Թիվ 37 – հ.10 – 2004

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 37 – հ.10 – 2004

ԿԵՑՑԵ՛ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՈՒ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
      ԵԹԵ ԿԱ ԿԱՄՔ, ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ

    …Շուշին ազատագրելով՝ պահանջատիրության ու հայրենատիրության վեհ կարոտն առանք: Շուշիի ազատագրումը լոկ ճակատամարտ չէր և պարզ հաղթանակ չէր ընդամենը, Շուշիի վերադարձը բեկում էր և՛ արցախյան պատերազմում, և՛ մեր հոգիներում, այն նաև աննկարագրելի խուճապ էր թշնամու ճամբարում, և ի վերջո՝ աշխարհի առջև հայի հաղթական բազկի վերահաստատումն էր… Հավերժ փա՜ռք հանուն հայության ու հաղթանակի նահատակված քաջորդիներին:
       Եթե Ավարայրն իր բնույթով ճակատամարտ էր հանուն կրոնի, Սարդարապատը՛ հանուն ինքնապաշտպանության և գոյատևման, ապա Շուշիի ճակատամարտը սրբազան պայքար էր հանուն ազատագրության, հանուն հայրենատիրության և ապագայի: Սա փառահե՜ղ հաղթանակ էր… Երիցս փա՜ռք ազատամարտիկներին:
     Շուշիի ազատագրումը օրինակելի պատմական դաս է բոլոր ժամանակների բոլոր հայորդիների, նաև՛ թշնամյաց համար: Ասպետավարի գլուխ եմ խոնարհում ինչպես արցախյան ազատամարտի մասնակիցների, այնպես էլ վասն և ի փառս Հայքի ու Հայության մարտիրոսված մեր նախնյաց արյան և հոգիների առջև…                                                                    Արմեն Ավետիսյան՝      Մեր և գալիք սերունդները բազում ՇՈՒՇԻՆԵՐԻ արժանանան:                          Հայ Արիական Միաբանության առաջնորդ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱԶՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
     Վտանգի պահին հայրենասիրությունն իր արժանի զավակների արյունով է ոռոգում Հայրենիքի ծառը: Պայքարի գագաթնակետը Հաղթանակն է, անկումի սահմանը՝ հատակը: Թեև դեռ հեռու է գագաթը, բայց կան պարտություններ, որոնք կըդառնան բուսահող մե՛ր Մեծ Հաղթանակի ճանապարհին: Պայքարից խուսափողը նախօրոք հաղթանակից հեռանում է և պարտվում: Պարտության հնարավորությանը տեղյակ, նա անձնատուր էր լինում՝ հակառակորդին տալով հաղթանակը: Պարտության դասերի վատ ըմբռնումը հետընթաց է դեպի ավելի ահավոր պարտություն: Սակայն՝ ամոթալին այնքան պարտությունը չէ, որքան դրա հետ հաշտվելը: Ինչպես գիտությունը կրոնի՝ այնպես հայրենապաշտն է անհաշտ ժողովրդավարությանը: Դժվար է հայրենասերին պոկել ժողովրդից, բայց դյուրին է ժողովրդավարին զրկել հայրենասիրությունից: Արյունաքամ հայրենասիրության հաշվին հաղթանակած ժողովրդավարությունը միայն ստրուկների և ազնվականների հավասարեցում, տգետների և գիտունների նույնացում չէ, այլ միջակության ճարպիկ կազմակերպված բռնակալություն ազատամտության հաշիշով թմրեցված այն ժողովրդի վրա, որին պարտադրված է նաև ըստ հարկի աղմուկ-աղաղակով ապահովել իր խաբողների նոր հաղթանակները:
     Ստրուկն՝ ապստամբությամբ, ժողովրդավարը՝ քվեարկությամբ չեն պատկերացնում ազատությունն այլ կերպ. քան, որ իրենք փոխարինեն բռնակալին: Արվեստն ազատությունը հակադրում է ստրկությանը և փառաբանում, իրական հայրենասերն հակադրում է նաև իրեն և անձնազոհ մարտնչում: Օրենքն ու ազատությունը տարբեր են, ինչպես շինությունն ու քարակույտը, բայց շատ բանականներ դեռ շարունակում են մոլորյալ գովերգել ազատ քարակույտը, չհասկանալով, որ հենց իրենց ստեղծագործություններով ժխտում են այն: Բնօրինակը կարող է լինել տգեղ, իսկ ներշնչանքը՝ աննման: Բնությունն ի սկզբանե ձգտում է հաղթել ազատության դիմակի տակ թաքնված կործանիչ քաոսին: Իր ծնող բնությանն է նմանվում մարդը, ամրացնելով կապանքները հայրենիքի հետ: Այդպիսի հայրենասերի մեջ իշխում է բանաստեղծը, իսկ բանաստեղծի մեջ՝ հայրենասերը, որն զգում է հայրենիքն՝ ինչպես մանուկը մոր կուրծքը, ապա զգացնում բազուկների զորությունը թշնամուն՝ պաշտպանելով մորը: Զսպվածություն, հանգ ու չափ չունի ազատությունը և մարդը վաղ թե ուշ այն կգտնի մահվան մեջ, թեկուզ աստված մեծամտորեն դա էլ վերագրի իր նվաճումներին, ինչպես քրիստոնեական խղճի պատվիրանները, որ մարդկությանը կվերածեր մեծ մեղսագործի, եթե հայրենասիրությունը հետևեր դրանց: Այդպիսի մեղսագործ կդառնա նաև իրական պատճառները կոծկող մտավորականը, երեխաներին արագիլով խաբելու պես պնդելով, թե նախախնամության տրամադրությունից կախված՝ պարտությանը կարող է նախորդած լինել օգնության հապաղումը, ցուրտը կամ ասենք՝ հավատի թուլացումը առ աստված: Սնահավատությունը տառապյալի հառաչանքներին անտարբեր ապակի է, որ ջարդվում է իրատեսի վերլուծությունից: Մտադրությունն է դառնում նպատակ, նպատակը՝ գործ, և հանուն դրանց մարտնչողների մեջ են գտնվում Մեծ Հաղթողները:
      Արևի ամենօրյա երթը հաղթող կամքի վառ օրինակն է: Ապրել՝ նշանակում է Հաղթել: Ահա ակնհայտ պարտություններից Հաղթանակը կանչող ուղու Մեծ հավատամքը, որ հիշեցնում ենք քեզ՝ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ:
Ներսես Ներսիսյան՝ «Հանուն Հայրենիքի Հիրուր Խետ» թերթի խմբագիր

«Միացյալ և մեծ ԱԴՐԲԵՋԱՆ»՝ ի հաշիվ ԻՐԱՆԻ ու ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հարևան երկրների տարածքների հաշվին միացյալ Մեծ Ադրբեջան ստեղծելու գաղափարը հանգիստ չի տալիս մեր անհանգիստ հարևաններին: Նորից կրքեր են բորբոքվում, գրքեր են հրապարակ գալիս, քարտեզներ են տպագրվում: ՈՒզում են պատմական հիմնավորում տալ իրենց անհիմն հավակնություններին: Գիտությանը հայտնի է, թե ե’րբ են հայտնվել նրանք իրենց այսօրվա հայրենիքում, ե’րբ են փորձեր կատարել խցկվելու հարևան ժողովուրդներին պատկանող տարածքները և թե ի՞նչ է ստացվել դրանից: Այդուհանդերձ, նախագահ Էլչիբեյի հեռանալուց հետո էլ նրանք իրենց տարածքային հավակնություններով շարունակում են անհանգստացնել բոլոր երկրներին, այդ թվում և չեզոք պետություններին:
    Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Հասան Հասանովը հիմնավորապես ձանձրացրել էր ամենքին իր աղերսանք դիմումներով ու հարցապնդումներով: Միջազգային մեծ ու փոքր խորհրդակցությունների, հանդիպումների ժամանակ, անկախ օրակարգից և քննարկվող հարցերի բնույթից, նա իր անբաժան պայուսակով, որը լիքն էր զանազան փաստաթղթերով ու դիմումագրերով, անպայման մոտենում էր պաշտոնական անձանց և թղթեր փռում նրանց առաջ, քարտեզներ ցույց տալիս, խնդրում էր, աղերսում էր, պահանջում էր… Ինչ որ չեն կարողանում անել ադրբեջանական պետական մարմինները պաշտոնական ձևով, անում են հասարակական կազմակերպությունների ձեռքով: Դրանցից մեկն էլ «Միասնական Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում» կազմակերպությունն է, որը վերջերս հանդես է եկել հակաիրանական և հակահայկական մի փոքրիկ գրքույկով:
    Լատինատառ ադրբեջաներեն շարված և ընդամենը 12 էջից բաղկացած այս գրքույկը տարածվում է Թուրքիայի, Ղազախստանի ու Միջին Ասիայի թյուրքալեզու ազգաբնակչության մեջ, պետական հիմնարկներում, ինչպես նաև զանազան երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում: Փայլփլուն թղթերի վրա հրատարակված գրքույկի վերջում Միացյալ Ադրբեջանի քարտեզն է: Ազգային զարթոնք հրահրող ազգայնամոլները Միացյալ Ադրբեջանի սահմանները գծելիս համեստություն չեն արել, վերցրել են այնքան, որքան ցանկացել են: Հյուսիսային Իրանի մի հսկայական տարածք կազմում են Մեծ Ադրբեջանի հյուսիսային շրջանները: Թավրիզը հայտնվել է երազային Ադրբեջանի ուղիղ կենտրոնում: Լենքորանից դեպի հարավ- արևելյան ծովեզրերքը ճիշտ այնքան է, որքան Լենքորանից մինչև Բաքու: ՈՒրմիա լիճն ամբողջությամբ Ադրբեջանի մեջ է:
      Ըստ այդ քարտեզի. Ադրբեջանի հյուսիս – արևելյան սահմանը ներկայիս Իրան – Թուրքիա սահմանն է. որը ձգվելով դեպի հարավ, իր մեջ է առնում Քելմանշանը, անցնում է Հայաստանի հարավով (իհարկե, այդ քաղաքը թողնելով ադրբեջանի մեջ), ապա ուղղվում է դեպի հյուսիս – արևելք ու հասնում մինչև Կասպից ծովի ափ:
      Հյուսիս – արևմուտքում Մեծ Ադրբեջանի մեջ են ողջ Զանգեզուրը, Վայքը, Վարդենիսի ու Մարտունու շրջանները: Քարտեզագիրները այնուամենայնիվ շատ բարի են գտնվել և Սևանա լճի կես մասը թողել են Հայաստանին՝ սահմանն անցկացնելով լճի ուղիղ մեջտեղով, հետո այն ուղղել դեպի հյուսիս – արևմուտքը՝ այդ մասում իրենց պահելով Դիլիջանի, Իջևանի, Կրասնասելսկի ու Շամշադինի շրջանները:
   Գրքույկի շարադրանքի մեջ ազերիական թունավոր սլաքները նախ և առաջ ուղղված են Իրանի դեմ: Այդ երկիրն այստեղ դուրս է բերված որպես Ադրբեջանի ամենամեծ թշնամին: «Իրանը մեր թշնամիների բարեկամն է և մեր բարեկամների թշնամին, – կարդում ենք այս գրքույկում, – նա ձգտում է ոչնչացնել ադրբեջանական հոգևոր ու նյութական արժեքները: Եվ ափսոս է, որ այդ կեղտոտ նպատակներն իրագործելու համար օգտվում է մեր սուրբ հավատից»:
     «Մեր թշնամիների բարեկամն է» գրելով, ազերի հեղինակները, իհարկե, նկատի ունեն հայերին և, ընդհակառակը, «բարեկամներ» ասելով նրանք թուրքերին նկատի ունեն: Իրանի մեղքերը շատ են: Ըստ գրքույկի հեղինակների, այդ պետության ղեկավարները չարաշահում են ադրբեջանցիների եղբայրությունը և ձգտում են Ադրբեջանի տնտեսական և քաղաքական կառույցը ուժասպառ անել իրենց իմպերիալիստական նպատակներին հասնելու համար:
    Գրքույկի հեղինակները վառ երևակայություն ունեցող մարդիկ են, նրանք ստեր են հորինում, հավատում են դրանց և հրամցնում ընթերցողներին որպես ճշմարտություն: Այսպես, նրանք գրում են, որ երբ 1991թ. Ռուսաստանի և Իրանի օժանդակությամբ (՞) Հայաստանը Ադրբեջանի հողերի վրա հարձակում սկսեց, Թավրիզի հայկական եկեղեցում կազմակերպվեց «Օգնություն Հայաստանին» միջոցառում, և դրա շրջանակներում հավաքվեց 18 միլիոն դոլար: Այդ գումարը Իրանի կենտրոնական բանկի մրջոցով տեղափոխվեց Փարիզի բանկ, նրանով զենք գնվեց և ուղարկվեց Ղարաբաղ:
     Իսկապես, շատ լավ կլիներ, որ ներկայումս քանակա-   պես նվազած թավրիզահայությունն այնքան հարուստ լիներ, այնքան մեծ լինեին նրա նյութական կարողությունները, որ այդչափ գումարներ կարողանային հավաքել ու իրենց լուման դնեին Արցախի ռազմական հզորացման գործին: Չի անտեսված, անշուշտ, նաև զուտ հայկական թեմատիկան: ՈՒշագրավ, բայց ոչ ամենևին օրիգինալ բացատրություն է տրված Հայկական Մեծ Եղեռնին: Հետևելով իրենց ավագ եղբորը, միասնական Ադրբեջանի կողմնակիցները այսպես են բացատրում այդ պատմական եղելությունը: 1915թ. ռուսների հետ դաշնակցած հայերն ապստամբություն էին բարձրացրել թուրքերի դեմ: Թուրքերին հաջողվեց ճնշել հայերի ապստամբությունը: Հայերը հիմա այդ ապստամբությունը տոն են համարում իրենց համար և ամեն տարի նշում են այն:
       Ահա թե ինչպես են ձևափոխում պատմությունը միասնական Ադրբեջանի ջատագովները: Չուզենալով կանգ առնել գրքույկի մեջ առկա մյուս զառանցանքներին, կուզենայինք նշել միայն հետևյալը. եռանդագին կերպով իր տարածքային ամբողջականության պաշտպանությամբ հանդես եկող Ադրբեջանը դեմ չէ միաժամանակ ընդլայնելու իր սահմանները ի հաշիվ հարևանների: Թե ինչպե՞ս պետք է իրագործվի այդ «համարձակ» ծրագիրը, ըստ երևույթին, մանրամասն կպարզաբանվի Միասնական Ադրբեջանի «ազգային զարթոնքի» հաջորդ գրքույկներում: Ուրեմն Սպասենք դրանց:

Վարդան Գրիգորյան
Պատմական գիտությունների դոկտոր
«Իրան-Նամե» հանդես, 2003թ.

Հայ-վրացական սահմանն անցնում էր Սևանա լճի հյուսիսային ափերով.
Այսպես են սովորեցնում
Վրաստանի դպրոցներում

   Թբիլիսիի «Արտանուջի» հրատարակչությունը 2003թ. հայերենով հրատարակել է «Վրաստանի պատմություն» երկհատոր դասագիրքը՝ Վրաստանի հայկական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար: Դասագրքերը թույլատրված են Վրաստանի կրթության նախարարության կողմից: Դասագրքի հեղինակներ՝ Մերաբ Վաչնաձեն, Վախթանգ Գուրուլին և Միխեիլ Բախտաձեն, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերություններում պատմական մի շարք զգայուն հարցերը, առավել ևս՝ հաշվի առնելով, որ այդ դասագրքերով սովորում են ազգությամբ հայ երեխաները, փորձել են հնարավորինս անաչառ լինել, երբեմն շրջանցելով դրանք:
       Մեկ հարցում վրաց պատմագրությունը անզուսպ է եղել. հայ-վրացական սահմանն իբր անցել է Սևանա լճի հյուսիսային ափերով, այսինքն Տաշիրը, Լոռին (վրացական աղբյուրների Գոգարենեն, հայկական աղբյուրների Գուգարքը), ՈՒտիքը, Գեղարքունիքի մի մասը բնիկ վրացական հողեր են: Դասագրքերում տպագրված վեց քարտեզներից հինգում նշվում է, որ սահմանն անցնում է Սևանա լճի հյուսիսային ափերով, ընդ որում երեք դեպքում Սևանի համար օգտագործվում է վրացականացված կամ մուսուլմանական տարբերակ՝ «Գելաքունիս տբա», «Գոգչիս տբա»:
      Հայ-վրացական վիճահարույց խնդիրներում դասագրքի հեղինակները զուսպ են գտնվել: Այսպես, 608թ. տեղի ունեցած եկեղեցական պառակտումը հայերի և վրացիների միջև ներկայացվում է հետևյալ կերպ. «Այն, ժամանակ, երբ Քարթլիում և Բյուզանդիայում հաղթանակեց երկաբնակությունը, Հայաստանի եկեղեցին պաշտպանեց միաբնակությունը: 7-րդ դարի սկզբներին բավականին սրվեցին հարաբերությունները Վրաստանի և Հայաստանի եկեղեցու միջև: 608թ. հայոց կաթողիկոս Աբրահամը հրապարակեց հատուկ կոնդակ, որով էլ վերջնականապես խզվեցին Վրաստանի և Հայաստանի եկեղեցական կապերը»: Մինչդեռ Վրաստանում վերջին տարիներին լույս տեսնող պատմական աշխատություններում հայ-վրացական եկեղեցական վեճերը ներկայացվում են որպես Հայ առաքելական եկեղեցու ոտնձգություններ, բռնություններ վրաց ուղղափառ եկեղեցու նկատմամբ:
       1918 թ. դեկտեմբերի երկշաբաթյա վրաց-հայկական պատերազմի մասին գրված է. «1918թ. դեկտեմբերին տարածքային տարաձայնությունների հիման վրա ռազմական ընդհարումներ եղան Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության և Հայաստանի միջև, որոնք, բարեբախտաբար, կարճ ժամանակամիջոցում կարգավորվեցին»:  Նկատենք, որ գիրքը գրված է անգրագետ հայերենով:
«Ազգ»,19 դեկտեմբերի, 2003թ.
Հ. Գ. – Երբ մենք արդարորեն պահանջում ենք պաշտպանել Հայ Դատը, ապազգային տականքը հոխորտում է, թե մենք «շովինիստներ» ենք, ծարավ՝ արյունի, փորձելով այսպես ջուր լցնել թշնամու ջրաղացին: Չի’ ստացվելու: Եթե տեր չես կանգնում քո հողին, քո նախնյաց արյանը, օտարն է դրանք սեփականացնում, և սա էլ հենց օտարահպատակ հայերի ու նրանց սիոնա-մասոնա-թուրքական տերերի նպատակն է:
Մենք տեր ենք մեր Պատմական Հայրենիքի բոլոր հատվածներին (նաև դեռևս գերեվարված) և մեր նախնյաց սրբազան արյանը: Հայրենատիրությունը մեզ համար անբեկանելի-առանցքային ռազմավարություն է: Իսկ Այսրկովկասում անհրաժեշտ է որ դերակատարություն ունենա մեկ պետություն, որին «կփայփայեն» աշխարհի ուժեղները, և դա Հայաստանը պետք է լինի:
«Հայ-Արիներ»-ի խմբագրություն

