Հիմա Նժդեհը՞, թե՞ մասոն Վրացյանը – ի պատասխան ՀՅԴ-ի «Դրոշակ»-ի

Ինչու՞ է ազգայինից խոսող ՀՅԴ-ն անարգում ազգի Աստվածներին

… Հենց այդպես՝ դաշնակցավարի, գրել-պահել էին: Ինչեւէ: Խնդրում եմ «Դրօշակ»-ում ոմն դաշնակցականի գրածին իմ պատասխանը տպագրել «Լուսանցք»-ում: Ես այդ դաշնակցականի պես չեմ մանրանա (վստահեցնում եմ՝ կոպտելու համար հայերենի հոմանիշներին ավելի լավ եմ տիրապետում), բանավեճը անձնապես չեմ տանի, այլ՝ կրկին գաղափարական»…
… Խորհուրդ կտանք որեւէ թեմայով բանավիճելիս հայ հեթանոս Աստվածներին չհիշատակել: Ով ով, գոնե ազգայինից անընդհատ խոսող ՀՅԴ-ականը պիտի լավ հասկանա, որ ոչ մի ազգ սեփական Աստվածներին չի անարգում: Հուսանք, որ դա նաեւ այս պարագայում կլինի, եթե իհարկե…


… Ժամանակին երիտթուրքերի սիոնա-մասոնական եղբայրության հետ համագործակցած ՀՅԴ-ն մեր օրերում լինելով իշխանության մեջ, տնօրինելով որոշակի նախարարական ոլորտներ եւ այլ պաշտոններ, նույն միջազգային-մասոնական ուժերի պատվերով ապազգայնացրեց հայկական կրթահամակարգը, համարակալեց ազգը՝ օտարին տրամադրելով մեր ամբողջական տվյալները, եւ կատարեց այլ ապազգային գործեր, իսկ հիմա ընդդիմադիր խաղալով՝ փորձում է եւս մեկ անգամ կոծկել իր իրական դեմքը…

* * *

Վասն գիտության կամ` մի դաշնակցականի կիկոսաբանության մասին
(Պատասխան ոմն դաշնակցականի` Հայկազուն Ալվրցյանի «Վասն տգիտության» հոդվածին)

