ՀԱՄ գրասենյակում հանդիպելով «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրին՝ Արմենուհի Մելքոնյանին, ով նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է, Սուրեն Գեղամյանը փորձել է վերստին կոծկել իր թերացումները, առանց հաշվետվություն ներկայացնելու: Սակայն դա չհաջողելով, սկսել է իրեն պահել լկտի ու անվայել կերպով, հայհոյանքներ է տեղացել եւ փորձել է հարձակվել Արմենուհի Մելքոնյանի վրա:
Հարձակումն, իհարկե, կանխվել է, որից հետո նա փորձել է հարձակվել ՀԱՄ անդամների վրա, ուստիեւ «Ար-Մոգ» ՍՊԸ-ի տնօրենը իր կեցվածքին ու դրսեւորումներին համապատասխան դուրս է բերվել ՀԱՄ գրասենյակից: Դրսում փորձել է մարդիկ հավաքել գլխին, գոռգոռացել, հայհոյել է եւ պատահական անցորդների կողմից սաստվել եւ համարժեք պատասխանների է արժանացել իր լկտի պահվածքի համար: Փորձել է անցորդներից հեռանալ եւ պատսպարվել ՀԱՄ գրասենյակում, սակայն նրա մուտքը արգելվել է:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
23.03.2010թ.



