Արդեն տեղեկացրել ենք, որ Հայ ազգային կոնգրեսը հրապարակային քննարկման է ներկայացրել սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է, իրենց խոսքերով, Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը:
Հիշեցնենք` ծրագրի գիտական ղեկավարը Հրանտ Բագրատյանն է:
Ցլերին «կովերի ամուսիններ» ասողը:

Ցորենը, գարին, տարեկանը միմյանցից չտարբերող մեր երկրի նախկին վարչապետը, ի դեպ, ծրագրում շատ է շեշտը դրել գյուղատնտեսությանը: Ու քանի որ նախկին իշխանավորը գյուղից շատ է հասկանում, հատկապես մեր սահմանամերձ գյուղերը ամրացնելու համար ուզում է երեւանյան խաղատները այնտեղ փոխադրել: Դե արի ու մարդուն բացատրիր, որ գյուղն այդպես չեն ամրացնում, այդպես չեն զորացնում, այդպես չեն պնդացնում:
Չէ, Բագրատյան գիտնականին մենք չենք հասկանա: Նա ցլին մի օրում խեղճացրել, կովի ամուսին է դարձրել-փողկապը կապել, ասում է` հանդերում զգույշ ման արի, որ երեկոյան խաղատուն մտնես, էն խաղատունը, որ երեւաններից բերել հասցրել եմ էստեղ…
Ողբերգականորեն ծիծաղելի է: Պատկերացնու՞մ եք, եթե իրագործվի «100 քայլ»-ը:
Իսկ կարդացողին առաջին հայացքից թվում է, թե դրախտի տեսությունն է ընթերցում: Ընթերցողի մեկ այլ խումբ էլ մտածում է` չհաշվարկված անհեռանկարային ծրագիր է:
Երկրորդ տեսակետին կարելի է համաձայնել որոշ կետերի մասով. օրինակ, երբ «100»-ականներն ուզում են կենսաթոշակները շեշտակի բարձրացնել: Քավ լիցի, ես էլ եմ ուզում: Ուզում եմ, որ մեր երկրի յուրաքանչյուր կենսաթոշակառու գնային այս պայմաններում ամսական 1000 դոլարին համարժեք թոշակ ստանա: Ուզում եմ, որ մեր կենսաթոշակառուն վայելի իր ծերությունը, գնա առողջարաններ, իբրեւ զբոսաշրջիկ այցելի գոնե տարածաշրջանային երկրներ: Ուզում եմ, բայց ինչպե՞ս:
ՀԱԿ-ի համար ինչպես-ը կարեւոր չէ, կարեւորը, որ «100»-ականները դա ասեն: Ժամանակակից լեզվով ասած` պոպուլիզմով, հայերեն ասած` ամբոխահաճությամբ զբաղվեն: Ինչպես, սակայն, բարձրացնել կենսաթոշակները, երբ հարկատուի ուսերին առանց այն էլ ծանր բեռ կա, երբ ճգնաժամ է: Չնայած, եթե մեր էկոնոմիկայի նախարարն ասում է` ճգնաժամն ավարտվել է, ապա ինչու՞ պիտի ՀՀՇ-ն չասի` կտրու՛կ բարձրացնել կենսաթոշակների չափերը: ՀՀ-ում վերջին տարիներին կենսաթոշակների չափերը հնարավոր էր բարձրացնել կամ պարտադիր սոցվճարների դրույքաչափերի ավելացման հաշվին, կամ պետական բյուջեի այլ հարկային եկամուտների հաշվին: Կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության ապահովման պարտադրանքը թույլ չէր տալիս էապես բարձրացնել կենսաթոշակների չափերը միայն հավաքագրված պարտադիր սոցվճարումների հաշվին` չբարձրացնելով դրանց դրույքաչափերը: Այդ պատճառով, ՀՀ կառավարության որոշմամբ 2008թ. հունվարից պարտադիր սոցիալական ապահովության վճարները ներառվեցին պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ, ինչը հնարավոր դարձրեց պետական բյուջեի ընդհանուր եկամուտների հաշվին ապահովել կենսաթոշակների չափերի 60 տոկոս բարձրացումը: Բայց ակնհայտ է, որ կենսաթոշակների չափերի հետագա բարձրացումն ու երկարաժամկետ պահպանումը «մեծ բեռ» է դառնալու պետական բյուջեի համար, ասել է թե՝ հարկատուների: Եվ կենսաթոշակների բարձրացումից խոսելիս նաեւ պետք է հաշվի առնել հարկատուի ու բյուջեի վիճակը: Չմոռանանք, որ տարիքային կենսաթոշակառուներից բացի համակարգն ընդգրկում է նաեւ տարիքային կենսաթոշակի տարիքի չհասած անձանց (հաշմանդամներ, կերակրողին կորցրածներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցածներ եւ այլն):
Մի բան էլ հաշվի առնենք. սոցվճարումներ կատարողների փաստացի թիվը գրեթե 5 անգամ զիջում է աշխատունակ տարիքի (15-63) բնակչության ցուցանիշին: Կենսաթոշակային բեռը վերաբաշխվում է ավելի քիչ թվով աշխատունակ տարիքի բնակչության վրա, ինչը կանխորոշում է կենսաթոշակային համակարգի բեռնվածության գործակցի վատթարացման միտումը:
Հիմա ինչպե՞ս եք ավելացնելու կենսաթոշակները, այն էլ` կտրուկ: Պատրաստ ենք բանավիճել ու նաեւ տպագրել «100»-ականների տեսակետը:
Նույն տրամաբանությամբ նրանք խրախուսում են ծնելիությունը, ըստ որի երեխաների ծնունդի միանվագ նպաստը պետք է սահմանել 0,5 մլն դրամ (ներկայումս՝ 50 000 դրամ): Երրորդ երեխայից սկսած՝ մայրերին պետք է վճարել 1 մլն, իսկ 5-րդից սկսած՝ 1,5 մլն. դրամ: Ավելի մեծ թվեր կարելի է առաջարկել` 10, 15, 20 մլն: Մնում է հասկանալ` ինչպե՞ս եւ որտեղի՞ց այդ միլիոնները: Ծրագիրը պետք է գործնական լինի:
Մի խոսքով, եթե որոշ կետերի մասով «100 քայլ»-ը կարելի է համարել դրախտի տեսություն, որոշների մասով` չհաշվարկված քայլ, ապա որոշակի կետի մասով էլ, նկատի ունեմ` խաղատները գյուղեր «տանելուն», «100»-ականները լավ էլ մտածված են գործում: Եվ նրանց նպատակը
մեկն է` հիմքից խարխլել հայկական գյուղը: Նույն նպատակն են, ի դեպ, հետապնդում ՀՀ-ի տարբեր գյուղերում տնավորված ամերիկյան միսիոներները, ինչն այս նյութի քննարկման թեման չէ եւ կանդրադառնանք առիթով:

Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 10 (141), 2010թ.