Տոնական գինեձոնով եւ կրակի վառման ծիսակարգով փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես` օրվա խորհրդի տերը` Վահագն Աստվածը:
Ներկաները միմյանց շնորհավորեցին Երկրային ու Երկնային Գարունների, նաեւ Հայոց Ամանորի առիթով:
Գառնիում տոնական մասին ավարտից հետո, Հայոց Ամանորի տոնակատարության եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարության առիթով Հայ Արիական Միաբանության գրասենյակում կատարվեց «Հայ-Արի Ասպետ»-ի կոչումի շնորհման արարողություն:
* * *
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի որոշմամբ՝ 2009թ. սեպտեմբերի 9-ին հաստատվել է «Հայ-Արի Ասպետ» կոչումը: Այն շնորհվում է ինչպես գործող հայորդի-արորդիներին՝ հայարիականության ոլորտում իրենց վաստակի ու ծառայությունների համար, այնպես էլ՝ մեր փառահեղ նախնիներին, հետմահու՝ ունեցած նման վաստակի եւ ծառայությունների համար:
«Հայ-Արի Ասպետ» կոչումը համահայկական նշանակության է (Հայաստան-Սփյուռք) եւ տրվում է «Փառահեղ նախնիներ», «Ազգային գաղափարախոսություն», «Ազգային հավատ», «Քաղաքականություն» (անհատներ եւ կազմակերպություններ), «Պետական կյանք», «Հանրային կյանք» (անհատներ եւ կազմակերպություններ), «Մշակութային կյանք», «Տնտեսական կյանք», «Մամուլի աշխարհ» անվանակարգերում:
1. «Փառահեղ նախնիներ»
Տրվում է՝
ա/ Հայկ Նահապետին՝ հայության արարչական Հայրենիքին վերատիրելու, Հայկական ազգային պետականությունը վերականգնելու, Հայահավաք կազմակերպելու եւ Հայոց հավատը երկրում ամրագրելու համար:
բ/ Գարեգին Նժդեհին՝ Հայաստանի անկախության եւ տարածքների պաշտպանության համար մարտնչելու, Ազգային գաղափարախոսական եւ իմաստասիրական միտքը (Ցեղակրոն ուսմունք) համակարգելու, Սրբազան նահատակության (մահով անմահանալու) գաղափարը վերաարժեւորելու համար:
գ/ Սլակ Կակոսյանին՝ Հայոց հավատի (արիադավանություն-հեթանոսություն)՝ վերականգնմանը նպաստելու, ծիսակարգային, հավատամքային եւ տոնական կարգերը մշակելու, քրմական դասը վերաձեւավորելու համար:
2. «Ազգային գաղափարախոսություն»
ա/ Արմեն Ավետիսյանին՝ Հայ-արիական գաղափարախոսությունը վերհանելու, Հայ-արիական կազմակերպություններ հիմնադրելու, Արիադավան-հեթանոսական հավատի զորացմանը նպաստելու համար:
3. «Ազգային հավատ»
ա/ Սերգեյ Մանուկյանին (քուրմ Մանուկ)՝ Հայոց հավատի վերահաստատմանը նպաստելու, հավատամքային վերլուծություններ կատարելու եւ քարոզչությամբ զբաղվելու համար:
4. «Քաղաքականություն»-անհատներ
ա/ Արմեն Ավետիսյանին՝ ազգայնական (հայ-արիական եւ ցեղակրոն հիմքերով) քաղաքականություն տանելու եւ ազգային արժեքները համակարգված քարոզելու համար:
5. «Քաղաքականություն»-կազմակերպություններ
ա/ Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ, մասնավորապես՝ դրա կազմում գործող Հայաստանի «Հայ-Արիական» կուսակցությունը)՝ հայ-արիական գաղափարները, հայ ազգայնականության տեսակետները, հայոց հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքը քարոզելու, Արցախի ազատագրության եւ Հայաստանի սահմանամերձ կռիվներին մասնակցելու, Հայոց Հայրենիքին վերատիրելու տեսլականը քարոզելու համար:
բ/ Հայ Ազգայնականների Համախմբմանը (ՀԱՀ)՝ հայ ազգայնականության տեսակետները, հայոց հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքը քարոզելու, Հայաստանում եւ Սփյուռքում հայկական տեսակետները պաշտպանելու համար:
6. «Պետական կյանք»
ա/ Արմենուհի Մելքոնյանին՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերում երկար տարիներ ազգայնորեն աշխատելու, ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային Ժողովի եւ այլ պետական մարմինների հետ աշխատանքներում ազգայնական, հայ-արիական-հեթանոսական գաղափարնե
րն ու հավատը պաշտպանելու եւ քարոզելու համար:
7. «Հանրային կյանք»-անհատներ
ա/ Գեւորգ Յազըճյանին՝ Հայաստանի եւ Սփյուռքի գիտական, մշակութային, լրատվական եւ հանրային կյանքում ազգայնական, հայ-արիական գաղափարների տարածման, գրքերի եւ հոդվածների պարբերական հրատարակման, ազգային-ազգայնական գործունեության համար:
բ/ Ռաֆֆի Պապիկյանին՝ Հայաստանի եւ Սփյուռքի գիտական, մշակութային, լրատվական եւ հանրային կյանքում ազգայնական, հայ-արիական գաղափարների տարածման եւ ազգայնական կազմակերպական աշխատանքների համար:
8. «Հանրային կյանք»-կազմակերպություններ
ա/ Հայ-Արիական-Ցեղապաշտական դաշինք (ՀԱՑԴ) հասարակական կազմակերպություն՝ հայ-արիական, ցեղակրոն-ցեղապաշտական գաղափարների եւ կենսակերպի քարոզման, հայ-արիական ազգային, մշակութային եւ այլ արժեքների քարոզման, Հայաստանում Արիական տաճար կառուցելու նախաձեռնության, հայ-արիական հոգեւոր, կրթական, մարմնակրթական գործունեություն ծավալելու համար:
9. «Մշակութային կյանք»
ա/ Ջոնիկ Մելիքյանին՝ հայ գրականության մեջ հայ-արիականության գաղափարներն ու պատմությունը ներկայացնելու եւ դրանք գեղարվեստական գործերի միջոցով քարոզելու, նաեւ որպես հայ-արիական իրականությունը ներկայացնող պատմավիպասան հանդես գալու համար:
բ/ Աշոտ Բադալյանին` մամուլում մշակութային արժեքները քարոզելու եւ դրանք ազգային-պատմամշակութային տեսակետից ներկայացնելու համար:
10. «Տնտեսական կյանք»
ա/ Տեր եւ տիկին Աշոտ Օհանյանին եւ Ռուզաննա Նահապետյանին՝ տնտեսական գործունեւոթյան ասպարեզում ազգային որակներ դրսեւորելու եւ հայ-արիական ոլորտի ծավալմանը նպաստելու համար:
11 «Մամուլի աշխարհ»
ա/ «Հայ-Արիա» ամսագրին՝ նորօրյա հայ-արիականության քարոզչության մեջ, հայկական զլմ-ների ասպարեզում առաջին պարբերականը լինելու պատիվն ունենալու համար:
բ/ «Հայեր» պարբերականին՝ հայկականության եւ արիականության տեսակետները հիմնավորելու, ազգային գաղափարները ներկայացնելու համար:
գ/ «Հայ-Արիներ» պարբերականին՝ հայ-արիական գաղափարների քարոզչության, հայ ազգայնականության տեսակետների հիմնավորման եւ հայոց պատմության ճշմարիտ ներկայացման համար:
դ/ «Լուսանցք» շաբաթաթերթին՝ հայ ազգայնական (այդ թվում` հայ-արիական) տեսակետների զանգվածային ներկայացման, ազգային հավիտենարժեք հասկացությունների պաշտպանության եւ հայկական տեսակետների (բոլոր ոլորտների) քարոզչության համար:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
21.03.2010թ.