«Գիտությունը եւ տգիտությունը սահմաններ չունեն»,- լավ է ասում հեղինակը: Ասում է ու երկրորդ առումով փայլունս մարմնավորում իր հոդվածի արդեն իսկ վերնագրում՝ տգիտության գովքն անելու կանխադիրքորոշումն արտահայտելով:
Ճիշտն ասած, հարկ չէի համարի ոչ միայն անդրադառնալու իմ՝ «Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը» հոդվածին ի քննադատություն գրվածին (որի բովանդակությունը ինձ կանխավ պարզ էր…), եթե միայն դա լույս տեսած չլիներ ՀՅԴ պաշտոնաթերթում: (Կուսակցությունը իր գլխավոր խոսքամամուլում զետեղելով իր ջատագովությամբ տարվածի հոդվածը՝ դրանով ասել կուզի, որ մնում է հին ինքնասիրահարվածը, իր ու հայոց պատմությունից դասեր չքաղողը, ում այդ երեսառածությունից երկիրը օրերից մի օր կարող է դարձյալ վնասներ կրել):
Մանրություն, ներկա դեպքում` մանր գաղափար սիրող մեր հեղինակին հասու լինելու համար մեր հոդվածում արծարծված որոշ գաղափարներ փորձենք մանրամասնել:
- Հեղինակի «խելքը» կերել է հեթանոսության մի՝ որպես կռապաշտություն տգետ պատկերացումը: Եվ դրանով պայմանավորված՝ նա գրգռվում է (չէ՞ որ այդպիսինին ամեն մի չիմացած բան վանում է), որ ես հեթանոսությունը հասկանում եմ որպես ցեղահավատքություն: Բացատրեմ ինչպես դպրոցականին: Հեթանոս բառը հունական ծագում ունի, առաջացել է այդ լեզվի էթնոս (հայերեն՝ ցեղ, ազգ) բառից եւ նշանակում է որոշակի ցեղային (ազգային) ծագում ունեցող, ըստ այդ ծագումի, ծագումնաբանական այդ որակի ապրող: Հեթանոսության այդ բուն իմաստին հակառակ է կրոնը (ու ամեն մի կեղծ, անբնական գաղափարախոսություն), որը կրողները որոշակի ցեղային (ազգային) ծագում չունեն, խառնածին են եւ որը, հետեւաբար, պայմանավորված է այդպիսինների` տարբեր ծագումնային (գենային) հատկությունների (ոչ թե որակների) խառնուրդով: Հեթանոսության եւ կրոնի միջեւ ի վերուստ եղած այդպիսի հակադրությունը շեշտել են նաեւ կրոնի հիմնադիրները: Հիսուսը, օրինակ, ոչ մեկ անգամ է ասել, որ իր կրոնը անդեմ, որոշակի ծագում ու կենսաձեւ չունեցող զանգվածների (խեւերի, աղքատների, թափառաշրջիկների, հանցագործների, այս աշխարհում կյանքը չստացվածների) համար է: Պողոսն էլ, հետեւելով իր ուսուցչին, ասում է, որ «Աշխարհքիս անտոհմներին (ծագում չունեցողներին,-Ս.Մ.), անարգվածներին…եւ ոչինչներին» Հիսուսը «ընտրեց, որ մի բան լինողներին (ազնվականներին, մաքուր ծագում ունեցողներին,-Ս.Մ.) ոչնչացնէ» (ահա թե որտեղից է ծնունդ առնում դաշնակցության հեղափոխականությունը): Հետեւաբար, հայը եթե հայ է, որոշակի ազգային ու դրանից հետեւող ցեղային պատկանելիություն ունի, ասել է թե՝ հեթանոս է:
- Քրիստոնյա դաշնակցականին խիստ գրգռում է նաեւ մեկ այլ ազգային խորհուրդ՝ քուրմ-ը: Քուրմը ազգի հավատքը, ազգի ինքնության առհավատչյա՝ ամենայնի ու ինքն իր հետ նախադրոշմ հոգեւոր հարաբերությունների համակարգությունը պահող-պահպանող, դա սերունդների մեջ հաստատող անձն է: Քուրմ բառացի նշանակում է հուրը (հուր-քուրա անցումով), ազգի կենսաձեւի հիմք կենսաէներգետիկան՝ արարող ուժականությունը, զորությունը, եռանդը (առանց որի ազգը դադարում է ազգ լինելուց եւ վերածվում է խառնամբոխի, դեմոսի) պահող-պահպանող: Եթե մեր կուսակցական- մտավորական, առանց ազգային-հավատքային հիմքի ինչ-որ գաղափարներ կրող Հ.Ա.-ն ներքուստ սադիստական հրճվանքով է հիշում 301թ. օտարածին (ջհուդ-պահլավիկ) Գրիգորիսի կողմից հայ քրմության ջարդը ու չի ուրախանում դարեր անց Գարեգին Նժդեհի ու Սլակ Կակոսյանի կողմից հայոց քրմության վերականգնմամբ, ապա հաստատ նրա առնվազն հոգեւոր աշխարհում ինչ-որ բան այն չէ: Մեր «դարձի» եկածին խորհուրդ կտայի, ասենք, խոտից օրինակ վերցնել. դրա սերմից նույն խոտն է աճում, դրա սերմից՝ դարձյալ նույնը եւ այդպես անվերջ, եթե խաչասերում տեղի չի ունենում. խոտը երբեք «դարձի» չի գալիս, այլ բան չի դառնում: Եվ եթե իրեն հայ է զգում-ճանաչում՝ թող հիշի ոչ թե պողոս-պետրոսների, ովքեր իրենց ուսուցչին են անգամ նեղն ընկնելիս ուրացել, այլ` հայ մեծերի ասածները: Իսկ եթե համարում է, որ իր պորտը Գրիգորիսն է կտրել, ապա դա իր խնդիրն է: Զարմանալի է, մի՞ թե հայ քրիստոնյաները օտար մեռելների պահապաններն են…
- Համարում է, որ իմ եզրակացությունների համար Լեոյի «գիտականության նշույլից զուրկ» (ով ում՝ ի՞նչ է ասում)  գիրքն է միայն հիմք դարձել, որով եւ պայմանավորվել է իմ… Սա, կարծում է, թե «խնձորը» ուտելուց հետո հա պետք է դրա մասին հիշել. չի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է դաշնակցության կամ նրա հետ կապված բազմաթիվ բաներ կարդա (Չարենցից, Օտյանից, Մահարուց, Հենրիկ Գաբրիելյանից՝ հայոց պատմության առաջին իմաստատսերներից մեկից, Շահան Նաթալիից, հենց իրենց՝ դաշնակցականներից…), այդ կուսակցության մերօրյա գործունեությունն էլ իր աչքերով տեսնի ու դրանից հետո այդ ամենը վերապրելով՝ իրենում ստեղծի այդ երեւույթի մասին ինքնուրույն պատկեր: Իսկ ինչ մնում է հատկապես (ոչ միայն) Լեոյի գրքից մեջբերումներ անելուն, ապա դա պայմանավորված է նրա՝ դաշնակցության ծնունդին, կուսակցության կյանքի մի զգալի հատվածին ականատես լինելու, ինչպես նաեւ կուսակցությանը ներքուստ ճանաչելու հանգամանքով:
- Հ.Ա.-ն զարմանում է, ավելի ստույգ՝ կատաղում է, որ դաշնակցությունը դիտվում է որպես «Հայաստանյայց եկեղեցու գաղափարա-քաղաքական արդյունք», թեեւ ինքը լինելով Հայաստանյայց եկեղեցու հոտի անդամ եւ դաշնակցական միաժամանակ՝ պետք է որ այդ ճշմարտությունից լավ զգար: Ասվածը ավելի մանրամասնեմ: Դաշնակցության գաղափարախոսության հիմնադրույթները՝ դասակարգ եւ դասակարգային պայքարը, համայնավարությունը, հանուն գաղափարի՝ անձը ուրանալը (պատմության մեջ անհատին դեր չտալը), ազգայինը (հեթանոսականը) անտեսելը եւ գաղափարին կամ կրոնին ապավինելը եւ այլն, ինչպես նաեւ կուսակցության կազմակերպման ձեւը (գաղտնիությունը, ներքեւի օղակը վերեւի օղակին հլու հնազանդ ենթարկվելը…) գալիս են Հին ու Նոր կտակարաններից՝ Հայաստանյայց եկեղեցու սուրբ գրքերից: Խորհուրդ կտայի Հայաստանյայց եկեղեցու դավանաբանությունից ու դաշնակցությունից ինչ-ինչ գիտելիքներ ձեռք բերածին փորձել դրանք համադրել. ասենք՝ դաշնակցության հեղափոխության մասին գաղափարը մտքում պահել եւ փորձել դրա նմանակը գտնել հին կամ նոր կտակարաններում: Եվ` հաստա՛տ կգտնի, որն է` «այս աշխարհի քանդումը» կամ դրա նմանը: Մտավորականը, եթե այդպիսին է, աչքաբաց պետք է լինի:
- Մեր օտարամոլը չի հասկանում, որ ազգային գաղափարախոսությունը (դրանից ելնող գաղափարական ծրագիրը) եւ սոցիալիստական-համայնավարական գաղափարախոսությունը հակադիր են, որ ամեն մի սոցիալիզմի հաստատում ամեն մի ազգի մահ է նշանակում: Գրում է, որ ազգային կյանքին վերաբերող բոլոր խնդիրները «ընկերվարության (սոցիալիզմի) հայեցակարգում ամրագրված են, որը եւ որդեգրել էր դաշնակցությունն իր ծրագրում». այ թե Մարքսը (Էնգելսը, Կաուտսկին…) հային, գերմանացուն, ռուսին… սիրող է եղել: Եվ եթե նրա ասածներով ծրագիր կազմած դաշնակցությամբ առաջնորդվեինք, ապա հիմա երեւի դրախտ ստեղծած կլինեինք…
 – Մեր հակահեթանոսը լուսավորությունը, կրթությունը, դաստիարակությունը հենց սոցիալիստական իմաստով էլ հասկանում է՝ կեցցե սոցիալիզմը, կեցցե ազգերի եղբայրությունը, կեցցե այդ եղբայրությունը երաշխավորող դաշնակցությունը… Իսկ թե ինչպես առանց ազգային հենքի եւ ինչ-որ օտարազգիների ասածներով միայն կողմնորոշվող կրթություն-դաստիարակությունը կարելի է այդպիսին համարել, դա գիտի միայն մեր խորագիտակ Հ.Ա.-ն:
- Հ.Ա.-ն դաշնակցությունը կուռքի վերածելով` գրում է. «Եվ արդյո՞ք հայ իրականության մեջ կա՞ մեկ այլ կուսակցություն, որը Հայ Դատի լուծման համար արել է ավելի, քան Դաշնակցությունը»: Միջնադարյան կրոնական աշխարընկալման համաձայն՝ «հավատում եմ, որովհետեւ աբսուրդ (անհեթեթ, անիմաստ,-Ս.Մ.) է». սրա համար էլ է բանը այդպես: Հարցնեմ` Հայ Դատի լուծման համար արած այդ «ավելի»-ն՝ դաշնակցության առաջնորդության պայմաններում տեղի ունեցած ցեղասպանությունը ու Հայաստանի մեծագույն մասի կորու՞ստն է: Մի փոքր անց էլ է մեր կռապաշտը նման աբսուրդի կամ հայ սրամիտ լեզվով՝ կիկոսակաբանության տրվում: Հայաստանյայց եկեղեցու աչքին թվում է, որ իր՝ Պողոսի, Պետրոսի, Հովհաննեսի ու մյուս մահկանացուների կազմած սուրբ գիրքը ոչ թե գիրք (Բիբլիա) է, ինչպես շատ եկեղեցիների պարագայում է, այլ ոչ ավել, ոչ պակաս՝ Աստվածաշունչ: Ահա եւ իմ՝ իրական աշխարհից դուրս եւ անկախ ապրող քննադատը, իրեն  հարազատացնելով եկեղեցական այդ կիկոսականությունը, բացարձակ ճշմարտության աղբյուր դիտելով «աստվածաշունչ-մատյանը», դրանից մեջբերումներ անելով` գլխիս լոլո է կարդում, թե սա այսպես է, նա՝ այնպես: Դե, մարդը օտար բաներ շատ է սիրում, ինչ կարող ես ասել:
 – Երբ հակառակորդդ, քննադատդ, թշնամիդ անխելք է, քո օգտին է: Ներկա դեպքում՝ քննադատս, ով, կարծում եմ, այնքան հիմար չէ, որ ինձ իրեն «դասակարգային թշնամի» համարի: Գրել եմ, որ դաշնակցության անվան մեջ ու ծրագրում հայ անունը կա, բայց ամանումը` անվան բուն կրողը՝ չկա: Կարծելով թե իմ այդ ասածը ջարդուփշուր է անում, մեջբերում է Մ. Վարանդյանի միտքը. «(Դաշնակցության,-Ս.Մ.) Գործնական ծրագիրը արդյունք է հայ կեանքի իրական պայմանների, այն ծայրայեղ ճնշման եւ անորակելի բռնակալութեան, որ վաղուց իր վեր թագաւորում է Օսմանեան Հայաստանում: Թէօրեական մասը ծնունդ է ոչ անմիջապես հայ ժողովրդի կացութեան, այլ համաշխարհային կեանքի ու մտքի էւօլիւցիայի» (ընդգծումը իմն է): Վարանդյանը ասել կուզի, որ Հայ-Հայաստանից դուրս ու անկախ` համաշխարհային «գիգանտ» մտքերի (մեր լեզվով՝ մասոնների) կողմից արդեն տեսությունը կազմվել է. հայ իրականությունը պարզապես մի նոր փորձադաշտ է, որտեղ անքննադատելի այդ տեսությունը պետք է փորձարկել, որի ընթացքում (մեր կողմից արդեն ավելացնենք) կարող է եւ փորձարկվողից շատ արյուն հոսել: Այնպես որ, ինձ եթե հայտնի լիներ Վարանդյանի միտքը, ապա այն իմ ասածը որպես հիմնավորող հիանալի փաստարկ կօգտագործեի:
- Իմ՝ ցեղահավատքն ունեցողիս կողմից դաշնակցության քննադատության «թույլ» տեղն իհարկե չէր կարող չնկատել Հ.Ա.-ն՝ երկար ժամանակ դաշնակցության անդամ եղած Նժդեհին՝ ցեղակրոնության հիմնադրին ցեղահավատավորներիս ուսուցիչ համարելը: Ի դաս ինձ բերում է Նժդեհի՝ դաշնակցությունը ըստ ամենայնի դրականորեն գնահատող մտքերը: Բայց եթե իմ քննադատը Նժդեհի ասածները համեմատի  դաշնակցության բուն գաղափարների հետ, ապա կնկատի, որ դրանք միմյանց բնավ կապված չեն, ավելի ստույգ՝ միմյանց հակադիր են: Նժդեհի «դաշնակցությունը» իր՝ միայն իր՝ Նժդեհի «դաշնակցությունն» է, այն դաշնակցությունը, որպիսին
Նժդեհը ցանկանում էր տեսնել: Որպիսին այն չդարձավ իր` օտար գաղափարախոսության դավանելու պատճառով: Եվ որի համար Նժդեհը դաշնակցությունից հեռացավ: Լավ կլիներ, ազնվությունն է պահանջում, որ Հ.Ա.-ն հիշեր նաեւ դաշնակցության՝ Նժդեհի դեմ կազմակերպած թավրիզյան անամոթ դատավարությունը,- այն Նժդեհի, ում ղեկավարած Սյունյաց իշխանությունը դաշնակցական կառավարությանը հնարավորություն տվեց խորհրդայնացված Հայաստանից անցնել Պարսկաստան՝ այդպես փրկելով իրենց կյանքը:
- Դրական ավարտով վերջացնենք իմ այս՝ քննադատության քննադատությունը: Մի ուսանելի բան Հ.Ա.-ի գրածում, այնուամենայնից, կար: Ես մասոնականության ծագումը, ելնելով դրա մասին հանրագիտարաններում ասածներից, կապել եմ 18-րդ դարի հետ՝ ինքս իմ մեջ, իհարկե, լավ իմանալով, որ դա շատ ավելի հին պատմություն ունի: Հարցին տեղյակ իմ քննադատը իրավացիորեն մասոնականության ծագումը «առնվազն 3000 տարով» հետ է տանում: Ճիշտ է անում: Բայցեւ սխալվում է, որ մասոնականությունը եւ քրիստոնեությունը միմյանց հակադրում է. իրականում քրիստոնեությունը մասոնականության մի արտահայտությունն է ընդամենը՝ «հրեից ազգի ընտրյալությունը» ընդունող:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու  

