Ապրիլի 7-ին Երեւանի Կարմիր բլուր հնավայրում տեղի ունեցավ Զատիկի տոնական եւ ծիսական արարողություն: Մասնակցում էին Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները: Ծեսն անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր դասի քրմի թեկնածուները, քուրմ Մանուկը եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:Ներկաները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ հատկապես օրվա խորհուրդը տնօրինող Աստվածամայր Անահիտին: Փառաբանվեց նաեւ բնության վերազարթոնքը:
Կրակի եւ գույնզգույն ձվերի օծման արարողությունից հետո տեղի ունեցավ ձվախաղ, որին խանդավառված մասնակցեցին ներկա բոլոր հայորդի-արորդիները:
Կրակի եւ գույնզգույն ձվերի օծման արարողությունից հետո տեղի ունեցավ ձվախաղ, որին խանդավառված մասնակցեցին ներկա բոլոր հայորդի-արորդիները:
* * *
Հիմն Անահիտին
Հիմն Անահիտին
Մայրության Խորհուրդ,
Մայր Աստվածուհի,
Դիցամայր Հայոց,
Դու՝ Մայր Զգաստության,
Մայրաց – Մայր Տիկին,
Մայր՝ Հայոց Գոյի,
Մաղցրաբույր ժպիտ,
Դու՝ Աղբյուր վճիտ,
Կենսատրոփ դու սիրտ,
Իմ Մայր Անահի’տ:
«Ուխտագիրք Արորդյաց»-ից



