ Արյաց զորաբանակը առաջնորդում էր ինքը՝ կուրացած արքան:
     Երկար չտևեց ճակատամարտը: Արիները նորից պարտվեցին ու քաշվեցին լեռները:
       Վշտացած էր Արա Գեղեցիկը: Իր աչքերի լույսն էլ չընդունեց Վահագնը: ՈՒրեմն դա էլ գերագույն զոհաբերություն չէր: «Բա ո՞րն է գերագույն զոհաբերությունը», մտածում էր Արա Գեղեցիկը և պատասխան չէր գտնում: Զրկված աչքերի լույսից, նա օր ու գիշեր մտորում էր և չգիտեր, թե երբ է լույս, երբ է գիշեր, երբ է ինքը քնած ու երբ է արթուն: Վերջը նա դիմեց Աստվածամայր Անահիտին:
      Աստվածամայր Անահիտը հայտնվեց նրան:
       – Ո՜վ, Մայր Անահի՛տ, – ասաց Արա Գեղեցիկը, – ասա ինձ, ո՞րն է գերագույն զոհաբերությունը, որ կարող է անել աստվածամարդը:
      ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
        – Անկարելին զոհաբերելն է գերագույն զոհաբերությունը, որդի՛ս, երբ զոհաբերում ես քեզ համար ամենաթանկ բանը:
     Ասաց ու հեռացավ: Հենց այդ պահին մոտ վազեց Արա Գեղեցիկի կրտսեր որդին՝ տասներկուամյա Արենը և փարվեց հորը: Արա Գեղեցիկը գրկեց որդուն և հանկարծ զգաց, որ սիրտը ցավագին կծկվեց անհուն կարոտից: Նա երկյուղած ցնցվեց:
        «Որդի՜ս, – ինքն իրեն ասաց Արա Գեղեցիկը, – որդի՜ս…»: ԵՎ սարսափեց, հիշելով Աստվածամայր Անահիտի խոսքերը: «ՈՒրեմն սա՞ է գերագույն զոհաբերությունը… ո՜չ…ո՜չ…»: Նա ուժգին սեղմեց որդուն իր կրծքին, և նրա աչքերի խոռոչներից արցունքներ գլորվեցին որդու  մազերին:
       Փոքրիկ Արենը զարմացավ.
       – Մի՞թե Արյաց արքան լաց է լինում:
       Դառը ժպտաց Արա Գեղեցիկը և ասաց.
      – Որդի՛ս, արքան էլ հայր է, և նրա մեջ էլ հայրական արցունքներ կան, որ հորդում են, երբ վիշտն է տիրում որդու աչքերին:
      – Հա՛յր, – ասաց փոքրիկ Արենը, – բայց դու ինչպե՞ս  ես տեսնում իմ աչքերը:
       ԵՎ Արա Գեղեցիկը ասաց.
       – Որդուն տեսնելու համար աչքեր պետք չեն: Հայրը որդուն հոգով է տեսնում:
      Որդու գնալուց հետո վերսկսվեցին Արա Գեղեցիկի տառապանքները գերագույն ուժգնությամբ: Նա արդեն գիտեր, որ գերագույն զոհաբերությունը գերագույն տառապանք պատճառող զոհաբերությունն է՝ դա իր որդին է: Բայց նա ոչ մի կերպ չէր հաշտվում այդ մտքի հետ: Նա լաց էր լինում մանկան պես, գալարվում էր վշտից ու ցավից, օգնության էր կանչում Աստվածներին, նախնիներին: Բայց ոչ ոք չէր լսում նրա աղերսը, ոչ ոք չէր գալիս մոտը, ոչ ոք չէր մխիթարում նրան: Իսկ նրա ուղեղի մեջ անընդհատ պտտվում էին Աստվածամայր Անահիտի խոսքերը. «Պիտի զոհաբերես այն, ինչ չես կարող զոհաբերել. դա է գերագույն զոհաբերությունը»:
    Արա Գեղեցիկը չիմացավ, որ արդեն գիշերն անցել էր, լույսը բացվել էր, և արևը ժպտում էր աշխարհին: ԵՎ միայն որդու ձայնը սթափեցրեց նրան: Արենը մոտեցավ հորը և ասաց.
     – Հա՛յր, այս գիշեր Աստվածամայր Անահիտը հայտնվեց ինձ: Ես արդեն գիտեմ քո հոգեկան խռովքը: Հաղթության համար դու պետք է ինձ զոհաբերես:
      – Ո՛չ, – գրեթե ճչաց Արա Գեղեցիկը, – ո՛չ, չե՛մ կարող, դա անկարելի՛ է:
       – Հա՛յր, – ասաց որդին, – բայց կարելին զոհաբերելը մի՞թե զոհաբերություն է:
       – Չարագուշակ խոսքեր ես ասում, որդի՛ս, – երկյուղեց Արա Գեղեցիկը:
      – Ասա՛ ինձ, հա՛յր, – ասաց որդին, – եթե դու պարտվես և Տիտանները գերեն ինձ, կսպանե՞ն:
     – Այո, – պատասխանեց հայրը, – անպայման կսպանեն,    չէ՞ որ դու արքայազն ես:
      ԵՎ փոքրիկ Արենը ասաց.
    – Հա՛յր, եթե այդպես է՝ ավելի լավ չէ՞ ես զոհաբերվեմ փառավոր հաղթանակի համար, քան պարտության նվաստ զոհ լինեմ ես:
       Սթափվեց Արա Գեղեցիկը, գրկեց որդուն ու երկար խորհեց նրա խոսքերի վրա:
      – Այո, դու ճիշտ ես, որդի՛ս, – վերջապես ասաց Արա Գեղեցիկը և ոտքի կանգնեց:
    Արյաց զորաբանակը հավաքվել էր մի մեծ խարույկի  շուրջը և սպասում էր արքային: Վերջապես Արա Գեղեցիկը դանդաղ քայլերով մոտեցավ, իր կրտսեր որդու՝ Արենի ուղեկցությամբ: Կանգնեց խարույկի մոտ, պատյանից հանեց սուրը, պարզեց երկինք ու կանչեց.
        – Ո՜վ, դու, Ամենազոր Վահա՛գն, Հայր Արայի կամքով քեզ եմ նվիրում Արյաց փառավոր հաղթության այս զոհաբերությունը. ընդունիր այն և օծիր մեր սրերը քո Աստվածային Զորությամբ:
       Ապա շեշտակի իջավ նրա սուրը, և խարույկի կրակը ճթճթաց անմեղ արյան հորդումից:
       Արի զորականները օծեցին իրենց սրերը և Արա Գեղեցի- կի առաջնորդությամբ արշավեցին տիտանյան բանակի դեմ կռվելու:
       Երկար տևեց ճակատամարտը: Արյաց օծված սրերը անխնա կոտորում էին Տիտաններին: ԵՎ ամենից շատ Արա Գեղեցիկի սուրն էր հնձում: Իր հոգով էր նա զգում թշնամիներին, և ոչ մեկը չէր ազատվում նրա սրից: Տիտանները խուճապահար փախչում էին Արարատից:
       Վանա ծովի մոտ Արա Գեղեցիկը հասավ Շամիրամին, բռնեց նրա մազերից, կախարդական վզնոցը պոկեց ու գցեց ծովը: ԵՎ ապա իր սրով կտրեց նրա գլուխը, տվեց պարտված Տիտաններին ու ասաց.
     – Տարե՛ք այս գլուխը ձեզ հետ և մի բարձր տեղ ամրացրե՛ք, որ ձեր արքաները տեսնեն նրան և այլևս սրով չգան Արարատ:
      Արարատը ազատված էր: Հաղթության տոնախմբություն էր ամենուր: Բոլորը ցնծում էին, բոլորը երջանիկ էին: Իսկ Արա Գեղեցիկը իր վերջին պատգամը հղեց Արիներին.
      – Ո՜վ, Հայ Արմեննե՛ր, դուք անպարտելի կլինեք, եթե գերագույն զոհաբերության ոգով ապրեք:
     Ասաց, Արարատի խնամակալ կարգեց իր ավագ որդուն՝ Անուշավանին և ինքը գնաց միանալու իր նախնիներին:

ՎԱՐԴԱՎԱՌ
      Տիտանյան Բելի թոռները խոր վրեժ ունեին Արի Մանի սերնդից Հայկի թոռների նկատմամբ: Նրանք շատ անգամ էին արշավել Արարատ, Արի Հայերին պատժելու համար, բայց ամեն անգամ պարտվել էին ու ետ շպրտվել:
      Խորամանկ էր և համառ Բելի թոռներից Հրեշը: Նա դիմեց իր Աստված Վիշապին, խնդրելով առաջնորդել իրեն դեպի Արարատ: Բայց Վիշապը ասաց նրան.
    – Արարատում Վահագն է, և ես Արարատում չեմ կարող Վահագնին հաղթել: Դիմիր ստորգետնյա Արքա Յահվահին. նա իմաստուն է և խորամանկ: Եթե նա հաղթի Վահագնին, իմ զորությամբ դու կհաղթես Արի Հայերին:
     Տիտանյան Հրեշը մեծ զոհ մատուցեց Յահվահին: Յահվահը կանգնեց Հրեշի դիմաց ու ասաց.
      – Քո բարեպաշտությունը վարձատրության է արժանի, ասա՝ ի՞նչ ես կամենում:
      – Ես ուզում եմ Արարատը, – ասաց Հրեշը, – ես ուզում եմ, որ այնտեղ ոչ թե Արի Հայք, այլ իմ Ցեղը ապրի:
     – Արարատում ապրելով, միևնույն է, Չարին Արի չի դառնա: Մի փորձիր գնալ արարչական օրենքի դեմ, դու կկործանվես:
      – Բայց ես վրեժ ունեմ Արի Հայերի դեմ, դու էլ վրեժ ունես Վահագնի դեմ, – ասաց Հրեշը, – օգնիր ինձ տիրել Արարատին, և ես շատ ու շատ Արիներ կզոհաբերեմ քեզ համար:
      – Դժվար է քո խնդրանքը, – ասաց Յահվահը, – բայց ես իմ աստվածային խոսքը պիտի կատարեմ: Գիտցիր, որ քո ուժը Արիների տկարության մեջ է: Արիների զորությունը Վահագն է, իսկ Վահագնի Զորության ուժը Սերն է: Եթե Սերը վերանա Արի Հայերի միջից, Վահագնը անզոր կլինի պաշտպանել նրանց, արևը կխավարի Արարատում, Արիները կտկարանան, և դու Վիշապի զորությամբ կտիրես նրանց երկրին:
       – Ո՞վ կարող է վերացնել Արիների Սերը, – հարցրեց Հրեշը:
     – Միայն ես, – պատասխանեց Յահվահը, – ես կգողանամ այդ Սերը և շղթայակապ կպահեմ իմ թագավորության մեջ: Բայց դրա համար ինձ էլ զորություն է պետք: Եթե քո Ցեղը հավատա ինձ, ես կզորանամ:
    Համաձայնվեց Հրեշը, և նրա ամբորջ Ցեղը երկրպագեց Յահվահին:
      ՈՒ զորացավ Յահվահը: Երկար հետապնդեց Արիների Սիրո Աստվածուհի Աստղիկին: ԵՎ երբ Աստղիկը դավից անտեղյակ լոգանք էր ընդունում Երասխի ջրերի մեջ, վրա է հասնում Յահվահը, հափշտակում է նրան և տանում երկրի խորքը:
     Մոլորվեցին Արի Հայերը: Սերը վերացել էր Արարատից: ԵՎ Արի Հայերը որոնում էին այդ Սերը:
     Չարախնդաց Յահվահը. «Ո՛չ, դուք ձեր Սերը չեք գտնի: Ես ձեզ ուրիշ Սեր կտամ՝ ատելության, մահվան սեր: Դուք կատեք ձեզ և ձեր Վահագնին»:
      Յահվահը խտացրեց իր ամբորջ ցասումը և ապա դուրս մղեց: Արարատը ցնցվեց, հողը երերաց ու պատռվեց, բոց ու շիկացած հեղուկ ժայթքեց երկրի ընդերքից: Կործանվեցին ապարանքներ, տաճարներ, կործանվեցին քաղաքներ և շատ ու շատ Արիներ: Խուճապահար եղան Արիները: Թանձր ծուխը ծածկեց նրանց աչքերն ու հոգիները:
      Խոժոռվեցին Արիների դեմքերը, հայացքները մթագնեցին, սարսափն ու մոլուցքը պարուրեցին նրանց: Արի Հայերը ատեցին իրար, ատեցին երգն ու ժպիտը, ատեցին Արարատը, ատեցին արևին:  Հավաքեցին իրենց ամբողջ սարսափն ու մաղձը և շպրտեցին արևի վրա: ԵՎ արևը խավարեց: Չորացան ծառ ու ծաղիկ, ցամաքեցին կարկաչահոս առուները, թռչունները հեռացան Արարատից: ԵՎ Վիշապի առաջնորդությամբ տիտանյան Հրեշը հաղթական բազմեց Արարատում:
     Կյանքի Սիրո փոխարեն Արի Հայերի մեջ հաստատվեց ատելության սերը, մահվան սերը: Վերացավ ժպիտը, վերացավ երգը: Կինը հեռանում էր ամուսնուց, ծնողը լքում էր զավակին, եղբայրը իր եղբոր դեմ սուր էր պարզում և խրում նրա կուրծքը:
    Ցնծում էին Չարի տիտանները: Առատորեն Արի Հայեր    էին զոհաբերում իրենց հովանավորող Յահվահին:
      Անհանգստացած էր ամենազոր Վահագնը:
      – Հա՛յր իմ, – դիմեց նա Մեծն Արային, – ես տիեզերական զորության տերն եմ, մի՞թե ես չեմ կարող փրկել իմ Արի Ցեղը այս նվաստ ստրկացումից:
      – Ո՛չ, – ասաց Մեծն Արան, – դու չես կարող Արի Հայերին փրկել, քանի դեռ նրանք իրենք քեզ չեն կանչում: Քո Զորության ուժը Սիրո մեջ է: Գտիր Աստղիկին, վերադարձրու Սերը Արի Հայերին, այնժամ նրանք քեզ կկանչեն, և դու զորավոր կլինես:
     Երկար էր որոնում Վահագնը Աստղիկին, բայց չէր գտ-  նում, նա չէր լսում Աստղիկի ձայնը: Յահվահը գիտեր, որ Վահագնը կգտնի Աստղիկին նրա ձայնով: ԵՎ որպեսզի Վահագնը չլսի Աստղիկի ձայնը, նա Չարիների ձեռքով հաճախ Արի Հայերի կոտորածներ էր սարքում: ԵՎ սարսափած Հայերի աղետալի հառաչանքները, աղերսական աղոթքները, ողբերգական լացն ու կոծը խլացնում էին Աստղիկի ձայնը:
      Վշտացած Վահագնը դիմեց Աստվածամայր Անահիտին.
     – Այս եղեռական ոռնոցի մեջ ես ինչպե՞ս լսեմ Աստղիկի ձայնը:
      ԵՎ Մայր Անահիտը ասաց.
      – Արարատում գտիր մի մանուկ, որ դեռ չգիտի, թե ինչ է ատելությունը, ում աչքերում դեռ չի խավարել կյանքի կրակը և ում հոգու մեջ դեռ կարոտը չի մեռել: Նա կլսի Աստղիկի ձայնը:
      Վահագնը Արարատի լեռներում տեսավ մի մանչուկ, որ հոգնած ու հյուծված, ընկնելով ու բարձրանալով առաջ էր շարժվում: Նա շատ էր քայլել և դեռ քայլում էր:
        – Տղա՛, – ասաց Վահագնը, – ո՞վ ես դու և այսպես հոգնած ու միայնակ ո՞ւր ես գնում:
       – Ես Վիրապն եմ և որոնում եմ Վահագնին, – պատասխանեց տղան, – ես լսել եմ Աստղիկի ձայնը: Նա Վահագնին է կանչում: Եթե Վահագնը ազատի Աստղիկին, իմ հայրն ու մայրը կսիրեն ինձ:
    Վահագնը հետևեց տղային ու հասավ մի մեծ ժայռի:   Ժայռի տակից լսվում էր Աստղիկի ձայնը՝ նա Վահագնին էր կանչում:
       Վահագնը գոռաց.
      – Լսի՛ր, Յահվա՛հ, այդ ես եմ եկել: Վերադարձրու Աստղիկին, կամ էլ ելիր Մեծամարտելու, ինչպես վայել է Աստվածներին:
      Յահվահը սարսափեց Վահագնի տեսքից ու ձայնից: Նա դուրս չեկավ Մեծամարտելու, փախավ ու ավելի խորը մխրճվեց երկրի ընդերքում:
       Վահագնը իր Թուր-Կեծակիով հարվածեց ժայռին: Ժայռը փշրվեց՝ ամեն մի կտորը ավազի հատիկի չափ: Մի խոր փոս բացվեց: Վահագնը այդ փոսից հանեց Աստղիկին:
      Իսկ փոքրիկ Վիրապը նայեց Աստղիկին, ժպտաց և ապա թեթև պոկվեց գետնից ու դանդաղ բարձրացավ երկինք: ԵՎ արդեն երկնի անհունից վերջին անգամ կանչեց.
    – Երբ Աստղիկը սեր տա իմ հորն ու մորը, ամեն ամառ գիշերահավասարին ես կիջնեմ այստեղ, փարվելու նրանց:
      ԵՎ այդ փոսը Վահագնի կամքով երբեք չփակվեց ու կոչվեց Խոր Վիրապ՝ ի պատիվ այդ տղայի անունի:
      Աստղիկը բարձրացավ երկինք, փարվեց Հայր Արային ու Մայր Անահիտին: Ապա նրանց օրհնանքը ստանալով, վերցրեց աստվածային ջրով լի մի սափոր և իջավ Արարատ:
    Աստղիկը չճանաչեց Արարատը: Ամենուր փուշ ու տա-    տասկ էր, և օձերն էին վխտում իր շուրջը: Ամենուր ոռնոց էր, լաց և ոչ մի ժպիտ:
    Տեսավ՝ մի թափոր է մոտենում: Այլայլված դեմքերով, խորտակված հայացքներով, հոգնած ու հյուծված քայլում էին Արի Հայերը:
       – Այդ ո՞ւր եք գնում, ազնիվ Արինե՛ր, – հարցրեց Աստղիկը:
      – Մենք հեռանում ենք այս անիծված երկրից, – ցասումով պատասխանեցին նրանք, – մենք հետևում ենք Վիշապի կանչին:
     Աստղիկը տխրեց ու քայլեց առաջ: ԵՎ տեսավ՝ մի քանի աղջիկներ գալարվում են գետնի վրա, իսկ բազմաթիվ օձեր կրծոտում են նրանց մարմինները:
    – Այս ի՞նչ եք անում, Արի աղջիկնե՛ր, – զարմացած բացականչեց Աստղիկը:
      – Չե՞ս տեսնում, որ վիշապազուններին ենք կերակրում, – զայրացան աղջիկները:
      Վշտացավ Աստղիկը, արտասվեց: Նրա արցունքները ընկան հողի վրա, և հրաշալի վարդեր բացվեցին: Վարդաբույրը տարածվեց շուրջը, և վարդերը շողարձակեցին մռայլի մեջ: Օձերը ֆշշացրին ու փախան: Կիսամեռ աղջիկները զմայլված վարդերին էին նայում: Աստղիկը ամեն մի աղջկա մի վարդ տվեց, ապա սափորից աստվածային ջուր սրսկեց նրանց վրա: Աղջիկներն անմիջապես կերպարանափոխվեցին, նրանց վերքերը փակվեցին, նրանք արթնացան խոր թմբիրից, դեմքերը պարզվեցին: Նրանք նայեցին վարդերին, նայեցին Աստղիկին, նայեցին իրար ու ժպտացին: ԵՎ գեղեցկացան նրանք:
      – Ո՞վ ես դու, – հարցրին աղջիկները:
      – Ես Աստղիկն եմ՝ Սիրո Աստվածուհին, – պատասխանեց նա, – Հայր Արայի կամքով ես աստվածային Սեր եմ բերել ձեզ: Եկեք ինձ հետ, երգով ու ժպիտով միասին շրջենք ողջ Արարատը, Վարդավառ սարքենք, վարդ-ջրով օծենք Արի Հայերին, որ ժպտան նրանք, որ սիրեն նրանք, որ աղջիկները սիրով հարսնանան, որ պատանիները Վահագնով զորանան և սիրով պաշտպանեն սերը ձեր հոգու:
       Աղջիկները միացան Աստղիկին: ԵՎ սիրո թափորը շարժվեց առաջ: Աստղիկը վարդաջուր էր ցանում Արի Հայերի վրա, աղջիկները սիրո երգերով սեր էին բորբոքում Հայ պատանիների մեջ:
       Ժպտում էին մայրերը, ժպտում էին հայրերը, ժպտում էին մանուկները, ժպտում էին պատանիները, կայտառանում, աշխուժանում՝ տեսնում էին Աստղիկին, տեսնում էին բազմաթիվ սեր Աստղիկներին ու սիրում նրանց:
    Ժպտացին Հայերը, ժպտացին Աստղիկին, ժպտացին իրար:  Սիրեցին Աստղիկին, սիրեցին իրար:  ՈՒ սիրո երգն ու ժպիտը տարածվեցին Արարատում:
      Վարդավառ էր՝ սիրո տոնախմբություն:
     Աստղիկը հավաքեց Հայերի ժպիտը, մի փունջ կազմեց    ու արևին տվեց: Արևն էլ ժպտաց, հազարավոր ճաճանչներով ժպտաց Արի Հայերին ու Արարատին: Գնաց օվկիանոսներից ջրեր հավաքեց, բերեց ու ցանեց Արարատի վրա: Նորից առուները կարկաչեցին, լճերը լցվեցին: ՈՒ Արի Հայերը խաղացին ջրի հետ, իրար ջրեցին, իրար թրջեցին և բոլորը երջանիկ էին:
      Վարդավառ էր:
      Նորից ծառ ու ծաղիկ կենդանացան, հեռացած հավքերը վերադարձան Արարատ: Նորից աղջիկները հարսնացան, մայրերը՝ մայրացան:  Իսկ Հայ պատանիք իրենց ժանգոտած սրերը փայլացրին ու աչքերը հառած արևին, կանչեցին. «Ո՜վ, Վահա՛գն, մենք քե՛զ ենք դիմում…»:
(շարունակելի)

ԲՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԿԵՆՍԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՇՈՒՐՋ
(սկիզբը՝ թիվ 2 (29)-ում)