Հ.Գ.-1 – խմբ. կողմից. – Սերգեյ Մանուկյանը այս նյութը խմբագրություն էր ուղարկել` կից գրությամբ, որը ներկայացնում ենք առանց խմբագրումների. «Լուսանցք» շաբաթաթերթի հարգելի խմբագիր: Տարեսկզբին Ձեր թերթում «Առանց գրաքննության, բայց` բանավեճի իրավունքով» խորագրի ներքո տպագրել էիք իմ «Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը» հոդվածը»: Կարծում էի, որ եթե բանավեճ էլ լիներ, ապա հենց Ձեր թերթի էջերում պիտի այն ծավալվեր: Բայց միայն մեկ շաբաթ առաջ, պատահաբար ձեռքս ընկավ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ը եւ տեսա, որ իմ հոդվածի պատասխանը այստեղ է տպագրվել (փետրվար, թիվ 2 (1617)): Հենց այդպես` դաշնակցավարի, գրել-պահել էին: Ինչեւէ: Խնդրում եմ «Դրօշակ»-ում ոմն դաշնակցականի գրածին իմ պատասխանը տպագրել «Լուսանցք»-ում: Ես այդ դաշնակցականի պես չեմ մանրանա (վստահեցնում եմ` կոպտելու համար հայերենի հոմանիշներին ավելի լավ եմ տիրապետում), բանավեճը անձնապես չեմ տանի, այլ` կրկին գաղափարական»:

Հ.Գ. – 2 – խմբ. կողմից – «Դրօշակ»-ում զետեղված հիշյալ հրապարակումը կարդացինք: Անկեղծ ասած` այդ դաշնակցական Հայկազուն Ալվրցյանին չճանաչեցինք: Խմբագրություն հաճախ այցելող ՀՅԴ մի քանի անդամներից կամ նրանցից, ովքեր ՀՅԴ-ի հետ առնչություններ ունեն, փորձեցինք հետաքրքրվել. չճանաչեցին, մեկը մի կերպ տեղը բերեց, այն էլ արժանահիշատակ ոչինչ չասաց: Ինչեւէ, հարազատ կուսակցությունում ոչնչով աչքի չընկնող Հ. Ալվրցյանին խորհուրդ կտանք որեւէ թեմայով բանավիճելիս հայ հեթանոս Աստվածներին չհիշատակել:
Ով ով, գոնե ազգայինից անընդհատ խոսող ՀՅԴ-ականը պիտի լավ հասկանա, որ ոչ մի ազգ սեփական Աստվածներին չի անարգում: Հուսանք, որ դա նաեւ այս պարագայում կլինի, եթե իհարկե… այդ Ալվրցյանի յան-ը ստույգ ծագումնաբանությունն է մատնանշում:

* * *

Հիմա` Նժդե՞հը, թե՞ մասոն Վրացյանը
(Հայտարարություն` ի պատասխան ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի մի հոդվածի)

Ս.թ. փետրվարին Դաշնակցության պաշտոնական մամուլ «Դրօշակ»-ում լույս է տեսել ոմն Հայկազուն Ալվրցյանի՝«Վասն տգիտության» հոդվածը՝ ի քննադատություն «Լուսանցք» թերթում վաղօրոք լույս տեսած Ս. Լ. Մանուկյանի «Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը» հոդվածի: Այդ կապակցությամբ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) Խորհուրդը հայտարարում է:

Հայ իրականության մեջ երկու կառույց կա, որ անընդհատ ու միալար խոսում է, թե ծառայել է հայությանն անվերապահորեն: Եվ այս կառույցները ոչ մի անգամ չեն խոսել իրենց սխալների (նաեւ՝ ճակատագրական) մասին (սրանց թվում է՝ անսխալական են): Անվիճելի է, որ այդ երկուսը՝ Հայ առաքելական եկեղեցին եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոշակի դեր ունեցել են հայապահպանման գործում (խոսքը հատկապես սփյուռքյան հատվածի մասին է), իսկ թե ինչ վնասներ են տվել հայությանն այս կառույցները, արդեն լուսաբանվել ու հանրահայտ է այլեւս: Եվ եթե մի օր հակակշռելու լինենք, թե սրանցից օգո՞ւտն է շատ եղել ազգին, թե՞ վնասը, հաստատ հօգուտ այս կառույցների չի լինի այդ հակակշռումը: Այս երկու «անսխալականի» պատճառով է, որ մենք՝ հայերս, մերթ ընդ մերթ կորցրել ենք մեր հայրենիքի տարածքները, երբեմնի հայահավատ ու հայաշունչ զորությունը եւ ենթարկվել ենք ցեղասպանությունների:
301թ. սկսած մշակութա-հոգե-մարմնական ցեղասպանության մասին Հայ ազգայնականների համախմբումն արդեն հանդես է եկել հրապարակավ ու փաստարկված հոդվածներով: ՀՅԴ-ի մութ անցյալի եւ ոչ պայծառ ներկայի մասին նույնպես եղել են հրապարակային փաստարկված պարզաբանումներ: Եվ դա վերաբերում է նաեւ 1915թ. (այդ ժամանակին նախորդած ու հաջորդած) իրադարձություններին, երբ ՀՅԴ-ն, համագործակցելով երիտթուրքական ուժերի հետ հանուն «մասոնական եղբայրության», հանուն սիոնիստա-պանթուրքիստական ծրագրերի իրագործման, կամա թե ակամա, մասնակցեց հայության (հատկապես՝ ֆիդայության) զինաթափմանը, եւ քաղաքական խարդավանքների հորձանուտում հայությանը կանգնեցրեց աղետալի փաստերի առաջ… Իսկ այսօր հենց դրանց քաղաքական ժառանգորդներն են ամենաշատը թմբկահարում Հայոց ցեղասպանության հարցը:
Հուդա-քրիստոնեական կրոնի հետեւորդ (նույնն է թե՝ Եհովայի հետեւորդ) եւ հուդա-մասոնական կառույցի մի ոմն ժառանգորդ էլ՝ մի դաշնակցականիկ (համարյա՝ հոկտեմբերիկ), ահա այսօր փորձում է ՀՅԴ պաշտոնաթերթում պախարակել Հայ ազգայնականների համախմբման Խորհրդի անդամին եւ հայոց ցեղային գաղափարաբանությունն ու հավատը: Զարմանալի չէ, քանի որ ՀՅԴ-ն Հայաստանում վաղուց վերածվել է մի «ինքնահավան ու շահութաբեր» քաղաքական խմբակի եւ պարզապես դեռ գոյատեւում է սփյուռքյան կառույցների նյութական ու գործնական միջոցների հաշվին եւ` ոչ միայն…
Ժամանակին երիտթուրքերի սիոնա-մասոնական եղբայրության հետ համագործակցած ՀՅԴ-ն մեր օրերում լինելով իշխանության մեջ, տնօրինելով որոշակի նախարարական ոլորտներ եւ այլ պաշտոններ, նույն միջազգային-մասոնական ուժերի պատվերով ապազգայնացրեց հայկական կրթահամակարգը, համարակալեց ազգը՝ օտարին տրամադրելով մեր ամբողջական տվյալները, եւ կատարեց այլ ապազգային գործեր, իսկ հիմա ընդդիմադիր խաղալով փորձում է եւս մեկ անգամ կոծկել իր իրական դեմքը……
«Դրօշակ»-ի հիշյալ հոդվածում ոմն դաշնակցականը հպարտանում է Նժդեհով: Նա «մոռանում» է, որ Նժդեհը թքել-հեռացել է ՀՅԴ-ից (հետո ՀՅԴ-ն նրան արտաքսել է: Մեկ էլ Կոմկուսից «չէին կարողանում» հեռանալ, երբ հեռանալու դիմում էր գրվում, արագ հեռացնում էին…)՝ մասոնա-բոլշեւիկյան խաղերի համար (հատկապես՝ Զանգեզուրի պաշտպանության հարցում): Եվ այն, ինչ ասել է Նժդեհը Դաշնակցության մասին՝ մինչ ճանաչել-հեռանալը, այլեւս օրինակ բերելու հիմքեր չունի: ՀՅԴ-ից հեռացած մյուս հսկաները՝ Անդրանիկը, Շահան Նաթալին եւ այլք, նույնպես գիտակցել են, որ իրենց տեղում չեն. հատկապես հիշյալ երկուսը մասոնա-երիտ-թուրքա-դաշնակցական խաղերը չհանդուրժեցին:
Հրեից փեսա մասոն Սիմոն Վրացյանով (Գրուզինով) հպարտ ՀՅԴ-ականները դեռ կարողանում են պատսպարվե՞լ Նժդեհով, որին «կուսակցական» հալածանքների էր ենթարկում մասոն Վրացյանը: Կողմնորոշվել է պետք՝ կամ ազգային հայ Նժդեհը, կամ՝ մասոն Վրացյանը…
Այս կապակցությամբ Շահան Նաթալին ասել է, որ վրացյանները պիտի շարունակեն «արտաքսել», քանի իրենք չեն արտաքսված: Իսկ հակառակ Անդրանիկի զգուշացումներին՝ ՀՅԴ ղեկավարությանը հեռու մնալու երիտթուրքերից, Դաշնակցությունը միայն 1911թ. վերջապես ընդունեց, որ երիտթուրքերի հետ կնքված դաշինքը սխալ էր (ինչպես նշել է դաշնակցականիկն իր հոդվածում): Բայց դա էլ չօգնեց այդ կառույցին, քանի որ ՀՅԴ վերնախավը (Խատիսյան, Ջամալյան, Վրացյան, Փափազյան եւ այլք) նույնպես մասոնական օթյակի անդամներ էին եւ այդպիսիք էլ մնացին: ՀՅԴ կանոնագրքում ասված է, թե որեւէ անդամ չի կարող անդամագրվել գաղտնի ուխտերի, առանց վերին մարմինների հավանության… Սա արդեն իսկ բացահայտ իրականություն է:
Հիշյալ հոդվածում ոմն դաշնակցականիկը փորձել է իր կազմակերպության պաշտոնաթերթը «արժեւորել» հայոց հավատի եւ ցեղային գաղափարաբանության անվանարկումներով: Երեւի հուդա-քրիստոնեական «հոգին» չէր խաղաղվի, եթե սա չխոսեր «մասոնների եւ հեթանոսների կապի մասին», իհարկե առանց փաստարկների, որը չի էլ կարող լինել, իսկ ահա ՀՅԴ-ի դեպքում մենք կարող ենք նոր անուններ ու փաստեր հավելել:
Իսկ այն պնդմանը, թե հայ ազգայնական հեթանոսներին Արցախում տեսնողներ չեն եղել, կարճ ասենք, որ հեղինակը պիտի լիներ այնտեղ, որ տեսներ… իսկ եթե եղել ու չի տեսել, ուրեմն՝ կուսակցական հիվանդությամբ է տառապում («միայն դաշնակցականների շնորհիվ փրկվեց Արցախը» եւ «ով դաշնակցական չէ՝ հայ չէ»): Երբ դաշնակցականները դեռ սփյուռքյան վայելքների մեջ էին եւ նույնիսկ 1988-1990-ականներին բյուրոն դեմ էր արտահայտվում Հայաստանի անկախացմանը (թռուցիկներ էին տարածվում հանրահավաքների ժամանակ), հայ ազգայնականների մեծ մասն արդեն ազգային-ազատագրական պայքարի մեջ էր եւ կռվում էր հայ-ադրբեջանական համարվող սահմանների ամբողջ երկարությամբ, նաեւ հանուն Նախիջեւանի ազատագրման, հետո էլ՝ հենց Արցախի…
Հեղինակը նշել է, որ ՀՅԴ-ն առնչվել ու համագործակցել է հրեա-թուրքական (երիտթուրքական) մասոնների հետ, քանի որ նույն երկրում էին գործում… Դե՜, հիմա էլ Հայաստանում գործում են մասոնական, աղանդավորական, անբարոյական եւ այլ՝ «նույն երկրում» պետականորեն գրանցված եւ գործող կառույցներ…
Հավատավոր դաշնակցականը չի մոռացել «խայթել» նաեւ Հայ Աստվածներին եւ եհովապաշտի համառությամբ ասել է, թե մասոնների մահվան թվականը երեւի միայն մեր Աստվածներին է հայտնի: Ծիծաղելի այս հեգնանքին ի պատասխան միայն կասենք, որ այո, դա վստահաբար Հայ Աստվածներին հայտնի է, ինչպես բոլոր տխմարների, լամուկների, այլադավանների ու դրանց նմանների մահվան թվականները… Եվ իր «թեման» ավարտելով՝ եհովապաշտ հուդա-քրիստոնյա դաշնակցականը հայտարարում է, թե «այս խմորը դեռ շատ ջուր ունի քաշելիք», ինչը նորանոր խառնակություններ եւ պառակտումներ կծնի: Իսկ ի՞նչ կարող էր մաղձել ավելի քան 100 տարի ազգից վեր կանգնած ու ազգը խառնակություններով վաղուց պառակտած կառույցի այս «հավատավորը», ինչպես ասում են՝ իրենց իսկ հասցեն թողնելով վերջաբանում:
Իսկ ՀՅԴ պաշտոնաթերթին կոչ ենք անում՝ «հանուն Հայ դատի հազարավոր նվիրյալների թափած արյունը» չը-սեփականաշնորհել, Հայ Աստվածներից չը-փախչել՝ ինչպես չը-հայերը, հանգիստ թողնել հավատքային, գաղափարախոսական ու գործնական պատճառներով դաշնակցությունից հեռացած Նժդեհին, կամ էլ՝ վերանորոգվել ըստ նրա ստեղծած ցեղակրոն-արիադավան ուսմունքի:  

Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) Խորհուրդ

22.04.2010թ.

* * *

Ռուսական մասոնութեան դաւադրութեանց հայազգի դերակատարները

Ստորեւ ներկայացվող հոդվածը «Լուսանցք»-ը տպագրել է դեռ երեք տարի առաջ: Հաշվի առնելով մեր թերթի այս թողարկումում  արծարծվող բանավիճային թեման եւ այն եւս մեկ անգամ արծարծելու անհրաժեշտությունը, փոքր-ինչ հավելումներով վերատպում ենք ներքոնշյալը:

* * *
Վերջին ժամանակաշրջանին, «արգիլուած» նկատուած նիւթերու շարքին, սկսած է գրուիլ նաեւ ռուսական մասոնութեան մասին: Այս մասին լոյս տեսած կարեւորագոյն հրատարակութիւններեն են նիւ եորքաբնակ հայազգի ռուսագիր հեղինակ Նինա Պէրպէրովայի «Մարդիկ Եւ Օթեակներ – 20-րդ Դարի Ռուսական Մասոնները» (Նիւ Եորք, «Ռուսիքա Բապլիչ» հրատարակչութիւն, 1986թ.) ու Պ. Ի. Նիքալաեւսքիի «Ռուսական Մասոնները Եւ Յեղափոխութիւնը» (Մոսկուա, «Թէրրա» հրատարակչութիւն, 1990 թ.) հատորները:
Արխիւային նիւթերը կը հաստատեն մէկ բան. Ռուսաստանի 20-րդ դարի առաջին կէսի քաղաքական կեանքին մէջ էական դեր ունեցած են ռուսական մասոնները: Ցաւալիօրէն, այս նիւթերը կը հաստատեն նաեւ այն, որ ռուսական մասոնութեան հայազգի անդամները գործիք ծառայած են մասոնական դաւադրութեանց մէջ:
Աւելի ցաւալի ու ընդվզեցուցիչ է այն իրողութիւներ, որ հայանուն արարածներ, շլացած մասոնութեան գայթակղեցուցիչ ոռոգայթներեն, տակաւին կ՛իյնան մասոնական թակարդը, եւ կը ծառայեն օտարին, նոյնիսկ սեփական ազգը անճիտած թիւրք թշնամիին:
Կարելի չէ առանց արգահատանքի կարդալ հայազգի Դաւիթ Պեհպութեանի տպաւորութիւնները Երիտթիւրք ճիւաղներ Քարատյի Թալաաթիա մանաւանդ Էնվերպէյի մասին:
(«Սփիւռք»)

