Օտարի ներդրումը միայն օտարին կծառայի – Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն – Հայերենի պաշտպանությունը` ազգային անվտանգության խնդիր

Օտարի ներդրումը միա՛յն օտարին կծառայի

Հայոց լեզուն հին է այնքան, որքան Հայ ցեղը, եւ որպես Ամենահնագույն Լեզու՝ Նախալեզուն է՝ Մայր-Լեզուն մարդկային բոլոր լեզուների: Նույնիսկ հայերի իրավունքները սահմանափակող համաշխարհային գիտական շրջանակներում Հայոց լեզուն Հնդեվրոպական համարվող (իրականում՝ Արիական) լեզվաընտանիքի հիմնարար Մայր Լեզուներից է համարվում……
Հայերենը կրում է հարյուր հազարամյակների պատմական հիշողություն, բառարմատների մեկնությունները մեզ կարող են տանել աներեւակայելի ժամանակներ… Միեւնույն ժամանակ, մեր լեզուն մեր գենետիկ հիշողության արտահայտչամիջոցն է, ուստի՝ լեզվապահպանությունը (նաեւ՝ լեզվակրթությունը, առհասարակ կրթությունը) համազգային գերխնդիր է:
Մեր ազգային նկարագիրն ու արժեքները պահպանող համակարգի ամենազորեղ գործոնը հենց լեզուն է: Եթե ազգային գաղափարախոսությունն իր հիմքում հստակորեն ամրագրում է ազգի ծագման, զարգացման, հարատեւման ու առաքելության, նաեւ՝ բնօրրան-հայրենիքում ինքնատիպ կենսակերպով ապրելու սկզբունքներ, ապա դրա ենթաբաժիններից ազգային անվտանգության հայեցակարգը կառուցվում է Ազգի ու Հայրենիքի՝ արտաքին վտանգի դեմ պաշտպանական համակարգի եւ ներազգային անվտանգության (գենետիկ ինքնապաշտպանության, նախեւառաջ՝ Արյան ու Լեզվի անաղարտության) պարտադիր առկայությամբ:

Սրանք անհրաժեշտ ինքնապահպանության այն գործոններն են, որոնք ՄԱՐԴ-ը պետք է զգա եւ՛ գիտակցաբար եւ՛ բնազդաբար: Պետք է գիտակցել ոչ միայն անհատապես, այլեւ՝ ազգորեն-պետականորեն: Պետություն ստեղծելը, ունենալն ու հզորացնելը բոլոր ազգերի կենսակերպի ուղղորդիչ տարրն է: Ազգային հանրույթի կյանքի առանձնահատկությունները բացառելը, ի վերջո, կհասցնի ուծացման, տարրալուծման, եւ ազգը կվերա: Մարդկության պատմությունը սովորեցնում է, որ պետությունն ազգին դարձնում է հզոր ու ապահովում հարատեւումը: Սակայն, որպեսզի պետությունը չայլակերպվի եւ թշնամի չդառնա սեփական ազգին, անհրաժեշտ պայման է պետության բնույթի ներդաշնակությունը պետություն ստեղծած ազգի շահերին: Այսինքն՝ Հայոց պետության բնույթը հայկականությունը պետք է լինի: Պետության բնույթն էլ պայմանավորված է լեզվա-մշակութային քաղաքականությամբ: Մշակութային քաղաքականությունն է որոշում՝ ազգը, իր արժեքային համակարգով, կապրի՞, թե՞ կկորչի, կանհետանա: Լեզվաքաղաքականությունը՝ պետության լեզվի անմրցակից գործառությամբ, լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիրները եւ, առանց սեփական լեզվաքաղաքականության, Հայոց պետությունը ազգայնորեն չի զարգանա: Լեզվաքաղաքականությունն այն միջնաբերդն է, որի հանձնելուց հետո իր հաղթարշավն է սկսում ապազգայնացումը…