Բնության տարրերն ու հայոց դիցաբանությունը

       Ա. Ինչպես արդեն ասվեց առաջին նյութը նմանեցվում էր վանակնին (լեռնաբյուրեղին): Ընդ որում, ըստ մեզ՝ «վանակն» կարող է նշանակել «վանի ակն՝ բյուրեղ»:Այսպես, «վան» արմատով առկա են տեղ, բնակավայր նշանակությամբ բառեր՝ ավան, իջեվան: Դիցաբանությունում տեղը, վայրը, անոթը բնորոշում է արարման, ազդման տեղը, առարկան ու նաեւ՝ դրա նախախնամ Դիցամորը: Դիցամայրը մեզանում հայտնի է Մարե (որից՝ մայրը), Մանի անվանումներով, որում «ար»-ը (որից՝ հայրը), «ան»-ը արական սկզբի ու Դիցահոր անուններն են9: Հայերենում առկա է բառակազմական այն երեւույթը, երբ բառասկզբի «մ»-ն կամ այլ բաղաձայնը էապես իմաստափոխում է բառը. օրինակ՝ հայր (այր)-մայր, այրել-մարել, բարի (արի)-չար, ար-նար (ջրի դիցուհի), հուր-ջուր: Նույն երեւույթը առկա է «վայր» բառի դեպքում, երբ բառասկզբի «վ» տառ հակառակ իմաստ է հաղորդում «այր»-ին (նշանակում է տղամարդ): Այսինքն, գտնում ենք, որ Վանը եւս Դիցամոր անվանումն է, իսկ «վանակն» նշանակում է «Դիցամոր բյուրեղ (կամ աչք)», ինչպես Արեգակը՝ Արէգ-Միհրի ակ, Լուսնակը՝ Լույս-Աստղիկի ակ: Ի դեպ, ըստ դիցաբանության՝ Նյութը Դիցամոր մոտ է, այնպես ինչպես Բանը Աստծո (Դիցահոր) մոտ է:
       Արփիի (եթերի) մասին ասվում է, որ այն գտնվում է բարձրյալ երկնքում՝ Դիցահոր (իմա՝ Աստծո) մոտ, ուր հանգրվանում են սուրբ, արդար մարդկանց լուսավոր հոգիները: Ի դեպ, Արփող անվամբ է կոչվում հայոց նախաքրիստոնեական տոմարի ցերեկային 12-րդ ժամը, որին հաջորդում են  ավարակ ժամը (մայրամուտի պահը) ու գիշերային մյուս ժամերը:
     Բ. Ըստ հայոց դիցաբանության աստվածային սկզբնասերմն (նույնը՝ «ծծմբաղասնդիկ» կոչվածը) այն է, որը Երկիրը (իմա՝ Դիցամայրը-հեղ.) երկնքից (իմա՝ Դիցահորից-հեղ.) առնելով՝ գոյավորում կամ ծնում է բոլոր արարածներին: Դիցահոր բեղմնավորող սերմին համանման են դիտվում կաթնաղբյուրները  հայոց էպոսից հայտնի է Ծովինարի (Դիցամոր էպիկական կերպարի) «անարատ հղիությունը»՝ բեղմնավորվելը կաթնաղբյուրի ջրից: Այս տեսանկյունից, քրիստոնեական Աստծո երրորդության դեմքերից մեկը՝ Սուրբ Հոգին, որոշակիորեն նույնանում է Դիցահոր արգասավոր զորության ու սերմի հետ, օրինակ՝ Մայրամ կույսի Սուրբ Հոգուց անարատ հղիության պարագայում: Այս առումով ուշագրավ է, որ ըստ Հայ եկեղեցու դավանաբանության՝ Սուրբ Հոգին համարվում է Հայր Աստծուց բխած (ինչպես ջուրը՝ աղբյուրից, լույսը՝ արեգակից, ըստ մեզ՝ նաեւ սերմը էակից), ի տարբերություն՝ Որդի Աստծու, որը համարվում է Հայր Աստծուց ծնված:
    Ի դեպ, Սերմանց է կոչվում «բյուր» քաղցրահամ աղբ-   յուրներով ու կաթնաղբյուրներով հայտնի Բյուրակն լեռների ամենաբարձր գագաթը, որին կոչում էին նաեւ «երկրի գագաթ»: Ընդ որում, այս լեռան նման անվանումը հիմք է տալիս կարծելու, որ այն, հավանաբար, Դիցահոր բեղմնավորող-արարող սերմի գցման՝ սերմնացանի, աշխարհի բարձրագույն լեռնավայր-գագաթն է:
    Գ. Դիցաբանությունում տարրերին համարժեք բնույթ է վերագրվում դիցերին, որի ներքո այլաբանորեն խորհրդանշվում է նրանց էությունը: Օրինակ, երբ ասվում է «հրեղեն» դից, սրա տակ պետք է հասկանալ բնության տարրերից «հուր» տարրին համանման՝ դիցերի շարքում լուսաճառագ, ամենաուժգին եւ ամենաթեթեւ էությամբ դից: Կամ, երբ ասվում է, որ դիցերը ոգեղեն (նույնը՝ օդեղեն) են, սրանով շեշտվում է դիցերի թեթեւությունն ու սրընթացությունը: Հողեղեն դիցերը ծանր, կաղապարված էությամբ, դժվարաշարժ դիցերն են: Ընդ որում, դիցայրերին վերագրվում է հրեղեն ու օդեղեն, իսկ դիցուհիներին՝ հողեղեն ու ջրեղեն բնույթ: Նմանապես, քրիստոնեության մեջ հրեշտակներին  վերագրվում է հրեղեն-օդեղեն, իսկ դեւերին՝ հողեղեն բնույթ:
     Նկատվում է խաղաթղթերի կապը բնության չորս տարրերի, «արքայական» հասարակության հիերարխիայի ու դիցերի հետ: Խաղաթղթերի տեսակները հիշեցնում են բնության չորս տարրերը (միգուցե, խաչը՝ հուրը, «ղառ»-ը՝ օդը, աղյուսը՝ հողը, սիրտը՝ ջուրը): Իսկ վեցնոցից (կամ երկուսնոցից) մինչեւ «տուզ» (մեկանոց) հաջորդականությունը նման է հասարակության հիերարխիային. երկուսնոցը հիշեցնում է սկզբնական ընտանիքը՝ «այր ու կինը», երեքնոցը՝ նաեւ զավակը, «վալետ»-ը՝ արքայազնը, «դամա»-ն՝ թագուհին, թագավորը՝ արքան, «տուզ»-ը՝ համապատասխան բնույթի դիցը (տես. նաեւ «դից» եւ «տուզ» բառերի նմանությունը): Խաղաթղթերի ընդհանուր քանակը՝ 36 կամ 52, խորհրդանշական է. 36 հատ են հայոց այբուբենի տառերը, որը կրում է 4×9, 3×12 թվային խորհուրդները (9-ը հայոց գլխավոր դիցերի, իսկ 12-ը արեգակի նախնական աստղատները քանակն է), 52-ը կրում է 4×13 թվային խորհուրդը (13-ը արեգակի ներկայիս աստղատների քանակն է10):
     Դ. Դիցերը իշխում են իրենց բնույթին համարժեք տարրերի, տարերքների վրա եւ իրենց «նշանները» ցույց են տալիս դրանց միջոցով: Հայոց դիցերից հրեղեն են Միհրը (արեգակնային է) ու Վահագնը (հրաբխեալ է), ջրեղեն է Աստղիկը (աղբյուրների, գետերի տիրուհին է), օդեղեն են Տիր (Արամազդի սրընթաց պատգամաբերն է) ու Բարշամը (քամիների տիրակալն է), հողեղեն են Անահիտը (բուսականության տիրուհին է), Նանեն (քարերի տիրուհին է)11: Հրեղեն-օդեղեն-ջրեղեն է Դիցահայրն ու հողեղեն-ջրեղեն է Դիցամայրը:
       Ըստ հայոց դիցաբանության՝ ծիածանը դիցահայր Արամազդի գոտին է, որի յոթ գույները խորհրդանշում են նրա յոթ ուստր-դուստր դիցերին (գոտին ընդհանրապես խորհրդանշում է այն կրողի սեռական կարողությունը): Աշխարհի ու մարդկության, քաղաքակրթությունների ժամանակ առ ժամանակ կործանումն ու վերածնունդը կատարվում կամ ուղեկցվում է արհավիրքներով: Բիբլիայից հայտնի է նախնական (իրապես՝ միջագետքյան-հեղ.) մեղսագործ մարդկության կործանումը ջրհեղեղով, ըստ քրիստոնեական եւ զրադաշտական վախճանաբանության՝ այս չարացած աշխարհի կործանումը՝ «ահեղ դատաստանը», կատարվելու է հրով: Նեբրովթի կայսրության ու Բաբելոնյան բիրտ ու նյութապաշտ քաղաքակրթության անկումը ուղեկցվեց «աստվածային հողմով», որը կործանեց դրա խորհրդանիշ Բաբելոնի աշտարակը: Սոդոմ-Գոմորյան, Պոմպեյյան կոչված այլասերված քաղաքակրթությունները կործանվեցին հրաբխի ու երկրաշարժի միջոցով: Կարծվում է, որ առեղծվածային Ատլանտիդան եւս կործանվեց երկրաշարժի միջոցով եւ ջրատակ եղավ: Ուշագրավ է, որ հայոց Բագրատունյան թագավորության անկումն ուղեկցվեց Անիի մեծ երկրաշարժով (1046 թվականին՝ քաղաքը բյուզանդացիքի կողմից գրավելուց մեկ տարի հետո), իսկ մերօրյա ազգային-ազատագրական շարժման սկիզբը ուղեկցեց Սպիտակի երկրաշարժով: Ի դեպ, հայտնի է, որ մեզանում ամենաշատ երկրաշարժը (քսան անգամ) տեղի է ունեցել Երզնկա քաղաքում (նույնը՝ Երիզա ավանում), որը նախաքրիստոնեական ժամանակներում Անահիտ դիցուհու գլխավոր մեհենատեղին էր:
      Ե. Մարդու նմանությունը երկնքին ու երկրին իր յուրահատուկ բացատրությունն ունի դիցաբանությունում: Դիցաբանական աշխարհայեցողության համաձայն երկինքը արական՝ արարող, սերող նախասկզբունքի կրողն ու Դիցահոր նմանությամբ է, իսկ Երկիրը իգական՝ կրող, ծնող նախասկզբունքի կրողն ու Դիցամոր նմանությամբ է: Միաժամանակ, մարդկային «արու եւ էգ» զույգը արարվել է Դիցահոր ու Դիցամոր պատկերով ու նրանց նմանությամբ: Այսինքն, երկինքը տղամարդու, իսկ երկիրը (իմա՝ Մայր ցամաքը) կնոջ նմանությամբ է:
        Զ. Բնության տարրերն ունեն իրենց դիցաբանական խորհուրդներն ու ծիսական նշանակությունը:
ա) Հուրը փորձության ենթարկող, փորձությամբ մաքրագործող ու պատժող տարր է: Հրով է փորձվում մանուկ Դավիթը էպոսում՝ արդյունքում թլոր դառնալով: «Հրով ու Սուրբ հոգով» էր հետեւորդներին մկրտում Քրիստոսը, որում հրով մկրտությունը խորհրդանշում էր փորձությունն ու մեղքերից ազատումը: Հրե վայր էր պատկերացվում մարդկանց մեղավոր հոգիների մաքրագործման ժամանակավոր կայանատեղը՝ Քավարանը:
       Հայոց դիցաբանությունում հուրը օջախի, բնակատեղիի ու նաեւ տան արու զավակի, հոր խորհրդանիշն է, ինչպես թոնիրը, «ծխանի ծուխը»: Ըստ դիցաբանական աշխարհայեցողության՝ մենք հայերս հրածին ենք. մարմնով (արու եւ էգ զույգով) կերտվել ենք երկրի ընդերքի հրահեղուկից (ինչպես մեր լեռները), ի տարբերություն բիբլիական նախամարդ Ադամի, որը կերտվել է  կավից կամ կարմրահողից, եւ Եվայի, որը կերտվել է Ադամի կողոսկրից (իմա՝ քարից): Միաժամանակ, ազգագրական մի շարք նյութերի համաձայն՝ հայոց մկրտությունը կատարվում էր հրով՝ թոնրի շուրջ:  
բ) Ջուրը մաքրագործող տարր է, սակայն այն փորձության համար չէ, այլ ապաշխարհության: Քրիստոնեության մեջ ջրով մկրտությունը խորհրդանշում է ծննդկանի մարդկության (նախամարդու) սկզբնական մեղքից մաքրումը: Այն նաեւ բնությունը լիացնող, բեղմնավորող է եւ նմանեցվում է տղամարդու սերմին (տես. կաթնաղբյուրները):
       Ջուրը խորհրդանշում է գիտելիքը (տես. «գետ» եւ «գիտենալ» բառերի նմանությունը), եւ ինչպես գետն է հոսում ու չի ճահճանում, այնպես էլ գիտելիքը պետք է միշտ հոսի, որպեսզի չլճանա:
      Հայոց աշխարհը անարատ, քաղցրահամ ու սառնորակ ջրերի ակունք-երկիր է, որից են սկիզբ առնում տարածաշրջանի չորս խոշոր գետերը՝ Արաքսը, Քուռը, Եփրատը, Տիգրիսը: Եվ այն որպես այդպիսին է ներկայանում վաղ դիցաբանական համակարգերում, հիշատակություններում:
        Հուրն ու ջուրը միասին խորհրդանշում են կիրքն ու սերը, հուրը՝ տղամարդկային կիրքը, ջուրը՝ դրա բավարարումը: Ի դեպ, նկատելի է, որ կժերը կնոջ մարմնի նման են:
     Ուշագրավ է, որ Հայոց աշխարհում ներդաշնակված են հուրն ու ջուրը (երկու անհաշտ տարրերը)՝ հանձինս հրաբխային լեռների ու սառնորակ աղբյուրների: Եվ վաղ հիշատակություններում այն կոչում էին հրո ու ջրի երկիր (օրինակ՝ մեր երկրի Նաիրի անվանումը ստուգաբանվում է եւ ջրի, եւ հրո երկիր):
գ) Օդը կնքող տարր է: Հայոց դիցարանում օդեղեն է Բարշամը՝ դիցերի կնքահայրը, հայոց ընտանեավարության, թերեւս, ամենահեղինակավոր կարգավարի՝ քավորության դիցական նախատիպն ու նախախնամողը: Քավորը՝ կնքահայրը, հնում այն անձն էր, որի առաջ սանիկները քավում էին իրենց մեղքերը (տես. «քավոր» ու «քավարան» բառերի նմանությունը): Քրիստոնեության Սուրբ Հոգին որոշակիորեն հիշեցնում է նախաքրիստոնեական դիցական կնքահորը, որի համար է, գուցե եւ, սանահայր-սանիկ-կնքահայր կարգով, դարձել Աստծո սուրբ երրորդության դեմքերից մեկը:
     Դիցաբանական պատկերացումներով օդը Արարչի շնչի արգասիքն է, որի արտաշնչումը կենդանություն, իսկ ներշնչումը մահ է բերում: Ըստ ժամանակակից աստվածաբանական պատկերացումների՝ տիեզերքի ներկայիս ընդարձակումն ու հեռավոր ապագայում սպասվելիք սեղմումը եւս դիտվում է Աստծո արտաշնչման ու ներշնչման արգասիք:
       Հուրն ու օդը համարվում են արարածների սերող-«հայր» ու խորհրդանշում են բեղմնավորությունը:
դ) Հողը խորհրդանշում է նախնական ծննդականությունն ու մեծ մայրությունը, որի հետ է առնչվում «մեծ տատի» ընտանեավարական համակարգը: Հողը առնչվում է նաեւ մահվան հետ (տես. մահացածի թաղումը հողում ու դիակի հողայնացումը կամ մոխրացումը):
      Հողն ու ջուրը արարածների արարման տեղերն են, համարվում են ծնող-«մայր» ու խորհրդանշում են ծննդականությունը: Սրանով հանդերձ հողն ու ջուրը նշանավորում են ազգերի «մայր» հայրենիքները12:
ե) Մետաղը ընդհանուր առմամբ խորհրդանշում է հարստությունն ու իշխանությունը:
      Քարը խորհրդանշում է ողջախոհությունն ու սակավակյացությունը, գաղափարական ու վարքի հաստատակամությունը:
    Հայոց աշխարհը բարձրադիր լեռնային երկիր է՝ հար-   ուստ բազմատեսակ արժեքավոր քարերով ու մետաղներով, ու մետաղագործության հայրենիք է: Ասվում է, որ այստեղի ոսկին ազնիվ է: Հայերը հնուց հայտնի են բարձրարվեստ քարագործությամբ ու մետաղագործությամբ:
      Փայտը, հանձինս ծառերի ու բույսերի, խորհրդանշում է պտղաբերությունը: Ծառի նմանությամբ է պատկերացվում կյանքի, արարածների ծագումն ու հիերարխիան՝ Կենաց (նույնը՝ կյանքի) ծառը, մտքի ու գիտությունների հիերարխիան՝ Բարու և չարի իմացության ծառը, ազգերի ու սերունդների ծագումնաբանությունը (տես. տոհմածառերը):
      Ընդ որում, որոշ նշանավոր ու խորհրդավոր ծաղկատեսակներ, որոնք կիրառվում են բախտագուշակությունում, ուղղակի առնչվում են դիցական խորհրդապաշտությանը: Այսպես, բրաբիոնը դրախտային այն ծաղիկն է, որը Բյուրակն լեռներում փնտրում էին հայ ազնվագույն կտրիճները քաջության ու հաղթության արժանանալու համար: Համասփյուռը այն ծաղիկն է, որը պահպանում է արքայիկ՝ Շահմար օձն,  եւ որը գտնողներին կյանք ու անմահություն է պարգեւում: Ասվում է, որ համասփյուռը կենաց ծառի նմանությամբ է. այն տասներկու ճյուղ է արձակում ու ամեն ճյուղ առանձին գույնի ծաղիկ ունի: Վարդը Աստղիկի խորհրդավոր ծաղիկն է, որն աճում է նրա ոտնատեղերում, եւ որից է ծագում նրա Վարդամատ ու տոնակատարության Վարդավառ անվանումները: Ըստ հայոց ավանդազրույցի Նունուֆարը աճել է Սասունցի Դավթի (իմա՝ ամպրոպամարտիկի) թափված արյունից: Շուշանը՝ Լոտոսի (իմա՝ դիցերի ծննդոցի) նմանությամբ, Դիցամոր խորհրդավոր ծաղիկն է:
      Հայոց երկրի (Եդեմի) սքանչելի պարտեզում՝ Դրախտում է գտնվում Կենաց ծառն ու Բարու եւ չարի իմացության ծառը (կարծիք կա, որ Կենաց ծառի առարկայական խորհրդանիշը ծիրանենին է, իսկ Բարու եւ Չարի իմացության ծառինը՝ խնձորենին): Հայոց աշխարհը նաեւ բազում քաղցրահամ ու քաղցրաբյուր մրգատու ծառերի ու պտուղների օրրան է:

* * *
        Այսպիսով, ըստ հնարավորության ամփոփ ներկայացվեց բնափիլիսոփայության հիմնական դրույթները հայոց դիցաբանության հետ առնչության մեջ: Նրա շատ դրույթներ, որոնք այն ժամանակների  աշխարհայացքի ու մտածողության արգասիք են, մեր օրերում կարող են թվալ պարզունակ կամ վիճելի: Այնուամենայնիվ, բնափիլիսոփայության խորհրդավորությունը չի կորցրել իր հմայքն ու, որպես այդպիսին, կարող է կիրառական նշանակություն ունենալ աշխարհաքաղաքական ու հասարակական գործընթացները կանխատեսելու ու կառավարելի դարձնելու համար:

Վարդան Լալայան

    9 – Հայոց ազգանունների «եան-յան» վերջնամասը, որն, ըստ էության, ցուցանելով սերունդի հայրական պատկանելիությունը, կազմված է «ան» արմատից (հմմտ. նաեւ չինական Դաո կրոնա-փիլիսոփայության «Յան» տիեզերա-արական սկզբի, շումերական դիցաբանության դիցահոր Անու անվան հետ): 
   10 – Խոսքը վերաբերում է Օձակրի համաստեղությանը, որում արեգակը ներկայումս գտնվում է նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 18-ը: Կարծիք կա, որ այն է կազմել  նախնական խավարածրի մի մասը՝ հետագայում իր տեղը մասամբ զիջելով Կարիճին՝ չարը խորհրդանշող աստղատանը:
    11 – Նանեն Արամազդի կույս դուստրն է, որի կուսությունը (չբեղմնավորվելն ու չպղտաբերելը) համարժեք է բնության տարրերից քարին, որը չի սերմվում ու չի պտղաբերում:
    12 –  Մեզանում «հայրենիք»-ը նշանակում է «հայրերի օրրան», որը, մեր կարծիքով, բնորոշում է հայերի հայրիշխանության ի սկզբանե (իմա՝ աստվածատուր) կարգը:

 ՀԱՅ  ԵԿԵՂԵՑՈՒ  ԽՆԴԻՐՆԵՐԸ

      «Ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի – ահա՛ հայ եկեղեցու նոր հավատամքը:
      Չընդունե՞ց այս ճշմարտությունը, չքարոզե՞ց, չտարածե՞ց ամեն օր այս փրկարար գաղափարը, իր բոլոր միջոցներով չնպաստե՞ց մեր ինքնապաշտպանության գործին – կործանված է դա»:  
  Գ. Նժդեհ

      Չանդրադառնալով մեր ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու խաղացած դրական կամ բացասական դերին, մենք ընդունում ենք այն իրողությունը, որ այսօր Հայ եկեղեցին կա եւ հանդես է գալիս որպես ազգային, աշխարհասփյուռ կառույց: Հետեւաբար, մեզ համար կարեւորվում է նրա առավել ազգային լինելու եւ այդպիսով, հայությանն առավել օգտակար մնալու հանգամանքը:  
     Այս առումով, մենք նպատակ չունենք քննելու Հայ եկեղեցու գաղափարաբանության հիմքի՝ քրիստոնեության բարոյախոսական կամ պատմական կողմը, այլ այդ գաղափարաբանությունը կդիտարկենք հայ ազգային խնդիրների հետ կապված:
* * *
     Նախ, Հայ եկեղեցու այն վտանգավոր մոտեցման մա-   սին, ըստ որի նախաքրիստոնեական Հայաստանը ներկայացվում է որպես ջունգլիներ եւ քարոզվում, թե քրիստոնեությունը եկավ «լուսավորելու» հայերիս: Հայության քաղաքակիրթ պատմությունը սկսել 301թ.-ից՝ կնշանակի ուրանալ սեփական ազգի նախաքրիստոնեական մի քանի հազարամյա պատմությունը՝ իր անկրկնելի մշակույթով, բարձր գիտությամբ ու փառահեղ հերոսականով: Դա կնշանակի՝ ազգին արհեստականորեն կտրել իր արմատներից եւ այդպիսով նրան ինքնասպանության շեմին կանգնեցնել: Մի՞թե Մովսես Քերթող վարդապետը չի փառաբանել իր հեթանոս հայրերին եւ մի՞թե քրիստոնեություն ընդունած հույները կամ հռոմեացիները հպարտ չեն իրենց նախաքրիստոնեական պատմությամբ: Կամ ինչո՞ւ, գրեթե մերժելով Հայոց նախաքրիստոնեական շրջանը՝ Հին Կտակարանի միջոցով, մեզ որպես սրբություն է ներկայացվում հրեաների այդ շրջանի պատմությունը. ինչու՞ ոչ քրիստոնյաներ Աբրահամն ու Իսահակը, Մովսեսն ու Դավիթը Հայ եկեղեցու կողմից սրբացված են, իսկ Հայկն ու Արամը, Տիգրանն ու Արտաշեսը՝ ոչ:
        Նայում ես Հայ եկեղեցու սրբերի շարքը եւ ապշում. Մաշտոցի, Նարեկացու, Շնորհալու, Տաթեւացու պես ազգաշնորհ հայորդիների կողքին տեղ են զբաղեցնում՝ հռոմեացի Կոստանդիանոս կայսրը, որը թեեւ քրիստոնեությունը Հռոմում օրինականացրեց, սակայն ինքն այդպես էլ չդարձավ քրիստոնյա, 4-րդ դարում Հայաստանի անկախությունը կործանած հունաց կայսր Թեոդոսը, Անի մայրաքաղաքը հույներին վաճառած Պետրոս կաթողիկոս Գետադարձը եւ այլազգիների մի ամբողջ տողան: Ուրեմն Հայաստանը կործանած Թեոդոսին կամ ազգուրաց Գետադարձին կարելի է սրբացնել, իսկ ասենք, Հայաստան պահած Դավիթ-Բեկին կամ Նժդեհին՝ ոչ. չէ՞ որ առանց այդ մարդկանց, քրիստոնեության անգամ հետքերը չէին մնա Հայաստանում:
      Իսկ միգուցե՞ պատճառն այն է, որ նրանք հոգեւոր գործունեություն չեն ծավալել, բայց այդ դեպքում ի՞նչն է խանգարում մեր եկեղեցուն՝ իր սրբերի շարքը դասելու կամ սրբակենցաղ հայտարարելու Կոմիտաս վարդապետին, կամ Խրիմյան կաթողիկոսին: Եվ արդյո՞ք ազգային թերարժեքության բարդույթի կրողներից չէ Հայ եկեղեցին, որի մերձավոր սրբերից միայն Գրիգոր պարթեւն է սրբացված հույն եւ հռոմեական եկեղեցիների կողմից, իսկ ինքը պարտավորվել է սրբացնել նրանց բազմաթիվ երեւելիների:  
       Արժե հիշատակել նաև, որ եղել են կաթողիկոսներ, որոնք պատվիրել են սրբերի շարքը դասել նաեւ Հայրենիքի համար նահատակվածներին: Մասնավորապես, Վրթանես հայրապետը, սպարապետ Վաչե Մամիկոնյանի մահվան առիթով պատվիրեց՝ Հայրենիքի ու Եկեղեցու համար պատերազմի մեջ ընկնողներին այսուհետ նահատակ նկատել եւ նրանց քաջության հիշատակը անխափան կատարել ամեն տարի (hետագա դարերում, թերեւս, այս պատվիրանը չի գործել): Ավելացնենք նաեւ, որ մի շարք ազգային դեմքեր թեեւ տարեկան տոնակատարության չեն արժանացել Եկեղեցու կողմից, սակայն համարվել են սրբակենցաղ անձեր: 
    Նույնը պիտի ասել Հայ եկեղեցու տոների կապակցությամբ: Նա օգտագործում է Հայոց բուն թվականը (պատի՛վ իրեն), բայց չի հիշատակում դրա հետ կապված տոնը՝ Նավասարդը: «Տոնք եկեղեցականք»-ում չի հիշատակված գոնե Սարդարապատը (թեեւ ի հիշատակ այդ հերոսամարտում «վասն հավատո եւ հայրենյաց» ընկած «աշխարհազորաց եւ զորավարացն հայոց» կատարվում է հոգեհանգիստ, սակայն այն միանգամայն արժանի է հիշվելու որպես տոն): Արժե ավելացնել, որ ամենեւին էլ կարիք չկա նախաքրիստոնեական շրջանի մի շարք ազգային տոներ անպայմանորեն կապել քրիստոնեության հետ. դա ե՛ւ արհեստական է, ե՛ւ հաճախ խաթարում է տոնի ազգային էությունը:  
      Հաճախ է ծամծմվում այն միտքը, թե մեր էությամբ մենք քրիստոնյա էինք մինչեւ Քրիստոսը, թե քրիստոնեությունը մեր կենսաձեւն է եղել ի սկզբանե: Մի՞ թե. Քրիստոսի ո՞ր պատվիրանով է առաջնորդվել 200 հազ. օտարազգի գերեվարած Հայոց արքա Արգիշտին, արդյո՞ք Տիգրանը՝ իր աշխարհակալ ձգտումներով, քրիստոնյա էր էությամբ եւ կամ մի՞թե «ի սկզբանե քրիստոնյա» ժողովրդին հրով ու սրով պիտի պարտադրվեր այդ կրոնը: Անշուշտ, մենք հեռու ենք նաեւ այն մտքից, թե քրիստոնեությունը խորթ է մեր ազգային էությանը: Մենք հակված ենք այն մտքին, որ հայկականն ու քրիստոնեականը ներդաշնակելի են (բայց նույնական չեն), եւ պատահական չէ, որ հայությունը, թեեւ որոշ ուշացումով, ի վերջո հարազատեց եւ իր կենսաձեւի հետ  համադրեց քրիստոնեությունը:     
     Եկեղեցու ջանքերով տարածում է գտել այն միտքը, թե Հայ եկեղեցին՝ շնորհիվ քրիստոնեության, պետականության բացակայության պայմաններում, փրկեց հայերիս ձուլվել-անհետանալուց: Իբրեւ վճռորոշ գործոն, հաճախ շեշտվում է Հայ եկեղեցու միաբնակ (մոնոֆիզիտ) դավանաբանությունը:
     Անշուշտ, Հայ եկեղեցին ունի անուրանալի դեր հայ լեզ-  վի ու մշակույթի պահպանման գործում, բայց մի՞թե նրան պիտի վերագրել նաեւ 18-19-րդ դարերի հայոց գիտական ու մշակութային վերելքը կամ 1918-ի մայիսյան ճակատագրական հաղթանակները: Այս հարցն ունի մեկ էական կողմ եւս. «Եթե հայերից մնացել են մի քանի փշրանքներ, դրա համար պետք է շնորհակալ լինել ոչ թե լուսավորչական եկեղեցուն, այլ թուրքերին, թաթարներին, պարսիկներին… Եթե հայը լիներ ֆրանսիացու, գերմանացու եւ անգլիացու հպատակ, արդեն վաղուց կորած կլիներ, եւ լուսավորչական եկեղեցին հազիվ թե կարող լիներ փրկել նրան» (Րաֆֆի): Այո՛, այլակրոնների միջավայրում, փոխադարձ բացասման ու հակազդեցության շնորհիվ, հայերը պահեցին իրենց ինքնությունը, իսկ քրիստոնյա երկրի հպատակության ներքո՞… Ինչո՞ւ 387թ. Հայաստանի բաժանումից հետո, քրիստոնյա Բյուզանդիային բաժին ընկած գավառներում, կարճ ժամանակում հայությունը ձուլվեց կորավ (հայ գրերն ու այստեղ բացված դպրոցներն իսկ ի զորու չեղան այդ գավառների հայությանը փրկելու), իսկ Պարսկաստանին անցած տարածքներում հայությունը չկորավ: Ինչո՞ւ եկեղեցին ձուլումից չփրկեց 14-րդ դարի սկզբին Անիի կործանումից հետո Լեհաստան եւ Ուկրաինա գաղթած հարյուր հազարավոր հայերին (արժե նշել, որ հայերը պահպանվեցին Ղրիմում, ուր նրանք ապրում էին թաթարների հարեւանությամբ): Ինչո՞ւ այն ի զորու չէ կասեցնելու այդ ձուլումն այսօ՛ր Սփյուռքում, ուր, ի դեպ, հայերն ավելի շատ ձուլվում են արեւմուտքի քրիստոնեական երկրներում, քան արեւելքի իսլամական տերություններում (այստեղ, իհարկե, էական դեր է խաղում նաեւ գաղութի մոտիկությունը): Իսկ ինչ մնում է Հայ եկեղեցու միաբնակությանը, ապա վերջինս դերը՝ մեր ազգային նկարագրի կամ ինքնուրույնության պահպանման գործում, չպետք է գերագնահատել: Օր.՝ երբ 607թ.-ից վրաց եկեղեցին հարեց հունադավան երկաբնակ եկեղեցուն (մինչ այդ ուներ նույն դավանաբանությունը, ինչ Հայ եկեղեցին), դրանից վրաց ժողովուրդը չվերացավ. ոչ էլ կաթոլիկ Մխիթարյաններն են կորցրել իրենց ազգային կերպարը:  
   Անընդունելի է նաեւ Հայ եկեղեցու հարմարվողական կեցվածքը, որ նա բռնել է օրվա խնդիրների նկատմամբ: Այսօր, երբ աչքի առաջ եղծվում են մեր ազգային նկարագիրն ու բարոյականը եւ հայությունը համակվում է նյութապաշտության ու օտարամոլության հերթական վարակով, եկեղեցին՝ բացի աղանդներին մեկումեջ փնովող հայտարարություններից, չի փորձում այդ ամենի դեմն առնել: Ի՞նչ է այսօրվա եկեղեցու գործը. մեռելաթաղ, արհեստական տարվող ծիսակատարություններ, մուրացիկության ու անգործության մղող՝ «բարեգործություն»:  
       Ի դեպ, աղանդների հետ կապված: Անլուրջ եւ անարդյունավետ է դրանց դեմ պայքարը Ավետարանով տանելը, քանզի աղանդները պակաս հաջողությամբ չեն հիմնավորում իրենց գոյությունը նույն Ավետարանով: Աղանդների դեմ տարվող պայքարը, առաջին հերթին, պիտի տարվի ազգայինի դիրքերից: Ու չպետք է մոռանալ ժողովրդական իմաստությունը, որ եթե գայլը հոտից ոչխար է փախցնում, կնշանակի՝ հովիվներն անպիտան են դարձել. ցավոք, մեր հոգեւորականների շարքերում այսօր Դիոգենեսի լապտերով պիտի փնտրել աննյութական, հայրենանվեր «աստծո ծառաների»:
     Այսպիսով, երբ Հայ եկեղեցին պայքարում է օտար ազդեցությունների դեմ, իր հավատացյալների մեջ խրախուսում է ազգայինը, նա ճիշտ ուղու վրա է, եթե այն ժխտում է նախաքրիստոնեական հայ մշակույթն ու պատմությունը, ցուցաբերում դավանաբանական անհանդուրժողություն, նա սխալ ուղի է բռնել: Եթե Հայ եկեղեցին մեր ժողովրդի քաղաքական ազատության գործը համարում է սրբազան եւ աշխատում ազգային պայքարի ուղղությամբ, նա իր առաքելության մեջ է. եթե այն քարոզում է թշնամիների նկատմամբ հեզություն, հանդուրժողություն եւ անհատի հոգու փրկությունը վեր է դասում ազգային խնդիրներից, նա իր առաքելությունից շեղված է: Կարճ ասած, եթե եկեղեցին գործում է ի շահ ազգի, նա Հայ եկեղեցի է, ի վնաս ազգի՝ Հայ եկեղեցի չէ:  
     Իսկ մինչ այդ, մեր ցեղի ազատության ու հարատեւման հրամայականով՝ Հայ եկեղեցին պիտի վերագնահատի իր պատմությունն ու գործունեությունը (դա նույնիսկ կոմունիստներն արեցին). վերագնահատի ազգային շահի դիրքերից, այդ շահին ծառայեցնելով նաեւ քրիստոնեությունը:

՛* * *
     Ազգային Գաղափարախոսությունը անհատի մեջ պետք       է սերմանի ազգային հպարտություն, Ազգի ապագայի նկատմամբ՝ հավատ, զերծ պահի նրան անլիարժեքության, սնապարծության, գերարժեքության, նորահավատության եւ այլ ախտավոր բարդույթներից:

Մուշեղ Լալայան

ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆ ՈԳՈՒ
ԷԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ*

Հայկ Ասատրյան

       Մարդաբանական հետազօտութիւնները (կատարւած մասնաւորապէս գերմանացի գիտնական Ֆոն Լուչանի կողմից) աստիճանաբար հաստատեցին, որ Քրիստոսից 15 դար առաջ Փոքր-Ասիան, Հայկական Բարձրաւանդակը, Պարսկաստանի արեւմտեան մասը եւ Սիրիան բնակւած էին կազմաբանօրէն միացեալ մի ժողովրդով: Դրա զաւակներն ունէին կարճ գլուխ, բարձր գանգ, սեպօրէն ցցւած ճակատ, առհասարակ երկարաւուն դէմք, յետսակողմից ուղղահայեցօրէն իջնող գլուխ, հուժկուօրէն առաջակարկառ քիթ, թուխ աչք, թուխ եւ ողորկ մազ, խիտ եւ փարթամօրէն աճող մօրուք: Միջահասակ մարդիկ էին դրանք, թուխ մորթով:
      Այս ցեղն այսօր ամենազուտ կերպով գտնւում է Հայկական Բարձրաւանդակում, Պարսկաստանի որոշ մասերում եւ Փոքր-Ասիայում ու Սիրիայում որպէս կրօնական աղանդներ ինքնամփոփւած փոքրիկ խմբակցութիւնների մէջ – կըզըլբաշ, անսարիէ, թահթաջի, լիկիացի, դրուզ, մարօնիդ, եւն.:
     Այս ցեղը ծանօթ է հայատիպ (armenoid), նախահայկական, ալարոդեան, կապադովկեան, փոքր-ասիական, հեթիտական եւլն. անուններով եւ իր մարմնական-կազմախօսական յատկութիւններով ներկայացնում է Կենտրոնական Եւրոպայի ալպեան-դինարեան ցեղի մի հատւածը (ըստ ոմանց՝ մայր արմատը):
    Այդ Ցեղն էր ստեղծողը փոքր-ասիական երբեմնի նշանաւոր այն քաղաքակրթութեան (2000-1500 Ք.-ից առաջ), որի մոռացւած փառքը կապւում է հեթիտների անւան: Լեզւաբանութիւնը մեծ ջանքեր է թափում «հայ», «հաթ», «հայասա», «խայաշա», կամ «արման», «արիմ», «ար-մի-նի», «արմին» (ինչո՞ւ ոչ՝ նաեւ «արմէն» – «էրման», գերման – (գ)երման) բառերի ստուգաբանութեամբ լուծել հայոց ցեղային ծագման խնդիրը:
    Մարմնա-հոգեգծային (արեան եւ ոգու) յատկանիշների ուսումնասիրութիւնը, սակայն, աւելի ապահով ուղի է, որովհետեւ այդտեղ շօշափւում են խառնւածքի եւ կերպի ներյայտ, ինքնայայտ գծեր, որոնք զերծ են բառերի դիպւածական նմանութեան տարակոյսից եւ ընծայում են աւելի բարդ, բայց աւելի հիմնաւոր սիստեմի կարելիութիւն: Մարդաբանութիւնն ասել է իր խօսքը: Հայերը արեան գծով մերձաւորագոյն ազգակիցներ են գերմանացիներին: Դեռ չի ուսումնասիրւել հայերի եւ գերմանացիների հոգեւոր էակցութեան կողմը, այսինքն՝ դեռ բաղդատութեան չեն դրւել նրանց խառնւածքի, որով եւ ոգու յայտնութեան բնորոշիչ գծերը:
       Ոգու արտայայտութիւններն ունեն իրենց ծագման պատճառականութիւնը: Մենք կարող ենք չընդունել «ոգե-մարմնական զուգահեռականութիւնը» որպէս փիլիսոփայական տեսութիւն կամ բնազանցական վերացում, բայց ո’չ ոք կարող է ժխտել ոգու եւ արիւնի փոխադարձ ազդեցութիւնը որպէս կենսաբանական ճշմարտութիւն: Որոշ որակի արիւնը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու: Ոգու եւ ոգու միջեւ այնքա’ն տարբերութիւն կայ, որքան՝ արիւնի եւ արիւնի: Տարբեր են ո’չ միայն սպիտակների եւ դեղինների մարմնական յատկանիշները, այլեւ նրանց հոգեգծութիւնը:
   Բայց անցնենք հայ եւ գերման ոգիների էակցութեան հարցին: Աւելի հիմնական ուսումնասիրութիւնը վերապահելով բարեպատեհ մի առիթի, այժմ պիտի բաւարարւենք մի քանի շատ ցայտուն երեւոյթների հաստատագրումով:
     Դրանք են.
1) Լինելիական զգացում. – Ցեղերի խառնւածքը կնքւում է նրանց գոյապրումի բովանդակութեամբ եւ կերպով: Ոմանց մէջ շեշտւած է կայական զգացումը, ոմանց՝ ուժականը: Առաջինների երջանկութեան իդէալը յառողական է, երկրորդներինը՝ լինելիական: Նրանք ներկայապաշտ են, սրանք՝ նորատենչ: Նրանց ինքնայաւիտենականացման իդէալը յարակայութիւնն է, սրանցը՝ տեւական շարժումը: Նրանց կամքը ասում է – «կայ», սրանցը՝ «եղիցի»: Նրանք կեանքն զգում են մեքենայօրէն, սրանք՝ կենսաբանօրէն:
    Հայերն ու գերմանացիները հաւասար չափով դինամիկական խառնւածքով են օժտւած (տե’ս կէտ «4»): Խառնւածքի այս նմանութիւնը ցեղակցութեան ամենախոր, միաժամանակ ամենավաւերական հիմքն է:
2) Լեզու. – Ներզարգացողական, աճեցողական հսկայաթափ ոյժ ունի հնդկա-եւրոպական լեզւախմբի արեւմտեան (եւրոպական) ճիւղին պատկանող հայերէնը: Դինամիկական այդ զօրոյթը արտայայտւում է յատկապէս իբրեւ բարդ բառեր կազմելու ընդունակութիւն – մի յատկութիւն, որով օժտւած է մասնաւորապէս գերմաներէնը: Երկու այդ լեզուները նորաստեղծւելու ներբնական իրենց զօրոյթով՝ տարբերւում են «քարացած» ձեւերի մէջ կնքւած եւ կաղապարւած լեզուներից, որոնցից է, օրինակ, ֆրանսերէնը: Լեզւական դինամիկան պայմանաւորւում է խառնւածքի դինամիզմով:
3) Դիւցազներգութիւն. – Հայոց աւանդական պատմութիւնը բացւում է նախահայր Հայկի եւ ասորական Բէլի կռւով: Արիական Հայաստանի եւ սեմական հարաւի էութիւնների սուր պայքարը շարունակւում է հնում՝ հայ Արայի եւ Շամիրամի, հայոց պատերազմական աստւած Վահագնի եւ Բարշամի, միջին դարում՝ հայ «Սասնայ Ծռեր»ի եւ արաբ «Մսրայ Մելիք»ի միջեւ:
    Հայկի մարմնական («խայտակն», «քաջաբազուկ») եւ հոգեկան («վեհանձն», «ազատասէր») գծերը համապատասխանում են նորդեան կապտաչեայ եւ գոռոզ ցեղի յատկանիշներին: Վահագնի մազերն ու աչքերը կրակ-արեգնագոյն են, ինչպիսին էր միջին դարում գերման լեգենդար կայսր Ֆրիդրիխ Բարբարոսան:
4) Աշխարհի լինելիական ապրում. – Հայոց դիցաբանական կոսմոգոնիայի մէջ գոյարմատի հանգամանք ունեն կրակն ու ջուրը (Վահագնը ծնւում է ծիրանի ծովում, կրակով բռնւած եղէգնի բոցերից): Կրակն ու ջուրը գոյարմատական են նաեւ Հայաստանի ծնունդ (ուրմիացի) համարւող Զրադաշտի դուալիստական կրօնում: Դեռ չի ուսումնասիրւել Հայաստանի եւ հայկական էութեան ազդեցութիւնը յունական փիլիսոփայութեան, մասնաւորապէս փոքր-ասիական (յոնիական) դպրոցի վրայ, բայց Թալէսը ջուրն էր ընդունում որպէս գոյութեան արմատ, Հերակլիտը՝ կրակը: Հերակլիտի կրակը ենթակայ է յաւիտենական հոլովոյթի եւ երեւոյթների աշխարհը հնարաւոր է դառնում նրա շարժումով: Հայը անմահութեան գաղափարը կապում է ջրին, ստեղծագործութիւնը՝ կրակին:
       Շնորհալին անգամ Յիսուսը պատկերում է որպէս «հուր կենդանի»: Միջին դարում ստեղծւում է «արեւորդի»՝ որով կրակ-արեւի որդիների աղանդը: Յաւիտենականութիւնը հայը ապրում է որպէս անվերջանալի շարժում: «Սասնայ Ծռեր» դիւցազնավէպի հերոսների նետած քարերը «գնում են մինչեւ այսօր», այսինքն՝ յաւիտենական է նրանց չուն, որովհետեւ քանի դեռ աշխարհը կայ՝ «այսօրը» վերջ չունի: Թւում է որ հին հայերն ունեցել են նաեւ նորատենչութեան մի աստւած կամ դեւ – «ցնորք», որ նշանակում է մինչեւ նորը. սխոլաստիցիզմի շրջանում հայոց ամենամեծ փիլիսոփայ – բանաստեղծ Գրիգոր Նարեկացին (10-րդ դար) խօսում է «անցաւոր յաւիտենական»ի մասին, այսինքն՝ ընդունում է որ աշխարհում ո’չ թէ կայականութիւնն է յաւիտենական, այլ՝ շարժումը: Նոր ժամանակների ժողովրդական մի երգիչ – Ջիւանի -իր «Ձախորդ Օրերը» երգում կեանքի լաւատեսութեան հիմքը գտնում է հենց այն բանում, որ աշխարհում ոչինչ է կայուն, որ «փոփոխակի անցքեր շարունակ կու գան ու կ’երթան»: Վերջապէս հայու ամենայուսահատական վիճակի մխիթարիչ խօսքն է. «վերջը լաւ կը լինի»:
    Սա արդէն գերմանացիների լինելիական զգացումն է, Լուտերի – «այս կեանքը… մի էութիւն չէ, այլ մի լինելիութիւն»ը, «մենք դեռ չկանք, այլ լինում ենք»ը, Հեգելի հոլովաշրջական փիլիսոփայութիւնը, Նիցշէի «Զրադաշտական խանդը», «իրերի յաւիտենական կրկնադարձը»: Հայ եւ գերման էութիւններին յատուկ լինելիական այս տենչը համապատասխանում է նրանց լեզուների ներքին դինամիզմին:
5) Երկու ոգիների պայքար. – Հայ էութեան մէջ շեշտւած է ոգու ողբերգական պառակտումը: Նարեկացու հոգում կռւում են էմպիրիկ կեանքի խորին զգացումը եւ գիտնականի տանջող մտածումը – միստիցիզմը եւ լոգիզմը, քաղաքական անիշխանականութիւնը եւ կրօնական աբսոլուտիզմը, սիրտը եւ բանականութիւնը: Նա ե’ւ հումանիզմի մի նախակարապետն է ե’ւ սխոլաստիկ: Առհասարակ, հայի մէջ ներդաշնակ չեն կուլտուրաստեղծ էներգիան եւ քաղաքական զգացումը: Հենց Նարեկացին մի Ֆաուստ է, 10-րդ դարում, համակւած Գէոթէի ասած «երկու հոգիների պայքար»ով:
6) Ազգային էութեան արձանացում. – Հայկական ճարտարապետութիւնը համարւում է «մայր քրիստոնէական եկեղեցական ճարտարապետութեան» եւ կրում է արիական կառուցակերպի, ոճի եւ գծի կնիքը: Դա արտայայտում է հայոց ազգային անձնաւորութեան արձանացումի տենդը: Այդպիսի արձանացման յանգում է նաեւ գոթական ոճը: Նշանակալից է որ հայերի եւ գերմանների պատմութիւն եւ մեծապետութիւն ստեղծելու կամքը, այսինքն՝ պատմական զգացումի եւ ոգու զարգացման շրջանները, ժամանակագրօրէն զուգադիպում են միմեանց (Բ. եւ Ա. դար Ք.ից առաջ): Կա՞ր արդեօք գիտակցական կապ երկու ժողովուրդների միջեւ: Յամենայն դէպս, ընդհ. թշնամի Հռոմի դէմ նրանք գործեցին յօգուտ միմեանց եւ դրանով փրկւեցին ռոմանացումի վտանգից: Նոյնանման երեւոյթ տեղի ունեցաւ Միջին Դարում, երբ հայերն ու բուլգարները, թերեւս առանց գիտակցական զինակցութեան, կռւելով Բիւզանդիոնի եւ բիւզանդական էութեան դէմ՝ փոխադարձաբար նպաստեցին միմեանց ազգային ինքնութիւնը փրկելու գործին:
      Այս տեսակէտով նշանակալից է նաեւ 6 եւ 7-րդ դարում Հայաստանում ծայր տւած, Բուլգարիայում բոգոմիլիզմը խմորող եւ եւրոպական պրոտեստանտիզմի նախօրինակը համարւող պաւղիկեան շարժումը, որ ոտքի ելաւ բիւզանդական ցենտրալիզմի, օրթոդոքս էութեան, չափազանցեալ միստիցիզմի, պատկերապաշտութեան դէմ: Հետագային գերմանացիք նման շարժումով նսեմացրին Հռոմի Աթոռի կշիռը եւ ունիվերսալիզմից անցան ազգային էութեան արձանացումին:
      Այս տենդն այնքան զօրաւոր էր հայերի մէջ, որ նրանք      Գ. դարի վերջում կամ Դ-ի սկզբում ընդունելով քրիստոնէութիւնը, իրենց ազգային ինքնութիւնը հակադրեցին հռովմէականութեան եւ իրանիզմին, իսկ Արեւմուտքի քրիստոնէացումից յետոյ, դաւանապէս կղզիացան Ազգային Եկեղեցու շուրջը: Բաւարարւենք ասւածով եւ անենք մի քանի եզրակացումներ: Որպէս արեան եւ ոգու էակիցներ՝ հայերը եւ գերմանացիները ունեն խառնւածքի ընդհանուր գծեր: Դրանցից, պատմագործական տեսակէտով, մասնաւոր նշանակութիւն ունեն, լինելիական զգացումը, կենսաբանական հզօրաթափ դինամիզմը եւ էութեան երկուութիւնը («ես»ի տարանջատումը, որ կնքում է ազգարժէք երկու ստեղծագործութիւնների – «Նարեկ» եւ «Ֆաուստ» – նկարագիրը): Լինելիական զգացումով եւ կենսաբանական զօրաւոր դինամիզմով պայմանաւորւում է երկու ժողովուրդների մոլուցքը՝ ինքնայատուկ խանդ, ոճ ու երանգ տալու յաւիտենականութեան եւ ազգային էութեան արձանացման վերաբերեալ ամեն ստեղծագործութեան: Էութեան շեշտւած դուալիզմի հետեւանք են ստեղծագործական կամքի պառակտումը եւ քաղաքական անհատապաշտութիւնը, որից հայերն ու գերմանացիները հաւասարապէս տառապեցին դարերով: Օժտւած իմացական կարողութիւններով (հակառակ որ վերջին դարերում հայերը իմաստասիրութեան մարզում անպտուղ մնացին) նրանց պակսեց համապետական կամքը: Հայաստանում զուր անցան տարօնական հայերի (Այրարատի եւ Տարօնի գլխաւորութեամբ) միութեան ճիգերը, իսկ Գերմանիայում՝ դարերով իրար դէմ մաքառեցին աւատապետական ոյժերը, պրոտեստանտիզմը, կաթոլիցիզմը, պրուսիական էութիւնը մարմնացնող Հոհենցոլերնները, աւստրիական Հաբսբուրգները եւն: Մեզանում քաղաքական միութեան իդէալը բանաձեւուեց («Միացեալ եւ Անկախ Հայաստան»), երբ ամեն բան կորցրած՝ սեղմւել էինք Այրարատում: Հայը իր ոգին շարժման մէջ է դնում, երբ կորցնում է իրականութեան հողը: Պակասաւոր է նրա իրականութեան զգացումը, հակասութիւն կայ հայի քաղաքական զգացումի եւ երազի միջեւ: Մինչեւ ռասիստական շարժումը՝ այդպէս էին ե’ւ գերմանացիները (քանակական եւ որակական տարբերութիւնները – մեր նկատմամբ – հաշւի առնելով): Այդ շարժումով հնարաւոր դարձաւ գերմանական ազգի հոգեբանական միատարրութիւնը: Պատմա – հոգեբանօրէն դա նշանակում է՝ ալպեան եւ նորդեան մինչեւ այժմ ներհակ հոգեգծերի ներդաշնակում: Կայծակի հարւածով չեղաւ դա, այլ՝ դարերի հոգեւոր ճիգով: Քաղաքական իմաստով, Գերմանիան նո’ր է դառնում ազգութիւն, բարոյական իմաստով՝ նա այդպիսին էր վաղուց: Քաղաքական յաջողութիւնը մի’շտ էլ ենթադրում է բարոյական նախապատրաստութիւն:
      Կարծում ենք, որ հասկանալի դարձաւ, թէ ի՞նչ է վերապահւած տարօնականութեան – հայութեան բարոյական նախապատրաստութիւնը, հոգեբանական միատարրութիւնը՝ վերաքննական ոգու միջոցով:

  * – Սույն հոդվածը՝ «Հայ եւ գերման ոգու եւ արեան էակցութեան մասին (գերմանացոց ռասիզմի եւ հայոց տարօնականութեան պատմական դերը)» վերնագրով, լույս է տեսել 1939 թ.-ին, «Տարօնի Արծիւ»-ի թիվ 8-ում: Այն չի կարող դիտվել որպես՝ այդ տարիներին, զուտ քաղաքական նկատառումներով արված բարեխոսություն. դեռ ժամանակին Րաֆֆին էր ասում՝ «Հայն ասիական գերմանացի է… Մեր մեջ նմանություններ կան, ամեն կողմից նայելով»:

ՀԱՅ  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ
Վ Ե Ր Ա Ք Ն Ն ՈՒ Թ Ի Ւ Ն Ը

(հատված հեղինակի
«Ներածություն հայ հոգեբանության» գրքից)

Հակոբ  Պողոսյան

       Յաճախ յիշուած է թէ հայ ազգը ԳՐԱՒՈՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ մը ունեցած չէ Քրիստոնէութենէն առաջ, եւ Քրիստոնէութեան Հայոց մէջ մուտքէն յետոյ մեր բոլոր պատմութիւնները գրուած են հայ կղերականներու ձեռքով: Եթե իրականութիւնը այդպէս է, մենք այս կղերական պատմագիրներուն մեծապէս երախտապարտ ենք իրենց տքնաջան աշխատութեանց համար, որ մութ ու խաւար դարերէն ի վեր թողուցած են հայ ազգին գիր ու գրականութիւն, պատմութիւն եւ մշակոյթ: Սակայն հակառակ այս իրականութեանց՝ պէտք չէ կոյր զկուրայն հետեւիլ կարգ մը պատմական ու քաղաքական ցուցմունքներուն՝ որքան որ ալ մենք դատապարտուինք իբրեւ հերետիկոս:
       Հայ թագաւորութեան եւ թագաւորներու անհետացումով հայ ազգը դարձավ ԿՐՕՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՄԸ եւ իրեն ճակատագիրը դարբնուեցաւ կղերական դասակարգին միջոցաւ: Այլ խօսքով՝ ինչպես հայ թագաւորները կլանուեցան հայ կաթողիկոսներէն, այդպէս ալ հայ ազգը կլանուեցաւ Քրիստոնէութենէն եւ այնուհետեւ նա եղաւ «ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ», փոխանակ ըլլալու Քրիստոնեայ ՀԱՅ: Այս հոգեբանութիւնով է, որ կրնանք բաղդատել թէ ինչո՛ւ համար կղերական դասակարգին կողմէ տարածուած է սա սխալ ու թիւր գաղափարը թէ հայ ազգը պահող ու պահպանող ազդակը եղած է Քրիստոնէութիւնը, մինչդեռ հայ ազգը գոյութիւն ունէր Քրիստոնէութենէն դարեր առաջ: Հին հայերը պաշտելով Զրադաշտական կրօնը եւ շրջապատուած լինելով հեթանոս կրօններով եւ ազգութիւններով, անոնք իրենց գոյութիւնը կորսնցուցած չէին: Կ’ընդունինք թէ կրօնքը մեծ ազդեցութիւն ունի ազգի մը կեանքին վրայ, մանաւանդ, արեւելեան երկիրներուն մէջ, բայց ո՛չ երբեք անոր գոյութիւնը վտանգելու չափ: Ահա Պարսիկը, Թուրքը, Լազը, Արաբը, Աֆղանը, Պելուճիստանը եւ այլն, ասոնց բոլորն ալ ԻՍԼԱՄ են, բայց իրենց ազգութիւնը կը պահեն տակաւին: Ուրեմն այս վերի իրականութեան լոյսին տակ ճշմարիտ կ՜ըլլայ երբ յայտարարուի թէ Հայութիւնն է որ Հայ Եկեղեցին պահեր է, եւ ո՛չ թէ լոկ եկեղեցին պահեր է Հայութիւնը: Դարերու ընթացքին Հայը եւ Քրիստոնէութիւնը պայքարի մտան, Հայը պարտուեցաւ եւ հաւատքը յաղթական ելաւ: Հայը դարձաւ միայն անունով Հայ, իսկ զգացումով՝ Քրիստոնեայ:
     Այս հիման վրայ է որ կրնանք բացատրել Վարդանանց պատերազմը: Անոնք փոխանակ ազգին գոյութեան համար մարտնչելու, պատերազմեցան Քրիստոնէութեան անվթար պահպանութեան համար: Եւ այսօր կրօնքի պահպանումին համար մեռնող Վարդան մը աւելի մեծ դիրք գրաւած է Հայ սիրտին մէջ քան թէ հայրենիքի գոյութեան համար աշխատող՝ Վասակ մը: Առաջինը՝ հերոս, իսկ վերջինը՝ դաւաճան անուանուած է: Ամերիկայի Քաղաքացիական պատերազմի ատեն հիւսիսն ու հարաւը իրարու հետ պատերազմեցան: Հիւսիսի զօրաց գլուխն էր Կրէնթ, իսկ հարաւի զօրաց գլուխը՝ Լի: Հիւսիսը երբ պատերազմը շահեցաւ երբեք միտքէն չանցուց հարաւի զօրաւարը դատապարտելու իբրեւ հայրենեաց դաւաճան եւ այսօր Կրէնթ եւ Լի երկուքն ալ կը պաշտուին իբրեւ մեծ հայրենասէր զօրաւարներ: Ինչո՞ւ պիտի չըլլար նոյնը Վարդանի եւ Վասակի համար, որոնցմէ առաջինը կրօնն ու եկեղեցին կը պաշտպանէր, իսկ երկրորդը՝ իբրեւ պետական միտք եւ դիւանագէտ մը, ազգի ու հայրենիքի գոյութեան համար կ’աշխատէր:
      Հայոց պատմութիւնը այսօր պատմութիւն Հայոց չէ, այլ պատմութիւն՝ հայ Քրիստոնէից: Հայութիւնը հետաքրքրողը հայ ազգին շահերը չեն, այլ հայ Քրիստոնէական ու եկեղեցական շահերն են: Երբ մեր պատմութիւնը այս լոյսով դիտենք կը տեսնենք թէ հայրենիքը, արքունիքը, բանակը չեն հետաքրքրած հայ ազգը, այլ զանիկա հետաքրքրողը եղած են առաւելապէս կաթողիկոսը, վանքերն ու վանականները: Հայոց կաթողիկոսը գերիվեր եղած է հայ արքայէն, կրօնական հաստատութիւնները վեր եղած են մայրաքաղաքէն, Քրիստոնէութիւնը վեր եղած է անկախութենէն: Վիզերնին երկարած են Պարսիկի սուրին, բայց իրենց հաւատքը չեն ուրացած: Մայրաքաղաքի բանալիները յանձնած են Յոյնին, բայց պահած են՝ Եկեղեցիի բանալիները: Սենեքերիմը՝ Վասպուրականը փոխանակած է Սեբաստիոյ հետ, բայց մերժած է տեղի վանքերը եւ եկեղեցիները յանձնել: Հայուն սիրտէն հայութեան գիտակցութիւնը դատարկուեր ու անոր տեղը դրուած է Քրիստոնէութեան եւ աւելի ճիշդը Լուսաւորչականութեան գիտակցութիւնը: Այն որ Լուսաւորչական չէ, հայ չէ: Նախաքրիստոնէական շրջանին մեր նախնիքը ըմբռնեցին հեթանոս հայը, սակայն Քրիստոնէական շրջանին անըմբռնելի եղաւ զրադաշտ հայը, հեթանոս հայը, որովհետեւ Քրիստոնէական շրջանին հայութիւնը հայ չէ՛ր, այլ նա «Հայ Քրիստոնեայ» էր: Ահաւասիկ այս ծայրահեղ եւ մոլեռանդ քրիստոնէական զգացումին համար հայութիւնը շատ բան տուժած է, որոնցմէ ստորեւ կը յիշենք քանի մը հատը միայն. –
1.- Այն յայտարարութիւնը թէ Քրիստոնէութենէ առաջ հայ ազգը գրաւոր պատմութիւն մը չունէր, մեզի կը թուի թէ, անհիմն է, որովհետեւ ըստ Մովսէս Խորենացիի վկայութեան՝ Արտաշէս Ա-ի ժամանակ, Ափրիկեանոս պատմագիրը Մծբինէն Եդեսիայի մատենադարանը փոխադրուած հայ արքաներու պատմութիւնը կը թարգմանէ յունարէնի (տե՛ս Խորենացի – էջ 83) եւ նոյնպէս Վռամշապուհի ժամանակ, ասորի Բարդածանը Անի ամրոցի մատենադարանէն քաղելով, հին հայ արքաներու պատմութիւնը թարգմանէր է պարսկերէնի եւ յունարէնի (տե՛ս Խորենացի – էջ 146): Մովսէս Խորենացիի այս երկու վկայութիւնները բաւական են փաստելու թէ հայ ազգը ունէր իր գրաւոր պատմութիւնը, սակայն դժբախտութիւն մըն է տեսնել թէ Խորենացին փոխանակ իր Պատմութիւնը անոնց վրայ կանգնելու, կը ստանայ իր աղբիւրները Մար Աբաս Կատինայի գրութիւններէն:
      Ասկէ զատ աներեւակայելի է որ այնքան հնութիւն ունեցող Հայը չունենար անգիր պատմութիւն մը եւ անցեալի, անյիշատակելի դարերու ընթացքին կուտակուած ժողովրդային բանահիւսութիւն մը, բայց ցաւալի երեւոյթ մըն է տեսնել թէ այդպիսի ժողովուրդի մը անգին յիշատակներն ու գանձերը ի գիր առնուած չեն հետագայ քրիստոնեայ հայ պատմիչներուն կողմէ: Որքան երախտապարտ ենք մեր պատմահայր Մովսէս Խորենացիին, որ հոս ու հոն տուած է Գողթան Երգիչներէն քանի մը տողեր միայն, որոնց վրայ կը գուրգուրանք այսօր ամէնքս ալ: Շատ հաւանական է որ այս հին հայ ազգը ունէր հին գուսանական բազմաթիւ դրուագներ, եւ հայ ազգը ունէր քաջագործութիւններու պանծալի հերոսներ, սակայն անոնց բոլորն ալ կա՛մ մոռացութեան դատապարտուած են, եւ կա՛մ ալ մեր Քրիստոնեայ կղերական դասակարգին կողմէ փճացուած են:
    Ասիկա տարօրինակ երեւոյթ մը չէ պատմութեան մէջ: Միեւնոյնը եղաւ նաեւ Հայաստանի մէջ Գրիգոր Լուսաւորչի ձեռքով որ երբ մէկ ձեռքով Հայը լուսաւորել կը բաղձար, միւս ձեռքովը մթութեան ու թանձր խաւարի ծոցը կը գլտորէր հայ ազգը՝ փճացնելով անոր աւանդութիւնները, անոր կրօնական դաւանանքները, անոր քուրմերն ու տաճարները, տօներն ու ծիսականութիւնը, եւ վերջապէս անոր դարաւոր անցեալի յիշատակները: Ասոր համար մենք այսօր որբացած կը զգանք մեր նախնիքներու հրաշագործութիւններէն…:
2.- Երկրորդ նկատի առնուելիք կարեւոր պարագան այն է թէ քրիստոնեայ հայ պատմագիրներու ձեռքին տակ ո՛չ թէ լոկ հայ անցեալի պատմութիւնը եւ մշակոյթը անտեսուած եւ կամ ալ փճացուած է, այլ նաեւ անոնց կողմէն ներմուծուած է յունադաւան Օրթոտոքս եկեղեցիներէ բազմաթիւ նախապաշարումներ, ծէսեր, արարողութիւններ, խոր վիրապի նման պատմութիւններ, Տրդատ թագաւորին խոզախտաւորումը, եւ Գրիգոր Լուսաւորչի կողմէ անոր բուժման առասպելները, Սուրբերու մասունքները, կեղծ սուրբերու հրաշագործութիւնները, Արայի եւ Շամիրամի պատմութիւնները. եւ բազմաթիւ այլ պատմական դէմքերու եւ դէպքերու գունաւորումներ: Ահաւասիկ, ճշմարիտ հայ պատմաբանին համար ազգային ամենէն սուրբ պարտականութիւնը կը դառնայ հայ պատմութիւնը զտել ու զատել այս կեղծ ու պատիր ախտավարակ գրութիւններէն:
3. – Մեր պատմաբաններուն եւ հետեւաբար հայ մտաւորականներուն կողմէ շարունակ յեղեղուած է թէ հայ պետութիւնը ինկած է որովհետեւ (1) Հայաստանի դիրքն ու տեղագրութիւնը անյարմար էր, եւ թէ (2) երբ հեթանոս ազգերու կողմէ պաշարուեցաւ, քրիստոնեայ Բիւզանդիոնը իրեն օգնութեան չի հասաւ: Ասոնք իրական են եւ անուրանալի, սակայն անոնք երբեք չեն խորհած թէ հայ պետութեան անկման մեծագոյն պատճառը պէտք էր փնտռուեր ո՛չ թէ արտաքին աշխարհին մէջ, այլ բուն իսկ (3) ներքին հայ նկարագրին մէջ: Օգտակարութենէ զերծ չըլլար կը կարծենք եթէ տանք քանի մը օրինակներ: Մեր պատմութեան ամենէն փառահեղ էջը կը կազմեն Տիգրան Մեծի արշաւանքները եւ իր մղած պատերազմները հռոմէական հռչակաւոր զօրավարներ Լուկուլլոսի եւ Պոմպէոսի դէմ, սակայն անոր անկման մէջ ամենէն մեծ դերը կատարուած է հայ նախարարներու եւ բուն իսկ Մեծն Տիգրանի որդւոյն կողմէ, որոնք Տիգրան Մեծին թեւ ու թիկունք կենալու տեղ, անոր կռնակէն զարկին եւ հռոմէական Լեգէոններուն ճամբաները ցոյց տուին:
     Կրկին, երբ Մոնկոլական եւ կամ թրքական վայրագ ու բարբարոս հոսանքները կ’արշաւէին Հայաստան, փոխանակ ամբողջ հայութիւնը մէկ ճակատ ցուցադրելու, Հայաստանի պէս փոքրիկ երկրամասի մը մէջ կը թագաւորէին չորս արքաներ, ինչպէս Շիրակի թագաւորութիւնը, Անիի թագաւորութիւնը, Կարսի թագաւորութիւնը եւ Վասպուրականի թագաւորութիւնը եւ ո՜վ զարմանք… փոխանակ անոնք իրարու օգնելու, իրարու դէմ լարուած ու ատելութեամբ լեցուած էին եւ վայրենի կոչուող Թուրք հորդաները անոնց բոլորն ալ մէկիկ մէկիկ տրորելով մէջտեղէն վերցուցին հայ պետականութիւնը:
   Կրկին, երբ Կիլիկեան պետութիւնը արշաւանքի ենթարկւած էր Եգիպտական Մեմլուքներուն կողմէ, մեր կիլիկեցի ազգայինները փոխանակ մէկ ճակատ պարզելու թշնամիին դէմ, երկու մասի բաժնուած էին Լեւոն թագաւորի նորածին տղուն մկրտութեան համար. թէ պէ՛տք էր անիկա Կաթոլիկ եկեղեցիին կողմէ մկրտուէր թէ Հայաստանեայց եկեղեցիին կողմէ մկրտուէր եւ թշնամութիւններն ու բաժանումները այնքան յառաջացան որ հակառակորդ տարրերէն մէկ մասը Եգիպտական Մեմլուքներուն հետ միանալով պատճառ եղան կործանելու Կիլիկեան գահը:
    Կրկին, համաշխարհային Առաջին պատերազմէն յետոյ   երբ պատեհութիւնը անգամ մըն ալ Հայուն ժպտեցաւ, մենք անկարող եղանք սոյն ոսկի պատեհութիւններէն օգտուելու եւ հետեւաբար ունեցանք Հայկական Հանրապետութիւնը բուն Հայաստանի մէջ, իսկ Կիլիկեան իշխանութիւնը՝ Ֆրանսայի հոգատարութեան ներքեւ: Սակայն փոխանակ իրարու սատար հանդիսանալու ջանացինք զիրար խորտակել, եւ վերջ ի վերջոյ բարձրացուցինք նաեւ երկու ուրոյն դրօշակներ մեկը՝ Տէօրթէօլի մէջ, իսկ միւսը Ատանայի մէջ, եւ մեր այս պետականութենէ զուրկ քայլովը մղեցինք ֆրանսան յանձնելու Կիլիկիան անգամ մը եւս բարբարոս Թուրքին…:
    Այս եւ ասոնց պէս իրադարձութիւններով լեցուն է հայ պատմութիւնը: Որքան ալ լեղի ըլլան այս երեւոյթները՝ պէտք է խոստովանիլ մեր մեղսակցութիւնը եւ մեր ազգային նկարագրին թերիները հայ պետականութեան անկման ու կեանքի ենթարկուած դժբախտ պարագաներուն մէջ:
4. – Քրիստոնէութեան մուտքով հայ ազգը կորսնցուցած է իր ռազմական ու ըմբոստ նկարագիրը, որ նախաքրիստոնէական շրջանին մեծազօր Ասորեստանի կողքին փուչ մը եղած էր շարունակ: Պատմութիւնը ցոյց կուտայ որ այն հայ ցեղերը, որոնք Քրիստոնէութիւնը ձգելով քրդացած են, եւ կամ ալ իսլամացած են, անոնք եղած են կատաղի կռուողներ, մինչդեռ իրենց քրիստոնեայ ազգակիցները մնացած են խաղաղասէր եւ խուսափած են զէնք գործածելէ: Դարերով Քիւրտը փարած է երկու բանի, (1) զէնքին, (2) ձիուն, իսկ Հայը ընդգրկած է (1) Սուրբ Գիրքը եւ (2) խաչը:

       ԱՅՍՊԷՍ ՀԱՅ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՂԾԱՆՈՒԱԾ Է:
    Եթէ Քրիստոնէութիւնը շիտակ հասկցուած ըլլար՝ անպայման հայ ազգն ալ ռազմական նկարագիրը պիտի չկորսնցնէր, ինչպէս որ Քրիստոնէութիւն դաւանող որեւէ եւրոպական ազգ կորսնցուցած չէ իր ռազմական նկարագիրը: Ասիկա կ’առաջնորդէ մեզ այն եզրակացութեան թէ սխալը գործուած է հայ կղերական դասակարգին կողմէ, որ քարոզած է՝ «մէկ երեսիդ զարնողին միւս երեսդ դարձուր» յանկերգը:
5.- Քրիստոնէական ու եկեղեցական սեղմումներուն տակ հայ ազգին իմացականութիւնը կլանուած է եւ անիկա իր մտային թռիչքը սահմանափակած է լոկ կրօնական մարզին մէջ միայն: Ասոր վկան է հայ մշակոյթը: Երբ միտքը ազատութիւն գտած է՝ անիկա ծնունդ տուած է հայ Կոթական ճարտարապետութեան, բայց կրօնական արգելքի տակ միւս մշակութային ճիւղերը, ինչպէս քանդակագործութիւնը, գրականութիւնը, երաժշտութիւնը, պարն ու թատրոնը եւ այլն չե՛ն կրցած յայտնաբերել ինքնատպութիւն (originality), որով հայութեան հանճարը խաթարուած է:
6.- Քրիստոնէութեան մուտքով հայ միտքը դարձաւ դէպի արեւմուտք: Անիկա միտքով՝ յունացաւ, հոգիով՝ հրէացաւ, լեզւով եւ մշակոյթով բաժնուեցաւ եւ դարձաւ արեւելքէն դէպի արեւմուտք: Քրիստոնէութեան ազդեցութեան տակ մենք խզեցինք մեր դարաւոր կապը մեզի ազգակից ու դրկից ժողովուրդներէն եւ աչքերնիս յարեցինք դէպի հեռաւոր հորիզոններ: Պարսիկը մեզի համար եղաւ հեթանոս, կրակապաշտ, մոխրապաշտ եւ ատելի, իսկ Յոյնն ու Բիւզանդիոնը եղան քրիստոնեայ, խաչապաշտ ու բարեկամ: Մինչդեռ պատմութիւնը ցոյց կուտայ որ մեր ամբողջ մշակոյթը, որով կը պարծենանք այսօր, իր հիմերը դրաւ Պարսկական բաժնին մէջ, մինչ Յունական բաժնին ներքեւ Բիւզանդիոնը կը ջանար կլանել Հայը եւ անոր լեզուն ու եկեղեցին:
     Այս սխալ քաղաքականութեան տակն էր որ պարսիկը սկսաւ Հայը նեղել ու խստացնել անոր վրայ իր տիրապետութիւնը, որմէ յառաջ եկաւ Վարդանանց ու Ղեւոնդեանց պատերազմը:
      Այս սխալ քաղաքականութեան բերումով Հայերը իրենց օգնութիւնը բերին Տաւրոսեան լեռներու մէջ ուղեկորոյս եւ թշնամիներով շրջապատուած Խաչակիրներուն, որոնք հետագային պատուհաս մը եղան Կիլիկեան իշխանութեան կործանման մէջ, քանի որ անոնցմէ շատերը պատեհապաշտ բախտախնդիրներ էին լոկ:
       Կրկին այս սխալ քաղաքականութեան հետեւանքով Հայութիւնը դարձուց իր աչքը դէպի հեռաւոր Եւրոպան ու Անգլիա՝ իբրեւ Քրիստոնեայ պետութիւններ, որոնք պատճառ եղան մասնաւորապէս 1878-էն իվեր իր կործանման եւ 1914-ի զարհուրելի տեղահանութեանց ու կոտորածներուն:
7.- Այս սխալ քաղաքականութեան ներքեւ Հայը ոչ թէ թիւով աճեր է, այլ ընդհակառակն պակսեր է եւ կոտորակուած է: Իր զաւակներէն շատերը դարերու ընթացքին կամ քրտացած են, եւ կամ ալ իսլամացած ու կրօնափոխ եղած են եւ փոխանակ եկեղեցին զանոնք ընդունելու իբրեւ քրտացած Հայեր, իսլամացած Հայեր, ընդհակառակը զանոնք վտարած է իր ծոցէն:
     Ասկէ զատ, դարերու ընթացքին Հայերը դուռ ու դրացի եղած եւ միասին ապրած են միեւնոյն երկրի մէջ Քիւրտին ու Լազին հետ, Արաբին ու Թուրքին հետ, բայց երբեք չեն հետաքրքրուած անոնց կեանքովն ու սովորութիւններովը, եւ անոնց Գուրանովն ու Ալլահովը: Այս իսկ պատճառաւ անոնց մէջ միշտ կայացած է մեծ խրամատ մը, անհուն վիհ մը: Հայը մերժած է Գուրանը եւ գրկած է Սուրբ Գիրքը, անտեսած է Մուհամմէտը եւ պաշտած է Յիսուսը, երես դարձուցած է մզկիթին, ու փարած է եկեղեցիին: Այսքան այլամերժութեան փոխան եթէ քիչ մըն ալ հետաքրքրուէր իր դրացիներով եւ անոնց կրօնական պաշտամունքով, հաւատացէք որ խրամատը պիտի չլլար այնքան լայն ու խորունկ, եւ մենք զոհ պիտի չիյնայինք դաւերուն այսպէս կոչուած Արեւմտեան Քրիստոնեայ դիւանագետութեան: Այս իրարամերժութեանց բերումով միշտ իբրեւ կեավուր կոտորուած եւ անճիտուած ենք իբրեւ ազգ:
8.- Հայոց պատմութիւնը եղած է տառապանքի եւ կոծի պատմութիւն եւ տակաւին գրուած չէ հայ յաղթանակի ու յառաջադիմութեան պատմութիւնը:
     Մեր պատմագիրները ի վաղուց անտի շարունակ գրած   են հայ հալածանքներն ու կոտորածները եւ տակաւին ալ այսօր ամէն տարի կը տօնուին 1915-ի Ապրիլեան տեղահանութիւնները եւ ահաւոր կոտորածները իբրեւ ազգային սգատօն, որմէ որեւէ կերպով մեր նոր սերունդը ներշնչում մը չի ստանար, այլ անոնցմով կ’ունենայ առաւել զզուանք ու ստորադասութեան զգացում մը: Որքան քիչ յիշուին եւ քիչ գրուին այսպիսի զարհուրելի պատմութիւններ, եւ վերջ տրուի Ապրիլեան սգատօներուն, այնքան աւելի լաւ պիտի ըլլայ հայ ազգին համար: Հայ նորագոյն սերունդին ջամբել պէտք է աւելի ռամական ոգի, քան թէ կոտորածներու պատմութիւն: Հայ հեթանոս Վահագն աստուածը պէտք է հաւասար ընթանայ Քրիստոսին հետ:
9.- Երբ հայ տառապանաց շուրջ կը գրենք՝ չենք կրնար չանդրադառնալ նաեւ սա իրողութեան թէ մեր կուսակցութիւններըն ալ մեծ պատասխանատւութիւն ունին այս չարչարանաց ու կոտորածներուն մէջ: Հազար անգամ կրկնուած ճշմարտութիւն մըն է թէ ազատութիւնը եւ անկախութիւնը առաջին եւ ամենաթանկագին բանն է մարդուն համար, ըլլայ անիկա անհատ թէ հաւաքականութիւն. բայց երբ յեղափոխութիւն մը կը պայթի առանց սեփական ոյժի, այլ ուրիշներու օգնութեան վրայ դրուած յոյսով ու վստահութեամբ, անկասկած անիկա կը ձախողի եւ ենթականերուն կը պարտադրէ առնուազն ամենալուրջ վերաքննութիւն:
       Մենք կը պաշտենք հայ հերոսներու հոգին՝ ըլլան անոնք Տամատեան մը, Մուրատ մը, Ժիրայր մը, Մխօ Շահէն մը եւ կամ Անդրանիկ մը, եւ անոնց հայրենասիրութեան առջեւ բոլորս ալ կը խոնարհինք. բայց երբ լրջօրէն վերաքննենք ու վերլուծենք ամբողջ հայ յեղափոխական շարժումները՝ Վարդան ու Ղեւոնդ Երեէցէն մինչեւ արդի ժամանակները, անոնց բոլորն ալ եղած են առանց հաշուի եւ իրենց վստահութիւնը յենուած է այսպէս կոչուած հեռաւոր Բիւզանդիոնի եւ կա՛մ Ֆրանսայի եւ կա՛մ Անգլիոյ օգնութեան, եւ երբ այս ակնկալուած աջակցութիւնը զլացուած է, մեր կողմէ շարունակ քննադատուած են անոնք իբրեւ մեր տառապանաց ակն ու աղբիւրը, առանց դոյզն իսկ անդրադառնալու նոյն դէպքերուն մէջ մեր ունեցած դերին ու թերութիւններուն: Այս դիտողութիւնները որքան ալ մեր ազգային արժանապատւութիւնը վիրաւորեն, եւ կա՛մ ալ անոնք որքան ալ լեղի դեղահատներ ըլլան՝ պարտինք ընդունիլ զանոնք առանց տրտունջի, գոնէ ապագայի թերութիւններէն խուսափելու համար:
10.- Ուրիշ տարօրինակ հոգեբանական երեւոյթ մըն ալ սա է ամբողջ հայ պատմութեան մէջ, թէ Հայը հակառակ աշխարհի մէջ ամենէն շատ հալածուող ու տանջուող ժողովուրդը ըլլալուն, ցուցադրած է իր հալածողներուն հանդէպ ամենէն շատ ներողամտութեան ոգին:
        Մեր պատմութիւնը ուսանողներուն հայտնի է թէ Հայ ազգի նկարագրին մէջ ամենէն տկար յատկանիշ մը եթէ կայ՝ այդ ալ արդարութեան եւ հետեւաբար վրէժի ոգւոյն պակասը եղած է: Հայը այն աստիճանի ներողամտութեան ոգի ցուցադրած է, որ անիկա գերազանցած է նաեւ Քրիստոսը:
11.- Թէեւ աշխարհին տուած ենք ամենէն շատ պատմաբաններ, բաղդատմամբ մեր թիւին, բայց սա իրողութեան գիտակցինք, թէ հակառակ այս բոլորին, տակաւին գրուած չէ լիակատար հայ պատմութիւն եւ կամ ալ հայ ժողովուրդի պատմութիւնը:
      Մեր կղերականներուն կողմէ հայ պատմութիւնները գրուած են առաւելաբար իբրեւ կաթողիկոսներու եւ կղերականներու պատմութիւնը եւ հոն իրերն ու դէպքերը դիտուած են կրօնքի եւ եկեղեցիի ակնոցով, եւ անոնք որ չեն համապատասխանած կրօնական տեսակէտին, անոնք կա՛մ մոռացութեան տրուած են, եւ կա՛մ ալ դատապարտուած են իբրեւ ազգային ու կրօնական դաւաճաններ: Վերջերս ալ հայ պատմութիւնը սկսուած է գրուիլ քաղաքական կուսակցութիւններուն կողմէ, որոնք եւս նոյն սխալի մէջ իյնալով, կը հերոսացնեն իրենց կուսակցութեան առաջնորդները, իսկ կը ջանան դատապարտել ու նսեմացնել հակառակորդ կուսակցութեանց առաջնորդները: Այս իսկ պատճառով ահագին պատասխանատւութիւն մը կը ծանրանայ ապագայ հայ պատմաբաններու ուսերուն վրայ՝ հայ ազգին պատմութիւնը խուզարկելու բոլոր մանրամասնութեամբ եւ գիտական ոգիով ի յայտ բերելու դէպքերն ու դէմքերը, եւ անոնց ծնունդ տուող շարժառիթները պատկերացնելու աննախապաշար եւ անկաշառ ոգիով, ինչպէս նկարիչ մը կը պատկերացնէ այլազան տեսարանները պաստառին վրայ հիանալի կերպով…:
        Երբ վերոյիշեալ պատմական դիտողութիւնները կ’ընենք, ատիկա չի նշանակեր թէ մեր հաւատքը նուազ է Հայաստանեայց Եկեղեցիին հանդէպ, այլ կը նշանակէ որ մեր սէրը աւելի խորունկ է դէպի հայրենիքը. ո՛չ թէ մենք աւելի նուազ կը յարգենք մեր պատկառելի Էջմիածինը, այլ մեր ակնածանքը աւելի բարձր է դէպի հայ պետութիւնը. ո՛չ թէ մենք նուազ կը պատուենք մեր կղերական դասակարգը, այլ աւելի գերիվեր կը նկատենք հայ ժողովուրդը:
       Ամէն Հայու համար անհրաժեշտ է գիտակցիլ թէ հայ ազգը մէկ է եւ անբաժանելի եւ անիկա իր գոյութիւնը չի պարտիր որեւէ կրօնի: Հայը այսօր Քրիստոնեայ է, ինչպէս որ ասկէ առաջ ալ եղած էր Հեթանոս եւ Զրադաշտական, նոյնպէս անիկա այսօր ունի կուսակցութիւններ, եւ բաժանուած է բազմաթիւ յարանուանութիւններու, բայց այս բոլոր երեւոյթներուն ետին կայ ու կը մնայ տակաւին մէկ բան, թէ Հայը մէկ է եւ անբաժանելի եւ ամէնքէն վեր իր ժառանգականութիւնով, իր աւանդութիւններով եւ իր արիւնի գիտակցութեամբ…:

«Ցեղին Ձայնը» (Երևան – 1999թ.,
հրատարակիչ՝ «Ազգայնական Ակումբ»)

ԿՐԿԻՆ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՄԱՍԻՆ

      Յուրաքանչյուր՝ քիչ թե շատ կայացած ազգի կյանքում կան Մեծություններ, որոնց մասին ասում են, թե նմանները ծնվում են 100 տարին մեկ կամ, առավելն՝ 1000 տարին մեկ: Ընտրասերուցքում, սակայն հազվագյուտ ազգերի՝ թեկուզ, 1886հասկանալիորեն, «զարկված ու զրկված» բայց և յուրովի բախտաշատ, լինում է եզակիներից եզակին, ում գաղափարաքաղաքական, բարոյա(հ)ոգեբանական ու մշակութաբանական «կենսապատճենը» երբեք ոչ միայն ուղղակի չի լինում, այլ նաև սկզբունքորեն հնարավոր իսկ չի լինում «բուժել»-վերարտադրելը:..
      Այսօրինակ Աստվածամերձ Մեծամեծություն է, հավաստյավ, Գարեգին կզնուտցի Նժդեհը…
     Եվ, համաձայնեք, որչափ բաղձալի և ուսանելի կդառ-   նար «Ժամանակի մեքենայի» հետազնին հետազոտմամբ վերականգնել «բանական մարդու» բոլորակարգ հարաչափումներով ժամանակից իսկ… Էապես առաջ սլացած նույն այդ հավիտենական Դեմիուրգի կենաց քրոնիկոնը՝ ընդհուպ օրվա ու ժամի ճշտությամբ… Ավա˜ղ, քանի որ դա անրջելուն հավասար անիրագործելի ցանկություն է միայն, մեր համոզմամբ՝ անհրաժեշտ նվազագույնը կմնա հնարավոր առավելագույն լայնքուխորքով ուսումնասիրել, գիտականորեն վերլուծել և պատմականորեն արժևորել դիցաբանույթ նժդեհապատումի գոնե գլխավոր ուղենիշները, այն է՝ կյանքի առաջին երրորդի բովահոլովույթում (1886-1909թթ.) պատանեկության փուլն ասես մեկն ու անմեկին թոշնացած երիտասարդ Նժդեհի արդեն ի սկզբանե թափառիկ (բառացիորեն հենց «Նժդեհված») վարքաբանությունը, օտարավայր ուսումնասիրությունների, գաղափարաքաղաքական հասունացման ընթացքն ու առաջին տևական բանտարգելության (1908-1912թթ.) հանգամանքները, իրարահաջորդ յոթ աստեղաժամերը.
ա) Նժդեհը Բալկանյան առաջին պատերազմի ճակատներում, սեփական հենց ճակատը միջազգային փառքով պսակած՝ ընդդեմ օսմանաթուրքական բռնակալության և հանուն բուլղար ու մակեդոն ժողովուրդների ազատության մաքառանքներում (1912-1913թթ.).
բ) Նժդեհը առաջին աշխարհամարտի տարիներին, Կովկասյան ռազմաճակատի երկայնքով կամավորական շարժման կիզակետերում (1914-1947թթ.), Նժդեհը և Հայոց մեծ եղեռնը. պետք է հիմնավոր պատասխան տալ, մասնավորապես, որոշ «սթափադատների» սույնասարաս հարցին՝ «եթե Նժդեհն այդքան հզոր էր՝ արդեն այն ժամանակ (բայց արդյո՞ք – Գ.Ղ.), չէ՞ր կարող թեկուզ մեն-մենակ ու թեկուզ քիչ-ինչ, հետ շրջել հայոց դժնեդաժան ճակատագրի (էլի˜ «ճակատ» բանալեբառից. նախայսու՝ «ճակատ…», հետայսու՝ «ճակատ …» ) անիվը».
գ) Մեզանում տակավին երկկողմանիորեն ստորագնահատված Նժդեհյան նվիրարժեքների ճշմարտացի վերագնահատումը Ղարաքիլիսայի ճակատամարտի (1918թ. մայիս) առնչությամբ, այն կրկնառումով, որ իրոք թերարժևորված են մնում, մի կողմից՝ բուն ճակատամարտի թե’ ազգային, թե’ աշխարհաքաղաքական (նախ համակովկասյան) նշանակությունը, մյուս կողմից՝ ճակատամարտում Նժդեհի դերակատարությունը:
դ) Առանց այն էլ խլված ու խլյակված հայահայրենիքի մի վերջին անկյան փրկագործմամբ նույն հայրենիքի աստիճանական տարածքային ու հոգևոր վերալրման սկիզբը նշանավորած բախտամարտի, այլ խոսքով՝ միանգամից բազում ճակատներով, բազմազգ ու բյուրաքանակ ոսոխների դեմ Նժդեհի գլխավորած Հայրենական պատերազմի (1919-1921թթ.) խոշորագույն քաղաքական արդյունքներն ու դերը ինչպես ԽՍՀՄ կազմում հայկական լիիրավ միութենահանրապետության կայացման և նրա հետագա անկախության հնարավորման, այնպես էլ՝ Արցախի գոնե մի նշանակալից մասի և Նախիջևանի, որպես միութենական իրավունքի պետականակիր ինքնավար սուբյեկտների, կազմավորման տեսանկյունից, ավելին՝ առհասարակ Հայ դատի, հայոց ազգային-ազատագրական հարապայքարի արդի փուլի՝ արցախյան համաշարժման արդյունավետ ծավալման համար ուղղակիորեն և փոխաբերաբար պարարտ հող նախապատրաստելու գործում,
ե) Նժդեհի հիմնական աշխատությունների հրապարակման ու կարևորության վերհանումը, սփյուռքում Նժդեհի հայապահպան ջանքերը, Ցեղակրոն շարժման հիմնումն ու տարածումը, տարոնական շարժման սաղմնավորումը, Նժդեհյան գաղափարախոսության (ցեղակրոնություն, տարոնականություն) մշակումը, այս բոլորի համազգային ու համամարդկային նշանակության լուսաբանումը (1920-1930-ական թթ.)
զ) հայության գերագույն շահերով թելադրված՝ Նժդեհի գործունեությունը երկրորդ աշխարհամարտի տարիներին (1939 -1944թթ.).
է) Նույն շահերից և կորուսյալ երկրի հողամասունքների ազատագրման ոչ անհող հույսերից բխող՝ Նժդեհի գիտակցված անձնահանձնումն ու ցմահ զրկանքները խորհրդային տարազան զնդաններում (1944-1955թթ.), անգամ այդժամ և անգամ անդուստ աննմանունակ համագործակցումը փոխթշնամական կայսրության հատուկ մարմինների հետ՝ կոչված դարձյալ ու կրկին վերոշեշտյալ հայրենաշահերն իրացնելուն, բանտային մեծարժեք գրառումները, կորած տասնյակ այլ իմաստասիրական տետրերի հայտնաբերման, քննավերլուծման անհրաժեշտությունը:

Գարեգին Ղազարյան
ք. Բերձոր

ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

              Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի հիշատակին
      Պատմական ճակատագրի բերումով մեր ժողովուրդը չի ժառանգել դարերի խորքից եկող ազգային գաղափարախոսություն, սակայն Հայաստանին վերաբերող հնագույն գրավոր աղբյուրների ուսումնասիրությունը փաստում է վերջինիս գոյությունը դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում: Այսօր հնարավոր է ցույց տալ այն իրադարձություններն ու ժամանակաշրջանները, որոնք պատճառ դարձան կամ նպաստեցին այդ գաղափարախոսական համակարգի աստիճանական մոռացմանն ու անհետացմանը, ինչն առանձին քննության առարկա է և ստորև չի շոշափվի: Ներկա հրապարակմամբ կանդրադառնանք դեռևս վաղնջական ժամանակներում Հայաստանում գոյություն ունեցած գաղափարախոսության մի քանի հիմնադրույթների, որոնք վերականգնվում են թե’ հայկակական, թե’ օտար սկզբնաղբյուրների ուսումնասիրության շնորհիվ:
    Հնագույն գաղափարախոսության գլխավոր հիմնադր-    ույթներից է եղել սրբազան հայրենիքի պաշտամունքը: Այստեղ հայրենիքը սոսկ արևի ներքո կենսապայմաններ ապահովող հողատարածք չէ, այլ մեծ միստիկական խորհուրդ ունեցող մի երկիր, որը մեծարվել է ոչ միայն իր բնակիչների, այլև հարևան ժողովուրդների կողմից: Որ՞ն էր այդ խորհուրդը:
       Ըստ ք. ա. 3-1-ին հազարամյակներից մեզ հասած շումերական, աքքադական, բաբելական, ուգարիթյան /հյուսիսային Սիրիա/ և հին եբրայական /աստվածաշնչային/ տեղեկությունների՝ նախքան մարդու արարումը Հայկական լեռնաշխարհը եղել է աստվածների բնակության վայր, ուր հիմնվել է դրախտը և որում արարվել են մարդկության առաջնեկները: Ժամանակներ անց նույն այդ տարածքը /համաշխարհային ջրհեղեղից հետո/ դարձել է մարդկության վերածննդի երկիրը, ուր կնքվել է Աստծո և մարդկանց միջև հավիտենական ուխտը: Նշված սկզբնաղբյուրներում Հայոց լեռնաշխարհը հայտնի է «անմահության երկիր», «աստվածային սուրբ օրինաց երկիր», «աստվածների կաճառ», «Եդեմ» և այլ պատվանուններով և մակդիրներով: Հնագույն պատկերացումների համաձայն, մեր երկրում էր պահվում անմահության գաղտնիքը, որը խորհրդանշող «անմահության ծաղկին» կամ «կենաց ծառին» հասնելու համար, ըստ վիպական ավանդության, երկար դեգերել են հին աշխարհի նշանավորագույն դեմքեր Գիլգամեշն ու Ալեքսանդր Մակեդոնացին: Հայկական լեռնաշխարհը հայտնի էր նաև որպես իմաստության երկիր. այնտեղ էին պահվում բանականությունը խորհրդանշող բարու և չարի իմացության ծառը, «իմաստությունն ու արվեստը ցած են բերվել» այնտեղից, իսկ հնդկական մի ասքի համաձայն՝ «իմաստության քարը» գտնվում է Արարատի գագաթին…
        Մյուս կարևոր հիմնադրույթը, որ արձանագրված են գտնում Միջագետքի վաղագույն բնակիչների՝ շումերների թողած գրական ժառանգության մեջ, մեր նախնիների աստվածընտրյալ ժողովուրդ լինելու մասին պատկերացումն է: Ըստ այդմ, նրանք ընտրյալներ են բնության և զարթոնքի աստծո, որն առանձնացրել էր իր ընտրյալներին հայկական լեռնաշխարհում ու վերջինս անմատչելի դարձրել անարժան մարդկության համար: Սա «ընտրյալ ժողովուրդ» հասկացության կիրառման հնագույն դեպքերից է, ընդ որում, ի տարբերություն մի շարք ժողովուրդների /Ճապոնացիներ, հրեաներ և այլն/, որոնք իրենք իրենց են համարում այդպիսին, մեր նախնիների ասվածընտրյալ լինելը վկայում են օտարները:
    «Աստվածային սուրբ օրինաց երկրում» բնակվող մեր նախնիները ունեին իրենց երկիրն ու ընտրյալությանը պատշաճող վեհ առաքելություն՝ պահպանել աստվածաստեղծ սրբազան կարգերը երկրի վրա: Դա տեսանելի է դառնում նաև Ք. ա. 3-1-ին հազարամյակների մի շարք կարևոր պատմական իրադարձությունների հիշատակումից: Ք.ա. 24-րդ դ. Միջագետքում ստեղծվեց պատմությանը հայտնի առաջին բռնապետությունը՝ աքքադական արքայատան գլխավորությամբ, որի ներկայացուցիչ Նարամ-Սուրենը /Ք. ա. 23-րդ դար/ կատարեց աննախադեպ սրբապղծություն: Առաջին անգամ պատմության մեջ մահկանացու արքան կործանեց բազմաթիվ տաճարներ և իրեն հռչակեց աստված /հայկական ավանդության Բելի պատմական նախատիպը/. նրա լծի տակ տառապող շումերներին օգնության են հասնում Հայկական լեռնաշխարհի 17 երկրների դաշինքի զորքերը և տապալում բռնակալի իշխանությունը: Ք. ա. 22-րդ դարավերջին Միջագետքում ստեղծված նոր բռնակալությունը /ՈՒրի 3-րդ դինաստիայի գլխավորությամբ/ կործանվեց Ք. ա. 21-րդ դարի վերջին, և դրանում ևս իրենց մասնակցությունն ունեցան հայաստանյան զորքերը: Հին Առաջավոր Ասիայի հաջորդ նշանավոր բռնապետությունը՝ Բաբելոնի 1-ին հարստության տերությունը /Ք. ա. 19-16-րդ դդ./ նույնպես կործանվեց հայաստանյան /կասիտական/ ռազմուժի շնորհիվ: Ք. ա. 2-րդ հազարամյակի վերջին Վանի թագավորությունը /ՈՒրարտուն/ զսպեց հզորացած Ասորեստանին, որը հայտնի էր իր բարբարոս ու անմարդկային բարքերով, ուստի պատահական չէ, որ Ք.ա. 6-րդ դարի սկզբին անօրենություններ գործող Բաբելոնի դեմ Երեմիա մարգարեն պատերազմի է կոչում «մեծ ու հին ժողովրդին հյուսիսի՝» Արարատի, Միննիի և Ասքանազի թագավորություններին: Փաստորեն համաշխարհային քաղաքակրթության բնօրրանը հանդիսացած Առաջավոր Ասիայում Հայաստանի ժողովուրդը կատարում է աստվածաստեղծ սրբազան օրենքների պահապանի դեր, որտեղ ոտնահարվում էին դրանք, այնտեղ հայտնվում էին հայաստանյան զորքերն ու շտկում իրադրությունը:
        Առանձնակի ուշադրության է արժանի հայրենի աստվածների ու պետության կապի մասին պատկերացումը մեր նախնյաց աշխարհընկալումներում: Պետական իշխանությունը ճանաչվել է աստվածաստեղծ, պետության գլուխ կանգնած արքաները՝ աստվածազուն: Հնագույն պատկերացման համաձայն՝ դյութազուն արքաների հոգիները մահվանից հետո փոխադրվում էին աստվածների աշխարհ, որի արտացոլումն է թագավորական նախնիների պաշտամունքը հին Հայաստանում: Հատկանշելի է հին հայոց մեջ տարածված այն հավատամքը, որ թշնամիների դեմ պատերազմելիս նախ հայրենի աստվածներն էին հաղթանակում, հետո միայն արքան առաջնորդում էր բանակը՝ տիրանալու սրբագործված հաղթանակին: Այդ պատկերացումն արտահայտված է Վանի թագավորության բազմաթիվ արձանագրություններում, որոնց սկզբնամասում նշվում է Խալդի գերագույն աստծու հաղթարշավի, մի շարք երկրներ իր զենքին ենթարկելու մասին, ապա նույնը վերապատմվում է արշավող արքայի մասին, որն այդ մեծագործությունները կատարել է «Խալդյան զորությամբ»: Այս հավատամքի ձևակերպումը, կատարված հայոց վերջին՝ Արձան քրմապետի որդու կողմից, մեզ են հասել Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության» էջերում. «… այս 40 տարի է, ինչ ծառայում ենք մեր մեծ աստվածներին և քաջ գիտենք զորությունը նրանց: Գիտենք, որ իրենց սպասավորների, պաշտողների թշնամիների դեմ իրենք են մարտնչում»…
       Աստված-ժողովուրդ-անհատ հարաբերության մեջ ժողովուրդը դիտվել է իբրև աստվածազուն հսկայից /Հայկ նահապետից/ սերված ազգակից, արյունակից անհատների ընդհանրություն: Ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր երկրային կյանքի ընթացքում հովանավորվում էր որևէ աստծուց կամ ոգուց /աստվածությունից/, որի նկատմամբ էլ նա ուներ որոշակի պարտավորություններ, մի տեսակ անհատական առաքելություն: Այս հավատքի արտահայտություններից է Վանի թագավորության սեպագիր սալիկներում հանդիպող «թո’ղ հաճելի լինի կյանքը քո աստծուն» բարեմաղթանքի բանաձևը: Հայոց նախաքրիստոնեական հավատքի ուսումնասիրությամբ պարզ է դառնում բարու և չարի հոգևոր ընկալման կարևոր մի առանձնահատկությունը մեր նախնյաց մոտ: Հարևան ժողովուրդների դիցարաններում հանդիպում ենք բազմաթիվ չար ու չարագործ աստվածների, իսկ հայերին այնքան մոտ պարսիկների զրադաշտական կրոնում գերագույն բարի աստված Ահուրա Մազդային հավասար դիրք ուներ գերագույն չար աստված Ահրիմանը: Հայոց դիցաբանության մեջ ոչ միայն հավասար չեն ընկալվել բարին ու չարը, այլև ընդհանրապես չկան չար կամ չարագործ աստվածներ: Մեր հին հավատքում կային միայն չար ոգիներ, որոնց հակակշիռ էին բարի ոգիները: Հատկանշական է, որ անգամ անդրաշխարհի աստվածը չի կրում բացասական գծեր: Վաղ միջնադարյան մատենագրության մեջ նա հայտնի է Ս/պ/ անդարամետ անունով, որն ակնհայտ պարսկական փոխառություն է /Սպենտա Արմաիտիից/. այն, որ միջագետքյան ստորերկրյա թագավորության տիրակալ ներգալի անունը Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ փոխարինված է Անգեղով /իր համարժեքով/, թույլ է տալիս եզրակացնելու, որ վերջինս եղել է անդրաշխարհի աստվածը հայոց հին հավատքում: Իսկ Տորք Անգեղը /Անգեղյան/, չնայած իր կոպիտ ու տգեղ արտաքինին, վիթխարի ուժի տեր հսկա էր, որը ժայռեր էր նետում Հայոց երկրի դեմ պատերազմի եկած թշնամի նավերի վրա՝ խորտակելով դրանք /սա ևս աստված-հայրենիք կապի դրսևորման ուշագրավ մի փաստ է/: Հայոց հին աստվածները իրենց ժողովրդին շնորհում էին բարօրություն, լիություն, արիություն, սեր, գեղեցկություն, արդարություն, անմար լույս ու կրակ, հովանավորում ընտանեկան օջախը, դպրությունն ու ամենայն բարիք: /Սա, թերևս,  Հայաստանում քրիստոնեության ընդունմանը նպաստող կարևոր հոգևոր նախադրյալներից էր/: Հայոց դիցարանում չկային չար աստվածներ. չարը չէր կարող աստվածացվել հայի կողմից… Թերթելով հայ և օտար մատենագրության էջերը՝ տեսնում ենք, որ մեր նախնիներին հնագույն շրջանում բնորոշ է եղել ազգի ազատության բացարձակ ըմբռնումը, իսկ հանդուրժողականությունը, օտարամոլությունը, – «որտեղ հաց,  այնտեղ կաց» ու նման ցածրակարգ ընկալումները հետագա դարերի խեղումների արդյունք են: Հայը, որ չէր հանդուրժում անգամ հարևան երկրում աստված-ընդդեմ երևույթները, չէր կարող իր երկրի ու ժողովրդի ազատությունը չըդարձնել բացարձակ արժեք: Հայկ նահապետը մերժում է համընդհանուր գերիշխանության հասած Բելի առաջարկը՝ արտոնյալ պայմաններով ապրելու իր տերության սահմաններում, և բնակվում իր հայրերի երկրում /Հարք/: Արամ նահապետը «լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները և օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա» /Խորենացի/: Իսկ հույն պատմիչ Քսենոֆոնի /Ք. ա. 5-4-րդ դդ./ հաղորդման համաձայն՝ հայոց արքան, որը միայն հարկատու էր Մարաստանին, ապստամբել էր վերջինիս դեմ՝ պատճառաբանելով. «Ես ազատության էի ձգտում, որովհետև լավ էի համարում, որ թե ինքս ազատ լինեմ և թե որդիներիս ազատություն թողնեմ»: Վկայակոչված երեք փաստերն էլ բավական են հասկանալու, որ մեր նախնիների համար հավասարապես մերժելի են եղել թե’ օտարության մեջ բնակվելը՝ անգամ ամենաարտոնյալ պայմաններով, թե’ հայրենի երկրում ամենափոքր իսկ հպատակությունն օտարին, իսկ հանուն հայրենիքի ազատության պայքարը մղվել է անվերապահ սկզբունքով՝ «կամ հաղթություն, կամ հաղթական մահ» /Գարեգին Նժդեհ/…
     Ավարտելով այս հակիրճ հաղորդումը՝ կրկին շեշտենք,     որ այսօր հնարավոր է վերականգնել հին Հայաստանում գոյություն ունեցած գաղափարախոսական համակարգի բազմաթիվ հիմնադրույթներ: Դրանցից միայն յոթին համառոտակի անդրադարձանք այստեղ:
Արտակ Մովսիսյան
Պատմական գիտությունների թեկնածու,
ԵՊՀ դասախոս

ՄԵՆՔ  ԵՆՔ  ՄԵԶ  ՕՏԱՐԱՑՆՈՂԸ

       Այսօր մեր տեսակի բնականոն մտածողությունը իր հիմքերի շարունակականության մեջ, կորցրել է բուն սկզբունքները: Այն պատճառով, որ ներքին խնդիրն իր խնդիրը չէ այլևս, այլ՝ ավելի շատ կարևորված են արտաքին խնդիրները, որոնք ապակողմնորոշումներն են մեր: Տեսակի մտածողությունը, որը կկոչվի ազգային, թե գենետիկ մտածողություն, առկա է յուրաքանչյուրիս մեջ և որի բնականոնությունը  մենք տեսել ենք՝ ասենք 88-ի շարժման ընթացքում, երբ մի ամբողջ ազգ մտածում էր մի մարդու պես և մեր ներքին փոխհարաբերությունների մեջ հատուկ ներդաշնակություն կար: Գողը չէր գողանում, պաշտոնյան չէր կարևորվում, մի տեսակ ներքին  սեր, ներքին  կայացման հումք կար` որպես մի խմոր, որը պիտի հունցվեր: Սակայն, ցավոք սրտի, հենց նույն փուլում ձևավորվեցին տարբեր մտային ապակողմնորոշումներ:  Սկսվեց պառակտումը ընդհանրության մեջ ու այսպես կոչված գաղափարական հենակետերի «կառուցողականություն» կայացավ , մեկը դարձավ հնչակ, մեկը` դաշնակ, մեկը` այս, մեկը` այն, ջլատելով այդ ամբողջական հսկա մարմինը, որը հենց մեր գենետիկ մարմինն էր: Չմոռանանք, որ այդ ներուժը ստիպում էր մարդկանց ոտաբոբիկ քայլել դեպի հրապարակ, ամեն մեկը իր ընդերքում եղած լավագույնը ի սրտե կիսում էր բոլորի հետ, այսինքն` դեպի իր տեսակի մեջ գալու գիտակցությամբ էր սկսում ապրել, բայց` ակամա: Բնազդը առաջնորդում էր դեպի դա, որովհետև իր ներքին գրավականն էր, իր տեսակը ամբողջացնելու էությունը: Եվ հենց այդ տեղում էր, որ գենետիկ մտածողությունը պղծվեց: Պղծվեց այն առումով, որ տեսակի նմանակման խաղը սկսեց ի հայտ գալ և որակը ձևափոխվեց, տձևացավ, դարձավ թելադրված արժեքների մի այլ համակարգ, որը խաղն էր: Եվ խաղը դեռ շարունակվում է: Նրանք, ովքեր դերակատարներն էին այդ խաղերի, այլ ոչ թե ազգային մտքի կրողները,  շահեցին դերի վարձքը միայն, բայց՝ ոչ տեսակի էությունը: Նյութը ժամանակների մեջ միշտ էլ արել է իր հիմնական գործը, բայց` նյութի աշխարհում, սակայն ընդերքի մտածողությունը արարել է իր հավիտենական գործունեությունը բոլոր ժամանակներում: Եվ հիմա էլ: Եվ թող երբևիցե չկարծվի, թե այդ մտծողությունը մեռած է: Այն չի մեռնում և չի կարող մեռնել: Մենք արդեն վախենում ենք ազգ ասելուց, որովհետև մեր իրականությունը նկարագրող անունները պղծվել են նույնպես: Այլևս հայը հայ չի տեսնում, որովհետև հայը չգիտի հայն ինչ է: Տեսակը ձևափոխվեց ու վերածվեց խամաճիկության: Ու այդ խամաճիկ հերոսները ավելի շատ հիշեցնում են չար կախարդի բնութագրով առաջնորդվողներ: Դեռ բարի գործ չի երևում: Ինչու՞, որովհետև բարին անընդհատ ցավ է ապրում: Բարի ասածս անձերի մասին չէ, խոսքը այն էության մասին է, որը կար ու էլի կա և միշտ կլինի, որովհետև դա հավերժական բնութագիրն է այս տեսակի ու ոչ ոք չի կարող վերափոխել այն: Ինչքան էլ այդ դերախաղը կարևորվի, միևնույն է, յուրաքանչյուր խամաճիկության տարված մեկը իր ընդերքում դարձյալ այդ նկարագիրը ունի, խաբվել է, որովհետև դեր են տվել, պիտի խաղա, հակառակ դեպքում, եթե չխաղա, իրեն չեն կերակրի: Բայց հիմա ստացվում է, որ եթե ժամանակներ առաջ ազգ դավաճանելը հանցագործություն էր, հիմա համարվում է հերոսություն, ովքեր ավելի շատ են դավաճանում, նրանք ավելի շատ են ունենում և գիտեն` որտեղից են ունենում: Նրանց կերակրողը իրենց կեղծ հայրն է: Իրականում այդ հայրը երևութական չէ, իրականում այդ խորթ հորը հետաքրքիր չէ, թե ընտանիքում ինչ տեղի կունենա, նրան հետաքրքիր է մի բան, որ իրեն լսող ունենա: Հիմա մենք այս հարաբերությունների մեջ ենք և լսողները, որ մեզ չեն լսում, այլ` կեղծ հորը, կատարում նրա կամքը: Մենք էլ` մեր ընդերքի էությունը որպես մեր Հայրը գիտենք և այդ ընդերքի էությանն ենք լսում ու լսեցնում մեր եղբայրներին էլ:
     Այս ամբողջը պատմական մի փուլ է և այս պատմական ժամանակահատվածը ինքը իրենը ունի անելու` փոխելու և փոխվելու: Համամարդկային իրականությունը այսօր հետընթաց է ապրում, առաջընթաց չի ապրում: Այսինքն խորթ հոր կարգավիճակում գտնվող մեկը կամ հազարը, որը մի ուժ է` իր ձեռքն է վերցրել այս ամբողջ երկրագնդի մտածողությունը, գաղափարախոսությունը և ըստ այդմ ազգային խնդիրների կարևորումը, կամ ավելի ճիշտ` չկարևորումը: Իսկ եթե կարևորում` ապա միայն ձևափոխելով ու դարձնելով միջազգային խամաճիկության այն որակը, որը հետո պիտի թշնամի դառնա հենց իրեն: Մենք հիմա մեզ ենք թշնամի կարծում մեր մեջ, առանց հասկանալու, որ այդ ատելությունը սերմանել է ոչ թե մեր տեսակը մեր մեջ, այլ օտար,  խորթ հայրը: Ստացվում է, որ այն խամաճիկությունը, որի ներքո ընդգրկվեց ազգային խմբավորումների մի համակարգ (տեսակը այստեղ կապ չունի)` օտարացան, անջրպետ ստեղծվեց ներշխարհի և կայացումի միջև:
       Այստեղ մեղավորներ փնտրելու կարիք չկա. մարդը միշտ մեղավոր է: Բայց ընդհանրական մտածողության խնդիր գոյություն ունի, որը յուրաքանչյուրի մեջ կա, ուղղակի ավելի շատ իրար հանդեպ վստահություն և հավատն է կորել: Իսկ ի՞նչ է նշանակում այդ. այսինքն տեսակդ կորցրել ես, տեսակիդ մտածողությունը չգիտես` որտեղ է, կարծես թե կա, բայց իրականում` չկա: Այս կարծես թե-երի և իրականության մեջ լինելիության սկզբունքների միաձուլման և միաբանության խնդիրը կա, բայց` առողջ բանականության, առողջ տեսողության, առողջ հասկացողության ընթացքը պիտի կայացնի այդ: Որովհետև խաբվածները այսօր կարծում են, թե հաղթածներ են, չխաբվածները կարծում են` թե պարտվածներ են:
     Ես կոչ եմ անում ընդհամենը, որ չխաբվածները բարձրանան, նայեն վերև, խաբվածները`իջնեն, նայեն ներքև և իրար լսեն նույն տեղում: Լսելու ունակության խնդիրը կա, ավելի ճիշտ` չլսողները իրականում կարող են լսել, բայց փակում են ականջները, որպեսզի չլսեն, ինչու՞. որպեսզի իրենց տիրոջ կամքը կատարելու հնարավորությունը ունենան: Եվ եթե իրենց տերը արդեն օտար մի երևույթ է և կարծես թե համաշխարհային հաղթողը, ապա` ինչի՞ն` ինքն էլ չգիտի: Փաստորեն ինքը իրեն պարտության է տարել արդեն, որովհետև իր անկարողության բռնատիրության մեջ է ներքաշել մարդկանց ու ազգերի` կայացնելով հոգեծախության գործընթացը: Բայց հոգեդարձության գործընթաց էլ գոյություն ունի: Ուղղակի ազգը իր առողջ մտածողությամբ դարձի պիտի գա դեպի ինքը: Սա շատ լուրջ է և շատերը դրան չեն գնա` այն պատճառով, որ արդեն իրենց կկորցնեն, բայց միևնույն է` կորցնեն, թե ոչ. կորցրել են արդեն: Հիմա սթափ լինեն` հետ դառնալու դեպի իրենց բուն էության իրականությունը: Դրսում դեգերող ազգակիցների հետ մեր փոխազդեցության դաշտերը դեռևս մշակված չեն: Երկիրը ընդունող չունի, հնարավորություններ չեն ստեղծվում: Գուցե դա էլ նույն խորթ հոր գործոնն է, որը չի պատկերացնում, որ ի վերջո անհնար է բոլոր դաշտերով արմատախիլ անել այդ հաղորդակցությունը: Այս համակարգը չի աշխատում` պատճառ կա: Պատճառը սա է. կա բանտ, կան բանտապահներ և կան դատավորներ, որոնք դրսից դատը վարել են արդեն այս բանտի, որի անունը երկիր է: Այսօր մեր կառույցը բանտապետական կառույց է, ոչ թե` պետական: Եվ այդ կառույցի ներսում արդեն բարոյական դաշտի խնդիր կա, ոչ թե նյութական, որն արդեն էական դեր չի խաղում: Սա նշանակում է, որ այս բանտային օրենսդրությունը թույլ չի տալիս, որ ժողովուրդը իսկապես ապրի: Այս երկիրը ոտքի կանգնեցնելու համար ընդհամենը հինգ տարի է պետք, եթե լուրջ մոտեցում լինի: Բայց, քանի որ, նորից եմ կրկնում, բանտի հսկիչներին և առանձին խուցերում կարևորված անձերին, որոնք ներքաշված են նույն կազմակերպված խաղի մեջ, դրսի ուժերի կողմից տրված են համապատասխան իրավունքներ, այդ պատճառով բանտապետության ներսում կռվանները շատանում են: Սա ընդհամենը մի պարզ նմանակն է բանտի, ուրիշ բան չէ, պետություն որպես այդպիսին չկա, պետության ձևը կա` խամաճիկային ձևը: Բնականաբար անվստահելի դաշտում ավելորդ է խոսել հեռանկարային գործունեության մասին: Եվ այս համակարգը նման է զսպաշապիկի, որը հագցվել է մեզ ոչ հարազատ մեկի կողմից ու մեր մարմինը մեր հոգին, մեր սիրտը ցավում են, մեր փոխհարաբերությունները լիարժեք ու ներդաշնակ չեն: Ի՞նչ ենք ուզում ասել, ո՞ւմ ենք ուզում ասել` չգիտենք. եթե ասում ես պետության ղեկավարությանը` ականջները փակ են, ժողովրդին` անկարող է, դրսիններին` թույլ չեն տա: Կան հրահանգավորումներ` անել այս, անել այն, չանել այս, չանել այն: Ինչպե՞ս կարելի է ազգի մեջ միայն  նյութ արտադրող մի քանի հոգու կարևորել, իսկ բանական նյութ արարողնե՞րը, որոնք անընդհատ բանական նյութ են արտադրում. սրա կարևորումը չկա, որովհետև բանտի ինչին է պետք խելք ու միտք: Ես հավատացած եմ, որ չի  կարող չգալ առողջ բանականությամբ ապրելու ժամանակը, որովհետև այն ոչ մեկի մեջ մեռած չէ: Եթե այսօր մարդիկ մոլեռանդությամբ վազում են դեպի թելադրված շահը` մոռացության են տալիս իրենց ընդերքի շահը: Եթե ամբողջացնելու լինենք` դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դեպի ներս մտածելու հնարավորություն լինի:
      «Կայ մի չարիք էլ, որ տեսա արեգակի տակին, այն սըխալմունքի նման, որ դուրս է գալիս իշխանի առաջիցը: Յիմարությունը դրվում է շատ բարձրերում, իսկ հարուստները ցածումն են նստում: Տեսա ծառաներ` ձիերի վերայ. եւ իշխաններ` ծառաների պէս ման գալիս երկրի վերայ» (Ժողովող, Ժ-6): Ասվածը այսօրվա պատկերային բնութագիրն է: Այն մարդիկ, ովքեր բանականության համար են ապրում` անիրավունք են քայլում, նրանք, ովքեր իրենցից առավել կարևորել են մեկի ծառայության տակ մտնելը` իշխանության լծակներով են «քայլում»: Ի վերջո ես այս ամենը քննադատելու համար չեմ ասում այլ` սթափեցնելու: Այս ազգի մեջ դեռևս գենետիկ ամփոփագրված մտածողություն չի կայացել, այն այդ դեպքում չի կարող պետություն ունենալ: Հիմա ժամանակն է, որպեսզի բոլոր շերտերում յուրաքանչյուր առողջ որակ համադրվի մյուս առողջ որակներին, ոչ թե իրար դեմ դուրս գան, իրար թշնամանան, որովհետև դա էլ է նախապատրաստվում դրսից, որպեսզի իրենց խաղը շահի: Համաշխարհային քաղաքական «մոտիվացիան» այդպիսի բնութագիր ունի: Այսինքն, դա կոպիտ ասած քաղաքական մոգություն է, որի միջոցով լուծվում են այս կամ այն պետության ներքին ու արտաքին հարցերը: Խոսքը ոչ թե այդ կռվանը կարևորելու մասին է, այլ` որ մենք ինքներս հոժարակամ համաձայնություն ենք տալիս այս երևույթին: Ընդունելով` դարձրել ենք մեզ հպատակության որակի մի ազգ, իսկ հպատակի ո՞ր աշխարհընկալումն է ճիշտ կամ ո՞ր ասածն է լսելի: Մեր ազգը դարեր շարունակ մարտնչել է հանուն մի բանի, որպեսզի իր ընդերքի մտածողությունը գոյատևի և եթե այն ժամանակ կռվանը եղել է մարմնականի մեջ, հիմա` գիտակցականի մեջ է կարևորված: Դրա անունը կարող եմ ասել ընդհամենը ազգային ներքին մտածողություն, որը հենց գաղափարախոսությունն է նաև: Մենք ինքներս լինելով այս ժամանակահատվածի ազգի սերուցքը, արթնության մեջ մտածողները, եթե համարենք, որ այս առումով խնդիր գոյություն չունի, այս անմիտ դանդաղաշարժությունը կշարունակվի հավերժ և, ինչպես շատ հաճախ եղել է պատմական հաճախություններում, նորից կստացվի այնպես, թե` մենք քնած էինք, մենք ի՞նչ իմանայինք: Այսինքն սթափությունը բոլորի համար է: Եթե մարմինը ազգի` պետությունն է կամ ժողովուրդը, ապա մարմինը նաև մտածողություն ունի, որի դրսևորումը մարմինը չէ հենց, այլ՝ մարմնի ներսում ապրող աներևույթ ճանաչողությունը: Եվ այն, ինչի մասին խոսում ենք հիմա` հենց մարմնի միջինն է երևութացած դուրս հորդում: Եվ բանական խոսակցության ու մտածումի դեպքում ամբողջ մարմինն է մասնակիցը դրա: Եթե այդ հորդումն է ճանաչվում և ապրվում, մեր մարմինը ճշմարտության թրթիռների մեջ է: Եվ ուրեմն այս մարմինը որ պետությունն է մեր և կամ ազգը մեր, թողեք այդ թրթիռների մեջ լինի ճշմարիտ` որ լսի ինքն իրեն: Հակառակ դեպքում սերտու’մը բացահայտորեն ամենուրեք կա, բայց մտածողությունը, որպեսզի սերտածը կյանք դառնա` չի երևում: Ուրեմըն, ընդհամենը դաս ենք սովորում, ոչ թե մտածել գիտենք: Դրա համար լավ ենք արել, որ դաս ենք սովորել, բայց մտածենք էլ` որ մտածողների հետ մտածելով խոսենք` որ մտածումը ապրի մեր: Ինչու՞ պիտի ընդդիմությունը լինի թշնամություն, դու ինքդ քեզ կսպանե՞ս, ոչ, այն պիտի լինի առողջ, առողջացնող: Սա գալիս է ընդհամենը մեր` թյուրիմացության մեջ լինելուց, մեր ամբողջական ազգային բանականության հենքերը չամրագրելուց, չկարևորելուց ավելի` քան մեր այսօրվա ժամանակահատվածի դիրքն է: Միշտ բոլոր ղեկավարները ժամանակավոր են, եթե կարևորվեց ղեկավարի դիրքը սոսկ` այդ ղեկավարը ազգի հետ կապ չունի, եթե կարևորվեց ղեկավարի` ազգի հետ կապ ունենալու դիրքը, նոր ղեկավարը իսկապես այդպիսին կլինի: Դրա համար տեսակի ճշմարիտ մտածողությունը ոչ դիմություն է, ոչ՝ ընդդիմություն, առողջ մտածողության այն հենքն է, որը յուրաքանչյուրիս մեջ կա, բայց չի աշխատում, չի գործում այն պատճառով, որ չենք ուզում: Այստեղ միայն ցանկություն է պետք: Ցանկության դեպքում, կարողությունները, անգամ քիչ լինելով էլ, օգտագործվում են ինքնահաղթահարման և ինքնակայացման նպատակով: Մենք այսօր մի քայլ անում ենք` լավ բան անունը դնելով ու միանգամից աշխարհով մեկ հայտարարում ենք` թե լավ բան ենք արել: Հապա ի՞նչ պիտի անեինք, վատ բան պիտի անեի՞նք մենք մեզ: Դե ուրեմն լավ բան անելդ մի’ կարևորիր, ուղղակի արա: Թող ա’յդ տեսանելի դառնա` ետ դառնալու անհրաժեշտությունը կա դեպի ազգի բանական աշխարհ, դեպի ներքին նկարագիր, դեպի ներքին ուժ, իրական ուժ, ոչ թե` հնարովի: Ի վերջո ազգը շուկա չէ: Մեր ազգը ինքնություն ունեցող, դարերի մեջ ապրած մի էություն է, որը շատ իմաստուն է և յուրաքանչյուր շուկայի աշխատողի մեջ այդ իմաստությունը կա: Թող դա ապրի և ոչ թե շուկան կարևորվի միայն: Կյանքը ամեն օր մեզ սովորեցնողն է, ինչքան էլ այսօր կարևորվեն այլադավության խնդիրներ, միևնույն է` ընդերքի, հոգու առումով դա ակնհայտ է: «Սուտ մի’ վկայելը» այն մեղքն է, որը հոգին է գնահատում, այսինքն յուրաքանչյուր արարք` լավ, թե վատ, դրոշմվում է հոգու մեջ և այն հանել չի լինի: Նմանապես ազգը հիշում է միշտ իր հերոսներին` թե դրական և թե բացասական: Ուրեմն ես կոչ եմ անում այրանալ, ամեն մարդ թող մտածի, թե այսօր ինչ է անում և ինչպես, որ իր գործը որպես դրոշմ` փայլի և ոչ թե սևանա ինչպես խարազան: Մի’ սևացրեք ազգի էությունը: Շատ լուսավոր է ազգը, մի’ սևացրեք ձեզ` սքեմ հագնելով ուրիշի, օտարի ծառա պետք չի դառնալ, օտարի քահանայություն պետք չի անել: Ամեն մեկդ ուրիշի քահանաներ եք դարձել, ձեր եկեղեցու հոտը մնացել է սոված ու անտեր, չի ուզում լսել ձեզ, ինչու՞. որովհետև դուք իրենը չեք ասում: Իրենը ասեք` տեսեք ո’նց է լսում, տեսեք ոնց է ձեզ ուժ տալիս: Քի՞չ էր ուժ տալիս 88-ին: Ուժ էր տալիս: Չեմ ասում` ում էր տալիս, դա չէ հարցը, բայց` ինչին` հարց է. այն մտածումին, որը` իրենն է: Եվ եթե այսօր այդ մտածումը չի ապրում, միայն այն պատճառով, որ իրենները չապրեցրին: Հենց իրենները, օտարներին թողնում եմ մի կողմ: Օտարը իր գործն է անում, դու’ քո ո՞ր գործն ես անում: Ուրեմն դու’ մի օտարացիր քեզ, հենց դու’ մի օտարացիր քեզ…