Ռուսական մասոնութեան հայոց անդամակցութեան սկիզբը կը հասնի այս դարու առաջին տարիները: «Rcvuc Masoniquc» հանդեսին համաձայն, «1905թ. Ֆրանսիական մասոնական կազմակերպութիւններում ընդգրկւած են եղել 18 հայեր», որոնց շարքին՝ ռուսահայեր (Արծուի Բախշինեան, «Անդրադարձ» շբթ., Երեւան, թիւ 20 (86), 10-16.10.1992թ., էջ 2):
Նինա Պէրպէրովա, որ ընտանեկան պարագաներու բերումով իր երեխայութենէն մոտիկ ծանօթութիւն ունեցած է ռուսական վտարանդի մասոններու հետ, իր վերոյիշեալ գիրքին մէջ կը բերէ անոնցմէ 660-ին կենսագրական տուեողները: Անոնց շարքին են քանի մը տասնեակ ռուսահայեր, ինչպէս՝ Մոիսէյ Սերկէեւիչ Աճեմով (Մովսէս Սարգիսի Աճեմեան) (1878-1950թթ.). – Քատէթ (Սահմանադրական Ժողովրդավար) կուսակցութեան կեդրոնական կոմիտէի եւ Պետ. Տումայի (ցարական Ռուսաստանի խորհրդարան) անդամ:
Մինաս Իվանովիչ Պէրպէրով (Մինաս Յովհաննէսի Պէրպէրեան) (1871-1919թթ.). – ՀՅԴ-ի անդամ, ռուսերէնէ հայերէն եւ ընդհակառակը թարգմանիչ: Մահացած՝ Երեւան:
Եոսիֆ Կրիկորեւիչ Լոռիս-Մելիքով (Յովսէփ Գրիգորի Լոռիս Մելիքեան) (1800-1950 թթ.). – Իշխան եւ դիւանագէտ: Մահացած՝ Փարիզ:
Խրիսթաֆոր Կապրիէլովիչ Կաֆեան (Քրիստափոր Գաբրիէլի Կաֆեան) (1900-1971 թթ.). – Երաժիշտ:
- Միքայէլ Պապաճանեան (1870 -?թթ.). – Քատէթ կուսակցութեան ղեկավարութեան, Պետական Տումայի եւ Անդրկովկասի «Յատուկ Կառավարման Կոմիտէ»-ի անդամ: ՌԱԿ-ի հիմնադիրներէն:
- Ալեքսէյ Կարապետովիչ Ճիվելեկով (Ալեքսէյ Կարապետի Ճիվելեկեան) (1875-1952թթ.). – Գրականագէտ եւ պատմաբան:
- Միխայիլ Մաթվէեւիչ Տէր-Պօղոսեան (Միքայէլ Մատթէոսի Տէր-Պօղոսեան) (1890-1967 թթ.). – ԷսԷռ (Ընկերվարական Յեղափոխական) կուսակցութեան ղեկավարներէն ու ռուսական մասոնութեան հիմնադիրներէն: Բարիզի ռուսական մասոնութեան միացած է 1925թ., 2 տարի ետք բարձրանալով՝ վարպետի աստիճանին: Ասոր անունը կը յիշէ նաեւ Պ. Ի. Նիքոլայեւսքի՝ Ն. Վ. Վոլսքիին ուղղած 8 Մարտ 1960թ. նամակին մէջ (Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 114):
- Վահան Փափազեան (Կոմս) (1878-?թթ.). – ՀՅԴ-ի ղեկավար գործիչ: Մասոն 1932թ.-էն:
Երուանդ Գէորգի Քողբեթլեանց (1886թ. կամ 1888թ.-?). – Գիտնական:
«Թիֆլիսի օթեակին մէջ կը գտնուէր՝ Կէօրկ. Միխ. Թումանովը (բանաստեղծին որդին)» («Նօթեր Ինծի Համար», Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 108): Ասոր մասին Նինա Պէրպէրովա կը յայտնէ. «Իշխան, գնդապետ, իշխանուհի Մարիամ Թումանյանի ամուսինը՝ սպաննուած 1917թ. Հոկտեմբերին»:
Ռուսական մասոնութեան մասնակցած է նաեւ ՀՅԴ-ի «եռապետութիւնը». Խատիսեան, Ջամալեան եւ Վրացեան:
- Ալեքսանտր Իվանովիչ Խատիսով (Ալեքսանտր Յովհաննէսի Խատիսեան) (1874-1945թթ.). – ՀՅԴ-ի ղեկավար անդամ, Թիֆլիսի քաղաքապետ, ՀՀ վարչապետ, մեծ իշխան Նիքոլայ Նիքոլաեւիչի մտերիմ բարեկամը: Կինը՝ ռուս: 1926թ. անդամակցած է «Grand Orient de France» օթեակին: 33 աստիճանի մասոն: Մահացած՝ Փարիզ:
- Արշակ Իսահակի Ջամալեան (1884-1940թթ.). – ՀՅԴ-ի ղեկավար անդամ, Հայաստանի Հանրապետութեան դեսպան: Կինը՝ հրեայ: Մահացած՝ Փարիզ:
- Սեմեոն Լազարեւիչ Կրուզինով (Սիմոն Ղազարի Վրացեան) (1882-1969թթ.). – ՀՅԴ-ի ղեկավար անդամ, ՀՀ վերջին վարչապետը: Ռուսական վտարանդի «Հիւսիսային Աստղ» օթեակին անդամակցած է 1927թ., Բարիզում: 18 աստիճանի մասոն: Մահացած՝ Պէյրութ:
Զարմանալու բան չկայ, որ մասոնական օթեակները կը համախմբէին ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ղեկավարները, ինչպէս վիճակը նոյնն է այսօր: Ռուսական մասոնական օթեակներու «եղբայրներ» էին քաղաքական թշնամի ուղղութեանց ղեկավարներ, ինչպէս վրացի մենշեւիկներ Չխէիծէն, Չխենկելին եւ Ծերեթելին, Էսէռներ Քերենսքին, Սաւինքովը եւ Միլեուքովը, մենշեւիկ Սթրուվէն, մեծ իշխան Ալեքսանտր Միխայլովիչը, իշխան Ուրուսովը եւ ուրիշներ: Բազմաթիւ պոլշեւիկ ղեկավար գործիչներ նոյնպէս մասոնութեան անդամ եղած են: «Կազմակերպութեան (մասոնական, – Գ. Ե.) մէջ կը մտնէին նաեւ պոլշեւիկները, որոնց միջոցով մասոնները Լենինին դրամ տուին (1914թ.)» (Պ. Ի. Նիքոլաեւսքիի 10 Յունիս 1959թ. նամակը Պ. Վոլֆին, Նիքոլաեւսքիի նշած գիրքը, էջ 117):
Ռուսական մասոնութեան հիմնադրման պատմութեան մէջ կարեւոր դեր խաղացած է Պէհպութեան իշխանական տոհմէն սերած իշխան Դաւիթ Օսիպովիչ Պեպութովը (Դաւիթ Յովսէփի Պեհպութեան): Հետեւաբար կ՛արժէ որ երկարօրէն կանգ առնենք այս անձի կենսագրութեան վրայ:
Ծնած է 1859թ.: Սկիզբը անդամ եղած է «Ֆրանսայի Մեծ Արեւելք» օթեակին («Ալեքսանտր Եաքովլեւիչ Կլփերնի Հետ Հարցազրույցին Արձանագրութիւնը», Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 49):
Նիքոլաեւսքիի գիրքի «Նօթեր Ինծի Համար» բաժնին մէջ կը կարդանք (էջ 108). «Ռուսական առաջին օթեակը կամ առաջին Խորհուրդը, բայց ոչ «Ռուսական Արեւելքը» Փարիզի «Արեւելք» էն ինքնուրոյն գոյութեան հաստատում ստացաւ 1908թ. կամ 1909թ. (ճիշդը՝ 1908թ. սկիզբը, – Գ.Ե.), երբ Փարիզ մեկնեցան Պեպութովը, Մերկուլիէսը եւ Ուրուսովը (ասիկա Կ. Պոլիս՝ Երիտթիւրքերուն մօտ անոնց մեկնումին շարունակութիւնն էր)» («Նօթեր Ինծի Համար», Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 108):
«1907-09թթ., ռուսական օթեակներու Խորհուրդը կը բաղկանար հինգ անձէ (Արեւմուտքի մէջ կը բաղկանայ 33 անձէ – ատիկա խորհրդաւոր թիւն մըն է՝ Յիսուսի մահուան տարիքը) Նախագահ՝ – – -, քարտուղար՝ Պեպութով:
Ամենասկիզբէն Խորհուրդը խնդիր դրաւ «իշխանութիւնները ողողել մասոնութեան համակիր անձերով» («Մ. Ս. Մերկուլիէսի Հետ Հարցազրույցին Արձանագրութիւնը», Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 100):
Հակառակ իր մասոնական «անձնուէր» գործունէութեան, իշխան Դաւիթ Պեպութով, մասոնական դաւադրութեանց մէջ վարպետ ըլլալով հանդերձ, չխուսափեցաւ խայտառակ վախճանէն իր իսկ մասոն «եղբայր»-ներուն կողմէ:
Պեպութով իր անտիպ «Յուշագրութեան» մէջ կը պատմէ, թէ ինչպէ՞ս 12.000 ռուպլի տուաւ հրեայ Ազէֆին՝ Նիքոլայ ցարի սպանութեան համար, եւ թէ ինչպէ՞ս հետագային 3.000 ռուպլի կաշառեց Պուրցեւին, որպէսզի մէջտեղէն վերացնէր Ազէֆը: «Ազէֆի գործը» շատ մեծ աղմուկ հանեց իր ժամանակին:
Այս եւ ուրիշ դաւադրութիւններ մղեցին իր շրջապատի մարդիկը՝ յարմար պահին ազատուելու իրենց «վարպետ»էն. «Միւս կողմէ, կարգ մը մասոններու նկատմամբ անվստահութիւն յայտնուեցաւ, կապուած ոչ թէ անոնց անձին, այլ անոնց ծանօթներուն  հետ: Խօսքը Պեպութովի հետ Մերկուլիէսի կապերուն մասին է: Պեպութովին յստակօրէն կը կասկածէին քաղաքական անբարեյուսութեան մէջ…» («Ալեքսանտր Եաքովլեւիչ Կալփերնի Հետ Հարցազրույցին Արձանագրութիւնը», Նիքպաեւսքիի գիրքը, էջ 50):
Իսկ այդ «քաղաքական անբարեյուսութիւնը» անհիմն չէր: Նշանաւոր վրացի մենշեւիկ-մասոն Չխէիծէ կը յայտնէ. «Գեգեկչորին ինծի ըսաւ, թէ կայ այդպիսի Պեպութով մը, եւ թէ ան ինչ-որ հարցով կÿուզէինծի ծանօթանալ: Գացի անոր մօտ: Ան իմ վրաս անորոշ տպաւորութիւն ձգեց: Կը յիշեմ, թէ մենք այդ ժամանակ Գեգեչկորիի հետ խօսեցանք, եւ այդպէս ալ չկրցանք հասկնալ, թէ Պեպութով ինչու՞ մեզի հանդիպիլ ուզած էր» («Ն. Ս. Չխէիծէի Հետ 24-26 Օգոստոս 1925թ. Կատարուած Հարցազրույցին Արձանագրութիւնը», Նիքոլաեւսքիի գիրքը, էջ 89):
Դաւիթ Պեպութովի գործունէութեան մութ ծալքերը կը պարզուին 1917թ. Փետրուարի Ռուսական յեղափոխութեան վաղորդայնին. «Փետրւարեան յեղափոխութեան ընթացքին, երբ յայտնագործուեցան իր (Պեպութովի, – Գ. Ե.) կապերը ոստիկանութեան բաժանմունքին հետ, ծանօթ փաստաբաններ Զարուտնիի Սոքոլովի պահանջով, ան տնային կալանքի տակ առնուեցաւ: Վ. Լ. Պուրցեւը (Պեպութովի մասոն «եղբայր»ը, – Գ.Ե.), իր կարգին, Պեպութովը համարեց գերմանական լրտես, ինչ որ վերջերս հաստատուեցաւ Անգլիոյ մէջ լոյս տեսած Գերմանիոյ արտաքին գործոց նախարարութեան արխիւի փաստաթուղթերով («Germany And The Revollution In Russia 1915-1918», edited by Z.A.B. Zaman, London, 1958) (Իշխան Արոնսոն. «Մասոնները Ռուսական Քաղաքականութեան Մէջ», Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 156):
Պեպութովի անփառունակ վախճանին կը զուգադիպի Ալեքսանտր Խատիսեանի մասոնական «ունելի»ականառաքելութիւնը, որը անյայտ է հայ պատմագրութեան. «Այդ ժամանակ ո՞վ չէր խօսեր պալատական յեղաշրջման, ցարի տապալման մասին: Յայտնի եղաւ մեծ իշխաններու (հաւաքուողներ՝ 16 հոգի) խորհրդակցութիւնը, նպատակ ունենալով համոզել ցարը կտրականօրէն փոխելու իր քաղաքականութիւնը: Պարզուեցաւ նաւ մեծ իշխան Նիքոլայ Միխայլովիչի միջամտութիւնը այս ուղղութեամբ: Յուշագրողները կը պատմեն Թիֆլիսի քաղաքագլուխ Խատիսովի առաքելութեան մասին, որ խօսակցեցաւ մեծ իշխան Նիքոլայ Նիքոլաեւիչի հետ՝ ցարի տապալման անհրաժեշտութեան մասին» (Իշխան Արոնսոն. «Մասոնները Ռուսական Քաղաքականութեան Մէջ», Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 161-162):

