Արմեն Ավետիսյան – Հայ Արիական միաբանության առաջնորդ


Հայկական տեսանկյուն
Հակաթուրքական ճակատ
Հայոց ցեղասպանության թեման հաճախ է քննարկումների ենթարկվում ինչպես հայության աշխարհասփյուռ հատվածների մոտ, այնպես էլ տարբեր ազգերի ու երկրների պետական ու քաղաքական շրջանակներում:
Այս խնդրի լուծումը հայերիս համար սկզբունքային լինելուց բացի, հնարավորություն է ընձեռում մեր արտաքին քաղաքականության մեջ մեծապես արժեւորելու Հայաստանի ու հայության դերը, հատկապես՝ տարածաշրջանում:
Շատերի համար (եւ՛ հայերի, եւ՛ օտարների) Հայոց ցեղասպանության հարցի լուծումը միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ճանաչումն է, այսինքն՝ խնդրի բարոյական առումով կարգավորումը: Եթե Անկարան համոզված լինի, որ հայերի պահանջը միայն դա է եւ հարցն ավելի խորքային լուծում չի առաջացնի, ապա վստահ եմ՝ միանշանա՛կ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:

Ավելին՝ թուրքական արխիվներում հանկարծ կհայտնաբերվեն, որ «խեղճ թուրքերին» օգտագործել են սիոնիստ-մասոն հրեաները եւ Օսմանյան կայսրության միջոցով Պաղեստինի տարածքում Իսրայել կառուցելու հեռահար նպատակով էլ իրականացրել են հայերի ցեղասպանությունը (իհարկե, այստեղ կա ճշմարտություն, բայց…): Իսկ դա կազմակերպել են, քանի որ Օսմանյան կայսրության հատկապես տնտեսական լծակների, դրամամիջոցների մի հսկայական մաս եղել է հայերի ձեռքում, որոնցից դա խլելու միակ ճանապարը տեսել են հայկական կոտորածներ իրականացնելու միջոցով: Իսկ դա պետք էր խլել, որպեսզի հրեաները ֆինանսա-տնտեսական ներքին լծակներով ազդեցություն ունենային օսմանյան ներքին ու արտաքին քաղաքականության վրա:
Հանկարծ ու թուրքական արխիվներում կհայտնաբերվեն, որ երիտթուրքերի ղեկավար կազմը (թուրքերի հայր՝ Աթաթուրքի գլխավորությամբ) հիմնականում հունական Սալոնիկից եկած ծպտյալ-հրեաներ են, ովքեր հենց վերոնշյալ նպատակով էլ եկել էին կայսրության տարածք եւ սուլթան Համիդին գահընկեց անելու համար ստեղծել էին երիտթուրքական կառույցը:
Նաեւ կհայտնաբերվի, որ սիոնիստական նախաձեռնությամբ եւ թուրքերի միջոցով իրականացված Հայոց ցեղասպանության մեջ մասնակից են եղել որպես օսմանցիներ հռչակված քրդերը եւ այլք:
Այսպիսով՝ Հայոց ցեղասպանության «բազմազգ» մեղավորները բարոյական դատապարտման կարժանանան նույնիսկ Անկարայի կողմից, եւ ամեն բան հարթված կհամարվի, Թուրքիան էլ այլեւս կդառնա մարդասիրական երկիր… Իհարկե սա այն դեպքում, եթե հայությունը միասնաբար հետամուտ լինի միայն ցեղասպանության բարոյական դատապարտմանը:
Սակայն, հստակ է, որ այս հարցում հայության մեջ չնչին քանակ են կազմում «բարոյական ախտով» տառապողները, եւ Հայ Դատ ասելով շատերը հասկանում են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը եւ Հայոց պահանջատիրությունը հայրենիքի նկատմամբ:
Անգամ ցեղասպանության ճանաչումը միայն անբավարար կլինի, քանի որ դա բարոյական խնդրից բացի կարող է նաեւ փոքրիշատե լուծել այդ տարիներին պատճառած վնասների փոխհատուցման հարցը: Այսինքն՝ վերոնշյալ բարոյական փոխհատուցմանը մի քիչ էլ կավելանա ֆինանսական փոխհատուցումը եւ վերջ:
Այս ձեւով հարցի լուծման կողմնակիցները մեզանում գուցե փոքր ինչ ավելի են, քան՝ միայն բարոյական առումով հաղթանակ երազողները, բայց սա էլ խնդրի վերջնական լուծում չէ: Շատերն են օրինակ բերում հրեական հոլոքոսթը` ասելով, որ Գերմանիան էլ ճանաչեց հոլոքոսթը եւ փոխհատուցեց վնասները: Բայց մենք բազմիցս նշել ենք, որ հրեաներին եթե կոտորել են, ապա` այլ երկրներում, Եվրոպայում, եւ եթե նույնիսկ մի պահ հավատանք հոլոքոսթի թվերին, ապա դա միայն փոխհատուցմամբ էլ կարող էր կարգավորվել: Իսկ մեզ՝ հայերիս, ցեղասպանել են մեր հայրենիքում, որից հետո մենք առ այսօր զրկված ենք Արեւմտյան Հայաստանից ու մեր այլ տարածքներից: Այսինքն՝ միայն փոխհատուցումը (դա էլ հարց է, թե ինչպես են հաշվելու վնասները, քանի որ 1,5-3 մլն. կոտորված հայերը եթե ապրեին, ապա մենք հիմա ուրիշ Հայաստան եւ մի քանի անգամ ավելի թվաքանակով ազգ կլինեինք, բոլորովին այլ ունեցվածքով) բավարար չէ:
Հայոց ցեղասպանության ճանաչմանը պետք է հետեւի դատապարտումը: Սա երբեք ցեղասպանության ճանաչման կրկնությունը չէ: Մեր տեսակետով նշված ճանաչման բարոյական եւ նյութական փոխհատուցմանը պետք է հաջորդի տարածքային փոխհատուցունը: Եվ սա միակ պայմանը չէ ցեղասպանության դատապարտման առումով: Այն երկրները, որոնք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը եւ կդատապարտեն, ուրեմն պետք է մինչեւ բարոյական, նյութական եւ տարածքային փոխհատուցումները, դադարեցնեն դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Նույնիսկ պետք է տնտեսական եւ այլ պատժամիջոցներ կիրառեն: Այլապես ի՞նչ է նշանակում՝ Թուրքիան (որպես Օսմանյան կայսրության եւ թուրքերի ժառանգորդ) ճանաչվում եւ դատապարտվում է որպես ցեղասպան երկիր ու ժողովուրդ, իսկ նրա հետ շարունակում են բարիդրացիական հարաբերություններ վարել……
Ի միջիայլոց, այս կարգի մի վտանգ էլ կա հայ-թուրքական հռչակված արձանագրությունների այս քաշքշուկում:
Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած երկրները Թուրքիայի հետ չեն խոսում պատժամիջոցների լեզվով, ապա նրանք ակնկալում են ինչ-որ բան ստանալ Անկարայից, միեւնույն ժամանակ ինչ-որ բան էլ ստանալ Երեւանից: Սա էլ մեկ այլ անբարոյականություն է եւ ոչինչ չի տա մեզ՝ մեր խնդիրը կարգավորելու առումով:
Եթե Հայաստանը այնքան հզոր լինի, որ Թուրքիայից կարողանա հետ ստանալ իր տարածքները եւ լուծել փոխհատուցման բոլոր խնդիրները, ապա ցեղասպանությունը պարզապես ճանաչած երկրների բարոյական աջակցության կարիքը չի էլ ունենա:
Մենք պետք է մեր արտաքին քաղաքականության հիմքում հստակ դնենք այս հարցերը եւ պետությունների բարի կամքը դարձնենք նաեւ գործող ռազմա-քաղաքական զենք: Իսկ դրա համար կան նախադրյալներ:
Մեզ հաճախ են «վախեցնում», թե թշնամիներով ենք շրջապատված: Եթե ուշադիր նայենք ներկայիս քարտեզին, ապա Թուրքիան, վստահաբար, ավելի շատ թշնամիներով է շրջապատված: Բուլղարիան եւ սերբա-մակեդոնական երկրները միշտ հալածվել են քոչվոր թուրքերից, Հունաստանն ու Կիպրոսը ունեն խնդիրներ (նաեւ՝ տարածքային), Սիրիան եւ Իրաքը՝ նույնպես, Իրան-Թուրան հակամարտությունը դարերից եկած պահպանվում է նաեւ մեր օրերում, նաեւ Հայաստանը թուրքերի հետ մեծագույն խնդիր ունի, դե իսկ Վրաստանն էլ մի բան կգտնի…
Կարծում ենք` Երեւանի արտաքին քաղաքականության առանցքներից մեկը հակաթուրքական (Թուրքիա եւ Ադրբեջան) տարածաշրջանային դաշինքի ստեղծումը պետք է լինի, որի բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները կան: Եվ դրանից հետո Հայ Դատի միջազգային արծարծումը նվազ վտանգավոր եւ առավել նպաստավոր կլինի մեզ համար:

«Լուսանցք» թիվ 10 (141), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։