Հայոց հավատը եւ հավատավորները

Հայկական տեսանկյուն

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ
Շուրջ 2 հազարամյակ է, ինչ համառորեն շարունակում են հայից ու Հայքից հեռու պահել Հայոց հավատը, Հայ Աստվածներին, ճշմարիտ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը:
Եվ այդ հեռու պահողներն ամենաշատն են խոսում ազգային սրբությունների ու ավանդությունների պաշտպանությունից: Ոչ միայն խոսում են, այլեւ ամբարտավան կեցվածքով այլոց սրբություններն ու ավանդույթներն են 1700 տարի քարոզում մեզանում: Ու դեռ զարմանում են, որ հայը չի հասկանում ու չի ընդունում դրանք, նույնիսկ չի կարդում իրենց «սրբազան» գիրքը: Ինչպես հասարակ ժողովուրդն է ասում՝ պարզապես «պապերից է եկել, էլի՜», դրա համար էլ գնում են եկեղեցի՝ մոմ վառելու կամ հարս ու փեսի հարսանիքը մի քիչ արժեւորելու, իսկ թաղումները՝ «էլի պապական կարգով կատարելու» համար:

Երբ այդ հայի հետ խոսում ենք առավել փաստացի, իր հասկացած «պապականից ավելի պապական հավատից ու ավանդույթներից», հասկանում է ու չի հակադրվում, չի կարողանում անգամ հակասել, պարզապես չի կողմնորոշվում` այսուհետ ինչ անել…
Երբ հայն իմանում է, որ Եհովան հրեաների Աստվածն է, Հիսուսը հրեաների Աստծո որդի եւ ինքն էլ հրեա, եւ այսպես շարունակ… մինչեւ հրեական ազգի աստվածընտրյալությունը «Բիբլիա» կոչված (հայերեն, չգիտես ինչու, «Աստվածաշունչ» որակված) գրքում, ու նաեւ իմանում է, որ այսքանից հետո էլ, երբ մեռնում է, իրեն «ի վերի Երուսաղեմ» են ուղարկում, այլ ոչ թե իր պապերի երկիր՝ Արարատյան լեռնաշխարհ, մարդկության ծագման, քաղաքակրթման եւ փրկության արարչական վայր… շանթահարվում է, բայց անցնելով իր դժվարին առօրյային՝ մոռանում ու «պապերից է եկել, էլի՜»-ի հույսին է մնում՝ մինչեւ…
Իսկ այդ մինչեւ-ը մոտենում է, քանզի Տիեզերական Գարուն է, կատարվում են անբեկանելի ու բնական իրողություններ, ինչը նույնի՜սկ մեծահարուստ հղփացածները չեն կարող իրենց փողերով կանգնեցնել… Հայի Գենն արթնացել է ձմեռային նիրհից: Այո՛, հայի Գենն արթնանում է նույնիսկ քրիստոնյա շատ հոգեւորականների եւ այլակրոնների մոտ, ովքեր պատմությունից քաջատեղյակ են, թե 301թ. ինչ ավերածություններ եղան Հայաստանում եւ ինչպես հրդեհվեց, ոչնչացվեց Հայոց պատմությունը, հավատը եւ հեթանոսական տաճարների փլատակների վրա արագորեն կառուցվեցին եկեղեցիներ, իսկ քրմերի կրթյալ երեխաներին դարձրին քահանաներ… Տիեզերքի Արարչին, Հայոց Աստվածներ Հայր Արային, Մայր Անահիտին, Նանե, Վահագն, Աստղիկ, Միհր, Տիր եւ Վանատուր Աստվածներին «փոխարինեցին» հրեա Եհովայով, հրեաներ Հիսուսով, Թադեւոսով, Բարդուղիմեոսով, Պողոսով, Պետրոսով, Հուդայով…
