Թիվ 31- հ.4 – 2004

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 31- հ.4 – 2004

Ճ շ մ ա ր տ ու թ յ ա ն  Պ ա հ ը
      2004թ հունվարի 25-ին, մեծ շուքով Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի երրորդ նախագահ, 36-ամյա Միխայիլ (Միշիկո) Սահակաշվիլու «ինագուրացիան»: Միայն հյուրերի բազմաքանակությունը և ներկայացուցչական լինելն իսկ արդեն վկայում է այն ուշադրության մասին, որն հանդես են բերում դրսի երկրները: Այսպիսի բարձր ուշադրության չէր արժանացել և ոչ մի հետխորհրդային շրջանի պետության նախագահ… Ի՞նչով էր պայմանավորված նման իրարանցումը, ի՞նչ էր իրականում տեղի ունեցել Վրաստանում:
      Արդեն երկու ամսից ավելի է ինչ Վրաստանը և նրա մայրաքաղաքը գտնվում են Արևմուտքի, Ռուսաստանի և նրա հարևան երկրների ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում:
      Բացահայտ խախտումներով անցկացված խորհրդարանական ընտրությունները վերջնականապես խարխլեցին Վրաստանը, Է. Շևարդնաձեի վարչակարգի հիմքերը և երկիրը կանգնեցրին ծայրահեղ վտանգավոր քաղաքական հակամարտության առջև: Իսկ քաղաքացիական պատերազմը կհանգեցներ Վրաստանի պետականության փլուզմանը… չնայած, որպես կազմակերպված պետություն՝ այսօր էլ միասնական Վրաստան գոյություն չունի (Աբխազիան ու Հարավային Օսեթիան փաստացի անկախ են, նույնիսկ ընտրություններին չմասնակցեցին, Աջարիան կիսանկախ է և Ջավախքն էլ անկախության ճանապարհին է: Առկա են նաև ներվրացական-ներազգային հակամարտություններ, անկախական շարժումներ):
        …Ժողովուրդը դուրս էր եկել փողոց՝ ամբողջ երկրի տարածքում: Եղան ցույցեր, երթեր, պաշարվեց խորհրդարանի շենքը: Շևարդնաձեն ցանկություն անգամ չուներ զիջելու և սպառնում էր կիրառել ռազմական ուժ: Նախագահին ընդդիմանում էր Սահակաշվիլի-Բուրջանաձե (Ժվանիա) դաշինքը: Մի քանի օր տևած հակամարտությանը ընթացքում երկրի նախագահը ցանկություն չցուցաբերեց հեռանալու, իսկ ոգևորված ժողովուրդը չէր լքում փողոցները, բայցև կտրուկ քայլերի չէր դիմում: Եվ հանկարծ անսպասելիորեն, «վարդը» ձեռքին Սահակաշվիլին ներխուժում է նորընտիր խորհրդարանի նիստերի դահլիճ… Շևարդնաձեն խայտառակ ձևով ճողոպրում է, և մի քանի ժամ հետո հայտարարում իր հրաժարականի մասին: Ըստ սահմանադրության, երկրի նախագահի պարտականությունները ստանձնում է խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն և հայտարարում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վճիռ, որն արագորեն վարկավորվում ու կյանքի է կոչվում Արևմուտքի կողմից:
      Եվ այսպես Վրաստանում տեղի ունեցավ այսպես կոչված «թավշյա», «վարդերի» կամ «մեխակների» հեղափոխություն: Հետևեցին արտահերթ ընտրությունները և Մ. Սահակաշվիլին ավելի քան 95 % ընտրաձայներով դարձավ Վրաստանի երրորդ նախագահ…
       Այժմ իրերն ու երևույթները կոչենք իրենց անուններով և ասենք, որ նման՝ ողբերգության տանող կատագերգության, հանդիպում ենք ոչ առաջին անգամ: Օրինակները հեռվում փնտրել պետք չէ: Հայաստանում և’ առաջին, և’ երկրորդ նախագահները «նստեցվել» են գահին մեր Հյուսիսային հարևանի օգնությամբ: Իհարկե, ավելացնենք նաև. որի ղեկավարները (գոնե մինչև վերջերս) կնքվում և վարձատրվում են Արևմուտքի մասոնական օթյակներից… Մեր  «առաջինը» հեռացվեց այն ժամանակ, երբ արդեն սպառել էր իր պաշարները և տկար էր այլևս, մոտ է նաև երկրորդի պիտանիության սպառման ժամանակը… Նույն կերպ իրականացվեց իշխանափոխությունը Հարավսլավիայում, որտեղ Միլոշևիչին փոխարինեցին Կոշտունիցայով: Հետևեց նաև Սադամ Հուսեյնի տապալումը և նորից գերտերություններին «օրորող» օթյակների փոխադարձ համաձայնությամբ:
      Շևարդնաձեն արդեն սպառել էր իրեն, և Արևմուտքին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, էլ ոչինչ չուներ առաջարկելու, որի համար էլ նրան կարգադրեցին անշառ և առանց առողջությունը վնասելու հեռանալ, որն էլ նա կատարեց:
       Իսկ Սահակաշվիլին ստացավ «քարտ-բլանշ» և թույլատվություն իր ամերիկյան հովանավորներից, ու նաև՝ Մոսկվայի որոշակի համաձայնությունը: Ձեռք բերեց «վարդեր» և վստահություն, ու հանդիսավոր շքեղությամբ բարձրացավ նախագահական գահի վրա: Արդյո՞ք երկար կտևի «վրացական 1988-ը»… Ահա այսպիսին է իրականությունը և այն հնարավոր չէ անտեսել:
       Ռոզենկրեյցերական գեղեցիկ, բայց փշոտ վարդով իշխանության գալը լուրջ բարդություններ է պարունակում, որի ականատեսն ենք դեռ լինելու, և մերոնց (դիմադիր-ընդդիմադիր) խորհուրդ չենք տալիս մտնել մասոնական այգի…
      Առաքինանա’նք և Հայանա’նք վերջապես: Հայամե’տ և Հայակրո’ն լինենք, քանզի դա է նախապայմանը մեր Առաքելության: Փոքր Մհերը մեզ է սպասում…
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

ՈՒ Խ Տ Ա Գ Ի Ր Ք (գիրք առաջին)  Ծ Ա Գ ՈՒ Մ Ն Ա Ր Ա Ն
(Արարատյան Դիցաբանություն)

(սկիզբը՝ թիվ 11(22),12(23),13(24),14(25),15(26), 16(27), 1(28), 2(29, 3(30)-ում)

ՏՈՐՔ ԱՆԳԵՂ
    Անգեղա Տորքը՝ Հայկյան սերնդից, հայոց բարձրաբերձ լեռների հսկան, երբեք նման չէր հասարակ մարդու: Նա վիթխարի էր և շատ ահարկու: Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով, ճաճանչավորված արևի լույսով: Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝ բարդ-բարդ կուտակված աչքերի վրա: Կուրծքը կասես թե մի լանջ է լեռան, մեջքը՝ սարաժայռ, կռները՝ գերան – մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:
    Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական, բայց ոչ հասարակ,     այլ դյուցազնական: Առյուծ և վագր նրան տեսնելիս՝ սովոր շան նման մոտ էին գալիս. կարծում էին, թե նա էլ է գազան և նա է իրենց զորավոր արքան:
     Նա չէր գործածում ո՛չ թուր և ո՛չ նետ, միայն իր տեսքով անում էր անհետ: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ ուժին էր դիմում:
     Սև ծովի կողմից օտար թշնամիք թալանում էին ծովեզր-  յա գյուղեր: Միշտ գալիս էին անթիվ նավերով, այն էլ աշկարա, օրը ցերեկով. կողոպտում էին բազմաթիվ գյուղեր և գերի տանում հայոց աղջիկներ:
     Մի անգամ եկան, խնդրեցին Տորքին, որ ավազակներից նրանց պաշտպանի: Գնաց մեր հսկան, բայց նավերն արդեն հեռացել էին Սև ծովի ափից: Զայրացավ Տորքը, գոռաց, մռնչաց, իբրև մի առյուծ նետահար եղած: Բլրաչափ ժայռեր սարերից պոկեց, փախչող նավերի հետևից գցեց: Դղրդաց ծովը, բարձրացան ալիք, նավերը դառան շարժուն խաղալիք: Գնում էին կրկին ժայռերը գունդ-գունդ, զարկում նավերին ու տանում անդունդ: Ողջ կորան այդպես ավազակները դեպի անհատակ ծովի խորքերը:
      Տորքի անունը շատ հռչակվեցավ, մինչև արքայի ականջը հասավ: Մեծ թագավորը կանչում է Տորքին, որ պարգևներ տա և նայի դեմքին: Երբ Տորքը հասավ արքայի պալատ, արքայի վրա ազդեց մեծ զարմանք: Թագավորն ասաց.
     – Ապրե՛ս, ապրե՛ս, Տո՛րք, դու մի  անհատ չես լոկ, այլ մի ամբողջ զորք:
     Պահեց պալատում ու պատիվ տվեց: Լսել էր արքան, որ  հսկա մարդիկ չեն լինում խելոք և ոչ էլ ճարպիկ: ԵՎ Տորքի խելքը նա փորձել ուզեց:
     – Ինչպե՞ս ես կարծում, – մի օր հարցրեց, – ո՞րն է գերազանց՝ ո՞ւժը, թե՞ խելքը:
     – Երկուսն էլ լավ են, – քաջ Տորքը ասաց, – փոքրիկ ուժի մեջ չի լինի մեծ խելք, ոչ էլ ուժեղը կլինի անխելք: Բայց ի՞նչ է խելքը – ոչ ոք չգիտե. անխելքի համար խելոքն անմիտ է: ՈՒրիշ է խելքը գլխապահության և ուրիշ՝ խելքը հափշտակության. դա ամենքն ունեն՝ թե՛ մարդ, թե՛ գազան, թե՛ խելոք լինի, թե՛ անմիտ, անբան: Բայց կա մի այլ խելք՝ խելք արարչության, որ արարում է, ստեղծում, շենացնում: Սա է ճշմարիտ խելքն իմ կարծիքով, և մարդը գազանից վեհ է սրանով:
    Զարմացավ արքան, այլև հիացավ, երբ հսկա Տորքից    այս բանն իմացավ: Նա առաջարկեց մնալ պալատում, բայց Տորքը խնդրեց հեռացման հրաման: Արքան թույլատրեց, և Տորքը գնաց՝ լեռներում շնչելու բուրմունքը գարնան:
       Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից ազատման չէր գտնում մի ելք: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում, գիշերը լուսնից արցունք էր քամում:
Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ ու մոտը եկավ:
     – Ասա ինձ, եղբա՛յր, – Աստղիկը ասաց, – ինչո՞ւ չես խա- ղում գազանների հետ, քար չես շպրտում մի սարից մյուս սար: Ինչո՞ւ ես թախծում, անհույս հառաչում. ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:
      ԵՎ Տորքը ասաց.
     – Ո՜վ, վեհդ, Դիցուհի՛, մի օձ, մի ծաղիկ կամ մի անշունչ քար չեմ տեսել ես դեռ, որ սեր չունենա: Երկինք ու Երկիր, թե՛ ցամաք, թե՛ ծով, բոլորը մեկտեղ շնչում են սիրով: Լոկ ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: ԵՎ այս աշխարհում ո՞վ կսիրի ինձ: ԵՎ կգտնվի՞ այնպիսի մի կին, որ ուզի դառնալ Տորքին ամուսին:
       Աստղիկը ժպտաց և ասաց նրան.
        – Մի՛  հուսահատվիր, պատանի հսկա՛: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ Հայկանուշը կույս: ԵՎ դու կտեսնես նրան երազում: Իսկ առավոտյան արևի լույսով, արևի ճամփով կգնաս առաջ, կհասնես այնտեղ, ուր ժայռի տակից աղբյուր է ժայթքում: Այնտեղ կգտնես սրտիդ դիցուհուն:
     Աստղիկը ասաց ու անհետացավ: Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի, ինչպես նոր ծագած կարմիր արևիկ: ԵՎ նա երազում հաստատ խոսք տվեց և խոստանալով մի պայման դրեց. «Եթե գաս, – ասաց, – կռվես ու հաղթես, դու ինձ կստանաս, կառնես կտանես»:
        Տորքը արթնացավ: ԵՎ սրտի սերը իր վառ կայծերով փռվեց երեսին վարդի թերթերով: Սիրտն ալեկոծվեց, հոգին բոցկլտաց: ԵՎ այնուհետև երազներ պես-պես աչքերի առաջ հեքիաթ էին հյուսում: Խելագար սիրտը գետնից անջատվում, սիրո թևերով երկինք էր ճախրում:
        Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ արևի լույսով, արևի ճամփով և հասնում այնտեղ, ուր ժայռի տակից աղբյուր է ժայթքում: Աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը մոտեցավ, դռները բախեց: Բախում է, բախում, բայց չեն բաց անում, կարծես նրա հետ մի խաղ են խաղում: Երկաթե դուռը հսկան խորտակեց ու վեր բարձրացավ քարե սանդուղքով: ԵՎ ինչպես մանուկ՝ մորիցը խռով, սանդուխքի գլխին նստեց գլխիկոր:
       Չքնաղ օրիորդը Տորքին մոտեցավ և իբր ինքն իրեն, նա այսպես ասաց.
     – Ո՞վ պետք է լինի, արդյոք, այս հսկան, սա չէ՞ դյուցա-   զուն Տորքը Անգեղա: Էլ ուրիշ ո՞վ կարա հանդգնել իմ բերդի դուռը այսպես խորտակել:
       Տորքը որ լսեց, խռով մանուկի պես իբր ինքն իրեն պատասխան տվեց.
      – Երբ ճանաչում է Անգեղա Տորքին, դուռն ինչո՞ւ փակեց նրա երեսին: Սա մի խաղ խաղալ միայն ուզեցավ և հետևանքը իր աչքով տեսավ: Տորքն ահա կերթա, դուռը կշտկի և ինչպես առաջ էր, այնպես կկողպի:
     ԵՎ Տորքը գնաց դուռը լավ կոփեց, սուր եղունգներով հղկեց ու կոկեց: Երբ նորից եկավ իր տեղը նստեց, Հայկանուշը նրան մեղմ աչքով նայեց:
     – Ինչո՞ւ ես նստել, – ասաց, – չոր քարին, պետք է լավ պատվել քեզ պես ճարտարին: Ճանապարհորդ ես, քաղցած կլինես: Թե՞ հաց ուտելու ախորժակ չունես:
      – Քաղցած եմ, այո, բայց շատ եմ քաղցած, – հոգոց հանելով հսկա Տորքն ասաց, – ի՞նչ հաց պիտի տաս, որ ես կշտանամ, ի՞նչ ջուր պիտի տաս, որ ես զովանամ: Իմ հացն ու ջուրը, գիտե՞ս որն է այն – քո սերն է, հոգի՛ս, քո սերն է միայն: Մի նայիր, որ ես կոպիտ եմ ու բիրտ. այս կոպտության մեջ կա քնքուշ մի սիրտ, որ քեզ գլխովին իր մեջ կամփոփի և կպաշտպանի, կհովանավորի:
       Հայկանուշն ասաց.
      – Դու կպաշտպանես ինձ փորձանքներից, բայց ո՞վ կազատի ինձ քո ճիրաններից:
       ԵՎ Տորքը ասաց.
       – Արարչի կամքով Աստղիկ Դիցուհին ինքն է մեր սրտերն իրար միացրել, ինքն է երազում մեզ պսակել: Արարչի կամքն է, որ դու կին լինես Անգեղա Տորքին, և Տորքը անհուն սիրով քեզ սիրի:
     Սիրում էր Տորքը, սիրում էր անկեղծ, սիրում էր սիրով անբիծ ու անեղծ, և կոշտատարազ իր դեմքը մթին դառել էր սիրո ցոլացող լուսին: Այն կերպարանքը և հայացքն ահեղ, որ քարացնում էր մարդկանց տեղնուտեղ, այժմ դառել էր մի վճիտ աղբյուր, որից բխում էր սեր հեզահամբույր:
     Որքան կրակը վառվում է, այրվում, այնքան տաքացողը հեռու է կանգնում: Տորքն ինչպես սոխակ դայլայլում անվերջ, իսկ Հայկանուշը լուռ է վագրի պես. խոհեմությունը՝ հատուկ իր սեռին՝ իբրև մի սուր զենք, պահում է ձեռին:
      ԵՎ ասում է նա Տորքին վերջապես.
      – Աղջիկ ուզելը չի լինի այդպես: Դու շատ ուժով ես, դա ես լավ գիտեմ, բայց ինչ էլ լինես, պիտ մենամարտենք:
      – Սիրուն Հայկանո՛ւշ, – ասում է հսկան, – արի մի անիր դու ինձ խելքահան: Խոստովանում եմ ես ինձ պարտված, ես քո գերին եմ, քեզնից տապալված: Դու քո փոխարեն ցույց տուր հարյուրին, թեկուզ հազարին. պահանջիր՝ շարժեմ լեռը իր տեղից, ապա պոկոտեմ անտառը ամբողջ, վարարած գետի ընթացքը փոխեմ, սարեր ու ձորեր իրար հետ խառնեմ, բայց քեզ, Հայկանո՛ւշ, չեմ կարող դիպչել:
       – Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա: Դրանով իմ անվանը պատիվ կբերես և նոր միայն ինձ կառնես կտանես:
     Գնաց մեր հսկան հսկա գերելու. հսկաների հետ մենամարտելու և Հայկանուշի կամքի համաձայն՝ քսան մահապարտ հսկա բերելու: Գնաց շատ ու քիչ և վերջը հասավ լեռներին անանց, ուր հսկաների տոհմն էր ծվարած: ԵՎ հսկաները, որ տեսան հյուրին, մեծ ուրախությամբ նրան ներս կանչեցին, մեծ պատիվներով նրան պատվեցին ու չհարցրին, թե՝ «ո՞վ ես կամ ի՞նչ»:
    Երբ հսկաների մոտ երեք օր մնաց, Տորքը ինքն իրեն այսպես մտմտաց. «Այս հսկաներն ահա անխարդախ սիրով ինձ կաշկանդեցին, էլ ինչպե՞ս կարամ սրանց հետ կռվել: Ո՛չ, ես չե՛մ կարող: Թող Հայկանուշը այլ բան պահանջի և ոչ թե եղբարց արյունը ուզի»:
      Չորս օրից հետո Տորքն այսպես ասաց.
     – Սիրելի եղբա՛րք, չորս օր է անցել, բայց դուք իմ մասին բան չեք իմացել, թե ինչ պատճառով և ինչից ստիպված թափառում եմ ես սար ու ձոր ընկած: Դուք ինձ ցույց տվիք սեր, ուրախություն, քաջերին վայել հյուրասիրություն: Ձեզ մոտ եմ եկել ես մի խնդրանքով: Աղջիկ եմ ընտրել որպես հարսնացու, ուզում եմ առնել առանց կռվելու: Եկել եմ հիմա ձեր ոտը ընկել. կամ ինձ մորթեցեք ու թաղեք այստեղ, կամ եկեք գնանք ինձ հետ միատեղ, որ առանց կռվի առնենք մի աղջիկ, խաղաղ ու սիրով անենք հարսանիք:
      ԵՎ ասաց տոհմի նահապետը ծեր.
      – Վե՛ր կացեք, տղե՛րք, բոլորս գնանք քաղցրությամբ, սիրով, երգով ու պարով և առաջարկենք համառ աղջկան, որ տեղիք չտա մենամարտության: Արայի կամքով, Աստղիկի սիրով նրանց պսակենք և ուրախ հարսնիք այնտեղ մենք սարքենք:
     ԵՎ հսկաները երգով ու պարով, խինդով, ծիծաղով ճա-  նապարհ ընկան:
       Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, իր ապարանքից իսկույն դուրս վազեց, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: ԵՎ Հայկանուշը զարմացած ասաց.
       – Անգեղա հսկա, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Բերել ես ահա բազում հսկաներ, բայց ոչ թե գերի, այլ հարսանքավոր: Եթե այդպես է, ե՛կ մենամարտենք: ԵՎ թե հաղթեցիր, հսկաները թող մեր հարսանիքին պատվո հյուր լինեն:
      – Սպասի՛ր, Հայկանո՛ւշ, – ասաց ծեր հսկան, – համաձայն    եմ ես ձեր մենամարտության, բայց նախ ունկն դիր խոսքն իմաստության: Հին հեքիաթներում, լսած կլինես, երբ մարդուկները ուզում են աղջիկ, և այն աղջկան դևերն են տանում, մարդուկը դևից փրկում է նրան և դառնում նրա քաջագործ փեսան: Մի մեծ պարծանք է, երբ թզուկ մարդիկ ուժով ու կռվով առնում են աղջիկ: Բայց ի՞նչ պարծանք է, երբ Արի հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՛ւ, համառ աղջի՛կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:
       ԵՎ Հայկանուշը գլուխը կախեց, ու շիկնած դեմքին ժպիտը փայլեց.
       – Ես համաձայն եմ, ինչպես որ վճռես, կմենամարտեմ, ե-  թե հրամայես:
       – Ես կհրամայե՛մ, – ասաց ծերունին, – որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց… սիրո զենքով: Թող սերը լինի ձեր զենքը միակ, սիրեցեք իրար՝ մեկդ մյուսից շատ. դու նրան պաշտպան, նա քեզ պահապան – ահա օրենքը սուրբ ամուսնության:
    ԵՎ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին…
ՏԻԳՐԱՆ ԵՎ ԱԺԴԱՀԱԿ
     Հայոց թագավորն էր Արի Հայկի ժառանգներից Տիգրա-  նը: Տիտան Բելի ժառանգներից Աժդահակն էր Տիտանների թագավոր: ԵՎ խաղաղության դաշինք էին կնքել նրանք իրար հետ: Բայց Տիգրանի զորությունը մշտապես երկյուղի մեջ էր պահում Աժդահակին: Նրան առավել մտահոգում և անհանգստացնում էր Հայ և Պարսիկ արյունակից Արի Ազգերի միջև եղած սիրո կապը, որ առավել հզորացնում էր Տիգրանին:
     Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել:
      Աժդահակը այդ երազից սարսափած, քնից վեր է թռչում  և կեսգիշերին, չսպասելով լուսաբացին, շտապ կանչում է իր խորհրդականներին: Երբ խորհրդականները հավաքվում են, Աժդահակը տրտում և մտահոգ, հայացքը գետին հառած, խոր թառանչ է արձակում: Խորհրդականները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտալով նրանց պատմում է իր տեսած ահավոր երազը:
       – Իմ սիրելինե՛ր, – ասում է նա, – երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան վրա, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով: Կարծես մեկը ասելիս լիներ, որ դա Հայամարդերի երկիրն է: Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով՝ բարձր լեռան գագաթին նստած: Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված: Ես հիացմունքով ու ակնապիշ նայում էի այդ կնոջը: Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազուններ: Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա նստած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը՝ հրեղեն նժույգ սանձած, բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա: Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էր կանգնած նաև մեր Աստվածը՝ իր հրաշալի տեսքով. և ես, ձեզ հետ միասին, նրան պատվում էի զոհերով ու խնկով: Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն հրեղեն ձիավորին, որ արծվի նման վար սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր Աստծուն: Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի գազանի հարձակումն ինձ վրա ընդունեցի: ՈՒ երկար, շատ երկար կռվեցինք տարբեր զենքերով: ԵՎ կռիվը վերջացավ իմ կործանումով: Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ և թվում էր, թե այլևս կենդանի չեմ: Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Արի Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում: ՈՒստի խնդրում եմ ձեզ՝ խոսքով ու գործով, բարի խորհրդով ինձ աջակից ու օգնական լինեք:
      Խորհրդակիցները բավական օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է: Ապա զոհ է մատուցում Վիշապ Աստծուն և խնդրում՝ օգնել իրեն ազատվելու Տիգրանից, որը օր ու գիշեր աներևույթ հալածում է իրեն արթուն թե քնած ժամանակ:
      Վիշապը հայտնվեց Աժդահակին և ասաց.
     – Ո՜վ, ամենամե՛ծդ քաջերի մեջ, գիտցիր, որ թշնամինե-  րից զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է: ԵՎ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջ՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն կնության առնելն է: Ձեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն քեզ ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով, մատնեն քո ձեռքը, իբրև մի անզոր տղայի:
       ԵՎ Աժդահակը անմիջապես անցավ գործի: Նա պատգամավորներ ուղարկեց Տիգրանի մոտ, մեծամեծ նվերներով: Նրանք ներկայացան Տիգրանին և նրան հանձնեցին Աժդահակի նամակը: Աժդահակը գրում էր. «Մեր եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան Աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև: Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի: Բարեկամությամբ պայմանավորված այդ շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները: Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն: ԵՎ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի: Ո՛ղջ եղիր, իմ թագակից և սիրելի եղբա՛յր»:
     Տիգրանը համաձայնվում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին: Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում: Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը:
     Անցնում են տարիներ: Աժդահակի մեջ ավելի ու ավելի     են խտանում չար ու խարդախ մտքերը: ԵՎ նա արդեն Տիգրանին կործանելու ծրագիր էր նյութում: ԵՎ փորձում էր այդ գործին մասնակից դարձնել կնոջը՝ Տիգրանուհուն:
     – Դու տեղյակ չես, – ասում է Աժդահակը, – որ քո եղբայր Տիգրանը իր կնոջ դրդմամբ նախանձում է քեզ՝ համայն Չարյաց տիկնանց տիկին դառնալուդ համար: Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Տիգրանի կինը կկարգվի Արյաց ու Չարյաց վրա միանձնյա տիկին: Այժմ ամեն ինչ քեզանից է կախված. կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը, կա՛մ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:
     Խիստ վշտացավ Տիգրանուհին ամուսնու խոսքերից՝ մի ահավոր գուժ կար նրանց մեջ: ԵՎ խախտվեց նրա անդորրը, փախավ նրա քունը: Տառապալից մտքերի մեջ ընկած, նա առանձնացել էր, ոչ մեկի հետ չէր խոսում՝ ինքն իր հետ էր և իր չարագուշակ մտքերի: Ցերեկները փակվում էր սենյակում, իսկ գիշերները միայնակ թափառում էր դաշտերում:
       Անքնությունից, հոգեկան տառապանքներից և հուսահատությունից թուլացած, Տիգրանուհին ընկավ գետին և ուժ չուներ ոտքի կանգնելու:
     Աստվածամայր Անահիտը հայտնվեց նրան, գրկեց և ասաց.
       – Ես գիտեմ քո վիշտը, զավա՛կս:
    Տիգրանուհին փարվեց Աստվածամայր Անահիտի կրծ-   քին ու լաց եղավ.
     – Ասա ինձ, ո՜վ, Մա՛յր, ինչպե՞ս վարվեմ ես: Խոր թշնամություն ունի Աժդահակը Տիգրանի դեմ: Ո՞Ւմ կողմը գնամ ես, ո՞ւմ դավաճանեմ: Տիգրանը իմ եղբայրն է, և ես նրա հետ կապված եմ արյունով. ես չեմ կարող դավաճանել իմ արյանը: Աժդահակն էլ իմ ամուսինն է, և ես նրա հետ կապված եմ իմ զավակներով. ես չեմ կարող դավաճանել իմ զավակներին: Ասա, ի՞նչ անեմ:
      ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
     – Դժվար հարց ես տալիս, աղջիկս: Երբ մի հավք կտր-    վում է իր երամից և մտնում է ուրիշ երամի մեջ, ապա այդ երկու երամների փոխադարձ թշնամանքի առաջին զոհը հենց ինքն է լինում: Դու ծագումով Արի ես, իսկ մայրությամբ՝ Չարի: ԵՎ այդ երկու  Ցեղերի թշնամանքից դու առաջինն ես զոհ լինելու, եթե չկարողանաս մեղմել նրանց թշնամանքը:
      Այնուհետև Տիգրանուհին ամեն կերպ փորձում էր համոզել Աժդահակին՝ մեղմելու իր թշնամանքը Տիգրանի նկատմամբ և հրաժարվելու իր չար մտադրությունից:
      – Ես երդվել եմ իմ Աստծուն, որ Տիգրանի արյունը պիտի զոհաբերեմ նրան, – պատասխանում է Աժդահակը և ավելի ու ավելի եռանդով նախապատրաստում է իր խարդավանքի իրագործումը:
       Տիգրանուհին հոգնած և հուսահատված կանգնում է Աժդահակի առջև և ասում.
      – Տիտանյան արքա՛, թե դու մեր Աստծուն խոստացել ես Արյաց արքայի արյունը զոհաբերել, ապա իմ մեջ հենց Արյաց արքայական արյունն է հոսում: Ես կամավոր զոհ կլինեմ և կազատեմ քեզ քո երդման ծանրությունից: Քո երեխաների մոր ինքնազոհաբերումը գուցե հագեցնի մեր Աստծո ծարավը և մեղմի քո մեջ այդ չար թշնամանքը:
       Ասաց Տիգրանուհին և դաշույնը մխրճեց իր կուրծքը:
      Աժդահակը շատ ողբաց իր սիրելի կնոջ մահը: Նա մեծ  սուգ հայտարարեց ամբողջ Տիտանյան երկրում: ԵՎ քառասուն օր սուգ էր արվում: Քառասուն օր արգելված էր ծիծաղը, արգելված էին խաղն ու պարը և ամեն մի ուրախություն: Աժդահակը մի հոյակերտ դամբարան սարքել տվեց. Տիգրանուհու զմռսված մարմինը դրեց այնտեղ: ԵՎ դամբարանի ճակատին փորագրել տվեց. «Մայր աստվածային, կին նվիրյալ, քույր հավատարիմ»: ԵՎ տիտանյան Աստվածները՝ Վիշապն ու Յահվահը օծեցին Տիգրանուհու դամբարանը:
     Մինչ այդ դեռ չտեսնված ու չլսված սուգի լուրը հասավ Հայաստան: Տիգրանը շատ վշտացավ, բայց սուգ չարեց: Նա հավաքեց իր զորքը և պատրաստվեց պատերազմով պատժելու Աժդահակին և Տիգրանուհու մարմինը բերելու Հայաստան: Նա մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային ու Ամենազոր Վահագնին:
      – Ո՜վ, Վահա՛գն, ո՜վ, Զորության Աստվա՛ծ, – կանչեց նա, – օծիր իմ սուրը, որ վիշապազուն այդ վիշապի մահաբեր գանգը փշրեմ, որ բարեկամ ձևանալով, իր օձաբարո գալարումներով օղակել է ինձ և փաթաթվել իմ պարանոցին: Զորավիգ եղիր ինձ, որ Աժդահակին տապալելով, հավիտենական գերությունից ազատեմ Տիգրանուհու մարմինը:
       Երբ Աժդահակը իմացավ, որ Տիգրանը Արյաց մեծ զորաբանակով արշավում է իր վրա, մտավ Տիգրանուհու դամբարան, ծնկի իջավ նրա առջև ու դառնությամբ ասաց.
      – Ո՜վ, սրբագո՛ւյնդ սրբերի մեջ, քեզ թվում էր, թե քո ինքնազոհությամբ կհաղթե՞ս մեր թշնամանքին: Տիգրանը վրեժով լցված, պիտի սպանի ինձ. ես էլ, վախենալով նրա վրեժից, պիտի սպանեմ նրան: ԵՎ մեր թշնամանքը կվերանա մեզանից մեկի մահով միայն: ԵՎ ես աղոթելու եմ իմ Աստծուն, խնդրելով հաղթություն միայն մի բանի համար, որ դու մնաս իմ երկրում՝ որպես մայրության, կնության, քույրության վեհագույն խորհուրդ:
     ԵՎ Աժդահակը մեծ զորք հավաքեց, զոհ մատուցեց իր Աստծուն ու գնաց Արյաց զորքին ընդառաջ:
    Հանդիպում են Արյաց ու Չարյաց զորաբանակները, և սկսվում է կատաղի ճակատամարտը: Կռիվը տևում է բավական երկար. քաջերը քաջերի հանդիպելով, մեկը մյուսին դյուրությամբ թիկունք չէր դարձնում: Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին: Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին:
       Կռիվը ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով: Հաղթական Տիգրանը արշավում է Տիտանյան երկրի մայրաքաղաք: Չի ավերում այն, ոչ մեկին վնաս չի տալիս: Նա կանգնում է Տիգրանուհու դամբարանի առջև և հրամայում է քանդել այդ դամբարանը և Տիգրանուհու զմռսված մարմինը տեղափոխել Հայաստան:
       Բայց Տիգրանի առջև կանգնում են Աժդահակի որդիները և ասում.
     – Ո՜վ, Արյաց արքա՛, դու հաղթական ես, այո, դու քո զորությամբ կարող ես ավերել ամբողջ մեր երկիրը, բայց մեր հոգիների վրա տեր չես կարող լինել: Սա քո քույրն է և նրա վրեժը լուծելու համար դու սրով մտար մեր երկիր: Բայց նա մեր մայրն է: ԵՎ մենք թույլ չենք տա, որ մեր մոր մարմինը պղծես, նրան տեղափոխելով Արարատ: Արարատը մեզ համար օտար հող է: ՈՒստի մեր մայրը օտար  հողում չպետք է լինի: Թեև նա հրածին է, բայց հողածինների մայր է, և բոլոր հողածինների նման մեր Մայր Հողին պիտի հանձնվի:
     Տիգրանը բարկացավ, հանեց իր սուրը, որ սպանի այդ հանդուգն վիշապազուններին, բայց հանկարծ հայտնվեց Աստվածամայր Անահիտը, բռնեց նրա ձեռքը և ասաց.
    – Վրեժի մոլուցքը մթագնել է քո հոգին, զավա՛կս: Գիտ-   ցի՛ր, որ հաղթական սուրը պատժելու համար չէ միայն, այլ արդարություն հաստատելու համար է նաև: Տիգրանուհին ծագումով է միայն Արի, իսկ մայրությամբ նա Տիտան է: ՈՒստի նրա Արի  եղբայրն  իզորու չէ տնօրինելու նրա մարմինը: Այն տնօրինում են նրա Տիտան որդիները:  
    Տիգրանը հնազանդվեց Աստվածամոր կամքին և Տիգրանուհու մարմինը հանձնեց նրա որդիներին: Նրանք իրենց մոր մարմինը հանեցին դամբարանից և մեծ պատվով հանձնեցին իրենց Մայր Հողին:
     Տիգրանը մասնակցեց Տիգրանուհու թաղմանը, – ապա Աժդահակի ավագ որդուն կարգեց արքա և իր զորքը վերցրած վերադարձավ Հայաստան:       
ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ՍԱԹԵՆԻԿ
    Արի Հայկի սերունդներից Արտաշեսն էր թագավորում Հայաստանում: Զորավոր էր նա իր նախնիների պես, և Վահագն էր իր Զորությամբ հովանավորում նրան:
     Վահագն էր հովանավորում նաև Ալանի ժառանգներին:   ԵՎ Վահագնի Զորությամբ զորացած, Ալանաց թագավորը մեծ զորք հավաքեց ու շարժվեց դեպի Հայոց աշխարհ:
     Իմանալով դա, խիստ զայրացավ Արտաշեսը. «Այդ ի՞նչ խենթություն է իջել ալանաց արքայի վրա, որ զենքով իր եղբայրների դեմ է ելել»: Նա վերցրեց իր զորքը և դուրս եկավ պատերազմի:
     Ալանները հայոց զորքի ճնշումից ետ նահանջեցին, անցան Կուր գետը և բանակ դրեցին գետի հյուսիսային ափին: Արտաշեսն էլ բանակ դրեց գետի հարավային ափին:
       Արտաշեսը խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային ու Ամենազոր Վահագնին:
      – Ո՜վ, Վահա՛գն Ամենազոր, – կանչեց նա, – բոլոր Աստվածները վկա են, որ ես չեմ խախտել արյան դաշինքը: Զորավիգ եղիր ինձ, որ ես պատժեմ ալանաց այդ գոռոզ արքայի սրբապղծությունը:
       Նույն ժամանակ Կուր գետի մյուս ափին ալանաց արքան էր խարույկ վառում, զոհ մատուցում Հայր Արային և Ամենազոր Վահագնին և դիմում նրան.
       – Ո՜վ, Զորության Աստված Վահա՛գն, Աստվածներն են վըկա, որ Արտաշեսը մոռացել է արյան պատասխանատվությունը և անտեսել է Արի մյուս ազգերին: Զորավիգ եղիր ինձ, որ ես պատժեմ գոռոզ Արտաշեսի սրբապղծությունը:
     Վահագնը երկուսին էլ լսեց և ապա դիմեց Հայր Արային, ասելով.
      – Հա՛յր իմ, երկու կռվող եղբայրների զորությունն էլ ես եմ հովանավորում: ԵՎ երկուսն էլ իրենց արդար են համարում ու իմ Զորությանն են ապավինում: Ասա, ինչպե՞ս վարվեմ:
      ԵՎ Հայր Արան ասաց.
       – Երկուսի զորությունն էլ դու պիտի հովանավորես հավասարապես, որ եղբայրների մեջ հաղթող ու պարտվող չլինի: Գիտցիր, որ հաղթողը կգոռոզանա, իսկ պարտվողը կչարանա. և նրանց միջև այլևս հաշտություն չի լինի: Եղբայրների միջև թշնամանքը միայն սիրով կլուծվի:
      Առավոտյան, երբ Կուր գետի ալիքները բոցավառվեցին արևի առաջին ճառագայթներից, երկու Արի բանակները բախվեցին իրար: Զորավոր և անզիջում կռիվ էր գնում: Երկուսին էլ Վահագնը զորություն էր սնում, և երկու կողմերն էլ ահագնացած կռվում էին: ԵՎ մեկը մյուսին չէր կարողանում հաղթել:
     Հենց այդ կռվի թեժ պահին Արտավազդ Միհրը իր աստվածային հնարով ալանաց պատանի թագաժառանգին գցեց հայ զորականների ձեռքը: Դրանով դադարեց օրվա ճակատամարտը: Գերի արքայազնին բերեցին հայոց բանակատեղի: ԵՎ զայրացած Արտաշեսը որոշեց խստորեն պատժել պատանուն:
   Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդ-   րում: Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում է երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի հայոց աշխարհը: Բայց Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել: ԵՎ ալանաց թագավորը պատրաստվում է առավոտյան կատաղի ճակատամարտ տալու:
       Ալանաց բանակում էր գտնվում նաև ալանների արքայադուստրը՝ չքնաղ Սաթենիկը: Նա խոր վիշտ էր ապրում իր պատանի եղբոր գերեվարության համար: Նրան հայտնվեց Աստղիկ Դիցուհին և ասաց.
     – Ո՜վ, չքնաղ Սաթենի՛կ, գիտցիր, որ Զորության զորությունն է Սերը: ԵՎ միայն քո սիրով դու կարող ես հաշտեցնել երկու զորությունները:
      ԵՎ Սաթենիկը գալիս կանգնում է Կուր գետի ափին և իր նրբագեղ ձայնով իր սրտի ողջ թախիծը երգով արտահայտում. 
       – Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշե՛ս,
      Որ հաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
       Տալ պատանիդ.
       Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դյուցազանց՝
       Զայլոց դյուցազանց զարմից բառնալ զկենդանություն,
       Կամ ծառայացուցանելով ի ստրկաց կարգի պահել,
       ԵՎ թշնամություն հավիտենական
       Ի մեջ երկոցունց ազգաց Արյաց հաստատել:
        Սաթենիկի երգը դայլայլելով անցավ գետը և հասավ Արտաշեսի բանակատեղի: Լսեց Արտաշեսը այդ չքնաղ ձայնը, որի մեջ այնքան թախիծ ու մեղեդայնություն կար: Դուրս եկավ գետափ, հիացավ չքնաղ կույսի գեղեցկությամբ, և ալեկոծվեց նրա հոգին: Սիրո հրդեհը բոցավառվեց նրա մեջ: ԵՎ նա սրտանց ցանկացավ նրան կին ունենալ:
     Անմիջապես պատգամավոր է ուղարկում Ալանաց թա-   գավորի մոտ և առաջարկում Ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ իրեն:
    Վիրավորվում է Ալանների թագավորը, համարելով դա որպես հաղթողի ամբարտավան պահանջ: ԵՎ իր արժանապատվությունը պահելով, ասում է.
     – ԵՎ որտեղի՞ց պիտի տա քաջն Արտաշեսը հազար հազարներ և բյուր բյուրեր Ալանների քաջ ազգի կույս օրիորդի փոխարեն:
     Երբ Արտաշեսը իմացավ Ալանաց թագավորի պատասխանը, խիստ սրտնեղեց. «Ինչպե՞ս հասկացնեմ հպարտ արքային, որ իմ ուզածը ոչ թե հաղթության տուրք է, այլ՝ սիրո դաշինք»: Ապա ընդոստ ոտքի կանգնեց ու վճռական ձայնով ասաց.
     – Ես իմ սերը կնվաճեմ ոչ թե որպես հաղթող արքա, այլ որպես սիրող այր:
    Հեծավ Արի արքա Արտաշեսը իր Սևուկ ձին և հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը, և որպես բոցավառ սիրահար ու անթև արծիվ անցավ գետը, և նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը, գցեց մեջքը ալանաց օրիորդի, և շատ ցավացրեց փափուկ մեջքը օրիորդի, արագ հասցնելով բանակը իր:
      Առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, Արտաշեսը նրան բերեց Արտաշատ, որ ինքն էր կառուցել որպես արքայանիստ քաղաք, Էրեվան Հավերժական Քաղաքին շատ մոտիկ: ԵՎ շքեղ հարսանիք սարքեց:
       Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին, մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին: Երգն ու պարն էին թևածում դեպի երկինք, որպես փառաբանում սիրո հավերժումի: Բոլոր հայոց և ալանաց քաջերն էին հավաքված այնտեղ մենամարտում երգով ու պարով: Ալանաց թագավորն ու պատանի թագաժառանգը ժպտում էին երջանիկ:
      Երեկվա թշնամացած եղբայրները իրար հետ կենաց էին խմում, շնորհավորում նորապսակներին և փառաբանում Հայր Արային ու Անմահ Աստվածներին, որպես երկու եղբայր Արի ազգերի միջև սիրո դաշինքի հաստատում:

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
     Տիեզերական խոր Աշուն էր հաստատվել Երկրի վրա, և արդեն զգացվում էր մոտալուտ Ձմռան սառը շունչը: Վիշապը Երկիր էր իջել, բռնել էր Երկրի ջուրը, կուտակում էր բևեռներում և սառեցնում: Երկրի վրա սաստկանում էին ցուրտ քամիները:
     Պակասում էր ջուրը Երկրի վրա, պակասում էր և արևի ջերմությունը: Անհանգստացել էին Արիները Արարատում և Արարատից դուրս. պետք էր նախապատրաստվել Տիեզերական Ձմռանը: ԵՎ Արի քրմերը հավաքվեցին Արարատի Հավերժական Քաղաք Էրեվանում: Եկան աշխարհի բոլոր կողմերից: Հավաքվեցին խորհելու, թե ինչպես նախապատրաստվեն Տիեզերական Ձմռանը, ինչպես ապահովեն կենսատու ջերմությունը Արի ազգերի համար:
       Նրանք գիտեին, որ թեև աստվածամարդ են իրենք, բայց իրենք չեն վառում արևի ջահը. նրանք միայն սնվում են Աստվածների վառած Ջահից: ԵՎ միայն Աստվածների զորությամբ կարող էին արևի կենաց ջերմությունը կուտակել Ձմեռվա համար:
       ԵՎ Արի քրմերը մեծ խարույկ վառեցին, զոհ մատուցեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին և խնդրեցին օգնել դիմավորելու մահաշունչ Ձմեռը:
       Իմաստության Աստված Տիրը հայտնվեց նրանց և ասաց.
     – Ո՜վ, Արյաց իմաստուննե՛ր, Հայր Արայի կամքով եմ ես եկել ձեզ մոտ: Դուք ինքներդ աստվածներ եք, թեև՝ երկրային, աստվածային զորություն ունեք և Հայր Արայից ժառանգած արարումի կարողություն ունեք: Թե Անմահ Աստվածները արևի ջահն են վառել երկնքում՝ ամբողջ աշխարհը ջերմացնելու համար, ապա դուք էլ կարող եք ձեր երկրային ջահը վառել Արարատում, որ սնվելով արևից, ջերմացնի բոլոր Արի ազգերին ամբողջ Ձմեռվա ընթացքում: Արագածի փեշերին կառուցեք մի բարձր աշտարակ, որ մոտենա արևին և տեսանելի լինի Երկրի բոլոր ծայրերից: Ապա Արագածի ընդերքից պեղեք հազար ու մի գանձեր: Այդ հազար ու մի գանձերով ձուլեք մի մեծ ջահ ու կանգնեցրեք աշտարակի գլխին: Այդ ջահը կբոցավառվի արևից, և կենսական հուրը կբոցկլտա ջահի մեջ ամբողջ Ձմեռ և իր լույսով ու ջերմությամբ կսնի բոլոր Արի ազգերին: Բայց գիտցեք, որ բոլոր Արի ազգերի միասնական ուժով միայն կկառուցվի Արարատյան Աշտարակը, և կապահովվի Արյաց ազգերի կենսաջերմության կուտակումը: Դա է Հայր Արայի կամքը:
      Արի քրմերը գնացին իրենց երկրները, հաղորդելու Հայր Արայի կամքը: Բոլորն ընդունեցին աստվածային խորհուրդը: ԵՎ շուտով արքաների հրովարտակներով և քուրմերի առաջնորդությամբ Երկրի բոլոր Արի ազգերից ամենահմուտ վարպետներ հազար-հազարներով եկան Արարատ և հենց Արագածի փեշերին հիմք դրեցին աստվածային Աշտարակի: Մեծ շուքով ու ծիսակատարությամբ նշվեց Աշտարակի հիմնադրումը: Մեծ խարույկ վառեցին, զոհ մատուցեցին, փառաբանեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին: ԵՎ ընդունելի էր նրանց զոհաբերությունը Աստվածների կողմից:
       Մեծ խանդավառություն էր տիրում Արիներին: Նրանք խոսում էին իրենց ազգային լեզուներով, բայց հասկանում էին իրար և՛ լեզվով, և՛ հոգով: ԵՎ չկար նրանց մեջ որևէ տարբերություն, և ոչ մեկը չէր փնտրում տարբերություն:
     Անհանգստացել էր Չարի Վիշապը: Նա զայրացած ոռ-   նում էր ու Երկրի այս ու այն կողմ թռչում, փորձելով խանգարել Արիների աստվածահաճ գործին:
      ԵՎ Վիշապը դիմեց Յահվահին.
     – Ո՜վ, ամենազոր Յահվա՛հ, Արիները համախմբվել են և Արարատում բարձր Աշտարակ են կառուցում, որ արևի ջերմությամբ սնվեն ամբողջ Տիեզերական Ձմեռը: Դրանով նրանք իրենց մեջ կնորոգեն նախնյաց զորությունը և Վահագնի հովանավորությամբ անպարտելի կդառնան: Ասա, ինչպե՞ս խափանեմ նրանց զորացման ընթացքը:
      ԵՎ Յահվահը ասաց.
      – Մի՛ վհատվիր, ո՜վ, Չարի Վիշա՛պ, մեր ուժը խորամանկության մեջ է: Խաբի՛ր, մասնատի՛ր ու կտիրես: Խաղա Արի ազգերի ինքնասիրության և փառամոլության վրա. թող ամեն մի ազգ միայն իրեն ճանաչի, իրենով գոռոզանա ու փքվի: Դրանով նրանց միաբանությունը կխախտվի, և կխափանվի նրանց զորության Աշտարակի շինությունը:
     ԵՎ Չարի Վիշապը, հետևելով Յահվահի խորհրդին, թռ- չում էր մեկ արևելք, մեկ արևմուտք, հյուսիս ու հարավ և թաքնվելով տարբեր կերպարանքների մեջ, հայտնվում էր տարբեր Արի ազգերի մեջ և ամենուր նույն քարոզն էր տանում.
       – Ո՜վ, երկրային աստված Արիի արժանավոր զավակնե՛ր, մի՞թե դուք մոռացել եք ձեր ծագումը, մի՞թե չեք տեսնում ձեր աստվածային փայլն ու զորությունը: Անմահ Աստվածների շնորհը ձեր վրա է, դուք եք ակունքը Արի Ցեղի և առաջնորդը բոլոր Արի ազգերի: ԵՎ Աստվածային Աշտարակը միայն ձեր հողի վրա պիտի կառուցվի:
      Լսում էին Արի ազգերը, և պղտորվում էին նրանց հոգիներն ու մտքերը: Գոռոզանում էին, փքվում էին իրենք իրենց մեջ ու մոռանում էին վերահաս վտանգը: ԵՎ մեծ վեճեր ծագեցին Արի ազգերի միջև. ամեն մեկը պահանջում էր, որ Աշտարակը իր հողի վրա կառուցվի, և ոչ մեկը չէր համաձայնվում մյուսի հետ: Վեճերը խորացան, Արի ազգերը խռովեցին Արարատից, խռովեցին իրարից, գժտվեցին և սկսեցին ուժով ապացուցել իրենց առավելությունները: Եվ կանչեցին Արարատից իրենց վարպետներին: ԵՎ մեծ պատերազմներ սկսվեցին Արի ազգերի միջև:
     Արի քուրմերը, որ ծանոթ էին աստվածային խորհրդին, ճգնում էին համոզել իրենց ազգերին՝ հաշտվելու և շարունակելու Արարատյան Աշտարակի շինությունը: Բայց գազազած ամբոխը քարկոծում էր նրանց:
       ԵՎ կիսատ մնաց Արարատյան Աշտարակը: Աշտարակաշինությունը խափանվեց: Ցնծում էր Վիշապը իր խարդավանքի հաղթության համար: Իսկ Յահվահը ուժգին ցնցեց Երկիրը ու տապալեց կիսակառույց Աշտարակը: ԵՎ Արարատյան Աշտարակից մնաց միայն անունը՝ Աշտարակ: Իսկ Արի Ազգերը այդպես էլ հեռացան իրարից ու այլևս չեն հասկանում իրար ո՛չ հոգով և ո՛չ լեզվով:
     ԵՎ եկավ Տիեզերական Ձմեռը: Չարի Վիշապը հաղթա-   կան ոռնոցով արշավում էր Երկրի մի ծայրից մյուսը: ԵՎ Վիշապի հովանավորությամբ զորացած Չարիները հաղթում էին սառած ու տկարացած Արիներին թե՛ Արարատում և թե՛ Արարատից դուրս: Սառել էին Արիների մարմիններն ու հոգիները: Նրանք լքեցին իրենց Աստվածներին, ուրացան իրենց նախնիներին, մոռացան իրենց ծագումը, օտարացան իրենք իրենցից և մահվան կրոնների հաշիշով հարբած, մահի մեջ էին միայն փրկություն որոնում: ԵՎ վիշտն ու հյուծող աղետները այնուհետև ուղեկցեցին Արիներին: Վերացան նրանց զորությունը, սերը, արարումը:
    Ամենուրեք Չարի Վիշապի բռնությունն էր տիրում: ԵՎ Վիշապի մահազգեստ սպասավորներն էին ամբոխներին առաջնորդում: ԵՎ Արիներին բաժին ընկան միայն հոգեմաշ դժբախտություններ, որոնցից փրկություն չկար:
     Մահաշունչ Ձմեռ է Երկրի վրա և Արարատում: Ցուրտն է պատել Արիների հոգիներն ու մտքերը: Բայց Ձմեռից հետո գալու է Գարուն…
ԱՐՏԱՎԱԶԴԸ ՇՂԹԱՅՎԱԾ
      Ցրտաշունչ Ձմեռ էր, և Վիշապն էր իր թունավոր Զորությամբ մոլեգնում Երկրի վրա: Վիշապը ամենուր ոչնչացնում էր Վահագնի փառքը, պատժում և ստրկացնում էր Արիներին: Վիշապը աշխատում էր Արիների միջից հանել Արտի Օրենքը, աշխատում էր կտրել նրանց օրինաչափությունից և ամեն բնականից: ԵՎ Վիշապը ամենուր հաստատում էր ի՛ր օրենքները՝ օրենք դատելու, օրենք պատժելու, օրենք ահաբեկման: ԵՎ բոլորը դատում էին իրար, դատում էին անվերջ ու անխնա: ԵՎ կամայականությունը օրենքի ձևով հաստատվում էր Արիների մեջ:
     Արտավազդ Միհրը շատ էր սրտնեղել: Նա, որ Արտի Օրենքն էր հաստատում ողջ Տիեզերքում ու Երկրի վրա, չէր հանդուրժում, որ Երկրի վրա խախտվում է Արտի Օրենքը, և Վիշապի անբնական պատժող օրենքներն են հաստատվում:
       ԵՎ Միհրը իջավ Երկիր: Նա շրջում էր ամենուր և փորձում էր Արիների մեջ վերականգնել Արտի Օրենքը ու դրանով փրկել նրանց ինքնակործանումից:
     Շատ շատերը հետևեցին Միհրին: Շատ շատերը փորձեցին ապրել Արտի Օրենքով ու վերականգնել իրենց կենաց օրինաչափությունը: Բայց Վիշապի օրենքները զորավոր էին Վիշապի Զորությամբ: ԵՎ Միհրին հետևող Արիները բախվում էին Վիշապի Զորությանը, պարտվում և հնազանդվում նրան:
      Շուտով Միհրը միայնակ մնաց Երկրի վրա: ԵՎ դժվարացան քայլերը նրա: Նրա ոտքերը խրվում էին հողի մեջ մինչև ծնկները: ԵՎ Յահվահն էր նրա ոտքերը կապանքել հողի մեջ: Նա փորձեց բարձրանալ, թռչել երկինք, բայց չէր կարողանում ոտքերը հանել հողի միջից: ԵՎ հասկացավ Միհրը, որ ինքը գերված է Յահվահի կողմից, և Յահվահը նրան հանձնելու է Վիշապին: Տխրեց Միհրը և հուսահատ կանչեց Վիշապին.
      – Ո՜վ, Չարի Վիշա՛պ, դո՛ւրս եկ իմ դեմ քո ամբողջ չարությամբ: Առանց կռվի պարտություն չեմ ընդունում ես:
      Վիշապը հայտնվեց Միհրի առջև ու չարախնդաց.
    – Ո՜վ, Արտի Աստվա՛ծ, իմ թագավորության մեջ դու քո օրե՞նքն ես ուզում հաստատել: Բա դու չգիտե՞ս, որ օրենքը առանց զորության անպտուղ է: Իմ Զորությամբ են իմ օրենքները հաստատվում: Իսկ ի՞նչ Զորության էիր դու ապավինում, Վահագնի՞: Վահագնը չկա, և Երկրի վրա Վիշապի օրենքներն են իշխելու: Դու չե՞ս տեսնում, որ օր օրի ցերեկները կարճանում են, իսկ գիշերները՝ երկարում: ԵՎ այլևս երբեք Գարուն չի գա, Վահագն չի գա. լույսն ընդհանրապես կվերանա և հավերժական գիշերը կհաստատվի երկրի վրա, հավերժացնելով իմ իշխանությունն ու քո գերությունը:
       ԵՎ Վիշապը շղթայեց Արտավազդ Միհրին ու տարավ Մասիս սար, փակեց նրան քարանձավի մեջ, ուր մի ժամանակ Արի Մանի կռած թուր-կեծակին էր պահվում: Նրան շղթաներով գամեց ժայռերին, որ նա երբեք այնտեղից դուրս չգա ու հավերժ տառապի շղթաների մեջ:
     Արարիչը անմիջապես կանգնեցրեց գիշեր-ցերեկ հարաբերության եղած ընթացքը և հաստատեց Արևագալ, որ այնուհետև գիշերները կարճանան, իսկ ցերեկները երկարեն, և որ շուտ գա Գարունը:
      Մասիսի վիհում տառապում էր Արտավազդը՝ գերված ու անարգված: Բայց շուտով Արարչի կամքով նրա մոտ եկան երկու Արալեզներ: Միհրը շատ ուրախացավ, տեսնելով Արալեզներին. նա այլևս միայնակ չէր: Արալեզները կրծում էին նրա շղթաները, բարակացնելով և թուլացնելով դրանք, ապա լիզում էին Միհրի մարմինը, զորացնում նրան: ԵՎ առավել զորացած, Միհրը այնպես էր թափահարում իր թուլացած շղթաները, որ զրնգոցը արձագանք տալով տարածվում էր Արարատով մեկ: ԵՎ այդ զրնգոցը ահազանգում էր Արիներին, որ Արտավազդ Միհրը կա և ազատվելու է շղթաներից, հաստատելու համար Արտի Օրենքը Արիների մեջ:
     Շղթաների զրնգոցը մեծ հույսով էր լցնում Արիների հոգիները, իսկ Վիշապի ուղեղի մեջ մխրճվում էր որպես մահաբեր մի գույժ ու հալածում նրան: ԵՎ մտածում էր Վիշապը, թե ինչպես լռեցնի Արտավազդի շղթաների ձայնը և Արիների միջից հանի հիշողությունը նրա մասին: ԵՎ նա դիմեց իմաստուն և խորամանկ Յահվահին.
       – Ո՜վ, Մեծդ Յահվա՛հ, Արտավազդ Միհրի շղթաների զրնգոցը մշտապես Արիներին հիշեցնում է նրա մասին: Ասա ինձ, ինչպե՞ս ամբողջացնեմ իմ հաղթանակը, որ Արիները լրիվ մոռանան Միհրին և ամբողջությամբ հնազանդվեն իմ օրենքներին:
      ԵՎ Յահվահը ասաց.
    – Արիներն այնքան են տկարացել, որ այլևս չեն զգում Վահագնին և իրենց ամբողջ հույսը կապել են տառապյալ Փրկչի հետ: Փոխիր այդ Փրկչին՝ Շղթայված Աստծուն փոխարինիր Խաչված Տիտանով, և դու կիշխես Արիների հոգիներին:
       ԵՎ Վիշապը Տիտանների մոլեգին ջանասիրությամբ Խաչվածի խաչով խաչում էր Արիներին: Խաչում էր այրերին, խաչում էր կանանց ու մանուկներին: Խաչում էր նույնիսկ մեռածներին, համոզված լինելով, որ մի մահը Արիների համար բավական չէ: ԵՎ Խաչվածի անունով ամենուր մահ էր սփռում, կրկնակի մահ՝ մարմնի և հոգու:
       Ապա Վիշապը հավաքեց բոլոր դարբիններին, որ առավել ամրացնեն Արտավազդի շղթաները: ԵՎ ամեն Արուսօր երեկոյան, երբ Արտավազդը թափահարում էր իր բարակած շղթաները, և զրնգոցը տարածվում էր աշխարհով մեկ, դարբիններն իրենց մուրճերով հարվածում էին սալերին, և Արտավազդի շղթաները նորից ամրանում էին: ԵՎ այդպես կրկնվում էր անընդհատ:
       ԵՎ Արտավազդը տառապում էր շղթաների մեջ՝ լքված ու մոռացված Արիների կողմից: Շղթայված Աստծուն փոխարինել է Խաչված Տիտանը: Արտավազդը վշտացած դիմում է Արարչին.
     – Ո՜վ, Հա՛յր իմ, Արա՜, մինչև ե՞րբ ես պիտի տառապեմ այսպես շղթայված, գերի մնալով Վիշապին և մոռացված Արիների կողմից:
        Հայր Արան լսեց Միհրի ձայնը և տիեզերական անհունից ասաց նրան.
     – Ո՜վ, Արտավազդ Մի՛հր, սպասիր Գարնան առաջին Արեգին: Գարնան առաջին Արեգով կգա Վահագնը: Նա կտապալի Վիշապին, և դու կազատվես շղթաներից ու Վահագնի Զորությամբ Արտի Օրենքը կհաստատես Երկրի վրա:
      ԵՎ Արտավազդը սպասում է: Ձմեռից հետո գալու է Գարուն: Երկնի ու Երկրի ահեղ երկունքից Զորության Աստված Վահագն է ծնվելու հենց Արարատում: Ծնվելու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագնը Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:
    ԵՎ ազատվելու է Արտավազդ Միհրը իր շղթաներից ու Երկրի վրա հաստատելու է Արտի Օրենքը, որ Արտի Օրենքով դատողը դատի, Արտի Օրենքով դատվողը դատվի, ու էլ չլինեն դատող ու դատվող:
(վերջ)