…Արյան պղծումը վերջնահաշվում հանգեցնում է ժառանգական (գենետիկ-ծինաբանական) շեղումների՝ հիվանդագին երկվության, իսկ այլալեզու կրթությունը ամբողջապես քանդում է հայեցի լեզվամտածողությունը, որն էլ ուղղակիորեն խեղում է անձի՝ հայ անհատի բարոյահոգեբանական կերտվածքը, ինքնության զգացումը: Իսկ ազգափոխությունը էականորեն շեղում է մարդու առաքելությունը՝ տանելով նրան հոգեպես եւ էապես ինքնաոչնչացման, որը համարժեք է մարդու մեջ առկա Տիեզերական Հավերժական Ոգուց ինքնահրաժարումին, քանզի Տիեզերական Արարչակարգ-Համակարգում՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈւՄ Ազգը Հոգի է, Բնօրրանը՝ Մարմին` նրա Առաքելության իրականացման համար…
Անդրադառնալով հատկապես հայերենի դերին ու նշանակությանը՝ շեշտենք, որ պետականորեն հայերենի իրավական պաշտպանը ՀՀ Սահմանադրությունն է` ի դեմս ՀՀ նախագահի: Իսկ նպատակաուղղված լեզվաքաղաքականություն իրականացնողը ՀՀ կառավարությունն է՝ լեզվի պետական տեսչությամբ, որն այսօր գրեթե մեկուսացված է եւ զրկված լեզվապաշտպանական լիազորություններից: Ճիշտը Լեզվի, կամ ավելի ընդգրկուն՝ Հայապահպանության նախարարության ստեղծումն է, որի մասին բարձրաձայնում ենք տարիներ շարունակ: Ապազգային ղեկավարների լուռ համաձայնությամբ ու հանցավոր գործունեությամբ անուղղակիորեն (արտաքին միջամտությամբ՝ նաեւ նպատակայնորեն) ոչնչացման է դատապարտվել աստվածատուր Ոսկեղենիկ, Արարչածին Հայոց Լեզուն:
Այսպես օտար զավթիչներն էլ են փորձել ոչնչացման դատապարտել մեր լեզուն, քանզի Լեզվի մահը Ազգի՛ մահն է: Իսկ իշխանությունների կողմից հայերենն այնքան թույլ է պաշտպանվում, որ պետության լեզուն մերթընդմերթ հայտնվում է երկրորդականի կարգավիճակում, հատկապես՝ ռուսերենի ու անգլերենի մրցակցության (շատ հաճախ՝ բռնի ներխուժման) պայմաններում: Երկլեզվության խորհրդային վտանգը վերածվել է «եռալեզվության» կամ արդեն «բազմալեզվության»  չարիքի… Այս պայմաններում, երբ արդեն իսկ քննարկվում է բազմալեզու հանրակրթական համակարգի ստեղծումը, այն կարող է դա
ռնալ գրեթե միատարր (ավելի քան՝ 98% հայեր) մեր երկրում բազմալեզվության խթան (հատկապես` դրսի օտար ուժերի ներդրումների (որի համար այդքան ուշաթափվում են մեր նախարարները) շնորհիվ)… Այս վտանգների մասին կարող է խոսել նաեւ գերազանցիկ դպրոցականը, սակայն մի շարք ցինիկ, արդեն հեռուստաեթերից զզվանք առաջացնող դեմքեր (որոնց մեծ մասը գալիս է խորհրդային տարիներից) բարբաջում են, թե մենք էլի հետ կմնանք «աշխարհի զարգացած ազգերից», եթե չկիրառենք բազմալեզու կրթակարգը…