…Գենն արթնանում է եւ, թվում է, միայն պիտի ուրախանալ: Իհարկե ուրախանալ պետք է, սակայն, այստեղ էլ մի այլ վտանգ կա: Հին վտանգի կրկնությունը: Դա արթնացող Հայ-արիական տեսակի հավատավորների մի մասի իրականում անհավատ լինելն է, հավատավոր խաղալը: Այսպիսիները բոլորի պես ուսանել ու ապրել են ապականված, ապազգային համակարգում, բայց շատերի պես չկարողացան «բեռնաթափվել», եւ այդ ապականվածությունը, շահամոլությունը, կիսատ-պռատությունը եւ ծախու բնավորությունը մնաց որպես նրանց «նոր» բնավորություն: Իսկ դա չեն կարող երկար ժամանակ կոծկել հանրությունից, այն էլ` վերափոխվելու պատրաստ: Եվ այդպես էլ լինում է: Ու դեռ լինելու է: Դեռ մաղվելու է Հայոց Գենը, ինքնամաքրվելու է…
Այսօր Հայ հավատի հետեւորդները գուցե քանակով դեռ տասնյակ հազարների չեն հասնում (բայց հազարավոր լավ ծիլեր ունեն Հայաստանում եւ Սփյուռքում), բայց այդ իբր եղածների մեջ էլ կան չեղածներ… Դրա առաջին «արտացոլանքը» եղավ Երեւանում Արիական տաճար կառուցելու հայտարարությունից հետո: Իհարկե, մինչ այդ էլ շատերի համար պարզ էր, թե ով ինչպես է ապրում իր հավատին արժանի… բայց զատվելը չէր հասունանում՝ «դեռ քիչ ենք» ասելով: Բայց հասունացավ: Քրմացավով մի հիվանդություն մտավ ոմանց մեջ եւ սրանք դեմ դուրս եկան Արիական տաճարի գաղափարին անգամ: Պատճառը՝ անձնական չհասությունն էր: Սակայն դա ծածկելու պատրվակով հայտարարեցին, թե Արիական Տաճարը Երեւանում պիտի կառուցվի նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ… Պատկերացնու՞մ եք, այն եկեղեցու, որի «ներդրողները» ուրացնել տվեցին Հայ Աստվածներին եւ հայեցի ամեն սրբություն ու անպատիժ վայելում են Հայոց տաճարային իմաստությունն ու հարստությունները: Մի նոր 301թ. հոտ եկավ: Բայց միայն հոտ, քանզի նմաններն այս անգամ արդեն քրիստոնյաների պես հոտային մտածողություն ունեն եւ դա չի կարող իրապես հայ հեթանոսներին կանգնեցնել մի նոր 301թ. առաջ: Քուրմը պաշտոն չէ եւ ոչ էլ շահութաբեր աթոռ, բայց քրմացավով տառապողները հո տեսնու՞մ են, թե կաթողիկոսն ինչպես է ապրում, եւ… «Մայր աթոռ»-ը ձգում է նաեւ սրանց: Իսկ Հայ Արիական միաբանությունը սկսել է Հայոց քրմական դասի ձեւավորումը, եւ ՀՀ մարզերում, Արցախում, Ջավախքում ու Սփյուռքում նույնպես աշխատանքներ
տարվում են:

Եվ հասկանալի է, թե ինչու ենք մենք պարբերաբար աշխարհի տարբեր անկյուններից նամակներ ստանում քրմի կամ քրմուհու «հոգով» հայտնված այս կամ այն անձերից… Բայց Հայ Աստվածներն արդե՛ն Հայաստանում են… եւ Տիեզերքի բոլոր երկինքներում-աշխարհներում (ու ոչ միայն հայկական): Թող բոլո՛րն իմանան: Հա- տկապես՝ քրմացավով տառապողները: Ինչքան էլ ցուցադրաբար գոռան, կանչեն Հայ Աստվածներին, չե՜ն լսվելու: Ավելին՝ արդեն կպատժվեն, եւ ո՛չ միայն կեղծողները, այլեւ նրանց հարազատներն ու գործակիցները, քանզի Հայ Աստվածներն այլեւս չեն կրկնելու «հանգիստ հեռանալու» տարբերակը… Տիեզերական «ի շրջանս յուր» պտու՛յտը նույնպես չի թողնելու…
Այս համապատկերում հետաքրքիր մի աղմուկ բարձրացավ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու առումով:
Հայր Կոմիտասը (այդպես ներկայացվում է) դարձավ հեռուստաեթերի հերոս` պարբերաբար կրկնելով, որ այդ տեղում ցանկանում են վերականգնել հին եկեղեցին: «Կենտրոն» հ/ը-ի մի հաղորդման ժամանակ հաղորդավարը հարցրեց, որ եթե կինոթատրոնը կառուցված է եկեղեցու հիմքի վրա, ապա ինչի՞ վրա է կառուցված Էջմիածնի Մայր տաճարը: Հոգեւորականը պատասխանեց. «Հեթանոսական կրակարանի վրա»: Հետեւեց մեկ այլ հարց. «Իսկ եթե մի օր հայ-արիները գան ասեն՝ քանդեք»: Եվ պատասխանն էր. «Եթե մի օր ամբողջ Հայաստանը դառնա հեթանոս նորից, համաձայն եմ, որ վերականգնվի այդ տաճարը, որովհետեւ արդարությունը իր ձայնը միշտ պիտի պաշտպանի»:
Մի հարց էլ մենք տանք` Հայաստանն ամբողջապես քրիստոնեակա՞ն էր, որ քանդեցիք ու ավերեցիք Արիական տաճարները եւ ոչնչացրիք ու սեփականացրիք Հայոց արժեքներն ու մատյանները: Հիմա արդարությունից խոսողի համար միեւնույն չէ՞, թե քանի հոգի են պահանջում վերականգնել արդարությունը, թե՞ այս հարցում էլ հոտային է մտածողությունը:
Այս առումով Հայ Արիական միաբանությունը նույնպես հայտարարություն արեց: ՀՀ Հելսինկյան կոմիտեի նախագահը «Ուրբաթ» ակումբում նույնպես ասել է, որ «հայ հեթանոսներն էլ կարող են ասել՝ քանդե՛ք Էջմիածնի եկեղեցին, որովհետեւ նախապես այդտեղ մեհյան է եղել»: Եվ այսպես` արդեն շատերն են ասում ու մտածում… Իսկ ահա, իրենց քրմացավը «պետական» եւ «եկեղեցական» մակարդակի բարձրացնողները, անգամ նոր Արիական տաճարի կառուցմանն են դեմ:
Իրապես աղանդավորականներից խոսելով` կհանգենք մի մտքի. քրիստոնեությունը հեթանոսության եւ հուդայականության աղանդն է, հիմնվել է հեթանոսական ծեսերի, տոների եւ տաճարների վրա, բայց` հուդայական դավանաբանությամբ: Եվ հիմա, քրիստոնեությունից են արդեն աղանդներ ծնվում: Խոսքը ոչ թե մեզ հայտնի օտար երկրներից ներմուծվող աղանդների, այլ առաքելական քրիստոնեությունից առաջացած էկումենիկ հրեաընտրյալությամբ առաջնորդվող միջազգային աղանդի եւ հեթանոս-քրիստոնեավարներ ներազգային անկապ աղանդի մասին է:
Քրիստոնյա հոգեւորականները եկեղեցու վերակառուցման դեմ ալիքից սարսափած աղաղակում են, թե այս ի՞նչ է, մեր ժողովուրդը անաստվա՞ծ է: Ասենք` այո՛, անաստված է, քանի որ այլեւս Աստվածներով է նորեն…
Բայց Գարունը Տիեզերական է, Երկրային չէ, որ փողով առնես ու Աստվածներին խաբես: Ուրեմն` այն հաստատվելու է վստահաբար: Իսկ ով փառքով է ապրելու, ով էլ պատժով՝ դա սպասման կարճ ժամանակ ունի այլեւս:
Փա՜ռք Հայ Աստվածներին, Ովքեր վերադարձան… ու այլեւս` ՀԱՎԵՐԺ…
Հայը զորավոր է ի՛ր Ծագումով, ի՛ր Հավատով, ի՛ր Հայրենիքում եւ ի՛ր Առաքելությամբ…

«Լուսանցք» թիվ 11 (142), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։