Հ Ա Յ   Ժ Ո Ղ Ո Վ Ր Դ Ի
Ծ Ա Գ ՈՒ Մ Ն  ՈՒ  Բ Ն Օ Ր Ր Ա Ն Ը

(Համառոտ ակնարկ)

       Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել և մնում է հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցը, որը մի շարք կետերում ցայսօր վիճահարույց է: Որտեղի՞ց է ծագում մեր ժողովուրդը, ո՞րն է նրա բնօրրանը, ե՞րբ է ձևավորվել իբրև ինքնուրույն էթնիկ միավոր և ո՞ր ժամանակներից է հիշատակվում հնագույն գրավոր հուշարձաններում:
     Այս հարցերի կամ դրանց առանձին կետերի խնդրահարույց լինելը պայմանավորված է ոչ միայն սկզբնաղբյուրների տեղեկությունների բազմազանությամբ, այլև երբեմն դրանցով զբաղվողների քաղաքական ու այլաբնույթ շահագրգռություններով, թեպետ առկա փաստերն ու ուսումնասիրության այսօրվա մակարդակը լիովին թույլ են տալիս պատասխանելու հայ ժողովրդի ծագմանն ու կազմավորմանը վերաբերող բոլոր հիմնահարցերին:
       Նպատակ չունենալով մանրամասն ներկայացնելու հիմնախնդրի ողջ պատմությունն ու վերլուծությունը, անդրադառնանք նախ հայերի ծագման մասին հին ու միջին դարերում գրի առնված ավանդազրույցներին, ընդհանուր գծերով ներկայացնենք պատմագիտության մեջ տարբեր ժամանակներում առավել տարածված տեսությունները (չնշելով մասնավոր կարծիքները), ապա՝ հարցի ուսումնասիրության այսօրվա վիճակը և Հայաստանի ու հայերի մասին պահպանված հնագույն տեղեկությունները:
     Գրավոր ավանդությունները հայ ժողովրդի ծագման վերաբերյալ: Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից (որպես սկզբնաղբյուրային արժեք ունեցողներ) առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը և արաբականը:
      Հայկական ավանդությունը: Ստեղծվել է դեռևս վաղնջական ժամանակներում և մեզ հասել Մովսես Խորենացու գրառմամբ: Ավանդության առանձին դրվագներ հիշատակվում են միջնադարի հայ մատենագիրների երկերում, որոնք 18-րդ դարում ի մի բերվեցին հայ նոր պատմագրության հայր Միքայել Չամչյանցի «Հայոց պատմության» էջերում:
       Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ: Առաջին՝ հնագույն շերտը, ստեղծվել և գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն՝ հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին և արարչագործ աստվածների հսկա որդիներից էր: Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացու գլխավոր սկզբնաղբյուրներից մեկի՝ Մար Աբաս Կատինայի մատյանի սկզբում. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը»…
   Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավ-   անդությունը ենթարկվում է ձևափոխության՝ հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն՝ համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթից, Քամից և Սեմից): Ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի համաձայն՝ Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները (Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին):
    Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է միջագետքյան բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, ի նշանավորումն որի այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի 19-րդ դարում կատարած հաշվարկի՝ Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):
      Հայկական ավանդության համաձայն՝ Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ» և երկիրը՝ «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները: Ըստ նույն ավանդության՝ Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին մեր լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից՝ Հայկաշեն, Արամանյակից՝ Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից՝ Արմավիր, Երաստից՝ Երասխ (Արաքս), Շարայից՝ Շիրակ, Ամասիայից՝ Մասիս, Գեղամից՝ Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից՝ Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից՝ Այրարատ և այլն):
     Հունական ավանդությունը: Հայերի ծագման հունական զրույցը կապվում է Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի՝ արգոնավորդների մասին ավանդության հետ: Վերջինիս համաձայն, հայերի նախահայրը և Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը Յասոնի և մյուս արգոնավորդների հետ մասնակցել է Ոսկե Գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ իր անվամբ կոչվել է «Արմենիա»: Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի (մարզ Հունաստանում) Արմենիոն քաղաքը:
    Ավանդությունն առավել հանգամանորեն պատմվում է Ք.ա. 1-ին դարի հույն մատենագիր Ստրաբոնի կողմից, որը նաև հաղորդում է, թե իր տեղեկությունների սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններն են: Դատելով փաստերից, հայերի ծագման մասին զրույցը ստեղծվել և արգոնավորդների ավանդությանն է միացվել Մակեդոնացու արշավանքների ժամանակաշրջանում. արգոնավորդների ավանդության մասին պատմող ավելի վաղ աղբյուրներում հայերի ծագման վերաբերյալ տեղեկությունը չկա: Ամենայն հավանականությամբ, դա ունեցել է նույնպիսի քաղաքական միտում, ինչպիսիք են նաև պարսիկների և մարերի (մեդացիներ) հունական ծագման մասին զրույցները: Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ որևէ նվաճող իր ծրագրերն իրականացնելուն «իրավական» տեսք տալու համար նախապես ստեղծում էր կեղծ հիմնավորումներ (օրինակ՝ ոչ վաղ անցյալում խորհրդային կայսրության քարոզչությունը պատմության մեջ դասակարգային պայքարի առաջնայնության և անխուսափելիորեն կոմունիզմին հասնելու վերաբերյալ, Ա. Հիտլերի՝ արիականության մասին խեղաթյուրված տեսությունը և այլն): Առաջավոր Ասիայի նշանավոր ազգերին՝ պարսիկներին, հայերին ու մարերին հունական ծագում վերագրող զրույցները, թերևս, ժողովրդի գիտակցության մեջ մակեդոնական նվաճումները կանխավ արդարացնելու նպատակն ունեին՝ «ամբողջից անջատվածներին վերստին ամբողջի միավորելու առաքելության» մոտիվով: Ուստի և այս ավանդության առանցքը կազմող տեղեկությունը հայերի՝ թեսալական (հունական) ծագման վերաբերյալ չի կարող համարվել արժանահավատ:
        Հայերի արևմտյան (այս անգամ՝ փռյուգիական) ծագման մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել հույն հեղինակներ Հերոդոտոսի (Ք.ա. 5-րդ դ.), Եվդոքսոսի (Ք.ա. 4-րդ դ.) և այլոց երկերում: Դրանցում բերված փաստարկները վերաբերում են փռյուգիացի և հայ զինվորների միատեսակ հագնված լինելուն և հայերենում փռյուգերեն շատ բառերի առկայությանը: Դրանցով, հասկանալիորեն, չի կարող բացատրվել մի ժողովրդի՝ մյուսից ծագած լինելը. փռյուգիացիներն ու հայերն ազգակից են (ունեն ընդհանուր՝ հնդեվրոպական ծագում), և նրանց լեզուներում նույն (կամ նույնարմատ) բառերի առկայությունը, առավել ևս, զինվորների նման հագուստ կրելը պետք է օրինաչափ համարել:
       Վրացական ավանդությունը: Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել 9-11-րդ դարերի վրաց հեղինակների կողմից (Անանուն պատմիչ (9-րդ դ.), Լեոնտի Մռովելի (11-րդ դ.) և այլք): Ըստ վրացական ավանդության, Թարգամոսի (Թորգոմի) ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից՝ հայերը, Քաթլոսից՝ վրացիները, մյուս որդիներից՝ կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից՝ այս ավանդությունն ունեցել է հունական ինչ-որ սկզբնաղբյուր ևս, որը մեզ չի հասել: Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրների վրա (դրանով էլ պետք է բացատրել ոչ թե Քարթլոսի, այլ Հայոսի՝ ութ եղբայրներից ավագագույնը լինելու հանգամանքը):
       Արաբական ավանդությունը: Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ: Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը, ինչի սկզբնաղբյուրը մեզ մնում է անհայտ:
      Հինեբրայական ավանդությունը: Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում: Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Սեմի ժառանգներից Արամ նահապետի որդին (այսինքն՝ հրեական ավանդությունը հայերին համարում է իրենց՝ սեմիտներին ազգակից): Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ: Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է (ելնելով հայրանունների նույնությունից և անունների նմանությունից՝ ՈՒր(ոս)-Արա): Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին». ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և’ որպես անձնանուն, և’ որպես ցեղանուն:
       Նշվածներից բացի, հայերի ծագման մասին պահպանվել են այլ ավանդազրույցներ ևս, որոնք, սակայն, այս կամ այն չափով կրկնում են արդեն հիշատակվածներին, չունեն սկզբնաղբյուրային նշանակություն, ուստի և դրանց չենք անդրադառնա այստեղ:
     Նշենք հատկանշական մի երևույթ. հայերին իրենց ազգակից են համարում և՛ հույները, և՛ վրացիները, և՛ հրեաները (թեպետ հնագույն հայկական ավանդությունը հայերին համարում է առաջին աստվածներից սերված դյուցազուն Հայկի սերունդներ): Սա արդյունքն ու արձագանքն է հին և միջին դարերում հայերի ու Հայաստանի միջազգային մեծ հեղինակության. ուժեղի և վեհի հետ ազգակից լինելը պատվաբեր է բոլորի համար…
    Հայ ժողովրդի ծագման հարցը պատմագիտության մեջ:
      Հինգերորդ դարից սկսած մինչև 19-րդ դարի կեսերը հայերի ծագման հարցում անառարկելիորեն ընդունվում էր հայկական ավանդությունը՝ ձևակերպված Մովսես Խորենացու «Հայոց պատմության» էջերում, որը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի համար ծագումնաբանության վկայագիր և դասագիրք: 19-րդ դարում գիտության մեջ ի հայտ եկած նորույթները, սակայն, կասկած առաջացրեցին Պատմահոր տվյալնների արժանահավատության նկատմամբ, և հարցականի տակ դրվեց հայոց ծագումնաբանության վերաբերյալ ազգային ավանդության հաղորդումների ճշմարտացիությունը:
     1837թ. ծնունդ առավ համեմատական լեզվաբանությու-   նը, ըստ որի՝ հայերն ունեն հնդեվրոպական ծագում, մի շարք այլ ժողովուրդների հետ նախապատմական ժամանակներում կազմել են մեկ էթնիկ ընդհանրություն («հնդեվրոպական մայր ժողովուրդ») և զբաղեցրել միևնույն տարածաշրջանը, որը գիտության մեջ պայմանականորեն կոչվում է «հնդեվրոպական նախահայրենիք»: Նրանց ծագման հարցը այս տեսության շրջանակներում շաղկապված էր հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության հետ: Տարբեր ժամանակներում գիտության մեջ գերիշխող են եղել նախահայրենիքի տեղադրության տարբեր վարկածներ (հարավ-արևելյան Եվրոպա, հարավ-ռուսական տափաստաններ, Առաջավոր Ասիայի հյուսիս և այլն):  
       Հաջորդ հանգրվանը հայերի ծագման ուսումնասիության պատմության մեջ եղավ սեպագիր և հիերոգլիֆ արձանագրությունների վերծանումը 19-րդ դարում: Վերծանության արդյունքները հայտնի դարձրեցին Հայկական լեռնաշխարհում Ք.ա. 2-1-ին հազարամյակներում գոյատևած մի շարք պետական կազմավորումներ, որոնք չէին համապատասխանում հայկական ազգային ավանդությանը, և կասկածներ ծնվեցին վերջինիս հավաստիության նկատմամբ: Դա իր հետ բերեց նոր տեսակետների առաջացում, որոնցից արժանահիշատակ է գերմանացի գիտնական Հ. Ենսենի տեսակետը «հայ» անվան ծագման վերաբերյալ: Ըստ այդմ, «հայ» ցեղանունը առաջացել է խեթերի «հաթի» ցեղանունից, և հայերը խեթերի ժառանգներն են: Այս տեսակետը հետագայում մասամբ պաշտպանվեց մի շարք գիտնականների կողմից, սակայն ի վերջո քննադատության չդիմացավ, հատկապես այն բանից հետո, երբ ցույց տրվեց, որ Ք.ա. 2-րդ հազարամյակում հայերն ու խեթերը բնակվել են կողք կողքի, ազգակից (հնդեվրոպական ծագում ունեցող) ժողովուրդներ են, սակայն չեն նույնանում:
   19-րդ դարում համեմատական լեզվաբանության մեջ      լայն տարածում ստացավ հնդեվրոպական նախահայրենիքի՝ հարավ-արևելյան Եվրոպայում տեղադրության տեսակետը: Դա մի կողմից, մյուս կողմից հույն հեղինակների հաղորդումները հայերի՝ բալկանյան ծագման վերաբերյալ առաջ բերեցին հայերի եկվոր լինելու մասին տեսությունը, որն ամրապնդվեց Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ, Ք.ա. 9-6-րդ դարեր) սեպագիր արձանագրությունների ոչ հայերեն ընթերցման հետևանքով: Ձևավորվեց մի տեսակետ, ըստ որի հայերը գաղթելով Բալկանյան թերակղզուց՝ Ք.ա. 8-6-րդ դարերում մուտք են գործել Ուրարտու, նվաճել այն և վերջինիս անկումից հետո Ք.ա. 6-րդ դարում ստեղծել իրենց պետությունը (Երվանդունյաց թագավորությունը): Այս տեսակետը, որ չի հիմնվում փաստերի ամբողջության վրա, ուստի և չի կարող ճշմարտացի լինել մի շարք պատճառներով, դարձավ և մինչ օրս մնում է քաղաքական շահարկումների առարկա (հատկապես պատմության թուրք կեղծարարների կողմից):
    Հայագիտության մեջ որպես հայտնագործություն ընդունվեց Յ. Մարկվարտի ուսումնասիրությունը, որի համաձայն հայերը «արիմներ» անվամբ հիշատակվում են Հոմերոսի «Իլիականում», նրանց բնակության վայրը եղել է Արգեոս լեռան շրջանը Փոքր Ասիայում: Հարմարեցվելով բալկանյան ներգաղթի տեսությանը՝ այս փաստը համարվեց ներգաղթի ճանապարհին հայերի հանգրվանելու մասին հիշատակություն:
     1915թ. չեխ սեպագրագետ Բ. Հրոզնու կողմից վերծանվեցին խեթական սեպագրերը, որոնք կարևոր տեղեկություններ էին պարունակում Հայկական լեռնաշխարհի մասին: Այդ արձանագրություններում պատմվում է Հայասա պետության (Ք.ա. 15-13-րդ դդ.) մասին, որի անվան մեջ մի շարք ուսումնասիրողներ իրավացիորեն տեսնում են հայ ցեղանունը (-սա/ասա վերջավորությունը խեթերենում տեղանվանակերտ մասնիկ է):
       Հաջորդը հայերի ծագման վերաբերյալ հաբեթական կամ ասիանիկ տեսությունն էր, համաձայն որի, հայերենը ոչ հնդեվրոպական, խառնածին լեզու է, հետևաբար հայերը չեն մասնակցել հնդեվրոպական գաղթին և, ըստ այդ տեսության, առաջացել են տեղաբնիկ ասիական (այդտեղից էլ «ասիանիկ» անվանումը) ցեղերից: Այս տեսությունը չէր կարող դիմանալ լուրջ գիտական քննության, և այժմ էլ մերժվում է գիտության կողմից, քանի որ չեն լինում խառնածին լեզուներ. երկու լեզուների ձուլումից չի առաջանում երրորդը, այլ մեկը դառնում է հիմք, մյուսը՝ ենթաշերտ:
     1950-60-ականներից մինչև 80-ական թ.թ. հայագիտության մեջ գերիշխեց մի նոր տեսակետ, որը մերժելով անցյալում թույլ տրված մի շարք սխալներ, իր հերթին զերծ չըմնաց դրանցից՝ վերականգնելով հայերի եկվորության տեսակետը: Ի տարբերություն նախորդ համանման տեսության, սրա կողմնակիցները հայերի ներգաղթը թվագրում էին Ք.ա. 12-րդ դարով, երբ, ըստ եգիպտական աղբյուրների, տեղի է ունեցել մեծ ներգաղթ Եվրոպայից դեպի Առաջավոր Ասիա (այսպես կոչված «ծովի ժողովուրդների» ներխուժումը): Ներգաղթող ցեղերի կազմում նախահայերն, ըստ այդ տեսության, եղել են մուշքերը: Մուշքերի լեզվի մասին, սակայն, մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ, և չկա որևէ լուրջ փաստարկ, որով հիմնավորվի մուշքերի նախահայկական կամ հայկական ցեղ լինելը (ցեղանվան – ք վերջավորությունը, որը փորձում են կապել հայերենի գրաբարյան – ք հոգնակիակերտ-տեղանվանակերտ մասնիկին, հեռու է բավարար փաստարկ համարվելուց, այլապես հայազգի պետք է համարվեն բոլոր այն ցեղերը, որոնց անվանումներն ավարտվում են – ք-ով): Այդ տեսությունը լիովին մերժելի է, քանի որ «ծովի ժողովուրդների» թվում չի հիշատակվում հայկական կամ հայանուն որևէ ցեղ, և բացի այդ, Ք.ա. 15-13-րդ դարերում հիշատակված հայասական հատուկ անունների զգալի մասը ստուգաբանվում է վաղնջահայերենով, ինչը նշանակում է, որ առնվազն այդ ժամանակաշրջանում հայերն ապրում էին Հայկական լեռնաշխարհում և չեն ներգաղթել որևէ այլ տարածքից:
     1980-ական թ.թ. սկզբներին վերարծարծվեց դեռևս դարասկզբին հայտնված տեսակետն այն մասին, որ հնդեվրոպական նախահայրենիքը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում գտնվել է Առաջավոր Ասիայի հյուսիսում, ավելի որոշակի՝ Հայկական լեռնաշխարհում, Փոք Ասիայի արևելյան շրջաններում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում: Այս տեսակետը գնալով ավելի ամրապնդվում է նոր ի հայտ եկող փաստերով և այսօր ընդունվում է մասնագետների մեծ մասի կողմից: Հայ ժողովրդի ծագման հարցը այս տեսության ներքո ստացավ նոր պատկեր: Ինքնըստինքյան դուրս է գալիս հայերի եկվորության հարցը, քանի որ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է հենց այն տարածքում, որում կազմավորվեց և իր պատմական ուղին անցավ հայ ժողովուրդը:
        Ներկայումս հստակորեն կարելի է ասել, որ հայերը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում կազմել են հնդեվրոպական մայր ժողովրդի մի մասը և 4-րդ հազարամյակի վերջին ու    3-րդի սկզբներին առանձնացել են հնդեվրոպական ընդհանրությունից: Այդ ժամանակաշրջանից սկսել է հայ ժողովրդի կազմավորումը, որն ընթացել է երկու փուլով: Առաջինը, որ կարելի է բնութագրել որպես ցեղային միությունների և վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջան, տեղի է ունեցել Ք.ա. 3-2-րդ հազարամյակների ընթացքում: Երկրորդ փուլում, շնորհիվ միասնական պետականության ստեղծման, Ք.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսում ավարտվել է հայ ժողովրդի կազմավորումը:
Հնագույն տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին:
        Առաջին պատմական տեղեկությունները Հայկական լեռնաշխարհի մասին վերաբերում են Ք.ա. 28-27-րդ դարերին. հին միջագետքյան արձանագրություններում հիշատակվում է Արատտա վաղ պետական կազմավորումը: Արատտա անունն, իրավամբ, համադրվում է Արարատի հետ (համարվելով վերջինիս հնարավոր նախաձևը), ինչն առավել ակնառու է համաշխարհային ջրհեղեղի մասին շումերական և աստվածաշնչյան պատմությունների համեմատությունից, որոնցում, համապատասխանաբար, Արատտան և Արարատն են հանդես գալիս իբրև փրկության վայր:
    Միջագետքյան բնագրերում Արատտա երկիրը երբեմն նշվում է Սուբուր (Սուբարի, Սուբարտու) երկրանվան գաղափարագրով, ինչը նշանակում է այդ երկուսի՝ միևնույն երկրին տրված անվանումներ լինելը: Սուբուր-Սուբարի-Սուբարտուի մասին հիշատակությունների (որոնցից հնագույնները գտնում ենք Ք.ա. 26-րդ դարի բնագրերում) քննությունը ցույց է տալիս, որ դրանք իրենց հերթին վերաբերում են նույն այն տարածքներին, որոնք Ք.ա. 24-23-րդ դարերից սկսած հիշատակվում են Արման(ի), Արմի, Ուր(ու)մե և այլ անուններով՝ Արմենիա երկրանվան նախաձևերով: Ք.ա. 1-ին հազարամյակում դրանք հանդես են գալիս Արմե և Շուբրիա անվանումներով, ինչն էլ հիմք է հանդիսացել գիտական գրականության մեջ Արմե-Շուբրիա բաղադրյալ երկրանվան կիրառության համար: Սուբուր-Արման(ի) համընկնումից զատ կա չափազանց կարևոր մի փաստարկ ևս, որը գալիս է ավելի ընդգծելու Սուբուրի կապը հայաստանյան իրականության հետ. որոշ միջագետքյան երկլեզու բնագրերում նույն երկիրըն աքադերեն բաժնում կոչվում է Սուբուր, շումերերենում՝ Հայա, մի անուն, որը նույնանում է մեր ժողովրդի ինքնանվանը: Մի կողմից Արատտայի համապատասխանությունը Սուբուրին, մյուս կողմից Սուբուրինը՝ Հայային և Արման(ի)ին, տրամաբանորեն հանգեցնում են Արատտա-Հայա-Արման(ի) նույնության եզրահանգմանը, որը լրացուցիչ հիմնավորվում է Արատտա-Արարատ-Հայաստան և Արման(ի/ում)-Արմենիա-Հայաստան կապերով:
       Արման(ի) երկիրը Արմի անվամբ հիշատակվում է Էբլայի (Հյուսիսային Սիրիա) Ք.ա. 24-23-րդ դարերի  արձանագրություններում: Դրանցում հաղորդվում է Արմիում բնակված Հայայի որդիների (հայորդիների) մասին, որոնք ակտիվ փոխհարաբերություններ են ունեցել շրջակա երկրների հետ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Էբլայի բնագրերի Հայայի որդիները, շումերական աղբյուրների Հայա երկիրը և միջագետքյան դիցաբանության Հայա աստվածը ծագումնաբանորեն կապված են միմյանց: Միջագետքյան գրականության մեջ Հայա աստվածը հայտնի է Էնկի՝ «տիրակալ երկրի», Նուդիմմուդ՝ «արարիչ, ստեղծող» և այլ պատվանուններով, նրա պաշտամունքը կապվել է Հայկական լեռնաշխարհի հետ և նրա որդին է համարվել Արատտայի հովանավոր աստված Դումուզին (անունը շումերերեն նշանակում է «ճշմարիտ, հարազատ որդի»), որը համապատասխանում էր հայոց հնագույն դիցարանի Հայկ-Օրիոնին: Այս տեղեկությունների շնորհիվ կարելի է բացատրել նաև մեր անվանադիր նահապետի Հայկ անունը, որը կարող է պարզապես նշանակել Հայ(ա) աստծո կամ ցեղի որդի, ներկայացուցիչ (Հայ(ա) + իկ = Հայկ): Եվ լիովին իրական պետք է համարել հայոց ազգային ավանդության այն տեղեկությունը, թե մեր ժողովուրդն իրեն կոչել է Հայկի անունով, այսինքն՝ Հայ(ա) աստծո կամ ցեղի որդիներ:
     Ամփոփելով ասվածը՝ տեսնում ենք, որ դեռևս Ք.ա. 28-   23-րդ դարերում Հայկական լեռնաշխարհը հիշատակվում է Արատտա, Հայա, Սուբուր և Արման(ի) անվանումներով, որոնցից Սուբուրը դադարում է գործածվելուց Ք.ա. 1-ին հազարամյակի առաջին կեսին, իսկ մյուսները շարունակում են կենսունակ մնալ որպես Արարատ, Հայաստան և Արմենիա: Նշված ժամանակաշրջանից սկսած՝ հնագույն բնագրերում վկայվում է նաև մեր ժողովրդի ինքնանվանումը, ինչը համահունչ է լեզվաբանության արդի նվաճումներին, որոնց համաձայն՝ հայերեն լեզուն ու նրանով խոսողները հնդեվրոպական ընդհանրությունից անջատվել և ինքնուրույնացել էին Ք.ա. 4-3-րդ հազարամյակների սահմանին: Ուստի և որոշակիորեն կարելի է պնդել, որ մեր ժողովուրդը տեղաբնիկ է, Ք.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսից (որից ավելի վաղ տեղեկություններ գոյություն չունեն) հիշատակվում է իր բնօրրան Հայկական լեռնաշխարհում, ուր հետագա հազարամյակների ընթացքում կերտել է իր պատմությունը:

Արտակ Մովսիսյան
պատմական գիտությունների թեկնածու
ԵՊՀ դասախոս

ԱԶԳԱՅԻՆ  ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆ

Գարեգին Նժդեհ

     Ընկերային հոգեբանութիւնը մեզ կուսուցանէ, թէ զանգ-   ւածային շարժման ամենէն նպաստաւոր հիմքը բնազդներու ոգին է. վասնզի զատ-զատ գիտակցութիւններու միաւորման եւ ամբողջացման պայմանները առաւելապէս հոս է, որ երեւան կուգան: Այդ հիմքին ամենահարազատ կերպով մօտ է ազգային զգացումը: Այդ պատճառով ալ այդ զգացումը յաճախ յենարան հանդիսացած է ամենախոր եւ տարերային թելադրանքներու, որոնք միացուցած եւ բազմացուցած են ժողովուրդները՝ զանոնք մղելով յամառ եւ երկարատեւ պայքարներու: Էական նշանակութիւն չունի այն պարագան, թէ այդ բաղխումները առաջադիմակա՞ն են, թէ՞ ոչ կամ թէ ի՞նչ եղած է ատոնց արդիւնքը: Էականը աþյն է, որ այդ կռիւներուն մէջ արտայայտւած է նիւթական եւ հոգեկան վիթխարի ոյժ՝ բղխած ազգային կենդանի զգացումէն: Այս զգացումի զօրութենականութիւնն է, որ ժողովուրդները կը մղէ դէպի վերածնունդը, յաղթանակը: Նոյն այդ զգացումի տկարացումն է, որ կը նախապատրաստէ անոնց անկումը, պարտութիւնը:
     Նոր ժամանակը վերստին առաջին գծի վրայ դրաւ ազգայնական գաղափարը: Ըլլայ կեանքի ընդհանուր կազմալուծման առաջընթացը, որ վախ կը պատճառէ ոþչ միայն անջատ անհատներուն, այլեւ ժողովուրդներուն, ըլլայ կեանքը հաստատուն հիմքի վրայ կառուցելու պահանջը, որ զգալի է հակառակ բոլոր հակասութիւններու եւ անջատողական ոյժերու – այսօր կը մղէն ժողովուրդները վերադառնալու ազգային գաղափարին, ասոր մէջ փնտռելով ելք մը՝ դժւարութիւններէն եւ միջոց մը՝ հակասութիւնները յաղթահարելու: Չկայ աւելի հաստատուն եւ ապահով յենակէտ աþյն լծակի համար, որով կուզւի կատարել անցեալի աւերներու դարմանումը եւ ապագայի ճանապարհին բացումը, քան ազգային գիտակցութիւնը: Զուտ ընկերային յեղափոխութիւններն անգամ, որոնց մէջ կարծէք թէ ազգային պարագան դեր չի խաղար – աþյս, անգամ նման յեղափոխութիւնները, վերջին հաշւով կը ղեկավարւին ոþչ թէ յանուն վարդապետութեան մը. այլ յանուն կեանքի կազմակերպութեան, որու պահանջը կառաջադրւի ազգային հաւաքականութեան կողմէ: Ատոր համար պատմութիւնը չի ճանչնար որեւէ ընկերային յեղափոխութիւն, որ վերջնական յաղթանակ տարած ըլլայ ազգային գաղափարի վրայ եւ որ վերջ ի վերջոյ հպատակած չըլլայ նոյն այդ գաղափարին: Այս տեսակէտով ամենաթարմ օրինակը ռուս ընկերային յեղափոխութիւնն է, որու ազգայնացումը դանդաղօրէն, բայց ապահով կերպով առաջ կընթանայ:
    Որչափ ալ ռուսական եւ գերմանական յեղափոխութե-   անց մղիչ ոյժերը տարբեր ըլլան՝ անոնց հետապնդած վերջնական նպատակը միեւնոյնն է – հին անհատականութեան յաղթահարումը՝ նոր հաւաքականութեամբ: Հաւաքականութիւնը, սակայն, անգամ մը ստեղծւած՝ չի կրնար թէ հոս թէ հոն չամրապնդւել ազգային ոգիի ձեւով, եթէ այդ ժողովուրդները կուզեն ստեղծագործել:
     Քանի դեռ մարդոց երակներուն մէջ արիւն կը հոսի եւ      այդ արիւնը կը պարունակէ ցեղային տարր, քանի դեռ աշխարհի վրայ արեւ կայ եւ անիկա հաւասարապէս չի տաքցներ բոլորին, քանի դեռ ժողովուրդներու հոգե ֆիզիքական առանձնայատկութիւնները կան, եւ անոնց ոյժերը, զարգացման եւ մտածման չափանիշները կը տարբերին, քանի դեռ այդ ժողովուրդները տարբեր լեզուներ կը խօսին եւ անհամահաւասարօրէն կը տեսնեն ու կապրին երկինքն ու երկիրը, քանի դեռ անոնք իրենց գիտակցութեան խորքին մէջ պատմական տարբեր յիշողութիւններ ունին՝ այնքան ատեն, որչափ ալ ընկերային վարդապետութիւնները ճգնին զանոնք իրարու մօտեցնել, անոնց անցեալը պիտի բաժնէ զանոնք իրարմէ եւ ազգային զգացումն ու սկզբունքը պիտի չկորսւի:
Մեր ժողովուրդի նոր վերածնունդն ալ կը հիմնւի նոյն սկզբունքի վրայ: Մենք ալ կը խօսինք ազգային միութեան, ազգային լուսաւորութեան, ազգային մշակոյթի, ազգային պետութեան մասին եւ ջանքեր կը թափենք արթնցնելու ժողովուրդի հոգեկան ոյժը, անոր ստեղծագործ աշխատանքի կամքը եւ ազգային գիտակցութիւնը: Մեր ջանքերը, սակայն, արդիւնաւոր եւ գործունէութիւնը նպատակայարմար ըլլալու համար, պէտք է նախ բացատրենք ազգային գիտակցութեան էութիւնը, անոր հոգեբանական եւ բարոյական բովանդակութիւնը:
        Ազգային գիտակցութիւնը յարատեւ քանակութիւն մը չէ: Իր զարգացման ընթացքին անիկա կանցնի քանի մը փուլերէ, որոնք շատ կը յիշեցնեն անհատական զարգացման աստիճանները: Անհատը կը գիտակցի իր գոյութիւնը իբր առանձին բան զինքը շրջապատող աշխարհէն, որ կը պարփակէ նաեւ ուրիշ անհատականութիւններ: Այս է «ես»ին նախնական բովանդակութիւնը: Աւելի ուշ անիկա կը գիտակցի իր անհատական առանձնայատկութիւնները, որոնցմով կը զանազանուի ուրիշ անհատներէ. հոս էականը կը դառնայ ինքնարժէք անհատականութիւնը: Վերջապէս այս անհատականութիւնը կը կազմակերպւի իբր գեղակերտ միութիւն, ուր հոգեկան ընդունակութիւնները լիովին ներդաշնակւած են, իսկ հոգեւոր արժէքները ստորադասւած են աշխարհայեցողութեան մը: Հոս գիտակցւած անհատականութիւնը կը վերածւի անձնաւորութեան:
       Ամեն անհատ չի հասնիր զարգացման այս աստիճանին: Ազգային գիտակցութեան տարրական ձեւը կը համապատասխանէ առաջին փուլին: Անիկա ունի բնազդական եւ անբանական բնոյթ եւ անուղղակիօրէն կը վերածւի, այսպէս ըսւած, ազգային զգացումի: Քանի դեռ ժողովուրդը նահապետական վիճակի մէջ է եւ իր գոյութեան հետ իր բնաւորութիւնը, սովորութիւնները անպաճոյճ կերպով կարտայայտէ՝ անոր ազգային գիտակցութիւնը դեռ բաւական հեռու է այս զգացումէն: Ան ունի իր մտածելակերպը եւ զգացումը, իր ոճը, նիւթական եւ հոգեկան բոլոր արտայայտութեանց մէջ, բայց դեռ չունի այս ոճի եւ կերպի գիտակցութիւնը: Ասոր փոխարէն ան ունի լոկ զգացում մը՝ իր ցեղին հանդէպ, չնայած որ կապրի կենցաղային իր ոճով՝ տակաւին չի գիտեր, թէ ինչի մէջ կը կայանայ անոր էութիւնը, ոþչ ալ կը գիտակցի թէ ի՞նչ բանի է պէտք ատիկա: Հոս ինքնապահպանումի ձգտումները նախատւեալ եւ գործօն չեն, այլ աւելի շատ կրաւորական ընդդիմութիւն մը, տեսակ մը առհաւական մղումն կայ: Հոս, կարծես ժողովուրդը կը զգայ, որ իր ոգին միասնական կենցաղավարութեան մէջ է, որուն եթէ դաւաճանէ՝ դաւաճանած կըլլայ իր «հաւատք»ին:
      Ազգային զգացումը արդիւնք է հաւաքականութեան, որ-   մէ դուրս անջատ անհատին մէջ ան չի կրնար երեւան գալ: Ազգային զգացումը կը բղխի ժողովուրդի ազգակցութենէն, տոհմային կապէն, հայրենիքի աշխարհագրական եւ կլիմայական պայմաններէն, անոր լեզւի ոգիէն, աշխատանքի բնոյթէն, դաւանութենէն, սովորութիւններէն, կարճ, անոր կեանքի ընդհանուր պայմաններէն: Հոգեւոր այս հաւաքականութեան ամենահարազատ բովանդակութիւնը ազգային զգացումն Է: Դա է ամենասերտ կապը հասարակութեան տարրերու եւ ասոնց անջատ-անջատ գիտակցութիւններու միջեւ: Ազգային զգացումը կը հանդիսանայ ժողովուրդի ամենախոր եւ ամենատեւական ոյժը:
    Աւելի մեծ հետաքրքրութիւն կը ներկայացնէ ազգային գիտակցութեան զարգացման երկրորդ փուլը: Մինչդեռ առաջին փուլը կը կազմէ այս գիտակցութեան միամիտ, պարզունակ ձեւը, երկրորդը՝ կը ներկայացնէ անոր քննադատական ձեւը: Հոս ալ ազգային գիտակցութիւնը կը հիմնուի ազգային զգացումի վրայ, բայց հոգեբանական կառուցւածքը բոլորովին տարբեր է: Անիկա լոկ զգացում եւ բնազդ չէ, այլ բաւական բարդ, բազմամասն գաղափար: Ազգային առանձնայատկութիւնները այլեւս գիտակցւած են, հոս հասած ենք այլեւս ազգային անհատականութեան գաղափարին: Այս եւ ուրիշ ժողովուրդներու անհատականութեանց միջեւ բոլոր անջրպետները ստեղծւած են: Առանձնայատկութեանց պահպանումը գործօն եւ գիտակցւած բնոյթ ստացած է. հոս բոլոր ստեղծագործ ջանքերու եւ ժողովուրդի զարգացման հիմքը ցեղն է: Ազգային գիտակցութեան մասին խօսելու պարագային՝ ընդհանրապէս նկատի կառնենք գիտակցութեան քննադատական ձեւը: Այդ պատճառաւ ալ աւելի մանրամասնօրէն կանգ պիտի առնենք անոր վրայ: Քննադատական ազգային գիտակցութեան բովանդակութեան մէջ առաջին գծի վրայ ի յայտ կուգայ ժողովուրդի հոգեւոր միութեան գաղափարը: Այս միութեան ակերը բազմաթիւ են, հոս մենք պիտի յիշենք միայն կարեւորագոյնները:
       Ամենախորին եւ ամենահիմնական աղբիւրը արեան ազգականութիւնն է, այսինքն՝ միատեսակ ցեղային ծագումը: Երբեմն ազգային միութեան գաղափարը կապւած էր գերազանցապէս ծագումին: Աւելի յետոյ, սակայն, կենսաբանական այս ըմբռնումը տեղի տւաւ հոգեկանին եւ հազիւ այսօր, մանաւանդ Գերմանիոյ մէջ, անիկա վերստին ստացաւ իր հին նշանակութիւնը: Ըստ էութեան, որքան ալ հոգեկան կապերը եւ յարաբերութիւնները մարդկային հասարակութեան համար կարեւոր ըլլան՝ արեան ազգականութիւնն է, որ հիմնական նշանակութիւն ունի ազգային հաւաքականութեան եւ ազգային գիտակցութեան համար: Անկէ կախում ունին ժողովուրդի խառնւածքը, հոգե ֆիզիքական հակազդեցութեան բնոյթը, անոր կրաւորականութիւնը կամ ներգործօնութիւնը, անոր տոկունութեան եւ գիտակցութեան աստիճանաչափը, զննողական կարողութիւնը եւ այլն:
    Ճիþշդ է, կան ժողովուրդներ, որոնք տարբեր ցեղային բաղկացութիւն ունենալով հանդերձ՝ զօրաւորապէս կարտայայտեն ազգային գիտակցութիւնը, ասիկա կը ցուցանէ, թէ արեան ազգականութիւնը միակ ազդակը չէ, որմէ կախում ունի այս գիտակցութիւնը, ասիկա սակայն, չի կրնար ծառայել իբր հակաապացոյց ընդդէմ արեան ազգականութեան, որ կը կազմէ ազգային գիտակցութեան կենսաբանական հիմքը:
      Ֆիզիքական ուրիշ ազդակ մը, որմէ կախում ունի ազգի մը հոգեկան միութիւնը հայրենի երկիրն է, աշխարհագրական ընդհանուր պայմաններն են – կլիման, տեսարանները, դաշտավայրերը, լեռները, ջրերը: Ռուսաստանի կլիմայական պայմաններու ընդարձակ վետվետումներով կը բացատրւին ռուս ժողովրդի նկարագրի ծայրայեղութիւնները, անոր հակումը դէպի ջանասիրութիւնը եւ միաժամանակ դէպի անտոկունութիւնը: Անգլիոյ խոնաւ եւ մառախլապատ կլիմայով, որ տպաւորութիւնները անյստակ եւ անգոյն կընէ, կը բացատրւի անգլիացիներու ձեւի եւ գոյնի զգացողութեան պակասը: Ռուսաստանի անծայրածիր տափաստաններով կը բացատրւի ռուս հոգիի ընդարձակութիւնը, անոր հակումը կրօնականութեան եւ խորհրդապաշտութեան:
       Ազգային միութեան գաղափարը կը պայմանաւորւի նաեւ լեզւի ընդհանրականութեամբ: Հոս ալ կրնանք օրինակներ ցոյց տալ, որոնք կարծէք կը հակասեն վերի տեսակէտին – օրինակ, Միացեալ Նահանգներ, Զւիցերիա, նախկին Աւստրեւհունգար կայսրութիւնը: Բայց հոս, լեզւի դերը այս ժողովուրդներու հոգեկան միութեան տեսակէտով, կը կայանայ միայն պաշտօնական լեզուն սովորելու ձգտումին մէջ, քանի որ ան պարտադրական է կեանքի եւ բանակի մէջ: Հոն, ուր ժողովուրդները կը գործածեն մէկէ աւելի լեզուներ եւ կը մնան իրենց տոհմային զանազանութիւններով՝ ազգային միութեան գիտակցութիւնը շատ կը դժվարանայ: Լեզւի նոյնութիւնը, անոր գործածութիւնը իբր ընդհանրացման միջոց, անուղղակի կերպով, հոգեկան բոլոր արժէքները կը յանձնէ ժողովուրդին: Առաջին պարագային լեզուն ժողովուրդի գիտակցութեան վրայ կազդէ մեքենայական կապով, երկրորդ պարագային՝ առանձնայատուկ արժէքով եւ ուրոյն գեղեցկութեամբ: Թէ առաջին եւ թէ երկրորդ պարագաներուն լեզուն ամենէն շատ կազդէ ազգային ոգիի յատկանշական յուզմունքով, իր զգացողական եւ արտաքին երանգով, կլիմայի եւ հայրենի տեսարաններու արտացոլումով եւ մտքի ու գաղափարներու բովանդակութեամբ, ուր պարփակւած են անցեալ սերունդներու, մեր նախահայրերու եւ հայրերու դարաւոր կեանքի փորձառութիւնները:
    Ժողովուրդի մը հոգեւոր միութիւնը կախում ունի նաեւ անոր ընդհանուր պատմութենէն: Ինչպէս նոյնատեսակ վերապրումները անջատ անձնաւորութիւններ իրարու կը մօտեցնէ՝ այդպէս ալ պատմական ընդհանուր դէպքերը հոգեպէս իրարու կը կապէ ազգակիցները: Պատմական ընդհանուր փորձառութիւնը միատեսակօրէն կը մշակէ անջատ գիտակցութիւնները եւ զանօնք նոյնատեսակ յարաբերութեան մէջ կը դնէ աշխարհի եւ կեանքի հանդէպ: Այսպէս, սերունդներու վրայ կազդեն ոþչ միայն անոնց անձնական վերապրումները, այլ եւ անցեալի պատմութիւնը եւ պատմական աւանդութիւնները: Ժողովուրդի պատմական յիշողութիւններն են, որ անցեալը կը կապեն ներկային՝ յանձնելով ապագային:

***
     Ազգային գիտակցութեան, ժողովուրդի մը հոգեւոր միութեան համար էական գործօն է եþւ կրօնը: Կար ժամանակ, որ կրօնի նշանակութիւնը շաþտ աւելի մեծ էր, որովհետեւ ան իր մէջ կամփոփէր ժողովուրդի հոգեւոր բովանդակութեան ամբողջութիւնը – իմացական-ապրումնային բոլոր աþյն ոգորումները, որոնք այսօր անջատօրէն կարտայայտւին իմաստասիրութեան, գեղարւեստի եւ գիտութեան մէջ: Վերոյիշեալ ազդակները որպէս ժողովուրդի հոգեկան միութեան տարրեր՝ իրենց արտացոլումն ունեցած են անոր կենցաղավարութեան, բարոյական եւ կրօնական զգացումի, գեղարւեստի, իմաստասիրութեան, ընկերային եւ քաղաքական կեանքի, երգ ու երաժշտութեան, կարճ՝ բովանդակ ստեղծագործութեան մէջ: Ահաþ թէ ինչու՞ ազգային գիտակցութեան քննադատական ձեւը կենթադրէ ոþչ միայն ազգային ոգիի եւ ասոր բոլոր առանձնայատկութիւններու գիտակցումը, այլեւ անոնց պահպանումի եւ մշակումի կամքը՝ որպէս օրգանական զարգացման հիմք, ոգիէն դէպի ազգը, ներսէն, էութենէն դէպի դուրսը, դրսերեւոյթը: Այսպիսի զարգացումն է միայն ստեղծագործական եւ առողջ: Մարդկութեան ընդհանրութեան գաղափարը, որու կրողը հանդիսացաւ աշխարհաքաղաքացիութիւնը, չունի զարգացման հիմք: Բաղդատմամբ ազգային ֆիզիքական եւ հոգեկան բնիմաստ եւ իւրարժէք ընդհանրութեան՝ աշխարհաքաղաքացիութիւնը կը մնայ վերացական գաղափար մը: Այս գաղափարը չի կրնար ջնջել ազգային զգացումի կենսաբանական հիմքը, ոþչ ալ ազգային ոգիէն դատարկել այն բովանդակութիւնը, որ դիզուած է դարերու փորձառութիւններով եւ պատմական ճակատագրի նոյնութեամբ: Աշխարհաքաղաքացիական միութիւնը ստեղծւած է մտայնօրէն. ան մտացածին է եւ ոþչ թէ գոյզգացական, ուստի եւ չի կրնար հանդիսանալ ստեղծագործական ազդակ, որովհետեւ ստեղծագործութիւնը կենթադրէ բնա-հոգեբանական որակ մը, այոþ, սուբստանցիէլ ոյժ մը եւ ոþչ լոկ գաղափարական ընդհանրութեան ըմբռնում մը: Պատահականութիւն չէ, որ գրական, գեղարւեստական թէ այլ կարգի ամեն կարեւոր ստեղծագործութիւն, միþշտ ալ ազգային եղած է: Ազգային գիտակցութեան աւելիþ բարձր ձեւը ժողովուրդի անհատականութեան գաղափարն է, անոր ինքնարժէքութեան զգացումը: Ինչպէս որ անջատ մարդը աստիճանական զարգացումով կը յանգի այն հասկացողութեան, թէ ինքն առանձնայատկութիւններ ունի, որոնցով կը տարբերի ուրիշ անհատներէ եւ որոնք կը սահմանեն իր ինքնարժողութիւնը, այդպէս ալ ոգիի արթնութեան եւ մշակեալ ըմբռնումներու տէր ժողովուրդները ունին ազգային գիտակցութիւնը՝ իրենց անփոխարինելիութեան, անկրկնելիութեան: Եւ ճիշդ ազգի մը ինքնարժէքութիւնը սահմանող այդ առանձնայատկութիւններն են, որոնք իբր ընդունակութիւն-արժէքներ ի պահ կը դրւին մարդկութեան ընդհանուր գանձարանին մէջ՝ որպէս տւեալ ազգի բաժինը: Ի հարկէ ազգային ամէն ընդունակութիւն չունի իր մեծ նշանակութիւնը եւ չի կրնար սահմանել ինքնարժէքութեան գիտակցութիւնը: Ինչպէս անհատը բնազդաբար կը զգայ, որ միայն ինքն ունի արժանաւոր այն ընդունակութիւնները, որոնցմէ հասարակութիւնը շահ ունի, այդպէս ալ ազգը ինքը կը զգայ ու կը գնահատէ աþյն, ինչ որ կը շեշտէ իր արժանիքը եւ կը գրաւէ ուրիշ ժողովուրդներու ուշադրութիւնը: Ասկէ առաջ կու գայ բարոյական բնոյթագծի ինքնարժէքութեան գիտակցութիւնը: Այս գիտակցութիւնը իր մէջ կը պարփակէ ինքնայարգանքի զգացումը, առանց որու բարոյական չկայ: Միայն ինքնայարգանքի զգացում ունեցողը մաքուր կը պահէ իր խիղճը եւ չի գործեր ասոր հակասող քայլեր. նմանը միայն կրնայ ուրիշներէն յարգանք սպասել: Այսպիսով՝ ազգային ինքնարժէքութեան զգացումը կը դադարի զուտ ցեղային-հոգեբանական գաղափար ըլլալէ եւ կը վերածւի բարոյական որակի: Աւելորդ է բացատրել, թէ ի՜նչ մեծ նշանակութիւն կունենայ բարոյական նման բովանդակութեամբ ազգային գիտակցութիւնը՝ ազգի մը ներքին կեանքի եւ անոր միջազգային յարաբերութիւններու տեսակէտով:
     Ազգային ինքնարժէքութեան, որով եւ ինքնայարգանքի զգացումը կենթադրէ ազգային անկախութեան պահանջ: Այս անկախութիւնը նոյնպէս ազգային գիտակցութեան բաղկացուցիչ մէկ մասն է: Բաղկացուցիչ աþյն իմաստով, որ ազգային առողջ գիտակցութիւնը միշտ ի յայտ կուգայ որպէս հոգեբանական եւ բարոյական պայման նւաճումի կամ ազգային հոգեւոր թէ քաղաքական անկախութեան պահպանման: Պէտք չէ, ի հարկէ, մտածել, թէ անկախութեան ձգտումը կը յենւի բացառաբար ինքնարժէքութեան գիտակցութեան եւ ինքնայարգանքի զգացումի վրայ: Այս վերջինները աւելի յենարաններ են անկախութեան ձգտումի, որ աւելիþ խոր կերպով արմատացած է ինքնապահպանումի բնազդի մէջ: Այդ պատճառով ալ ժողովուրդի մը ինքնարժէքութեան զգացումի տկարացումը, անոր անտարբերութիւնը՝ անկախութեան պրոբլեմի հանդէպ կամ անոր հակումը իր անկախութիւնը մասամբ կամ ամբողջութեամբ զոհելու՝ հիւանդութեան կամ այլասերումի նշան է: Միեւնոյն պատճառով պատմական որեւէ ցնցում, որ կասկածել կը մղէ ենթակային՝ սեփական ոյժերու վրայ կամ յուսալքում յառաջ կը բերէ – նման ցնցումներու պատճառած ապրումները կը հարւածեն ազգային գոյութեան կենսաբանական ջիղը:
    Ինչպէս անհատի, նոյնպէս եւ ժողովուրդներու համար ինքնապահպանման ձգտումը ոþչ միայն բնական մղում է, այլեւ բարոյական պահանջ: Իւրաքանչիւր ազգ, շնորհիւ իր անհատականութեան, ունի իր առանձնայատուկ պատմա-մշակութային առաքելութիւնը եւ ոþչ մէկը կը գտնւի «Աստուծոյ ճանապարհին», որ կուզէ ժխտել միւսի ինքնարժէքութեան եւ ինքնայայտնութեան իրաւունքը: Աւելին. ինչպէս անջատ մարդը՝ իր կեանքի մէջ նպատակի մը կրնայ հասնիլ իր ազգակիցներու օժանդակութեամբ, այդպէս ալ ժողովուրդ մը կրնայ պատմական իր առաքելութիւնը իրականացնել ուրիշ ժողովուրդներու աշխատակցութեամբ – աշխատակցութեաþմբ, բայց ոþչ հպատակեցումով, գերումով: Այս տեսակէտով ժողովուրդներու փրկութիւնը եւ իդէալական դրացիութիւնը հնարաւոր է միայն աþյն ատեն, երբ կապահովւի անոնցմէ իւրաքանչիւրի, որով՝ բոլորի ազգային անհատականութիւնը, երբ կը վերացւին անոնց պատմական զարգացման ճանապարհին ինկած խոչընդոտները: Իսկականապէս լուսաւորեալ ազգային զգացումը կը բովանդակէ այս իդէալը:
        Ազգային գիտակցութեան երրորդ հիմնական բաղկացուցիչ տարրը անջատ ազգակիցներու համերաշխութիւնն է: Հասարակութեան մը պատկանելու համար ամեն բանէ առաջ անհրաժեշտ է համերաշխութեան զգացումը: Ասիկա հիմնական նշանակութիւն ունի ազգային ընդհանրական կեանքի բարոյական բովանդակութեան տեսակէտով, եւ ասով է, որ կը չափենք ժողովուրդի մը բարոյականը, անոր հասարակական կարգապահութիւնը: Ազգային համերաշխութեան գաղափարը կենթադրէ անհատի փաստացի ենթարկումը՝ հաւաքական ընդհանրութեան: Սերտ կապ կայ անհատի եւ ժողովրդի ճակատագրի միջեւ: Մասնաւորապէս աղէտներու ժամանակ այս ճակատագիրը միեւնոյնն է բոլորի համար: Վերջին հաշւով՝ անհատի ապահովութիւնը, բարիքը, չարիքը, արարքներու արդարացումը, յաջողութիւնը, ձախողանքը կախում ունի ժողովուրդի բարոյական վիճակէն, կարծիքէն, վերաբերումէն, դատաստանէն: Անհատը այն ատեն միայն իրաւունք ունի հակասութեան մէջ գտնւիլ հասարակութեան հետ, երբ բարքերու շօշափելի անկում կայ եւ հասարակութիւնը դէպի գոյութեան աւելի բարձր ձեւ մը մղելու պահանջ: Նման պարագաներուն հոգեւոր մեկուսացումը ողբերգական բնոյթ կը ստանայ եւ անյեղաշրջելի ժողովուրդի հետ կը խորտակւի նաեւ անհատը: Հոս ալ ազդու է կապը ճակատագիրներու միջեւ: Այդ կապը ամենապարզ կերպով կը զգացւի, երբ անհատը կը կտրւի իր միջավայրէն եւ ինքզինքը կը գտնէ օտար ազգային ընդհանրութեան մէջ: Հոս եւս հոգեւոր մեկուսացումը ողբերգական բնոյթ կըստանայ: Գաղթականի, տարագրի, մանաւանդ պանդուխտի հոգեբանութիւնը շաþտ հրահանգիչ է այս ուղղութեամբ:
     Անհատի ենթարկումը՝ ժողովուրդի ընդհանրութեան, կը գիտակցւի ազգային համերաշխութեան գաղափարով: Այս գաղափարը կը բովանդակւի ազգային գիտակցութեան մէջ եւ կը վերածւի ժողովրդական գործօն կամքի: Ազգային գիտակցութեամբ է, որ քաղաքացիները մասնաւորապէս վտանգի ատեն կը մղւին բարոյական ոյժերու պրկումին, անձնւիրաբար նետւելով պատերազմի կրակին մէջ: Հոս՝ անհատը կը զգայ ազգային ինքնարժէքութեան ծառայելու, պահակելու իր դերը – դեր մը, որ կը զօրացնէ հաւաքական ճակատագրի գիտակցութիւնը եւ կը շեշտէ միութեան զգացումը: Բարոյական ոյժերու լարումի շնորհիւ է, որ ռազմիկները յատկապէս զգայուն են ամեն կարգի աններդաշնակութեանց եւ անիրաւութիւններու հանդէպ, ուստի թիկունքը պարտաւոր է բարոյապէս միշտ արթուն գտնւիլ՝ գիտակցելով, որ իր կեցւածքը վճռական ազդեցութիւն ունի ճակատ գտնւող ռազմիկներու տրամադրութեան, որով եւ՝ պայքարի ելքի վրայ: Այսպէս՝ պատմական որեւէ յաջողութեան հիմքը ազգային գիտակցութեամբ պայմանաւորւած համերաշխութեան կամքն է:
     Անջատ անհատի համար ժողովուրդի ընդհանրութիւնը «անուղղակի առարկայ» է: Անոր եւ ընդհանրութեան միջեւ յարաբերութիւնները «շարժառիթներ» են, որոնք կը սահմանեն անոր «ընկերային ընթացք»ը, կենցաղակերպը, աշխարհայեացքը: Բարոյական իրաշունչ այս մթնոլորտը չի կրնար ստեղծւիլ համամարդկային որեւէ ընդհանրութեան կողմէ: Բարոյական գիտակցութեան համար, ըստ ինքեան, սահման չկայ, բայց գործնական կեանքի մէջ անոր ստացած արտայայտութիւններուն համար մասնաւոր նշանակութիւն ունի ժողովուրդի ընդհանրութիւնը: Բարոյական ամեն արժէքի եւ գործի չափանիշը ազգային խղճմտանքն է: «Մարդկութիւն»-ը, հակառակ ժողովուրդներու միջեւ գոյութիւն ունեցող նիւթական եւ հոգեկան կապերու, կը շարունակէ մնալ տրամաբանական վերացականութիւն մը կամ լաւագոյն պարագային հեռաւոր, անծայրածիր նպատակ մը, որ անհատի գործնական կեանքի համար էական նշանակութիւն չունի: Անհատը սեփական իր ժողովուրդի մէջ միայն ունի խստօրէն որոշւած իր տեղը եւ հոս է, որ ան միշտ կանգ կառնէ ընտանեկան, հասարակական, պետական կեանքէն բղխած բարոյական պարզ ու որոշ խնդիրներու առջեւ: Ազգային ընդհանրութիւնը, անհատի հետ ունեցած կենդանի իր յարաբերութիւններով, կը հսկէ ասոր բարոյական ընթացքի վրայ, մարդկութիւնը, սակայն, չի կրնար անհատին պարտադրել նման անուղղակի ենթակայութիւն կամ մօտէն հսկել անոր բարոյական ընթացքին:
        Ազգային համերաշխութեան զգացումը իր բովանդակած բարոյական պարտականութիւններով երեւան կուգայ որպէս լաւագոյն հիմքը հասարակական եւ պետական կեանքի: Եթէ պետութեան մը մէջ քաղաքացիները իրենց փոխադարձ յարաբերութիւնները, ինչպէս նաեւ իրենց դիրքը հանդէպ պետութեան, պայմանաւորէին միայն այն բաներով, որ օրէնքները կը թելադրեն եւ եթէ բացի այդ օրէնքներէն չունենային բարոյական ուրիշ հակակշիռներ կամ չխանդավառւէին իրենց գործերով եւ նպատակներով – նման պարագային չէր կրնար գոյութիւն ունենալ որեւէ պետութիւն:
     Այսպէս՝ ազգային գիտակցութիւնը ոþչ միայն կենսաբանական եւ ցեղային արտայայտութիւն է, այլեւ բարոյական ոյժ, որ անընդհատօրէն պէտք է մշակւի, եթէ ժողովուրդ մը կուզէ զարգանալ եւ ամրապնդւիլ: Առաþնց ազգային գիտակցութեան՝ արժէք եւ զօրութենականութիւն չունի որեւէ պետութիւն կամ օրէնք. առաþնց ատոր ժողովուրդը կը տկարանայ, կը կազմալուծւի եւ ժամանակի ընթացքին՝ պատմականօրէն կը մեռնի:
       Ազգային գիտակցութեան մշակումը հաւաքական եւ անհատական բարոյականի տեւական գործը պիտի ըլլայ: Եւ ճիշդ ատոր մէջ է ազգային դաստիարակութեան իմաստը: Ազգային դաստիարակութիւնը չի կայանար միայն ազգային ոճի եւ ձեւի մշակման, այլեւ անհատի ընկերային զգացումի եւ բարոյական գիտակցութեան դարբնումի մէջ: Որովհետեւ անհատներու յարաբերութիւններու եւ գործերու բնոյթով է, որ ժողովուրդի ընդհանրութիւնը կը դիմագծւի, կը կառուցւի եւ կամրապնդւի որպէս բարոյական անձնաւորութիւն: Պատմութիւնը կուսուցանէ, որ դարագլխի մը հիմնաքարին վրայ, ուր հոգեւոր մեծ ցնցումի մը հետեւանքով կը շեշտւի ազգային գիտակցութիւնը, ծնունդ կառնեն ժողովուրդի մը մեծ ներկայացուցիչները: Նման անձնաւորութիւններն են նոյն ժողովուրդի հարազատ ղեկավարները, անոնց ոյժն ու հմայքն են, որ կը գրաւեն ժողովուրդի սիրտը, միտքը եւ կամքը, որովհետեւ ատոնց խօսքերը պատգամներ են՝ բղխած ուղղակի ազգային գիտակցութեան հողէն: Ասիկա կը նշանակէ, որ ժողովրդական վարիչներ, ղեկավար մտաւորականներ ստեղծելու ճամբան ազգային դաստիարակութեան, ազգային գիտակցութեան պահպանման, հասնող սերունդներու բարոյական վերանորոգման ճամբան է:

    «ՏԱՐՕՆԻ ԱՐԾԻՒ»,
   Սոֆիա 1939 թ., թիվ 9-10

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՅԹԱԳԻՐԸ

Հայկ Ասատրյան

   Հայկական Բարձրաւանդակը Խաղաղականից մինչեւ Ատլանտեան Ովկիանիոս երկարող եւ ասիական ու եւրացամաքամասերի կենտրոնական մարզերն ընդգրկող «Մեծ Սարահարթ»ի իւրաբնոյթ մի հանգոյցն է:
     Գէոսոֆիական, աշխարհագրական եւ մարդաբանական տեսակէտներով, հսկայ այս սարահարթը ճակատագրական իր կնիքն է դրել բովանդակ աշխարհի բնութեան եւ պատմութեան վրայ:
    Դա է մեր մոլորակի երկրաբանական դինամիկայի ամենահուժկու մարզը – հրաբխային ցնցումների, երկրաշարժների մեծ գիծը:
      Դա է Հին Աշխարհի «այրեցեալ» եւ «սառուցեալ» գօտիների բնական բաժանիչը, դա է ընդհանուր իմաստով ինքը՝ «բարեխառն» գօտին:
      Դա է բնական օրրանը սպիտակ ցեղի: Դա է ընդհանուր կերպով իրարից բաժանում դեղինների եւ սեւերի ցեղաշխարհները:
        Այս սարահարթում բացառիկ դիրք է գրաւում մեր երկիրը – Հայոց Աշխարհը:
   Երկրաբանական ուժական տեսակէտով, Հայկական Բարձրաւանդակը Մեծ Սարահարթի կենտրոնական հնոցն է: Նա գտնւում է Մեծ Սարահարթի ծայրամասային հրաբխական երկու մարզերի – Ճաբոնական կղզիների եւ Իսլանդիայի – գրեթէ մէջտեղում:
    Երկրաբանօրէն՝ նա աշխարհի ամենաերիտասարդ մի մասն է, որի բնական լինելիութիւնը դեռ շարունակւում է:
    Աշխարհագրօրէն՝ նա ընդհանրապէս կենտրոնն է Մեծ Սարահարթի, որի արեւելքից արեւմուտք ձգւող լեռնապատերը ծայրամիտելով ու զօդւելով, կազմում են, իրարից գրեթէ հաւասար հեռաւորութեան վրայ ընկած, լեռնային երեք բաւիղներ – Կարակորում, Արարատ, Մոն-Բլան:
    Դրանցից ամենամեծը – Հինդուկուշ-Պամիրի Կարակո-   րումը – ունի ցայտուն ասիական բնութիւն եւ իր շուրջը համախմբում է Ասիան: Ամենից փոքրը – ալպեան Մոն-Բլանը – մարմնացնում է Եւրոպայի բնութեան առանձնայատկութիւնները եւ ընդհանրապէս ձեւացնում Եւրոպան: Սրանց մէջտեղում կարկառւում է հայկական Արարատը – բովանդակ աշխարհի ամենամեծ միազանգ կոնը – ուր մեղմանում են Կարակորումի խիստ եւ շեշտւում են Մոն-Բլանի մեղմ բնագծերը:
    Միւս կողմից՝ Հայկական Բարձրաւանդակում Մեծ Սա-   րահարթը խաչաձեւում են հիւսիսից հարաւ իջնող ա’յն լեռները, որոնք որոշում են Եւր-Ասիայի եւ Աֆր-Ասիայի բնութիւնները:
    Այս իրողութիւնները, շատ տեսակէտներով, կնքում են Արարատի շուրջը տարածւող Հայկական Բարձրաւանդակի բնանկարը, ինչպէս նաեւ պայմանաւորում իրերի տրամաբանութեան ազդեցութիւնը՝ այստեղ արտայայտութիւն ստացած պատմական հոլովոյթների վրայ:
        Մեր բարձրաւանդակը ներկայացնում է մի բնամարզ, ուր համադրւելով՝ անճանաչելի դառնալու աստիճան կերպարանափոխւում են եւ հակադրուելով՝ սպառւելու աստիճան աղօտւում են զուտ եւրոպական, ասիական կամ Եւր-Ասիական ու Աֆր-Ասիական բնագծերը:
    Հայաստանն այս բոլորի նկատմամբ ե’ւ կամուրջ է ե’ւ     վիհ: Նա ե’ւ համաձուլում է այս բնագծերը ե’ւ դրանք բաժանում իրարից ե’ւ տարբերւում դրանցից:
    Իր այսորակ տրոհական, միացուցիչ եւ անջատական   դերն ու դիրքը՝ Հայաստանը պահում է նաեւ շրջակայ երկրամասերի նկատմամբ:
    Հայաստան են թափանցում փոքր ասիական եւ իրա- նական սարահարթերի եւ միջագետեան ու մերձ-կասպեան հարթաշխարհների որոշ բնագծերը: Մեր հայրենիքը մի մարզ է, ուր ինչպէս Լինչն է նկատում «միանում են շրջակայ երկիրների բնական իրականութիւնները»:
        Աշխարհի չորս կողմերից արշաւող այս «իրականութիւններ»ը մէկ կողմից զիրար խաչաձեւելով կամ միմեանց դէմ մաքառելով երկրին տալիս են խայտանկարային մի պատկեր, միւս կողմից, իրար հակազդելով կամ ենթարկւելով Հայաստանի բնութեան իւրայատուկ քմահաճոյքին՝ սերտօրէն համաձուլւում են բնականի մի ամբողջականութեան մէջ:
       Իր բնութեան ներձուլողական վիթխարի կարողականութեան շնորհիւ՝ մեր երկիրը ինքնարձանանում է իբր հակադիր բազմազանութեանց ներդաշնակումի իւրատիպ մի մարզ: Այս ինքնուրոյն ներդաշնակութիւնը մեր երկրին պարգեւում է ամբողջական ու միացեալ մի նկարագիր:
       Արդէն իր յարաբերական բարձրութեամբ – 500-1000 մետր – փոքր-ասիական եւ իրանական սարահարթների նկատմամբ, իր տանիքակերպ կարկառումով ընդդէմ Միջագետեան եւ մերձ-կասպեան հարթաստանների՝ Հայաստանն երկրաբանօրէն, աշխարհագրօրէն, կլիմայով եւ տնտեսապէս խստօրէն զատորոշւում է իր շրջապատից:
      Մեր Բարձրաւանդակը հրաբխային մեծ կոների եւ հանգոյցների, փարթամօրէն ճիւղաւորւող զուգընթաց լեռնապարերի եւ աշխոյժ տարհովտումի մի աշխարհ է: Նա զուրկ է մեծ հարթավայրերից եւ ջրային ընդարձակ մակերեսներից: Նրա բնանկարը դիմորոշում են չափաւոր մեծութեան բարձրադիր հովիտները, պատշաճաւոր վեհութեան հասնող գագաթները, խոր կիրճերը, մանր լճերի ցանցերը եւ ոչ-հսկայահոս, բայց բազմաթիւ ու կայտառավազ ջրերակները:
     Երկու բան, յատկապէս, խորհրդաւորում են մեր երկրի բնութիւնը – հրաբխային կոնը եւ աղբիւրը, որոնցից մէկի վեհութիւնը եւ միւսի քաղցրութիւնը միայն Հայաստանում կարելի է տեսնել եւ զգալ:
* * *
       Խտացնելով ասենք.
ա) Հայկական Բարձրաւանդակը ներկայացնում է Մեծ Սարահարթի երկրաբանական ուժականութեան կենտրոնական մարզը:
բ) Նա գտնւում է մի կողմից եւրոպական եւ ասիական բնութիւնները մարմնացնող Ալպերի եւ Պամիրի, միւս կողմից՝ Աֆր-Ասիան եւ Եւր-Ասիան կերպարանաւորող Եթովպիական Բարձրաւանդակի եւ Ուրալի միջեւ:
գ) Իր բնական առանձնայատկութիւններով՝ նա տարբերւում է աշխարհագրական բոլոր այս միջավայրերից:
դ) Արեւելքից արեւմուտք նա իրար է կցում իրանական արիների եւ արմենօիդ-դինարեան-ալպեան ցեղի հայրենիքները, հիւսիսից հարաւ՝ նա միմեանցից բաժանում է զուտ կովկասեան եւ միջերկրականեան ցեղերի, մանաւանդ մոնգոլների եւ սեմական ժողովուրդների աշխարհները:
      Այս ասել է.
ա) Երկրաբանական իմաստով մեր երկիրը հաւասարապէս պատկանում է ե’ւ Ասիային ե’ւ Եւրոպային:
բ) Իր բնութեամբ նա ո’չ զուտ Ասիա է, ո’չ Եւրոպա, ո’չ մանաւանդ Աֆր-Ասիա (ուրիշ եզրով՝ Մերձաւոր Արեւելք), ո’չ էլ Եւր-Ասիա:
գ) Իր աշխարհագրական դիրքով նա սահմանաւորում է Մերձաւոր Արեւելքը, որ սպառւում է Հայկական Տաւրոսի արտաքին պատերի տակ եւ Եւր-Ասիան, որ վերջանում է Հայկական Կովկասի հիւսիսային լանջերի առջեւ: Միւս կողմից նա իրար է զօդում Մեծ Սարահարթի ասիական եւ եւրոպական մասերը, որով՝ հանդիսանում է այս ցամաքամասերից մէկի ծայրը եւ միւսի՝ սկիզբը: Աշխարհագրական կոպիտ եւ միակողմանի հասկացողութեամբ միայն Հայաստանը կարելի է դասել ասիական երկրների շարքում: Երկրաչափական ըմբռնումով՝ նա ընկնում է Եւր-Ասիական եւ Աֆր-Ասիական գծի վրայ, բնութեամբ՝ նա աւելի Ալպերին է մօտ, քան Պամիրին, աւելի Բալկաններին, քան Իրանական Սարահարթին, Կովկասին, Լիբանանին եւ Միջագետքին: Հայաստանն որոշ իմաստով միայն Ասիա է եւ որոշ՝ Եւրոպա. իրականում՝ նա ոչ նրան է պատկանում, ո’չ սրան: Իր բնութեամբ եւ աշխարհագրական դիրքով նա յաւիտենական մի կռւախնձոր է Ասիայի եւ Եւրոպայի միջեւ, բայց նաեւ՝ բնական անհատականութեան ինքնատիպ մի մարզ, ցցւած ե’ւ մէկի ե’ւ միւսի դէմ:
դ) Հայկական բարձրաւանդակի բնիկները չունեն ուղիղ գծի ցեղակցութիւն շրջակայ երկիրների ժողովուրդների հետ: Նման իրենց երկրի բնութեան, նրանք ցեղային մի գծով կապւում են Եւրոպային, միւսով՝ իրանական արիներին: Հայերը ցեղակիցներ ունեն, ազգակիցներ չունեն: Իբրեւ ազգութիւն մենք էլ մեր բարձրաւանդակի պէս մնացինք ինքնատիպ անհատականութիւն, Եւրոպայի եւ Ասիայի հակամարտ ազդեցութիւնների միջեւ, մերթ ընդվզեցինք երկուսի դէմ՝ միաժամանակ, մերթ նրա հետ եղանք, մերթ սրա, բայց ո’չ մենք յաջողեցինք դրանց ծունկի բերել, ո’չ էլ դրանցից մէկն ու մէկը կարողացաւ մեզ կլանել:
   Այդ յաւիտենական պայքարը-պայքար աշխարհագրա-   կան իրականութիւնների, պայքար ցեղերի, հոգեբանութիւնների – այսօր ընթանում է մեզ համար աննպաստ պայմաններում:

«ՏԱՐՕՆԻ ԱՐԾԻՒ»,
1938թ., թիվ 1
 
ՄԱՀՎԱՆ ԵՎ ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅԱՆ
Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ Ը

«Ով չգիտե, թե ինչ է մահը, վախենում է մահից.
 իսկ ով գիտե մահը, նրանից չի երկնչում»:
Եղիշե
 