Մեզ՝ հայ ազգայնականներիս, միշտ մեղադրում են ծայրահեղականության մեջ, իբր մենք դեմ ենք եվրաարժեքային նորամուծություններին եւ խանգարում ենք հայության զարգացմանը: Հիմա պիտի ասեմ բացահայտ: Ա՛յ …, մեղմ ասեմ՝ գեղցիներ, ինչքան էլ փողի մեջ լողաք, օսլայված ու կիսագոմիկ եվրադեմքեր ընդունեք, էլի նույն լամուկներն եք՝ ծախու-վաշխառու… խորհրդային տարիներին կոմունիզմ երգող՝ կուսակցական «պուտանկաներ», անկախացած տարիներին՝ ժողովրդավարություն երգող ինտերնացիոնալիստ «պուտանկաներ», իսկ հիմա էլ՝ դավադրաբար ազգի անունից երգող «տռասի պուտանկաներ»… ինչու՞ է ձեզ թվում, թե մենք կամ մեր նմաններն են ծայրահեղականները, Էդ ո՞նց, մենք ու մեր նմանները բոլոր ժամանակներում ու բոլոր իրավիճակներում գործում են հանուն ազգի-ազգայինի՝ մեծապես տուժելով անձնական առումով, երբեք չկապկելով-ընդօրինակելով տվյալ ժամանակի սին ու անցողիկ պահանջմունքները եւ երբեք չպառկելով տվյալ ժամանակների «տերերի» տակ… Էդ մենք ու մեր նմաններն են հիմա ծայրահեղականնե՞ր, թե՞ դուք ու ձեր նմանները, որ ծայրահեղությունից ծայրահեղություն եք վազում՝ հանուն ձեր շահի ու հարստության, հանուն օտար տերերի բարեհաճության, ովքեր ձեզ վարժեցրած շների պես մի պատառ են նետում ընդհանուր թերմացքից, այսինքն՝ իրենց նպատակային ներդրումներից, որի մի մասը թողնում են գռփելու-լափելու համար՝ առանց կոչելու կաշառակերություն…
Բազմալեզվության պայմաններում (ինչին էլ կհանգեցնի հենց բազմալեզու կրթակարգը. այստեղ հակաճառելն անգամ խեղկատակություն է) հայերենին կմնա միայն բարեւելու եւ կենցաղում մի կերպ գոյատեւելու հեռանկար: Օտարը ներդրումներ չի անելու եւ հանրակրթական բազմալեզու դպրոցներ չի բացելու Հայաստանում, որ հայությանն ու հայկականությունը զորացնի, օտարն իր պառակտիչ ու ներխուժող խնդիրներն է լուծելու՝ ինչպես վերը նշեցի` մի քանի դավադիր հայի թուլափայ նետելով: Իսկ այդ թուլափայից օգտվողներն այնպես են խոսում օտար «ինվեստիցիաներից», կարծես ազգային արդյունաբերությունն ու էկոնոմիկան են զարգացնելու, հայկական բանակն են ուժեղացնելու… Իհարկե ոչ, պարզապես հայազգի օտարախոս ու օտարասեր սերունդ են բուծելու Հայաստանում՝ օտարի հաշվին ու հետագայում հենց օտարին էլ ծառայող եւ վստահաբար հարյուրավոր անգամներ ավելի օգուտ բերող, քան ծախսվել է այդ երեխաների «զարգացման» վրա…
Ամեն անգամ մի օտար «զարգացած բնույթի» ներխուժում արդարացնելու համար մի քանի երրորդական երկրների (Սաուդյան Արաբիա, Վրաստան եւ այլն) օրինակներ են մեջբերում, իբր մենք հետ չմնանք, իսկ եթե այսպես կոչված զարգացած երկրների օրինակ են բերում (Ֆրանսիա, Ռուսաստան եւ այլն), ապա մոռանում են, որ այդ երկրներն այլալեզու կրթարանները ի վերջո կարողանում են սեփական բուծարանների վերածել, եւ այդ երկրներում «սեփական ժողովուրդ» կոչվածն անգամ ազգային պատկանելիության խնդիր չի լուծում: Օրինակ՝ Ֆրանսիայում, անկախ ազգային պատկանելությունից, բոլորը հիմնականում ֆրանսիացիներ են, իսկ Ռուսաստանում «դառնում» են ռուսներ… Իսկ մենք կարո՞ղ ենք այդպես, կամ մեզ պե՞տք է այդպես… Մենք այսօր հենց երկրով մեկ բուծարան ենք համաշխարհային մամլիչի (գաղտնի ուժերի) ձեռքին, ինչի՜ մասին է խոսքը:
…Լեզուն վիթխարի ուժ է, որոշում է ազգերի ճակատագիրը: Մարդկային պատմությունը վկայում է, որ կորցնելով միավորվելու, հարատեւելու կռվանը՝ լեզուն, քայքայվել եւ ուծացել են երբեմնի հզոր պետություն ունեցող ազգերը` զրկվելով նաեւ իրենց առաքելությունից:
Մեր պետական այրերից շատերը, օտար կրթության իրենց կարոտաբաղձությամբ, նաեւ՝ իբր գիտատեխնիկական հայալեզու գրականության բացակայությունը շեշտելով, փորձում են ամուր պահել ռուսերենի կամ ասենք՝ ֆրանսերենի դիրքերը, իսկ համակարգիչների ներմուծման պատրվակով՝ փորձում են ուղղակի անփոխարինելի դարձնել անգլերենը: Այս վիճակը տարեցտարի խորանում է, եւ նման դավադիր միտումը պետք էր անհապաղ կասեցնել: Բայց չէ, թշնամին քնած չէ, իսկ ներքին թշնամին էլ դեռ կշտացած չէ… Եվ ահա, այլալեզու կրթական սարդոստայն-համակարգ են պարտադրում:
Լեզվապահպանությունը ինչպես ազգային, այնպես էլ պետական լուրջ հիմնահարց է, բայց դուրս է մնացել կարեւորագույն համարվողների շարքից: Խնդիրը լուծելու համար հիմնարար, համակարգային փոփոխություն է պետք, եւ ոչ թե սփյուռքը պահպանելու Սփյուռքի նախարարություն պետք էր ստեղծել, այլ անհրաժեշտաբար Հայապահպանության նախարարություն,
որն ի թիվս այլ հիմնախնդիրների, կզբաղվի լեզապահպանության եւ լեզվաքաղաքականության հարցերով (ու հենց նաեւ Սփյուռքի հարցերով)…

Հայոց Լեզուն, Հայոց Այբուբենը Հայ Արյամբ գրվելով է փոխանցվել սերնդեսերունդ ու պաշտպանվել նույնիսկ գաղթի ճանապարհներին, իսկ այժմ այն բացարձակապես անպաշտպան է հատկապես հանրակրթական դպրոցներում: Ազգային պետության լեզվի շահերը օտար լեզուներին ստորադասելը հանցագործություն է, ազգադավություն:
Այլալեզու դարձած «հայը» պատրաստի թեկնածու է այլ երկրների լրտեսական գործակալությունների համար, իսկ սա արդեն լուրջ եւ անհետաձգելի պատժամիջոցներ է ակնկալում: Եթե կա ցանկություն երեխաներին կամ յուր անձը «դարձնել» այլազգի, ապա այդ տխմարությունը կարելի է անել միայն մի պայմանով, որ պիտի փոխվի նաեւ տվյալ դավաճանի «հայրենիքը»՝ չվտանգելու համար մեզ եւ Հայության իրավունքները, Հայոց Պետականությունը:
Ձեռքբերովի, անտրամաբանական, անառողջ ազատությունից հղփացած մարդու «իրավունքները» չեն կարող պարտադրվել ազգային (ներցեղային) բարոյականին ու հայրենակերտ պետական մտածողությանը: Ազգի իրավունքը միշտ վեր է լինելու անհատի իրավունքից, որն այսօր հասցվել է բառիս բուն իմաստով սանձարձակության, ընդհուպ անասնական բնազդի մակարդակի:
Կրթության եւ դաստիարակության լեզվի ընտրության հարցը պետության ու ազգի անվտանգությունը շոշափող խնդիր է եւ այն պիտի՛ լինի հայանպաստ եւ միա՛յն հայանպաստ:
Լեզվա-մշակութային ներխուժման, լեզվափոխության պարագայում որեւէ զենք կամ զորք անհրաժեշտ չէ Հայաստանը գրավելու, հայությանը ոչնչացնելու համար: Ազգն ու պետությունը կքայքայվեն ներսից՝ ինքնաոչնչացումով:
Հայոց Լեզուն ՀԱՅ ԳԵՆԻ ինքնաարտահայտման միջոցն է, ասել է թե՝ հենց ԳԵՆՆ է, ուստի Մայրենիի (Հայրենիի) իմացությունը պարտադիր է բոլորի, հատկապես ղեկավար, պետական պատասխանատու այրերի համար: Սակայն, միայն թղթե օրենքներով լեզուն հնարավոր չէ պաշտպանել. անհրաժեշտ է պաշտպանել գործնականում, բոլոր ոլորտներում: Այսպիսով՝ հայոց լեզվի պաշտպանությունը մեր ազգային ինքնության ու հարատեւության երաշխիքն է, եւ ամուր պետականության հիմքը:
Լեզվաքաղաքական առանձնահատուկ խնդիր է պատմահամեմատական ստուգաբանությունը: Լեզուն սերունդների համար պատմություն է ամբարում, եւ այդ հարստությունից օգտվելու համար բառի էության ընկալումը պետք է լինի ոչ միայն գիտության առարկա, այլեւ՝ հայերենի ուսուցման սկզբունք: Սա մի հզոր լծակ է, որ մենք չենք գործադրել հայագիտության աղավաղումները բացահայտելու, մեր արժեքները յուրացնողներին խեղճացնելու համար: Լեզուն ներազգային հաղորդակցման դեպքում դրսեւորում է ազգի էական որակը եւ գործում ազգային խորհրդանիշերի համակարգի ծրագրով, իսկ արտաքին՝ ազգամիջյան հաղորդակցման դեպքում՝ բառերի պայմանական համակարգից ավելին լինել չի կարող: Ազգային լեզուն ազգի ներկայացուցիչ-անհատը ժառանգում է լեզվահիշողությամբ. մայրենիի ուսուցումն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ, լեզվական կարողության բացահայտում՝ անցում ենթագիտակցականից գիտակցական մակարդակի: Իսկ օտար լեզուն յուրացվում է լեզվի ոչ խորքային՝ առարկայական հատկանիշի հիմքով՝ որպես ներմուծվող կարողություն:
Միայն ազգային լեզվի խորհրդանիշերի, զգացողության միջոցով է ազգը կապ հաստատում իր ծագման, ի՛ր էության, ի՛ր բնօրրանի հետ: Հայերենը զրկելով ոգուց, դարձնելով լոկ հաղորդակցման միջոց՝ հնարավորություն ենք տվել օտար լեզուներին խցկվել մեր մայրենիի կենսոլորտ ու մրցակցել նրա հետ:
Օտարներն իրենց ինքնահաստատման ճանապարհին խեղաթյուրում են մեր պատմությունը, իսկ մենք ո՛չ միայն չենք ընդդիմանում, այլեւ հետեւում ենք նրանց օրինակին՝ արժեզրկում ենք լեզուն եւ լեզվակրթությունը:
Հայի սուրբ պարտականությունն է նախեւառաջ ուսում ստանալ, կրթվել հայերենով, մտածել ու խոսել հայերեն, արարել հայերեն: Ահա ա՛յս դեպքում երկփեղկվելու վտանգ չկա, եւ մյուս
լեզուների իմացությունը դառնում է պարզապես հոգեւոր հարստություն, իսկ ազգային նկարագիր ունեցող, բանիմաց մարդն ինքնին արժեք է: Եվ մենք դեմ չենք, որ հայն իմանա տարբեր լեզուներ, ընդհակառակը, նման մարդը կարող է ազգօգուտ խնդիրներ լուծել այլազգիների հետ: Միտումնավոր սխալ են ներկայացնում մեր մոտեցումները:
Եվ կրկնում եմ՝ միայն հայեցի սկզբունքով հանրակրթություն իրականացնելով պաշտպանված կլինենք ներքին ու արտաքին թշնամուց, իսկ ազգն ու հայրենիքը կստանան ապահովության լուրջ երաշխիքներ:
…Հեռանալով Հայոց Արմատներից եւ ենթարկվելով զավթիչների ավերիչ ոտնձգություններին՝ հայ ազգը, հատկապես վերջին հարյուրամյակներում, հիմնականում զրկված է եղել իր հայրենիքում ուսանելու, արարելու հնարավորությունից, եւ մեր հնագույն գիտություններն ու մշակույթը մոռացության են մատնվել ու ավերվել, կամ ծառայել են օտարին: Այդ ընթացքում գիտությ
