Արարաչակարգը Բարու և Չարի միջեւ…

Հայկական տեսանկյուն.-
…Թե երբ է լինելու «Աշխարհի վերջ»-ը, հուզում է բոլորին` անկախ կրոնական, քաղաքական կամ այլ պատկանելությունից: Սակայն, լինելու՞ է արդյոք «Աշխարհի վերջ»-ը, թե՞ դրա շահարկումն էլ է դարձել գործիք՝ կրոնա-քաղաքական շահերի ու համամարդկային ճնշումների (վախի ու հնազանդ-փրկության) իրականացման համար…
Գիտնականների որոշ շրջանակ հայտնում է, որ մոտավորապես 5,4 մլրդ. տարի անց մեր Արեւային (Արեգակնային) համակարգի կենտրոնական եւ միակ աստղը՝ Արեւը, կվերածվի կարմիր զանգվածի եւ այդպիսով կվերացնի Արեւային համակարգը… Մի շարք աստղագետների հաշվարկով, հենց այդքան ժամանակ անց Արեւի միջուկում կավարտվի ջրածնի այրումը եւ այդժամ էլ այն կվերածվի կարմիր հսկայի:
Գիտնականների կարծիքով (աշխարհիկ առումով) հենց դա էլ կազդարարի «Աշխարհի վերջ»-ը:
Նույնիսկ գաղափարա-քաղաքական առումով «Աշխարհի վերջ» -ից են խոսում, սակայն դա ներկայիս «սիոնա-մասոնական գաղտնի աշխարհի» վերջն է լինելու միայն…

Իսկ ի՞նչ է «Աշխարհի վերջ»-ը կրոնական առումով:
Հատկապես քրիստոնեական «մարգարեները» (նաեւ տարաբնույթ կրոնների հետ կապ ունեցող այլ «մարգարեներ») արդեն մի քանի անգամ «հստակ» հայտարարել են աշխարհի վերջի մասին: Նրանք, իհարկե, չեն անդրադարձել Արեւի միջուկի ջրածնի այրման ավարտին, սակայն, Երկիր մոլորակի վերջի մասին մի քանի անգամ թվականներ են նշվել, որոնք «զարմանալիորեն» ապրել-անցել ենք: Եվ հարյուրամյակների ընթացքում «մարգարեները» «մարգարեաբար» բազմիցս «հետաձգել» են այդ վերջի «գալուստները» ինչ-ինչ անհեթեթ պատճառաբանություններով, որոնք նույնքան անհեթեթ են, որքան «Աշխարհի վերջ»-երի հայտարարումները…
Եթե «Աշխարհի վերջ»-ի դիտարկումը կատարենք վերոնշյալ որոշ գիտնականների տեսանկյունից, ապա հստակ է, որ նրանք հենվել են պարզ տրամաբանական հաշվարկների վրա, որին կամա թե ակամա գալիս-լրացնում են ավելի պարզ եւ մարդկային լեզվով ասված՝ «ամեն սկիզբ վերջ ունի» եւ «ամեն ծնունդ մահ ունի» տեսակետները…
Այս առումով էլ հենց թվում է, թե իրապես եւ բանականորեն պետք է լինի «Աշխարհի վերջ»-ը… Բայց…
Գաղտնիք չէ, որ այդ նույն գիտնականները ՏԻԵԶԵՐՔ-ը չեն դիտարկում որպես կենդանի մարմին, եւ նրանց տեսակետով անմեկնելի «Մեծ Պայթյուն»-ից առաջացած ՏԻԵԶԵՐՔ-ը գործում է որոշակի հաշվարկներով, կարգով եւ դա էլ վերջ ունի…
Այսինքն, բացի «Աշխարհի վերջ»-ից մենք դեռ ունենալու ենք «Տիեզերքի վերջ»-ը…
Սակայն դառնանք այն մտքին, որ ՏԻԵԶԵՐՔ-ը կենդանի-շնչող մարմին է եւ, որում բացի մարդու որոշակի հաշվարկներից, գործում են նաեւ արարչական ինքնապահպանման-ինքնակարգավորման կարգն ու հաշվարկները:
Այո՛, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ մարմնում լինում են Արեւ-Աստղերի, մոլորակների… նույնիսկ գալակտիկա-համակարգերի եւ այլատիպ մարմինների կործանումներ-մահեր եւ առաջացումներ-ծնումներ ու այս ամենի մասին քիչ թե շատ արձանագրում են նաեւ մարդկության ստեղծած դեռեւս պարզունակ սարքերը, որոնք ամեն օր ու վայրկյան փորձում են ՏԻԵԶԵՐՔ-ից որսալ նորություններ ու գաղտնիքներ…
