Արտաքին լուրեր

Օդային «արգելքը» հեռանում է

Մի քանի շաբաթ է ինչ Իսլանդիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներով, երկրում ժայթքած հրաբուխը արգելքներ է ստեղծել Եվրոպայում օդային երթեւեկության համար: Հազարավոր չվերթներ չեն իրականացվել: Վերջին տվյալների հրաբուխը հետզհետե մարում է եւ շուտով կկարգավորվի չվերթային վիճակը Եվրոպայում, նաեւ Ռուսաստանում: Սակայն կարծիք կա, որ հիմա էլ «օդային» անախորժություններ կլինեն Հյուսիսային Ամերիկայում, մինչեւ հրաբխի իսպառ մարումը: Էյաֆիյատլայօկոուդլ հրաբուխը գտնվում Է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 200 կմ դեպի արեւելք ընկած շրջանում:

Գոհար Վանեսյան


Միասեռամոլ կարապներ

Բրիտանական Դորսետ գրաֆության արգելանոցում բնակվում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կարապներ: Արգելանոցի ներկայացուցչի խոսքով, 2 արու կարապ, որոնք ձեւավորել են զույգ, արդեն մի քանի սեզոն անցկացնում են միասին եւ իրենց պահում են այնպես, կարծես պատրաստվում են ձագեր ունենալ:
Դրանք միշտ միասին են նստում բնում եւ ուշադրություն չեն դարձնում հակառակ սեռի կարապներին:
Երբեմն վիճում են, բայց, ըստ արգելանոցի ներկայացուցչի, վերջում միշտ հաշտվում են:
Այստեղ ավելի քան 1000 տեսակի թռչուն կա, բայց միայն սրանց մոտ է նկատվում համասեռամոլություն:
Համասեռամոլական հակումներ կենդանիների մոտ այնքան էլ տարածված չէ, ինչքան տարածված է մարդկանց մոտ…
Միասեռամոլություն նկատվում է կետերի, պինգվինների, կատուների եւ այլ կենդանիների մոտ:
Ինչեւէ, սրանք գոնե անասուններ են… Չնայած այս երեւույթը հակաբնական է բոլոր դեպքերում:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 15 (146), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.