Քրդական զառանցանք

       Հայությանը կարծես հերիք չէին թուրքական, ադրբեջանական և վրացական պատմաշինարարությունները, ահա’ գլուխ է բարձրացնում նաև քրդականը՝ Հայոց Հայրենիքին տիրանալու պատմական «հիմնավորումների» որոնումով: Վերջին տարիներին Մոսկվայում լույս է տեսնում «Դրուժբա» անունով քրդական մի հանդես, ռուսաց լեզվով, ոմն Լյաթիֆ Մամմադի գլխավոր խմբագրությամբ: Այս հանդեսի հրապարակումների զգալի մի մասը, իսկ գլխավոր խմբագրի բոլոր հրապարակումները «նվիրված են»  Փոքր Ասիա – Անդրկովկաս – արաբական Միջագետք – Իրանյան բարձրավանդակ աշխարհագրական տարածքում քրդական պատմության մոգոնման անշնորհակալ աշխատանքին: «Դրուժբայի» հեղինակները, ըստ երևույթին այս տարածքի «թույլ օղակը» համարելով հայությունն ու Հայաստանի Հանրապետությունը, իրենց պատմաշինարարությունն առավելաբար ուղղորդում են Հայոց Հայրենիքի՝ Հայկական Լեռնաշխարհի ուղղությամբ: Շատ ակտիվ է հատկապես Լյաթիֆ Մամմադ կոչեցյալը:
        Կարդացած լինելով չորս հրապարակումներ (մեր ձեռքն է անցել հանդեսի ընդամենը երեք համար), կփորձենք դրանցից երեքն այստեղ ներկայացնել հայ ընթերցողին: Առաջինը «Հին ավանդաբանությունը և քրդերը – Արարա՞տ, թե՞ Ջուդի» վերնագրով, լույս է տեսել «Դրուժբայի» թիվ 20-21, 2002թ. նոյեմբերի համարում (էջ 61-72): Թեև անստորագիր է հրապարակումը, սակայն շատ հստակորեն պարզ է, որ հեղինակը Լյաթիֆ Մամմադն է (բացառված չէ, որ այս անվան տակ հանդես են գալիս մի խումբ կեղծարարներ, որոնց թվում՝ ՀՀ քաղաքացիներ…): Հոդվածի սկզբում հեղինակը (հեղինակնե՞րը?!) զայրանում է, որ «քուրդ ժողովրդի հոգևոր արժեքները գիտակցաբար ու նպատակամղված ձևով գողացվում են»: Քիչ հետո նա անցնում է բուն խնդրին՝ մարերին քրդերի նախատիպ սարքելու պատմաշինարարությանը: Եվ ի դեպ, «Դրուժբայի» հեղինակները միշտ վկայակոչում են անտիկ հեղինակներին, հայ, ռուս, այլազգի գիտնականներին՝ ոչ քիչ դեպքերում բացահայտորեն խեղաթյուրելով նրանց հաղորդածները, իսկ այլ դեպքերում՝ նաև յուրովի մեկնաբանելով դրանք:
       Հիշյալ հրապարակման մեջ ասվում է. «Հին և միջնադարի աղբյուրների վկայությամբ, Արարատ լեռան շուրջ և Նախիջևանի մարզի հին բնակիչները մարերն էին (միդիացիք), որոնք կարևոր դեր խաղացին քուրդ էթնոսի կազմավորման մեջ: Տվյալ հոդվածում առաջին անգամ է բարձրացվում մարերի (միդիացիների)՝ որպես նախաքրդերի հարցը»: Եվ սկսվում է շինարարությունը: Մարերն իբր «եղել են Նախիջևանի ու հարակից տարածքների բնակիչները», «գիտնականները… բացարձակ միասնական են այն կարծիքում, որ Նախիջևանի հին բնակիչները եղել են մարերը (միդիացիք), բայց նրանք մարերի հետևում չեն ուզում տեսնել քրդերին»: Հեղինակը նույն կշեռքի վրա է դնում հայ և ադրբեջանցի պատմաբաններին. «…հայ և ադրբեջանցի գիտնականները լռում են մարերի (միդիացիների) էթնիկ պատկանելության վերաբերյալ և համառորեն բոլորի վզին են փաթաթում մարերի հայ կամ թուրք էթնոսի հետ ավելի ուշ ձուլման գաղափարը: Նրանցից ոմանք մարերի մեջ փորձում են մինչև իսկ նախաթուրքերի և նախահայերի տեսնել»: Պարզվում է, որ սա նաև մեծապետական քաղաքականության մի մասն է եղել. «ԽՍՀՄ-ը… շարունակելով ռուսական կայսրության քաղաքականությունը, «ադրբեջանական» ու «հայկական» հողերի միավորման պատրվակի տակ իր սահմանների հետագա տարածման ծրագրեր էր սնուցում»: Հասնում է «ճշմարտության» պահը. «Քրդերն այդ հողերի (իմա՝ Հայկական լեռնաշխարհի, – Գ. Յ.) բնիկներն են» (բոլոր մեջբերումները՝ էջ 61): Եթե այդպես է, ուրեմն հայերը եկվոր պետք է լինեն, ավելի շուտ՝ քրդական «հայրենիքի» բռնագրավիչներ. այս ցնդաբանությունը տեղ է գտել «Դրուժբայի» այլ հրապարակումներում: Ավելորդ չէ նշել նույն էջի ներքևի ծանոթագրություններում տեղ գտած մի «գոհար» միտք, որն է՝ «ՈՒրարտու պետությունը… ծանոթ չի եղել հայ աղբյուրներին»: Մի խոսքով՝ հայերը կապ չունեն ՈՒրարտուի, այսինքն՝ Վանի կամ Արարատյան թագավորության հետ:
      Քիչ անդին, քրդերը ոչ թե հին, այլ արդեն հնագույն ժամանակներից են համարվում Նախիջևանի տարածքի բնակիչներ. հիմնական փաստարկն է «Մարդպետ» տիտղոսը, որը «հայկական աղբյուրներում անանուն է, ինչը ցույց է տալիս նրանց անբավարար տեղեկացվածությունը մարական (միդիական) տոհմերի մասին»: Պարզվում է, որ Հայկական լեռնաշխարհի եթե ոչ ամբողջությունը, ապա նրա գոնե շատ այլ վայրեր էլ մարերով (հեղինակի հաստատ համոզմամբ՝ նախաքրդերով) են բնակեցված եղել: Այսպես, «Վասպուրական» տեղանունն իր հիմքում քրդական է (էջ 62):
        «Դրուժբայի» պատմաշինարարը իր որոշ արտահայտություններով կրկնում է իր ադրբեջանցի «վարպետներին»: Այսպես, նա Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսին հայտարարում է «աղվան տոհմական իշխան», ում և առհասարակ «աղվանական (կովկասյան, – Լ. Մ.- այստեղից հստականում է, որ կեղծագրության  հեղինակը Լյաթիֆ Մամմադն է, – Գ. Յ.) աղբյուրներն էլ մար ասելով հասկացել են բացառապես քրդերին» (էջ 62): 63-րդ էջի ներքևի 14-րդ ծանոթագրությունում Նախիջևանը հայտարարվում է Հյուսիսային Ադրբեջանի տարածք: Նման հերյուրանքներով շարադրելով իր կեղծագիրը, հեղինակը հանգում է հինգ եզրակացությունների, որոնցից չորսը չնաշխարհիկ են, կարելի է ասել՝ համաշխարհային տարողությամբ հայտնագործություններ պատմագիտության մեջ: Դրանք են.
«1. Նախիջևանի և Արարատ. – Ալագյազ (Արագած, – Գ. Յ.) լեռների շրջակա տարածքների հին բնակիչները եղել են միդիացի-մարերը, որոնց անվան տակ հին աղբյուրները հասկացել են էթնիկ քրդերին:
2. «Նախիջևան» անվան հիմքում քրդական էթնիկական սկիզբ է դրված:
3. Քրդերը հնագույն ժամանակներից ապրել են այդ հողերի վրա. նրանք այստեղ չեն տարաբնակեցվել, ոչ էլ այստեղ տեղափոխվել:
4. Միջագետքում իսկապես տեղի ունեցած ջրհեղեղի և Նոյյան տապանի մասին առասպելի առաջին կրողները եղել են նախաքրդերը» (էջ 72):
      «Դրուժբայի» հաջորդ՝ թիվ 22, 2003թ. հունվարի համարում, նույն Լյաթիֆ Մամմադը, «Պատմությունն ու արդի ժամանակները» խորագրի տակ, տպել է մի այլ կեղծագիր՝ «Քուրդ էթնոսի կազմավորման պատմական կենսատարածքը – Քուրդիստանը՝ քրդերի երկիր» վերնագրով (էջ 60-69): Այստեղ էլ նա հետևել է իր «գիտական» մեթոդաբանությանը, փաստերը գլխիվայր շրջելով, աղբյուրների հղումներում սեփական «ուղղումներ» կատարելով: Նա Հայոց Հայրենիքի գրեթե բոլոր տեղանունները քրդերենից է բխեցնում, որով էլ «ապացուցում է» քրդերի բնիկությունն Հայկական լեռնաշխարհում: Իհարկե, նրա համար չկա Հայկական լեռնաշխարհ կամ Հայաստան. կա միայն Քուրդիստան: Այս հիմարությունը «հիմնավորելու» համար, օգնության է կանչել, այլոց շարքին, քուրդ պատմագիր Շարաֆ-խան Բիթլիսիին, որն իբր «Ադրբեջանն ու Հայաստանը համարում էր ընդամենը աշխարհագրական մարզեր՝ զուտ էթնիկական նախահիմքերից» (էջ 60): Ըստ քուրդ կեղծարարի, ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, ինչպես նշում է, «առնվազն 2.500 տարուց ավելի Հարավային Անդրկովկասը եղել է քրդական ցեղերի էթնիկ և ռազմա-քաղաքական ազդեցության տակ: Նրանք այստեղ են հայտնվել հայերից և թուրքերից առաջ ու կարողացել են այս տարածաշրջանում իրենց ազդեցությունը պահպանել ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջը» (էջ 60):
    Հերիք չէին Նախիջևան – Սյունիք – Արցախ տարածքի նկատմամբ ադրբեջանական նկրտումները, ահա’ նույն տարածքի նկատմամբ քրդական հավակնություններ է սնուցում Լյաթիֆ Մամմադը, որն իրեն է վերագրում նաև բոլոր քրդերի անունից խոսելու-ինքնակոչ «իրավունքը»: Ըստ նրա՝ «քրդերն ամբողջ Զանգեզուրը, – որի մեջ է մտած Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, – արդարացիորեն համարում են իրենց ազգային տարածքը: Նախկին Խորհրդային Միության փլուզման հետ, Քուրդիստանի տարածքի մի մասը հայտնվեց Անդրկովկասի հանրապետությունների սահմաններում» (էջ 63): Որ Լյաթիֆ Մամմադ կոչեցյալը՝ մեր օրերի Զիա Բունիաթովը, իր քաղաքական շահերի համար պատրաստ է խեղաթյուրելու նույնիսկ աշխարհագրությունը՝ համոզվենք նրա այլ արտահայտություններում ևս: Նա Քուրդիստանը մինչև Փոքր Հայք հասցնելու մարմաջով, աղբյուրների հետ ձեռնածություններ անելով եզրակացնում է, որ «Կապադովկիայում հայ տարրի, առավել ևս՝ Կապադովկիայի «հայացման» մասին կարելի է միայն պայմանականորեն խոսել մ. թ. ա. 6-րդ դարից սկսած» (էջ 64): Հեղինակը հայ աղբյուրների շարքում հաճախ է մեջբերում Նիկողայոս Ադոնցին, բազմաթիվ էջերում նրան հայտարարելով «19-րդ դարի հայ պատմաբան», թեև Ադոնցն իր գիտական հիմնական գործունեությունը ծավալել է 20-րդ դարի առաջին 40 տարիներին: Նման «մանրուքների» համար գլուխ ցավացնելու ժամանակ չունի հեղինակը: Նա կարող է Ադոնցին դարձնել մ.թ.ա. 21-րդ կամ մ.թ. 21-րդ դարի հեղինակ էլ. ո՞վ է այս կեղծարարի ձեռքը բռնում: Վկայակոչելով Ադոնցի «Հայաստանը Հուստինյանոսի դարաշրջանում» արժեքավոր աշխատությունը, նա հայտարարում է, որ Ադոնցն ընդունում է Կորճայք մարզի «մինչհայկական ծագումը», որը 7-րդ դարի հայկական «Աշխարհացույցի» մեջ իբր կոչվում է «Կորճայքի» (քրդական) մարզ (էջ 65): Մամմադը «մոռանում է» օգտագործել նույն Ադոնցի «Քրդերի ներթափանցումը Հայաստան» հոդվածը, ուր պարզորոշ արտացոլվում է քուրդ տարրի Հայաստան մուտքը ուշ միջնադարում միայն: Բայց միայն Կորդուք-Կորճայքի քրդական ծագումն ապացուցելը չի հանգստացնում Լյաթիֆ Մամմադին: Նա հազար կտոր է լինում «ապացուցելու» նաև Հայաստանի այլ վայրերի տեղանունների քրդականությունը. նրա գրչի հարվածներով քրդական են դառնում Մոդկանը, Աղբակը, Ջահուկը, Մահկերտը, Նիխորականը, Որսիրանքը և շատ այլ հայկական տեղանուններ: Քուրդ անամոթը Հայաստան բառը գործածելիս, հաճախ «այսպես կոչված» բառակապակցություն է դնում նրանից առաջ: Այսպես, նա գրում է. «Ինչպես ասվեց վերևում, այսպես կոչված «Արևմտյան Հայաստանում» ամբողջությամբ քրդերով է բնակված, ինչին մենք համոզվեցինք «Քսենոփոնյան գյուղի» օրինակով» (էջ 68): Հաջորդ էջում կարդում ենք նմանատիպ մի արտահայտություն. «այսպես կոչված Մեծ Հայքի 11 գավառներից մեկը, որը բացառապես բնակեցված է քրդերով Մուզուր (իմա՝ Մնձուր,- Գ. Յ.) անունն էր կրում»: Այս քուրդ կեղծարարի փույթը չէ, թե Մեծ Հայքը ունեցել է 15 նահանգ՝ յուրաքանչյուրը բազմաթիվ գավառներով: Նրա համար հարց չէ, եթե Մեծ Հայքը շփոթում է Բարձր Հայքի հետ. ինչ ուզում է թող եղած լինի կամ կա այսօր, միայն թե Լյաթիֆն ու լյաթիֆները կարողանան հաջողացնել՝ քրդերին պատմականորեն «հիմնավորել» Հայկական Լեռնաշխարհում: Որ լյաթիֆները մեկից ավելի են՝ շատ հստակորեն պարզվում է «Դրուժբայի» նույն համարի հենց հաջորդ երկու էջերից, որը բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանում տպվող «Միջագետք» քրդական թերթի գլխավոր խմբագիր Չարքյազե Ռաշի հետ մի հարցազրույց է: Հայության հասցեին շողոքորթություններ անելուց հետո, Ռաշը Լ. Տեր-Պետրոսյանին մեղադրում է ոչ միայն քուրդ-եզդի հակադրությունն ստեղծելու և հրահրելու, այլև, ոչ ավելի և ոչ պակաս, ՀՀ-ում էթնիկ զտման քաղաքականություն իրականացնելու մեջ: Նա «ցինիկ» է որակում ՀՀ առաջին նախագահի այն արտահայտությունը, թե. «մենք գործում ենք այն ուղղությամբ, որը համապատասխանում է հայ ժողովրդի ազգային շահերին»: Մի հարց տանք այս պարոնին. հապա ինչպիսի՞ շահերով էին առաջնորդվելու ՀՀ ղեկավարներն անցյալում, ներկայիս ու հետագայում՝ ամերիկյա՞ն, թուրքակա՞ն, մի գուցե՝ քրդակա՞ն… Ըստ երևույթին, աչքի սև ակնոցներ կրող Ռաշի ուղեղի սև ակնոցները թույլ չեն տալիս տեսնել իր հայրենակից Լյաթիֆ Մամմադի հակահայկական զառանցանքները… Քիչ անդին, Ռաշն ասում է. «Ակնհայտ դարձավ, որ ՀՀՇ-ն Հայաստանը ոչ էթնիկ խմբերից «մաքրագործելու» նպատակ է հետապնդում: Դա հաստատվում է նաև Լ.Տեր-Պետրոսյանի խոսքերով, որը 1994թ-ին իր ելույթներից մեկի ժամանակ ասաց. «Այն, ինչ մենք (այսինքն՝ ՀՀՇ-ն) արեցինք 2-3 տարում, ուրիշները չարեցին 600-700 տարում. մենք Հայաստանը մաքրեցինք մյուս ժողովուրդներից»: Նրա այս խոսքերը տպվեցին հանրապետական մամուլում» (էջ 71):
       Սա ստոր հերյուրանք է ո’չ միայն ՀՀ առաջին նախագահի, այլև՝ ՀՀ-ի հասցեին, որի քաղաքացիությունն է կրում այս զրպարտիչը: Նրա՝ Լ. Տեր-Պետրոսյանին վերագրած խոսքերը հիշեցնում են Թալեաթի հոխորտանքը՝ երեք տարում Աբդուլ Համիդի 30 տարում չկարողացածն անելու՝ այսինքն հայերին բնաջնջելու հարցում: Սա քրդական ապերախտության դրսևորում է հայ ազգի նկատմամբ, որը, Ռաշի իսկ խոստովանությամբ, բոլոր պայմանները ստեղծել է Խորհրդային Հայաստանում, այսօր էլ՝ ՀՀ-ում՝ քրդերի կեցության և ազգային մշակույթի պահպանման համար: «Դրուժբայի» թիվ 24, 2003թ. մայիսի համարում Լյաթիֆ Մամմադի «Հարավային Անդրկովկասը և քրդերը» կեղծարարության ներկայացումն ու վերլուծումը թողնելով մեկ այլ ժամանակի, սույն գրության ավարտին կոչ ենք անում հայ հասարակությանը, մասնավորաբար այն պատմաբաններին, ում համար թանկ են ազգային արժեքներն ու պատմությունը, արժանի հակահարված տալու լյաթիֆմամմադներին և նրանց հայաստանաբնակ ու արտերկրաբնակ գործակիցներին:

Գևորգ Յազըճյան
պատմական գիտությունների թեկնածու

Հ. Գ. – Այս քրդական տխմարությունը (որին հաճախ աջակցում են որոշ եզդիական շրջանակներ ևս) պիտի լուրջ արձագանքներ ունենա Հայաստանի ու Սփյուռքի հայության մեջ: Իսկն է ասված. «օձը տաքացնողին է կծում»: Իսկ նման պարագայում այլ ելք չի մնում, քան՝ Հայաստանում «կերած-մեծացած», բայց ուտող-ուրացող ու ամեն ինչի պատրաստ՝ Հայաստանի և հայության պատմական հողերի վրա «աչք տնկած» քրդերին Հայաստանից վտարել, այն էլ խայտառակ կերպով: Ժողովուրդն իզուր չի ասում. «անաղուհաց քրդի շուն»: Քրդերը մեզանից դեռ ներողություն չեն խնդրել Հայոց ցեղասպանության մեջ՝ թուրքերի հետ միասին մասնակցություն ունենալու համար, իսկ մենք էլ ժողովրդավարաբար հարգելով ազգային փոքրամասնություններին՝ չենք պահանջել, և ահա արդյունքը…

«Հայ-Արիներ»-ի խմբագրություն

Ա  Վ  Ե  Տ  Ա  Ր  Ա  Ն       
ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ       (սկիզբը՝ թիվ թիվ 5(32), 6(33), 7(34)-ում)

ժբ. ԽՈՐՀՈՒՐԴ ԿԵՆԱՑ
     ԿՅԱՆՔ /Գյանք/-ը ծնունդի խորհուրդ է՝ ԳԷՆ` Գ /արտա-   հայտություն/ – ԷՆ՝ ԱՆ /ծնունդ/՝ Ծնունդի արտահայտություն:
       ԵՎ ծնունդով է կյանքը հաստատվում: Կյանքը նորոգված լինելությունն է իմ:  ԵՎ կյանքը հենց իմ հրաշալիքն է իմ մեջ՝ իմ երևակայական վառ թռիչքներով, սիրո, կարոտի տառապանքներով, հոգեպարար երանությամբ, ինքս ինձ և հարազատներիս մշտապես գտնելու երջանկությամբ: Դա է խորհուրդը կյանքի:
    Հրաշալի է կյանքը և խորհրդավոր: Այն հեքիաթի պես հարուստ է ու բազմերանգ: ԵՎ բավական է խորանալ այդ կյանք-հեքիաթի մեջ և ամեն օր, ամեն ժամ նորանոր հրաշալիքներ կբացվեն մեր առաջ:
        ԵՎ ապրելով կյանքի հրաշալիքների մեջ, հրաշագործությամբ ենք ապրում մենք այդ կյանքը:  Ամենօրյա նույնությունը նորովի ենք տեսնում մենք ամեն օր՝ նույն խաղը խաղում ենք նորովի, նույն արեգը տեսնում ենք նորովի, նորովի ենք սիրում մենք նույն սերը և նույն հարազատներին նորովի ենք գտնում մենք ամեն օր:
    Կյանքը զգացում է, զգացումը՝ հավատ: Հավատը մեր       մեջ է, այլ ոչ՝ մեզնից դուրս: ԵՎ որքան շատ ենք զգում ինքներս մեզ, այնքան շատ ենք հավատում և այնքան շատ ապրում: Կյանքը ինքնազգացողություն է, Արայի զգացողություն է, հավերժի զգացողություն է, ծագումի զգացողություն է, զորության ու սիրո զգացողություն է, երջանկության զգացողություն է: Կյանքը բոլորի համար է: Բայց միևնույն կյանքից մեկը հրաշալիք է արարում, իսկ մյուսը՝ ձանձրույթ և ատելություն:
     Ամեն մեկը իր կյանքն ունի: ԵՎ ամեն մեկը իր կյանքն է ապրում և ապրում է այնպես, ինչպես տեսնում է իր կյանքը: Պատկերացնենք մեկին՝ կանգնած Արագածի գագաթին, և մյուսին՝ խոր փոսի մեջ: Նրանք տարբեր կերպ են կյանքը տեսնում և տարբեր կերպ են ապրում իրենց կյանքը:
     Արագածի գագաթին կանգնած Արին նայում է կյանքին հավերժության բարձուքից: ԵՎ տեսնում է նա աշխարհը իր ողջ բազմազանությամբ, բազմերանգությամբ. աշխարհը նըրա առջև բացվում է որպես մի աստվածային հրաշալիք: Նա հավատում է Բնության հրաշագործությանը, Բնության զորությանը. և զգում է իրեն ձուլված Բնությանը և իր մեջ բնական զորությունն է զգում: Նա ապրում է կյանքով և երջանիկ է: Նրա համար այսօրը ներկան է միայն: Նա ունի իր երեկը, նա ունի նաև իր վաղը: ԵՎ նրա այսօրը իր մեջ միահյուսում է նրա երեկն ու վաղը: ԵՎ նա իր երեկը իր մեջ կրելով, ապրում է այսօրը որպես երեկվա շարունակություն և ապրում է իր այսօրը վաղվա համար. նա նպատակներ ու ծրագրեր է մշակում վաղը, մյուս օրը իրագործելու համար:
   Իսկ փոսի մեջ անանց խա-   վար է, խոնավություն և ցուրտ: ԵՎ այդ փոսն ընկած մարդը աշխարհը տեսնում է միայն վերևի անցքից մի կտոր երկնքի ձևով, որտեղից լույսի մի թույլ շերտ է թափանցում միայն: Սարսափն ու հիասթափությունը պատում են նրան: ԵՎ նա անվերջ օգնություն է կանչում, հույսով, որ վերևում հայտնվի ինչ-որ մեկը և փրկի նրան: Նրա կյանքն ամբողջությամբ սարսափ է, տաղտուկ, ձանձրույթ և հիասթափություն: Նա իրեն զգում է որպես անզոր ու չնչին մի արարած, և նրա կյանքը միայն օգնության աղաղակ է ու աղոտ մի հույս, որ ի վերջո կհայտնվի իր փրկիչը:
     Նրա ամբողջ կյանքը ամփոփված է միայն այսօրի մեջ:    Նա չունի երեկ, նա չունի նաև իր վաղը: Նրա այսօրը երեկվա շարունակությունը չէ, և նա չի ապրում վաղվա համար: Նա ապրում է միայն այսօրով: Բայց այսօրն էլ նրա համար զուտ տառապանք է ու սարսափ: ՈՒստի նա չի ապրում ընդհանրապես:
     Կյանքն էլ օրի պես ունի իր ներկան, անցյալն ու ապա- գան: ԵՎ մեր կյանքը, որպես ծնունդի արտահայտություն, մեր ներկան է, որն իր մեջ միահյուսում է մեր անցյալն ու ապագան: Մենք ունենք անցյալ, մենք ունենք ապագա: Բայց մեր անցյալն էլ ունի իր անցյալը, ապագան էլ իր ապագան ունի: ԵՎ մեր անցյալի անցյալը մեր ապագայի ապագան է:  ԵՎ մենք ուր էլ գնանք՝ դեպի անցյալ, թե դեպի ապագա, միևնույն է՝ երկու դեպքում էլ գնում ենք Առաջ  /առ աճ/, քանզի հասնելու ենք միևնույն կետին:
      Թե անցյալ գնանք, կհասնենք անցյալի անցյալ, որը մեր ապագայի ապագան է. թե ապագա գնանք, կհասնենք ապագայի ապագա, որը մեր անցյալի անցյալն է: ԵՎ թե մենք մտքով կարողանանք Առաջ գնալ, մենք կհանդիպենք մեր բոլոր նախահայրերին ու նորից կհանդիպենք ինքներս մեզ անցյալ և ապագա կյանքերում:
      ԵՎ մեր անցյալն ու ապագան միահյուսվում են մեր ներկայի մեջ, որ կյանքն է: Մեր ներկա կյանքը մեր ծնունդի արտահայտություն է. վերածնունդը մարմնավորված ոգին է. և ծնունդն է մարմնավորված ոգու կյանքի սահմանը հաստատում:
    ԵՎ նա, ով կապված է իր անցյալի ու ապագայի հետ, զգացողությամբ անցնում է ծնունդի սահմանը և հասնում է արարումի անսահմանություն: Նա իրեն տեսնում է հավերժության մեջ. և կյանքը նրա համար իր հավերժության ներկան է: Նա իր մեջ պահպանում է այն միասնությունը, որ գոյություն ունի նրա անցյալի, ներկայի և ապագայի միջև: ԵՎ հենց այդ միասնության մեջ է նա իր կենաց հավերժումը հաստատում:
     Նա իր մեջ պահպանում է այն միասնությունը, ընդհանրական կապը, որ գոյություն ունի իր և Աշխարհի բոլոր էությունների ու երևույթների միջև: Մարմնավոր Ոգին ինքն իր մեջ էլ մի ամբողջություն է, և մասնատված չեն նրա մեջ մարմնավորն ու հոգևորը:
    ԵՎ ինչպես նա ամեն օր ապրում է նաև վաղվա, մյուս   օրվա համար, այնպես էլ ամեն մի կյանքում նա ապրում է նաև հաջորդ կյանքի համար: Չէ՞ որ մեր այսօրը երեկվա շարունակությունն է և վաղվա նախապատրաստումը:  Մենք այսօր անում ենք այն, ինչ երեկ ենք ծրագրել. միաժամանակ այսօր ծրագրում ենք այն, ինչ վաղը, մյուս օրը պիտի կատարենք:
      Մեր ներկա կյանքն էլ մեր անցյալի շարունակությունն է, և մենք այս կյանքում անում ենք այն, ինչ չենք հասցրել նախորդ կյանքում կատարել և միաժամանակ այս կյանքում ծրագրում ենք այն, ինչ պետք է հաջորդ կյանքում կատարենք: ԵՎ նյութական մարմնավոր Հոգին հավերժի ծրագրերով է ապրում. այս կյանքում իրագործում է այնքան, որքան հնարավոր է, շարունակությունը թողնելով հաջորդ կյանքին: Մի օրվա ծրագրով ապրում է նա, ով չի հավատում իր վաղվանը:  Մի կյանքի ծրագրով ապրում է նա, ով չի հավատում իր շարունակելիությանը:
       Մեր կյանքը մշտական սպասում է. մենք մշտապես սպասում ենք վաղվա, մյուս օրվա… մեր երազանքները, մեր իղձերը, ծրագրերը իրականացնելու սպասումով: Հենց այդ սպասումը բովանդակություն է տալիս մեր ամեն մի օրին. և մենք ամեն մի օր ապրում ենք լիարժեք, և ամեն օր երջանկաբեր է լինում մեզ համար:
      Մշտական սպասում է նաև հավերժական կյանքը. մենք նույնպես սպասում ենք մյուս կյանքին՝ մեր իղձերը, երազանքները, ծրագրերը իրականացնելու սպասումով: ԵՎ ամեն մի կյանք ապրում ենք լիարժեք, և ամեն մի կյանք երջանկաբեր է լինում մեզ համար: Երջանկաբեր է կյանքը. Արարչական հրաշագործություն է այն՝ հագեցած լույսով, ջերմությամբ, ժպիտով, խինդով:
       Թե Արիները տոնական հույզով, ձեռք ձեռքի տված պարում են, երգում՝ նրանք իրենց մեջ կյանքն են հաստատում, փառաբանում են կյանքը, իրենց և Արային:
       Թե Արիները երեխա են ծնում, խնջույք են անում, կենաց են խմում և ձեռք ձեռքի տված պարում են, երգում՝ նրանք իրենց մեջ կյանքն են հաստատում, փառաբանում են կյանքը, իրենց և Արային:
    Թե Արիները հողն են մշակում, բերք են հավաքում և       ձեռք ձեռքի տված պարում են, երգում՝ նրանք իրենց մեջ կյանքն են հաստատում, փառաբանում են կյանքը, իրենց և Արային:
     Թե Արիները սուրը ձեռքերին Մայր Հողն են պաշտպա-   նում և մարտից առաջ, թե հաղթանակած շուրջպար են բռնում՝ ուս ուսի տված պարում են, երգում՝ նրանք իրենց մեջ կյանքն են հաստատում, փառաբանում են կյանքը, իրենց և Արային:
     Բայց հենց որ Արին սկսում է աղոթել, նա դադարում է ապրել, քանզի աղոթքը հենց տկարի փրկության հույսի աղաղակն է: ԵՎ տաճարներն են կյանքի գերեզման: Աղոթող Արին ոþչ անցյալ ունի և ոþչ էլ ապագա և ապրում է միայն մի ծնունդի սահմանում: Անցյալը նրա համար դատարկություն է՝ այնտեղ ինքը չկա. ապագան էլ դատարկություն՝ այնտեղ ինքը չկա, և միայն մահն է:
        Նա ապրում է միայն ներկայով: Բայց ներկան էլ նրա համար չկա, քանզի նրա ամբողջ ներկան միայն մահվան ջղաձգություն է:
       Նա Բնության երևույթները դիտում է որպես իրարից անջատ ինչ-որ բաներ. իրեն էլ դիտում է Բնությունից անջատ ինչ-որ մի բան, որ պատահականորեն ընկել է այստեղ և չքանալու է անդարձ: ԵՎ կյանքը փուչ ունայնություն է նրա համար:
        ԵՎ նա ինքն իր մեջ զրկվում է ամբողջությունից. նա ինքն երկփեղկվում է իր մեջ: ԵՎ նա ապրում է ոչ թե որպես մարմնավոր Հոգի, այլ՝ մարմին և հոգի: ԵՎ նրա մեջ հակասում են իրար մարմինն ու հոգին:  Նյութական մարմինը այս անցողիկ կյանքի վայելքներն է ուզում քաղել, իսկ հոգին մահից փրկվելու ձգտումը ունի: ԵՎ նա չի ապրում ամբողջական կյանքով: ԵՎ աղոթող Արիներն իրենք իրենց համար փոս են պատրաստում տաճարի տեսքով՝ խավար, սառնաշունչ: Փախչում են կյանքից և տաճարի ներսում իրենց կյանքն են ողբում, իրենց մահը սպասում և աղերսագին աղաղակներով չիմացած Աստծուց փրկություն խնդրում: Բայց ո՞ւմ են կանչում, ո՞ւմ են աղոթում՝ իրենք էլ չգիտեն: Նրանք աղոթում են դատարկության մեջ ինչ-որ մի Տիրոջ, ինչ-որ մի Փրկչի: Բայց ամեն դեպքում այդ տաճարներում Արարիչին չէ, որ կանչում են նրանք: ԵՎ ի՞նչ գործ ունի Արա՜ն այս խավար տաճարում: Արա՜ն կյանք է արարում. ուրեմն նա այնտեղ է, ուր կյանք կա, ժպիտ կա, լույս ու ջերմություն:
     Ծաղիկները ժպտում են, ծառերը ծաղկում են, գազանները խաղում են. նրանք կատարյալ են, նրանք ապրում են կյանքով, Արան սիրում է նրանց, և նրանք երջանիկ են: Իսկ աղոթող Արիները անկատար են. նրանք չեն ապրում կյանքով ու երջանիկ չեն:

ժգ. ԽՈՐՀՈՒՐԴ ԿՆՈՒՆՔԻ
      ԿՆՈՒՆՔ – խորհուրդը նշանակում է Գենի /կյանքի/ հաստատում: Լեզվաբանորեն կազմված է Գեն /կյանքի եզակին/ և ՈՒնք /հաստատում/ բառերով: ԵՎ Կնունքն իր խորհուրդն ունի թե՛ ծնունդի, թե՛ մահվան մեջ: Ըստ այդմ, ծնունդն ու մահը նույնանում են իրար: Ծնունդն ու մահը Ոգու տարբեր վիճակներ են: Ծնունդը ոգու մարմնի նյութական վիճակն է, իսկ մահը՝ ոգու մարմնի հրե՝ էներգետիկ վիճակը: Չէ՞ որ Մահ – նշանակում է ամփոփված զորություն՝ Մ /ամփոփել/ – ԱՀ /զորություն/:
    Ծնունդն ու մահը տարբեր ու հակադիր վիճակներ են:      ԵՎ ոգու անցումը մի վիճակից մյուս վիճակին սովորաբար սահուն չի  կատարվում. այդ անցումը բավական կտրուկ է լինում: Ըստ այդմ, ոգին իր վիճակի այդ կտրուկ փոփոխությունը բավական դժվարությամբ է տանում: ԵՎ որոշ ժամանակ է պահանջվում, մինչև նա հարմարվում է նոր վիճակին: Անշուշտ, ծնվածը գիտի, որ ծնվել է. մահացածն էլ գիտի, որ մահացել է: Բայց և՛ ծնվածը, և՛ մահացածը միայն յոթ օր հետո են զգում իրենց նոր վիճակում: Յոթ օր և՛ ծնվածը, և՛ մահացածը գտնվում են անգիտակից դրության մեջ: Ծնվածը միայն յոթ օր հետո է զգում իր ծնված լինելը: Միայն յոթ օր հետո է նա զգում, լսում, տեսնում: Մեռածն էլ միայն յոթերորդ օրն է զգում իր մահացած լինելը: Ահա,  թե  ինչու  և՛  ծնունդը,  և՛  մահը ունեն յոթօրյակի խորհուրդ:
    Նյութական մարմնով Հոգին իր ծնունդով մտնում է իր համար մի նոր բնական միջավայր, որը շատ է տարբերվում մայրական ներքին միջավայրից: Նոր բնական միջավայրը արտահայտվում է օդի, ջրի, լույսի, ձայնի և այլևայլ նոր որակական դրսևորումներով: ԵՎ ծնվածը, յոթ օր հետո զգալով իր ծնված լինելը, այնուամենայնիվ, նոր կյանքի մեջ դեռ չի կարող մտնել: Նա բավական դյուրազգաց է նոր վիճակի ու միջավայրի նկատմամբ և բավական անպաշտպան է նոր միջավայրի այլևայլ ազդեցություններից: Նոր կյանքին հարմարվելու շրջանը տևում է քառասուն օր: ԵՎ ավանդաբար մենք պահպանում ենք նորածինի՝ նոր կյանքին հարմարվելու քառասունօրյա շրջանը: Քառասուն օրվա ընթացքում նորածինը հարմարվում է կյանքի նոր պայմաններին: ԵՎ քառասուներորդ օրը մենք որոշակի ծիսակատարությամբ նրան «հանում ենք քառսունքից», օծում ենք նրա մարմինը Արարատի հազար ու մի ծաղիկների յուղով՝ մերանով և կնքում նրան, հանձնելով կյանքին ու Աստվածների հովանավորությանը:
      Փաստորեն,  Կնունքը – քառսունքի միջոցով նյութական մարմնով Հոգու հաստատումն է իր նոր կյանքի մեջ: Այսինքն՝ Հոգին ոչ թե ծնունդով է մտնում կյանքի մեջ, այլ՝ քառսունքի կնունքով: Նույն օրինաչափությունը առկա է նաև մահացածի մոտ: Եթե ծնվածը միայն յոթերորդ օրն է զգում իր ծնված լինելը, ապա մահացածն էլ միայն յոթերորդ օրն է զգում իր մահացած լինելը: Զգալով իր մահացած լինելը, ոգին շատ է տխրում. մահացած լինելու սարսափը որոշ ժամանակ հալածում է նրան, մինչև որ նա աստիճանաբար մաքրվում է այդ սարսափից և ճանաչում ոգիների կենաց իրողությունը:
       Էներգետիկ մարմնով Ոգին իր նոր վիճակին վարժվում է դարձյալ քառասուն օրվա ընթացքում: ԵՎ միայն քառասուն օր հետո նա սկսում է ապրել լիարժեք ոգեկան կյանքով: ԵՎ աստվածային իմաստության զորությամբ, մենք որոշակի ծիսակատարությամբ նրան «հանում ենք քառսունքից», խնկով օծում ենք նրան ու կնքում, հանձնելով նրան ոգեկան կյանքին և Աստվածների հովանավորությանը: Ըստ այդմ, եթե ծնված Հոգու կյանքը սկսվում է նրա քառսունքի կնունքով, ապա մահացածի Ոգու կյանքը նույնպես սկսվում է նրա քառսունքի կնունքով: Այսպիսով, և՛ ծնունդը, և՛ մահը ունեն իրենց յոթն ու քառսունքը: Ըստ որում՝ և՛ ծնունդի, և՛ մահվան յոթն ու քառսունքը նույն իմաստն ունեն, նույն խորհուրդն ունեն:ԵՎ եթե մենք գիտենք, որ ծնվածը կա, փաստորեն գի-   տենք նաև, որ մահացածն էլ կա: Հակառակ դեպքում ինչո՞ւ  ենք նշում նրա մահվան յոթն ու քառսունքը: ԵՎ ինչո՞ւ են նույնանում ծնվածի ու մահացածի յոթն ու քառսունքը մեր զգացողության մեջ:

ժդ. ԽՈՐՀՈՒՐԴ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ
       Զոհաբերությունը կյանքի հիմնական բովանդակությունն է, և առանց զոհաբերության անիմաստ է կյանքն ընդհանրապես: Զոհաբերությունը իրական իմաստով կնշանակի՝ հավատով, կամքով, զգացմունքով միանալ քո ամբողջությանը: Զոհաբերությամբ դու քո լինելությունն ես հաստատում քո ամբողջության մեջ: Դու քո ամբողջության մեջ՝ ահա լինելությունը: Քո ամբողջության մեջ և քո ամբողջության միջոցով ես դու հաստատում քո լինելությունը: ԵՎ որքան զորավոր է քո ամբողջությունը, այնքան դու ամբողջական ես ու զորավոր: Իսկ ամբողջությունը զորանում է հենց նրա մասերի զոհաբերությամբ:
      Զոհաբերությունը՝ դա քո անձնականի նվիրաբերումն է    քո ամբողջությանը՝ քո եռանդի, քո կամքի, քո մտքի, քո զգացմունքի, քո կարողության, քո կյանքի…Այս զոհաբերությամբ է զորանում և հավերժանում քո ամբողջությունը: ԵՎ այդ զորավոր ամբողջության մեջ դու ինքդ ես զորանում և հավերժանում: Ահա թե ինչու զոհաբերությունը երջանկաբեր է:
       Փաստորեն զոհաբերությունը՝ դա գերագույն սիրո և նըվիրումի երջանկաբեր սրբագործումն է քո մեջ, երբ դու քո հավատով, կյանքով, կամքով, զգացմունքով նվիրվում ես քո ամբողջությանը, պաշտպանում և պահպանում ես այն: Զոհաբերությունն է քեզ հաստատում քո հարազատների մեջ. զոհաբերությունն է քեզ միավորում քո նախնյաց ոգիների հետ. զոհաբերությունն է արևով սնում ժպիտը մանկանց. զոհաբերությունն է պահպանում քո Ազգն ու Հայրենիքը և զոհաբերությունն է հաղթությամբ օծում զորությունը քո:
     Սերն է զոհաբերության ուժը, և զոհաբերությունն է երջանկության խորհուրդը: Առանց սիրո չկա զոհաբերություն, և առանց զոհաբերության չկա երջանկություն:
    Ի՞նչ խորհուրդ մոր համար անքուն գիշերներ մանկան օրոցքի մոտ անցկացնելը՝ զոհաբերություն, որ երջանկացնում է հենց իրեն՝ մորը:
      Ի՞նչ խորհուրդ բանաստեղծի համար արարման տառապալից երկունքը՝ զոհաբերություն, որ երջանկացնում է հենց իրեն՝ բանաստեղծին:
       Ի՞նչ խորհուրդ Ռազմիկի համար զենքը ձեռքին Հայրենիքը պաշտպանելը՝ զոհաբերություն, որ երջանկացնում է հենց իրեն՝ Ռազմիկին:
        Ի՞նչ խորհուրդ այդ բոլոր երջանկաբեր զոհաբերությունները մարդու մեջ – իր շարունակելիության բնական զորություն:
    Հենց այդ ինքնանորոգման բնական զորությունն է, որ ծնողին մղում է զոհաբերության՝ հանուն իր զավակի – նա իր շարունակելիությունն է ապահովում իր զավակի միջոցով:
    Հենց այդ ինքնանորոգման բնական զորությունն է, որ Ռազմիկին մղում է զոհաբերության՝ հանուն Ազգի և Հայրենիքի – նա ապահովում է իր շարունակելիությունը իր Ազգի մեջ, իր Հայրենիքում:
    Զոհաբերում է նա՛, ով ունի իր ամբողջության զգացողություն, իր բացարձակության զգացողություն. նա՛, ով ունի հոգու հարստություն, ով ապրում է Վահագնով ու հզոր է, ում ուժի բաժակը լցված է հորդելու, թափվելու աստիճան: ԵՎ նրա համար զոհաբերությունը ոչ թե գաղափար է, այլ՝ ներքին որակ. դա նրա շարունակելիության բնական զորությունն է, որ արտահայտվում է երջանկաբեր զոհաբերության միջոցով:
     Զոհաբերվելով արևի համար, դու քեզ ես պահպանում. զոհաբերվելով քո Մայր Հողի համար, դու քեզ ես պահպանում. զոհաբերվելով հարազատիդ համար, դու քեզ ես պահպանում, քանզի քո հավերժական կյանքի համար դու պահպանում ես այն բոլորը, որ քոնն են, քո ամբողջության մասերն են և քեզ են մնալու: Իսկ թույլը, տկարը, որ չունի իր ամբողջության զգացողություն, չունի հավերժության զգացողություն և սարսափում է մահից, անկարող է ինչպես սիրելու, այնպես էլ զոհաբերվելու: Նա ինքը կզոհաբերի ամբողջը և ամենը հենց իր համար, իր այս մի կյանքին կառչելու համար: ԵՎ նա երջանիկ չի լինի երբեք:
       Զոհաբերությունը ամենաբնական զգացումն է ոչ միայն մարդու, այլ նաև կենդանիների մեջ, և այն որևէ չափի, ձևի մեջ չի մտնում: Մայրը, որ տառապալից գիշերներ է անցկացնում երեխային խնամելիս, երբեք չի էլ մտածում, որ զոհողություն է կատարում. նա պարզապես ապրում է մայրությամբ: ԵՎ զոհաբերությունը մայրության ներքին որակ է:
       ԵՎ հենց որ մայրը մտածի, որ զահաբերություն է կատարում՝ նա կդադարի մայրությունից, երեխայի խնամքը նրա համար կվերածվի լոկ տհաճ պարտականության, և մայրը այլևս չի զոհաբերի ու չի երջանկանա իր մայրությամբ: Ռազմիկը, որ պաշտպանում է իր Հայրենիքը, իր Ազգը, իր Տոհմը, իր արևը, իր բնաշխարհը, երբեք չի մտածում, որ զոհաբերություն է կատարում: Զոհաբերությունը Ռազմիկի ներքին որակն է:
      ԵՎ հենց որ Ռազմիկը մտածի, որ զոհաբերություն է կատարում, նա կդադարի Ռազմիկ լինելուց և կվերածվի պարզ զինվորի, որի համար Հայրենիքի պաշտպանությունը ստիպողական պարտականություն է լոկ: Մարդ զոհաբերում է այն, ինչ ունի. չունեցածը՝ ինչպե՞ս զոհաբերի:
      ԵՎ զոհաբերվել կարող է միայն նա, ով իր կյանքի տերն  է. միայն հաղթողը կարող է զոհաբերվել: Պարտվողը զոհաբերվել չի կարող՝ նա ինքը պարտության նվաստ զոհ է. և նրան կարող են զոհաբերել հակառակ նրա կամքի, այնպես, ինչպես կենդանիներին են զոհաբերում:

ժե. ԽՈՐՀՈՒՐԴ ԵՐԱԶԻ
     Երազը հոգեկան որակ է: ԵՎ մենք երազում ենք միայն     այն ժամանակ, երբ ամփոփվում ենք ինքներս մեր մեջ, երբ ամբողջությամբ մտնում ենք մեր հոգեկան աշքարհը: ԵՎ մեր հոգով մենք հարաբերվում ենք ամենաբազմազան երևույթների, վիճակների հետ: Հոգեկան այդ որակն ամենազորավոր կերպով արտահայտվում է քնած ժամանակ, երբ մեր բոլոր զգայարաններն այլևս չեն ընդունում արտաքին որևէ ազդակ, մեր հոգին լիակատար ազատություն է ստանում, դառնում է ինքնիշխան և հնարավորություն է ձեռք բերում մտնելու ամենաբազմազան հարաբերությունների մեջ:
    Մեր հոգին հաղորդակցվում է իր նման հոգիների հետ, հարաբերվում է մահացած հարազատների ոգիների հետ, բնական այլևայլ երևույթների հետ: ԵՎ եթե մենք կարողանանք զգալ երազը, ճիշտ հասկանալ երազի իրական խորհուրդը, ապա մենք շատ և շատ գեղեցիկ բաներ կանենք կյանքում, որ չենք անում, շատ-շատ սխալներից կխուսափենք, որ չենք խուսափում:
       Հարազատների փոխադարձ զգացողությունը արտահայտվում է նրանց հոգեկան փոխադարձ հարաբերությամբ: ԵՎ մահից հետո էլ մեր հարազատի էությունը շարունակում է զգալ, մտածել, շարժվել: ԵՎ նա շարունակում է զգալ և հարաբերվել իր ողջ հարազատների հետ: Մենք մեր հարազատ ոգիների հետ հարաբերվում ենք միայն հոգեկան ամփոփվածության միջոցով, քանի որ միայն հոգին է ոգուն զգում, հոգին է ոգուն միանում:
    ԵՎ մենք մեր հարազատ ոգիների հետ անմիջական և իրական հարաբերությունների մեջ մտնում ենք առավելապես քնած ժամանակ՝ երազում: ԵՎ երբեք պատահական չէ մեր հարազատ ոգիների անմիջական հարաբերությունը մեզ հետ. նրանք մշտապես շրջապատում են մեզ. նրանք ամեն ինչ տեսնում են, ամեն ինչ լսում են, ամեն ինչ զգում են. նրանք մեզ էլ են տեսնում, մեզ էլ են զգում: Նրանք զգում են մեր հոգեկան վիճակները, ապրումները. նրանք հետևում են մեր կյանքին, մեր հարաբերություններին. նրանք շատ-շատ բաներ են զգում, որ կատարվում են մեր շուրջը կամ մեր մեջ:
      ԵՎ հարազատ ոգիները այցելում են մեզ երազի մեջ զգուշացնելու, խրախուսելու, մխիթարելու, նախատելու, զորացնելու… ԵՎ եթե մենք կարողանանք զգալ մեր հարազատ ոգիներին, ապա շատ-շատ հնարավոր սխալներից կարող ենք խուսափել: Բարի մարդը բարի ոգի է դառնում, չար մարդը՝ չար ոգի, իսկ հայրը միշտ էլ հայր է մնում: ԵՎ երբեք հոր ոգին չի կարող չարիք բերել իր հարազատ որդուն: Իրականում չարիքը գալիս է ոչ թե հոր ոգու այցելությունից որդու երազում, այլ՝ նրան չզգալուց և չհասկանալուց:
       Շատ հաճախ հոր ոգին կանխազգալով իր որդուն սպասվող որևէ վտանգ, հենց որդուն պաշտպանելու նպատակով այցելում է նրան և զգուշացնում վտանգի մասին: Հոր ոգին գիշերային այցելությամբ շատ հաճախ պարզապես զգուշացնում է որդուն հնարավոր սխալներից, հովանավորում է, խրախուսում, ինչպես նաև նախատում է վատ արարքների համար… Հաճախ նա հիշեցնում է որդուն նրա ծագումը, փորձում նրան կապել իր տոհմին, պահանջում է պատասխանատվություն զգալ ընտանիքի, տոհմի, ազգի համար…
       Չգիտես ինչու, մարդիկ մահ են գուշակում մահացած ե-  րեխայի ոգու այցելությունից հոր կամ մոր երազում: Իրականում երեխայի ոգին որևէ մահաշունչ խորհուրդ չի բերում իր հարազատ ընտանիք. նա պարզապես հայտնվում է հոր կամ մոր երազում հիշեցնելու, որ ինքը կա, որ ինքը նույնպես երեխա է, որ ինքը նույնպես կարոտ ունի, որ ինքը նույնպես հայր ու մայր է ուզում. նա ուզում է, որ իրեն չմոռանան, որ իրեն էլ սիրեն: Բայց չզգալով երեխայի ոգուն, որքա՜ն վիշտ են պատճառում նրան հարազատ հայրն ու մայրը:
        Թեև Աստվածները հովանավորում են մեզ, բայց մեր անմիջական խնամողները մեր ծնողներն են՝ հայրը, մայրը, պապը, տատը… Նրանք են, որ մշտապես շրջապատում են մեզ և ստեղծում մեր կյանքի նախնական և ամենահարազատ միջավայրը: Այդ հարազատ միջավայրի մեջ մտնում են ինչպես ողջ, այնպես էլ ոգիացած հարազատները: ԵՎ մենք մշտապես ապրում ենք մեր հարազատ միջավայրում և հարաբերվում ենք մեր ողջ և ոգիացած հարազատների հետ: ԵՎ մեր երազում մեր հոգին հիմնականում հարաբերվում է դարձյալ մեր հարազատ միջավայրում, և մեզ խնամողները դարձյալ մեր հարազատներն են՝ ողջ, թե ոգիացած: ԵՎ մեր երազում հայտնվում են ճանաչված և չճանաչված հարազատ ոգիները՝ պապը, տատը, պապի պապը… Որքան հոգով շատ կապված լինենք մեր հարազատ միջավայրին, այնքան շատ կլինենք հարազատ միջավայրի ամբողջության մեջ. որքան շատ հավատանք մեր նախնյաց ոգիներին, այնքան հաճախ նրանք կհայտնվեն մեր երազում. և որքան Առաջով ապրենք մենք, այնքան շատ նախնիների կճանաչենք:
       Աստվածները հայտնվում են միայն նրանց, ովքեր իրենց կենդանության օրոք արդեն ապրում են որպես ոգի, օծվում են արարչական լույսով. նրանք, որ արդեն հարաբերվում են Աստվածների հետ. նրանց հարազատ միջավայրը շատ է ընդլայնվում և իր մեջ ընդգրկում է նաև Աստվածներին:
       Աստվածամարդու հարազատ միջավայրի մեջ մտնում են նաև Աստվածները. և Աստվածները կարող են հայտնվել նրա երազում: Գերագույն սիրով վառված պատանու երազում կարող է Աստղիկը հայտնվել՝ նրա սերը օծելու համար. մայրական գերագույն վշտի ու կարոտի ժամանակ կարող է Անահիտը հայտնվել՝ մխիթարելու, խրախուսելու համար:
      Աստվածները առավել հայտնվում են անմեղ մանուկի երազում, քանի որ նա դեռ ոգի է, և արարչական պայծառ լույսը դեռ չի մարել նրա մեջ:
       Մեր միտքը հնարավորություն ունի թափանցելու հազարամյակների խորքը և հիշողության մեջ վերարտադրելու մեր նախկին կյանքը. և մեր երազում մենք երբեմն վերապրում ենք մեր նախնական կյանքը կամ կյանքերը: ԵՎ եթե մենք ըզգանք այդ երազների խորհուրդը և հետևենք դրանց իմաստին, մեր մեջ վերարտադրենք այդ երազները, ապա այդ երազների շղթայի մեջ մենք կարող ենք հիշողության մեջ քիչ թե շատ ամբողջացնել մեր անցյալ կյանքը: Չէ՞ որ մենք գրեթե ոչինչ չենք հիշում մեր վաղ մանկությունից: Բայց բավական է, որ մեր մոտ ուրիշները պատմեն իրենց մանկության հիշողությունները, և մեր միտքը սկսում է անկախ մեզանից թափանցել մեր մանկություն և այնտեղից վերհանել որոշ հիշողություններ:
     Նմանապես, երբ մենք ապրում ենք Ամենով, մեր հոգին       իր հիշողությամբ սկսում է վերապրել մեր նախնական կյանքը. և մենք երազում տեսնում ենք այն շրջապատը, այն միջավայրը, որտեղ ապրել ենք մենք մեր նախկին կյանքում:

ժզ. ԽՈՐՀՈՒՐԴ ԳԱՐՆԱՆ
     Գարունը հավերժական ամեն մի արարումի նորոգումն        է, վերածնունդն է ժամանակի մեջ: Գարունը հավերժության մեջ բնական մի նոր պարբերության սկիզբ է: Գարունը կյանքի նորոգումն է ձմեռից՝ հարաբերական մահից հետո:
     Ձմեռն է պարբերության ավարտը, երբ Երկրի վրա պակասում է արևային դրական հուրը՝ էներգիան: ԵՎ ձմռանը դրական հուր կրող ծիրանին սառչում է, ցամաքում, կծկվում և դառնում է անպաշտպան ձմեռվա խստաշունչ տարերքի հալածանքներից: Բայց ձմեռից հետո գալիս է գարուն:
      Ի՞նչ ուժ կարող է արգելել գարնան գալուն – և ոչ մի ուժ. միևնույն է, գարունը գալու է: ԵՎ ի՞նչ ուժ կարող է արգելել գարնանը ծիրանի ծաղկելուն – և ոչ մի ուժ. միևնույն է, ծիրանին ծաղկելու է:
       Գարունը գալիս է մեզանից անկախ: ԵՎ մենք ուզենք, թե չուզենք, հրաժարվում ենք ձմեռվա շնորհած բոլոր արհեստական «պաշտպանիչ» միջոցներից՝ դեն ենք գցում վառարանը, վերարկուն…
      Ծիրանին ինքը չի որոշում՝ ծաղկել, թե ոչ: Մենք էլ ինքներս չենք որոշում՝ հրաժարվել ձմեռվա արհեստական միջոցներից, թե ոչ: Գարունն է պարտադրում վերադարձ դեպի բնական ապրելակերպ: Նույն օրինաչափությամբ, արդեն մոտենում է Տիեզերական Գարունը: Երկրի վրա այն արտահայտվում է Տիեզերական Հուրի՝ Դրական Էներգիայի, առավել կուտակումով: Երկրի վրա արդեն խիստ արտահայտվում են մոտալուտ Տիեզերական Գարնան նախանշանները՝ բարձրանում է Երկրի ջերմությունը, սկսում են հալչել բևեռային սառցալեռները:
     Ի՞նչ ուժ կարող է արգելել Տիեզերական Գարնան հաղթարշավին, ի՞նչ ուժ կարող է արգելել Վահագնի Ծնունդին, որպես Տիեզերական՝ Դրական Հուրի Խորհուրդ – և ոչ մի ուժ. միևնույն է, Գարունը գալու է և Վահագնը ծնվելու է: ԵՎ ի՞նչ ուժ կարող է արգելել Երկրի արարող Տեսակի՝ Արիների «ծաղկելուն» Տիեզերական Գարնանը – և ոչ մի ուժ. միևնույն է, Արիները «ծաղկելու են»:
       ԵՎ անկախ մեր կամքից, միևնույն է, մենք դեն ենք նետելու 2 – 2,5 հազար տարի տևած Տիեզերական Ձմռան կողմից հաստատված բոլոր արհեստական միջոցները: Տիեզերական Ձմռանը դրական հուր կրող Արի Ցեղը սառել էր, տկարացել և Ձմռան ամենադաժան հարվածներից կծկվել:
       Ցեղը մի բնական օրգանիզմ է, որի օրգանական մասերն են Ազգերը: Ազգն էլ իր հերթին մի օրգանիզմ է, որի օրգանական մասերն են ազգային անհատները: Տիեզերական Ձմռանը ցրտահարվում էին Արի Ազգերի անհատներ. նրանք այլևս չէին զգում իրենց ազգային օրգանիզմը, օտարվում էին Ազգից և անպաշտպան ընկնում էին Ձմռան տարերքի բացարձակ ազդեցության տակ: Այնպես, ինչպես մարդու ցրտահարված օրգանական մասն այլևս չի զգում մարդու օրգանիզմը և օտարվում է այդ օրգանիզմից:
     ԵՎ Ժողովուրդը հենց ազգային օրգանիզմից օտարված անհատների ժողովածու է: Ժողովուրդը, որպես ազգային օրգանիզմից օտարված անհատների արհեստական ժողովածու, ինքն իրեն կառավարել չի կարող: ԵՎ Ժողովուրդները ապավինում են իրենցից դուրս գերակա զորություններին: Իսկ իրենցից դուրս այդ գերակա զորությունները փաստորեն Բացասական /հողի/ Էներգիայի՝ Յահվահականության արտահայտություններ են:
      Հենց Յահվահականությունը հաստատվեց Ժողովուրդների կյանքում, ստեղծելով նրանց համար բազմապիսի արհեստական երևույթներ և կառույցներ՝ հակամարտող կրոններ, հակամարտող փիլիսոփայական ուղղություններ, հակամարտող գաղափարախոսություններ, հակամարտող պետական կառույցներ… ԵՎ Յահվահականությունը մշտապես հակամարտության և ահաբեկման մեջ էր պահում ժողովուրդներին: ԵՎ Արի անհատները պարզապես իրենց վրա էին կրում Յահվահականության ներգործությունը բոլոր ասպարեզներում: Նրանք ապրում էին ոչ իրենց կյանքով, ուստի և նրանք ոչ թե ապրում էին, այլ՝ գոյատևում:
       Բայց և այնպես Ձմեռից հետո գալիս է Գարուն: ԵՎ Գարունը մոտենում է: Գարունը հարձակվում է, Ձմեռը դիմադրում է: ԵՎ մարդկությունը շփոթվել է Բնության այդ ներքին հակամարտության մեջ: Տիեզերական՝ Դրական Հուրը ավելի ու ավելի է շատանում Երկրի վրա: Ձմեռը, կատաղի դիմադրելով, այնուամենայնիվ, գնում է դեպի մահ: ԵՎ Բնությունն ինքը նախապատրաստում է Արի Ցեղի «ծաղկումը»:
     ԵՎ Բնությունն ինքը հենց մեզ համար բացահայտում է Յահվահականության ամբողջ սնանկությունն ու ոչ կենսունակությունը Արիների կյանքում: Ցրտահարված Արի անհատներն արդեն աստիճանաբար «ետ են գալիս» և սկսում են զգալ իրենց ազգային օրգանիզմը: ԵՎ զգալով իրենց ազգային օրգանիզմը, անհատները կենդանանում են որպես այդ օրգանիզմի բնական օրգանական մաս և հեռանում են Ժողովրդից: ԵՎ մեռնելու է Ժողովուրդը՝ վերածնելու և ծաղկեցնելու համար Ազգը:
       Մեռնելու է Յահվահականությունը Արիների մեջ, իր հետ տանելով իր բոլոր արհեստական միջոցներն ու կառույցները: Մեռնելու են դրանք բոլորը՝ կրոններ, գաղափարախոսություններ, ժողովրդավարական և բռնատիրական պետական կառույցներ… և մնալու են միայն Ազգերը, որպես բնական որակական ամբողջություններ իրենց Ցեղի օրգանիզմի մեջ: ԵՎ Ազգերն իրենց բնական կառույցներն ու հարաբերություններն են հաստատելու: Դա Բնության պահանջն է, դա Գարունի պահանջն է:
        Գալիս է Տիեզերական Գարունը, ծնվելու է Հուր-Աստված Վահագնը, և Արի Ցեղը ծաղկելու է իր Ազգերի բազմերանգությամբ:
(վերջ)