Այդ գիտնականների հաշվարկներում չի գործում «ՀՈԳԻ» պարտադիր պայմանը, եւ ՏԻԵԶԵՐՔ-ը դիտարկվում է հիմնականում բնական, առավելագույն դեպքում՝ ոմանց մոտ նաեւ բանական մարմին: Բայց արարչաստեղծ եռահամակարգ մարմինների պարտադիր գոյությունը գիտական շատ բանաձեւերում տեղ չի գտնում: Ուստի, այդպիսի գիտությունը երբեք լուրջ եւ բացատրելի առաջընթաց չի արձանագրելու եւ մշտապես դոփելու է տեղում, քանզի ԱՐԱՐԻՉ-ը ոչինչ հենց այնպես չի ստեղծել եւ որեւէ բնածին գոյություն անՀՈԳԻ չի լինում: Առավել եւս` ՏԻԵԶԵՐՔ-ը:
Իսկ եթե «Աշխարհի վերջ»-երը դիտարկենք կրոնական տեսանկյունից, ապա հատկապես Եհովայի որդի համարվող Հիսուս Քրիստոսն է ուշանում «մարգարեների» «մարգարեությունները» կատարելու «պարտականությունից» եւ ամեն անգամ անհասկանալի վիճակներ է ստեղծում ու նոր «մարգարեությունների» պատճառ դառնում…
Բայց… ո՛չ Քրիստոսը, ո՛չ Եհովան, ո՛չ Բուդդան, ո՛չ Ալլահը, ո՛չ էլ որեւէ այլ կրոնական «հերոս» դարձած Աստված կամ Աստծո որդի չեն կարող հայտարարել, առավելեւս բերել աշխարհի կործանումը… Իրականում Արարչաստեղծ (ոչ մարդկության մտածածին) Աստվածների զորությունը գուցեեւ բավարարի «Աշխարհի վերջ»-ը տալու համար, սակայն հենց ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի գոյությունն է, որ դրա իրավունքը չի տալիս: Քանզի կենդանի մարմին ՏԻԵԶԵՐՔ-ը ԱՐԱՐՉԻ՝ ԱՄԵՆԱՅՆ ՍՏԵՂԾԻԻ գործառույթների շրջանակում է (Սկիզբն ու Վերջը նույնպես) եւ հատկապես մեր ազգակիցներին «ահասարսուռ» Եհովայով վախեցնելը միայն լիաթոք ծիծաղ է առաջացնում (դրան հավատացողների նկատմամբ` նույնպես):
Իսկ մեր «Աշխարհի վերջ»-ը՝ Երկիր մոլորակի կործանումը, մենք՝ մեր արարչականությունից զրկվող եւ իրականում աստվածամերժ մարդկության ձեւավորմամբ կարող ենք բերել… Դա էլ է ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի շրջանակներում, ապրել-մեռնելու կամքն ազատ է… Եվ հիմա ՏԻԵԶԵՐՔ-ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ից կտրվելով, իրական ԱՐԱՐԻՉ-ից, Արարչաստեղծ Աստվածներից (ո՛չ մարդու ստեղծած) հրաժարվելով, սին աստվածակռապաշտությամբ զբաղվելով ու մարդուն աստվածացնելով՝ Արարչի տեղ դնելու կրոնախեղ ցանցառությամբ արբեցած… մենք ենք մեր աշխարհը կործանելու:
Երբ կրոնական պատկերացումները չեն համադրվում գիտա-մտավոր վերլուծությունների հետ, ապա կրոնները վերածվում են Երկրից վեր ու Տիեզերքից անջատ մի անմարմին ու անգործուն (միայն Աստծո կամքը կատարող) հոգու (հավատի), իսկ գիտա-մտավոր պատկերացումները վերածվում են Երկրից վեր ու Տիեզերքից անջատ մի անհոգի մարմնի, որն ընդամենը անշունչ հաշվարկ է (ճիշտ կամ սխալ)՝ զուրկ գենետիկ ինքնասնումից…