*  *  *
Պ. Ի. Նիքոլաեւսքիի «Ռուսական Մասոնները Եւ Յեղափոխութիւնը» (Մոսկուա, «Թէրրա» հրատարակչութիւն, 1990թ.) գիրքին մէջ հրատարակւած է կարեւոր մաս մը հայազգի իշխան Դաւիթ Պեպութովի անտիպ յուշագրութենէն, «20-րդ Դարու Ռուսական Մասոնութիւնը» վերնագրին տակ: Յուշագրութիւնը առաւելաբար կը պատմէ հեղինակին մասոնական գործունէութեան մասին:
Յուշագրութեան առաջին էջերուն մէջ, Պեպութով վորպէս մասոն կը յիշատակէ անունը հայազգի դիվանագէտ, իշխան, տոքթոր Լուվա-Սոլիքովին (Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 127): Քիչ անդին, ան կ’արտայայտուի մասոնական դաւադրութեանց յաջող ռազմավարութեան մասին, ու կը գրէ. «Ինծի միշտ թուացած է, եւ այժմ. ալ համոզուած եմ այդ բանին, որ մասոններուն պատկանող կազմակերպութիւններով, եւ անշուշտ, մասնակիցներուն մասոնական կարգապահութեան խստագոյնս ենթարկումովը կարելի է շօշափելի ինչ-որ արդիւնքներու հասնիլ: Ասոր օրինակ կրնան ծառայել Թիւրքիան եւ Փորթուկալը: Առանց զօրքերուն, որեւէ յեղափոխութիւն, որեւէ յեղաշրջում անիմաստ է, իսկ զօրքերուն մէջ, գլախաւորաբար սպայութեան մէջ քարոզելը հնարաւոր է միայն մասոնութեան միջոցով» (էջ 127) (ընգծումը իմն է, – Գ.Ե.):
Պեպութով ապա բավական մանրամասնութեամբ կը պատմէ Մոսկուայի առաջին մասոնական օթեակի՝ «Ազատագրութիւն» օթեակի հիմնադրութեան մասին (1908-ի Յունուար), ապա կը գրէ 2 Փետրուար 1908 թ. իր ու Պաժենովի (Մոսկուայի օթեակին վարպետը, – Գ.Ե.) Փարիզ՝ Ֆրանսայի մասոն վարպետներուն այցելութեան ու «Ֆրանսայի Մեծ Արեւելք»ի երկու պատուիրակներու Սանկտ Բեթերպուրկ առաքելութեան մասին: Իր մասոնական անձնուէր գործունէութեան վարձատրութիւնը չուշանար. «Ես եւ Պաժենովը (ֆրանսիացիներէն) ստացանք 18-րդ աստիճան» (էջ 133): Պեպութով ապա կը գրէ Մոսկուայի օթեակի ընդարձակման մասին, ապա կ’անդրադառնայ 18-րդ աստիճանի ռուսական մասոններու Գերագոյն Խորհրդի ընտրութեանց, որոնց շնորհիւ ինք կ՛ընտրուի Գերագոյն Խորհուրդի նախագահ (էջ 135): «Գերագոյն Խորհուրդը որոշեց չուշանալ արեւմտեան մասոններու հետ յարաբերութիւններ հաստատելուն մէջ: Այս նպատակով գործուղղեցան Ուրուսովը, Մերկուլիէսը եւ ես: Մերկուլիէսը եւ Ուրուսովը պէտք է երթային Զուիցերիա, Իտալիա եւ Պուտափեշթ, իսկ ես՝ Քիեւ եւ Օտեսա՝ ապա Կ. Պոլիս՝ կապ հաստատելու այնտեղի մասոններուն եւ Երիտթիւրքերուն հետ, ու սպասել Ուրուսովին եւ Մերկուլիէսին, որպէսզի միասին օտեսա երթանք՝ օթեակներ բանալու» (էջ 138):
Մասոն եռեկաը ճամբայ կ՛ելլէ 1908թ. վերջին օրերուն (էջ 138): Պեպութովի ճամբորդութիւնը կը տեւէ շուրջ մէկ շաբաթ:
Այնուհետեւ, յուշագրութեան մէջ Պեպութով կը նկարագրէ իր հանդիպումները Կ. Պոլսոյ թիւրք, հրեայ, հայանուն մասոններուն եւ Դաշնակցութեան պարագլուխներուն հետ.
«Կ. Պոլիս հասայ 3 Յունուար 1909թ. երեկոյեան: Յաջորդ օրն իսկ գացի Նորատունկեանին մօտ-ֆրանսիական մասոն եւ Երիտթրքական կուսակցութեան անդամ, հայ: Ան շատ ուրախացաւ իմանալով թէ ինչ նպատակով եկած եմ, ու անմիջապէս սկսաւ հեռաձայնել իր մեծաւորներուն: Թիւրքերու մեծամասնութիւնը կը պատկանի իտալական մասոնութեան: Մասոնական օթեակներուն մեծ մասը կը գտնուի հիմնականին մէջ Սալոնիկի մէջ: Այնտեղ, առաջ, ու մինչեւ Կ. Պոլիս փոխադրումն ու փարիզէն վերադարձը, կը գտնուէր Երիտթիւրքերու Կեդրոնական Կոմիտէն, այսպէս կոչուած «Միութիւն Եւ Յառաջդիմութիւն» կոմիտէն: 2 օրուան մէջ Նորատունկեան զիս ծանօթացուց Կ. Պոլիս գտնուող մասոն մեծաւորներուն: Ան զիս ծանօթացուց նաեւ երեսփոխաններ Քարասոյի եւ Թալաաթ պէյի հետ: Քարասօ – երդուեալ հաւատարմատար, հրեայ, Սելանիկի  երեսփոխան, հետագային ընտրուեցաւ Սուլթան Ապտուլ Համիտին յայտնելու անոր տապալումը: Թալաաթ պէյ – թիւրք, նոյնպէս Սելանիկէն ընտրուած էր խորհրդարանի նախագահի օգնական:
Երիտասարդ Էնվեր պէյը – գեղեցիկ, գնդապետ, Երիտթրքական կուսակցութեան եւ բանակին հպարտութիւնը, ամբողջ շարժման պարագլուխն էր: Խօսակցութեան ժամանակ իր համեստութիւնը ուղղակիօրէն կը կախարդէ, իսկ իր արտայայտութեանց տրամաբանականութիւնը պարտութեան կը մատնէ՝ բոլորը: Նորատունկեան նմանապէս ինծի հնարավորութիւն տուաւ բանակցելու Դաշնակցութեան ներկայացուցիչներուն հետ: Ահմէտ Ռիզայի հետ ես չէի ուզած հանդիպիլ երբ Երիտթրքական կոմիտէն տակաւին Փարիզ կը  գտնուէր» (էջ 139):
Ռուսական եւ թիւրք-հրէական մասոնութեան միջեւ կապերու հաստատման մէջ հայազգի կերպարները չեն սահմանափակուիր Նորատունկեանով եւ ՀՅԴ Կ. Պոլսոյ պարագլուխներով: Կայ նաեւ մէկ ուրիշը: Պեպութով կը շարունակէ յուշադրութեան մէջ.
«Երիտթիւրքերուն հետ բոլոր հավաքները տեղի ունեցան Թոքաթլեանի ճաշարանին մէջ: Անիկա միակ լաւ ճաշարանն էր: Անոր տէրը՝ Թոքաթլեանը հայ է եւ մասոն: Ճաշարանը նորոգութեան մէջ էր: Յանժամ, ան պանդոկ մը կարգադրեց, ինչպես նաեւ տարածք մը մասոնական օթեակեն համար: Մեր ժառանգութիւնները (հանդիպումները, – Գ. Ե.) տեղի ունեցան ոչ թէ ընդհանուր պահին, այլ գաղտնի սենեակին մէջ, ուր Թոքաթլեան անձնապէս մեզմէ իւրաքանչիւրը կը տանէր այցելուներէն աննկատ կերպով: Հակառակ սահմանադրութեան, Երիտթիւրքերուն հարկաւոր էր զգոյշ ըլլալ, իսկ ես եւս չէի ուզեր, որ իմ ժամադրութիւններս յայտնի ըլլային» (էջ 139): Կ. Պոլիս 10 օր կեցութեան ընթացքին, «միշտ կը հանդիպէինք Թոքաթլեանի ճաշարանի գաղտնարաններուն մէջ» (էջ 142):
Այս ընթացքին, Մերկուլիես եւ Ուրուսով Պուտափեշթէն Կ. Պոլիս կը հասնին: Կ՛որոշեն երեքով հանդիպիլ Ահմէտ Ռիզային:
«Երբ մենք երեքովս խորհրդարան ուղղուեցանք եւ Ահմետ Ռիզային ղրկեցինք մեր այցետոմսերը, վայրկեանապէս ընդունուեցանք: Աստիճաններուն վերեւը մեզ դիմաւորեց Թալաաթ պէյը, իսկ աշխատասենեակին մուտքին՝ նոյնինքն Ահմէտ Ռիզան: Այդ հանդիպումը պահակներուն վրայ այնպիսի տպաւորութիւն ձգած էր, որ երբ յաջորդ անգամ խորհրդարան գացինք՝ հարկաւոր չեղաւ այցետոմս ղրկելու (ներս): Երիտթիւրք բարապանը մեզմէ իւրաքանչիւրին ուսերը թօթուեց եւ անմիջապէս ներս թողուց: Ահմէտ Ռիզա մեզ արտակարգ ջերմութեամբ ընդունեց: Ընդունուած սովորութեան համաձայն, սուրճ հրամցուեցաւ: Սենեակին մէջ կը գտնուէին Թալաաթ պէյը եւ ինչ-որ ընդդիմադիր իշխան մը: Մենք կէս ժամ նստած էինք, երբ Ահմէտ Ռիզային երկու այցետոմս ներկայացուցին: Ահմէտ Ռիզա միայն կրցաւ ըսել. «Voila, vous seiez en compagnie des amis» («Ահա, դուք բարեկամներու ընկերութեան մէջ պիտի գումարուիք»), մինչ ներս մտան Կուչքովն ու դեսպանատան թարգմանիչ Մանուէլշթամը: Տեսնելով այս կերպարը (Կուչքովը, – Գ.Ե.), մենք անմիջապէս դուրս ելանք բաժնուելու համար Ահմէտ Ռիզայէն, եւ առանց բարեւելու Կուչքովին, չսպասեցինք դուրս գալ:
Մեկնումի ժամանակ ես Թալաաթ պէյին մասոնական նշան տուի, թէ կ՛ուզեմ իրեն հետ խօսիլ: Երբ միջանցքին մէջ եղանք, ես իրեն բացատրեցի թէ ինչպիսի՛ «բարեկամ» եւ ինչպիսի՛ ազատական մըն է Կուչքովը:
Թալաաթ պէյ շատ շնորհակալ եղաւ, որ այս պարզաբանումը կատարեցի իրեն, եւ ըսաւ ինծի. «Կրնաք հանգիստ ըլլալ, որ Կուչքովին սուրճ պիտի չհրամցուի»» (էջ 110-111):
Թէ Թալաաթ Կուչքովին սուրճ հրամցո՞ւց կամ ոչ չենք գիտեր, բայց հայազգի-թիւրք-հրեայ մասոնական այս սիրալիր հանդիպումներէն 90 օր ետք հայութեան հրամցուեցաւ առաջին Երիտթրքական Եղեռնը՝ Ատանայի եւ շրջակայքի 30.000 հայոց կոտորածը: Աւա˜ղ, այս ջարդէն ետք եւս հայ մասոն ղեկավարները շարունակեցին մասոնական եղբայրական սիրաբանութիւնը Թալաաթ, Էնվեր եւ ընկերք շրջանակին հետ, որու հետեւանքն եղաւ Մեծ Եղեռնը եւ նոյն սիրաբանող հայազգի մասոններու մեծ մասին կոտորածը (Զօհրապ, Տաղաւարեան, եւն.):

Գէորգ Եազըճեան
Պատմ. գիտ. թեկնածու

«Լուսանցք» թիվ 15 (146), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։