     Հավերժի ու անցողականի կնճիռը յուրաքանչյուր խորհրդածողի պարտադրում է մահվան իմաստավորում, նրա խորհրդի վերծանում: Դեռ անտիկ աշխարհում են բնորոշել՝ «իմաստասիրությունը  խորհրդածություն է մահվան մասին»:
    Ո՞րն է անհատի համար իր մահվան խորհուրդը, ի՞նչ       կապ ունի ինքը՝ իբրեւ «անցավոր-մահկանացու», հավիտենականի եւ բացարձակի հետ: Ի՞նչ իմաստ կա նրանում, որ ինքը պիտի կամովին զոհաբերվի Հայրենիքին, մարտիրոսանա գալիք սերունդների համար:   
    Ցեղային իմաստաբանությունն ասում է. կա արարչաստեղծ Հայ ոգին, որ մարմնավորվում է այս կամ այն հայ անհատի մեջ, եւ վերջինս այդ Ոգու կրողն ու անձնավորումն է միայն. նրա մարմնացյալ մահով իր հոգին, որ մասնիկն է Հայ ոգու, վերամարմնավորվում է այլ հայերի մեջ, որով շարունակում է գործել ու հարատեւել: Եվ այդ Ոգուն միաձուլվելով (իմա՛ անձնապես ոգիանալով) միայն հայ անհատը կարող է կապվել մշտնջենավոր բացարձակին՝ մերձենալ Աստծուն:  
        «Մահ չկա՛, կորուստ չկա՛ տիեզերքում, կա՛ աստիճանական ոգիացումը նյութի, ոգու անվերջ զարգացում, կատարելագործում կա՛… Անմեռ է մեզ սկզբնավորող, մեզ շնչավորող զորությունը, բա՛նը, ոգի՛ն». այսպես է մերժում Ցեղային աշխարհիմաստությունը՝ մահը հավիտենական կորուստի հետ կապելու մեղանչելի գաղափարը:  
     Չփորձելով շատ ծանրանալ բնազանցական եւ էաբանական խորք ունեցող այս ոչ դյուրամարս մեկնությունների վրա, ավելի տեսանելի դիրքերից նայենք մեր «Ցեղի կյանքի գրքին»՝ Հայոց պատմությանը:
     5-րդ դարում Եղիշեի գրչով բանաձեւվեց մահվան այն ըմբռնումը, թե գիտենալով մահվան խորհուրդը՝ հաղթահարել ես մահը, չգիտենալով՝ նրա գերին ես:  
      – Ճշմարտորեն ազատ է նա միայն, ով ազատ է մահվան երկյուղից, – իմաստասիրում է Նժդեհը: Մահվան վախն է, որ ստիպում է մարդուն դառնալ մորթապաշտ, խոսքի եւ գործի մեջ՝ աններդաշնակ, մեծագործությունների՝ անընդունակ: Մահվան սպառնալիքն է, որ պարտադրում է հակառակորդին ենթարկվել հաղթողի կամքին: «Այն օրեն, երբ Հայը վախենալ սկսեց մահեն, այն օրեն օտարը թագավորեց Հայաստանում», – ասում է կրկին Նժդեհը՝ բացահայտելով մեր պատմական դժբախտությունների հոգեբանական պատճառներից մեկը:
      Իսկ մահվան սարսափը արդյունք է նրա չգիտակցման, չիմաստավորման, այսինքն՝ Ոգու հավիտենության նկատմամբ թերահավատության: Ավարայրի մարտից առաջ Վարդանն իր զորքին ոգեպնդում էր. «Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից»: Մամիկոնյան իշխանը, որ խորին հավատ ուներ Ոգու հավիտենականի նկատմամբ ու այդպիսով՝ հաղթահարած էր մահվան վախը, պատվիրում էր մարտիկներին՝ «մահն ընդունել ուրախ սրտով»:  
     Մամիկոնյան ռազմաշունչ ասպետները, որ սուր վերց-   րին Աստծո անունով ու Հայրենիքի համար, օրինակելիորեն դրսեւորվեցին մեռնելու բարդ արվեստում եւ իբրեւ ուխտ՝ դարերին փոխանցեցին իմացյալ մահվամբ անմահանալու սրբազան պատգամը: Եւ ինչու՜ միայն նրանք… Շատ հայորդիներ գիտեցան մահվան մեջ իմաստ դնել եւ որպես կյանքի նպատակ ունեցան՝ Ցեղի ու Հայրենիքի համար նվիրաբերվելը: «Ապրել ու մեռնել Հայրենիքի համար, ահա այն խնդիրը, որը ես եմ ընտրել…». ասում էր Աբովյանը: Վստահաբար կարելի է պնդել, որ այսպես են հասկացել մեր պատմության մեջ հերոսացած, հետեւաբար, իրենց գոյությունը իմաստավորած բոլոր հայկազուններն անխտի՛ր:
       Ազգի հավիտենության համար կռվելու եւ մեռնելու պատրաստակամություն ունեցող որեւէ հայորդի, գիտակցորեն թե բնազդորեն, իր համար որոշել է՝ սեփական մահով անմահացնել Ցեղը: Զեյթունի 1862թ.-ի ապստամբության ժամանակ, երիտասարդ Մարկոս Թաշճյանը, որ վճռել էր շարքից հանել թշնամու մահաբեր հրանոթները, ընկերների հորդորանքներին՝ թե «անմիտ մեռնելու կերթաս», պատասխանում է. «Այո՛, գիտեմ պիտի մեռնեմ, բայց ուրիշները պիտի ապրեցնեմ»:
     Մեր դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարախոսները, իբրեւ դասական հայի գերագույն բարոյական, սահմանեցին Ցեղի ու Հայրենիքի հավիտենականի համար մեռնելու բացարձակ կամքը, որը մահն իմաստավորած հայ մարդու վճիռն է, նրա ներքին մղումը՝ արիաբար մեռնելու Հայության եւ Հայաստանի համար:
       Մեռնե՛լ, բայց չպարտվել, չտեսնել Հայրենիքը նվաճված – ահա՛ հազարամյակների խորքից եկած հայոց ռազմական բարոյականի օրենքը, որ առաջնորդել է հայ ռազմիկին եւ հնարավոր դարձրել մեր Ցեղի հարատեւումը: Պատմահայրը Հայկյան Արամի մասին ասում էր, թե նա «լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները եւ օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա»: Հազարամյակներ առաջ եւ հազարամյակներ հետո նո՛ւյն բարոյականը… Որովհետեւ նո՛ւյն ազգային Ոգին է, արարչաստեղծ Հայոց հավիտենական ոգին:  
    Ո՛չ միայն մեռնելով Ցեղը ապրեցնել, այլեւ՝ թշնամուն մեռցնելով: «Վա՛յ այն ազգին, որ մեռնել ու մեռցնել չգիտե մի վսեմ գաղափարի համար». ասում է Ահարոնյանը: Այո՛, նաեւ մեռցնե՛լ. ճի՛շտ են վերագնահատել, որ եթե ժամանակին հայ կամավորական գնդերը բնաջնջեին իրենց գրաված թուրքական բնակավայրերը, ապա Քեմալը չպիտի ստեղծեր միլլիական շարժումը:
    Մեզանում փորձեր են արվել համառոտ նշանաբանել կյանքի ու մահվան խնդիրները: Մենք կանգ կառնենք երկու նշանախոսքերի վրա՝ «ազատությո՛ւն կամ մա՛հ» եւ «մեզ համար չկա՛ մահ, մա՛հ մեր թշնամուն»:
    Ազատությո՛ւն կամ մա՛հ… Որքան մեզ հայտնի է, այս կարգախոսն առաջին անգամ տվել է Ռ. Պատկանյանը՝ իր «Վարդապետարանում»: Բնական է, որ այն ժամանակ հոգեւարքի մեջ գտնվող հայության համար ստրկական վիճակը նախընտրելի չէր մահից եւ հայորդին, հուսահատ, կամ ուզում է ազատագրվել, կամ՝ մեռնել Ազգի համար եւ չտանել ստրկության անարգանքը:
    Տասնամյակներ հետո, հոգեբանական մշակում ստա-   ցած եւ մահին հաղթած Դավիթ-Բեկյան ուխտյալները մարտակոչում էին՝ «մեզ համար չկա՛ մահ, մա՛հ մեր թշնամուն»: Այդ ուխտի նվիրյալի համոզմամբ իր անձնական մահը՝ մահ չէր, այլ՝ անմահացում, քանզի անմահ է մեր Ոգին. – մենք անմահ ենք: Իսկ մահ պետք էր սփռել թշնամու բանակում, նրա ոգին ջարդելով, նրան մեռցնելով:   
    Տեղին է հիշել, որ Հայոց ցեղապետ Հայկը, Բելի դեմ ճակատամարտից առաջ, իր զորքին չպատվիրեց մեռնել, քանզի «կմեռնենք, եւ մեր ցեղը Բելի ծառայության տակ կընկնի», այլ՝ ցույց տալ թշնամուն բազկի զորություն, եւ այդ դեպքում «կհաղթենք ու կապրենք ազատ»:
        Ասենք նաեւ, որ «ազատությո՛ւն կամ մա՛հ»-ը, որում ինքնազոհաբերումը դրսեւորվում է իբրեւ հուսահատական ճիգ եւ դառնում ինքնանպատակ, առավելապես անհատական կարգախոս է, բայց ո՛չ համազգային, քանզի Ազգի ազատությունը նվաճելի է նրա զավակների մի՛ մասի մահով: Իսկ «մեզ համար չկա՛ մահ, մա՛հ մեր թշնամուն»-ը ընդհանրական նշանախոսք է, որը ցուցանում է Ազգի անմահության համար՝ թշնամուն մեռցնելու աննահանջ կամք:
      Մեռնելով եւ մեռցնելով՝ անմահացնել Ցեղը – ահա՛ մահվան ու հավիտենության խորհուրդը:
        Եվ վստահաբար կարող ենք ասել, որ գոյության իմաստը հասկացել են նրանք, ովքեր Ցեղի հավերժության ընկալումով՝ իմաստավորել են իրենց անցավոր ներկան եւ գիտակցել մահով անմահանալու աստվածային ճշմարտությունը:  
       Ա՛յդ է սովորեցնում նաեւ մեր մարգարեն. «Ապրել ու գործել միայն ա՛յն բանի համար, որի համար արժե մեռնել, եւ մեռնել ա՛յն բանի հմար, որի համար արժեր ապրել»:
 
՛* * *
       Ազգային Գաղափարախոսությունը (Ա.Գ.) պետք է կարողանա ներդաշնակել աշխարհայեցողության զգացական եւ գիտակցական կողմերը՝ կարեւորելով ինչպես անհատի ազգային զգացումը, այնպես էլ՝ նրա ազգային գիտակցությունը*:
     Իր տեսաբանված եւ, որոշ դեպքերում, խորհրդապաշտական կողմերով հանդերձ, Ա.Գ.-ը պետք է լինի մատչելի եւ գործադրելի: 
 * Ազգային զգացումը արդյունք է ազգային հավաքական էության, եւ առանձին անհատի մեջ հանդես է գալիս իբրեւ այդ հավաքական էությունից փոխանցված մասնիկ: Այս դեպքում, անհատը բնազդաբար զգում է, որ ինքը կապված է մի հավաքականության եւ զգացումի (բնազդի) թելադրանքով ապրում է այդ հավաքականության կյանքով (կենցաղով, բարոյականով եւ այլն):
       Ազգի հավաքական գիտակցությունը ձեւավորվում է նրա առանձին անհատների գիտակցությունների միավորումով եւ ամբողջացումով: Անհատի ազգային գիտակցությունը հենվում է նրա ազգային զգացումի վրա. դա է ամենասերտ կապը ազգի առանձին անհատների գիտակցությունների միջեւ: Այս դեպքում, անհատը սկզբում գիտակցում է այն կապերը, որ կապում են իրեն ազգային հավաքականությանը, այն առանձնահատկությունները, որոնցով ինքը տարբերվում է մյուս ազգերից, գիտակցում է սեփական արժեքը ազգերի համալիրում, ապա, գիտակցաբար կամենում է պահպանել ու զարգացնել դրանք՝ այդպիսով հավերժացնելով իր ազգային անկրկնելիությունը, ամրապնդելով ազգի հավաքական միությունը:

Մուշեղ Լալայան

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ –
ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  
ՀՍՏԱԿԵՑՈՒՄ

     Լեզվաբանությունը գիտություն է լեզվի համակարգի, նըրա գոյաձևերի, զարգացման, հաղորդակցման կանոնների մասին: Հիմնականում ընդգրկում է աշխարհաճանաչողություն` նյութ-բառ-անձ փոխհարաբերություն, գրագիտության դասընթաց, ճարտասանություն` գեղեցիկ և տրամաբանված խոսքի կառուցում:
   Քաղաքականությունը պե-  տական կառավարման համակարգի ուղղորդված, բայց չըկանոնարկված` իրավիճակային  ազատության աստիճան ունեցող գործընթաց է: Լեզվաքաղաքականությունը պետական-ազգային անվտանգության գործոն Է, առավելագույն քաղաքական նրբանկատություն պահանջող ոլորտ, ներառում է լեզվահոգեբանություն, հասարակագիտություն, միջպետական հարաբերություններ:
     Խորհրդային տարիներին Հայաստանը չուներ ինքնուրույն լեզվաքաղաքականության իրավունք, բնականաբար` նաև այն իրականացնող մարմին: Այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսին պետական լեզվաքաղաքականությունն է, ԽՍՀՄ-ում խիստ նպատակաուղղված էր և վերահսկվում էր թե’ կադրային, թե’ բովանդակային առումով: ՀՀ լեզվի պետական տեսչությունը ստեղծվեց համապետական մարմնի կարգավիճակով` համապատասխան գործառույթներով, առանց ավանդույթի ու մասնագետների` ժառանգություն ստանալով  լեզվամտածողությամբ պառակտված հանրություն: Թե որքան է կարևոր ազգի հոգեբանությունն առողջացնելն ու պետական-ազգային խնդիրների լուծմանը նպատակաուղղելը, պարզաբանման կարիք չունի: Հասարակության հոգեբանությունը 3 հիմնական շերտ ունի` ժառանգական, ուսումնադաստիարակչական, կենսակերպի: Երեքն էլ միավորվում, մի ամբողջություն են դառնում լեզվի միջոցով, որը հասարակության մերանն է ու պետության ոգու արարիչը:
    ԼԵԶՈՒՆ կենդանի է լեզվակիրներով, պաշտպանված` լեզվահամակարգով, գործունակ` լեզվաքաղաքականությամբ:
    Հայերենի համակարգը, փառք աստծո, անթերի է: Լեզվակիրներ պետք է ապահովի կրթահամակարգը: Չհաշված բազմաթիվ ու բազմաբնույթ շեղումները` Հայաստանի սովորողների ճնշող մեծամասնությունը հայախոս է: Իսկ լեզվաքաղաքականությունը կախվել է օդում և իր տեղը չի գտնում: Ո՞վ է մեղավոր: Նրա՞նք, ովքեր չհասկանալով լեզվի տեսչության դերը, կառույցն ամլացրին, խցկեցին կրթության նախարարության մեջ, թե՞ նրանք, ովքեր նեղ մասնագիտական խնդիրները չտարբերելով համապետականից, թշնամի դարձան իրենց զորացնողներին: Կամ գուցե նրա՞նք, ովքեր այսօր, երբ լեզվի տեսչության ղեկավար պետք է ընտրվի, աշխատում են հասարակական կարծիքն ապակողմնորոշել. շահարկումներով, բամբասանքով հոգեբանական ճնշում գործադրել, կառույցը զրկել արդյունավետ գործելու հնարավորությունից:
        Ճիշտն ու սխալը  հավերժական ուղեկիցներ են, շփոթելը հնարավոր է: Սրան ներում կա: Գիտակցված վնասարարությունն ու կեղծիքն է աններելի:
   Լեզվի տեսչությունունում կուտակված խնդիրների մի    մասն ընթացիկ` աշխատանքային է, մնացածը` արհեստածին: Կառավարման  համապետական մի մարմինը մյուսի մեջ ընդգրկելու քաղաքական կոպիտ սխալի հետևանքով գոյացել է լեզվի տեսչության կարգավիճակի և գործառույթների անհամապատասխանություն: Չհստակեցված` այդ իսկ պատճառով շահարկվող խնդիրներ են` «լեզվաքաղաքականության մասնագետ» հասկացության սահմանումը,  լեզվի տեսչության պետի հավակնորդներին առաջադրվող պահանջները:  
       Ակնհայտ է, որ տեսչության կարգավիճակը պետք է բարձրացվի, համապատասխանեցվի գործառույթներին, այլընտրանքն անընդունելի է: Բուհական համապատասխան կրթությամբ լեզվաքաղաքականության մասնագետ Հայաստանն առայժմ չունի: Պետական պատվեր չի ձևակերպվել, գործընթաց չի սկսվել: Սակայն տեսչությունը գործել է մեկ տասնամյակից ավելի և աշխատանքային փորձով ձևավորված կադրեր կան: Բովանդակազրկել, ձևայնացնել այս հարցը` շահարկման ամենակոպիտ տարբերակն է: Լեզվի տեսչության պետի լեզվաբանական կրթության մասին պնդումները անիմաստ են. լեզվի տեսչության գործը ոչ’ լեզվի ուսուցումն է, ոչ’ լեզվագիտական խնդիրների լուծումը, ոչ’ էլ նույնիսկ լեզվի կանոնարկումը: Լեզվի տեսչության գործառույթներն իրավական – վերահսկողական, կառավարման – հասարակագիտական բնույթի են` համապետական, նույնիսկ` համահայկական մակարդակի: Եզրակացությունը պարզ է` լեզվի տեսչության պետի պաշտոնը քաղաքական պետք է լինի: Բայց մեր քաղաքական խնդիրների ցանկում լեզվաքաղաքականությունը տեղ չի զբաղեցնում: Ներկայումս այս կառույցի ղեկավարի ընտրության  հարցը լուծվում է քաղաքացիական ծառայության համակարգում, որը կոչված չէ որոշելու, գնահատելու կադրերի քաղաքական խնդիրներ լուծելու կարողությունը: Սակայն բարձրագույն պաշտոնների կադրային քաղաքականությունն էլ զերծ չէ թերություններից: Տարօրինակն այն է, որ մեզանում քաղաքական պաշտոն ասելով հասկանում են քաղաքական ուժի տնօրինմանը հանձնվող պաշտոն` առանց սահմանափակումների: Քաղաքական ուժերն էլ մեկը մյուսից արտառոց որոշումներ են կայացնում: Հետևանքն ակնառու է…
       Լեզվի տեսչությունը նման է քավարանի: Այս կառույցում ապազգայինը, կեղծարարը, անդիմագիծը, անգրագետը աշխատել չի կարող, առավել ևս` ղեկավարել, էլ չենք խոսում քաղաքական պատրաստվածության մասին:

Նուրիս Բեժանյան՝
Լեզվի տեսչության
գլխավոր մասնագետ

ՏՐՆԴԵԶ          
Մ ի հ ր   Ա ս տ ծ ո   Տ ո ն ը

(հատված Արամ արքայից արքա
վիպերգությունից)

Միհրի տաճարի հրապարակում ցրտենի ծառի ճյուղերն են
       դարսած աջ ու ահյակով, տասնչորս
       ոտնաչափ շուրջ ու բարձրությամբ
Եվ հենց այդ ծառի ճյուղերի առատ զոհաբերությամբ
       սրբազան կրակը պիտի այրվի,
Պիտի բարձրանան բոցերը նրա ու հասնեն
       Միհրի կացարաններին, թարմ ուժ
       հաղորդեն,
Որ նոր զորությամբ ու հզորությամբ մի գարուն
       բացվի, ծաղկառա˜տ գարուն…
Ձմեռն է ժպտում և անամպ ու ջինջ արևոտ օր է
       պարգևում գարնան…
Հնչում է զուռնան, թմբուկն է թնդում, արձագանքվելով
       Արմանու երկրի սար ու ձորերում
Եվ ալիքվելով տիեզերքն ի վեր, գնում ճեմում է
       աստղածին աստղանց արահետներում,
Երբ ետ է գալիս, դառնում է շուրջպար, որի դոփ-դոփից
       գետինն է ցնցվում, երկինք ու գետին
       ցնցվում են ասես,
Կարծես դոփելով արահետներ են բացում նոր գարնան,
       ծաղկառատ գարնան գալուստի համար…
Պահի մեջ հանկարծ նվագն է լռում, պարն է դադարում
       ու խորհրդավոր մի լռություն է իջնում
       աշխարհին, հրապարակին:
Դանդաղ բացվում է քանդականկար դուռը տաճարի,
       տոնի հանդերձով, սպառազինված,
Մի զինվոր սրբազան կրակն է բերում, երկու ձեռքերով
       բռնած գլխից վեր:
Նրանից քիչ ետ երկու զինվորներ, նույնպես տոնական
       հանդերձ հագնված, սպառազինված,
Որպես պահապան ուղեկցորդներ են, ձեռքերը սրերի
       դաստակին դրած:
Մեծ քուրմն է նրանց ետևից գալիս, ապա տաճարի բոլոր
       քրմերը, տոնական հագած:
Շուրջպարը բացվում, ճամփա է տալիս, ապա խոնարհվում
       են սրբազան հրին ու այնպես խոնարհ
       աղոթք շշնջում:
Երկու ձեռքերով կրակը պահած իր գլխից վերև, դանդաղ,
       վեհ քայլով մոտենում է զինվորը
       ճյուղերի կույտին,
Ապա ձախ կողմից պտույտ է գործում կիտուկի շուրջը ու
       հետո, դեմքը դեպի արևելք ծունկի է գալիս
Եվ սպասում է մեծ քրմի խոսքին ու օրհնությանը,
       նրա աղոթքին:
ՈՒ խորհրդավոր այդ լռությունը մեծ քրմի թավ ու բամբ
       ձայնն է խախտում.
- Ով գերհզորդ, ով ցլին ծնկող, տիեզերական ուժ ու
       ներուժիդ խորին խոնարհում…
Այս երկրի վրա շարժվող ու անշարժ ամեն ինչի մեջ
       քո կրակը կա, կա նաև իմ մեջ:
Արդ քո կրակը զորացնելով, մեր կրակն էլ է զորանում
       մեր մեջ, կյանքի կրակը:
Ընդունիր խարույկն այս որպես մի համեստ
       զոհաբերություն քեզ պաշտողներից
Նրանցից, ովքեր փառաբանում են անունդ այսօր և
       հավիտյանս հավիտենից.
Ընդունիր կրակն ու ներուժը բոլոր կենդանիների, որոնք
       որպես զոհ կմատուցվեն քեզ.
Ճերմակ ձիերի, ճերմակ ցուլերի, ճերմակ խոյերի ներուժն
       այստեղից առաքվում է քեզ,
Որ հզորացած հազարապատիկ, դարձած հերկ ու բերք
       իջնի երկնքից,
Պահապան դառնա մարդ ու կենդանուն, հասունացնի
       բերքը դաշտերում,հասունացնի բերքն այգիներում…
Միհր գերհզոր, լուսապսակիդ ճառագումները թող
       լուսավորեն ճանապարհը մեր,
Ապա քո աջով, աջիդ զորությամբ առատությունը թող
       թագավորի Արմանու երկրում:
Արդ, փառավորվիր և հզորացիր զոհաբերության բյուր ու
       բյուրավոր այն խարույկներով,
Որոնք այրվում են Արմանու երկրի բոլոր շեներում ու
       քաղաքներում. Խորի˜ն խոնարհում…
ՈՒ բազում մարդիկ հրապարակում խոր խոնարհվեցին.
       զինվորը կրակը մոտեցրեց դարսած ճյուղերին:
Խարույկը վառվեց ու վերսկսվեց նվագը, ապա թնդաց
       շուրջպարը ավելի հզոր դոփ-դոփյուններով.
Կրակի գույնի հագուստ կապուստով հրեղեն պարն էր
       թեժանում այնտեղ,
Ինչպես խարույկն էր բորբոքվում կարմիր, կարմիր
       բոցերով, կայծկլտումներով
ՈՒ եթե  վերից նայելու լինենք, այս հողին իջած արև կթվա
       իր ոսկեկարմիր ճառագայթներով:
Փանդիռների, վիների նվագակցությամբ քրմերի աղոթքն էր
       ելնում վերև
ՈՒ տիեզերքի արահետներով հասնում էր Միհրին, կրակի
       տիրոջն ու տիրակալին,
Իսկ զոհաբերված կենդանիների արյունն էր քիչ-քիչ
       հեղվում բորբոքված այդ սուրբ կրակին:
Տաճարի բակի խարույկից մարդիկ մոմ էին վառում
       ու սուրբ կրակը հասցնում տները
Եվ խարույկները իրենց բակերի վառվում էին այդ
       օրհնած կրակով:
Նույն օրհնած հուրը վառվում էր նաև բոլոր տների
       ատրուշաններում:
Նորապսակները նոր ճյուղեր էին դնում կրակին ձախից աջ
       պտույտ գործելով շուրջն ու
Հեռանում էին հարգանքի տուրքի խոր խոնարհումով,
       ակնկալելով բեղուն սերընդաճ,
Նույն նպատակն էր հետապնդում կրակթռուկն ու մոխիրը
       իրար երես քսելը:
Ամուլ կանայք էլ ներքնազգեստի քղանցքներն էին խանձում
       կրակով, հղիանալու ակնկալիքով,
Իսկ հղի կանայք այդ սուրբ կրակի մոխիրը խառնում էին
       պաղ ջրին ու հետո խմում,
Որ ազատվելը դյուրին լիներ, չար աչքը հեռու լիներ
       այդ պահին…
Որդեծնության համար հարսնացուն կրակի վրայով թռչում
       էր թեթև և երեք անգամ…
Ով որ չէր երգում, ով որ չէր պարում, չէր թռչում այդ
       սուրբ հրի վրայով,
Ցորենից, գարուց, կորեկից, ոսպից, սիսեռից սարքած
       աղանձ էր ուտում,             
Զի աղանձով էր հյուրասիրությունն այդ օրն սկսվում:
Սրբազան կրակի մոխիրը պահում, հետո շաղ էին
       տալիս դաշտերում,
Որպեսզի պաշտպանված համարվեր բերքը կարկըտից,
       հեղեղից, որդ ու թրթուրից:
Դա սուրբ մոխիր էր. դրանով խաչ էին անում ճակատին,
       գոմի երդիկից շաղ տալիս ներքև,
Որ առատ լինի կենդանիների տված մթերքը ու փորձանք
       չգա կենդանիներին:
Հետո մոխիրը շաղ էին տալիս թռչնանոցներում, որ
       թռչունները պահպանված լինեն,
Երեխաներն էլ հավերը գրկած պտտվում էին այդ
       մոխիրի շուրջ… 
Հանդես էր ամբողջ Արմանու երկրում, Միհրի հանդեսն էր,
       կրակի հանդես:   

ՄԱՆՈւ՝
Ռոբերտ Մանուկյան     
   

2004 ԹՎԱԿԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՆ՝ ԸՍՏ Հ Ա Յ Ո Ց   Տ Ա Ր Ե Ց ՈՒ Յ Ց Ի