ուններն ու մշակույթը զարգացել են այնքան, որքան անհրաժեշտ է եղել տիրող բռնակալներին, որպեսզի դրանք ծառայեցնեն բռնատիրության ամրապնդմանը, գոյատեւմանը…

Հայկական մշակույթը դարերի ընթացքում պարբերաբար ենթարկվել է կեղեքման, զավթիչների կողմից սեփականացվել են մեր ազգային արժեքներն ու հարստությունները: Ազգահալած քաղաքականության հետեւանքով թեեւ սառել է Ազգի Գիտական Միտքը, այնուամենայնիվ, հայ ազգը տարբեր երկրներում եւ բոլոր ժամանակաշրջաններում ծնել է աշխարհահռչակ գիտնականներ եւ արվեստի, մշակույթի խոշորագույն գործիչներ՝ անընդհատ ցուցադրելով իր բնատուր եւ բեղմնավոր կարողությունները…
Սակայն, աշխարհասփյուռ հայության կողմից գիտությունն ու մշակույթը սեփական ազգին ու հայրենիքին ծառայեցնելու յուրաքանչյուր փորձ հալածվել է այլազգիների (նաեւ՝ այլասերների) կողմից, ավելին՝ բռնապետությունների եւ հզոր պետությունների ճիրանները պոկել ու սեփականացրել են հայության երիտասարդ ու խոստումնալից տաղանդներին (դժբախտաբար նաեւ հանճարներին), նրանց միտքն ու ունակությունները՝ խոչընդոտելով հայ ազգի առաջընթացը…
Եվ ահա թվում էր, թե մեր անկախ երկրի կրթական քաղաքականության նպատակը մեր ազգին պիտանի քաղաքացիների ձեւավորումն է: Բայց հայտնի «օպտիմալացումներից» հետո էլ ներկայումս կրթության ոլորտում ճնշումներն անցել են բոլոր սահմանները: Քարոզում են, կազմակերպում օտարալեզու, երկլեզու, բազմալեզու կրթություն՝ որպես լեզուներ սովորելու եղանակ՝ միտումնավոր նույնացնելով տարբեր նպատակներ ունեցող, տարբեր խնդիրներ լուծող հասկացությունները:
Օտարալեզու, երկլեզու, բազմալեզու կրթությունը, օտարալեզու կամ երկլեզու դպրոցները, օտար լեզուներ ուսուցանող մանկապարտեզներն իրենց գործունեությամբ աղավաղում են անհատի լեզվամտածողությունը, ազգային նկարագիրը, իսկ հոգեբանական, տարիքային չափանիշները պահպանելով, մայրենիի հիմքով օտար լեզուների ուսուցումը զարգացնում է անհատի մտածելակերպը, ապահովում աշխարհաճանաչողության ավելի բարձր մակարդակ: Օտարալեզու դպրոցները համառորեն շարունակում են հայ երեխաների ռուսացումը, ամերիկանացումը եւ այլն: Հայերենի բարձրագույն խորհուրդը կրթության եւ գիտության նախարարության հետ պետք է խստորեն դիմագրավեն երկլեզու դպրոցների ծավալմանը եւ բացառեն ուսուցման այդ կամ այլալեզու եղանակը:
Լեզվակրթական քաղաքականության խեղաթյուրման լծակ է նույնիսկ ազգային փոքրամասնությունների կրթության խնդիրը: Օրենսդրորեն նրանց կրթության հարցը չպետք է կարգավորվի հայերենի թուլացման հաշվին: Օտարախոս հայերը կամ այլազգիները կազմելով տարբեր «համայնքներ», միանում, Հայաստան պետությունից այլալեզու կրթություն են պահանջում, որն անթույլատրելի է եւ պետք է դիտվի հակահայկական դրսեւորում: Ընդամենը 2-3% այլազգի