Փա~ռք Ամանորին, փա~ռք Վահագնին.

Մարտի 21-ին, ժամը 11.00-ին, Գառնո արիական-հեթանոսական տաճարում կկայանա Հայոց Ամանորի եւ ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսական տոնակատարությունը:
Ծեսը կանցկացնեն Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմերի թեկնածուները եւ քուրմ Մանուկը:
Այս տարի գարնանային գիշերահավասարի օրը, ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի, լրանում է մարտի 20-ին: Նա հայտնեց, որ գարնանային գիշերահավասարի օրը հայտարարված է նաեւ Երկրի օր:
Հ. Հարությունյանը նշել է, որ տարվա ընթացքում սեզոնային փոփոխություներ են կատարվում, որի պատճառը Երկիր մոլորակի առանցքի թեքությունն է: Երկրի առանցքը 26 հազար տարվա ընթացքում մեկ պտույտ է կատարում, դրա համար 26 հազար տարվա ընթացքում գարնանային գիշերահավասարի օրը փոխվում է: Այս տարի փոխվել է նաեւ ամառային արեւադարձի օրը, այն ոչ թե հունիսի 22-ին է, այլ՝ 21-ին:


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։