Սեյրան Զաքարյան
«Ավետյաց Երկիր» գիտա-հոգևոր, մշակութային
հ/կ նախագահ

Տեսակետ         

Կ ՈՒ Յ Ր   Հ Ո Վ Ի Վ Ն Ե Ր Ը
      Աշխարհի խառնաշփոթ կաթսան իր եռման աստիճանին է հասել: Թվում է այսպես շարունակելու դեպքում կաթսան կպայթի… Այսօր աշխարհի ահաբեկիչների մեծ մասը մուսուլմաններ (մահմեդականներ) են, որոնք անզուսպ (նաև՝ ուղղորդված) պայքարի մեջ են մտել քրիստոնեաների դեմ:
       Մուսուլմանների ռազմատենչ մոլլաների պատճառով, որոնք հաճախ են շեղվում իրենց Ղուրանից, ժողովրդին հրահրում են անհայտ ուղղությամբ: Ղուրանում ամենամեծ սուրբը, որը օժտված է աստվածային շնորհներով Հիսուս Քրիստոսն է: Ղուրանի երրորդ սուրայում գրված է՝ Հիսուսը դեռ մանկությունից կավին հոգի ու մարմին տալով, նրան դեպի կենդանի կյանք էր ուղարկում, իսկ Ղուրանում եղած մնացած մեծությունները փեյղամբարներն են, այսինքն՝ լրաբերները: Ճշմարիտ լրաբերների առաքելությունը այն է, որ պետք է հոգի ու մարմին արարող Աստծուց լուր բերեն, ոչ թե հակադրվեն հոգի ու մարմին տվողին:
       Ժամանակին Սաուդյան Արաբիան պետականորեն հեթանոսական լինելով, շատ էր նեղում իր երկրի նորաստեղծ մուսուլմաններին: Բանն այնտեղ հասավ, որ մուսուլմանները քոչեցին դեպի Հաբեշստան: Սաուդյան Արաբիայի պետությունը դեսպաններ ուղարկեց Հաբեշստանի թագավոր Նաջաշի մոտ, որ նրան նույնպես տրամադրեն, որ մուսուլմաններին հեռացնի իր երկրից: Նաջաշին պահանջեց մուսուլմանների ղեկավար Ջաֆար իբն Աբիթալեբին, որ իրեն ծանոթացնի Ղուրանի հետ: Աբիթալեբը ներկայացավ պալատ և Ղուրանից ընթերցեց «Սուրե Մարիամը», Տիրամոր մեծարումը Ղուրանում: Թագավորը լսելով ասեց, «Սա մեր քրիստոնեական հավատի նման է», և թույլ տվեց, որ նորաստեղծ մուսուլմաններն իր երկրում ապրեն ու բազմանան: Եթե Ղուրանում հոգի և մարմին տվողը Հիսուսն է, իսկ մուսուլմաններին փրկություն տվողը Տիրամայրն է, փաստորեն գրագետ մուսուլմանը պետք է, որ ծնկաչոք խոնարհվի Հիսուսի և Տիրամոր տաճարների առջև: Ղուրանը նաև պահանջում է, որ մուսուլմանը պետք է շատ լավ իմանա Հին Կտակարանը, Նոր Կտակարանը և Սաղմոսները (Թուրաթը, Ինջիլը և Զաբուռը):
       Չեմ հավատում, որ աշխարհում լինի որևէ մուսուլմանական կրոնապետ, որ այս գրքերը շատ լավ իմանա, ինչ մնաց՝ «սովորական մահկանացու» մուսուլմանը: Օրինակ՝ Աֆղանստանի կրոնապետ մոլլա Օմարը իր անունը գրել չգիտի, ինչպես է կարողանալու Ղուրանի պահանջները կատարել և այդ ազգին դեպի ճշմարիտ հավատ առաջնորդել: Փաստորեն մուսուլմանների մոտ հակաքրիստոնեական տրամադրությունն առաջանում է հատկապես անտեղյակ մոլլաների քարոզներից: Մուսուլմանական միջավայրում շատ հարգի է եղբոր երեխաների ամուսնությունը, որովհետև Ալին ամուսնացավ Մոհամեդի աղջկա հետ: Ամեն մի մուսուլման բժիշկ լավ գիտակցում է, որ ցեղային ամուսնությունից ծնվում են թերի զարգացած երեխաներ, բայց նրանք անճար են պայքարելու նման գենետիկ խեղումների դեմ:
       Ահավասիկ մի կրոն, որ աշխարհին նվիրել է շուրջ երկու միլիարդ թերզարգացած ժողովուրդ: Ճշմարիտ փաստ է նաև այն, որ մարդկության քաղաքականությունը, համաշխարհային գիտությունն ու արվեստը ծնվում և մարդկությանն է մատուցվում ներկայիս քրիստոնեա երկրներից:Փաստորեն նաև կրոնն է տալիս պայծառ կամ ոչ պայծառ սերունդ…
       Աշխարհի ամենաշատ եկեղեցի քանդող ազգերն են թուրքերը, ադրբեջանցիները և վրացիները: Սպասե’նք և տեսնե’նք, թե աշխարհի եռացող կաթսան այս ազգերին ինչ նվեր կմատուցի: Մարդկությանը հայտնի է, որ այս ազգերին դրդողը և դրամ տվողը հրեական «վերին ատյանի սև դիմակավորներն» են, թե’ եղեռնագործության մեջ, և թե’ Հիսուսի օջախները քանդելու մեջ: Հիսուսի աշակերտները բոլորը միասին գրել և հաստատել են քրիստոնեա լինելու օրենքները, այսինքն, Առաքելական օրենքները: Օրենքներից մեկում գրված է՝ հրեացիները սատանայի ժողովուրդ են, նրանց ձեր միջից դուրս հանեք: Սատանայի ազգ լինելու մասին գրված է նաև Հովհաննեսի հայտնության մեջ (ԳԼ-բ, 9-10):
    Քրիստոնեա ազգերի մեջ միայն Իսպանիայի պետութ-   յունն էր, որ այս աստվածահաճո գործը կատարեց՝ և բոլոր հրեաներին Իսպանիայից դուրս վռնդեցին: Այս խնդիրը որոշակիորեն նաև գերմանացիները լուծեցին… Իսկ այն պետությունները, կուսակցությունները և անհատ անձինք, որոնք կաշառվելով ծառայում են հրեացիների՝ ավելի ստույգ՝ ջըհուդների սև նպատակներին, դեռևս տուժվելու են և իրենց ազգն է տուժելու: Եթե առաքյալները հրեացիներին սատանա են կոչել, այս կաշառվածներին անպայման կարելի է կոչել «սատանայի թուլաներ»: Եթե սրբերի վկայությամբ հրեացիները սատանայի ժողովուրդ են, փաստորեն հրեա-ջհուդների կամակատար ազգերը այս բախտորոշ շրջանում որպես կազմակերպված ազգ հնարավոր չէ, որ գոյատևեն:
    Արարիչը իր ստեղծած անհատներին կամ ազգերին չի ստեղծել՝ հետո ապտակելու համար: Անհատը կամ ազգը ապտակը վաստակում են իրենց արարքների համար: Պատմության մեջ այն ազգերը, որոնք վերացել են, հենց պատահական չեն վերացել… Եղել են գիտակից անհատներ, որ այդ մասին գրել և զգուշացրել են տվյալ ազգերին: Այս ժամանակաշրջանի մասին նույնպես գիրք է գրվել ու զգուշացվել…
     Հրեացիները իբր թե պաշտում են Մովսես մարգարեին: Մովսես մարգարեն հրեա-ջհուդների կեսին շանթահար անելով կոտորեց, իսկ մնացածին վախկոտ և անբարիշտ ամբոխ անվանեց: Երբ Մովսես մարգարեն քառասուն օր բացակայեց, հետադարձին տեսավ հրեացիներին, որոնք մոռացել են իրենց Աբրահամ պապի աստծուն ու կով են պաշտում: Թուլամորթ մի ազգ, որ քառասուն օր չհսկելու դեպքում աստվածապաշտությունից հեռանում, դառնում է կովապաշտ: ԵՎ հանձինս հրեացիների՝ այդ սուրբ մարգարեն չարժանացավ Ավետյաց երկիրը տեսնելուն, որովհետև մրի մեջ մտնողը կսևանա:
      Ցավում եմ , որ քրիստոնեա կրոնապետները նույնն են՝ ինչ մուսուլմանական կրոնապետները: Պարապ տեղը Հիսուսի և Առաքյալների անունները հոլովելով չեն կատարում առաքելական օրենքները: Շատ ազգերի կրոնականներ առաքյալների օրենքների մասին տեղյակ չեն: Եթե տեղյակ լինեն, ըստ Առաքյալների գրված օրենքի, Հիսուսի ծնունդը և կնունքը պետք է կատարվի հունվարի 6-ին, բայց իրականում տարբեր քրիստոնեա երկրներ տարբեր օրեր են կատարում, բացի հայերից և հաբեշներից, որոնք Առաքելական օրենքներով են առաջնորդվում: Առաքյալները գրել են, որ տոն օրերին, հատկապես Համբարձման օրերին գառ մատաղ կանեք, շատ քրիստոնեա երկրներ երբեք այս պատվիրանը չեն կատարում: Քրիստոնեա կրոնի ծառայողները իրենք իրենց ստեղծած անմիտ օրենքներով ընկել են անհարմար վիճակի մեջ:
       Ամուսնացած են եղել Հիսուսի առաքյալները, նաև նախկինում ծառայած բոլոր կաթողիկոսները և կրոնական ծառայողները, որոնք մեծամասամբ սրբության դասին են արժանացել: Թե որ օրենքով, ինչ անցավ կրոնականների մտքով՝ որոշեցին չամուսնանալ: Այս օրենքի ներքո իրենք իրենց դրեցին աննորմալ վիճակի մեջ, տառապելով ամուրի լինելու անբնական կյանքից, գաղտնի սեր փայփայելով, կամ որ ավելի վատ է՝ սխալ սեռական ուղղության տրվելով, կորցրեցին հոգու խաղաղությունն ու պայծառությունը, և ամենագլխավորը՝ իրական հավատը: Արդյունքը եղավ այն, որ այն Քրիստոսը, որը մեծարված է թե’ Աստվածաշնչում և թե’ Ղուրանում, և մարդկության մի մասը տոնում է նրա Սուրբ Ծնունդը, դարձավ «քավության նոխազ»…
      Անհիմն, կրոնականների մեղքով, որպես հավատ, քրիստոնեությունը չընդունվեց համայն մարդկության կողմից, հակառակը, դեռ մի որոշ չափ էլ նահանջ ապրեց: Կրոնականներն իրենց սխալ վարքագծով եկեղեցիների պատվի ու հեղինակության հետ խաղացին: Ինչպես է պատահում, որ անհիմն և սխալ կրոնական աղանդները բարգավաճում են, իսկ Հիսուսի և Առաքյալների ճշմարիտ կրոնը նահանջ է ապրում: Իսկ ամենավտանգավորը. հրեացիները ոչ թե դուրս հանվեցին քրիստոնեա երկրներից, այլ քրիստոնեա երկրները դարձան տաքուկ անկյուններ՝ նրանց մութ ծրագրերը կյանքի կոչելու համար: Հրեա-ջհուդները տվյալ երկրի դրամագլխին տիրանալով կաշառում են ազգադավներին ու թալանչիներին և դարձնում իրենց անողնաշար կամակատարը: Իսկ իրենք,  սովորության համաձայն, ինչպես Ս. Մովսեսին և Ս. Հիսուսին դավաճանեցին, այդ ազգերին էլ են դավաճանում:
     Ահա քրիստոնեա կրոնականների գործի արդյունքը, որ իրենց ստեղծած անորմալ կյանքի պատճառով դարձան «սատանայի ծառաներ» և քրիստոնեա երկրները ծառայե- ցին հրեական «վերին ատյանի սև դիմակավորների» նպատակներին: Սա թող լինի ահազանգ բոլոր քրիստոնեական և մուսուլմանական կրոնականներին, որ իրենք իրենց ճանաչելով կարողանան ճշմարիտ ճանապարհով քայլել:
     Իսկ աշխարհում եղած բազում տարաբնույթ հավատք-   ները, դեռ շատ հեռու են ճշմարիտ կրոն կոչվելու իրականությունից…
Մարտին Պողոսյան

Հ.Գ. – Մենք չենք առաջարկում քրիստոնյաների պես ջար-     դուփշուր անելով վերջ տալ քրիստոնեությանը. դա 1700-ամյա պատմամշակութային արժեք է, բայց պահանջում ենք, վերանայել այդ կրոնում արծարծվող սին և օտար արժեքները, հայության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ պատմությունները, որը ներկա փուլում թույլ կտա միավորել հայկական տարբեր եկեղեցիները, նաև դիմագրավել՝ այլ՝ համաշխարհային տարաբնույթ կրոններին ու աղանդներին:
Ի վերջո հայերը պետք է ծունկի գան զուտ Հայկական Օծյալության գաղափարախոսության, Ճշմարիտ Փրկչության երևույթի առջև: (Պատահական չէ, որ միջնադարյան Հայաստանում լայն ծավալում ստացած թոնդրակյան շարժումը, որի հետևորդները շեշտում էին իրենց՝ «Արամյան ազգի որդիներ» լինելը, նույնպես հորդորում էին հրաժարվել հին կտակարանից):
Որպես անցումային համադրելի տարբերակ (մինչև Հայոց Հավատամքի – Հայակրոնության ազգովի ընդունումը). առաջարկվել է հուդա-քրիստոնեության փոխարեն ստեղծել արիա-քրիստոնեություն՝ հին կտակարանի դուրս շպրտումով, տեղը Հայոց Պատմության ամրագրումով: Միայն այսպես, մենք՝ հայերս, կընթանանք մեր Առաքելության Արահետով…

                                          «Հայ-Արիների» խմբագրություն   

«Ք ա ր ո զ»  Ն ո ր ո գ  Հ ա յ ի

     Նպատակս ընթերցողին հետմահու անմահություն խոստանալը չէ և ոչ էլ արտերկրային արքայության մայրուղու ճամփաբաժնի մասին եմ պատմելու: Խոսքս մարդկությանը ստվերի նման կպած փրկության մասին է, որը որոնում են բոլորը, նաև՝ հայերը: Մեղքերի թողության հոսքը խցանել է երկնոլորտի օզոնային շերտը և տաղտուկը խեղդամահ է անում ամենքին: Փրկե’ք մեզ, տե’ր Հիսուս, Կրիշնա, Ալլահ, Բուդդա, Եհովա… և «հայափրկիչ» այլ տերեր, քանզի Երկրագնդի տարբեր անկյուններում գտնվող հայն ավելի է պաշտում ձեզ, քան ձեր ընտրյալ ազգերը…
    Այժմ, եթե լրջանանք, ապա հավատացեք, հային հաստատապես փրկելու է ՀԱՅ ՓՐԿԻՉԸ և փրկվելու են միմիայն նրանք, ովքեր ոչ թե դժբախտ և արատավոր հետևանքներից են ուզում փրկվել ու այն էլ՝ ծնկաչոք աղոթելով, այլ՝ նրանք, ովքեր արժանապատվորեն ազատվում են նշյալ հետևանքները ծնող պատճառից: Մեկ պատճառը կարող է առաջացնել բյուր հետևանքներ և սա հանրահայտ է, ազատվեք չարիքներ ծնող պատճառից և ապրեք անարատ ու արդար՝ հանուն ազգի և հայրենիքի բարգավաճման ու հարատևման, հիշեք, ձեր զորացումն ու փրկությունը, Արարչին մերձենալու ճանապարհը դրա մեջ է: Աղաչանքն ու խնդրանքը, կարեկցանքի, մխիթարության և սփոփանքի որոնումները Հայկյան Հային «քնացրել են և դարձրել» ագահ, բանսարկու, վաշխառու, կաշառվող, հնազանդ… Եվ այդժամ, հեշտությամբ հայի ճակատի գիրը «փոխեցին» ու նա սառնասրտորեն ներեց անառակ որդուն և նրա համար ցուլ մորթեց, ինք զինքը զոհաբերեց այլերի առաքելությանը, որոնեց ու պաշտեց բազմաթիվ օտարածին «տերերի», մոռանալով իր անցյալը՝ այդպիսով մշուշապատելով ապագան: Այս վիճակով հայը զրկված է իր նախնիների արյան կանչից, նահատակների ոգու զորությունից և Հայ աստվածների հովանավորությունից: Փրկությունը նորոգ հայն է: Եվ թող նրա օծումը լինի ջրով, բայց ոչ «միանվագ», այլ՝ ամենօրյա մաքրիմաստ և առողջարար նշանակությամբ, ու մարմնակոփումը թող վերաճի մարմնակրթության, մարմնի, մտքի և հոգու համադրության: Եվ թող այդ օծումը լինի նաև հրով, բայց ոչ «լաբորատոր» փորձության համար, այլ՝ Արեգակի նկատմամբ ամենօրյա երախտագիտության զգացումով ու նրա հետ ոգեղեն ամբողջացումով: Իսկ, երբ իսկզբանե ԲԱՆՆ էր, հայը ցեղաճանաչ էր և ցեղահաղորդ ու պաշտում էր արարչատուր հողն հայրենի, ուստի նորոգ հայի «աղոթքը»՝ ազգի հզորության և հայրենիքի միասնության ամենօրյա ձգտումն է: Այսօր մեր հայրենիքի հիմնական մասը պատանդ է, իսկ նախնյաց ոգիները՝ թափառական… Ահա «քարոզս», նորոգ հայեր:
       Ժամանակն ակնթարթ է, կայացրե’ք ձեր վճիռը: Այն կմղի գործունեության որը կյանքի դպրության միջոցով կտա ճանաչողություն և իմացություն, որն էլ վերջնահաշվում կհանգեցնի իմաստության: Ահա, հարատև երջանկության և փրկության ճանապարհը, որը կվերականգնի «Աստվածների Սուրբ Օրինաց Երկրի» երբեմնի փառքն ու համբավը:

Անդրանիկ Աթոյան
Հայ Արիական Կենտրոնի ՈՒ-Շու-ի մարզիչ, մրցավար

ՀՐԵԱԿԱՆ ՀԶՈՐ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՅԺՄ ՁԳՏՈՒՄ ԵՆ
ԳՐԱՎԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն ՈՒ Մ