     Ամանորի կապակցությամբ ամենուրեք շրջանառության մեջ էր դրվել այն դրույթը, թե արեւելյան տարեցույցով 2004 թվականը Կապիկի տարի է, հետեւաբար, համերկրային ու տեղային երեւույթները ենթարկվելու են այս տարվա օրինաչափություններին: Նույնիսկ արվում էին քաղաքական բնույթի կանխատեսումներ ու անթաքույց «խորհուրդ» էր տրվում պետական երեւելի այրերին՝ այս տարվա իրենց գործողությունները համապատասխանեցնել Կապիկի տարվա բնույթին: Թե իրականում ինչ նպատակ ունեն նման կանխատե-  սումները, գաղտնիք չէ: Դրանց միջոցով «աշխարհի» տերերը փորձում են երկրների հասարակական-քաղաքական գործընթացներն ուղղորդել իրենց ցանկալի ընդհանուր աշխարհաքաղաքական ուղղությամբ՝  հասարակական գիտակցությունը մանիպուլացնելով ու նախապատրաստելով դրան:
       Սակայն եւ խիստ մտահոգիչ է, որ մեր հասարակությու-   նը, անտեղյակ լինելով ազգային-ավանդական տարեցույցի գոյությանը, անվերապահ ընդունում է արեւելյան տարեցույցը: Իսկ իրազեկ ու կոչված մարմիններն էլ (որոնց թվում՝ Հայ եկեղեցին) պատշաճ աշխատանք չեն տանում ազգային տարեցույցը շրջանառության մեջ դնելու համար: Մինչդեռ հայտնի է, որ դեռ միջնադարից եվրոպական ժողովուրդների ու մեր տարեցույցներում (այդ թվում՝ Հայ եկեղեցու տոնացույցում) ընդունված էր տարվա «տանուտերի» գործածությունը, որը գալիս է նախաքրիստոնեական ժամանակներից եւ արմատներն էլ թաքնված են աղթարական (աստղաբաշխական) հնագույն համակարգերում:
    * * *
      Արեւելյան տարեցույցի հիմքը չինական հնագույն տա-   րեցույցն է, որը յուրացրել են կորեացիները, ճապոնացիներն ու մոնղոլները: Չինական տարեցույցը 60-ամյա պարբերաշրջան է, որի «երկնային» ճյուղերը տասն են ու ներկայացնում են բնության հինգ տարրերը (ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը)՝ յուրաքանչյուրը երկուական նշանով, իսկ «երկրային» ճյուղերը տասներկուսն են, որոնք ներկայացնում են չինական հնագույն կենդանակերպի կենդանիներին (Մուկ. Կով, Վագր, Նապաստակ, Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Հավ, Շուն, Խոզ)1: Պարբերաշրջանի յուրաքանչյուր տարի երկնային ու երկրային ճյուղերի օրինաչափ զուգադրություն է՝ համապատասխան բնության տարրի ու կենդանու բնույթի նմանությամբ: Պարբերաշրջանը սկսվում է «Մկան ու Ծառի (Ցզյա նշանի)» տարով եւ ավարտվում է «Խոզի ու Ջրի (Գույ նշանի)» տարով:
    Մեր ժամանակներում 60-ամյա պարբերաշրջանը վերսկսվել է 1984թ. և չինական տարեցույցով 2004թ. «Կապիկի ու Ծառի (Ցզյա նշանի)» տարի է (տես. տարվա «կապիկը իր տարերքում է» խորհուրդը): Փաստորեն շրջանառվում է չինական տարեցույցի պարզեցված տարբերակը, որը տասներկուամյա պարբերաշրջան է ու նման է չինացիներից փոխառնված մոնղոլական տարեցույցին:
    Առաջին հայացքից կարծվում է, թե այս խորհրդավոր տարեցույցը կարող է համընդհանուր (ունիվերսալ) նշանակություն ունենալ՝ կիրառելի լինելով բոլոր ազգերի ու երկրների համար: Սակայն այդպես չէ: Տարեցույցը ձեւավորվում է որեւէ մշակութաստեղծ ազգի կամ քաղաքակրթության միջավայրում, եւ առանձնահատկություններն էլ պայմանավորված են տարածքի աշխարհագրական  գործոններով, ազգային աշխարհընկալումով ու մասամբ՝ աստղալից երկնքի  պատկերացումներով:
       Հետեւաբար, արեւելյան տոնացույցը չի կարող կիրառելի լինել հայոց համար հետեւյալ պատճառներով:
1. Այն ձեւավորվել է աշխարհագրա-քաղաքակրթական Արեւելքում մշակութաստեղծ Չին ազգի միջավայրում: Մինչդեռ Հայոց աշխարհն ու Հայ ազգը աշխարհագրա-քաղաքակրթական Կենտրոնում է:
2. Չինական տարեցույցի երկնային ճյուղերը ներկայացնում են բնության հինգ տարրերը՝ ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը, սակայն բնության տարրերի հին եվրոպական, առաջավորասիական հնգատարր համակարգը կազմում են հուրը, օդը, ջուրը, հողը, եթերը:  Ավելին, որոշ նյութեր հիմք են տալիս կարծելու, որ հնում հայոց մոտ կիրառության մեջ է եղել ութատարր համակարգը՝ հուրը, օդը, ջուրը, հողը, եթերը, քարը, մետաղը, փայտը:
3. Չինական տարեցույցի երկրային ճյուղերը ներկայացնում են չինական հնագույն կենդանակերպը, որը մի շարք առումներով տարբեր է մեզանում հնուց գործածվող կենդանակերպից: Մեր ավանդական (ներկայումս հանրահայտ) կենդանակերպը ներկայացնում են արեգակի տասներկու աստղատները, որոնցում արեգակը գտնվում է երկնակամարով իր տարեկան թվացյալ (արեւմուտքից-արեւելք) շարժման ընթացքում: Դրանք են՝ Խոյը, Ցուլը, Երկվորյակը, Խեցգետինը, Առյուծը, Կույսը, Կշեռքը, Կարիճը, Աղեղնավորը, Այծեղջյուրը, Ջրհոսը, Ձկները: Այսպիսով.
ա) Ի տարբերություն չինականի, մեր կենդանակերպում, բացի կենդանական անվամբ աստղատներից, առկա են նաեւ այլ անվամբ աստղատներ, որոնք են՝ Երկվորյակը, Կույսը, Կշեռքը, Աղեղնավորը, Ջրհոսը2:
բ) Չինական կենդանակերպի կենդանիները հիմնականում բացակայում են մերում, որոնք են Մուկը, Նապաստակը, Վիշապը, Ձին, Կապիկը, Հավը, Շունը, Խոզը: Ընդ որում, հայոց բնաշխարհում կապիկ չկա ու երբեւիցե չի էլ եղելը: Մինչդեռ արեւելքում ու Չինաստանում կապիկը պաշտելի կենդանի է եւ ավանդազրույցների համաձայն՝ չինական երեւելի տոհմերից մեկի նախահայրն (տոտեմն) է:
    Ավանդական աղթարքում (աստղային քարտեզում) Վի- շապ անվամբ է կոչվում հյուսիսային բեւեռամերձ համաստեղություններից մեկը, որում ժամանակ առ ժամանակ գտնվում է երկնակամարի պտույտի հյուսիսային կենտրոնը:
գ) Չինականի որոշ կենդանիներ նման են մեր կենդանակերպի կերպարներին. Ոչխարը՝ Խոյին, Կովը՝ Ցուլին, Վագրը՝ Առյուծին (երկուսն էլ տարբեր բնատարածքների հզոր կատվազգիներն են), Ձին՝ Աղեղնավորին (Աղեղնավորը երբեմն պատկերվում է մարդաձիու տեսքով), Օձը՝ Օձակալին (տես. իր տեղում): Սակայն դրանք միայն ձեւական նմանություններ են: Այսպես, եթե ոչխարի մոտ ընդգծվում է հեզությունը, ապա խոյի մոտ՝ առաջնորդությունը, եթե կովի մոտ ընդգծվում է բարությունը, ապա ցուլի մոտ՝ բեղմնավորությունը, կամ եթե վագրի մոտ ընդգծվում է ուժավորությունը, ապա առյուծի մոտ՝ նաեւ «արքայական» իրավունքը:  Նույնիսկ ճապոնացիների մոտ Մուկը վերանվանվեց Առնետ, Ոչխարը՝ Այծ (մերում Այծի համարժեքը Այծեղջյուրն է), Խոզը՝ Վարազ, ազգային վարքի յուրահատկություններից ելնելով:
դ) Չինական կենդանակերպը (նաեւ՝ պարբերաշրջանը) գլխավորում է Մուկը, իսկ մեր ավանդականը՝ Խոյը:
4. Չինական հին օրացույցը էապես տարբերվում է մեր ու հին ժողովուրդների հայտնի օրացույցներից, որում տարին բաղկացած է բնական երեւույթներով պայմանավորված 24 տարեմասից: Տարբեր են նաեւ տարվա եղանակների սկիզբները. գարնանամուտը (նաեւ՝ տարեմուտը) համընկնում է փետրվարի 5-ին, ամառնամուտը՝ մայիսի 7-ին, աշնանամուտը՝ օգոստոսի 9-ին, ձմեռնամուտը՝ նոյեմբերի 8-ին: Մինչդեռ հին հայոց (նաեւ՝ եկեղեցական) օրացույցում տարվա եղանակների սկիզբ են համարվել օրահավասարներն (ներկայիս մարտի 21-ն եւ սեպտեմբերի 23-ը) ու արեւադարձերը (հունիսի եւ դեկտեմբերի 22-ը):
       Այսպիսով, տեսնում ենք, որ արեւելյան տարեցույցի կազմավորման գործոնները տարբեր են մերից, ուստի արեւելյան տարեցույցի խորհուրդները չեն բխում հայոց աշխարհի խորհրդավորությունից:
                                        * * *
      Ինչպես ասվել է մեր ավանդական (ներկայումս հանրահայտ) կենդանակերպը ներկայացնում են արեգակի տասներկու աստղատները:
       Ընդունված է, որ նախնական կենդանակերպում, երբ սկսվել է արեգակի շարժումը երկնակամարով, յուրաքանչյուր աստղատնում արեգակի գտնվելու տեւողությունը հավասար էր եւ կազմում էր երեսուն օր: Հինգ «ավելյաց» օրերը, հավանաբար, աստղատներից դուրս են եղել եւ կոչվել են «արարչական» օրեր: Ներկայումս աստղատներում արեգակի գտնվելու տեւողությունը տարբեր է:
    Ընդունված է նաեւ, որ կենդանակերպի աստղատները պայմանավորում են դարաշրջանների բնույթը: Դա  նշանավորվում է գարնանային օրահավասարը (բնական տարեմուտը) որեւէ աստղատան մեջ լինելով, որը տեղաշարժվում է կենդանաշրջանում արեգակի տարեկան շարժմանը հակառակ: Կենդանակերպի աստղատներին հաջորդաբար վերագրվում է արական ու իգական բնույթ, նրանք կապվում են բնության չորս տարրերի, մետաղների, ակնաքարերի, ծառերի ու ծաղիկների եւ այլնի հետ:
        Հանրահայտ է կենդանակերպի աստղատների կապը նրանց ներքո ծնվածների խառնվածքի (ոչ թե՝ բնավորության), բնածին նախասիրությունների, վարքի հետ: Աստղատները լինում են բարետու կամ թշվառատու, որի համար էլ մարդիկ կյանքում լինում են բարեբախտ կամ վատաբախտ:
        Հայոց դիցաբանությունում կենդանաշրջանը նույնանում է Բախտի անիվի հետ, որը տնօրինում է Միհրը: Ընդ որում, բախտ ասելով հասկացվում է ունեւորությունն ու ընտանեկան հաջողությունը: Բախտը տարբերվում է ճակատագրից՝ կյանքի նախորոշված տեւողությունից, որը տնօրինում է Տիրը:
       Այսօր թերթերն ու ամսագրերը հեղեղված են բազում, ի- րար հակասող հորոսկոպներով, որոնցում նույնիսկ մարդու ամենօրյա գործելակերպն ու փոխհարաբերություններն են կանխորոշվում: Եվ շատերն էլ դրանցով մարդկանց մասին անիրական՝ «վիրտուալ» կարծիք են ձեւավորում: Մինչդեռ մարդու ազգությունը, տոհմա-ժառանգական հատկանիշները, կամքն ու անցած կյանքի ուղին են ձեւավորում նրա բնավորությունը ու հնարավորություն տալիս տեր կանգնելու տրված բախտին: Սակայն շատերը տեղյակ էլ չեն, որ կենդանաշրջանի աստղատները հանդիսանում են այս կամ այն տարվա «տանուտերը», որի բնույթն էլ պայմանավորում է այդ տարվա խորհուրդները:
        Տարվա տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր տասներկու տարի հետո: Տվյալ տարվա տանուտերը գտնելու համար պետք է ներկա թվականից հանել չորս ու բաժանել տասներկուսի վրա: Բաժանումից ստացված մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Օրինակ, եթե մնացորդը մեկ է ստացվում, տարվա տանուտերը Խոյն է, եթե մնացորդը յոթ է, ապա տանուտերը Կշեռքն է, իսկ եթե մնացորդ չկա, ապա տարվա տանուտերը Ձկներն են:
     Ուրեմն, հայոց ավանդական տարեցույցով 2004թ. տա-  նուտերը Կարիճն է:
* * *
     Մեզանում հայոց ավանդական տարեցույցի գործածության նպատակահարմարությունը հիմնավորվում է հետեւյալ պատճառներով.
ա) Ըստ հեղինակավոր կարծիքների՝ մեզանում գործածվող կենդանաշրջանը կազմավորվել է հենց Հայոց լեռնաշխարհում, որի աշխարհագրական լայնությունը, բարձրությունը բարենպաստ են եղել աստղալից երկնքի համապատասխան դիտարկումների համար (վկա ժայռապատկերներն ու վաղ շրջանի աստղադիտարանները՝ Մեծամորը, Քարահունչը):
բ) Կենդանակերպի բոլոր կենդանիներն էլ պատկանում են մեր բնաշխարհին: Թերեւս վիճելի է առյուծը, որը ներկայումս բացակայում է, սակայն հնում եղել է մեր աշխարհում. օրինակ, ըստ Շիրակացու «Աշխարհացույց»-ի՝ Առյուծը Ծոփքի հիմնական գազանն է: Միաժամանակ, դրանք հայոց պաշտամունքային ու դիցերի հովանավորյալ կենդանիներ (տոտեմներ) են:
գ) Իսկ կենդանակերպի այլ անվամբ աստղատները բնորոշում են Հայոց աշխարհը: Աղեղնավորը հիշեցնում է աղեղնաձիգ Հայկին, Ջրհոսը՝ Եփրատի ու Տիգրիսի ակունքները, Կշեռքը՝ Միհրի մարդկանց բարի ու չար գործերի չափիչը, Երկվորյակը՝ էպոսի երկվորյակներ Սանասար-Բաղդասարին:
դ) Ինչպես ասվել է, հնում մեզանում (նաեւ՝ եկեղեցական օրացույցում) տարվա եղանակների սկիզբ են դիտվել օրահավասարներն ու արեւադարձերը, որոնք նախնական կենդանաշրջանում համընկնել են արեգակի աստղատների սկզբի հետ. գարնանամուտը՝ Խոյի, ամառնամուտը՝ Խեցգետնի, աշնանամուտը՝ Կշեռքի, ձմեռնամուտը՝ Այծեղջյուրի սկզբին: Հետեւաբար, մյուս աստղատների սկզբի հետ են համընկնել հայոց հին օրացույցի ամսեմուտները: Ասվում է նաեւ, որ աստղատների անվանումն ու բնույթը համարժեք են բնության վրա արեգակի տվյալ աստղատնում գտնվելու ժամանակվա (նույնը՝ ամսվա) ներգործությանը: Այսինքն, նախնական կենդանաշրջանում հայոց հին օրացույցի ամիսներն ու արեգակնային աստղատները համընկնել են:
    Իսկ մեզանում արեւելյան տարեցույցի գործածության աննպատակահարմարությունը հիմնավորվում է նաեւ մի պարզ պատճառով. հայոց ազգային-ավանդական ու արեւելյան տարեցույցները համադրելի չեն: Դա նշանակում է, որ Կարիճի տարվա խորհուրդները համարժեք չեն Կապիկի տարվա խորհուրդներին, քանի որ կապիկն ու կարիճը տարաբնույթ կենդանիներ են: Կամ անցյալ տարվա տանուտերը Կշեռքն էր, իսկ արեւելյան տարեցույցով Ոչխարի տարի էր:

* * *
   Այժմ ներկայացնենք Կարիճի աստղատան հիմնական բնութագրերն ու նրանից տնօրինվող տարվա որոշ խորհուրդները:
1. Նախնական կենդանաշրջանում արեգակը Կարիճի համաստեղությունում գտնվել է ներկայիս օրացույցով հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 15-ը (եթե հաշվի առնենք, որ Խոյի սկիզբը մարտի 21-ն էր ու աստղատների տեւողությունն էլ 30 օր էր): Այս առումով կան այլ կարծիքներ եւս. օրինակ, վերոնշյալ տեւողությունը համարվում է հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 17-ը կամ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 20-ը: Ընդհանուր առմամբ ասվում է, որ ներկայումս արեգակը Կարիճի համաստեղությունում գտնվում է նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 18-ը: Սակայն իրականում արեգակը Կարիճի համաստեղությունում գտնվում է միայն 8 օր՝ նոյեմբերի 23-ից նոյեմբերի 30-ը: Նրան վերագրվող մնացած 18 օրերը՝ դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 18-ը, արեգակը գտնվում է Օձակրի (Օձակալի) համաստեղությունում, որի մասին համարյա չի հիշատակվում (միգուցե, նրա համար, որ այս դեպքում աստղատների քանակը դառնում է 13, որն անհաջող թիվ է համարվում):
2. Օձակրի աստղատունը մեզանում պատկերվում է որպես հսկա՝ ձեռքերում բռնած վիթխարի վիշապ օձ, ու ձախ ոտքն էլ Կարիճի գլխավերեւում: Ըստ հունական դիցաբանության, սա ներկայացնում է հրաշագործ բժիշկ Ասկուլապին, որը կարողանում էր մարդկանց հարություն տալ, որի համար էր Զեւսից շանթասպան եղավ (օձը եւս խորհրդանշում է բժշկությունը): Նրա համարժեքը ավանդազրույցներից հայտնի Լոխման բժիշկն է: Իսկ ըստ հայոց դիցազրույցների՝ Համասփյուռ կոչված դիցական ծաղիկը, որ գտնողներին կյանք (իմա՝ հարություն) ու անմահություն է պարգեւում, պահպանում է արքայիկ՝ Շահմար, խորհրդավոր օձը: Ամեն դեպքում պարզ է, որ Օձակալ հերոսը օձաբնույթ դիցական էակ կամ դյուցազուն է, որի հովանավորյալ կամ օգնական կենդանին անմահության ծաղկի պահապան արքայիկ օձն է: Կարծիք կա, որ Օձակրի աստղատունը ներկայացրել է նախնական կենդանաշրջանն ու հետագայում իր տեղը մասամբ զիջել է Կարիճին:
3. Կարիճի աստղատան համար ասվում է, որ այն խորհրդանշում է «չարը»՝ աշխարհի նախնական ներդաշնակ կարգի խախտումը, աշխարհի «չարացումը», որն իր նշանավորումն է տվել նաեւ աստղային երկնքում՝ նախնական կենդանաշրջանի խախտմամբ: Այս միտքը լրացնում են մի քանի հանգամանքներ:
ա) Ըստ հայոց ավանդազրույցի՝ Աստված կարիճ չի ստեղծել, սրանք հետո են գոյացել դավաճանների ու ազգուրացների գերեզմաններից (այլ տարբերակով՝  սատանայի թույնից):
բ) Քրիստոնեական թաքնատեսական ավանդույթներում Կարիճի աստղատունը զուգորդվում է Քրիստոսին մատնող աշակերտի՝ Հուդայի հետ3: Եվ ընդհանրապես Քրիստոսի տասներկու աշակերտները զուգորդվում են արեգակի աստղատների հետ. օրինակ՝ Թովմասը Երկվորյակի (վերջինս աչքի էր ընկնում երկմիտ, թերահավատ վարքով), Պետրոսը՝ Խոյի (աշակերտներից առաջինն ու գլխավորն էր, ինչպես աստղատների շարքում Խոյը), Որոտման որդիներ Հակոբն ու Հովհաննեսը՝ Աղեղնավորի (կայծակ-որոտի հետ առնչվող աստղատուն է) ու Ձկների (հին միջագետքյան դիցաբանությունում ձկնակերպ դիցական էակը Օհանես է անվանվում) հետ:
գ) Աստղալից երկնքի պատկերասրահում երեւում է ոչ միայն Վահագնի հայտնի վիշապամարտը, այլեւ՝ Օձակալ դյուցազնի տիեզերական մարտը Կարիճի դեմ: Այդ մասին է խոսում հսկայի ոտքը կարիճի գլխավերեւում գտնվելը. կարծես թե, ուզում է նրան ոտքով տրորել, ինչպես՝ Վահագնը վիշապի գլուխը: Ի դեպ, Աղեղնավոր աստղատան խորհրդապատկեր մարդաձիու նետ ու աղեղն ուղղված է Կարիճի վրա:
դ) Արեգակի աստղատների փոփոխությունը (12-ից՝ 13) խորհրդանշվել է հայոց մաշտոցյան այբուբենում՝ հանձինս տառաքանակի փոփոխության (36-ից՝ 39). առաջին դեպքում առկա է 36=3×12, իսկ երկրորդ դեպքում՝ 39=3×13 խորհուրդը: Ըստ շատերի՝ սա նշանավորում է հայերենի աղավաղումն ու օտարացումը (ըստ մեզ, որոշակիորեն վիճելի է):
4. Կարիճի աստղատան մասին ասվում է.
ա) Այն ջրային՝ ցուրտ ու խոնավ է, մաղասոտ (սառնարյուն) է, հյուսիսային, գիշերային, իգական է, սեւեռուն, ուղիղ եւ անհամ է (ըստ մեզ, սա վերաբերում է նաեւ նրա ներքո ծնվածների խառնվածքին):
բ) Կարիճը Վահագնի խորհրդանշական մոլորակի՝ Հրատի տներից է, որը, միգուցե, նշանակում է «վիշապացած» ազգուրաց-դավաճաններին Վահագնի պատժող-մեռցնող գործառույթը: Կարիճի առաջին տասնապետը Հրատն է, երկրորդ՝ Արեգակը, երրորդը՝ Լուսաբերը (միգուցե, սա վերաբերում է նաեւ Կարիճի տարվա քառամսյակներին):
գ) Կարիճը գերիշխում է Իտալիային, այլ կարծիքով՝ Արաբիային (ըստ մեզ, սա նշանակում է այս երկրների դերակատարության ակտիվացում աշխարհում Կարիճի տարում):
դ) Մարդու մարմնամասերից այն իշխում է մարդու սեռական անդամներին (սա նշանակում է, որ Կարիճի տարում հատկապես պետք է խնամք տանել այս մարմնամասի համար):
ե) Նրա ժամին ծնվողը չարախոհ ու մեղսագործ է լինում եւ կարիճի նման՝ մարդասպան, որ մշտապես պատրաստ է կծելու: Այն ունի ծնելականություն ու խոժոռություն: Կարծվում է, որ այս աստղատունը թշվառատու է (նրա ժամին ծնվողը թշվառաբախտ է լինում): Կարիճը (իմա՝ նրա ժամին ծնվողը) կատարյալ սիրելի ու բարեկամ է Խեցգետնին եւ ավելի քիչ՝ Ձկներին, անկատար սիրելի ու բարեկամ է Կույսին եւ ավելի քիչ՝ Այծեղջյուրին, անկատար թշնամի ու ատելի է Առյուծին եւ ավելի քիչ՝ Ջրհոսին, կատարյալ թշնամի ու ատելի է Ցուլին: Մեր կարծիքով, նման որակումներն, ավելի ընդհանրական, վերաբերում են նաեւ Կարիճի տարվա ծնունդներին:
զ) Բնության վրա արեգակի այս աստղատնում գտնվելու ժամանակվա ներգործության մասին ասվում է, որ ինչպես կարիճը մարմնի վերջում խայթող պոչ ունի, այնպես էլ արեգակը հասնելով աստղատան վերջին, հանկարծակի ձյունաբերություն է լինում ու կարիճի խայթոցի նման մարդկանց ձեռ ու ոտից մրսեցնում, կսկծացնում ու հիվանդացնում է, մնացած պտուղներն էլ ապականում ու փտեցնում է: Հասարակական կյանքում սա նշանակում է, որ Կարիճի տարվա վերջին սպասվում են անսպասելի, կտրուկ դեպքեր, որոնք մեծ վնաս կըհասցնեն համերկրային կյանքի բնականոն ընթացքին:
է) Կարիճի աստղատան e հայտնի խորհրդանշանին, որպես նշանագիր, նման է հայոց այբուբենի «Ղ» տառը, որը հիշեցնում է կարիճի կոր պոչն ու մի չանչը (հավանաբար, ծպտված պատկերագիր է): Ի դեպ, «Ղ» տառի լրանունը «Ղատ» է, որի տառերի մեջ միակ «ատ» վերջավորությունը նշանակում է հատել, զատել, (տես. կիսատ, կռնատ, ատել բառերը, նաեւ` զուտ-սուտ բառանմանությունը):
ը) 2004 թվականի համարժեք տառային նշանակությունը ՍԴ է (Ս-ն 2000-ն է, Դ-ն` 4-ը): Նշված բաղաձայներով կազմվում են հուդայա-քրիստոնեության սատանայապետի Սադայել, սադիզմի հիմնադրի Սադ, անբարոյականության օջախ Սոդոմ քաղաքի անունների սկզբնամասը: Իսկ, օրինակ, հայերենում առկա է «սադրել» բառը (նշանակում է՝ դրդել վատ բան անելու):
5. Հայտնի է, որ հնում Հայոց լեռնաշխարհը համարվել է Արեւի երկիր-կացարան: Ուշագրավ է, որ արեգակի աստղատների ու հայոց բուն երկրամասերի քանակները նույնն են4: Ուստի ենթադրելի է, որ արեգակի աստղատները զուգորդվում են հայոց բուն երկրամասերին: Այս առումով գտնում ենք, որ Կարիճի աստղատանը զուգորդվում է Կորճայքը՝ Կորդվաց աշխարհը (տես. «Կորճայք» ու «կարիճ» բառերի նմանությունը): Գաղտնիք չէ, որ Կորճայքի անբաժան մաս կազմող Կորդվաց լեռները կարեւոր դեր են ունեցել հայոց պատմության մեջ՝ որպես մի տարածք, որտեղից, մերթ ընդ մերթ, Հայոց աշխարհ մուտք են գործել օտար ցեղեր ու ազգեր (ինչպես՝ Կարիճը նախնական կենդանաշրջան), բնակություն հաստատել եւ, չարաշահելով հայոց բարյացակամությունը, վտանգել են մեր գոյությունը: Այսպես.
ա) Հիմնավոր պնդումների համաձայն համաշխարհային կոչվող (իրականում՝ միջագետքյան) ջրհեղեղի ժամանակ (մ.թ. ա. 5-րդ հազարամյակ) Քսիսութրոս-Նոյի տապանը հանգրվանել է Կորդվաց լեռների Արարադ-Քարդու լեռան վրա, այլ ոչ թե՝ Արարատ-Մասիս լեռան վրա, ինչպես ընդունված է: Դրանից հետո Նոյ-Քսիսութրոսն ու սերունդները, որոնց թվում՝ եւ եբրայեցիները, հյուրընկալվել ու բնակվել են Հայոց աշխարհում: Ուշագրավ է, որ Արարադ լեռան այլ, օտարահունչ «Ջուդի» անվանումը համահունչ է Քրիստոսին մատնող եւ Կարիճի հետ զուգադրվող աշակերտի Հուդա եւ սրանից ածանցվող եբրայեցիներին բնորոշող «ջհուդ» անվանը5: Ի դեպ, Կարիճի նշանագրին նման «Ղ» տառահնչյունը եբրայեցիներին բնորոշող հնչյուն է6: Իսկ հայ-ջհուդ դարակազմիկ հակամարտության մասին վկայում են, թեկուզ, հայոց հեքիաթները, որոնցում ջհուդը խիստ բացասական կերպար է: Այդ մասին վկայում է նաեւ էպոսը, որում ջհուդը ներկայանում է եւ որպես Ձենով Օհանի կին Սառյե (վերջինս եբրայական էպոնիմ՝ Աբրահամի կնոջ, անունն է), որը փորձում է կենակցել Փոքր Մհերի կամ Դավթի) հետ, եւ որպես խաբեբա պառավ, որը փորձում է, Փոքր Մհերի նեղ վիճակից օգտվելով, իր աղջկան ամուսնացնել նրա հետ:
բ) Ըստ հեղինակավոր կարծիքների՝ քրդերը մարերի հետնորդներն են, որոնք այդպես են կոչվել ավելի ուշ դարերում Կորդվաց աշխարհի անունից (տես. «քուրդ» եւ «Կորդուք» բառերի նմանությունը), ուր ներթափանցելով՝ ձեռք էին բերել տարածքային ազգանվանում, ինչպես թուրք-թաթարները՝ Ատրպատականում: Տիգրան Հայկազյանից գերված ու Մասիսի ստորոտին բնակեցված մարերին՝ Մուրացյան տոհմին, անվանում էին «վիշապազուն», քանի որ նրանք վիշապ էին պաշտում («մար» նշանակում է՝ օձ, օձավիշապ): Միգուցե, սրանում դեր ունի հայոց դիցա-կրոնական ավելի վաղ ազդեցությունը մարերի վրա, քանի որ Կորդվաց ու Զագրոշի հրաբխային ծագմամբ լեռները, որոնց հարում է Մարաստանը, մեզանում հայտնի էին որպես «վիշապալեռներ» (դիցաբանությունում վիշապը խորհրդանշում է հրաբուխը): Իսկ վիշապ-մար ավելի ուշ շրջանի նույնացման առումով կարծվում է, որ Տիգրան Հայկազյանի որդի Վահագնի առասպելական կռիվը վիշապների հետ եւ նրանց հաղթելը, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ կռիվ ու հաղթանակ մարերի դեմ: Արտավազդ Ա-ի մասին առասպելը ասում է, որ նրան որսի ժամանակ առեւանգել ու բանտարկել էին վիշապները: Դա կարող է նշանակել, որ նա դավադրության զոհ էր դարձել, որի կտարողները Մասիսի մթին այրերում թաքնված մարերն էին. հայտնի է, որ Արտավազդը ի չիք դարձրեց Մուրացյան տոհմից սպասվող ներքին մեծ վտանգը:
6. Ինչպես ասվել է, ըստ ոմանց, Կարիճի աստղատունը գերիշխում է Արաբիային: Այսինք, ենթադրելի է այս երկրի խորհրդավոր առնչությունը մեր աշխարհի հետ՝ չհաշված միջնադարյան արաբական արշավանքները: Այս առումով խորհրդավոր է էպոսում Հայոց երկրի առաջին զավթիչի «խալիֆ» (արաբական-իսլամական նվաճողների) անունը: Ավելի խորհրդավորը այն է, որ հայոց հետ դարակազմիկ հակամարտության մեջ եղած սեմական ազգերի նախահայրենիքը շատերի կարծիքով համարվում է Արաբական թերակղզին: Ասվել է նաեւ, որ Կարիճի աստղատունը գերիշխում է Իտալիային, մի երկիր, որի վրա գոյացած գերտերությունների՝ հռոմա-բյուզանդական կայսրության, կաթոլիկ կրոնապետության միջամտությունը հայոց ու տարածաշրջանի գործերին խախտել է սրանցում հավասարակշռությունը. վկա՝ հայոց մեջ դիցապաշտության ու վաղ քրիստոնեության հակադրությունը, քրիստոնեության դավանաբանական՝ միաբնակ-երկբնակ վեճերը, պարսկա-հռոմեական պառակտիչ կողմնորոշումները, տարածաշրջանի արիական երկրների (Հայք, Վիրք, Աղվանք, Պարսկաստան եւ այլն) ներսում կրոնա-քաղաքակրթական երկպառակությունները:
7. Մեզանում պահպանվել են «Հայգուշակ»-ներ, որոնցում կան գուշակություններ տարվա այս կամ այն տանուտերի դեպքում տարվա եղանակների բնույթի, բերքի, հիվանդությունների, աշխարհիկ երեւույթների եւ այլնի վերաբերյալ: Ընդ որում, դրանցում որոշ երկրների հիշատակումը՝ Պարսից, Հնդկաց երկրներ, Հռոմ, Բաբելոն, Ասորիք, հուշում են գուշակությունների հնությունն առնվազն երկու-երեք հազարամյակ:
* * *
        Այսպիսով, ներկայացվեց մեր կյանքում հայոց ազգային-ավանդական տարեցույցի կիրառության անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Հասարակական-քաղաքական ոլորտում մեզ համար 2004թ.՝ Կարիճի տարվա, կարեւորագույն խորհուրդներն են.
ա) պատրաստ լինել Կարիճի խայթոցին՝ անսպասելի, կտրուկ ու վնասակար զարգացումներին (մասնավորապես, իշխանափոխության, Արցախի վերաբերյալ հարցերում), որոնց հետեւանքը կլինի հավասարակշռության խախտումը (տես. Կշեռք-Կարիճ անցումը), օտար «չար» գործոնների նշանակալից ներթափանցումը հայոց իրականություն,
բ) դիմակայել դրանց քաղաքական իմաստությամբ ու նպատակասլաց, նշանառու գործողություններով, ինչպես աստղալից երկնքում Օձակալ դյուցազունն է դիմակայում Կարիճին (դիցաբանությունում օձը խորհրդանշում է իմաստությունն ու խոհեմությունը) եւ Աղեղնավոր մարդաձին է լարել նետ ու աղեղը (մարդաձին նմանեցվում է հայոց հռչակավոր «այրուձի»-ին):
Վարդան Լալայան