Հ.Գ. – Այսպիսով մենք ավարտեցինք «Արորդիների Ուխտ»-ի «Ուխտագիրք»-ի 1-ին և 2-րդ գրքերի՝ «Ծագումնարան (Արարատյան Դիցաբանություն)» և «Ավետարան» հրապարակումները «Հայ-Արիներ»-ի էջերում: Ընթացքում կանդրադառնանք նաև «Ուխտագիրք»-ի այլ հատվածների:

ՄՈՆԳՈԼԱԿԱՆ ԵՂԵՌՆԱԲԱՂՁՈՒԹԻՒՆ
(հատված Հայկ Ասատրյանի «Հայաստան – Արիական
նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքից)

      Մոնգոլական ցեղի ցայտուն հոգեգծերից են՝ սեռակենտրոնութիւնը եւ եղեռնաբաղձութիւնը: Առաջինով մոնգոլատիպ էակն ուրւագծում է իր բաղձանքները, երկրորդը՝ ծառայեցնում է որպէս նպատակահասութեան միջոց: Սեռակենտրոնութիւնը թէ եղեռնաբաղձութիւնը հետեւանք են ներքին անզօրութեան զգացումի: Արիատիպ մարդը նպատակին ձգտում է ոգեկան ոյժերի լարումով, մոնգոլատիպը՝ ոճիրով: Առաջինն ողբերգական խորք ունի, երկրորդը՝ անխտրողական է կարճագոյն ելքին ծառայող միջոցների խնդրում: Նա մտածում է նաեւ իրերի վախճանաբանութեան մասին. սա տեսնում է միայն իրերը, ուստի՝ ամենավերացական համարւած իր յղացումներն իսկ հազիւ են հասնում անբնազանցական մի ճակատագրապաշտութեան սահմանին: Իրականում անհաւատ՝ մոնգոլն ամենավարպետ կերպով կեղծում է մոլեռանդութիւն: Վերացական ամեն բանի երեւութական արժէք է տալիս, երբ դրանից գործնական շահ ունի: Սիրում է հաճոյքը, բայց չունի ուրախ հոգի: Անընդունակ է արժէքներ ստեղծել, բայց ունի զգայական վայելքի մոլուցք: Մշակոյթ, արւեստ չի ստեղծում, բայց համեմատաբար շուտ է իւրացնում նիւթական քաղաքակրթութիւնը եւ սրա յարմարութիւններից օգտւելու ձեւերը: Մեծագլխութիւնը եւ կարճոտութիւնը նրան դարձնում են ծոյլ եւ մակաբոյծ: Ձին չի հեծնում ասպետական գործեր կատարելու խանդով, այլ՝ իր մարմինը փոխադրելու պահանջից: Ձիու վրայ աւելի քնանում է, քան թէ երազում: Ժանտազգացօրէն նեղսիրտ է եւ իր ամենազօրաւոր զգացումն է ատելութիւնը: Իր ոյժերը ծնունդ են իր ներքին տկարութեան: Անչափելիօրէն վախկոտ է, բայց եւ անհունօրէն անգութ: Մի վայրկեանում դա աւելի է ստրկանում, քան թէ արիատիպ մարդը՝ տարիների, սերունդների ընթացքին: Որպէս ներքին սարսափի էակ՝ դա աշխարհում իրան պարտադրում է սարսափով: Ներքին սարսափի զգացումը միացած ծուլութեան՝ նրան դարձնում են ամենադաժան մակաբոյծը: Մոնգոլն է միայն ընդունակ ստեղծելու «ենիչերիական» դրութիւն: Դրա քաջութիւնը բղխում է նենգութիւնից, քաղաքական իրապաշտութիւնը՝ հաւատարմութեան զգացումի կատարեալ բացակայութիւնից: Դա զուրկ է պատմական ապրումից, բայց սքանչելիօրէն գիտէ օգտւել վայրկեանից: Դա ո’չ տեսնում է հեռաւորը, ո’չ էլ մտածում նրա մասին, բայց որպէս չոր ներկայապաշտ՝ յաջողւում է անցաւոր արդիւնքներով իրան ապահովել անստոյգ մի ապագայ: Դա խորշում է վերացականից, զուրկ է յաւիտենականութեան զգացումից, տենչութիւնից, անընդունակ է անցաւորում արժէքներ տեսնել եւ սարսափում է ապագայից, ուստի՝ ո’չ կարողանում է դիւցազներգութիւն ստեղծել, ո’չ էլ ճշմարիտ բանաստեղծութիւն: Հաւաքաբար դա կատարում է քաջութեան գործեր, բայց ծնունդ չի տալիս հերոսների, այսինքն՝ նպատակի մարդկանց: Հերոսը, սուլթանը, նրա համար այնքան հմայք ունեն, որքան դեռ մարմնապէս ապրում են: Կարճայուշ է, ուստի եւ՝ ապերախտ: Դա հասկացողութիւն չունի ոգու պաշտամունքի մասին եւ շուտ է մոռանում իր հօրը, իսկ պապերով չի էլ հետաքրքրւում (հայրութեան զգացումի չգոյութիւնն էր, որ մղեց նրան «թրքութեան հայր» յայտարարել Քէմալին դեռ նրա կենդանութեանը): Դա անփոյթ է նաեւ դէպի իր զաւակների ապագան: Այդ բոլորով հանդերձ, անձնական «ես»ի զգացումն էլ աղօտ է իր մէջ: Նրա ընտանեկան, ընկերային թէ կրօնական ամբողջ կեանքը դառնում է սեռային յոյզերի շուրջ: Նրան մահմեդական է դարձրել ո’չ թէ Կորանի իմաստութիւնը, շքեղ ոճը, այլ նրա զգայական խոստումը՝ դրախտային կանանց մասին: Սեռակենտրոնութեան հետ՝ բնութիւնը նրան տւել է ե’ւ ժանտատեսիլ կերպարան: Ցեղային երկու այս յատկանիշների շնորհիւ՝ նրա մէջ միացած են պղծումի եւ եղեռնագործումի բաղձանքները: Արիատիպ մարդը բնազդական գարշանք ունի դէպի միւս ցեղերը, որովհետեւ նրա մէջ ազդու է ներքին զգացումը՝ սեփական արեան ազնւութեան մասին: Մոնգոլը իրանից դուրս է տեսնում գեղեցկութիւնը, ազնւութիւնը, ուստի՝ ունի արիւնախառնումի անյաղթահարելի մղում: Այդ անյաղթահարելիութիւնը հանդիպելով մասնաւորապէս սպիտակ ցեղի գարշողական վանումին՝ մոնգոլի մէջ յարուցում է նախանձի մղձաւանջ, որ բաւարարութիւն է ստանում պղծումով կամ ոչնչացումով: Ահա’ թէ ինչո՞ւ մոնգոլական ցեղի վարած բոլոր կռիւների շարժառիթներն եղել են սեռային, եւ հետեւանքները՝ ոճրախառն պղծագործումներ: Ահա’ թէ ինչո՞ւ այդ ցեղի բոլոր ներկայացուցիչների մէջ անեղծանելի բնազդների ոյժով գործում են նենգամտութիւնը, ճարպիկօրէն կեղծելու անմրցելի ընդունակութիւնը, պղծաբաղձութիւնը, եղեռնաբաղձութիւնը, կողոպուտի, ոչնչացումի տենդը, եւ այդ բոլորի հետ՝ դաժան սրամտութիւնը, սադիստական հեգնանքը:
        Դեռեւս Ե. դարու մի պատմագիր – Ամիանոս Մարկելինոս – նկարագրելով հոների կեանքը, ասում է. «Նենգամիտ եւ փոփոխամիտ են նրանք եւ վայրի գազանների նման… անընդունակ ուղիղը զանազանելու անիրաւից: Ո’չ մէկ յարգանք ունեն որեւէ կրօնի… հանդէպ. չափազանց ցանկացող են ոսկու, եւ այնչափ են յեղյեղուկ, որ օրը մի քանի անգամ կռւում են իրար հետ՝ առանց որեւէ պատճառի եւ շուտով էլ հաշտւում՝ առանց գոհացում ստանալու: …Նրանց սրունքներն այնքան անճոռնի են, որ արգելք են դառնում քայլելու: …Յաճախ կնոջ նման են նրանք ձի հեծնում»…
        Տասնեւմէկերորդ դարից թաթար հորդաներն երեւում են Հայաստանում: Դէպքերին ականատես հայ պատմագիրներից Կիրակոս Գանձակեցին նրանց մասին վկայում է. «…կաթնկեր մանուկներին զարկում էին քարերին, մատաղատի աղջիկներին յափշտակում… հոսում էր արիւնը. ո’չ մայրերի արցունքներին էին խղճում, ո’չ ծերերի սպիտակ մազերին: Հայոց աշխարհը ծածկւեց դիակներով»:
    Հանրածանօթ են Բաղդադի զարհուրանքները – մարդկային գանգերի բուրգեր: Ուրիշ տեղերում՝ արեան լոգանքներ: Սեբաստիայում՝ 4000 հայ պատանիների կենդանի թաղումը: Կողոպուտի տենչը, սեռային ցանկութիւնը, պղծաբաղձութիւնն ու եղեռնաբաղձութիւնն են եղել մոնգոլական բոլոր աշխարհակալներին եւ հորդաներին առաջնորդող ոյժը: Այդ ոյժն է վարել անգամ թուրքական երկու ամենաերեւելի աշխարհակալներին – սուլթաններ Մէհմէդ Բ.-ին եւ Սուլէյման Ա.-ին, որոնք ստեղծել են օսմանեան պետութեան փառքը եւ պատմութեան մէջ էլ ճանաչւում են որպէս զօրաւոր եւ լուսամիտ անձնաւորութիւններ (Մէհմէդ Բ. Ֆաթիհը ցուցահանում էր անգամ գրական հակումներ, եւ շատ եւրոպացիներ նրան ընդունում են որպէս Ռէնեսանսային մի դէմք): Բիւզանդիոնի պարիսպների առջեւ (28 մայիս, 1453) սուլթան Մէհմէդ Բ.-ը ճառ է խօսում, իր բանակին խոստանալով գրաւելի քաղաքի կիները, աղջիկները եւ գեղեցիկ պատանիները: Կ. Պոլսի գրաւման օրն այդպէս էլ եղաւ: Պղծւեցին անխտիր կանայք, կոյսեր, պատանիներ եւ մանուկներ՝ երկու սեռից: Անասելի այդ խայտառակութիւններին անձամբ մասնակցեց ինքը՝ «ռէնեսանսային» սուլթանը: Նա ոչնչացնել տւեց գերի մնացած յոյն հրամանատար Նոթարասն ու սրա ամբողջ ընտանիքը, որովհետեւ նա զլացել էր 14-ամեայ գեղանի իր տղան յանձնել սուլթանի կրքերին: Սուլէյման Ա.-ի ժամանակ, երբ Հռոդոսում պաշարւած քրիստոնեաները դիւցազնաբար դիմադրելով, ի դերեւ էին հանում թուրքական ներխուժումի բոլոր փորձերը (1522), սուլթանն իր բանակը խանդավառելու միջոց ընտրեց հետեւեալը – ամբողջ 12 ժամ անընդհատ նա մունետիկներին կանչել տւեց. «Վաղը յարձակում, հողն ու քարը Փադիշահին, բնակիչների արիւնն ու ինչքը՝ յաղթողներին»: Արեան եւ կողոպուտի տենչը հետեւեալ օրը 12 հազար թուրքերի դիակներ թափեց Հռոդոսի ափերին, բայց ողջ մնացողները շարունակեցին յարձակումները (տալով 60 հազարի չափ զոհեր), որովհետեւ մոնգոլը կանգ առնել չգիտէ միայն մի բանի առաջ – կողոպուտի, եղեռնագործումի հեռապատկերի:
     Ի՞նչն է փոխւել այդ օրերից. փոխւել է մասամբ թուրք ազգի արիւնը: Նա ձուլել է փոքր-ասիական բազմաթիւ փոքր ժողովուրդներ: Օսմանեան կայսրութեան պատմութեամբ եւ թուրք ազգի ցեղային բաղկացութեամբ զբաղւող բազմաթիւ հեղինակաւոր պատմաբաններ, ցեղաբաններ միաբերան վկայում են, որ դա ամենախառնարիւն ժողովուրդն է: Աւելին. օսմանեան հզօրութեան գաղտնիքը հենց այդ բազմազան ժողովուրդների շաղախից կազմւած ենիչերիական գնդերի մէջ է. «Նրանք թուրքի համար շահեցին կայսրութիւնը… Օսմանեան մեծութեան ամենափայլուն օրերին՝ բնիկ թուրքերն իջած էին գրեթէ հպատակ մի ժողովրդի վիճակին: Սուլթանների վարչական պաշտօնները ղեկավարում եւ բանակներին հրամայում էին Արեւելքից բերւած գերիներ, Արեւմուտքից յօժարակամ հաւատուրացներ, յոյն եւ սլաւ ընտանիքներից հարկահաւաքումի ենթարկւած տղաներ: …Սատանայի կամ մարդու խորամանկութիւնը չի կարողացել երբեք հնարել բռնակալութեան այսպիսի սոսկավիթխար մի մեքենայ: Նւաճւած ազգերի շղթաները դարբնւեցին իրանց իսկ ձեռքերով: Նրանց ամենալաւ արիւնը քաշւեց, առնւեց իրանցից, որպէսզի առաջն առնէ իրանց՝ յաղթականների արեան վատասերման: Նրանց ամենահուժկու եւ ամենագեղեցիկ զաւակները, ամենակորովի մարմնակազմ եւ իմացական ամենասուր կարողութիւն ունեցողները… վերցւեցին եւ դարձւեցին մասնաւոր գործիքներ՝ իրանց արենակիցների ստրկացման» (Ֆրիման): Օսմանեան պատմութիւնը խորապէս ուսումնասիրած մի հեղինակութիւն (Իվըրսլի) ասում է, որ օսմանեան աշխարհակալութեան գլխաւոր ոյժը հանդիսանում էր Փոքր-Ասիայի ոչ-թուրք ժողովուրդների զինւորականութիւնը: «Թուրք ցեղից չէին մեծագոյն մասն այն զօրավարների, որոնք նշանաւոր հանդիսացան յաղթութիւնների կանխագոյն օրերին, այլ՝ իսլամացած յոյներ, սլաւներ, ալբանացիներ, իտալացիներ»: Նոյնն են ասում բոլորը, որոնք փորձել են լրջօրէն պատասխանել այն հարցին, թէ ինչո՞ւ օսմանեան կայսրութիւնը չունեցաւ Ատտիլայի, Չենկիզ Խանի, Թիմուր Լանգի աշխարհակալութիւնների վախճանը, այսինքն՝ ինչո՞ւ դա երկարատեւ եղաւ: Պատմական այս երեւոյթի գաղտնիքը քրիստոնեաներին օգտագործելու դաժան, այլ իմաստուն այն քաղաքականութեան մէջ է, որում օսմանեան աշխարհակալները մնացին անմրցելի: Օսմանեան պատմութեան քաջածանօթ բոլոր հեղինակները կայսրութեան անկումն էլ բացատրում են ցեղային գործօնների ներազդեցութեամբ: Նախ՝ հոգեբանութեամբ աստիճանաբար թուրքացան իսլամացած քրիստոնեաները, ապա՝ 1648 թւականից վերջ տրւեց ենիչերիական գնդերը քրիստոնեայ երեխաներից կազմելու դրութեան: Բազմացել էր կայսրութեան իսլամ բնակչութիւնը եւ զինւորութիւնը հաւաքւում էր առաւելապէս թուրք եւ արաբ տարրերից, որով՝ ինչպէս Իվըրսլին է նկատում, «բանակին պակասեց անցեալում յոյների եւ քրիստոնեայ այլ ցեղերի տւած ոգին»:
     Այստեղ ծագում է ցեղաբանական-հոգեգիտական շա’տ կարեւոր մի հարց: Անկասկած, ոգու եւ արեան միջեւ գոյութիւն ունի բնական մի զուգահեռականութիւն, փոխադարձ ազդեցութիւնների մի օրէնք: Բայց եւ այնպէս կենսաբանութիւնը, հոգեբանութիւնը, ժառանգաբանութիւնը դեռեւս լրիւ կերպով չեն բացատրել այն հարցը, թե ինչո՞ւ արենախառնումի դէպքում տիրապետող են մնում մարմնական թէ հոգեւոր ստորին յատկանիշները, այսինքն՝ ինչո՞ւ, օրինակ, սպիտակ ցեղի եւ դեղինի կամ սեւի խառնուրդից առաջացած սերունդը մարմնական յատկանիշներով, մանաւանդ հոգեգծութեամբ աւելի դեղին է, սեւ, քան թէ սպիտակ: Շատերն են պրոֆ. Շըվլի նման հարցնում. «Կարո՞ղ է պատահել, արդեօ’ք, որ մի ժողովրդի նկարագիրն որոշելու խնդրում ունակութիւնները, գաղափարները վճռական աւելի’ դեր ունենան, քան արիւնը, ցեղը… Օսմանացիք, որ ցեղային տեսակէտով եւ մարմնական յատկանիշներով հազիւ թէ կարող են թուրք կոչւել (այնքա՜ն արիւնախառնւել են նրանք), այնուամենայնիւ, թուրք են կատարելապէս… թուրք են իրանց մտքերով»: Եվ շատերն են իտալացի պատմաբան Ֆերրերոյի հետ պատասխանում. «…մարդու հոգեբանութիւնն իր խորքում նոյնն է մնում, եւ նոյնիսկ, եթէ դարաշրջանից դարաշրջան մեծապէս փոխւի նրա մշակոյթը, դա չի փոխում նրա մտքերի հիմնական բնոյթը»: Բայց մարդու ո’չ միայն մտքերի, այլեւ հոգեգծերի բնոյթը փոխւում է այլասերումի միջոցով: Այլասերումն ինքնին հնարաւոր է դառնում ա’յն իրողութեամբ, որ դրան ենթակայ էակների մէջ ծպտւած են իրանց նախկին ցեղի բարոյական թէ հոգեկան ոյժերը: Այլասերւածները պահում են միայն արեան խառնւածքը (տեմպերամենտ), իսկ հոգեգծութեամբ նրանք ամբողջովին նւաճւում են ձուլող ցեղի, ազգի, ժողովրդի կողմից: Ոգին աւելի’ է պահպանողական, քան արիւնը, բայց ինքնապահպանումի հնարաւորութիւն ունի միայն ազգային, ցեղային ձեւ ու բովանդակութիւն ստացած ոգին: Այլասերւածը կորցնում է ոգեպահական իր կարողութիւնը: Նրա մէջ գործող բնազդական ոյժերը մղում են նրան իր ինքնապաշտպանութիւնը պայմանաւորել ձուլող ժողովրդի հոգեբանութեան իւրացումով: Յայտնի է, որ կենսաբանական թէ հոգեբանական պատճառներով, ցեղերի արենախառնումով չի ազնւանում նրանցից նւազարժէքը, այլ խաթարւում, վատասերւում է արժէքաւորը: Այսպէս՝ քրիստոնեայ ժողովուրդներից ստացած արիւնն ո’չ թէ բարեխառնութիւն մտցրեց թուրքերի բնազդների աշխարհում, այլ հոգեբանութեամբ թուրքացրեց ձուլւածներին: Աւելին. ուրացող սերունդների մէջ առանձնապէս շեշտւում է նւաճող ժողովրդի հոգեգծերն իւրացնելու եւ ցուցադրելու բռնազբօսիկ ճիգը, որ խաթարումի օրէնքով, աստիճանաբար յանգում է մոլեգնութեան: Այդ է պատճառը, որ, օրինակ, Կոնիայի շրջանի համեմատաբար զտարիւն մնացած նախկին սելջուկների օրւայ սերունդներն եղեռնաբաղձութեան մէջ աւելի’ են կրաւորական, քան միւս շրջանների խառնածին, թաթարական տիպը գրեթէ կորցրած թուրքերը:
       Առանց ըստ էութեան աւելի խորանալու հարցի մանրամասնութիւնների մէջ, մենք բաւարար հիմքեր ունենք եզրակացնելու, թէ արիւնն է նախապէս որոշում ոգու ճակատագիրը, բայց մի անգամ կաղապարւած ոգին ապրում եւ իշխում է տւեալ ժողովրդի մէջ, թէկուզ սա ամենայորդ արենախառնումով փոխած լինի մարմնական իր յատկանիշները:
        Պղծումով ոճրագործելու հրճւանքը հնուց ի վեր յատուկ է մոնգոլ ցեղին եւ հետեւանք է նրա եղեռնաբաղձ ոգու անփոփոխելիութեան: – «Թիմուր Լանգը վայրենի իր ձիաւորների ոտքի տակ ոչնչացնել է տալիս վրացի պատանիների եւ երեխաների ամբողջ խմբեր: Սուլթան Ջալալէդդինը, ԺԳ. դարում, հազարաւոր երեխաներ թափում է գետերը. նա ոչնչացնում է 100.000 վրացի: Վերցնել է տալիս Սիոնի տաճարի գմբէթը եւ բարձրանում նրա վրայ, որպէսզի հրճւի Թիֆլիսի բնակչութեան պատճառած չարչարանքների պատկերից»: Արտայայտութեան իրանց ձեւերով 19 թէ 20-րդ դարերում տեղի ունեցած յունական, բուլգարական, հայկական, քրդական եւն. եղեռներն ոչնչով են տարբերւում պատմական անցեալում թուրքաթաթարների գործած նախճիրներից: Դրանք բոլորն էլ պարտւածների, խաբէութեամբ անձնատուր եղածների կամ դիմադրելու որեւէ հնարաւորութիւնից զրկւածների զանգւածային ոչնչացումներ են – զազրելի, գարշագործ տեսարաններ՝ պղծումի, չարչարումի եւ արիւնարբումի: Պատմութիւնից յայտնի է, որ դեռ Տուղրիլ Բէգի, Ալփ Արսլանի օրերին սովորութիւն էր խմել զոհերի տաք արիւնը կամ նրանով բաղնիքներ առնել: Թիմուրն ողջ-ողջ թաղել էր տալիս մարդկանց եւ նրանց հողաթմբերի վրայ ձիարշաւային խրախճանքներ սարքում: Ռուսաստանում՝ թաթարները գետին էին պառկեցնում տղամարդկանց եւ նրանց վրայ՝ հաւաքական բռնաբարման ենթարկում կանանց: Նրանք ապականում էին եկեղեցիները, գերեզմանոցների խաչքարերը, պղծում սրբերի, սրբուհիների պատկերները: Անիի մայր տաճարի գմբէթը խորտակելուց յետոյ, Ալփ Արսլանը վերցնել տւեց նրա ճաճանչափայլ մեծ խաչը, որ իբրեւ մահմեդականների ոտից կոխան՝ զետեղւեց Նախիջեւանի մզկիթի դրան շեմին:
     Պղծումով ոչնչացնելու բոլոր այս ձեւերը վերակրկնւե-    ցին հայկական եղեռնի օրերին: Շատ դէպքերում, անգամ կանոնաւոր բանակի զինւորները ճեղքել են յղի կանանց որովայնները եւ ծնանելի երեխաներին ցցած իրանց սւինների ծայրը՝ խրախճանքներ են սարքել: Գանակոծումից կամ վէրքերից հոգեվարող ծնողների առաջ, պղծումով սպանել են նրանց երեխաներին: Շատ վայրերում, ինչպէս Մանազկերտի, Արճէշի գիւղերում, երեխաներին ողջ-ողջ նետել են եռացող կաթսաների մէջ, ապա նրանց խաշւած դիակները դրել զարհուրանքից խելագար մայրերի առաջ, պահանջելով՝ կա’մ իսլամն ընդունել, կա’մ ուտել սեփական զաւակների եփւած միսը: Գեղանի աղջիկներին, հարսներին, որոնք մերժել են ենթարկւել սպանիչների կրքերին կամ ընդունել իսլամը, նահատակել են աստիճանական անդամահատումով՝ քաշելով նրանց եղունգները, ատամները, մէկիկ-մէկիկ կտրելով մատները, ականջները, քիթը, շրթունքները, փորելով աչքերը: Զազրելի անարգանգների են ենթարկել մասնաւորապէս հոգեւորականներին, որոնցից շատերին խոշտանգելուց յետոյ, կիսամեռ կամ մեռեալ վիճակում՝ նաեւ խաչել են: Եկեղեցիները, վանքերը կործանելուց առաջ (եւ թանկարժէք առարկաները կողոպտելուց յետոյ), ապականել են: Գրքերն այրել են, որմնանկարների սրբերի աչքերը փորել են սւինով: Յիսուսի, Տիրամօր, սրբերի, սրբուհիների պատկերներն ոչնչացրել են հրեշային պղծումներով – որպէս թէ իրական մարդկանց բռնաբարելիս, չարչարելիս եւ սպանելիս լինեն: Այս բոլորն ո’չ միայն 1915-ին՝ թուրքաց Հայաստանում, այլեւ հետագային՝ անգամ Կովկասում: Բագւի 1918թ.-ի դէպքերին ականատեսները պատմում են, որ թուրքերը խմում էին մորթւած հայերի արիւնը կամ ջախջախելով նրանց գանգերը՝ ուղեղները քսում էին իրանց լաթերին: Եւ, վերջապէս, նախորդ համաշխարհային պատերազմի օրերին ֆրանսիացի, անգլիացի, մասնաւորապէս յոյն սպաները, զինւորները զգացին, որ թուրքի ձեռք գերի ընկած մարդը չի կարող իր պատւով մեռնել, որ դա իր զոհերին չարչարում է պղծելով, սպանում է երկարատեւ խոշտանգումով եւ թաղում՝ ապականելով:
      Արիական ցեղին է յատուկ հաւատը, թէ ստեղծագործ ոգին մահ չունի: Թուրքի ոգում անկորնչելի է միայն ոչնչացումի, եղեռնումի, պղծումի զգացումը: Դա կարող է պատմական եւ ո’չ մի յիշողութիւն չունենալ Տուղրիլի, Ալփ Արսլանի, Թիմուրի, Չենգիզի մասին, բայց բնազդների շղթայազերծման ժամանակ, հարազատօրէն վերակրկնում է նրանց գործերը: Այս պարագան ինքնին մի ապացոյց է բնազդների, ոգու զօրաւոր ինքնապահպանութեան, ինչպէս նաեւ այն բանի, թէ քաղաքակրթական ձեւերի իւրացումով, ստորնաբնազդ մի ցեղ չի կարող ընդունակ դառնալ նաեւ մշակութաստեղծումի, եւ թէ արտաքին բոլոր կարգի ազդեցութիւնները – անգամ կրօնը, դաստիարակութիւնը – նպաստում են միայն ներքին ընդունակութիւնների զարգացմանը, բայց ո’չ երբեք փոխում նաեւ ոգու բնութիւնը: Այստեղ՝ բուն պատճառը հայկական եղեռնի:
Սոֆիա, 1942թ.

