Հայոց հավատի հետեւորդները

 

ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր Հանձնախմբի նախաձեռնությամբ դեռ ամիսներ առաջ սկսվել էր հեթանոս Քրմական դասի ձեւավորման գործընթաց: Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ե՛ւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) պատասխանատուները շարունակում են այդ աշխատանքները:

Մայրաքաղաքում արդեն կան քրմերի թեկնածուներ, ովքեր մի քանի ծեսեր են անցկացրել (Գառնիում, Էրեբունիում, Կարմիր Բլուրում…) եւ հանգամանորեն նախապատրաստվում են Հայոց Հավատի հոգեւոր ոլորտում:

ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի ընդլայնված վերջին նիստում քննարկվել են ՀՀ մարզերում, (Աբովյանում, Չարենցավանում, Կապանում, Արարատում, Գյումրիում, Վանաձորում եւ այլ քաղաքներում), Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում (մասնավորապես՝ Վրաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իրանում, Ռուսաստանում, Լիբանանում եւ այլն) քրմերի թեկնածուների առաջադրման եւ հեթանոս-արիադավան համայնքների ստեղծման հարցերը:

Ինչպես ՀԱՀ Խորհրդի, այնպես էլ ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի անդամներն անդրադարձել են Երեւանում Արիական Գլխավոր Տաճարի կառուցման նախաձեռնության ընթացքին:

Հայոց Հավատի վերահաստատման կարեւորագույն նախաձեռնություններից բացի, քննարկվել են Համաարիական համագործակցության խնդիրներ… Կարեւորվել է Իրանի, Ռուսաստանի (առհասարակ՝ սլավոնական ուղղության), Հնդկաստանի եւ Հունաստանի արիների հետ կապերի ամրապնդումը, օս-ալանների, տաջիկների, արաբական որոշ երկրներում բնակվող, նաեւ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների արիների հետ հարաբերությունների ամրապնդումը:

Արծարծվել է նաեւ Երեւանում Համաարիական Համաժողով անցկացնելու հարցը:

Հայ արիներն ու հայ ազգայնականները վճռական են տրամադրված նաեւ Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու սփյուռքյան հատվածի իրական հայ ազգայնականության համագործակցության հաստատման առումով, որից հետո հնարավոր կլինի խոսել նաեւ հայ ազգայնականների համահայկական համախմբման մասին:

Քննարկվել է նաեւ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմադիր ուժերի հետ հարաբերությունների հարցը:
ՀԱՄ լրատվական կենտրոն
 

05.05.2010թ.  – ք.Երեւան


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։