Հարձակման փորձ

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը տեղեկացնում է, որ երեկ ՀԱՄ գրասենյակ գալու թույլտվություն ստանալով գրասենյակ է այցելել «Ար-Մոգ» ՍՊԸ-ի տնօրեն (ՍՊԸ-ն «Լուսանցք» շաբաթաթերթի հրատարակիչն է) Սուրեն Գեղամյանը, ով երկար ժամանակ խոսափում է ՍՊԸ-ի բաժնետերերին հաշվետվություն ներկայացնել՝ մտածելով ֆինանսական եւ այլ աշխատանքային թերացումները թաքցնել:
ՀԱՄ գրասենյակում հանդիպելով «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրին՝ Արմենուհի Մելքոնյանին, ով նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է, Սուրեն Գեղամյանը փորձել է վերստին կոծկել իր թերացումները, առանց հաշվետվություն ներկայացնելու: Սակայն դա չհաջողելով` սկսել է իրեն պահել լկտի ու անվայել կերպով, հայհոյանքներ է տեղացել եւ փորձել է հարձակվել Արմենուհի Մելքոնյանի վրա:

Հարձակումն, իհարկե, կանխվել է, որից հետո նա փորձել է հարձակվել ՀԱՄ անդամների վրա, ուստիեւ «Ար-Մոգ» ՍՊԸ-ի տնօրենը իր կեցվածքին ու դրսեւորումներին համապատասխան դուրս է բերվել ՀԱՄ գրասենյակից: Դրսում փորձել է մարդիկ հավաքել գլխին, գոռգոռացել, հայհոյել է եւ պատահական անցորդների կողմից սաստվել եւ համարժեք պատասխանների է արժանացել իր լկտի պահվածքի համար: Փորձել է անցորդներից հեռանալ եւ պատսպարվել ՀԱՄ գրասենյակում, սակայն նրա մուտքը արգելվել է:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ

23.03.2010թ.

«Լուսանցք» թիվ 11 (142), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։