Կոնստանտին Նիկոլաևիչ Սերով
(Բաքվի նախկին բնակիչ,
հանրապետության վաստակավոր բժիշկ)
1989թ.
      Քչերի համար է գաղտնիք, որ աշխարհի զանազան երկրներում, հրեական բնակչությունը միավորվելով գաղտնի համայնքների մեջ, նշանակալից դեր է կատարում տվյալ երկրի քաղաքական կյանքում: Անկախ քանակից, հրեական համայնքը, օգտագործելով իր այս կամ այն առավելությունները, աստիճանաբար և հետևողականորեն թափանցում է երկրի տնտեսական ու քաղաքական հյուսվածքի մեջ, մասնակցում կենսական խնդիրների առնչությամբ ընդունող որոշումների գործընթացին:
     ԽՍՀՄ գրեթե բոլոր տարածաշրջանների քաղաքական    ու տնտեսական կառուցվածքում հրեաները կարևորագույն դիրքեր են զբաղեցնում: Բացառություն չէ և Ադրբեջանը, որը ձևավորվեց որպես վարչական միավոր՝ Կամենևի (Ֆայերման) և Զինովևի (Անֆելբաում) քրտնաջան ջանքերով:
     Հայտնի է, որ հենց Կամենև-Ֆայերմանն էր ԽՍՀՄ հարավային սահմանների վրա մի ամբողջ շարք թուրքական վարչական միավորների ստեղծման նախաձեռնողը: Նա էր և’ 1920թ. – Բաքվում Արևելքի Ժողովուրդների Համագումարի կազմակերպիչը, որտեղ հռչակվեց Թուրքիայի և մուսուլմանական աշխարհի մասին:
       Տրոցկին (Բրոնշտեյն) ռազմահեղափոխական կոմիտեի նիստերի ժամանակ բազմիցս արտահայտվել է Կովկասում թուրք բնակչության իրավունքների ընդարձակման օգտին, ի հաշիվ մնացյալ ժողովուրդների՝ Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների բարելավման նպատակով:
      Միանգամայն անբացատրելի է մնում, թե ինչո՞ւ մուսավաթական բանակը զենքը ցած դրեց 11-րդ Կարմիր Բանակի առջև, թե ինչպե՞ս գործնականում խաղաղ ճանապարհով խորհրդային իշխանություն հաստատվեց Ադրբեջանում և այդ «թուրքական» պետությանը կցվեցին հսկայական հողային տարածքներ՝ առանց դրանց բնակչության ազգային կազմի որևէ նկատառման: 1918թ, սեպտեմբերին, Բրոնշտեյն-Տրոցկու ջանքերով Բաքվում ոչնչացվեց բոլշևիկ-իդեալիստների (Շահումյան Ջափարիձե, Կորգանով) կառավարությունը և կազմակերպվեց սալոնիկյան կրիպտո-մասոնական օթյակի շահերը ներկայացնող նոր կառավարություն, որը ղեկավարում էին կրիպտո-հրեաներ՝ Խան Խոյսկին (Խաքան Սուլաեֆ), Խան Գոցինսկին (Ոիրի Աֆդեյ-բեյ Դավիթ), Խոսրով Սուլթանբեկը (Աբրահամ Ասաֆ), Աշուրովը (Էմանուել Լաշգեր Սողոմոն), Ռասուլովը (Ռուֆիմ Իսահակ Սալահ), Փաշաև Քերիմը (Իսահակ Ռեբ) և այլք:
     Ստալինյան շտաբի և մուսավաթական կուսակցության, Քեմալ Աթաթուրքի (սալոնիկցի հրեա վաճառականի որդի), Խան Խոյսկու (Խաքամ Սուլաեֆ) և վրացական մենշևիկյան կուսակցության (Լևանտի լեռնային մասոնների հինգերորդ օթյակը) մինչև միջնորդի դերը կատարում էր Լեյբա Բերշկովիչը (նույն ինքը՝ Լավրենտի Բերիան, ծխախոտի հրեա վաճառականի և մենգրելական գեղճկուհու տղան):
       Ներկայումս դեռ չպարզաբանված են մնում սալոնիկյան կրիպտո-հրեական մասոնական օթյակի (որ գործում էր «Իթթիհատ վե Թերաքքի» թուրքական կուսակցության անվան տակ) և բոլշևիկյան «Գոլուբոյ Դրակոն» մասոնական օթյակի ծրագրերը:
       «Գոլուբոյ Դրակոն» մասոնական օթյակի անդամներ էին՝ Տրոցկին, Ռադեկը, Բելլա Կունը, Բերիան, Մոլոտովը, Կիտվինովը, Կագանովիչը, Բրեժնևը, Սուսլովը, Մալինովսկի, Գրոմիկոն, ակադեմիկոսներ՝ Արբատովը, Ալեքսանդրովը, Պրիմակովը և այլն:
    Վերոհիշյալ մասոնա-հրեական օթյակները ձգտում էին Կալմիկիայի, Դաղստանի, Ադրբեջանի և Թալիշիստանի տարածքների վրա ստեղծել հրեական «Հազարետ-Իսրաելիտ» պետությունը: Այլացեղ բնակչության հուդայականացման առումով Ադրբեջանը պիտի դառնար փորձադաշտ, եվրոպական հրեության՝ «Աշկենազի»-ների ղեկավարությամբ:
    Ի միջի այլոց, Բրեժնևի կինը՝ Դինա Պաուլուսովնան (Շդոտեյ-Մարդակևիչ), Ահարոն Սիմանովսկու փոքր եղբոր աղջիկն էր: Սիմանովսկին Ռասպուտինի քարտուղարն էր, իսկ սա, իր հերթին, Հրեական Համաշխարհային Գործակալության նախագահ Խայիմ Վայսմանի ամենամոտիկ ընկերը:
      «Հազարետ-Իսրաելիտ-Ադրբեջան»-ի ստեղծման ծրագրերի միակ, և ոչ այնքան հավաստի, աղբյուրը Ստալինի կնոջ եղբոր՝ Մոզես (Մովսես) Ալիևի հուշագրերն են՝ հրատարակված 1951թ. Հայֆա քաղաքում (Իսրայել):
    Շիրվանի (Խորհրդային Ադրբեջանի) տարածքը միջազգային հրեական կազմակերպությունների կողմից հրեական պետության համար կենսական տարածք է համարվում հետևյալ հիմունքներով: Ինչպես հայտնի է՝ պոլովցիների կողմից Խազարական թագավորության կործանումից հետո, այդ թագավորության թուրք – հուդայական բնակչությունը գրեթե ամբողջովին տեղափոխվեց Շիրվանի հարթավայրերը: Այդպիսով, համարում են հրեաները, Շիրվան տեղափոխված առաջին թուրքերի արյան մեջ Թալմուդի գաղափարներն են ներդրված: Հուդայականացման երկրորդ կարևոր աղբյուրը թաթերն են՝ իբր իրանցիներ, սակայն իրականում արաբների հետնորդներ, ինչն ապացուցվում է դրանց սեմիտական դիմագծերով:
     20-րդ դարի սկզբին թաթերը (լեռնային հրեաներ) Շիրվանի հինգ գավառներում բնակչության 40-50 %, իսկ Ապշերոնի թերակղզու քառասունհինգ գյուղերում՝ 90% էին կազմում: Նշանակալից էր նրանց քանակը նաև Դաղստանի քաղաքներում: Հետևաբար, ներկայիս ադրբեջանցիների 30% -ի նախահայրերը հնում հուդայականություն են դավանել:
      1920թ. գարնան վերջում, Թեոդոր Հերցլի կողմից Վիեննայում հրատարակվող սիոնիզմի պատգամախոս «Երիտասարդ Սիոն» թերթը գրել է, որ Կովկասում ստեղծվել է հրեական պետություն Ադրբեջանը, որ կոչված է ԿԼԱՆԵԼ ՈՒ ՀՐԵԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ:
     Յանկել Ստեյնիցի (թղթակից Լեհաստանի Կրակով քա-  ղաքից) հոդվածում նշված է, որ Ադրբեջանի մուսուլմանական արտաքինն օգտագործում է Թալմուդի և հրեական ոգու քաղաքականության քողարկման համար: Ադրբեջանական կառավարության ղեկավար Նարիման Նարիմանովը լեռնային հրեա էր: Ստալինը նրան ոչնչացրեց Զինովևի հետ բարեկամության ու քաղբյուրոյում իր դեմ դավադրությանը մասնակցելու համար:
      Շիրվանի տարբերակն այնուհանդերձ հրեական պետություն ստեղծելու պահեստի տարբերակ էր, այն պարագայում՝ եթե «Բալֆուրի Դեկլարացիայի» իրագործումը տապալվեր: Շիրվանի տարբերակը գրավիչ էր երեք պատճառներով.
1.Նշանակալից հրեական բնակչության և հրեական նախնիներից սերած բնակչության առկայությունը (մինչև մեկ միլիոն մարդ).
2.Ռազմավարական նպաստավոր դիրքը.
3.Վառելանյութի հարուստ պաշարները (Բաքու, Գրոզնի):
      Երբ ակնհայտ դարձավ, որ «Բալֆուրի Դեկլարացիայի» Պաղեստինի սիոնականացման մասն իրագործվեց, Շիրվանի տարբերակը դարձավ փորձնական: Այսինքն՝ ձեռնարկվեց հրեական ղեկավարությամբ և իրանա-արիական մշակույթի նշանակալից ազդեցության տակ գտնվող մի «թուրքական» պետության ստեղծումը:
       Կիրովին Բաքվից վտարելուց հետո ադրբեջանական կառավարությունը գլխավորեց Միր-Ջաֆար Բաղիրովը (Մեիր Ջեֆարիմ Բոգում), սալոնիկցի կրիպտո-հրեա Տոբիաս Էլիաչ Բոգումի տղան: Ինքը՝ Տորիաս Բոգումը, թուրքական հետախուզության սպա էր, քայքայիչ աշխատանք տանելու համար ուղարկված Անդրկովկաս: Մեիր Ջեֆարիմ Բոգում-Բաղիրովն ամուսնացած էր Հրեական Համաշխարհային կոնգրեսի նախագահ Վայսմանի կնոջ՝ անգլիական պրոֆեսիոնալ հետախուզուհի Էլիզա Հենրիխի Սենեավսկու (Էսֆիր Գիրչովնա Սենկևիչ) ազգականուհու հետ: Բոգում-Բաղիրովին իշխանությունից զրկելը մեծ հարված էր ադրբեջանական հրեականությանը: Ադրբեջանական հրեականության ոսկեդարն սկսվեց 1970-ական թ. վերջերին, երբ անողոք պայքար ծավալվեց երեք քաղաքական ցեղախմբերի՝ Նախիջևանի, Գյանջայի և առավել հզոր ու հրեականացված Շուշիի ցեղախմբի միջև: Վերջինը մեծ ազդեցություն ուներ մտավորականության, մուսուլմանական հոգևորականության և իրավազուրկ զանգվածների շրջաններում: Այս առնչությամբ հետաքրքիր է Իսրայելի Հայֆա քաղաքում ստեղծված «Բաքվի հրեաների կենտրոն»-ն՝ իր ռադիոկայանով, պարբերականով և Բաքվի ազգականների հետ կապի գրասենյակով (բյուրո):
      Այսպես. Ադրբեջանի բնակիչների բոլոր արտասահմանյան այցելությունների 55%-ը բաժին է ընկնում Իսրայելին: «Իսրայելի Ձայն» ռադիոկայանը պարբերաբար հաղորդումներ էր տալիս Բաքվի հրեաների համար: Բաքվի հրեականության հաղթահանդեսը դարձավ Աբդուլ Ռահման Վեզիրովին (նույն ինքը՝ Աբբա Դավիթ Զիֆոն) Ադրբեջանի ԿԿ ՏՏ-ի առաջին քարտուղար նշանակելը: Աբբա Դավիթ Զիֆոնը (Վեզիրով) – մոր կողմից Պֆալցհոլց, ամուսնացած է ԽՄԿԿ ԿԿ  քարտուղար Լիգաչյովի կնոջ (ուկրաինական հրեուհի) ազգականուհու հետ: Ներկա դրությամբ, զանազան տվյալների համաձայն, Ադրբեջանում կիպտո-հրեաներ (գաղտնի հրեաներ) են.
* 162 հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ,
* 38 բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ,
* 255 կուսակցական բարձր պաշտոնյաներ և հանրապետության ստեղծագործական միություննրի նախագահներ,
* 11 շրջկոմի առաջին քարտուղարներ:
     Շուրջ 14.000 ուսուցիչներ, դասախոսներ, թղթակիցներ, թերթերի գլխավոր խմբագիրներ («Բակինսկի Ռաբոչի» «Վիշկա», «Մոլոդյոժ Ազերբաջանա» և այլն): Հանրապետության հեռուստատեսությունն ամբողջովին գտնվում է հրեաների ձեռքում: Հրեա է հայտնի «պատմաբան» Զիա (Զեևի Բունիմ) Բունիաթովը, որին Բաղիրով-Բոգումը 1954թ. ապրիլին հանձնարարեց ստեղծել ադրբեջանցիների հուդա-սեմիտական ծագման տեսություն: Սակայն Բաքվի հրեականության իսկական ղեկավարը Ադրբեջանի Կենտկոմի պետական-իրավական բաժնի պետ Դաշդամիրովն Է (նույն ինքը՝ Կաշենսկի-Ժերեզնիակով):
      Պատմությունը դեռ պետք է պարզաբանի Անդրկովկասում ազգային ընդհարումների սրման պատճառները: Ադրբեջանի թուրք-իսլամական կուսակցության ղեկավար Վահաբ Զադեն (ծագումով պարսիկ) «Գայգի» հասարակական կազմակերպութեան ժողովում 1989թ. մայիսին ասաց. «ԱՅԺՄ և ՄԻՇՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԵՐ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՀՐԵԱԿԱՆ ՀԶՈՐ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՆՔ ՎԱՂՈՒՑ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ և ՎՐԱՍՏԱՆՈՒՄ, ԻՍԿ ԱՅԺՄ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»:

Հ. Գ. – Այսօր Հայաստանում ըստ պաշտոնական տվյալների բնակվում են ավելի քան 97% հայեր: Եվ մենք հպարտանում ենք մեր այդ միատարրությամբ: Ամեն ինչ հրաշալի է թվում, որովհետև մեզ մեր հայրենիքում ղեկավարում են մեր ազգակիցները և մեր հոգսերն ու նպատակներն այդպիսով ընդհանուր են: Գոնե պարզ բանականությունն է այդպես պահանջում մտածել… Սակայն, իրականությունն այլ է ու շատ դաժան մեզ՝ մեր հայրենիքում ապրող հայերիս համար: Առնվազն վերջին 100 տարում Հայաստանում ավելի հաճախ մեզ այլազգիներն են ղեկավարում (նաև՛ խառնածինները), և դրա համար ոչ թե հզոր գերտերություններն են հատուկ ջանքեր թափում (նրանք այդ հանգամանքը օրինաչափորեն օգտագործում են ի շահ իրենց), այլ՝ մեզանում վաղուց իրենց ազգանվան մեջ «յան» վերջածանցը «որդեգրած» այլազգիներն են ներսից դավադրաբար կազմակերպում, իհարկե, դրսի համապատասխան ուժերի օժանդակությամբ: Իսկ ակնհայտ փաստերը հիմնավորում են, որ սա ցնորամտություն չէ, այլ՝ սա հերքողներն են փորձում մեզ ցնորամիտ ներկայացնել, «շովինիստ, ռասիստ, ֆաշիստ» և այլ անվանումներով պիտակավորելով: Հին ու փորձված ձև է և անտեղյակ զանգվածի վրա մեծ ազդեցություն է գործում: Մենք հայ ազգայնականներ ենք ու մեզ համար ԱՐԱՐԻՉ-ՏԻԵԶԵՐՔԻՑ հետո Հայաստանն ու Հայությունն են որ կան, և մեզ ոչ մի պիտակ կամ դիմակավորված թշնամի չի կարող կանգնեցնել: Ներկայումս Հայաստանի բարձր ղեկավար շրջանակներում իրենց ազգերի ու երկրների շահերն են պաշտպանում «յան»-ի տակ թաքնված ռուսներ, հրեաներ, քրդեր-եզդիներ, ասորիներ, արաբներ, պարսիկներ, հույներ, թուրքեր-ադրբեջանցիներ, վրացիներ և այլք: Խոսքը մեր պատմության ընթացքում կատարված հարկադիր այլասերումների, գենախեղումների մասին չէ, այլ՝ կազմակերպված նպատակային ազգափոխության: Հայտնի են նաև «կոլեկտիվ» հայափոխության դեպքեր, և ոչ միայն Հայաստանի տարածքում… Սա դաժան հեքիաթ չէ, այլ՝ դառը և վտանգավոր իրականություն, որը բացի քաղաքական խնդիր լինելուց, Հայության տվյալ զանգվածին գենետիկ շեղման՝ երկվության է ենթարկում առնվազն 1200-1300 տարի: Եվ եթե ուշադիր նայենք, թե ո՛վ է հատկապես հաճույքով քանդում Հայաստանի  տնտեսությունը և Հայությանը մասնատում, թշնամիների գովքն անում, ՀԱՅ Գենը, Լեզուն, Մշակույթը, Բարոյականությունն ու Էությունը խեղում, հայ ազգայնականությանը՝ (այդպիսով ազգի ու պետության ինքնապաշտպանությանն ու անվտանգությանը) դիմագրավում, ապա շատ շուտ կհասկանանք. ով ով է: Կմնա ճշտել նրա ոչ հեռու անցյալը, նախնիներին, և ամեն ինչ ավելի քան պարզ կդառնա… Այսպիսով, Հայության ներկայիս երևացող թշնամու (թուրք-ազերիների) կողքին մենք վաղուց ունենք չերևացող թշնամուն՝ ջհուդա-հրեությանը, որն էլ իր «սիոնիզմ»-ով ու «մասոնիզմ»-ով հովանավորում և նպատակամղում է «պանթուրքիզմ»-ը: Իսկ որ վերջինս գործում է հատկապես Հայության դեմ, պարզից էլ պարզ է, չնայած ջհուդա-մասոնությունն էլ իր խնդիրներն ունի Հայաստանի ու Հայության հետ…
     Մենք այժմ կներկայացնենք որոշ դրվագներ, ոչ հեռու անցյալում արծարծված, որը մեկ անգամ ևս հիմնավորում է վերոգրյալ հոդվածի «հայաստանյան» մտահոգությունները:  Կրկին ու կրկին ահազանգում ենք. ՍԹԱՓՎԻ՛Ր ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ԴԱ՛Ս ԱՌ ՎԵՐՋԱՊԵՍ ՔՈ ՀԱՐՈՒՍՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ…  
      Վերոգրյալ հոդվածի «լույսի ներքո» հետաքրքրական է երկար ժամանակ գաղտնի պահված հետևյալ դեպքը, որը մամուլում ձևակերպված է այսպես. «բարձրաստիճան զինուորական Հայու մը կողմէ գրուած զգայացու՛նց նախատեսութիւն մը Սովետական Հայաստանի մասին», որի հիշատակումը կա դեռևս 1962թ.: Ի՞նչ է ասում «միջազգային դեմք դարձած՝ հեղինակավոր այդ Հայը», որն անդամ է եղել «միջազգային  գաղտնի կազմակերպութեան», «ավելի քան 50 տարի եղած է մասոնական, նաև՝ սիոնական, և տարիներով գործակցած է այդ կազմակերպութեան հետ (հետագային՝ դարձած է հակասիոնիստ)», «40 տարիներ գործօն մեկ անդամը եղած է՝ Անգլիական Գաղտնի Սպասարկութեան, ու նաեւ ֆրանսիական երկրորդ Գրասենյակէն ներս: Կարեւոր տեղ և դեր ստանձնած է երկուքին մեջ ալ՝ իբրեւ բժշկապետ եւ որպես քաղաքական գործիչ: Իսկ համաշխարհային Ա. պատերազմի տարիներուն (1914-1918թթ.) արդէն գնդապետ էր, որպիսին էլ ճանչցուած էր օտար շրջանակներու մեջ»: Մինչև մահկանացուն կնքելը (1972թ. աշունը՝ 93 տարեկանում մահացավ անհայտ թունավորումից, երբ սկսեց զբաղվել ազգային հարցերով), այդ խորհրդավոր Հայը հաճախ էր նամակներ ստանում Փարիզից, Լոնդոնից և Վաշինգտոնից՝ «գնդապետ Քեշիշյան Բեյ» մակդիրով: Ահա, թե ինչ է ասում տասնյակ տարիների հարուստ փորձառությամբ այդ Հայը, որը փափագում էր, որ «մեր կարճատես ղեկավարներն ու կուսակցական գործիչները օտար գործակալութեանց հավատարիմ գործակատարները չդառնան», որոնք հաճախ Հայ Դատի լուծման ճանապարհին խճճվում են տարաբնույթ որոգայթների մեջ, որից այլևս չեն կարողանում դուրս գալ… 
- «Մեր կուսակցական ղեկավարները քաղաքական հեռատեսութիւն չե՛ն ունեցած անցեալին, եւ չունին այսօ՛ր իսկ: Չեն կրցած ճանչնալ Հայութեան թշնամին: Տարուած են անձնական շահերէն: Իրենց աթո՛ռը պահելու, իրենց դի՛րքը ամրացնելու մասին կը մտածեն: Դիվանագիտութեան եւ քաղաքական հեռատեսութեան պակասը թե՛ արտասահմանի մեջ, եւ թե՛ Հայաստանի մեջ: Հո՛ն ալ, Հայաստանի մեջ ալ նո՛յնն է պատկերը: Անտարբեր են. կը քնանա՛ն: Այսօր հազարաւոր հրեայ մանուկներ Հայաստանի դպրոցներու մեջ հայերէն կը սորվին: Ասո՛նք – ասո՞նք … ապագայ Հայութեան լրտեսնե՛րը պիտի ըլլան: Հայաստանի ներքին թշնամիները – խռովարարնե՛ր պիտի ըլլան ներսէն: Հայաստանի կառավարութեան պատասխանատու մարդիկը գիտե՞ն ասիկա: Չե՛մ կարծեր: Քունի մեջ են: Կը քնանա՛ն. մինչդեռ մեր թշնամին արթու՛ն է միշտ, եւ գործի՛ վրայ է …»:
- «Կա՛յ հրէական ծրագիր մը, որ պիտի իրականանա՛յ: Եւ կամ, աւելի ճիշդը՝ պիտի հետապնդուի անոր իրագործումը, ամէ՛ն գնով: Թէեւ կրնայ հանդիպիլ արգելքներու եւ դժուարութիւներու: Ես մոտե՛ն տեղեակ եմ անոր: Կ’ուզէի ըզգուշացնել Դաշնակցական կարգ մը ղեկավարները, որոնց քայլերուն եւ գործունէութեան հետեւող մը եղած եմ, սա անցնող 30-40 տարիներուն: Կ’ուզէի զգուշացնել զանոնք կրակի հետ խաղալէ: Չէի կրնար վստահիլ սակայն, ո՛եւէ մէկուն անկեղծութեան: Կրնայի մատնուիլ: Ուստի մնացած եմ լու՜ռ, եւ զու՛սպ …»:
- «Օր մը, կրնամ ես մահանալ յանկարծ: Եւ կրնան իմ յուշերս ալ անհետանալ: Բայց կ’ուզեմ որ կարեւոր այդ Գաղտնիքը փոխանցուի՝ կուսակցական պատասխանատու քանի մը ղեկավարներուն: Թերեւս անոնցմէ մէ՛կը, կամ միւ՛սը սթափի – զգաստանա՛յ, եւ սթափեցնէ իր ընկերները: Ըսի թէ՝ կա՛յ հրէական ծրագիր մը, որ յղացուած է 1930-ական թ.թ.: Ատեն մը անտեսուեցաւ այս ծրագիրը: 1947-ին  կրկին արծարծուեցաւ եւ այս անգամ հետապնդուեցաւ անոր գործադրութիւնը: Այս ծրագրին համաձայն, համաթրքական ո՛յժ մը պիտի ստեղծուի Մերձաւոր Արեւելքի սահմաններուն մեջ՝ Թուրքիոյ եւ Ատրպէյճանի միացումով, եւ Իրանի (Պարսկաստանի) գործակցութեամբ. հակադրուելու համար արաբական հսկայ աշխարհին, սանձելու համար արաբական շարժումը դէպի Իսրայել: Փանթուրանիզմի ծրագի՛րն է, որ պիտի իրագործուի: Կը սպասուի դէպքերու զարգացումին: Եւ հեռու չէ այն օրը, որ պիտի գործադրուի այս ծրագիրը: Բայց անոր իրագործման ճամբուն վրայ մեծ արգելք մըն է Հայաստանի գոյութիւնը: Խա՛ղ մը պիտի խաղցուի իր գլխուն -Հայութեա՛ն գլխուն, որպես զի մէջտեղէն վերցնեն զինքը… Մօտ ապագային Ռուսիոյ մէջ պիտի պատահին քաղաքական վերիվայրումներ, պիտի կատարուին հիմնական փոփոխութիւններ: Պետական սիսթեմը պիտի փոխուի եւ նո՛ր մարդիկ պիտի գան մէջտեղ: Հայաստանի մէջ ալ պիտի կատարուին այդ փոփոխութիւնները, եւ նոր դէմքեր – մանաւանդ երիտասարդութի՛ւնը – անկախութիւն պիտի պահանջեն: Եւ պիտի առաջարկեն անջատուի՛լ Ռուսիայէն, ազա՜տ եւ անկա՛խ պետութիւն դառնալու համար: Ընդդիմացողներ պիտի ըլլան անշուշտ, աւելի տարեց մարդիկ եւ պետական պատասխանատու անձեր, որոնք թոյլ պիտի չտա՛ն, որ Հայերը Ռուսիաէն անջատուին: Անկախութիւն պահանջողներուն ձայնը երթալով պիտի զօրանա՛յ: Եւ դուրսէն – արտասահմանէն կարգ մը պետութիւններ պիտի օգնեն՝ գաղտնաբար: Հայերը իրար պիտի իյնան, եւ բաւական արիւ՜ն պիտի հոսի… Բայց վերջապէս, անկախութեան կողմնակիցները պիտի յաջողին երկրին ղեկը ձեռքն առնել եւ անջատուիլ Ռուսիայէն: Պիտի դառնան ազա՜տ եւ անկա՛խ պետութիւն: Բայց այս Անկախութիւնը, իրենց վե՛րջը պիտի բերէ: Անկախ Հայաստան հողային հարց պիտի ունենայ Ատրպեյճանի եւ Թուրքիոյ հետ: Ատրպեյճան եւ Թուրքիա միասնաբար պիտի խեղդեն Հայաստանը… Ահա՛, այսպէ՛ս պիտի վերջանայ Հայաստանի եւ Հայութեան հարցը, եւ պատմութեան պիտի անցնի այլեւս, վերջնականապես …»:
- «Սակայն, որ՛քան էլ մեզի պարտադրուա՛ծ ըլլայ ենթարկուիլ մութ անկիւններէն եկած հրահանգներուն, որոնք կործանարար են մեր Ազգին եւ Հայրենիքին համար. բայց մեր Հավաքակա՛ն Ընդդիմութիւնը կրնա՛յ ունենալ իր բարերար դերը, եւ տալ արդիւ՛նքը… Դուրսէն պիտի գրգռեն մեզ, որ ռուսերուն դե՛մ ելլենք: Պետք չէ խաբուինք, եւ իյնանք թակարդը: Մեր պետական եւ կուսակցական ղեկավարները պէտք է շատ խոհեմ եւ զգուշաւոր ըլլան, չտարուելու համար դուրսէն եկած ամէն հրահանգներուն, որոնք կրնան աղետաբեր ըլլալ մեր ազգին համար: Այս դաւը նիւթուած է յատկապէս՝ Մեծ Եղեռնէն վերապրո՛ղ Հայերուն դեմ, զանոնք ալ բնաջնջելու նպատակով. որպէս զի դադրին պոռալէ եւ հրապարակը աղմկելէ՝ Հայկական Դատին անունով: Եւ որպէս զի Թուրքիոյ ազդեցութեան գօտին աւելի ծաւալի եւ զօրանայ՝ Մերձաւոր Արեւելքի երկիրներու մէջ…»:
Այսպես, սերդե սերունդ, փոխադարձ անվստահությամբ պարուրված, չենք ասում ԲԱՑԱՐՁԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ միմյանց, որը վեր է ածվում կործանարար «ջայլամի քաղաքականության», և ստացվում է բոլորը մեր մասին ամեն ինչ գիտեն, նաև՝ մեր առավելություններն ու թերությունները, բացի՝ մեզանից: Համայն Հայությունն այս մասին պարտադիր պետք է իմանա ու համակարգված ընդդիմանա, որովհետև ճշմարիտ զորությամբ են կանխվում զանգվածային օրհասները, ԱԶԳԻ գլխին կախված մահացու վտանգները:

«Հայ-Արիներ»