բնակչություն ունեցող մեր երկիրը օտարակիրթ քաղաքացիների, ազգային փոքրամասնությունների հետ տարվող սխալ քաղաքականության եւ օրենքի խախտումների թողտվության հետեւանքով զանգվածային օտարախոսության, օտարակրթության խիստ վտանգավոր խնդիր ունի, որն աստիճանաբար բարդանում է կրթահամակարգը քայքայող մի նոր եղանակով՝ դասագրքային՝ դասագրքերի լեզվական եւ բովանդակային խաթարումների միջոցով մտածողության խառնաշփոթի ստեղծմամբ: Լեզվատրամաբանական, բովանդակային փորձաքննություն չանցնող դասագրքերը մեր երեխաների, մեր ապագայի համար սարքված ծուղակի մի դրվագն են միայն:
Այս աղետը կանխելու, վերաազգայնացման գործընթաց ապահովելու համար անհրաժեշտ է խեղաթյուրումների վերացում՝ լեզվական, կրթական քաղաքականության հայրենապահպան, հայապահպան գործընթաց…
Այսքանից հետո նշենք, որ լուրջ եւ մտահոգիչ է նաեւ զլմ-ների միջոցով հայերենի աղավաղման հարցը, մամուլի էջերում ու եթերից դուրս է մղվում հայերեն խոսքն ու մտածողությունը: Այս խնդիրն էլ շուտափույթ կարգավորման կարիք ունի: Հենց այստեղից է նաեւ «բխում» այլալեզու կրթակարգի «անհրաժեշտությունը»:
Մենք պարտավոր չենք ամեն մի երկրի կամ ժողովրդի ամեն մի «առաջադիմական» պարտադրանք սեփական բարրօրության արգասիքը համարել: Թեկուզ դրա համար մեզ պիտակեն «հետամնաց»: Այնքան «զարգացանք» ժամանակների ընթացքում, որ մի բուռ հող եւ ազգ ենք մնացել… Ու դեռ օտարներին քծնելու մասին ենք մտածում:
Իսկ այդ օտարազգի «զարգացումներից» հեռու մնացած ազգ-ժողովուրդներն իրենց ազգայինի վրա զորանալով ու ազգայինի վրա նորը կերտելով՝ հսկայածավալ պետություններ են կերտել ու քաղաքակիրթ են համարվում: Թեկուզ հենց Թուրքիան կամ մեր ժողովրդավարա-ազատականների աչքին անկիրթ երեւացող այլ երկրները, որոնք նույնիսկ իրենց շահերն են կարողանում պարտադրել աշխարհի ներկայիս հզորներին…
Եթե հայությանը պիտի կրթեն օտարների համար, եւ այդ կիրթ հայազգիները պետք է Արամ Խաչատրյանի կամ Տիգրան Պետրոսյանի… ու այլ՝ հիրավի հայազգի մեծերի նման, իրենց
մտավոր ու նյութական կարողությունները այլ երկրներում թողնեն եւ Հայաստանը իրենց մահից հետո «եղբայրական գերեզմանոց» դիտարկեն, ապա այդպիսի հայերը հաստատ հայության գերխնդիրները չեն լուծելու: Հաստատ է` մեր երկրում ով որ երկրի փողերով ու լեզվով կրթվեց, այնտեղ էլ գնալու է ու հայությանը պետք չի գալու…

Ամենեւին չեմ կասկածում նշածս մեծերի եւ նրանց նմանների հայրենասիրությանը, բայց մե՛զ ինչ… Միայն նրանց անուններով ենք հիանում, պարծենում, նրանց մասնագիտական ու ստեղծագործական ամբողջ հարստությունը, նրանց փորձը իրենց ապրած երկրներին է մնում, իսկ մեզ համար ամեն անգամ նույն հավաստիքն է երեւակվում հեռուներից, որ հայը կարող է ունենալ հզոր երկիր եւ քաղաքակրթել աշխարհը…

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 19 (150), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։