Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող բռնցքամարտի միջազգային անդրանիկ մրցաշարը: Մասնակցեցին 9 երկրների 14 թիմեր: Դրանք են Հայաստանը (3 թիմով), Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան (2-ական թիմով), Բելառուսը, Բուլղարիան, Իրանը, Ղազախստանը, Մոլդովան: Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրավերներ էր ուղարկել նաեւ Գամբիայի, Մակեդոնիայի, Մոնղոլիայի եւ Ուզբեկստանի ֆեդերացիաներին, սակայն այդ երկրների ներկայացուցիչներն այդպես էլ չժամանեցին Երեւան:
Եզրափակիչ մտած մեր 14 բռնցքամարտիկներից հաղթանակ տարան եւ ոսկե մեդալ նվաճեցին միայն 6-ը, իսկ ահա մնացածը բավարարվեցին 2-րդ տեղով:
48 կգ՝ Հովհաննես Դանիելյան (Ռուսաստան) – Դավիթ Հովհաննիսյան (Ռուսաստան)՝ 18:4,
51 կգ՝ Դերենիկ Գիժլարյան (Հայաստան) – Արթուր Գամիդուլաեւ (Ռուսաստան)՝ 4:3,
54 կգ՝ Կարեն Այլազյան (Հայաստան) – Մանվել Սարգսյան (Հայաստան)՝ 5:4,
57 կգ՝ Հրանտ Եղյան (Հայաստան) – Ազատ Հովհաննիսյան (Հայաստան)՝ +:-,
60 կգ՝ Արա Պուլուզյան (Հայաստան) – Ժակսալակ Իլյասով (Ղազախստան)՝ 5:4,
64 կգ՝ Ալասբեկ Ալիբեկով (Ղազախստան) – Վոլոդյա Հայրապետյան (Հայաստան)՝ 3:1,
69 կգ՝ Դենիս Լազարեւ (Ուկրաինա) – Սամվել Մաթեւոսյան (Հայաստան)՝ +0:0,
75 կգ՝ Անդրանիկ Հակոբյան (Հայաստան) – Մաքսիմ Կոպտյակով (Ռուսաստան)՝ 8:4,
81 կգ՝ Իվան Սենայ (Ուկրաինա) – Արթուր Խաչատրյան (Հայաստան)՝ 3:0,
91 կգ՝ Դենիս Պոյացիկա (Ուկրաինա) – Ցոլակ Անանիկյան (Հայաստան)՝ +:-,
+91 կգ՝ Բեկա Լոբժանիձե (Վրաստան) – Բագրատ Օհանյան (Հայաստան)՝ 8:0:
Նշենք նաեւ, որ մրցաշարի լավագույն թիմ ճանաչվեց Հայաստանի առաջին հավաքականը, լավագույն տեխնիկա ունեցող բռնցքամարտիկ‘ Անդրանիկ Հակոբյանը, մրցավար՝ Ռոման Մալաեւը (Ռուսաստան): Մրցաշարի հաղթողների համար սահմանվել էր 5000, 2-րդ տեղի համար՝ 3000, 3-րդի համար՝ 1000 դոլար պարգեւավճար:
Մրցեցին Եվրոպայի դպրոցականները
Հունական Սալոնիկ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի դպրոցականների առաջնությունը: Հայաստանի միակ մասնակից Ռոբերտ Ասատրյանը 11 տարեկան շախմատիստների մրցումներում, 9 հնարավորից վաստակելով 4 միավոր, գրավեց 33-րդ տեղը: Նա չեմպիոնին զիջեց 4 միավորով:
Բոլորից հաջող հանդես են եկել Թուրքիայի պատանի շախմատիստները, որոնք նվաճեցին 4 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Երկրորդ արդյունքը ցույց տվեցին Ադրբեջանի ներկայացուցիչները՝ 3 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ, Հունաստանը՝ 1 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ, Ռուսաստանը՝ 1 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ, Վրաստանը՝ 1 ոսկի, 2 բրոնզ:
Զուգահեռ ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Դավիթ Զաքարյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ զբաղեցրեց 12-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող դարձավ բուլղարացի Մարյան Պետրովը, որը եւս 3 շախմատիստների հետ վաստակեց 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ նրանցից:
Հոկեյը Երեւանում
Ապրիլի 14-18-ը Երեւանում ընթացավ տափօղակով հոկեյի աշխարհի մեծահասակների առաջնության 3-րդ դիվիզիոնի «Բ» խմբի մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի եւ ՀԱՀ-ի հավաքականները:
ՀՀ կառավարությունն իր պահուստային հիմնադրամից 15 մլն. դրամ է հատկացրել նախարարությանը՝ մրցաշարը կազմակերպելու համար: Մրցաշարը կնպաստի մեր երկրում այս մարզաձեւի զարգացմանը, մարզիկների վարպետության բարձրացմանը: Մրցումների արդյունքում կձեւավորվի տափօղակով հոկեյի ՀՀ ազգային հավաքականի վերջնական կազմը, որը կմասնակցի 2014թ. Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիադայի որակավորման մրցաշարին:
Մեր հոկեյիստներն առաջին խաղում 9:2 հաշվով պարտության մատնեցին Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին, Հյուսիսային Կորեայի ընտրանին հաղթեց Մոնղոլիայի թիմին՝ 22:1:
Իսկ մինչ առաջնությունը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում էր անցկացրել Վրաստանի հավաքականի հետ եւ հաղթել՝ 22:1 հաշվով:
Հրաշալի մասնակցություն
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից մասնակցած 8 ծանրորդներ, որոնցից 7-ը դարձան մրցանակակիրներ՝ նվաճելով 7 ոսկե, 9 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:
Ոչ պաշտոնական հաշվարկով Հայաստանի հավաքականը մեդալների քանակով գրավեց թիմային 4-րդ տեղը:
Ազգային առաջնությունում
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը մտնում է հունի մեջ: 3-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը այսպիսի տեսք ունի.