Պատմաշինարարություն

Քրդական  զառանցանք
      Հայությանը կարծեք հերիք չէին թուրքական, ադրբեջանական և վրացական պատմաշինարարությունները, ահա’ գլուխ է բարձրացնում նաև քրդականը՝ Հայոց Հայրենիքին տիրանալու պատմական «հիմնավորումների» որոնումով:
       Վերջին տարիներին Մոսկվայում լույս է տեսնում «Դրուժբա» անունով քրդական մի հանդես, ռուսաց լեզվով, ոմն Լյաթիֆ Մամմադի գլխավոր խմբագրությամբ: Այս հանդեսի հրապարակումների զգալի մի մասը, իսկ գլխավոր խմբագրի բոլոր հրապարակումները «նվիրված են»  Փոքր Ասիա-Անդրկովկաս-արաբական Միջագետք-Իրանյան բարձրավանդակ աշխարհագրական տարածքում քրդական պատմության մոգոնման անշնորհակալ աշխատանքին: «Դրուժբայի» հեղինակները, ըստ երևույթին այս տարածքի «թույլ օղակը» համարելով հայությունն ու Հայաստանի Հանրապետությունը, իրենց պատմաշինարարությունն առավելաբար ուղղորդում են Հայոց Հայրենիքի՝ Հայկական Լեռնաշխարհի ուղղությամբ: Շատ ակտիվ է հատկապես Լյաթիֆ Մամմադ կոչեցյալը:
       Կարդացած լինելով չորս հրապարակումներ (մեր ձեռքն է անցել հանդեսի ընդամենը երեք համար), կփորձենք դրանցից երեքն այստեղ ներկայացնել հայ ընթերցողին: Առաջինը «Հին ավանդաբանությունը և քրդերը – Արարա՞տ, թե՞ Ջուդի» վերնագրով, լույս է տեսել «Դրուժբայի» թիվ 20-21, 2002թ. նոյեմբերի համարում (էջ 61-72): Թեև անստորագիր է հրապարակումը, սակայն շատ հստակորեն պարզ է, որ հեղինակը Լյաթիֆ Մամմադն է (բացառված չէ, որ այս անվան տակ հանդես են գալիս մի խումբ կեղծարարներ, որոնց թվում՝ ՀՀ քաղաքացիներ…): Հոդվածի սկզբում հեղինակը (հեղինակնե՞րը?!) զայրանում է, որ «քուրդ ժողովրդի հոգևոր արժեքները գիտակցաբար ու նպատակամղված ձևով գողացվում են»: Քիչ հետո նա անցնում է բուն խնդրին՝ մարերին քրդերի նախատիպ սարքելու պատմաշինարարությանը: Եվ ի դեպ, «Դրուժբայի» հեղինակները միշտ վկայակոչում են անտիկ հեղինակներին, հայ, ռուս, այլազգի գիտնականներին՝ ոչ քիչ դեպքերում բացահայտորեն խեղաթյուրելով նրանց հաղորդածները, իսկ այլ դեպքերում՝ նաև յուրովի մեկնաբանելով դրանք:
       Հիշյալ հրապարակման մեջ ասվում է. «Հին և միջնադարի աղբյուրների վկայությամբ, Արարատ լեռան շուրջ և Նախիջևանի մարզի հին բնակիչները մարերն էին (միդիացիք), որոնք կարևոր դեր խաղացին քուրդ էթնոսի կազմավորման մեջ: Տվյալ հոդվածում առաջին անգամ է բարձրացվում մարերի (միդիացիների)՝ որպես նախաքրդերի հարցը»: Եվ սկսվում է շինարարությունը: Մարերն իբր «եղել են Նախիջևանի ու հարակից տարածքների բնակիչները», «գիտնականները… բացարձակ միասնական են այն կարծիքում, որ Նախիջևանի հին բնակիչները եղել են մարերը (միդիացիք), բայց նրանք մարերի հետևում չեն ուզում տեսնել քրդերին»: Հեղինակը նույն կշեռքի վրա է դնում հայ և ադրբեջանցի պատմաբաններին. «…հայ և ադրբեջանցի գիտնականները լռում են մարերի (միդիացիների) էթնիկ պատկանելության վերաբերյալ և համառորեն բոլորի վզին են փաթաթում մարերի հայ կամ թուրք էթնոսի հետ ավելի ուշ ձուլման գաղափարը: Նրանցից ոմանք մարերի մեջ փորձում են մինչև իսկ նախաթուրքերի և նախահայերի տեսնել»: Պարզվում է, որ սա նաև մեծապետական քաղաքականության մի մասն է եղել. «ԽՍՀՄ-ը… շարունակելով ռուսական կայսրության քաղաքականությունը, «ադրբեջանական» ու «հայկական» հողերի միավորման պատրվակի տակ իր սահմանների հետագա տարածման ծրագրեր էր սնուցում»: Հասնում է «ճշմարտության» պահը. «Քրդերն այդ հողերի (իմա՝ Հայկական լեռնաշխարհի, – Գ. Յ.) բնիկներն են» (բոլոր մեջբերումները՝ էջ 61): Եթե այդպես է, ուրեմն հայերը եկվոր պետք է լինեն, ավելի շուտ՝ քրդական «հայրենիքի» բռնագրավիչներ. այս ցնդաբանությունը տեղ է գտել «Դրուժբայի» այլ հրապարակումներում: Ավելորդ չէ նշել նույն էջի ներքևի ծանոթագրություններում տեղ գտած մի «գոհար» միտք, որն է՝ «ՈՒրարտու պետությունը… ծանոթ չի եղել հայ աղբյուրներին»: Մի խոսքով՝ հայերը կապ չունեն ՈՒրարտուի, այսինքն՝ Վանի կամ Արարատյան թագավորության հետ:
      Քիչ անդին, քրդերը ոչ թե հին, այլ արդեն հնագույն ժամանակներից են համարվում Նախիջևանի տարածքի բնակիչներ. հիմնական փաստարկն է «Մարդպետ» տիտղոսը, որը «հայկական աղբյուրներում անանուն է, ինչը ցույց է տալիս նրանց անբավարար տեղեկացվածությունը մարական (միդիական) տոհմերի մասին»: Պարզվում է, որ Հայկական լեռնաշխարհի եթե ոչ ամբողջությունը, ապա նրա գոնե շատ այլ վայրեր էլ մարերով (հեղինակի հաստատ համոզմամբ՝ նախաքրդերով) են բնակեցված եղել: Այսպես, «Վասպուրական» տեղանունն իր հիմքում քրդական է (էջ 62):
        «Դրուժբայի» պատմաշինարարը իր որոշ արտահայտություններով կրկնում է իր ադրբեջանցի «վարպետներին»: Այսպես, նա Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսին հայտարարում է «աղվան տոհմական իշխան», ում և առհասարակ «աղվանական (կովկասյան, – Լ. Մ.- այստեղից հստականում է, որ կեղծագրության  հեղինակը Լյաթիֆ Մամմադն է, – Գ. Յ.) աղբյուրներն էլ մար ասելով հասկացել են բացառապես քրդերին» (էջ 62): 63-րդ էջի ներքևի 14-րդ ծանոթագրությունում Նախիջևանը հայտարարվում է Հյուսիսային Ադրբեջանի տարածք: Նման հերյուրանքներով շարադրելով իր կեղծագիրը, հեղինակը հանգում է հինգ եզրակացությունների, որոնցից չորսը չնաշխարհիկ են, կարելի է ասել՝ համաշխարհային տարողությամբ հայտնագործություններ պատմագիտության մեջ: Դրանք են.
«1. – Նախիջևանի և Արարատ. – Ալագյազ (Արագած, – Գ. Յ.) լեռների շրջակա տարածքների հին բնակիչները եղել են միդիացի-մարերը, որոնց անվան տակ հին աղբյուրները հասկացել են էթնիկ քրդերին:
2. – «Նախիջևան» անվան հիմքում քրդական էթնիկական սկիզբ է դրված:
3. – Քրդերը հնագույն ժամանակներից ապրել են այդ հողերի վրա. նրանք այստեղ չեն տարաբնակեցվել, ոչ էլ այստեղ տեղափոխվել:
4. – Միջագետքում իսկապես տեղի ունեցած ջրհեղեղի և Նոյյան տապանի մասին առասպելի առաջին կրողները եղել են նախաքրդերը» (էջ 72):
    «Դրուժբայի» հաջորդ՝ թիվ 22, 2003թ. հունվարի համարում, նույն Լյաթիֆ Մամմադը, «Պատմությունն ու արդի ժամանակները» խորագրի տակ, տպել է մի այլ կեղծագիր՝ «Քուրդ էթնոսի կազմավորման պատմական կենսատարածքը – Քուրդիստանը՝ քրդերի երկիր» վերնագրով (էջ 60-69): Այստեղ էլ նա հետևել է իր «գիտական» մեթոդաբանությանը, փաստերը գլխիվայր շրջելով, աղբյուրների հղումներում սեփական «ուղղումներ» կատարելով: Նա Հայոց Հայրենիքի գրեթե բոլոր տեղանունները քրդերենից է բխեցնում, որով էլ «ապացուցում է» քրդերի բնիկությունն Հայկական լեռնաշխարհում: Իհարկե, նրա համար չկա Հայկական լեռնաշխարհ կամ Հայաստան. կա միայն Քուրդիստան: Այս հիմարությունը «հիմնավորելու» համար, օգնության է կանչել, այլոց շարքին, քուրդ պատմագիր Շարաֆ-խան Բիթլիսիին, որն իբր «Ադրբեջանն ու Հայաստանը համարում էր ընդամենը աշխարհագրական մարզեր՝ զուտ էթնիկական նախահիմքերից» (էջ 60): Ըստ քուրդ կեղծարարի, ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, ինչպես նշում է, «առնվազն 2.500 տարուց ավելի Հարավային Անդրկովկասը եղել է քրդական ցեղերի էթնիկ և ռազմա-քաղաքական ազդեցության տակ: Նրանք այստեղ են հայտնվել հայերից և թուրքերից առաջ ու կարողացել են այս տարածաշրջանում իրենց ազդեցությունը պահպանել ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջը» (էջ 60):
    Հերիք չէին Նախիջևան – Սյունիք – Արցախ տարածքի նկատմամբ ադրբեջանական նկրտումները, ահա’ նույն տարածքի նկատմամբ քրդական հավակնություններ է սնուցում Լյաթիֆ Մամմադը, որն իրեն է վերագրում նաև բոլոր քրդերի անունից խոսելու – ինքնակոչ «իրավունքը»: Ըստ նրա՝ «քրդերն ամբողջ Զանգեզուրը, – որի մեջ է մտած Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, – արդարացիորեն համարում են իրենց ազգային տարածքը: Նախկին Խորհրդային Միության փլուզման հետ, Քուրդիստանի տարածքի մի մասը հայտնվեց Անդրկովկասի հանրապետությունների սահմաններում» (էջ 63): Որ Լյաթիֆ Մամմադ կոչեցյալ մեր օրերի Զիա Բունիաթովը իր քաղաքական շահերի համար պատրաստ է խեղաթյուրելու նույնիսկ աշխարհագրությունը՝ համոզվենք նրա այլ արտահայտություններում ևս: Նա Քուրդիստանը մինչև Փոքր Հայք հասցնելու մարմաջով, աղբյուրների հետ ձեռնածություններ անելով եզրակացնում է, որ «Կապադովկիայում հայ տարրի, առավել ևս՝  Կապադովկիայի «հայացման» մասին կարելի է միայն պայմանականորեն խոսել մ. թ. ա. 6-րդ դարից սկսած» (էջ 64): Հեղինակը հայ աղբյուրների շարքում հաճախ է մեջբերում Նիկողայոս Ադոնցին, բազմաթիվ էջերում նրան հայտարարելով «19-րդ դարի հայ պատմաբան», թեև Ադոնցն իր գիտական հիմնական գործունեությունը ծավալել է 20-րդ դարի առաջին 40 տարիներին: Նման «մանրուքների» համար գլուխ ցավացնելու ժամանակ չունի հեղինակը: Նա կարող է Ադոնցին դարձնել մ.թ.ա. 21-րդ կամ մ.թ. 21-րդ դարի հեղինակ էլ. ո՞վ է այս կեղծարարի ձեռքը բռնում: Վկայակոչելով Ադոնցի «Հայաստանը Հուստինյանոսի դարաշրջանում» արժեքավոր աշխատությունը, նա հայտարարում է, որ Ադոնցն ընդունում է Կորճայք մարզի «մինչհայկական ծագումը», որը 7-րդ դարի հայկական «Աշխարհացույցի» մեջ իբր կոչվում է «Կորճայքի» (քրդական) մարզ (էջ 65): Մամմադը «մոռանում է» օգտագործել նույն Ադոնցի «Քրդերի ներթափանցումը Հայաստան» հոդվածը, ուր պարզորոշ արտացոլվում է քուրդ տարրի Հայաստան մուտքը ուշ միջնադարում միայն: Բայց միայն Կորդուք-Կորճայքի քրդական ծագումն ապացուցելը չի հանգստացնում Լյաթիֆ Մամմադին: Նա հազար կտոր է լինում «ապացուցելու» նաև Հայաստանի այլ վայրերի տեղանունների քրդականությունը. նրա գրչի հարվածներով քրդական են դառնում Մոդկանը, Աղբակը, Ջահուկը, Մահկերտը, Նիխորականը, Որսիրանքը և շատ այլ հայկական տեղանուններ: Քուրդ անամոթը Հայաստան բառը գործածելիս, հաճախ «այսպես կոչված» բառակապակցություն է դնում նրանից առաջ: Այսպես, նա գրում է. «Ինչպես ասվեց վերևում, այսպես կոչված «Արևմտյան Հայաստանում» ամբողջությամբ քրդերով է բնակված, ինչին մենք համոզվեցինք «Քսենոփոնյան գյուղի» օրինակով» (էջ 68): Հաջորդ էջում կարդում ենք նմանատիպ մի արտահայտություն. «այսպես կոչված Մեծ Հայքի 11 գավառներից մեկը, որը բացառապես բնակեցված է քրդերով Մուզուր (իմա՝ Մնձուր,- Գ. Յ.) անունն էր կրում»: Այս քուրդ կեղծարարի փույթը չէ, թե Մեծ Հայքը ունեցել է 15 նահանգ՝ յուրաքանչյուրը բազմաթիվ գավառներով: Նրա համար հարց չէ, եթե Մեծ Հայքը շփոթում է Բարձր Հայքի հետ. ինչ ուզում է թող եղած լինի կամ կա այսօր, միայն թե Լյաթիֆն ու Լյաթիֆներն կարողանան հաջողացնել քրդերին պատմականորեն «հիմնավորել» Հայկական Լեռնաշխարհում: Որ Լյաթիֆները մեկից ավելի են՝ շատ հստակորեն պարզվում է «Դրուժբայի» նույն համարի հենց հաջորդ երկու էջերից, որը բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանում տպվող «Միջագետք» քրդական թերթի գլխավոր խմբագիր Չարքյազե Ռաշի հետ մի հարցազրույց է: Հայության հասցեին շողոքորթություններ անելուց հետո, Ռաշը Լ. Տեր-Պետրոսյանին մեղադրում է ոչ միայն քուրդ-եզդի հակադրությունն ստեղծելու և հրահրելու, այլև, ոչ ավելի և ոչ պակաս, ՀՀ-ում էթնիկ զտման քաղաքականություն իրականացնելու մեջ: Նա «ցինիկ» է որակում ՀՀ առաջին նախագահի այն արտահայտությունը, թե. «մենք գործում ենք այն ուղղությամբ, որը համապատասխանում է հայ ժողովրդի ազգային շահերին»: Մի հարց տանք այս պարոնին. հապա ինչպիսի՞ շահերով էին առաջնորդվելու ՀՀ ղեկավարներն անցյալում, ներկայիս ու հետագայում՝ ամերիկյա՞ն, թուրքակա՞ն, մի գուցե՝ քրդակա՞ն… Ըստ երևույթին, աչքի սև ակնոցներ կրող Ռաշի ուղեղի սև ակնոցները թույլ չեն տալիս տեսնել իր հայրենակից Լյաթիֆ Մամմադի հակահայկական զառանցանքները… Քիչ անդին, Ռաշն ասում է. «Ակնհայտ դարձավ, որ ՀՀՇ – ն Հայաստանը ոչ էթնիկ խմբերից «մաքրագործելու» նպատակ է հետապնդում: Դա հաստատվում է նաև Լ.Տեր-Պետրոսյանի խոսքերով, որը 1994թ-ին իր ելույթներից մեկի ժամանակ ասաց. «Այն, ինչ մենք (այսինքն՝ ՀՀՇ – ն) արեցինք 2 – 3 տարում, ուրիշները չարեցին 600 – 700 տարում. մենք Հայաստանը մաքրեցինք մյուս ժողովուրդներից»: Նրա այս խոսքերը տպվեցին հանրապետական մամուլում» (էջ 71):
       Սա ստոր հերյուրանք է ո’չ միայն ՀՀ առաջին նախագահի, այլև ՀՀ-ի հասցեին, որի քաղաքացիությունն է կրում այս զրպարտիչը: Նրա՝ Լ. Տեր-Պետրոսյանին վերագրած խոսքերը հիշեցնում են Թալեաթի հոխորտանքը՝ երեք տարում Աբդուլ Համիդի երեսուն տարում չկարողացածն անելու՝ այսինքն հայերին բնաջնջելու հարցում: Սա քրդական ապերախտության դրսևորում է հայ ազգի նկատմամբ, որը, Չ. Ռաշի իսկ խոստովանությամբ, բոլոր պայմանները ստեղծել է Խ. Հայաստանում, այսօր էլ՝ ՀՀ-ում՝ քրդերի կեցության և ազգային մշակույթի պահպանման համար:
       «Դրուժբայի» թիվ 24, 2003թ. մայիսի համարում Լյաթիֆ Մամմադի «Հարավային Անդրկովկասը և քրդերը» կեղծարարության ներկայացումն ու վերլուծումը թողնելով մեկ այլ ժամանակի, սույն գրության ավարտին կոչ ենք անում հայ հասարակությանը, մասնավորաբար այն պատմաբաններին, ում համար թանկ են ազգային արժեքներն ու պատմությունը, արժանի հակահարված տալու լյաթիֆմամմադներին և նրանց հայաստանաբնակ ու արտերկրաբնակ գործակիցներին:
Գևորգ Յազըճյան
պատմական գիտությունների թեկնածու
Հ. Գ. – Այս քրդական տխմարությունը (որին հաճախ աջակ-ցում են որոշ եզդիական շրջանակներ ևս) պիտի լուրջ արձագանքներ ունենա Հայաստանի ու Սփյուռքի հայության մեջ: Իսկն է ասված. «օձը տաքացնողին է կծում»: Նման պարագայում այլ ելք չի մնում, քան՝ Հայաստանում «կերած-մեծացած», բայց ամեն ինչի պատրաստ՝ Հայաստանի և հայության պատմական հողերի վրա «աչք տնկած» քրդերին Հայաստանից վտարել, այն էլ խայտառակ կերպով: Ժողովուրդն իզուր չի ասում. «անաղուհաց քրդի շուն»: Քրդերը մեզանից դեռ ներողություն չեն խնդրել Հայոց ցեղասպանության մեջ՝ թուրքերի հետ միասին մասնակցություն ունենալու համար, իսկ մենք էլ ժողովրդավարաբար հարգելով ազգային փոքրամասնություններին՝ չենք պահանջել, և ահա արդյունքը…

«Հայ-Արիներ»-ի խմբագրություն

 ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՅԱՆՈՒՄ Է.
ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ

    Հայաստանի ու սփյուռքի հայազգի և օտարերկրյա այլազգի հայագետների միջև շարունակվում է թեժորեն ընթանալ հայագիտության շուրջ անհաշտ, սկզբունքային պայքար: Այո’ պայքար, քանի որ գիտականորեն չկարողանալով ապացուցել իրենց «բոբիկ» տեսակետները, ազգադավ «հայագետները» և նըրանց տերերը (ջհուդա-մասոնության կամակատարները) դիմում են սադրանքների ու պարտադրանքների, որպեսզի կանխեն իրապես ՀԱՅ և ՊԱՏՄԱԲԱՆ մասնագետների բացահայտումներն ու առաջընթացը:
     Այս հարցերը արդեն ծավալվել և բուռն կերպով քննարկվում են ինչպես գիտական – մշակութային, այնպես էլ հասարակական – քաղաքական բնագավառներում, ԶԼՄ – ներում: Հատկապես հայաստանյան նոր սերնդի մի շարք հայագետների (Ա. Այվազյանի, որի ատենախոսությունը վերջերս տապալեցին, Ա. Մովսիսյանի, Ա. Պետրոսյանի, Հ. Մարտիրոսյանի, Մ. Օհանյանի, Գ. Կարապետյանի և այլոց) աշխատություններն այնքան համարձակ, դիպուկ ու ճշգրիտ են, որ «վաստակաշատ» հայ գիտնական – ակադեմիկոսները և օտարազգի «հռչակավոր հայագետները» շփոթի և խուճապի մեջ են, ու հայտնվել են «գիտա-կլինիկական» մահվան վիճակում: Հայաստանի ու սփյուռքի հայության մեջ գնալով մեծանում է նաև հասարակական – քաղաքական աջակցությունը այս ճշմարիտ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ հանդեպ: Եվ սա կրկնակի է սարսափեցնում հոգեվարքի մեջ հայտնված կեղծարարներին ու սրանց մանկլավիկներին (որոնց փոքրատառով անունները հաճախ են հայտնվում «Հայ-Արիներ»-ի էջերում), որովհետև դա արդեն բարկացնում է նրանց հովանավոր սիոնա – թուրանական քաղաքական դաշինքին և սրա համակիր ու աջակից այն տերերին, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսել և ծախսում՝ իրենց ստոր, հայաստանասպան ու հայասպան նպատակներին հասնելու համար: Այսօր, հատկապես ԱՄՆ-ի «հայագիտական» դպրոցի տխրահռչակ հայրերն արդեն միանշանակ չեն ընդունվում ու դրամական օժանդակություն ստանում Հայաստանի և սփյուռքի հայության կողմից: Ոմանք արդեն վախենում կամ ամաչում են փողոց դուրս գալ, ոմանք էլ իրենց տգիտության բացահայտումից հետո հրաժարվում են Հայաստան գալ, իսկ ոմանք էլ (նաև նրանց տերերը) շտապ դրամական «ներդրումներ» են անում ՀՀ իշխանական և «պատմագիտական» բարձրաստիճան որոշ շրջանակների բանկային հաշիվներում, որպեսզի արժանանան ՀՀ այս կամ այն պետական պարգևի և «ջրից չոր դուրս գան» …Իհարկե չի ստացվի, ինչքան էլ որևէ ստահակ հայ պաշտոնյա, գիտնական կամ ծախու կազմակերպություն փորձեն հովանավորել այս կամ այն ազգադավ կամ օտար հայատյաց «գիտնականի», միևնույնն է ճշմարտությունը հաղթանակելու է, իսկ ազգադավների ցուցակում ընդգրկվածներին դեռ պատիժ է սպասվում: Որևէ դրամաքանակ, շքանշան կամ ունայնությամբ լեցուն ծափահարություն ի վիճակի չեն փրկել դավադիր հային (այնուհետ՝ նրա ժառանգներին) ու օտարազգի թշնամուն արդար դատաստանից… ԱԶԳ-ը երբեք չի ներում առանց պատժելու, վկա հայկական վրիժառության սքանչելի պատմությունը՝ սկսած Հայկ Նահապետից մինչև ASALA-ն և Արցախյան Ազատամարտիկները: Արդար վրեժը, ինչպես ցեղասպանության պարագայում, վաղեմության ժամկետ չի ճանաչում… 

ՆՈՒՅՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՅԱՀԱԼԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԱՄԵՆՈՒՐ
     Վերջերս նախկին ԽՍՀՄ, ներկայիս ԱՊՀ մի շարք երկրներում (նաև՝ Իսրայելում), այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, ուժգնացել և հաճախակի են դարձել հակահայկական դրսևորումները: Ծեծվում և սպանվում են հայորդիներ, անարգվում են հայկական գերեզմաններ, հուշարձաններ, ՀԱՅ կոչվելու պատիվն ու արժանապատվությունը: Հիշյալ երկրների քաղաքական ղեկավարները ստորաբար ստելով, կատարվող բռնարարքները որակում են որպես սոցիալական խնդիրներ կամ անձնական հարաբերությունների պարզաբանումներ: Մենք հակված ենք կարծելու, որ սրանք որոշակի ուժերի կողմից ծրագրավորված քայլեր են և դեռ նոր ծավալումներ են լինելու… Այդ ուժերը ներկայումս հայահալած գործունեությամբ են զբաղվում նաև Հայաստանում: Սա ակնհայտորեն թուրք – հրեական (գումարած արևմտյան որոշ մասոնական շրջանակների օժանդակությունը) համագործակցության հերթական նպատակային ծրագիրն է: Այս ծրագրի իրագործմանը կամա թե ակամա նպաստում են նաև տվյալ երկրների իշխանությունները, ուստի մի օր սրանք էլ, դրանց իրավահաջորդներն էլ պատասխան են տալու Հայությանը: Մենք բացահայտ հայտարարում ենք, որ ջհուդա – հրեության աշխարհակործան տիրապետությանը կարող է վերջ տալ միայն ԱՐԱՐՉԱԾԻՆ ԱՄԵՆԱՀՆԱԳՈՒՅՆ ԱԶԳԸ՝ ՀԱՅ ԱԶԳԸ, և սա քաջ հայտնի է հուդազուններին, ուստի սրանք հազարամյակներ շարունակ իրենց բնատուր խարդախությամբ դավեր են նյութում Հայության դեմ, օգտվելով մեր առաքինի, ազնվական – ասպետական կեցվածքից: ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան և այլ գերտերություններ դեռևս չոքում են հրեական դրամագլխի առաջ, սակայն, դա ևս ժամանակավոր երևույթ է և հեռու չէ հատուցման օրը, երբ արդեն մեր աստվածահաճո պատժից են չոքելու այդ բոլորը… Այսօր հայ հորջորջվող՝ Թուրքիայում թուրքերեն, Ռուսաստանում ռուսերեն, ԱՄՆ-ում անգլերեն, Ֆրանսիայում ֆրանսերեն լեզուներով պաշտոնապես բարբաջող, Հայաստանում Հայագիտության լուսաբանումը ջհուդներին, թուրքերին ու սրանց փողերի տակ պառկած «հայ» լամուկներին տրամադրող պետական, քաղաքական ու գիտա-մշակութային մի շարք «գործիչներ» շուտով փորձելու են վերը նշած ջարդերը տեղափոխել Հայաստան, ուստի մեզ վճռական հոգևոր-գաղափարական պատերազմ է սպասվում: Այստեղ է որոշվելու մեր հետագա ճակատագիրը: Մենք  ազգովի պետք է անխնա լինենք այդ մտավոր կռվում և՛ թշնամիների, և՛ դավաճանների հանդեպ, իսկ անհրաժեշտության դեպքում մեր կիրառած պատիժը կարող է լինել նաև մարմնական… Վստահ ենք, որ հեռու չէ այն օրը, երբ ուշքի կգա ոչ միայն ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ, այլև՝ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ, և հակաբնական ու արհեստածին ամեն բան կփոխարինվի բնական ու արարչածին իրականությամբ: Ոչ թե բիրտ ուժը, այլ Արդար Ուժն է Տիեզերական Երևույթ և ամեն ինչ ի վերջո վերադառնում է ի շրջանս յուր… 
Հայ Արիական Միաբանության
առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
       Դեռևս անցյալ տարեվերջին Հայ Ազգայնական Ճակատի (ՀԱՃ) 7 հիմնադիր կազմակերպություններից 4-ը (Հայ Արիական Միաբանություն, «Մաշտոց միավորում», Հայարիական Միասնական Բռունցք, Աբովյանի Ազգային ուժերի միացյալ դաշինք) հայտարարել էին ՀԱՃ-ի գործունեության սառեցման մասին, քանի որ կառույցում ներդրվել էին մասոններ: ՀԱՃ-ի կանոնադրությունը թույլ չի տալիս նույնիսկ մեկ կազմակերպության անհամաձայնության դեպքում հանդես գալ ՀԱՃ-ի անունից, սակայն, 3 այլ հիմնադիր կազմակերպությունները (որոնցից մեկը՝ Հայաստանի ազգայնական կուսակցությունը չի էլ վերագրանցվել և «Մեկ ազգ» կուսակցության ու Երիտասարդական ռազմահայրենասիրական միության հետ միասին 10 գործուն անդամ չունեն) շարունակում են կատարել դրսի մասոնական ուժերի պատվերը՝ հանդես գալով ՀԱՃ-ի անունից, փորձելով վարկաբեկել հայ ազգայնականությանը:
      Այն ուժերը, որոնք կհամագործակցեն Հայ մասոնական ճակատի (որովհետև չկա առայժմ Հայ Ազգայնական Ճակատ) հետ, աջակցում են օտարներին՝ Հայաստանի ազգայնական քաղաքական դաշտը պառակտելու, վարկաբեկելու մեջ:
 Հայ Արիական Միաբանության
Գերագույն  Խորհուրդ

ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՃԱՆԱՉԵԼՆ Է
       Անլրջության անլուրջ վերաբերվելը ողբերգական հետև-անքներ է ունենում: Մեր մեղքն է, որ այսօր խելք ու նվիրում պահանջող ոլորտներում տեր ու տնօրեն են անգետներն ու անազնիվները: Սրանց կարող ենք և չփնտրել: Ժողովուրդն ասում է. «Գժին ման գալ պետք չէ, ինքը մի տեղից ձեն կտա»: Իսկապես, ասվածի փաստագրումն է 2004 թ. հունվարի 8-ի «նՒՌՐ» շաբաթաթերթի 2-րդ համարում լույս տեսած «խþՊՌ Ռ ոցՊվՌ» խորագրի «հՍՐՏՎվՏպ ՏոՈÿվՌպ ՍսՈտՌՑՏվՈ» հոդվածը: Հոդվածագրին Արա են կոչում: Ճակատագրի ծաղր է. «Արա»-ն ռուսապաշտության քարոզ է անում: Զարմանալի մարդիկ են. երեխայի անունը Արա են դնում, Իվանի նկարագիր ձևավորում: Ազգովին պետք է ամաչենք այս որակի հայի գոյության համար, իսկ մենք նրա գոյությունը ոչ միայն հանդուրժում ենք, այլև մարդատեղ ենք դնում, գործելու հնարավորություն տալիս: Մարդ, որի ուղեղը խորհրդային տարիներից դենը չի ընկալում, հայկականության շնչից մթագնում է, հոդված է գրել և մեզ աշխարհաճանաչողության ու լեզվի դասեր է տալիս: Գիտենք, որ օտարակրթությունն աղավաղում է մարդու նկարագիրը, կտրում արմատներից, դարձնում երկփեղկված, բայց որ չիմացողը սովորեցնում է, մայրենիին չտիրապետելով դատղություններ անում հայոց լեզվի համակարգի, եզրույթների, բառակերտման, բառիմաստի մասին, չափազանց է: Տգիտության խրախճանքն էլ պետք է վերջ ունենա:
    Արուսյակ, Լուսնթագ, Փայլածու, Հրատ՝ տիեզերական վեհություն ունեցող բառերի իմաստը չընկալողը, ոգին ու զորությունը չզգացողը հայ համարվել չի կարող, մեր արժեքային համակարգը սրբագրելու փորձ անել՝ առավել ևս. Հայոց պետական լեզուն ամեն մի թերարժեքի քննարկման առարկա չէ, Հայաստանն էլ՝ հայրենիք: Հայ ծնվելը պատիվ է, հայ ապրելը՝ դժվար, իսկ հայ լինելը՝ երջանկություն:
       Ինքներդ ձեզնից խռովածնե’ր, հիշեք. մենք մեր նախարարներին «մինիստր», համակարգչին էլ «կամպյուծեռ» չենք ասելու, օտար լեզուների կենսադաշտ չենք մտնելու, խառնալեզու չենք դառնալու, ձեզ էլ թույլ չենք տալու:
     Իսկ նրանք, ովքեր Հայաստանին օտար երկրների կաղապար հագցնելու մտայնություն ունեն, խորհուրդ ենք տալիս ջուր չծեծել: Հայաստանը եթե փոխվի էլ, ՀԱՅՔ է դառնալու. ուրիշ բանի հույս չունենաք:

 «Մաշտոց միավորման» խորհրդի
նախագահ՝ Նուրիսա Բեժանյան             

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։