Ո՛ Չ  Հ Ա Մ Ա Ր Ա Կ Ա Լ Մ Ա Ն Ը
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԿԱ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

    Արարչաստեղծ Արի Հայերի Օրրանը՝ Հայաստանը, որ աշխարհի խաղաղ գոյակցության կամերտոնն է եղել դեռևս Հայկի և Բելի ու դրանից էլ առաջ վաղնջական ժամանակներից, վերջին տասնամյակում հայտնվել է Արարչի ամենակատարյալ ու չքնաղ ստեղծագործության, բնականոն իր հունից շեղվող Երկիր մոլորակի և նրանում բնակվելու արժանացած, սակայն մինչ օրս ապրող և ուրացող, իր մեղքերի պատճառով ոչ Արարչական օրենքներով շարժվող մարդ-տեսակի մայրամուտի շեմին:
      Փորձության համար երկրաբնակին մշտապես ուղեկցող ընդդիմախոս սատանան (եբրայերեն այսպես է թարգմանվում) աստիճանաբար իր ձեռքն է վերցնում աշխարհի միանձնյա կառավարումը և այդ կառավարման համար նա մոտալուտ հաջողությունից արբած. արդեն իսկ թաթերն է շփում, քանզի մարդկանց համարակալելու գործընթացի ավարտով պատրաստվում է վերջակետ դնել, ինչպես ասում են խաչ քաշել մարդկության՝ ի վերուստ տրված ազատ ապրելու իրավունքի վրա:
      Հայաստանում անցյալ տարվանից սկսված են այդ գործընթացները և այս տարվա հուլիսի 1-ից համարակալումը որոշված է դարձնել պարտադիր: Իսկ այս օրերին անհատական ծածկագրերին փոխարինելու է եկել բնույթով նույն սոցիալական քարտ կոչվածը, առանց որի հնարավոր չի լինելու շատ ծանր պայմաններում ապրող մեր հայրենակիցներին ստանալ չնչին իրենց հասանելիք աշխատավարձը, կենսաթոշակը և նպաստը:
     Եվ մի՞թե պարզ չէ, որ այս դժողքային շփոթ իրավիճա-  կում կարող է լցվել ու թափվել ժողովրդի համբերության բաժակը: Այս իրողությունը տարօրինակ կերպով չեն նկատում. կամ էլ չեն ուզում նկատել՝ ոչ երկրի աշխարհիկ և հոգևոր ղեկավարները և ոչ էլ, որ շատ զարմանալի է նաև արդարություն հաստատող միաբանված ընդդիմությունը: Վերջինիս կողմից իշխանափոխության կոչերն ավելի հիմնավոր ու լիարժեք կհնչեն, եթե գլոբալիստների պահանջով հենց միայն Հայաստանում պարտադիր քարտավորմանն ընդդեմ, նրանք իրենց մարտավարության մեջ ներառեին նաև դավադիր համարակալման սև գործընթացի կասեցման կոչ-պահանջները:
    Իհարկե, պետք է նկատել, որ «անհատական ծածկագրերի» կիրառման դեմ պայքարն առայժմ զորեղ չէ և դեռևս չունի համաշխարհային ընդգրկում: Գերտերությունները երկակի դեր են ստանձնել՝ առանց որոշակի ակտիվ դրական դիրքորոշման: Այնուհանդերձ Աստծո կամոք Հայաստանում ստեղծված հակահամահարթեցման շարժումը կարող է լինել ընդհանուր ճակատով հաղթանակի երաշխիքը:
      Աշխարհի գոյությանը սպառնացող մարդկության կոդավորման նկատմամբ գլոբալ անտարբերությունը և այլ կար- գի անբարո գործողություններն արդեն իսկ ուժգնացրել են Բարձրյալի զայրույթը: Ամենուրեք կատակլիզմի երևույթներ են նշմարվում: Մեքսիկայում չիպավորման վերջին փուլի իրականացմանն ի պատասխան՝ այստեղ աննախադեպ ջրհեղեղներ են սկսվել: Բնության աղետները չեն շրջանցում նույնիսկ առաջնաստեղծ Ավետյաց Երկիր՝ Հայաստանը: Եվ այս ամենն արդյոք «համաշխարհային կառավարության» ճարտարապետներին չե՞ն հիշեցնում Մե՛ծ Ջրհեղեղը կամ նրանք չեն բարեհաճում սթափվել այս անգամ «Մեծ Հրով» տապակվելու դատաստանի «հեռանկարի՞ց»:
     Երիցս իրական է այն փաստը, թե Հայաստանը հերթա-  կան անգամ դարձել է փորձաքար, փորձությունների կիզակետ՝ իր փոքր սահմանների ներսում ենթարկվելով մութ ուժերի նոր սադրանք-պարտադրանքների դիմագրավմանը: Իսկ սատանայածին զուլումը երկու գլխանի է մեր դռանը չոքած՝ աշխարհիկ և հոգևոր բնույթի:
       Անկախ երկրների մեջ Հայոց հնադարյա ցեղի հավերժական երթը տիեզերական օվկիանոսում XXI դարի արշալույսին ևս դրսից հետևողականորեն ենթարկվում է նավաբեկությունների: Փորձ է արվում, արդեն ներսից հայ արիների հավերժական ընթացքը ուղղորդել. աշխարհիկը՝ վայրենի մշակութա-տնտեսական, իսկ հոգևորը՝ խառնաշփոթի վերածելու աղետալի ձևախեղումներով:
     Վերջին տարիներին մեզանում առկա խորը ճգնաժամի պատճառներից մեկը դարձել է մեր «անբաժան» սև ստվերը և չգիտես իշխանություններն իրո՞ք չեն զգում վերահաս վտանգը, թե՞ ժողովրդին են էշի տեղ դնում: Եվ դարձյալ զարմանալի է, որ եթե ոչ որպես գլխավոր անհանգստացնող հանգամանք, ապա գոնե ժողովրդահաճո լինելու համար իշխանություն – ընդդիմություն հակամարտության «հայեցակարգում» չի շոշափվում կարևորագույն այս հարցը:
      Զուր է անտեսվում այն իրողությունը, որ վերջին ամիսներին ժողովրդի համբերության բաժակը լցնող վերջին կաթիլը ընդվզող զանգվածի կոկորդն ավելի ու ավելի սեղմող «սոցիալական քարտ» չեղածն է: Եվ երբ փոխադարձ մեղադրանքներում չի հիշատակվում այս չարիքի խորացման մասին, ապա դրանից ավելի է սրվում ջղային վիճակը և հավատացյալների հուզառատ կրքերի կաթսան էլ սկսում է արդեն իսկ եռալ ու թափվելու վրա է: Ժողովրդական վերջին ալիքի հեղեղման վտանգից, այն է մեր թշնամիներին ուրախացնող ոչ անհավանական լուրջ բախումներից խուսափելու համար, հիմք ունենալով հարյուր հազարավոր ստորագրություններով ամրագրված քարտավորմանն ընդդեմ ժողովրդի պահանջը («Ընդդեմ Մարդկանց Համարակալման» միավորման կողմից հավաքված), հրատապորեն պետք է սկսել Հայաստանում բոլոր տեսակի քարտերի (մանավանդ համարանիշերով) պարտադիր ներդրման գործընթացի վերացման աշխատանքները: Այլապես հակադիր կողմերի գաղափարական բանավեճի ենթատեքստում վերոհիշյալի անտեսումը կամ երկուստեք թյուր ընկալումն իրականում ուժեղացնում է այն կարծիքը, թե վերջին ժամանակներս սոսկ աթոռակռիվ է տեղի ունենում:
       Ու որպես ապացույց, թե գաղափարների առկա բախումը ներանձնական չէ, թող հոգևոր և աշխարհիկ ղեկավարները հենց վաղը հանդես գան համատեղ հայտարարությամբ, խոստանալով ժողովրդին պարտադիր համարակալման գործընթացի դադարեցման երաշխիքներ: Այ, սա՛ արդեն կլինի իսկական տղամարդկություն, որի մասին ոչ վաղ անցյալում սիրում էր արտահայտվել՝ «աշխարհիկը», իսկ մինչ այսօր լռում է՝ «հոգևորը»: Համատեղ հայտարարությունը որոշ չափով կառողջացնի մթնոլորտը և կլիցքաթափի լարվածությունը: Սակայն, նման հայտարարություն անելու համար նախ պետք է ձերբազատվել մարդկային թուլություններով պայմանավորված մի շարք արատավոր նախապայմաններից (պարտադրանք, դրամաշնորհներ, պաշտոնից ազատվելու վտանգ և այլն), իսկ այնուհետև ցուցաբերել քաղաքական կամք և հայրենի պետականությանը և հայ հավատացյալների հոգևոր շահերին նվիրվածությամբ ներշնչված համարձակություն: Իհարկե, չպետք է թվարկած պատճառներով միայն բացատրել համարակալման ընթացքը մերժելու համարձակության պակասը: Գլխավորն այստեղ, որ էլի քարտերի գլխավոր չմերժողների մեղքն է, այն է, որ այսօր թուլանում ենք և՛ հոգով. և՛ հավատքով, իսկ ինչ-որ կասկածելի պարտքերի դիմաց եղած-չեղածի օտարումով՝ նաև տնտեսապես: Պետականության դիրքերի թուլացումից բխող տնտեսաքաղաքական անհաջողությունները կնվազեն, եթե ազգովի կարողանանք վերջնականապես մերժել անհատական ծածկագրերին փոխարինող, իրականում նախորդող սոցիալական քարտերի ներմուծումը Հայաստանում:
    Հիրավի թույլ և աղքատ երկրներն են, որ բազմակողմ խոցելի լինելով չեն կարողանում ինչպես հարկն է դիմագրավել նենգածին չարանենգությունները: Սրան հակառակ, զորօրինակ հարուստ և ուժեղ երկրներն այս կամ այն կերպ, լիովին թե մասամբ մերժել են և դեռ մերժում են անհատական ծածկագրերի (ԱԾ) ամբողջական ներդրումները, քանզի ուժեղի հետ միշտ էլ հաշվի են նստում: Իհարկե, կան երկրներ, որտեղ ԱԾ-ն նաև կամավոր է մտցված, հավանաբար դրանք այն երկրներն են, որտեղ մեծ թիվ են կազմում բացահայտ և ծպտյալ հրեաները: Իրոք, ինչպե՞ս կարելի է արգելել խելացի ազգային փոքրամասնությանը… ընկնել «մոր փորը»: Այս սև գործառույթն իրենց ստեղծածն է և իրենք էլ թող վայելեն ու մարսեն (՞): Ինչևէ, ուժեղները կարող են իրենց թույլ տալ ուզած պայմանով ընդունել կամ ընդհանրապես մերժել ԱԾ-ն:
    Մենք էլ, որպեսզի լինենք ուժեղ, արդյոք ճիշտ ուղո՞վ     ենք վարում մեր անկախ նավը փոթորկոտ օվկիանոսում: Եվ եթե որպես պետական գաղափարախոսություն ժամանակին ընդունեինք (այսօր էլ ուշ չէ) Նժդեհի վիթխարի ժառանգությունը, իրապես կխուսափեինք մեր այսօրվա ծանրագույն վիճակին արժանանալուց, արդ դյուրությամբ լուծելով ազգի առջև դրված բոլոր խնդիրները, այդ թվում և արցախյան շինծու և չարչրկվող հիմնահարցը:
      Այո’, Հայաստան Երկրի արժանապատիվ ապագայի համար անհրաժեշտ է, որ օր առաջ պետականորեն ղեկավարվենք Նժդեհյան գաղափարախոսությամբ, քանզի ընտրյալ մեր ազգին տրված աստվածաշնորհ գիգանտ մտածող Գարեգին Նժդեհի ցեղակրոնության` այս արևի տակ Հայ-Արիներիս գոյությունը բոլոր ճակատներում հաստատող, պահպանող ուսմունքի առաջին բառից մինչև վերջինը հարազատ է ու ներդաշնակ Արարչական Օրենքներին:
     Եվ սակայն, դեռևս ուշ չէ (մինչև հուլիսի 1-ը) կանխելու վերահաս վտանգը: Հարկավոր է. խնդրո առարկային հետամուտ շահագրգիռ կողմերից բաղկացած մասնագետներով միասնաբար և համակողմանիորեն  մշակել և առաջարկության կարգով սկզբունքային փոփոխություններ մտցնել «Սոցիալական քարտի» մասին օրենքում, ըստ որի վերանվանել այն՝ առանձին վերցրած, որոշակի (մասնագիտական) մի ոլորտի վերաբերող տարբեր քարտեր, առանց ծածկագիր-համարանիշերի: Փոխզիջումային այս տարբերակի կիրառմամբ կբացառվի հայ մարդուն հավատքային և սոցիալական անելանելի վիճակներ հարուցող պայմաններով թելադրված պարտադրանքը, որը միաժամանակ կարող է լինել մեծ ու փոքր քաղաքականությունից հոգնած մեր ժողովրդին բնականոն՝ իր կենսագործունեությանը ինչ-որ չափով խաղաղված վերադառնալու գլխավոր երաշխիքներից մեկը:

Սամվել Սմբատյան

Ո՛Չ  ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆԸ

       Հայե’ր, Հայաստանանը գտնվում է ջհուդա-մասոնական համակարգված ճնշման տակ: Ջհուդա-մասոնական պարտադրանք է օպտիմալացման գործընթացը, նույն տականքների պարտադրանքն է նաև հայ ժողովրդի համարակալումը՝ սոցիալական քարտերի տեսքով, որը նպատակ ունի համապարփակ վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր անձի նկատմամբ՝ նրան դարձնելով իրենց կողմից ղեկավարվող էակ: Դրա հաջորդ քայլը կլինի մարդկանց բիոչիպավորումը: Դարեր շարունակ մարդը կենդանական աշխարհից տարբերվել է որպես անհատ: Սոց.քարտեր ներդնելով, որն էությամբ նույն անհատական համարանիշն է, կամ անհատական ծածկագիրը՝ վերացնում են մարդու անհատականությունը: Այս գործընթացը նպատակ ունի ամբողջ ժողովրդին դարձնել խաղալիք՝ մասոնական (աշխարհի գաղտնի կառավարության) տականքների ձեռքին: Սա երկար ծրագրված գործողությունների շարան է, որի ապացույցը ՀՀ անձնագրերի մեջ վաղօրոք նշված «PERSONAL NO» բառերի առկայությունն է, այսինքն՝ դեռևս տարիներ առաջ էր ծրագրված անձի համարակալումը:
       Հա’յ Ազգ, թույլ չտանք մեզ անասունի տեղ դնել և հաշվել գլխաքանակով: Եթե աղանդավորը վկայակոչելով մարդու խղճի և դավանանքի ազատության իրավունքը, և պատճառ բերելով իր կրոնական համոզմունքները զենք չի վերցնում, ապա նույն իրավունքով՝ մեր հավատամքային համոզմունքները մեզ թույլ չեն տալիս համարակալվել: ՈՒստի, ազգովի համախմբվենք և միասնական հակահարված տանք մասոնական տականքներին:

«Հայ Ազգայնական ԵՐիտասարդների
(ՀԱԵՐ) ակումբ»

ՀՀ նախագահին, վարչապետին,
ԱԺ նախագահին
 մարդու իրավունքների պաշտպանին,
կուսակցություններին,
հասարակական կազմակերպություններին,
ԶԼՄ-ներին

       Հայ Արիական Միաբանությունը մայրաքաղաքից և տարբեր մարզերից բազմաթիվ բողոքներ է ստանում մարդկանց պարտադրանքներով քարտավորելու (համարակալելու) վերաբերյալ: Ամենուր՝ պետական կամ մասնավոր հիմնարկներում, ստրկամիտ տնօրեններն աշխատանքից ազատելու սպառնալիքով, բթամտորեն պարտադրում են մարդկանց անասուննների պես համարակալելու (ջհուդա-մասոնական) եվրապարտադրանքը…
        Այսօրվա իշխանությունները դեռ պատասխան են տալու սերունդների առաջ, իսկ թե ինչ կկատարվի ս/թ. հուլիսի 1-ից հետո… հայտնի չէ: Սեփական երկրի իշխանությունների կողմից անասունի տեղ դրվող յուրաքանչյուր ՄԱՐԴ ինքն էլ իրավունք ունի տվյալ իշխանավորի հետ վարվել՝ ինչպես անասունի հետ: Սա լինելու է նաև մեր քարոզը, ու այնժամ դուք և մյուսները (բոլոր լռողները, տականքները) չհամարձակվեք մեղադրել մեզ: Դիմում ենք ձեզ, այս պետական ու համազգային ահաբեկչությունը արագորեն կանխելու համար:
      Մենք, «Ընդդեմ Մարդկանց Համարակալման» միավորման հետ բազմիցս հայտարարել ենք, որ դեմ չենք «սոցիալական քարտ» գաղափարին, սակայն, դա պիտի լինի միայն սոցիալական ոլորտի վերաբերյալ քարտ, նման քարտեր պետք է լինեն նաև առողջապահական, հարկային, բանկային կամ այլ անհրաժեշտ ոլորտների վերաբերյալ՝ պետական կարևոր գործառույթներ իրականացնելու համար: Սակայն, միանշանակ և իսպառ պետք է բացառել մարդու ու «համարանիշի» նույնականացումը, ազգի տվյալների մեկտեղ կուտակումը:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
 – Այս կոչին որոշակի լրացումներով միացել է նաև «Ընդդեմ Մարդկանց Համարակալման» միավորումը:

 Ա Ր Թ Ն Ա Ց Ե՛ Ք   Հ Ա Յ Ե Ր

    Ո՜վ հետնորդներդ Հայաստան աշխարհի հզորագույն իմաստունների, որ ճառագում էին սեփական լույսով ու լուսավորում աշխարհն ու մարդկանց: Ո՜վ հետնորդներդ Հայա աստծո անունը կրող ազգի ու ցեղի՝ ուրույն տեսակով, ո՜վ հետնորդներդ հաղթական, հզոր արշավանքների հայ ասպետների, ո՜վ հետնորդներդ բերդեր, պալատներ կառուցողների, մեր նախնիների ժառանգությունը, որ սուրբ հողն էր մեր, մեր հայրենիքը, ինչպես բագինում մարմրող կրակ գնում է ձեռքից…
      Մի բուռ է այսօր մեր Հայաստանը, մի’ թողեք նրան. Ո՞վ պիտի լրացնի ձեր տեղը այստեղ… Ինչ է, չգիտե՞ք, որ խորհրդային պատմաբաններն արևելագիտությունը, հատկապես հայագիտությունը եղծել ու զեղծել են 80 տարիների ընթացքում: Դրանից առաջ, 1700 տարի շարունակ Հայոց պատմություն չի գրվել, հրեա թագավորների ու ժողովրդի պատմությունն է, որ մատուցվել է մեզ, սուրբ կոչված գրքի 1424 էջերով, մեր ազգի համար օտար, խորթ գաղափարներով, մեզ համար օտար ու խորթ անուններ կրող մարդկանց ասույթներով, որ հավաքված է տարբեր ժողովուրդներից ու կարկատա˜ծ և այն էլ ինչպե˜ս. մեծ է խորհուրդը ճշմարիտի և ճշմարտանմանի… Հավատը խարսխվում է ճշմարիտի վրա, ոչ ճշմարտանմանի:
    Այդ նոր հավատի հաշիշով թմրած Տրդատ թագավորը Գրիգոր անուն խավարիչի հետ, սրով ու հրով, ավեր-ավարով և նամանավանդ ավեր-թալանով, այո, թալանով, ոչնչացրին այն, ինչ, հազարավոր տարիների դարսվածքում ստեղծվել էր այստեղ հայի հանճարով, գիտակցության Հայա աստծո զորությամբ ու լույսով… նոր հավատը ջարդարարությամբ զրկեց մեզ մեր անցյալից, մեր նախնիներից, մեր աստվածներից…
     Մի բուռ է այսօր մեր Հայաստանը, արթնացեք նիրհից,    մեր հայրենիքն են վերցնում մեզանից նրանք, ո’ր հայրենիք չեն ունեցել, չգիտեն դրա քաղցրությունը: Մի’ թողեք նրանց, ովքեր պիտի լրացնեն մեր տեղը մեր երկրում: Սարգոնը Հայոց աշխարհում իր խայտառակ պարտությունից դասեր վերցրեց և արի հայերի հետ առճակատումը համարեց սխալ: Նրա համոզմաբ ճիշտը նենգորեն, առանց արյունի պատերազմելն էր, թշնամու երկրում խառնածինների շերտ ունենալն էր ու դրանով հյուծելն էր թշնամուն: Այդ շերտը որդի նման կուտեր երկիրը, իսկ ղեկավարել կարելի է հեռվից, ինչպես հիմա հարևաններն են կառավարում Ամերիկայում, Թուրքիայում և այլուր…
      Եվ ծրագիրը սկսեց գործել: Մեր թվարկության 134 թվականին սկսեց գործել սիոնիստների դաշինք կոչվածը, որ նըպատակ էր դրել իր առջև իր ձեռքը վերցնել այս մոլորակի հարստությունը ու դրա համար ոչ մի միջոցի առջև կանգ չառնել. ստով, կեղծիքով, սպանությամբ… Սպանությամբ մայր ու մանուկի, կանանց, ծերերի… եթե ուժեղ է նենգության թույնով, քծնանքով, սեփական կնոջը տրամադրելով… Այդպիսի ազգը կարո՞ղ է արդյոք «սուրբ գիրք» արարել: Ո’չ ամենևին: Գրել են ու փաթաթել մեր վզին արդեն 1700 տարի շարունակ և արիական մեր օրենքներն են աղավաղել և իմաստությունը մեր իմաստունների. օրինա՞կ, խնդրեմ, եթե ապտակում են քո մի այտին, մեկն էլ դեմ արա: Այո’, այդպես է համայնքի ներսում, որ իր կրթական իմաստը ունի, իսկ թե համայնքից դուրս են ապտակում, ամբողջ համայնքն է ոտքի կանգնում ի պաշտպանություն: Տարբերությունը իմացա՞ք հիմա: Եթե իմացաք, իմացեք նաև թե «սուրբ կոչված» գիրքը, ինչ ձևով է ամորձազատել այս ազգին. արի արծվին դարձրել աղավնի, առյուծին՝ կատու, խոյին՝ մի գառնուկ…
     Մի բուռ է այսօր մեր Հայաստանը, արթնացեք նիրհից,   մեր հայրենիքն են նենգորեն խլում. թե այսպես գնա, հայտնվելու ենք «Մեծ Թուրան» ասած հրեա-թուրքական մի տարածքի մեջ և այս մի բուռն էլ մերը չի լինի, մենք էլ չենք լինի: Մի հետևեք այսօրվա այսպես ասած պետական այրերի աթոռակռվի խարդավանքներին. նրանք վաղուց, ճորտերի նման գլխահակ վաճառել ու շարունակում են վաճառել Հայաստանը և հասույթը կիսել են եկեղեցու հետ: Հայոց եկեղեցի˜ն… Ոչ թե հավատով առ աստված, այլ եկեղեցով են սկսվել մեր կորուստները թե’ տարածքների, թե’ հոգևոր կյանքում… Ի˜նչ է, աստվածնե՞ր չունեինք, նախնինե՞ր չունեինք սեփական լույսով ու տիեզերաչափ իմաստությամբ, արքանե՞ր չունեինք արիական օրենքներով արի ու հզո˜ր, հզո˜ր… Այդ եկեղեցին չէ՞, որ հրեա թագավորների «իմաստությունն» է մեզ դասավանդում արդեն 1700 տարի շարունակ և այդ եկեղեցու այրե՞րը չեն արդյոք իրենց հռչակել հովիվներ, իսկ արի ազգին՝ ոչխարի հոտ: Գայլերից էլ վատ են այդ հովիվները, որովհետև գայլերը մեկ-մեկ են հոշոտում ոչխարներին, սրանք սպանդանոց են քշում միլիոն ու կեսով՝ ինչ է թե հրեան տնօրեն լինի ավետյաց երկրում…
       Արթնացե’ք նիրհից: Մեր լաց լինելու ժամանակն անցավ: Թե ովքեր են իրենց համարում հովիվներ, էական չէ, մենք հաստա’տ ոչխարներ չենք ու դա կապացուցենք… Մենք արիներ ենք, որ արթնանում ենք առաքյալների հաշիշի նիրհից: Դուք էլ արթնացե’ք, մայր Անահիտի, ոսկեմորիկի զգոնությունը արթնացրեք ձեր մեջ: Հիշե’նք Նժդեհին. «Կոտորվու՞մ ես, դու’ ես մեղավոր, որովհետև թույլ ես: Շղթաների մեջ ծնվում, ապրում ու մեռնում ես, դու’ ես մեղավոր, որովհետև թույլ ես, կախ է գլուխդ, խոնարհ է ճակատդ, մեչքդ երկտակված, պատվիդ տերը չես, առանց գաղափարի ու վեհության սողում ես միայն, դու’ ես մեղավոր, որովհետև թույլ ես…»:
«Ինչը քեզ մղեց միամտորեն հավատալու ցնորապաշտ Նազովրեցու վտանգավոր խոսքին: Ով ասաց, որ թույլը մեղավոր չէ և որ ուժեղը երաշխիք չունի, որ ուժեղ է: Դու խաբված ես, ժողովուրդ, դու զոհն ես «քրիստոնեական բարոյախոսության» որ շարունակում է մնալ որպես ներկ ու շպար, որպես քող ու դիմակ ուժեղների հոգու համար»: «ՈՒժն է ծնում իրավունքը (մի զինվոր սպանեց Արքիմեդին – Գ. Նժդեհ)»:
«ՈՒժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ: Ցանկանու՞մ ես վերջ տալ գողգոթայիդ, ցանկանու՞մ ես վերջ տալ գերմարդկային տառապանքիդ, ցանկանու՞մ ես փրկվել, եղիր ուժեղ, քանի որ թույլերը բարեկամ չունեն աշխարհում, իսկ ուժիդ ապացույցը տալու համար ցույց տուր երկու բան. առաջինը, որ գիտես կռվել գիտակցորեն ու մեռնել գիտակցորեն, գործուն և իմաստալի մահով և երկրորդ՝ որ գիտես մեռցնել. ապացուցիր այդ. ունեցա՞ր այդ երկու առաքինությունները՝ փրկված ես… Վառեցեք մեր ժողովրդի հոգու մեջ ինքնահարգանքի զգացումը և նա կարժանանա մարդկության հարգանքին: Մարդկության պատմությունն այլ բան չէ, քան պատմությունն ազգերի արժանապատվության համար մղված պայքարի պատմություն»:
    Մե’նք կարող ենք հաղթել անհավասար կռվում, դրա ապացույցն է արցախյան հերոսամարտը: Մի բուռ է այսօր մեր Հայաստանը, արթնացե’ք նիրհից, մեր Հայրենիքն են մեզանից խլում: Մի’ լքեք նրան, ո’վ պիտի այստեղ մեր տեղը լցնի, իսկ ինչու՞ լցնի, արթնացե’ք հայեր…