Խ Հ Ո Պ Գ Մ
1. «Փյունիկ» 3 2 1 0 7-2 7
2. «Ուլիս» 3 2 1 0 6-2 7
3. «Կիլիկիա» 3 2 0 1 6-4 6
4. «Միկա» 3 2 0 1 8-4 6
5. «Բանանց» 3 1 1 1 7-8 4
6. «Գանձասար» 3 1 0 2 2-4 3
7. «Իմպուլս» 3 0 1 2 2-8 1
8. «Շիրակ» 3 0 0 3 1-7 0
Ռմբարկուներն են.-
Սամվել Մելքոնյան («Բանանց»)-3, Էդուարդո դո Սանթոս («Բանանց»)-3, Սարգիս Մովսիսյան («Կիլիկիա»)-2, Մինդաուգաս Գրիգալեւիչյուս («Միկա»)-2, Արսեն Ավետիսյան («Գանձասար»)-2, Ալբերտ Թադեւոսյան («Փյունիկ»)-2, Գագա Թբիլաշվիլի («Ուլիս»)-2, Ուլիսես Մոնտենեգրո («Միկա»)-2:
Ֆուտզալի առաջնությունում
Հայաստանի ֆուտզալի առաջնության 14-րդ տուրում կայացած հանդիպումները գրեթե ի հայտ բերեցին չեմպիոնին: Մրցաշարային աղյուսակը 14-րդ փուլից հետո.
Խ Հ Ո Պ Գ Մ
1. «Քախսի» 12 11 1 0 116-37 34
2. «Էրեբունի» 11 7 2 2 77-30 23
3. «Գյումրի» 11 3 1 7 55-113 10
4. «Եվրոպա» 11 2 3 6 34-48 9
5. «Հրազդան» 11 1 1 9 34-88 4
Ռմբարկուներ են.-
Արմեն Գյուլամբարյան («Քախսի»)-35, Գրիգոր Կապուկրանյան («Քախսի»)-21, Վանիկ Ղազարյան («Հրազդան»)-16, Հենրիկ Գրիգորյան («Եվրոպա»)-13, Արտյոմ Բեռնեցյան («Գյումրի»)-12, Սարո Գալստյան («Էրեբունի»)-12, Վահան Սարգսյան («Էրեբունի»)-12, Վարդգես Իսրայելյան («Էրեբունի»)-11, Էդգար Կիրակոսյան («Քախսի»)-11:
Գավաթային խաղեր
Ֆուտբոլի ՀՀ գավաթի կիսաեզրափակիչ 1-ին խաղում Երեւանի «Ուլիս»-ը 0:2 հաշվով պարտվեց Երեւանի «Փյունիկ»-ին: «Ուլիս»-ը առաջին պարտությունը կրեց ոչ միայն գավաթի խաղարկությունում, այլեւ մրցաշրջան-2010-ում: Մինչ այդ անցած տարվա բրոնզե մեդալակիր թիմը անցկացրած 5 խաղում տարել էր 3 հաղթանակ եւ 2 հանդիպում ավարտել էր ոչ-ոքի:
Իսկ Երեւանի «Բանանց»-ը ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Աշտարակի «Միկա»-ի հետ եւ պատասխան խաղից առաջ դեռ ոչինչ որոշված չէ: Թիմերի նարավորությունները հավասար են՝ 50:50:
Միջին արդյունքներ
Դուբայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի 5 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Նա եւս 7 մասնակիցների հետ վաստակեց 7 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով նա զբաղեցրեց 6-րդ տեղը: Նրանից մեկ աստիճանով հետ մնաց Վրաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Հարությունյանը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց վենեսուելացի Էդուարդո Իտուրիսագան, որը ստացավ 8000 ԱՄՆ դոլար պարգեւավճար: Հրանտ Մելքումյանը պարգեւատրվեց 2200 դոլարով: Պարգեւատրվողների ցանկում հայտնվեց նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը պարտության մատնեց Ավստրիայի դրոշի ներքո հանդես եկող վրացի գրոսմայստեր Դավիթ Շենգելիային եւ 6,5 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը: Նա վաստակեց 1200 դոլար:
Մեր մյուս շախմատիստները Տիգրան Քոթանջյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Գեւորգ Հարությունյանը գրավեցին համեմատաբար համեստ տեղեր:
1 լողորդ՝ 2 արծաթ
Տյումեն անցկացվեց ՌԴ լողի բաց առաջնությունը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցողների համար: Մասնակցեցին 200-ից ավելի լողորդներ՝ Ռուսաստանից, Ղազախստանից եւ Թաիլանդից: Հայաստանը ներկայացել էր 1 մասնակցով: 15-ամյա Մարգարիտա Հովակիմյանը առաջին անգամ հանդես եկավ միջազգային մրցաշարում: Մեր լողորդուհին ստացավ միջազգային սպորտային դասակարգում՝ S6, SB5, SM6: Նա մրցեց 4 լողատարածություններում եւ բարձր պահեց ՀՀ պատիվը‘ նվաճելով 2 արծաթե մեդալ: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրեց 18-րդ տեղը (24 թիմերի շարքում):
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 14 (145), 2010թ.