1- Երկնային ճյուղերի զույգ նշանները չեն մեկնաբանված գիտահանրամատչելի գրականության մեջ: Մյուս կողմից, թվում է, թե բնության հինգ տարրերը իրականում պետք է ներկայացնեին երկրային, իսկ կենդանակերպի նշանները՝ երկնային ճյուղերը:
2 – Կարծիք կա, որ հնում մեր աստղաշրջանի այլ անվամբ աստղատները եւս կոչվել են կենդանիների անուններով, որի համար էլ այն «կենդանակերպ» կամ «կենդանաշրջան» է հորջորջվել:
3 – Այլ կարծիքն էլ կա, որ Հուդան Քրիստոսի ամենահավատարիմ ու անձնազոհ աշակերտն էր, որի համար էլ Քրիստոսը, որի կյանքի ուղին, նախորոշված էր, խորհրդավոր ընթրիքի ժամանակ կանխամտածված նրան ընտրեց իրեն մատնելու համար:
4 – «Աշխարհացույց»-ում ասվում է, որ հայոց երկրամասերը տասնհինգն են, որոնցից Փայտակարանը լեռնաշխարհից դուրս է: Կարծվում է, որ այդպիսին է նաեւ Պարսկահայքը, Մոկքն էլ բնաշխարհագրորեն Տարոնի մասն է կազմում:
5 – Հուդան եբրայեցիների՝ Իսրայելի (Հակոբից սերված) տասներկու տոհմերից հայտնի մնացած, չձուլված միակ տոհմի նահապետի անունն է, որը, ինչպես հայերի մեջ Արմենը կամ Հայկը, հնչում է որպես եբրայեցիների էպոնիմ անուն:
6 – Գաղտնիք չէ, որ մեր եւ խորհրդային միության միջավայրի հրեաներին բնորոշ լեզվային առանձնահատկությունը՝ «ր» կամ «ռ» տառերը «ղ» արտասանելն է:

ԵԶԱԿԻ ԱՆՀԱՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ԵԶԱԿԻ,
ՆԱԵՎ՝ ԱՆՎԱՆ ՀԱՐՑՈՒՄ

       – Ոտքի’ դատարանն է գալիս:
     – Ամբաստանյալ Նժդեհ … …-յան, Դուք դատապարտ-    վում եք Հայկական բանակից դասալիք լինելու մեղադրանքով: Լրագրողական այս հնարանքն անում են մեր մտահոգությունն ընդգծելու նպատակով, որը չի բացառվում… Եթե մեծ զորավարին «ամրագրված» հատուկ անունով (Նժդեհ) հայրենասիրական մղումներով իհարկե, անվանակոչվում է որևէ նորածին, ապա դա և’ ուրախացնող է (առաջին պահին), և’ մտահոգող: Այլ բան է, երբ Գարեգին անվանակոչվեն երեխաները՝ էլի ի պատիվ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ), ինչպես տրվում են Անդրանիկ (Օզանյան), Սերոբ (Աղբյուր), Գևորգ (Չավուշ)… և այլ հերոսների անուններ, բայց՝ ոչ կեղծանուններ. Չավուշ, Աղբյուր, Դժողք (Հրայր), Դուման (Նիկոլ)… Սակայն, Նժդեհը պետք է մնա եզակի, որովհետև դա մեծն հայորդուն գաղափարական ու իմաստային, զորավարին դրոշմված ԱՆՈՒՆՆ Է: Տարբեր ժամանակներում նորաձևության նման անվանադրության «պայթյուն»-ի ականատեսն ու վկան ենք եղել. Վլադիմիր, Իոսիֆ, Սերգո… բայց ոչ՝ Լենին, Ստալին և այլն: Եղել են նաև այլ լավ ու վատ (Սերոժ, Տոլիկ, Վալոդ, Միշիկ, Վովա…), հայրենական ու օտար անունների խայտաբղետ շարաններ: Մեր նորանկախ երկրում, հատկապես արցախյան ազատամարտից հետո հայրենասիրական հիրավի բուռն վերելքի արդյունքում առկա է XX դարի մեծագույն զորավարներից՝ Նժդեհի անունով, ավելի ճիշտ՝ կեղծանունով, երեխաներին անվանակոչելու «սիրո ծայրահեղ արտահայտության» դրսևորումը: Ինչքան էլ, որ գրական երկերից հայտնի դրական (ցավոք, նաև բացասական) և իրական մեծությունների անձնանունները պարտավորեցնող ու պատվարժան լինեն հետագայում դրանք կրողների համար, միևնույն է, պետք է խուսափել գոնե ազգանունները և կեղծանունները անձնանունների վերածելու վտանգավոր սովորույթից: Օրինակները շատ են՝ Չերչիլ, Մակեդոն(ացի), Նապոլեոն, Ռուզվելտ, Պուշկին, Մոլոտ(ով), Չկալով, Ֆրունզե, Իլյիչ և այլ զավեշտալի նմուշներ (էլ չենք ասում ավտոմեքենաների ու այլ իրերի անուններ), որոնք կարող է շարունակել նաև ընթերցողը: Այո կան ավելի տարօրինակ անուններ կապված առարկաների, բնության երևույթների, ցանկությունների (Բավական, Հերիքնազ…) օրվա (Արշալույս, Վերջալույս…) և ինչու չէ համայն տիեզերքի հանդեպ ոչ անտարբեր մեր հայրենակիցների երևակայությամբ «պեղված»՝ մարդ-էությանը անհարիր, այսպես կոչված անուններով: Մեզանում (այսօր բարեբախտաբար ոչ նախկինի պես), կարծես անհեթեթ մրցույթ էր ծավալվել, թե ով ավելի արտառոց անուն կկպցնի երեխային, այդպիսով ամբողջ կյանքում հոգս ու քրքիջ «պարգևելով» ժառանգին: Իրոք, որ դրական, հնչեղ, գեղեցիկ ու առինքնող հերոսների անունները հոգեբանորեն պարտավորեցնում են և թվում է կարելի է նաև Նժդեհյան ոգով առլեցուն մեր ժամանակներին համահունչ անվանակոչել մեծ մտածողի և զորապետի անունով: Բայց, կրկնվելով ասենք, չէ՞ որ «Նժդեհ» անվանումը ընտրված է իր իսկ՝ Գարեգին Տեր-Հարությունյանի կողմից, որպես կեղծանուն, որը նույնպես, սեփականացնել պետք չէ: Եվս մեկ բարոյական հանգամանքով է ապացուցվում «անվանագողության» անհարգիությունը: Դրական լիցք ներշնչող տվյալ նշանավոր մարդու ազգանվան կամ կեղծանվան «վերարտադրման» առատությունը կարող է հանգեցնել անուն-անհատ խորհրդավոր փոխշաղկապության կորուստին, կամա թե ակամա անհարգալից վերաբերմունք առաջացնելով նրանց հիշատակի և հեղինակության հանդեպ: Անշուշտ, մինչ այսօր Նժդեհ անուն կրողները թող բարով վայելեն իրենց մեծ հայրենակցի թեկուզև կեղծանունը: Խոսքն այսուհետ քաղաքացիական գրանցման բաժիններում նորածնի ծննդյան վկայականում «Նժդեհ» գրանցելուց ձեռնպահ մնալն է: Սա հորդոր է և ոչ ավելին, թերևս՝ նաև խնդրանք-առաջարկ: ՈՒղղակի Մեծ Հայի հանդեպ մեր բուռն գնահատանքով ու երկրպագությամբ հանդերձ հանիրավի չխաթարենք Նժդեհի բազմաշերտ անհատականությունը: Ցանկալի է կեղծանունը վերցնելու փոխարեն ուսումնասիրենք նրա և նրա մասին գրված գրքերում ամփոփված ժառանգությունը, շփվենք նրա հզոր էությանը՝ մեր երեխաների հետ միասին՝ օրորոցից մինչև Հայոց բանակ և այնուհետև էլ…
     Իսկ մեր խոսքն ավարտենք հայոց քաջազուններից ևս մեկի՝ Դրաստամատ Կանայանի կարճառոտ «Դրո» անվան մասին: Այս անունը նույնպես ձեռք է բերել կեղծանվան իմաստ և էլի «անձեռնմխելի» պետք է լինի:

Սամվել Սմբատյան

ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, քաղաքական, հասարակական, գիտա-մշակութային կառույցներին, բոլոր հայորդիներին՝
Հայաստան աշխարհի և Սփյուռքի
 
      Մեծարգո տիարք և տիկնայք Հայոց Աշխարհի, Համայն Հայության.
    Մեր նախաձեռնող խումբը 2004թ. սեպտեմբերի 3–5-ը ծրագրում է կազմակերպել համազգային-համահայկական միջոցառում Արագած լեռան փեշերին, որին տրվել է «Հայկական Շուրջպար» խորհրդանշական անվանումը: Միջոցառման հիմնական և գլխավոր նպատակն է լինելու՝ Արագած լեռան շուրջը կազմակերպել հայորդաց շուրջպար, և որին մասնակից դարձնել Հայաստանի բնակչությանը, սփյուռքահայությանը և հայ ժողովրդի բարեկամներին: Նման միջոցառման նպատակն է՝ էլ ավելի համախմբել ողջ աշխարհով սփռված հայերին՝ հայկական դրոշի ներքո, մտերմացնել միմյանց հետ, հնարավորություն ստեղծել շփվելու Հայոց մայր հողին, հայրենի բնությանը, կապվել իրենց Պատմական Հայրենիքին՝ հետագայում իրենց ունեցած հնարավորությունները և միջոցները ներդնելով Հայաստանի բարգավաճման համար… և դառնալ՝ Հայության ու Հայաստանի մի մասնիկը: Միաժամանակ. Հայոց Հայրենիքի հոգևոր ու պատմական արժեքներին, մշակույթին, սովորույթներին, հինավուրց հայկական դեկորատիվ-կիրառական արվեստներին ու արհեստներին  ծանոթանալու հնարավորություն կստեղծվի:
      Ըստ նախնական հաշվարկների, առնվազն 150-200 հազար մարդուց կազմված շրջանն իրենից կներկայացնի մոտավորապես 17 կմ տրամագծով մի հսկայական շրջանագիծ՝ միջինը 2300մ բարձրության վրա:
      Ծրագրի շրջանակներում նախատեսվում են բազմաթիվ տոնական, մշակութային և այլ տիպի միջոցառումներ, որոնց մեջ կներգրավվեն հանրապետության (գուցե նաև սփյուռքի) բազմաթիվ համույթներ, երգիչներ, ասմունքողներ, ճարտասաններ, դերասաններ, կիրառական արվեստի և հինավուրց հայկական արհեստների ներկայացուցիչներ, կկազմակերպվեն հայկական տարազի, նորաձևության, խոհանոցի ցուցադրումներ, տոնավաճառներ և այլն:
        Մեր կարծիքով նման միջոցառումը կնպաստի աշխարհի ողջ հայության համախմբմանը, հայակական արվեստի, մշակույթի, ավանդույթների-սովորույթների քարոզչությանը, ինչպես նաև՝ Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Մենք ակնկալում ենք նաև դրամական մեծ ներհոսք:
      Միջոցառումը որակյալ և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով դիմում ենք պետական ու հասարակական հովանավորություն, ու նաև՝ բարոյական աջակցություն ստանալու համար:
      Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկացնել միջոցառման մանրամասն ծրագիրը:

Նախաձեռնող խումբ՝
    «Հայ արիական-ցեղապաշտական դաշինք»
հասարակական կազմակերպության                                                          նախագահ՝ Ա. Ավետիսյան «Ինֆոտուր»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության
                                   տնօրեն՝  Ս. Մանուկյան
Կրկնում ենք «Հայ-Արիներ»-ի 2003թ. մարտ ամսվա
թիվ 3(14) թողարկման խմբագրականը
    1998թ. Հայ Արիական – Ցեղապաշտական Կուսակցությունը կոչ էր հղել համայն հայությանը՝ գոտևորելու Արագածը, որն ընդամենը հայաստանյան մամուլում որոշակի արձագանքի արժնացավ, իսկ կուսակցության ղեկավարներին ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացրեցին, որ նման գործի համար կառավարությունը միջոցներ չունի: Չնայած նախաձեռնության հեղինակներն իրենց կազմած ծրագրում և քարտեզում պարզորեն նշել էին, թե ինչպես է կարելի Արագած լեռան հարակաից բնակավայրերից կամավոր սկզբունքով հայթայթել նյութական ու մարդկային ռեսուրսներ, իսկ իշխանությունների գործը միայն կազմակերպչական բնույթի էր: Քաղաքամայր Երևանի, մյուս մարզերի հայերի ու սփյուռքահայության մասնակցությունը պիտի ընդամենը արձանագրեր աշխարհասփյուռ հայության մասնակցությունը: Սա ավելի շատ ոգեղեն հայահավաք ձեռնարկ է, աշխարհին որոշ բաներ ապացուցելու քայլ: Նման համահայկական համախմբության բնույթ կկրի նաև Սևանա լճի գոտևորումը՝ հայորդիներով: Արագածի շուրջ հայության «շուրջպարը» բացի հզորության ոգեղեն ուժի ցուցադրումից, պիտի հանգեցնի համահայկական երդումի՝ մի օր էլ Արարատը գոտևորելու համար…
    Սույն առաջարկը այժմեական համարելով, մեր թերթի միջոցով այն ևս մեկ անգամ կրկնում ենք հինգ տարի անց:

ԿՈՉ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ՝
Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ Ի ՍՓՅՈՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ

«Հայք և Հայաստան վերազարթնումի մեջ են»
       Վերականգնվել է Հայոց անկախ պետականությունը, որով բնորոշվում և իմաստավորվում է ողջ հայության արդի կենսագործունեությունը:
      Այժմ, առավել քան երբևէ, կարևորվում է հայրենակենտրոն շարժումը. դեպի Հայաստան՝ հանուն Հայաստանի բարգավաճման և Հայ Ազգի բարօրության: Հայը ինքը պետք է շենացնի և զորացնի իր հայրենիքը:
       Ահա՛, ի նշանավորումն Հայոց անկախ պետականության, հանուն Հայ Ազգի համախմբման, ի ոգեկոչումն Հայաստանի անկախության համար մարտընչած և հերոսաբար մարտիրոսված Հայկյան Զարմի բոլոր քաջորդիների, ինչպես նաև Հայաստանի պանծացման վեհ գործին զինվորագրվելու նպատակով, առաջարկում ենք Արագած լեռը գոտևորել հայորդաց «շուրջպարով»: Եկե’ք միասին ուս-ուսի տանք և մեր ձեռքսեղմումով ներարկենք միմյանց Հայոց Ոգեղեն Ներուժը: Գոտեպնդվենք և երդումով հավաստենք մեր նվիրումը Ազգին և Հայրենիքին:
     Դիմում ենք Հայաստանի իշխանություններին՝ հովանավորելու և կազմակերպելու այս աննախադեպ միջոցառումը:
     Կոչ ենք հղում համայն հայությանը, ի մասնավորի ազ-   գային կազմակերպություններին, հեղինակավոր անձանց ու անհատ բարեգործների, աջակցել և մասնակցել հայությանը միավորող այս ձեռնարկին: Ակնկալում ենք, որ միջոցառումը կդառնա ամենամյա ավանդական ազգային տոնախմբություն: Համոզված ենք, որ մի օր էլ «շուրջպար» ենք բռնելու Արարատի փեշերին:

    Հայ Արիական – Ցեղապաշտական Կուսակցություն

Հ.Գ. – «Հայ-Արիներ»-ի խմբագրությունը հույս է հայտնում, որ գոնե այս անգամ ՀՀ իշխանությունները, հասարակական ու քաղաքական կազմակերպությունները, պարզապես հայաստանաբնակ ու սփյուռքահայ հայորդիները, առանց նեղանձնավորման կարձագանքեն այս կոչին, և ազգովի մի նոր համահայկական զարթոնքի սկիզբը կդնենք:
Միջոցառման վերաբերյալ առաջարկությունների ու նաև այլ հարցերով կապ հաստատելու համար կարելի է դիմել մեր թերթի խմբագրության հասցեով ու հեռախոսահամարներով:
հասցե՝ Փավստոս Բուզանդ – 39; հեռ.՝ 56-65-33:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

Մենք՝ ներքոստորագրյալներս, միաբանվել և ստեղծել     ենք Միավորում «Ընդդեմ Մարդկանց Համարակալման»:
      Ընդունված օրենքը՝ «Սոցիալական ապահովության քարտերի մասին», իր էությամբ նույնն է, ինչ անհատական ծածկագիրը, որն անընդունելի է.
     ա/ Կրոնական,
     բ/ Ազգային և պետական անվտանգության,
     գ/ Սահմանադրության խախտման,
     դ/ Մարդու իրավունքների ոտնահարման,
     ե/ Բարոյական
տեսանկյուններից: Միավորման նպատակն է հասնել մարդկանց համարակալման կասեցմանը:
      Միավորումն իր գործունեությունն ավարտված կհամարի սույն խնդիրը լուծելուց հետո:
«Ընդդեմ Մարդկանց Համարակալման» Միավորումը
բաց է բոլորի համար:

Հասցե՝ Փավստոս Բուզանդ – 39;
հեռ.՝ 56-65-33; 53-28-33; 26-75-16:

Հայ Արիական Միաբանություն – Արմեն Ավետիսյան,
«Մխիթարիչ» ՀԲԿ – Խաչիկ Ստամբոլցյան,
Հայաստանի Հակագլոբալիստական միավորում –   
Արտաշես Հովհաննիսյան,
«Գոյ» բարեգործական հիմնադրամ -
Սեդրակ Հովհաննիսյան,
Հայաստանի Սոցիալ-էկոլոգիական կուսակցություն -
Արմեն Դովլաթյան,
Աբովյանի Ազգային ուժերի միացյալ Դաշինք –
Հայկ Մուշեղյան,
Արթուր Հովհաննիսյան – լրագրող,
Գևորգ Յազըճյան – հայրենաբնակ սփյուռքահայ, պատմական գիտությունների թեկնածու,
Սուրեն Պողոսյան – Գրողների միության անդամ, բանաստեղծ,
Վահագն Գրիգորյան – հայ քրիստոնյա,
Հայ կանանց դաշինք – Լենա Շառոյան,
Ազգային Համաձայնության Խորհրդարան (թվով 10 կազմակերպություններ) – Իշխան Թովմասյան,
«Քարավան – 88» ՀԲԿ – Զոյա Ջուլհակյան և էլի շուրջ 20 կազմակերպություններ (ՀՀ-ից Արցախից, Բերձորից), հազարավոր անհատ ՀՀ քաղաքացիներ:

Կ Ո Չ

       Հայությունն ու Հայաստանը արդեն վաղուց են հայտնվել համակարգային ճգնաժամի մեջ: Պատճառն ավելի քան ակնհայտ է: Իշխանությունների ստրկամտական գործելաոճը ճգնաժամաը հասցրել է վերահաս վտանգի աստիճանի, որից հետո կորցնելու ենք այս եղած պետականությունն էլ…
      Մենք սթափվելու կոչ ենք անում համայն հայության և ՀՀ իշխանությունների մեջ «դեգերող» ազգային ուժերին ու անհատներին: Գերտերություններն ու սիոնա-մասոնական պարագլուխները ոչնչացման են տանում հայությանը.
Շրջվե’ք դեպի ազգը:
     «Եռամիասնական» իշխանական կուսակցություններից՝ ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից, պահանջում ենք դադարեցնել այս համատարած ապազգային ընթացքը, և կամ էլ՝ հրաժարվել ազգային (ազգայնական) կառույց լինելու պատվաբեր կոչումից: Այս օրհասական պահին, երբ Հայոց պետությունը չունի սեփական տնտեսությունը, ազգայինը ոչնչանում է բոլոր ոլորտներում, իսկ մարդիկ համարակալվում են ինչպես անասուններ, այլևս տրտմելու պահը չէ:
     Կա’մ ազգի հետ ու նրա կողքին, կա’մ թշնամյաց բանակում:
     Եվ սա ամենօրյա կոչ է, մինչև հայության հաղթահանդեսը:
Հայաստանը՝ հայերին:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
9,02,2004թ.

Ա Ր Ա Ր Ա Տ

Ինչպես հայդուկը իր խուլ դարանից,
միշտ այդպես էլ ես
Արևածագից մինչ արևամուտ՝ իմ պատուհանից
Աչքս չորս արած նայում եմ լարված,
Թե երբ պատռելով մեգը անթափանց
Այդ լեռը անտես
Դուրս կգա թանձր, ամպե պատյանից
Եվ ես կտեսնեմ նրան վերջապես:
Առաջին, երկրորդ, երրորդ լուսաբաց,
Եվ արարչական իր հեռուներից
Հայտնվեց հանկարծ
Նա – Արարատը:
Հայտնվեց հսկա, դժբախտ ու մենակ…
ՈՒզում եմ ձեռքս մեկնել դեպի Նա,
Քաշել, դեպի ինձ բերել քնքշորեն
Եվ ինչ-որ խոսքեր շշնջալ հարմար,
Շոյել, տաքացնել կողերը մարմար,
Հայաստան երկրից մի բուռ ծլարձակ
Հող պարզել իրեն,
Շենքերի համար բերված քարերից
Կենդանի մի քար դնել ճակատին, -
Սակայն վերստին
Վրա է հասնում մեգը անօրեն,
Ձեռ-ոտ են ընկնում ամպերը նորից,
Նորից վախեցնում,
Տանում են նրան:
Նա – Արարատը,
Որին թերևս հիմա չեմ տեսնում,
Չեմ լսում սրտի զարկերը Նրա,
Բայց գիտեմ՝ այնտեղ, իր տեղում է Նա.
Կանգնած մշտարթուն, հսկա և ուժեղ,
Նա պահակում է իր պահակներին,
Ականջը այստեղ՝
Հայաստան երկրից եկող ձայներին…
Աշոտ Հակոբյան

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։