Արամ Աշխարհակալ՝ ՀՅԴ անդամ

Ա զ գ ա ս պ ա ն   ո ճ ի ր

    Վերջերս «Շողակաթ» հեռուստաընկերության ալիքով եթեր հեռարձակվեց խիստ ուշագրավ մի հաղորդում մորմոնների և նրանց ազգավնաս գործունեության մասին: Այն կազմակերպված էր կլոր սեղանի ձևով, երբ հաղորդման մասնակիցներն իրենց տեսակետներն էին հայտնում խնդրո առարկայի մասին:
       Մեկ-երկու խոսք մորմոնների մասին: Մարդկության համար այս շատ վտանգավոր աղանդի պաշտոնական անվանումն է «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի», որը հիմնադրել է Ջոզեֆ Սմիթը 1833 թվականին: Մորմոններին բնորոշ է ազգային կառույցները և հոգեկերտվածքը խարխլելն ու քայքայելը, որը դրսևորվում է հոգեորսությամբ և իր շարքերը արագորեն համալրելով: Իսկ որ ամենակարևորն է նրանք մասոնական օթյակների անդամներ են և համաշխարհային մաֆիայի հարվածային ջոկատներից են:
     Պարզվում է, որ ամբողջատիրական այս աղանդի ներկայացուցիչները քողարկված ծրագրերի անվան տակ կարողացել են տարիների ընթացքում պատճենահանել և իրենց նստավայրում, ԱՄՆ-ի Յուտայի նահանգի կենտրոն Սոլթ Լեյք Սիթի քաղաքում հավաքել բազմաթիվ մարդկանց տվյալները պարունակող չափաբերական մատյանների (ծնունդ, ամուսնություն և մահ), մարդահամարների, հարկերի, կենսագրությունների, գերեզմանատների մակագրությունների, ներգաղթի և արտագաղթի, հիվանդանոցների և հիվանդների, ընտրողների և ուսանողների, հպատակագրման ու քաղաքացիություն ստանալու, հեռախոսագրքերի, թերթերի, հողային, վավերացված կտակների վերաբերյալ համապարփակ և ամբողջական լրատվությունը: Դա մոտավորապես 18 միլիարդ մարդու մասին տվյալների չափազանց հարուստ շտեմարան է, որն ընդգրկում է միջնադարից մինչև այսօր եղած տեղեկությունները: Անտարակույս դրանք հետախուզական մեծ արժեք ունեցող նյութեր են և ուղղվում են տարբեր ազգերի դեմ:
       Բանն այն է, որ մորմոնների տաճարային գաղտնի արարողությունները և փրկության մասին նրանց ուսմունքը սերտորեն առնչվում են ծագումնաբանական ուսումնասիրությունների հետ: Այս տվյալներն անհրաժեշտ են մահացածների փոխարեն մկրտվելու, ձեռնադրվելու և ամուսնական միություն գրանցելու համար:  Այս եղանակով մորմոնները հեռակա կարգով իրենց «եկեղեցուն» են անդամագրում մահացածներին, որը սրբապղծություն է և ծանր հանցանք մարդկության նկատմամբ: Այդ նպատակով նրանց հատուկ ջոկատները բոլոր երկրներում թափանցում են պետական արխիվներ և սողոսկում արխիվային նյութերի հետ գործ ունեցող պետական ու հասարակական հաստատություններ՝ սերտաճելով նրանց հետ:
     Իսկ այդ ներխուժումը Հայաստան տեղի է ունեցել հավանաբար 1990-ական թվականներին, ավելի ստույգ 1993 թվականին, երբ ծագումնաբանական նյութեր քաղելու գործարքը վավերացվել է… պայմանագրով: Այդ թվականին, օգտվելով երկրի ծանրագույն վիճակից (շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, ցուրտ, խավար, Արցախյան պատերազմ և այլն) և հենվելով տականքի վրա՝ մեր երդվյալ թշնամիներն իրագործեցին իրենց հրեշավոր մտահղացումը: Հայաստանի պատմության պետական կենտրոնական արխիվի տնօրեն Սոնյա Միրզոյանը (այժմ՝ ՀՀ ազգային արխիվի փոխնօրեն), արխիվի հոգսերը թեթևացնելու և իրավիճակից ելք գտնելու կեղծ ու պատիր մտահոգությամբ կնքում է մի ազգադավ պայմանագիր, որը իրավունք է վերապահում ԱՄՆ-ում գործող «Հայկական ծագումնաբանական միությանը» պատճենահանել և քաղել վերոհիշյալ ռազմավարական և ազգային անգնահատելի արժեք ունեցող տեղեկությունները: Իսկ այդ միությունը մորմոններին ենթակա կառույց է, որի խնդիրն էր այդ ձևով բթացնել զգոնությունը և հասնել իրենց դիվային նպատակների իրականացմանը:
       Հաղորդման մասնակիցներից մեկը՝ ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը փորձում էր արդարացումներ որոնել ազգակործան այդ գործարքի համար. ծանր ժամանակներ, աշխատավարձի ուշացումներ, լույսի և ջերմության բացակայություն, մորմոնների գործունեության անտեղյակություն և այլ բարբաջանքներ:
      Իսկ մինչդեռ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ այժմ իրագործվում է դաժան ու անզիջում լրատվական պատերազմ, որը հանգեցնելու է մեր երկրի վերջնական ստրկացմանն ու ոչնչացմանը: Եվ այսպիսի հանգամանքներում դրսի ուժերի համար հիանալի հենարան են դառնում մեր տականքային շերտերը, որոնք նյութական ակնկալիքներով բռնել են ազգային դավաճանության և հայրենիքի կործանման սատանայական ուղին՝ բոլորովին չվախենալով պատժից ու հատուցումից: Օրինական հարց է ծագում. իսկ ի՞նչ են անում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը: Մի՞թե ժամանակը չէ քրեական գործ հարուցել և պատժել մարդկային ու ազգային դեմքը վաղուց կորցրած այդ կնոջ նկատմամբ՝ կիրառելով օրենքի ողջ խստությունը: Ի դեպ, ոչ անհիմն լուրեր են պտտվում քաղաքացիներին տեղեկանքներ տալիս նրա ստացած հսկայական կաշառքների մասին: Ավելորդ չենք համարում նշել նաև, որ նա և նրա նմանները (այլ ոլորտներում նույնպես) շատ կասկածելի նպատակներով այցելում են ԱՄՆ:

Ատոմ Կարինյան

ԿԵՆԱՑ  ԾԱՌԻ՝  ԾԻՐԱՆԻ
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ  ԽՈՐՀՈՒՐԴԸ

Արն էր ի սկզբանե, և Արան է Արարիչ: Արարիչը Ծիր է՝ անսկիզբ և անվերջ, արևաշող ոսկյա կորիզ է՝ բոլոր ու բովանդակ: Ծիր արևկորիզը չծնված Կենաց Ծառն է՝ հավերժ և բացարձակ: Եվ Անահիտն էր Աստվածների Մայր: Մայր՝ արարման խորհուրդ անձկալի, պտղաբերումի մի ամբողջ Ծով Ծիրանի: Արարչի հրաշունչ բոցով Ծիրանի Ծովն երկնեց և իր հրեղեն երկնային պտղին՝ Վահագնին ծնեց:
    Երկներ Երկին, երկներ Երկիր,
    Երկներ և Ծովն Ծիրանի,
    Երկն ի ծովում ուներ և զկարմրիկն եղեղգնիկ:
    Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
    Ընդ եղեգան փող բոց ելաներ,
    Եվ ի բոցույն վազեր խարտյաշ պատանեկիկ:
    Նա հուր հեր ուներ,
    Բոց ուներ մորուս,
    Եվ աչկունքն էին արեգակունք:
Ծով Ծիրանին իր արևահուր երկնային ծիրան-որդուն՝ Վահագնին, կրծքին սեղմեց և կաթ տվեց: Ծիրը կաթ տվեց, և տիեզերական արևաշող Կենաց Ծառը աճեց ու ճյուղավորվեց: Տիեզերական Կենաց Ծիրանենին ծաղկեց և իր առաջին երկրային պտուղը տվեց Աստվածների կերտած օրոցքում՝ Արարատում: Հայոց լեռնաշխարհում ծնվեց առաջին երկրային ծիրան-մարդը՝ հայամարդը: Արևատես էր նա, լուսափայլ, առողջ և ուժեղ: Եվ Արարիչը՝ Ծիր Ծերը՝ հինավուրց, իմաստուն, իր առաջնեկ երկրային ծիրան-որդուն Արի կոչեց:
Հայր Արայի կամքով ծիրանափող հնչեց ի սփյուռ Աշխարհի, և երկնային բոլոր ոլորտներից Աստվածները հավաքվեցին Արարատում: Վահագնի գլխավորությամբ նրանք թև թևի տվեցին և ի զորակցություն նորածին Արիի՝ նրա շուրջը քառասուն օր ու գիշեր քոչարի պարեցին: Ամբողջ Աշխարհը ցնծում էր Արիի ծննդյան առթիվ: Հատկապես մեծ ուրախություն էր Արարատում, որտեղ բուսական և կենդանական աշխարհը վաղուց սպասում էր իր երկրային տիրոջ հայտնվելուն:
Գեղատեսիլ Արարատի դրախտային բնության գրկում մեծացավ   և հասունացավ Արին: Նա դարձավ կենսասեր և իմաստուն մի պատանի: Եվ երբ սիրո կարոտը սկսեց ալեկոծել նրա հոգին, Հայր Արան իր ծիրան-որդու համար Երկրից դեպի վեր սուրացող կրակից, նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից կերտեց Լիլիթին: Սակայն Լիլիթը Արիին կին չդարձավ: Երբ ջրերի վրա նա տեսավ իր գեղեցիկ ցոլքը, մեծամտացավ և ըմբոստացավ Արիին: Երկրային հրեղեն կնոջ նման վերաբերմունքը անհասկանալի էր հեգ Արիին, որի պատճառով նա թախծեց և տրտմեց: Որոշ ժամանակ անց, երբ Արին սթափվեց իր խորտակված սիրո մղձավանջից, Արարիչը Աշխարհի բոլոր գեղեցիկներից մի նոր կին կերտեց նրա համար: Արփին ավելի գեղեցիկ, նազելի, հեզ և սիրող էր, քան Լիլիթը: Նա իր նվիրվածությամբ և հնազանդությամբ գրավեց Արիի սիրտը: Աստվածամայր Անահիտի խորհրդով և սիրո Աստվածուհի Աստղիկի միջնորդությամբ՝ Արին և Արփին ճաշակեցին Արարատում աճող խորհրդավոր ծիրանի ծառի անմահական պտուղը: Արարչի կամոք երիտասարդ զուգընկերները անխուսափելիորեն իրար մերձեցան և հաղորդակից դարձան Վահագնի ու Աստղիկի երկնային հավերժ կենարար սիրուն:
Առաջին երկրային ծիրանենին աճեց Արարատում, առաջին ծիրան-մարդը ծնվեց Արարատում, առաջին անգամ ծիրան-մարդը ծիրան-միրգը ճաշակեց Արարատում և առաջին անգամ Արին արի արարեց Արարատում: Եվ այդպես սերն ու արարումը հաստատվեցին Արարատում Արիների մեջ:
Նախահայր Արին, երբ առաջին անգամ իր հանգիստն էր առնում ծիրանենու շվաքում, Կենաց Ծառի տերևները մեղմ սոսափյունով նրան ավետեցին Ծիրանի Աստվածային Խորհուրդը: Խորհուրդ, որը Հայր Արայի կտակն էր իր առաջնեկ երկրային ծիրան-որդուն և նրա ժառանգներին: Հայրական կտակ-խորհուրդ, որին հետևելով՝ աստվածային Ծիր Կայծը իր սրտի մեջ կրող յուրաքանչյուր արորդի, կյանքի ընթացքում հասնելով կատարելության և աստվածայնության, ժառանգում է երկնքի արքայությունը:
Ծիրանի Խուրհուրդը թագն է բոլոր խորհուրդների, այն Կենաց Լույսն է, առանց որի անհնար է աստվածավայել ապրել: Ծիրանի Խորհուրդը ամենամեծ ավետիսն է արորդիներին, որ իրենք ծնունդն են Լինելիության, Սիրո և Իմաստության, որ իրենք իրենց հոգում կրում են Անվերջը, Հավերժը և Անմահը: Արորդու համար կյանքն առանց Ծիրանի Խորհրդի մահ է, որովհետև այն դատարկ և անիմաստ է դառնում:
Առանց Ծիրանի Խորհրդի Աստվածային Սեր չկա, առանց սիրո արարում չկա: Ծիրանի Խորհուրդը Աստվածային Սերն է իր բոլոր դրսևորումներով՝ այն արարող և հոգիներ ջերմացնող է:
Ծիրանի Խորհուրդը Կենաց Խոսքն է, որն իր իմաստությամբ զգեստավորում է Աստվածային Սիրո կախարդող մերկությունը և հույս ու հավատ ներշնչում ապագայի նկատմամբ: Ծիրանի Խորհուրդը Կենաց Միտքն է, որն ըմպելով՝ մեր արյան մեջ հառնում է նախնիների կանչը: Ծնողական կանչ, որին ունկնդրելով՝ մեր մեջ վերածնվում է եղբայրասիրությունը և բարեկամությունը:
Ծիրանի Խորհուրդը Հանապազօր Հացն է, որն ուտելով՝ օջախ են շենացնում, ընտանիք կազմում և ազգ զորացնում: Ծիրանի Խորհուրդն Այբն և Քեն է մեր ինքնաճանաչողության: Այն առաքինությունների մայրն է, որից ծնվում և սնվում է ինքնագիտակցությունը: Հետևաբար, տգիտությունը՝ բոլոր չարիքների, դժբախտությունների, հիվանդությունների և ցավերի մայրը, իշխում և բնակվում է այն գլուխներում, որտեղ վաղուց հիշողությունից իսպառ ջնջվել է Ծիրանի Խորհուրդը:
Ծիրանի Խորհուրդը ամենազորեղ թալիսմանն է, որը մշտապես կրելով մեր սրտում, մտքում, խոսքում և գործում կարողանում ենք առնականորեն պաշտպանվել չարի բոլոր պատրանքներից և հարձակումներից:
Ծիրանը մեր Կենաց Ծառի պտուղըն է խորհրդանշում, որը ճաշակելով՝ անմահություն և կյանք ենք ժառանգում: Ծիրանը թագաժառանգի՝ Աստվածային Ծիր Կայծն ունեցող Արորդու ծնունդն է խորհրդանշում:
Ծիրանը հայ ազգի երկնային թագավորության պատկանելությունն է խորհրդանշում: Ծիրանը արարչական ազատ կամքն է խորհրդանշում, որը սկիզբն է սիրո և իմաստության:
Եվ վերջապես, Ծիրանի Խորհուրդը Արորդիների Ուխտի վերածնունդն է մատնանշում տիեզերական գարնանամուտին:
Փա՛ռք Ծիր Ծերին, Ծով Ծիրանին և Ծիրանին:
Փա՛ռք Լինելությանը, Սիրուն և Իմաստությանը:
Փա՛ռք Անվերջությանը,
Հավերժությանը և Անմահությանը:

Սերգեյ Սիմոնյան

ՆԺԴԵՀՆ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ

       Գարեգին Նժդեհը դիալեկտիկական (տրամախոսական) բացասման ենթարկեց ասպարեզում առկա բոլոր հիմնարար կրոնաիմաստագիտական, պատմահանրաբանական, բարոյագեղագիտական ու քաղաքականագիտական ուսմունքները, տեսությունները, հոսանքները, վարդապետությունները, շարժումները՝ վերառելով բացառապես դրականը, պիտառելի մարդանպաստը, ազգանպաստը և հանրանպաստը… Հարդյունս հոյակերտեց մի կոռ ու համընդգրկուն գաղափարախոսական-գաղափարագործնական համակարգ, որի առաջադրությունները, ոչ միայն իմ կարծիքով, օգտաշատ են նաև մյուս ազգերի ու, առավել ևս, անպետական ազգությունների, ժողովուրդների համար:
      Ամենևին հումպետս չէ, ոչ էլ՝ քավ լիցի, անչափ չափազանցված (շատ ավելի ադեկվատ, բայցև՝ ավելի հավակնոտ չասելու համար՝ դու’յզն իսկ չափազանցված), որ, ինչպես հավաստում է Ժամանակի և Տարածության քնությունը լավագույնս բռնածի նժդեհակնիք «արտոնագիրը» նժդեհակրոն ու նժդեհավատ արևաղբյուրից բարեբար հաջողությամբ հարաջահելապահ կենսա(հյութ)հեղուկ (էլիքսիր) են ըմպում ու խարամազերծ (շլակ) (հ)ոգեսնունդ ընդունում, – ի շահ սեփական հենց… շահերի, ակնթարթ առաջ կարող են դա անել, – թե’ «հեթանոսներն» ու «արիադավանները», թե’ Աստվածադավաններն, ու անհույս Աստվածամերժները, թե’ քրիստոնյաները՝ այլընդայլո հարանվանականներով հանդերձ, թե’ մահմեդականներն ու բուդդայականները, թե’ բարձրակիրթներն ու թերուսները, թե’ եսապաշտներն ու այլապաշտները, թե’ (օ)տարանուն աղանդավորներն ու տարազան տաղանդավորները, թե’ ոչնչապաշտներն ու ժխտամոլները, թե’ համաշխարհարականերն ու «հակաշխարհայնականները» (այսպես սեպված՝ «գլոբալիզմի» ջատագովներն ու ընդդիմադիրները), թե’ երդվյալ ազգայնամոլներն՝ տիեզերաքաղաքացիները, թե’, առհասարակ, քաղաքացիականներն ու հոգևորականներն ու զինվորականները…
       Այնինչ, ինչ ասել կուզի, Նժդեհին ու նժդեհականությունն իրենք միշտ վեր են մնում այդ, առանձին վերցված, ամենից ու ամենքից էլ՝ վերադիո’վ սպառելով ամենայնն ու երբեք ամբողջից իսկ չսպառվելով…
      Եվ սույն խորքային գանձահորում չե՞ն առաջին կարգին ընդերված Գարեգին Նժդեհի համամոլորակային, համամարդկային գերարժեքն ու քաղաքակրթիչ կարապետությունը…

Գարեգին Ղազարյան

«Ալլահի ուղղի»
(ՀԱՄԱՍ-ի կենսաօրենքները)

հատվածներ

«Համասի նպատակներ» բաժին
     Հոդված 6. «Իսլամական դիմադրության շարժումը դա տարբեր պաղեստինյան կազմակերպություններ են, նվիրված Ալլահին (իմա՝ Արարչին – հեղ.) և որոնց կյանքի ուղին է իսլամը: Մենք ուզում ենք Ալլահի խորհրդանիշները պարզել ամբողջ Պաղեստինի տարածքում»:
       Հոդված 11. «Իսրայելը գոյություն ունի և գոյություն կունենա մինչ այն ժամանակ, երբ իսլամը նրան ոչնչացնի, այնպես՝ ինչպես իր մյուս թշնամիներին: Իսկ Պաղեստինի հողը՝ սուրբ իսլամական հող է. նախանշված1 պաղեստինցիների և իրենց նախնիների2 համար՝ մինչ դատաստան: Ոչ ոք իրավունք չունի հրաժարվել նրանից3 կամ նրա որևէ մասից»:
     Հոդված 13. «Պաղեստինը իսլամական հող է: Պաղեստինի ազատագրությունը ցանկացած մահմեդականի սրբազան պարտքն է, որտեղ էլ որ նա գտնվի»:

«Ջիհադի կոչ» բաժին
      Հոդված 13. «Կապանքները կնկնեն, և ամբողջ աշխարհում իսլամի մարտիկները իրենց ձեռքերը կմիացնեն ուրիշ մարտիկների ձեռքերին4: Եվ ամբողջ իսլամական աշխարհը կմիանա և կճչա. «Կեցցե’ Ջիհադը» – և այդ ճիչը կհասնի երկինք՝ ամբողջովին վերածվելով ուժի, քանի դեռ ազատագրությունը չի եկել, քանի դեռ բռնազավթիչները չեն հաղթվել և Ալլահի հաղթանակը չի տոնվել»: «Ջիհադը հավատքի մի մասն է: Նա ով հրաժարվում է Ջիհադից, նա հրաժարվում է հավատքից»:
      «Գոյություն չունի Պաղեստինյան հարցի լուծման ոչ մի ձև, բացի սրբազան պատերազմից: Խաղաղ պայմանագրերը ժամանակավոր բնույթ են կրում: Խաղաղ կոնֆերանսները թշնամու միջոցն է՝ անհավատներին իսլամի երկրներում դատավոր կարգելու: Միթե՞ նրանք կարող են բերել արդարություն»:
     «Դավաճանական Քեմպ-Պեվիդյան պայմանագրի միջոցով Եգիպտոսը դուրս եկավ սիոնիզմի դեմ սրբազան պայքարից: Սիոնիստները ցանկանում են ուրիշ արաբական երկրներին ներքաշել նման պայմանագրերի մեջ, կտրել նրանց պայքարից: Սիոնիզմի դեմ պայքարի դադարեցումը պետական դավաճանություն է և ուրացում: Թող անիծվի նա. ով նման քայլի կգնա»:
        Հոդված 15. «Այն օրը, երբ թշնամիները գրավում են մահմեդական հողերի որևէ մի մաս, Ջիհադը վերածվում է ցանկացած մահմեդականի սրբազան պարտականության: Գաղութարար-ջհուդների դեմ պետք է հանել իսլամի խորհրդանիշը:
«Հակասեմիտիզմ» բաժին
        Հոդված 32. «Դատաստանը չի գա, եթե մահմեդականները չպայքարեն հրեաների դեմ5: Սպանեցեք նրանց: Թող հրեաները քարերի ու ծառերի արանքում թաքնվեն: Օ˜ մահմեդական, հրեան թիկունքից է, սպանիր նրան: Թշնամիները երկար են պատրաստվել, նրանք կուտակել են մեծ պաշար և ունեն շատ մեծ իշխանություն: Իրենց փողերի օգնությամբ նրանք կազմակերպել են և ֆրանսիական և կոմունիստական հեղափոխությունները, և շատ ուրիշ հեղափոխություններ, որ երբևէ կատարվել է, նրանք կազմակերպել են տարբեր գաղտնի կազմակերպություններ, օրինակ՝ «Առյուծներ», «ֆրանկ-մասոններ» և այլն»:
        «Սիոնիստները կանգնած էին Առաջին Համաշխարհայինի հետևում, իսկ հետո կազմակերպեցին Ազգերի Լիգան աշխարհը կառավարելու նպատակով: Նրանք կանգնած էին նաև Երկրորդ Համաշխարհայինի հետևում, և դրանով մեծ գումարներ աշխատեցին: Չկա որևէ մի պատերազմ, որ նրանք մասնակցած չլինեն: Սիոնիզմի տարածումը սահմաններ չի ճանաչում: Պաղեստինը գրավելուց հետո, նրանք ավելի շատ հող կուզեն6 Նեղոսից մինչև Եփրատ: Իրենց ծրագրերը շարադրված են «Սիոնական իմաստունների արձանագրություններում»:

Թարգմանչի ծանոթություններ.
1) Ես կասեի արարված:
2) Ի նկատի ունի փղշտացիներին:
3) Ես կավելացնեի. «որովհետև Պաղեստինը Արարվել է Արարչագործության սկզբին՝ պաղեստինցիների համար: Եվ միայն այդ տարածքում նրանք կարող են կատարել իրենց Առաքելությունը և ապրել Աստվածահաճո:
4) Գուցե այսպես ստեղծվի վերկրոնական, վերազգային հակաջհուդական դաշինք:
5) Եվ ոչ միայն մահմեդականները, այլ ամբողջ մարդկությունը:
6) Հիշեք, ժամանակին Մենահիմ Բեգինը Արցախ-Ղարաբաղն էլ էր հայտարարում Իսրայելի «բռնագրավված» տարածք:

Մի քիչ էլ հատուկ ծառայությունների մասին
       Գերտերությունների հատուկ ծառայությունները վերըս-  կսել են ազգային-ազատագրական շարժումների առաջնորդների սպանությունները (Յանդարբիևից մինչև Ռանտիսի):
      Հայտնի է. ցանկացած բռնություն ծնում է պատասխան բռնություն: Կան դեպքեր, երբ առաջանում է բռնության երրորդ շղթա: Երբ որևէ պետություն ճնշում է որևէ մի ազգի, դասակարգային խմբի, կամ գաղափարական որևէ ուղղվածության անդամների, նրանք պատասխանում են ահաբեկչությամբ՝ պետական տեռորին, սակայն, այս դեպքերում առաջանում է բռնության երրորդ շղթան, երբ իշխանությունները սկսում են ֆիզիկապես ոչնչացնել ահաբեկիչների կամ պարտիզանների առաջնորդներին:
        Հատուկ ծառայությունների (այսուհետ՝ Հ.Ծ.) կողմից նման սպանությունները նորություն չեն: 1937թ.-ի ամռանը ծԽԹԺ-ի դիվերսանտ Պավել Սուդապլատովը նվեր-ռումբով սպանեց ուկրաինացի անկախականների առաջնորդ Եվգենի Կանովալիցին: 1940թ.-ին Մեխիկոյում ծԽԹԺ-ի դիվերսանտ Ռամոն Մերկադովը ուրագով սպանեց հայտնի Լև Տրոցկուն: 1959թ.-ի հոկտեմբերի 15-ին Մյունխենի բանտում թունավորվեց (կալիումի ցիանիդով) ուկրաինայի անկախականների արմատական թևի ղեկավար՝ Ստեփան Բանդերան արդեն  Խթը-ի կողմից: 1959թ.-ին ԱՄՆ ՀԾ-ի կողմից սպանվեց Շրի-Լանկաի նախագահ՝ Սոլոմոն Բանդարանաիկեն: 1961թ.-ին ԱՄՆ ՀԾ-ը սպանեցին Կոնգոի անկախական շարժման առաջնորդ Պատրիս Լումումբային: 1969թ.-ին ԱՄՆ ՀԾ օգնությամբ բոլիվիացիները սպանեցին հանրահայտ Էռնեստո Չե Գևարային: 1969թ.-ին պորտուգալական ՀԾ-ի նամակ-ռումբից սպանվեց մոզամբիկցի անկախական Էդվարդ Մոնդլանեին: Նման սև գործերի մեծ փորձ ունեն հրեաները: Թվենք ընդամենը ՄՈՍՍԱԴ-ի զոհերից մի քանիսին՝ Ցադի Աբդել Զուտեյրա (16.10.1972թ. Հռոմ), Մուհամեդ Բադիա (28.6.1973թ.), Մահմուդ Սալեհ (Հունվար 1977թ. Փարիզ), Նաիմ Խադեր (Բրյուսել 1981թ.) և ամենակարևորը Աբա Ջիհադ (Լիբիա 1988թ.): 1996թ.-ին Չեչնիայում ռուսները սպանեցին Ջոհար Դուդաևին: Իսկ սեպտեմբերի 11-ը բռնության երկրորդ շղթայի արդյունք էր: Այսպես մահմեդական աշխարհը պատասխանեց Իրաքում, Պաղեստինում, Աֆղանստանում, Լիբիայում և այլուր բռնության առաջին շղթային: Վերջերս շատացել է ՀԾ-ների կողմից ահաբեկիչների ղեկավարների սպանությունները: 13.02.2004թ. Քաթարի մայրաքաղաք Դոհայում իր մեքենայի մեջ պայթյունից սպանվեց չեչեն գրոհայինների (անկախականների) առաջնորդներից Զելիմխան Յանդարբիևը: Զոհվեցին նաև իր երկու թիկնապահները, վիրավորվեց տասնհինգ հոգի: Այս գործով ձերբակալվեցին ՌԴ ՀԾ-ի երեք աշխատակիցներ: Մեկին երկու օրից ազատեցին, մյուս երկուսի դատն արդեն սկսվել է: Մարտի 24-ին, ՌԴ-ն Քաթարին հանձնեց Չեչենիայում գերված երկու քաթարցու՝ ի նշան համագործակցության, սակայն, այս ժեստը Քաթարում չնդունվեց և պարզվեց, որ ձերբակալված ռուսների դեմ կտտանքներ են տեղի ունենում:
      Մարտի 2-ին (2004թ.) Գազայում իր մեքենայի վրա արձակված կրակահերթից սպանվեց Յասեր Արաֆաթի տեղակալ, Պաղեստինի Ազատագրության Ժողովրդական Ճակատի անդամ Խալիլ-Ալ-զաբին: Սա միայն սկիզբն էր, հերթը հասավ ՀԱՄԱՍ-ի հոգևոր առաջնորդ՝ Շեյխ Ահմեդ Յասինին, որի դեմ նախկինում էլ էին տեղի ունեցել մահափորձեր: Մարտի 22-ին, երբ նա վերադառնում էր մզկիթից, նրա մեքենան պայթեցվեց իսրայելական ուղղաթիռից արձակված մի քանի հրթիռով: Ինքը և ութ պաղեստինցի սպանվեցին, տասնհինգ հոգի վիրավորվեցին: Գործողությանն անձամբ հետևում էր Իսրայելի վարչապետ Արիել Շարոնը: Յասինի սպանությունից արդեն մի քանի ժամ հետո «Քասան» տիպի հրթիռներով գնդակոծվեցին հրեական Խալիլ, Հեբրոն, Գիլո, Էրեց բնակավայրերը: Վիրավորվեց երեսունութ հոգի: Նույնը կրկնվեց մարտի 25-ին: Նույնիսկ Հեզբոլլահը Լիբանանից գնդակոծեց Իսրայելը՝ «Զայրույթի հրավառություն» գործողության շրջանակներում: Ընդհարումները դարձան ամենօրյա:
       Կրակի վրա յուղ լցրեց ապրիլի 18-ը: Այդ օրն իր մեքենայում նորից իսրայելական ուղղաթիռից արձակված հրթիռից սպանվեց ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ՝ Աբդելալ Ռանտիսին: Անցած ամռանը նրա դեմ մահափորձում մարդ սպանվեց, բայց ինքը փրկվեց: Բոլոր պաղեստինյան խմբերը կոչ արեցին մահմեդական երկրներին. «սրբազան պատերազմ» սկսել Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ: Ռանտիսիի սպանությունը դատապարտեցին ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը, Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իրանը, Ճապոնիան, մինչև իսկ Իսրայելի դաշնակից Թուրքիան:
       Մինչ Ռանտիսիի սպանությունը, Հունգարիայում ձերբակալվեցին պաղեստինցիներ, որոնք մտադրվել էին սպանել այդ երկիր այցելող Իսրայելի նախագահին: ՀԾ-ների կողմից նման սպանությունները նորություն չեն, բայց խնդիրը նրանումն է, որ այսպիսի սպանությունների առավել հաճախակի դառնալը սպառնում է առաջացնել բռնության 4-րդ շղթա:
     Այդ դեպքում ահաբեկիչներին զոհ կըգնան արդեն շատ երկրների նախագահներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Էդմոն Հարությունյան՝
Վանաձորի թիվ 9-րդ դպրոցի աշակերտ

«Մեծ Մերձավոր Արևելք».
Գլխավոր նպատակը շրջանում ԱՄՆ-ի
վերահսկողության հաստատումն է

       Թեև «Մեծ Մերձավոր Արևելք» անունը կրող ամերիկյան ծրագիրը դեռ վերջնականապես չի հրապարակվել, դրա առանձին հատվածներ հայտնի են դարձել եվրոպական, մերձավորարևելյան և աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներին, որն էլ առաջ է բերել հակասական (մեծ մասամբ ժխտական) արձագանքներ: Այդ ծրագրի մասին խոսվել է նաև մարտի վերջերին անցկացված Եվրամիության գագաթաժողովում ու Արաբական լիգայի համաժողովում:
      Այժմ տեսնենք, թե ինչպիսին է «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի էությունը և ինչ նպատակներ է այն հետապնդում: Ծրագիրն ընդհանուր գծերով շարադրվեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի 2003թ. փետրվարի 26-ի ելույթում: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ամերիկյան վարչակազմը փորձում է Արևմուտքի համար անվտանգ դարձնել արաբա-մահմեդական աշխարհը և վերացնել ահաբեկչության տնտեսական, սոցիալական ու քաղաքական արմատները: ՈՒստի շեշտվում է արաբա-մահմեդական պետություններում ժողովրդավարական բարեփոխումների անցկացման կարևորությունը (ազատ ընտրություններ, դրսից ֆինանսավորվող ոչ կառավարական անկախ կազմակերպություններ, կանանց կարգավիճակի բարձրացում, պայքար կաշառակերության դեմ, ռազմական բյուջեների կրճատում՝ ի նպաստ կրթության, զարգացման բանկի ստեղծում, ՆԱՏՕ-ի գլխավորությամբ ազգային բանակների բարեփոխում՝ հակաահաբեկչական պայքարն ուժեղացնելու նպատակով…):
       Թվում է, արաբական աշխարհի համար սարսափելի ոչինչ չկա: Բայց, ամերիկյան ծրագրում դիտավորյալ հետին գիծ է մղված մերձավորարևելյան գլխավոր խնդիրը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաև չի խոսվում ամերիկա-իսրայելա-թուրքական անխախտ դաշինքի մասին: «Մեծ Մերձավոր Արևելքը» մատուցվում է իբրև արաբական աշխարհի «արդիականացման» ծրագիր: Ամերիկացիները տվյալ դեպքում զուգահեռներ են անցկացնում Հելսինկիի 1975թ. համաձայնագրերի հետ, որոնք հանգեցրին խորհրդային դաշինքի երկրների «ազատագրմանը» և ժողովրդավարացմանը: Սակայն նրանք մոռանում են, որ մահմեդականների մեծամասնությունը Մերձավոր Արևելքում ամերիկա-իսրայելական զույգին վերագրում է բռնակալի նույն դերը, ինչ կատարում էր ԽՍՀՄ-ը Արևելյան Եվրոպայում:
        Եվրոպան, դիցուկ՝ Ֆրանսիան և Գերմանիան, վերապահումով են ընդունում «Մեծ Մերձավոր Արևելքի» ամերիկյան ծրագիրը և առաջարկում են կարևոր տեղ հատկացնել իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը: Եվրոպայում ամերիկյան ծրագրին հավանություն են տալիս միայն Իսպանիան ու Իտալիան: Հարկ է նշել, որ ամերիկացիների առաջարկած ներքաղաքական բարեփոխումները կարող են ապակայունացնել տարածաշրջանը, իսկ այսպես կոչված ժողովրդավարացման գործընթացները կարող են հանգեցնել արևմտատյաց արմատական վարչակարգերի հաստատմանը՝ ի չիք դարձնելով հակաահաբեկչական պայքարում ԱՄՆ-ի մերձավորարևելյան դաշնակիցների ջանքերը:
      Այս հակասությունները, ինչպես նաև քաոսային իրավիճակի ստեղծման հնարավորությունը շեշտելով Եգիպտոսի իշխանությունները փետրվարի վերջերին գլխավորեցին ծրագրի ընդդիմախոսների շարժումը: Այստեղ նրա դաշնակիցները դարձան Սաուդյան Արաբիան և Հորդանանը: Այս եռյակի հրապարակած համատեղ հայտարարության մեջ նշվում է. «Մենք երբեք չենք ընդունի, որ դրսից ինչ-որ հատուկ ձևի բարեփոխում պարտադրվի արաբական երկրներին»:
      Ամերիկացիների առաջարկած ծրագիրն անընդունելի է նաև Սիրիայի, Իրանի և տարածաշրջանի այլ երկրների համար: Ծրագրին առայժմ կողմ են արտահայտվել Քաթարը, Մավրիտանիան, Մարոկկոն, մասամբ՝ նաև Լիբիան:
     «Մեծ Մերձավոր Արևելքի» ծրագրի առնչությամբ մասնավորապես նշվում է, որ այդ ծրագիրն ընդգրկում է 23 երկիր՝ Մավրիտանիայից մինչև Պակիստան, ներառյալ Թուրքիան և Իրանը: Այդ հսկայական տարածքն ունի 600 մլն. բնակչություն՝ մեծ մասամբ մահմեդականներ, որոնց 2/3-ի տարիքը 30-ից ցածր է: Տարածաշրջանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 9,2 տոկոսը, ազգային համախառն արտադրանքի արժեքը՝ 1.300 մլրդ դոլար (համաշխարհայինի 4%-ը):
       Հայտնի է, որ տարածաշրջանի ընդերքում են նավթի համաշխարհային պաշարների մեծ մասը և գազի պաշարների ավելի քան 50%-ը: Հայտնի է նաև, որ միջազգային ահաբեկիչները հավաքագրվում և ֆինանսավորվում են հենց այս տարածաշրջանում: Ամերիկացիները պնդում են, թե աշխարհի տվյալ մասի 23 երկրներից 21-ի (բացի Թուրքիայից և Իսրայելից) ժողովրդավարացումը և տնտեսական զարգացումը թույլ կտա վերացնել ահաբեկչության վտանգը: Բայց չի ասվում գլխավորը. գերտերության իրական նպատակներն են (ժողովրդավարությամբ կամ առանց դրա) տնտեսապես թափանցել տվյալ գոտի, վերահսկողության տակ առնել տեղական բոլոր վարչակարգերը, նավթի ու գազի վիթխարի պաշարները: Ինչ վերաբերում է տարածաշրջանի ժողովրդավարացմանը, Իրանի և Աֆղանստանի փորձը թույլ չի տալիս լավատեսական կանխատեսումներ անել: Ավելի վաղ՝ 1970-80-ական թթ. ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում «կոմունիստների», այսինքն՝ ձախ ուժերի դեմ պայքարելիս անգթորեն ոչնչացրել էր իր տիրապետությանն ընդդիմացած բազմաթիվ մարդկանց: Տնտեսական զարգացմանն օժանդակելու պատրվակով ամերիկացիներն ի վերջո արտոնյալ պայմաններ ապահովեցին Լատինական Ամերիկայում հաստատված իրենց ձեռնարկությունների համար: «Մեծ Մերձավոր Արևելքի» ծրագիրն ուղղված է ոչ այնքան իսլամական ահաբեկչության, որքան բուն իսլամի դեմ: Ծրագրի իրական նպատակն է թուլացնել իսլամը և պառակտել մահմեդական երկրները, որոնք լուրջ վտանգ են համարվում «հրեա(ջհուդա)-քրիստոնեական քաղաքակրթության» համար:
      Այս առումով հաճախ ասվում է. «իսլամի աստվածը հավատացյալներից պահանջում է իրենց որդիներին ուղարկել մեռնելու (և սպանելու) հանուն իրեն, մինչդեռ քրիստոնեության աստվածն իր որդուն ուղարկեց մեզ համար մեռնելու»: Ծրագրի կարևոր կետերից մեկն էլ ուղղված է շիա և սուննի մահմեդականների միջև լարվածության բորբոքմանը: Իրաքում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, Աֆղանստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում դրա դրսևորումներն արդեն առկա են: Ասվում է նաև, որ «Մեծ Մերձավոր Արևելքի» 23 երկրներից 21-ը (բացառությամբ գերզինված Թուրքիայի և Իսրայելի) մեկը մյուսի հետևից զինաթափվելու են: Իրաքն ու Լիբիան արդեն իսկ զինաթափված են: Հաջորդ երկրները կլինեն Իրանն ու Սիրիան: Ամենայն հավանականությամբ, Պակիստանը մի քանի տարի հետո այլևս չի լինի միջուկային տերություն…
       Սա նշանակում է, որ տարածաշրջանում նախատեսվում է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի գերիշխանություն, ինչպես նաև նրանց կողմից նավթի ու գազի ռազմավարական վիթխարի պաշարների յուրացում:

ԶԼՄ-ներից հավաքեց՝ «Հայ-Արիներ»-ը

«ՀպրտցոսՌՍՈ ԸՐՎպվՌÿ» թերթի խմագրությանը

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ – 1

      Օրերս ինձ տեղեկացրեցին, որ ձեր թերթի ս/թ. ապրիլի   7-ի թողարկման մեջ, Սուրեն Գրիգորյանի «ԹօոՏՐ: ծՈՓՌՏվՈսՖվՏպ ՊՏրՑՏՌվրՑՉՏ ՌսՌ սՏՋ ՑօրÿփպսպՑՌռ ?» հոդվածում նա անդրադարձել է Հայ Արիական Միաբանության (ԸՐՎÿվՏ-ԸՐՌռրՍՌռ ԿՐՊպվ (ԸԸԿ)) ասուլիսներից մեկին և իմ անձին:
    Կարդացի, և այժմ պատասխանի իրավունքով ուղար-   կում եմ այս նյութը: Չեմ խորանում հոդվածագրի շա˜տ տխուր  ու անհարկի վերլուծությունների մեջ ու անդրադառնում եմ մեզ վերաբերող հատվածին:
    Հայ Արիական Միաբանության 01.03.2003թ ասուլիսի ժամանակ մենք հիմնավոր կերպով ներկայացրել ենք այն մանրամասները, որոնք առավել քան ակնհայտ ու հանրահայտ  են, հատկապես այն, որ երիտթուրքերի ղեկավարների մեծամասնությունը Սալոնիկից եկած մուսուլմանացած-թրքացած հրեաներ էին: Այս մասին կա տոննաներով հիմնավոր գրականություն: Եվ այս կիսաջհուդ-կիսաթուրքերը Իսրայել կերտելու ճանապարհին կազմակերպեցին հայերի ցեղասպանությունը, հայության՝ Թուրքիայում ունեցած հզոր առևտրա-տնտեսական ու դրամական լծակներին տիրելու և Օսմանյան Թուրքիայի միջոցով հրեական ու պաղեստինյան տարածքներում հրեական պետություն ստեղծելու համար…
      Շարունակելով մեզ վերաբերող հատվածը, թե մենք ում և ինչի համար ենք մասոն ասում, շեշտենք, որ ունենք դրա բոլոր պատասխաններն ու բավարար հիմնավորումները և թող հոդվածագրի սիրտը այս առումով չմռմռա… եթե ցանկություն ունենաք հոդված հրապարակել այդ մասին, կարող ենք ներկայացնել, իհարկե անվարձահատույց:
       Իսկ այն, թե ինձ հեռացրել են Հայ Ազգայնական Ճակատից (ԸՐՎÿվրՍՌռ ծՈՓՌՏվՈսՌրՑՌփպրՍՌռ ՒՐՏվՑ (ԸծՂ)), բացահայտ կեղծիք և զրպարտանք է, վաղուց չարչրկված թեմա: ՀԱՃ-ը 7 հիմնադիր կազմակերպություններ ուներ, որից 4-ը (ներառյալ՝ ՀԱՄ-ը) միասին են առ այսօր, իսկ մյուս 3-ը գործում են առանձին, և ՀԱՃ-ի գործունեությունը վաղուց սառեցվել է մասոն Ռուբեն Գևորգյանցի և նրա մանկլավիկների պատճառով: Եթե 7 կազմակերպությունից 3-ը կարող են հեռացնել ինձ՝ արդեն չգործող կառույցից, ապա նրանց և ձեր մաթեմատիկայով 3-ը մեծ է 4-ից…
       Ինչ մնում է «հակասեմիտիզմ»-ին, ապա թող հրեաները և նրանց ջրաղացին ջուր լցնողները հակաջհուդությունը միտումնավոր չդարձնեն հակասեմիտականություն, որովհետև արաբները նույնպես սեմիտներ են և գոնե մենք հաստատ նրանց դեմ ոչինչ չունենք ասելու: «Հակասեմիտիզմ»  քարոզող ամենահակասեմիտները հենց իրենք՝ հրեաներն են: Իսկ մենք, որպես հայ ազգայնականներ, երբեք չենք առաջնորդվում «հակա»յով, սա ի գիտություն, մենք առաջնորդվում ենք հանուն ՀԱՅՈՒԹՅԱՆ և ՀԱՅԱՍՏԱՆԻ, և ով դեմ է այս սկըզբունքներին, ապա կամա թե ակամա «հակա»դրվում է մեզ..

«Հայկական Ժամանակ» թերթի խմբագրությանը

ՊԱՏԱՍԽՍԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ – 2
ԿԱՄ ԹՈՒՐՔԵՐԸ ՆՈՐԻՑ ԳԱԼԻՍ ԵՆ…

     ՀՀ-ում առկա համակարգային ճգնաժամը քաղաքական խաղերի լուրջ առիթ է տվել հհշական լամուկներին: Վերջերս հատկապես «Հայկական ժամանակ»-ի էջերից չի իջնում ազգադավ Լ. Տեր-Պետրոսյանի վաղու՜ց մոռացված դիմանկարը, իսկ թերթի՝ «Արմատ» (հհշական) ներդիրը վաղուց է դարձել ապազգայինների «անկախ» ամբիոն:
      «Հայկական ժամանակ»-ը ցինիկաբար (Վ. Սիրադեղյա-   նի ոճով) փորձում է մեր ժամանակը Հայաստանում վերածել թուրքականի և ցնծում է միայն այն մտքից, որ հնարավոր է Լ. Տեր-Պետրոսյանը (օ՜ Եհովա) վերադառնա մեծ քաղաքականություն և կրկին դառնա ՀՀ նախագահ… Եթե այս թերթուկի «մոլորյալները» մոռացել են. թե երբ է սկսվել Հայաստանի ապազգայնացումը, հայ ազգի անբարոյականացումը, իրավազրկումը և ունեցվածքի փոշիացումը, ներկայիս շատ հաստավզերի ձևավորումը, և թե ինչպես էին ծակշալվարավորները օրերի-ամիսների ընթացքում միլիոնատերեր դառնում, իսկ սեփական ժողովրդին ժողովրդավարաբար ստրկացնում, հոսանքից ու գազից միտումնավոր զրկում, հացն ու սնունդը՝ կարծես համակենտրոնացման ճամբարների գերիներին բաժանում… և արդեն պատրաստ էին հանուն իրենց իշխանության՝ ազգի նվիրյալների արյունով ազատագրված (և ոչ թե՝ հհշականների, որոնք իրենց բարբարոսություններին քաջատեղյակ շատ ազատամարտիքների թիկունքից խփեցին, որ գռփածները հանգիստ վայելեն) Արցախն ու այլ ազատագրված հայկական պատմական տարածքների հանձնմանը… ուստի հեռացան: Իսկ հեռացան, որովհետև ուժերի ոչ նպաստավոր հարաբերակցություն էր այդժամ, չկարողացան մնալ, և ոչ թե չուզեցան կամ կամավոր հեռացան հանուն վեհ գաղափարների: Այդ ինչու՞ հանուն ճշմարտության Լ. Տեր-Պետրոսյանը չհեռացավ, երբ 1996թ. նախագահական ընտրություններում ակնհայտորեն պարտություն կրեց (ականատեսը լինելով նաև ժողովրդի մեծ ատելությանը իր և վարչախմբի հանդեպ) ու կրակեց տասնյակ հազարավոր ցուցարարների վրա, ինչ է հայրենասիրությունը երկու տարվա մե՞ջ ծաղկեց-ծլարձակեց այս ապազգային (ազգային գաղափարախոսությունը մերժող) անձի ու նրա լպիրշ շրջապատի մոտ: Իհարկե ո’չ:
       ՀՀՇ-ական լամուկները ազգային պետության օրոք կըստանային արդար դատաստան, որը ցավոք, տեղի չունեցավ, որովհետև այսպես կոչված իշխանափոխությունից հետո իշխանավորների ավելի քան 90%-ը նույնը մնացին և այսօր էլ որոշակիորեն այդպես է, ուստի սրանք պարարտ հող են տեսնում կրկին իշխանության գալու համար:
    Եվ ահա, հայ-թուրքական բարեկամության-եղբայրութ-   յան ջատագով հհշականներն իրենց քաղաքական «պլատֆորմը» նորեն դրել են շրջանառության մեջ, որպեսզի վերստին հենվելով թուրք-հրեա-ամերիկյան փողերի ու աջակցության վրա՝ ևս մեկ անգամ տիրեն Հայաստանին ու վերջնական նպատակին հասցնեն թուրք-հրեական հայաջինջ ծրագիրը, որը կամա թե ակամա որոշակիորեն խաթարվել է ներկայումս: Ամենատարբեր հոդվածներն ու զազրախոսությունները քիչ համարելով, «Հայկական (արդեն բացահայտ թուրքական) ժամանակ»-ը իր առաջին էջում հերոսաբար տեղադրում է իբր թուրք աղջկա նկար, որի շապիկի վրա փողփողում է թուրքական դրոշը՝ իր կիսալուսնի պատկերով, և հայադավը հրճվում է, որ աղջիկը խրոխտ քայլել է Երևանի փողոցներով ու հրա՜շք, ոչ ոք չի համարձակվել նրան բան ասել (որովհետև մենք այլևս զարգացած եվրոպացի ենք) ու «ազգայնական հիստերիայի դեպքեր» և «ազգային արժանապատվությունը շահարկող երևույթներ» չեն եղել: Հաջորդ իսկ օրը Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը հայտարարությամբ պատասխանեց ազգադավներին. «Վերջերս մեր մամուլի միջոցներով եռանդուն կերպով քարոզվում է հայ-թուրքական համերաշխության հին ու սին դատարկաբանությունը: Այս ողորմելի ու վճարովի քարոզը հասել է այն աստիճանի, որ որոշ մամուլի միջոցներ իրենց առաջին էջում զետեղում են ինչ-որ թուրք (գուցե հա՞յ, որը վարձատրվել է նկարվելու համար) աղջկա նկար, որի հագած շորն ամբողջությամբ պարուրված է թուրքական դրոշով՝ կիսալուսնի պատկերով: Այս պատվերը կատարող աղջնակին պարզապես զգուշացնում ենք, որ եթե Երևանի փողոցներում նույնիսկ պատահականորեն հանդիպի հայ ազգայնականի, ապա վրայի կիսալուսինը հաստատապես կարմիր գույնով կներկվի, ինչքան էլ իր նմաններին համոզեն, թե «ազգայնական հիստերիայի դեպքեր» և «ազգային արժանապատվությունը շահարկող» երևույթներ մեզանում այլևս չեն լինելու… Իսկ այս գաղափարները քարոզող խղճուկ ու ծախու թերթուկների խմբագրերին զգուշացնում ենք, որ առաջին իսկ հարմար պահին իրենց թերթերից իսկ պատրաստված կիսալուսիններ ենք նվիրելու՝ իհարկե, որոշակի տոնակատարություն կազմակերպելով… Այսպիսի տականքների պատճառով է, որ ոչ միայն Թուրքիայում և Ադրբեջանում, այլև՝ Վրաստանում (Ծալկայի վերջին դեպքերի ժամանակ) տրորում են հայկական դրոշն ու մեր պետականության արժանապատվությունը: Շա˜տ շուտով կգան պատասխան տալու ժամանակները…»:
 Իհարկե հետևեց պատասխանը. «Նրանք հայրենասեր-  ներ են աշխատում», նշելով, որ դասականն ասել է, թե տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է: Բացարձակապես ճիշտ է, սակայն, թերթուկի կողմից սխալ է հասցեագրված: Եկեք մի հարցում անենք՝ ՀՀՇ-ի անդամներն են տականքներ, թե՞ Հայ Արիական Միաբանության, մե՞նք ենք գռփել-թալանել, ստրկացրել ազգին, թե՞ ապազգային տականքները: Եվ բացի այդ ասենք տգետներին, որ մենք հայրենասերներ չենք, այլ՝ հայրենապաշտներ, հայրենասիրական խաղերը թողել ենք տականքներին: Նրանց, ովքեր հհշական վարչապետ Հ. Բագրատյանի պես կովն ու ցուլը չեն տարբերում և մեզ որձ կովի հետ են համեմատում: Սա էլ մեզ համար պարզ է, քանզի իրենք մարմնով ցուլ են (որձ), իսկ էությամբ՝ կով (էգ), իրենց թուրքերերենով ասած՝ գզողլան: Իսկ մենք այո’, ցուլ ենք և արժանապատվորեն պահելու ենք հայ տղամարդու տղամարդկային և ազգի ազգային իրավունքները: Թերթի անստորագիր հոդվածում նշվում է, որ մենք նման ենք այն դարասկզբի ֆիդայիներին, որոնք սարերից իջնում մեկ-երկու թուրք էին սպանում, հետո սարերում պախրա ուտելով ման գալիս, իսկ հետո թուրքերը գալիս ու ամբողջ գյուղն էին կոտորում: Այս անհայտ ու անգրագետ լամուկին պարզաբանեմ, որ հայերի կոտորածների բուն դրդապատճառը հենց հայ-թուրքական եղբայրության որոշ (ջհուդա-մասոնական) քարոզիչների գործողությունների հետևանք էր, իսկ եթե ֆիդայական դիմադրությունը մնար և վերածվեր ազգային-ազատագրական պայքարի, մենք երբեք չէինք խոսի հայոց ցեղասպանությունից ու հայրենիքի կորստից, որովհետև դա չէր լինի, այլ՝ կփառավորվոեինք մեր նախնյաց հերոսամարտով ու միացյալ հայրենիքով, ինչպես հիմա արցախյան ազատամարտով ու ազատագրված տարածքներով ենք փառավորվում: Իսկ թե որն է հայ-արիացու էությունն ու գործը, դա հասու չէ «հայ» թուրքասերներին, և աղջիկ մորթելն ու համակարգչային համացանցում դա տեղադրելը իրենց խորհրդով չէ որ պիտի անենք կամ չանենք: Ովքեր կվիրավորեն հայի ազգային արժանապատվությունը պիտի պատասխան տան, անկախ սեռից կամ տարիքից, թող նրանց դրդողները մտածեն այդ սին բարոյախոսության մասին ու խնայեն իրենց կենդանի-տիկնիկներին: Ինչ մնում է հայ ազգայնականության ու մասոնության հակամարտությանը, ապա բոլոր ներդրված օտարահպատակները միանշանակ օտարվելու են ՀՀ ազգայնական քաղաքական դաշտից և թող «Հայկական ժամանակ»-ը այդքան չանհանգստանա այս հարցում: Եվ վերջին պատասխանը. հայ ազգայնականները ճանաչում են իրենց ազգը, գենը և միշտ առաջնորդվելու են հայոց ազգային գաղափարախոսությամբ, հայրենատիրությամբ, սա ի գիտություն բոլորին, սակայն ցավոք, այնքան այլասերումներ են եղել պատմական ճակատագրական պահերին, որ ամեն «յան» վերջածանցով ազգանվան տակ թաքնվողի դեռևս հնարավոր չէ միանգամից ճշտել: Բայց միևնույնն է մենք հաղթելու ենք, կազմակերպելով ՀԱՅՈՑ ՀՈՂԱՀԱՎԱՔՆ ՈՒ ԱԶԳԱՀԱՎԱՔԸ:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝
Արմեն Ավետիսյան

