Համաարիականությունը` որպես փրկարար օղակ


       ՀԱՄ հայտարարությունը

       Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական քաղաքականության նոր աշխուժացումների առումով:

       Հայ-թուրքական կոչված արձանագրությունների առաջադրումն ու շահարկումը մեկ անգամ եւս հավաստեց հազար անգամ ասված այն խոսքը, որ «թուրքը մնում է թուրք» (հայամերժ եւ մարդակեր)` անկախ այն հանգամանքից, թե ինչ անվան տակ հանդես կգա` թուրք, ադրբեջանցի կամ այլ, կամ թե ինչ դեմքով կխոսի` եվրոպական, թե ասիական…

       Նաեւ մեկ անգամ էլ հստակեցվեց այն փաստը, որ Անկարան ու Բաքուն միշտ էլ գործելու են միասին, եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Արեւմտյան Հայաստանի տարածքների, Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն սահմանների բացման եւ այլ նմանատիպ հարցերը միշտ շաղկապվելու են Արցախ-ԼՂՀ-ի ու ազատագրված (նաեւ դեռ չազատագրված) տարածքների, հարյուր հազարավոր հայ փախստականների ու գաղթականների եւ այլ` հայ-ադրբեջանական կոչված խնդիրների հետ:

       Վերջերս աշխուժացել է հատկապես համաթուրանական քաղաքականությունը եւ իրենց թյուրքական սերունդների ժառանգորդ համարող ներկայիս Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի իշխանությունները փորձում են «թուրքացնել» եվրոպական Բոսնիա-Հերցեգովինայից (Ստամբուլով, Ղրիմի թաթարներով, Չեչնիայով, միջինասիական պետություններով) մինչեւ չինական Ույղուրստան ու ռուսաստանյան Սախա-Յակուտիա հորիզոնական, ինչպեսեւ` իրաքյան Բաղդադից (Հայաստանով, Իրանի Ադրբեջաններով, Վրաստանով, Կովկասով) մինչեւ ռուսաստանյան Բաշկորտոստան եւ Թաթարստան ուղղահայաց ուղղությունները…

       Համաթուրանական քաղաքականության առաջին եւ հիմնական հարվածն ուղղված է Հայաստանի ու Արցախի հանրապետություններին եւ թյուրքական երկրները նորից փորձում են կասկածի տակ դնել ոչ միայն Արցախի հայապատկան լինելու եւ միջազգային սկզբունքներով անկախանալու խնդիրը, այլեւ համաթուրքական համաժողովում կասկածի տակ են առել Հայաստանի Հանրապետության Սյունիքի (Զանգեզուրի) եւ այլ մարզերի տարածքների հայապատկան լինելու հարցը:

       Այս վտանգավոր եւ սին քաղաքական գիծը թուրք-ադրբեջանական դաշինքը կարողացել է առաջ տանել նաեւ իսլամական երկրների համաժողովում, ինչն առավել վտանգավոր է դարձնում Երեւանի քաղաքական ուղին տարածաշրջանում: Զարմանալի է, բայց ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ղրղըզստանը իրենց դաշնակից Հայաստանին պաշտպանելու փոխարեն աջակցում են Թուրքիային եւ Ադրբեջանին…

       Ի տարբերություն համաթուրքական եւ համաիսլամական այս համերաշխությանը (Իսրայելի դեմ գործողություններով եւ Պաղեստինին աջակցելով Թուրքիան պարզապես փորձում է Իրանից խլել իսլամական (նաեւ արաբական) աշխարհի առաջնայնությունը), ի օգուտ Հայաստանի եւ Արցախի չի գործում որեւէ քրիստոնեական համերաշխություն: Ավելին` եվրոպական, ամերիկյան եւ այլ աշխարհամասերի քրիստոնեական երկրների մեծ մասն աջակցում է թյուրքական ծրագրերին եւ կամա, թե ակամա նպաստում է հակահայկական քաղաքականության ծավալմանը: Նույնիսկ էկումենիստական ուղեգծի հետեւորդ եկեղեցիները ավելի շատ մտահոգված են «Բիբլիա»-ի հրեաընտրյալության սին տեսության պաշտպանությամբ, քան` քրիստենեական հռչակված երկրների (այդ թվում` քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանի (301թ.))…

       Ուստի` Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը վերահաստատում է իր` Համաարիական ռազմա-քաղաքական դաշինքի ձեւավորման անհրաժեշտությունը, ինչը կարող է հօգուտ Հայաստանի հակակշռել համաթուրքական կամ համաիսլամական, եւ նույնիսկ սին համաքրիստոնեական հակահայ դրսեւորումները:

       Համաարիական տարածաշրջանային (հետո` համաշխարհային) ռազմա-քաղաքական դաշինքը համագործակցության եւ համերաշխության լուրջ խթան կդառնա Կովկասի, Հայկական լեռնաշխարհի եւ Մերձավոր Արեւելքի այն երկրների ու ազգերի համար (անկախ կրոնական դավանանքից), որոնք ստեղծվել (արարվել) եւ ապրում են բնիկության իրավունքով: Այդ իրավունքի հիման վրա էլ Համաարիական դաշինքը կքննարկի նշյալ տարածաշրջանների եկվորների (բռնի ներխուժածների) ու նրանց լկտի, բարբարոս պահվածքի եւ այլ դավադիր դրսեւորումներին առնչվող հարցերը:

       Երեւանը պետք է դարձնել Համաարիականության կենտրոն եւ պետք է համայն հայության ներքին կյանքում լրջորեն ներառել արիադավանության (հեթանոսության) վերազարթոնքի հարցը:

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

02.05.2010թ. – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։