ՆԱԽԱԳԻԾ
  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ                                                                          Հայաստանը Հա՛յի Հայրենիքն է:
 
ՆԱԽԱԲԱՆ
        Մենք` Հայերս,  իրականացրած հայոց պետականության վերականգնման նախնիների սուրբ պատգամը` լի ենք վճռականությամբ նվիրվելու մեր ստեղծած ազգային պետության հզորացմանը և բարգավաճմանը` հանուն հայոց հարատևության:                                  
    Արդ հավաստում ենք մեր հավատարմությունը հայոց ազգային արժեքնրին:
    Պատրաստակամություն ենք հայտնում ապրելու ինքնիշխան պետությունների իրավունքները չոտնահարող համամարդկային սկզբունքներին ներդաշնակ:              
    Ընդունում ենք Հայաստանի Սահմանադրությունը` որ-   պես ազգային անվտանգության գրավական:
       
(1-ին և 2-րդ գլուխներն իրենց մեկնաբանություններով արդեն տպագրվել են «Հայ-Արիներ»-ի թիվ թիվ 14(25) և 1(28)-ում: Սահմանադրության նախագծի բոլոր գլուխները մաս-մաս տպագրելուց հետո, հետագայում այն կներկայացնենք ամբողջությամբ)

Գլուխ 3

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁ
Հայաստանի քաղաքացու իրավունքները
       Ըստ Արիստոտելի՝ «Պետությունը իրավահավասար քաղաքացիների հանրություն է՝ կազմավորված լավագույն ապրելակերպ ապահովելու նպատակով»: Սահմանումը ճանաչողական բնույթ ունի, էական հատկանիշը ներառված չէ. պետության կազմավորումը «նմանների» միավորման բնական ընթացք է: Մարդը ինքնադրսևորման պահանջ ունեցող էակ է, իսկ ինքնահաստատումը, ինքնարտահայտումը հնարավոր են հանրային միջավայրում:
       «Հայաստան» պետությունը կազմավորվել է հայ տեսա-   կի միավորման պահանջով և նրա շահերի պաշտպանության, նկարագրի պահպանման, հնարավորությունների իրացման նպատակով: Եվ երբ գրվում է պետության գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը, որը պետք է կարգավորի հանրության իրավահարաբերությունները՝ ելակետային պետք է լինի հայկականությունը: Գործող Սահմանադրությունը կաղապար է, ձև՝ առանց ազգային բովանդակության: Գլխավոր օրենքի ազգային բնույթը ապահովում է հոգևոր դաշտի միասնականությունը՝ ձգտումների, նպատակների, աշխարհայացքի նույնականությունը, իսկ իրավունքի և պարտականության փոխլրացումը՝ պետության կայունությունը:
     Հայաստանի քաղաքացու իրավունքները պետք է արտածվեն ազգի (հայ հանրույթի) նկատմամբ անհատի ունեցած պարտավորություններից, և ըստ պարտականությունների՝ սահմանվի իրավունքների և ազատությունների շրջանակը: Այսինքն՝ պետք է ապահովվի իրավունքի և պարտականության ներդաշնակությւն: Սակայն ազգի ներկայացուցիչ լինել՝ չի նշանակում կորցնել անհատականությունը, երբ անհատականությունը ներծծվում է ազգայնականությամբ՝ ապահովվում է անհատի առավելագույն գործունակություն և ինքնավստահություն:
      Ներկայացվող նախագծի 3-րդ գլուխը Հայաստանի քաղաքացիների իրավունքներն է ներկայացնում. պարտականությունները կսահմանվեն առանձին (գլուխ. 4):
Հոդված 27-ի առաջին պարբերությունը արտահայտում է քաղաքացու կարգավիճակի հնարավոր դրսևորումները՝ շնորհումը, շնորհազրկումը, ընդունումը: Այս հոդվածը հայահավաքին նպաստելու միտում ունի: Եթե հայ մարդը ցանկանում է Հայաստանի քաղաքացի դառնալ նրան պետք է ընդառաջել, աջակցել, խոչնդոտներ չհարուցել:
Հոդված 28-ը քաղաքացիների իրավահավասարության դրույթի ամրագրումն է: Իրավահավասարությունը ներառում է իրավունքի, պարտականության և պատասխանատվության նույնական չափանիշներ:
Հոդված 29-ը մարդու ապրելու իրավունքի ապահովման երաշխիքն է: Այսօր շրջանառվում է «ամեն ինչի համար պետք է վճարել» մտայնությունը, նշենք, որ մարդու գոյատևման ապրելու իրավունքը չի հակադրվում շուկայական հարաբերությունների գաղափարախոսությանը: Ընդամենը պետք է հասկանալ, որ առքուվաճառքի ենթակա է բարեկեցության շրջանակում գտնվող ապրանքը: Իսկ նվազագույնը մարդուն տրվում է բնության և հայրենիքի մասնիկը լինելու իրավունքով: Եվ գործատուները, որոնք ուզում են շահույթ ստանալ ազգային հարստություն համարվող բնական պաշարները, կառույցները շահագործելով պարտավոր են անվճար տրամադրել մարդու գոյատևման համար անհրաժեշտ արտադրանքի որոշակի քանակ, առավել ևս օտարերկրացիները, որոնք Հայաստանի ազգային հարստության ժառանգորդ լինել չեն կարող:
Հոդված 30 – առաջին պարբերությունը մարդու ազատ լինելու երաշխիքն է, երկրորդը՝ այդ ազատությունը չչարաշահելու գրավականը:
Հոդված 31-ը ապահովագրում է մարդուն մտավոր, հոգեբանական, մարմնական խեղումների վտանգից:
Հոդված 32-ը մարդու արժանապատվությունը վիրավորելու նկարագրի, կամքի վրա բռնանալու բացառումն է՝ ազատությունների համակարգում կարևորագույն դրույթի ամրագրումը:
Հոդված 33 և 34-ը անձի և հասարակության անջրպետման՝ օրենքի պարտադրանքի սահմանը որոշող դրույթներն են: Մարդը հասարակության անդամ է, բայց հասարակությունը նրա անձնական կյանքը տնօրինելու իրավունք չունի:
Հոդված 35-ը քաղաքացու հիմնական ու ժամանակավոր կարգավիճակների ներդաշնակեցումն է: Մարդը կարող է լինել Հայաստանի քաղաքացի, բայց ապրել այլ երկրում՝ կատարելով Հայաստանի նկատմամբ քաղաքացիությամբ սահմանված պարտականությունները (զինապարտություն, հարկեր, տուրքեր):
Հոդված 36-ը խոսքի ազատության չափը  և անհատների նկատմամվբ պետական կառույցների պատասխանատվությունը սահմանող հոդված է: Այս կարգի սահմանափակումների բացակայությունը առաջացրել է զազրախոսության, վարկաբեկման ազատության, պետական կառույցների՝ անհատների հարցումներին, պահանջներին չարձագանքելու արատավոր գործելակերպ:
Հոդված 37-ը սահմանում է դժգոհություն արտահայտելու, բողոքելու կարգը: Վերջին իրադարձությունները՝ հանրահավաքները և դրանց պատժամիջոցներն ու արդարացումները, բացահայտեցին դժգոհողների և դժգոհությունը ականջալուր լինելու պարտավորություն ունեցողների իրավունքների խառնաշփոթը: Դժգոհության սովորական արտահայտությունը որակվեց սահմանադրական կարգը փոխելու փորձ: Պետք է հասկանանք, որ որևէ պաշտոնյայի հրաժարական պահանջելը սահմանադրական կարգը փոխելու պահանջ չէ, այլ անձնավորված, անհատականացված դժգոհություն: Անգամ Սահմանադրության որոշ հոդվածներ փոխելու պահանջն էլ սահմանադրական կարգի փոփոխություն չէ: «Սահմանադրական կարգ» ասվածը սահմանադրության անփոփոխելի հոդվածների ամբողջությունն է:
Հոդված 38-ը հասարակության տարբեր խավերի պետության կառավարմանը մասնակցելու իրավունքի և դրա սահմանափակումների ձևակերպումն է՝ լիարժեք քաղաքացու, անմեղսունակների և հանցանք կատարածների իրավունքի տարբերակումը:
Հոդված 39-ը հասարակության առողջ հոգեբանության, ձևավորման տնտեսության զարգացման գլխավոր պայմանն է: Մարդն առանց աշխատանքի, առանց ստեղծելու հնարավորության զրկվում է կյանքի նպատակից, արարողից վերածվում սպառողի: Այս հոդվածի ենթատեքստն այն է, որ պետությունը պարտավոր է մարդու համար ապահովել աշխատատեղ: Եթե աշխատունակ քաղաքացիների թիվը, անհամեմատ մեծ է աշխատատեղերի քանակից, ուրեմն առկա է հոգեբանական և տնտեսական ճգնաժամ: Ճգնաժամը չհաղթահարելու դեպքում անվստահություն է առաջանում կառավարման համակարգի նկատմամբ, և ցնցումները դառնում են անխուսափելի:
Հոդված 40-ը նշում է գործատուի պատասխանատվությունը և սահմանում աշխատողի հանգստի իրավունքի պահպանման պայմանները:
Հոդված 41-ը իրավունքի տեսակետից սեռերի խտրականության բացառումն է ամրագրում: Այս առումով Հայաստանը առանձնապես մտահոգվելու առիթ չունի: Կանաց և տղամարդկանց իրավունքի աններդաշնակություն Հայաստանում չի գրանցվել: Թերևս վերապահում կարելի է անել քաղաքականության, կառավարման ոլորտների համար, որտեղ կանանց իրավունքի իրացումը լիարժեք չէ: Զգացվում է ավանդույթի պակաս:
Հոդված 42-ը հասարակության սոցիալապես անապահով խավի նկատմամբ պետական հոգածության պարտավորվածության ամրագրումն է: Այս հոդվածի հիմքով սոցապահովությանը հատկացվող դրամամիջոցը պետության վիճակի արտացոլումն է: Սա’ է չափանիշը տնտեսական աճի ու զարգացման:
Հոդված 43-ը ո’չ միայն անհատի առողջ լինելու պայմանն է, այլև պետության անվտանգության բազմաբնույթ պարտականությունների ամրագրումը: Առանց այս միջոցառումների պետական անվտանգություն չի կարող լինել:
Հոդված 44-ը հասարակության հոգեբանության ձևավորման, ուղղորդման, պետական-ազգային գաղափարախոսության իրականացման համար անհրաժեշտ իրավահարաբերությունների արտահայտությունն է: Այս հոդվածի առնացքը հայ մարդու՝ իր հայրենիքում, հայերենով կրթվելու, դաստիարակվելու իրավունքն է: Այս դրույթը վիճարկել չեն կարող ո’չ միջազգային կազմակերպությունները, ո’չ Հայաստանի ազգային փոքրամասնությունները, ո’չ էլ, անգամ իրենք՝ հայազգիները, քանզի հայի հայերենով կրթվելը նաև ազգային պարտականություն է: Հայ լինել՝ նշանակում է հայկական մշակույթի կրող լինել հոգեբանորեն, մտածելակերպով, ապրելակերպով:
Հոդված 45-ը մտավոր ստեղծագործությունների համար հեղինակային իրավունք է ամրագրում, սեփականության կարգավիճակ ապահովում:
Հոդված 46-ը իրավունքի ոտնահարումը՝ հասարակական կարծիքի, բարոյական ճնշման միջոցով, կարգավորելու հնարավորությունն է՝ անհատի պաշտպանվածությունը պետական մեքենայի խեղաթյուրումներից:
Հոդված 47-ը մարդու իրավունքների, ազատությունների սահմանափակումների դեպքում իրավագիտական օգնություն ապահովելու, օրինախախտումներ թույլ չտալու հնարավորության ապահովումն է՝ դատական համակարգի անկախ և անկողմնակալ գործելակերպի անհրաժեշտ պայմանը:
Հոդված 48-ը ազգային-պետական համակարգի՝ արտակարգ իրավիճակում գործելու, քաղաքացիների իրավունքների որոշ մասի ժամանակավոր սահմանափակման թույլտվությունն է:
      Սահմանադրության նախագծի գլուխ 3-ում թվարկվածը մարդու, քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն են. կարող են լինել նաև օրենքով չարգելված այլ իրավունքներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ, ԲՆԱԿՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 27. Հայաստանի քաղաքացիության շնորհումը, շնորհազրկումը, քաղաքացիությունից հրաժարումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
   Հայազգիներին քաղաքացիություն շնորհվում է պարզեցված կարգով: 
    Քաղաքացիության ընդունումը, հրաժարումը կատար-  վում է կամավորության սկզբունքով. հիմք է ընդունվում անձնական դիմումը:
Հոդված 28. Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքի, պարտականության և ազատության չափանիշները նույնական են` անկախ քաղաքացու հասարակական դիրքից, նյութական վիճակից, քաղաքական հայացքներից, դավանանքից:
Հոդված 29. Հայաստանի քաղաքացիներն ունեն գոյատևելու համար անհրաժեշտ անվճար ապրուստի իրավունք. անկախ մարդու տարիքից, աշխատունակությունից, նյութական վիճակից պետությունը պարտավոր է ապահովել նվազագույն անվճար ապրուստ` ջուր, հաց, վառելիք, կենսանպաստ (ապրուստի չափը, հատկացման կարգը սահմանվում է օրենքով):
Հոդված 30. Հայաստանում  յուրաքանչյուր ոք ունի անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ հանցանքը հաստատելուց հետո: Քննությունից խուսափելը, թաքնվելը հանցանք է և պատժելի է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 31. Արգելվում է մարդուն առանց իր գրավոր համաձայնության ենթարկել գիտական, կրթական կամ բժշկական փորձերի:
Հոդված 32. Հայաստանում յուրաքանչյուր ոք  արժանապատիվ ապրելու իրավունք ունի: Արգելվում է վիրավորել մարդու արժանապատվությունը, նվաստացնել նրան, իշխանական լծակներ օգտագործելով` խոշտանգել, նվազագույն ապրուստը կտրելով` բացառել իր նախասիրություններին, կամքին հակառակ հասարակական, քաղաքական, կրոնական կառույցների, կազմակերպությունների մեջ ներգրավվելու այլընտրանքը:    
Հոդված 33. Հայաստանի քաղաքացին ունի անձնական ու ընտանեկան կյանքի, նամակագրության, հեռախոսային խոսակցության, փոստային ծառայության և իր անձին, սեփականությանը, առողջությանը վերաբերող այլ տեղեկույթի գաղտնիության իրավունք. սահմանափակումներ կարող են կիրառվել միայն դատարանի որոշմամբ:
Հոդված 34. Հայաստանի քաղաքացին ունի սեփականություն ունենալու, գնելու, վաճառելու, կտակելու, ժառանգելու, նվիրելու և սեփականության անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել բնակարան, անձնական սեփականություն հանդիսացող տարածք` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Հոդված 35. Հայաստանի քաղաքացին պետության տարածքում կարող է ազատ տեղաշարժվել, նաև` բնակավայր ընտրել, իրավունք ունի Հայաստանից դուրս գալ և ետ վերադառնալ առանց ժամանակային սահմանափակման և քաղաքացիության կարգավիճակ փոխելու:
Հոդված 36. Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի. ազատորեն կարծիք հայտնելու իրավունք (արգելվում է մարդուն հարկադրել` հրաժարվել իր կարծիքից), պետական, անձնական գաղտնիք չհամարվող տեղեկություններ ստանալու, տարածելու իրավունք, պետական կառույցներին դիմելու և հղված դիմումի պատասխանը պարտադիր, որոշարկված ժամանակում, ստանալու իրավունք:
Հոդված 37. Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն ստեղծել արհեստակցական, հասարակական, քաղաքական միավորումներ կամ անդամակցել դրանց. սահմանափակումներ կարող են լինել  ուժային կառույցներում, իրավապահ և վերահսկող պետական մարմիններում ծառայողների համար:
   Քաղաքացիների խմբերը, հասարակական, քաղաքա-   կան կազմակերպությունները իրավունք ունեն դիրքորոշում արտահայտող ժողովներ հրավիրել, գիտական կամ մշակութային խնդիրներ ներկայացնող, պարզաբանող հավաքներ կազմակերպել, առանց զենքի, բռնությունների` բողոք, դժգոհություն արտահայտող, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ անցկացնել:
Հոդված 38. Հայաստանի 18 տարին լրացած քաղաքացին պետության կառավարմանը մասնակցելու` անմիջականորեն, կամքի ազատ արտահայտմամբ, ընտրելու և ընտրվելու իրավունք ունի:
     Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչվածները, պետական դավաճանության, մարդասպանության մեղադրանքով դատապարտվածները, ընտրել կարող են բայց ընտրվել չեն կարող ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկված` պատիժ կրող քաղաքացիները:
Հոդված 39. Յուրաքանչյուր չափահաս քաղաքացի ունի աշխատանքի, աշխատանքը ընտրելու, առողջության անվտանգության չափորոշիչներին համապատասխան և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների, աշխատանքային խախտված իրավունքները վերականգնելու նպատակով իրականացվող գործադուլի մասնակցելու իրավունք:
Հոդված 40. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք. առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը, ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը, սահմանվում են օրենքով:
Հոդված 41. Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս, աշխատանքային և հասարակական-քաղաքական գործունեության ոլորտում ունեն հավասար իրավունքներ:
Հոդված 42. Յուրաքանչյուր քաղաքացի ունի սոցիալական ապահովության իրավունք` ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Հոդված 43. Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք. պետությունն իրականացնում է բնակչության առողջության պահպանման` անվճարունակ խավի բուժօգնության, հակահամաճարակային, բնապահպանական, սննդի անվտանգության, բնական աղետներից տուժածների անվճար բուժման գործընթաց:
Հոդված 44. Հայաստանի կրթահամակարգում կրթության և դաստիարակության լեզուն հայերենն է: Յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք: Կրթական հաստատությունների հիմնադրման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով` համաձայն ազգային-պետական չափորոշիչների: Կրթությունը և պետական, և մասնավոր համակարգերում իրականացվում է ազգային-պետական չափորոշիչներին համապատասխան` գիտելիքի հաստատված նվազագույն ծավալի ապահովմամբ: Միջնակարգ կրթությունը պետական հանրակրթահամակարգում անվճար է: Բարձրագույն կրթության համակարգում գերազանց գնահատականներով սովորողների, անվճարունակ խավի և այլ կարգի արտոնություններ ունեցողների համար իրականացվում է անվճար ուսուցում: Արտոնությունների և անվճարունակության չափանիշները սահմանվում են օրենքով: Կրթական գիտափորձեր կարող են իրականացվել միայն կառավարության որոշմամբ` ԱԺ համապատասխան հանձնաժողովի համաձայնությամբ:
Հոդված 45. Յուրաքանչյուր ոք ունի ստեղծագործելու իրավունք. մտավոր սեփականությունը, մշակութային արժեք ներկայացնող գործերի հեղինակային իրավունքը պաշտպանվում է օրենքով:
Հոդված 46. Յուրաքանչյուր ոք իր իրավունքները օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելու, սահմանափակված ազատությունների մասին որոշումները համապատասխան ատյաններում բողոքարկելու, գործի հրապարակային քննություն պահանջելու իրավունք ունի:
Հոդված 47. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու, ձերբակալման, կալանավորման պահից դատապաշտպան, փաստաբան ունենալու իրավունք (անվճարունակության դեպքում` պետական կարգով):
Հոդված 48. Մարդու, քաղաքացու որոշ իրավունքներ, ազատություններ ռազմական դրության ժամանակ, պատերազմական իրավիճակում ժամանակավորապես կարող են սահմափակվել:

«Մաշտոց միավորում» հ/կ
նախագահ՝ Նուրիս Բեժանյան

              Գարեգին Նժդեհի հիշատակին
                Դո’ւ ցեղակրոն ուխտի առաջնորդ,
                Դո’ւ Արիների փառապանծ հետնորդ,
                Հայ ազգի’դ, ցեղի’դ դո’ւ նվիրեցիր
                Գաղափարներդ՝ կյանքով սրբագիր:

                Մեր արյա’ն, ոգո’ւ և մարմնի մեջ
                Հոսում է մի’տքդ, խո’սքդ՝ Զորավար,
                Քանի Հա’յ Գենն է Հայոց Աշխարհում,
                Չի’ մեռնի ոգին մեր Արիական:

                Եվ կհարատևի շառավիղն Հայկյան
                Իր բոցավառ կանչով Արի,
                Ու կդառնա նորեն Հայ Տուն
                Արարատը՝ Լեռն Արարի…
                 Արարչական Հայ Արիներ
Խավարի միջից մի լույս երևաց ու փայլատակեց,
Խավարը պայթեց… ցնծագին ոգով դուրս ելան միջից
Հայ Արիները զենք ու զրահով, արիական ոգով պանծալի,
ՈՒ ռազմի դաշտը դարձրին դժողք թշնամու համար:

Իսկ ռազմի դաշտից քիչ հեռու կանգնած, վեհաշուք տեսքով
Նայում էր սարը մեր Արարչական. Հայ Արիներին,
Իր մեծ զորությամբ, Վահագնի բազկով, սարն ուժ էր տալիս
Եվ իր անթաքույց ժպիտը հառում նրանց դեմքերին:

Պայքարն ահեղ էր, մարտ էր շատ դաժան, մահացու կռիվ…
Հողն արիական դարձել էր անհաշտ կռվի մենաստան,
Միայն Հայր Արան էր հանգիստ նայում այդ մենամարտին
Եվ աստվածային իր ուժով օծում Հայ Արիներին:

Հայ Արիները այս կռվում տարան դժվար հաղթանակ,
Հողն արիական չպղծվեց թույնով՝ թշնամու անարգ.
Եվ Արարատում փառահեղորեն տոնվեց հաղթանակ,
…Հայր Արան օրհնեց ու մեզ պատգամեց հարատև ընթացք:
                 
 ՀԱՄ համակիր անդամ՝
Հովհաննես Մինասյան, ք. Չարենցավան

 ՀՀ–ում Միացյալ Թագավորության                                                         
պաշտոնական ներկայացուցիչ
տիկին՝ Թորդա Էբբոթ-ՈՒոթին.       
                                       
  Հայ Ազգայնական Երիտասարդական
Դաշինքի կողմից

       Հայ Ազգայնական Երիտասարդական Դաշինքը
        Ձեզնից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել Հայ Ազգից՝ Ձեր կողմից թույլ տված ցինիկ արտահայտությունների համար: Եթե դուք, իմանալով մեր պատմությունը, դիտավորյալ խեղաթյուրում եք այն, ուրեմն դա ստորություն է, իսկ եթե, չիմանալով մեր պատմությունը, Ձեզ իրավունք եք վերապահում անելու նման արտահայտություններ, այդ դեպքում բարի եղեք կատարել մեր պահանջը, կամ՝ հեռացեք Հայաստանից: Այլապես, ինքներս կորոշենք երրորդ տարբերակը: 

Հայ Ազգայնական Երիտասարդական Դաշինք
24. 04. 2004թ. – ք. Երևան

   Ե Ր Դ ՈՒ Մ
       Ես Հա՛յ եմ, և ահա, երդվու՛մ եմ իմ բոլոր սրբություններով՝ երբե՛ք չմեղանչել ուխտիս դեմ, որն է. ապրե՛լ, գործե՛լ և մեռնե՛լ հանուն Ազգիս: Երդվու՛մ եմ:
         Երդվու՛մ եմ ապավինել մեր Մեծ Մեռելների ոգեղեն ուժին, մշտապես անմար պահելով նրանց վառ հիշատակը և ջանք չխնայել՝ նրանց սրբազան գործը ավարտին հասցնելու համար: Հազար փա՛ռք իրենց: Փա՛ռք:
      Ցեղասպանությունը հղացին հրեաները, կազմակերպեցին և իրականացրեցին թուրքերը, մասնակցեցին քրդերը: Մյուսները կա՛մ լռեցին, կա՛մ անուղղակիորեն աջակցեցին ոճրագործներին: Բոլո՛րն են պատասխան տալու…: Մեր սրտերում աճած Ազգային վրեժխնդրության դառը համը շատե՛րն են ճաշակելու:
      Ուրեմն առա՛ջ դեպի արդար վրե՛ժ: Վրե՛ժ: 
Հայտարարություն
     Հայորդինե’ր: Մենք՝ հայ երիտասարդներս, կոչ ենք ան-   ում բոլորիդ միասնական կամքով և մեծ եռանդով նշել մեր հաղթանակներն ու տեր կանգնել դրանց:
      Հայաստանը Հայերի Հայրենիքն է:
      ՈՒստի կոչ ենք անում մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և համախմբվել ազգը միավորող խորհուրդների ու գաղափարների շուրջ, և մայիսի 9-ին մասնակցել Հայ Ազգայնական Երիտասարդների Դաշինքի կազմակերպած «Հաղթանակի երթին»՝ նվիրված Շուշիի ազատագրմանը: Երթը կսկսվի ժամը 9-00-ին հաղթանակի զբոսայգու՝ «Հայրենական պատերազմի զոհերի հուշահամալիրի» մոտից: Ժամը 10-00-ին Հանրապետության հրապարակից երթի մասնակիցները կշարունակեն քայլերթը դեպի Եռաբլուր, որտեղ ժամը 12-00-ին՝ եկեղեցու դիմաց, տեղի կունենա տոնական միջոցառում: Մենք պետք է միասնական լինենք ոչ միայն ողբերգության պահին, այլ նաև՝ ցանկացած ժամանակ և ցանկացած պարագայում:

Կ Ո Չ  Հ Ա Յ  Ա Զ Գ Ի Ն
     Մենք բոլորս միասին հիշում ենք Ապրիլի 24-ն ու Դեկտեմբերի 7-ը և մեր հարգանքի տուրքն ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Նույն միասնական կամքով և առավել մեծ եռանդով պիտի նշենք մեր հաղթանակի օրերն ու տեր կանգնենք դրանց:
    Ուստի կոչ ենք անում բոլորիդ մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և համախմբվել ազգը միավորող խորհուրդների և գաղափարների շուրջ:
      Մենք պետք է միասնական լինենք ոչ միայն ողբերգության պահին, այլ նաև ցանկացած ժամանակ և ցանկացած պարագայում:

Հայ Ազգայնական ԵՐիտասարդական Դաշինք
ՀԱՄ երիտասարդական կազմակերպություն                          
                   ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
                       Հայ Ազգայնական ԵՐիտասարդների ակումբ           
                                              «Սյունյաց Արծիվներ» հ/կ

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։