Երկու դեպքում էլ կործանումներն առկա են, բայց ոչ «Աշխարհի վերջ»-ի: Առաջին դեպքում՝ կրոնախեղումները կործանում են հոգու եւ մարմնի ներդաշնակորեն գոյատեւելու բանական աշխարհը, անմահ հոգուն զրկում են տիեզերական առնչություններից եւ ինքնահաստատումից: Երկրորդ դեպքում՝ կործանվում է մարմնի մեջ զետեղված արարչական գենի՝ հոգեւոր լույսով մարդկային աչքերին անտես Տիեզերական Արարածների (Էակների) հետ շփվելու աշխարհը, ինչը մարդկային միտքը սահմանափակումների է ենթարկում եւ արգելակում է հոգեգենետիկ տիեզերաճանաչողությունը: Քանզի մարդկային աչքերը չեն կարող ամեն բան տեսնել Տիեզերքում եւ պետք է ունենալ նաեւ հոգու աչքեր (երրորդ աչք)…
Երբ կրոնական «մարգարեները» ամեն անգամ փորձում են իրենց «Աշխարհի վերջ»-ը Երկիր մոլորակի վերջ «դարձնել», ապա պետք է նշենք, որ նրանց «կանխատեսումները» միայն սեփական կրոնական աշխարհի՝ կրոնա-հավատքային տեսության «Աշխարհի վերջ»-ի մասին է վստահաբար, որն իրապես մոտենում է եւ կրոնակործանումների, տապալումների ականատեսն ենք դեռ լինելու:
Երբ գիտնականներն են ամեն անգամ փորձում ավելի «վեր կանգնել» ու Մոլորակի վերջը կապել Արեւ-Արեգակի կործանման հանգամանքի հետ, ապա պետք է նշենք, որ հոգեւոր ներաշխարհի բացակայությունն էլ նրանց է զրկել Տիեզերական Կյանքը իրապես դիտարկելու հնարավորությունից:
ՏԻԵԶԵՐՔ-ը մի մարմին է՝ ԱՐԱՐՉԻ ՄԱՐՄԻՆ-ը, որն ունի հստակ ձեւ ու գործառույթներ՝ կապված չոր եւ հստակ հաշվարկների, տիեզերական մարմինների ստեղծման եւ խոտանման, բնական ու բանական փոխազդեցությունների ձեւավորման, Աստվածների եւ արարչածին այլ էակների (այդ թվում՝ մարդկանց) հոգեւոր կապի, Բարի եւ Չարի տիեզերաաշխարհների գոյատեւման, Տիեզերական Սեւ Խոռոչներից այսդին եւ այնդին իրականության եւ այլ երեւույթների հետ:
Այն, որ Տիեզերական Մարմինները եւ Արարածները …միլիարդավոր տարիներ հստակ գոյատեւում ու կատարում են իրենց առաքելությունը (նույնիսկ՝  ըստ կարգի մահանում են), դա միայն ու միայն Ամենաստեղծիի, Ամենաբարձրյալի, Ամենահզորի, Ամենատեսի եւ Ամենա-Ամենա-ի իրավասությունների շրջանակում է: Եվ երբ մարդկությունը վերջնականապես հեռանա Տիեզերքի Արարչական Կարգից, ապա վստահաբար Արեգակը մի օր կմարի առանց փոխարինման, Լուսինն էլ կհեռանա Երկրից՝ նույնպես առանց փոխարինման…
Արեգակի մարումը, ինչպես նշեցինք, գիտնականները տեսնում են ավելի քան 5 մլրդ. տարի հետո, իսկ Լուսինն արդեն բավականին հեռացել է Երկրագնդից՝ կապված Երկրի ու Լուսնի փախհարաբերություններից ու փոխազդեցություններից, ինչը «ստիպում» է Լուսնին հետզհետե հեռանալու: Նախկինում մեր մոլորակից Լուսինն ավելի մեծ էր երեւում եւ ազդեցությունն առավել մեծ էր… Եվ այսպիսի գիտնականների հայտարարած «Աշխարհի վերջ»-ն էլ նրանց «գիտական աշխարհի վերջն է»՝ մարդկային անհոգի մտքի սպառումը:
Երբ ամբողջ մարդկությունը, ավելի ճիշտ՝ բնական ազգերը, վերադառնան իրենց ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ով ապրելակերպին, ապա Երկիր մոլորակն իրապես կհայտնվի Բարի-Արարող (փոխարենն՝ այսօրվա Չարի-Ավերող) Տիեզերաշխարհի գործառույթում ու կգործի եւ՛ ինքնապահպանման եւ՛ արտաքին պահպանման արարչական գործառույթը: Եվ մի գեղեցիկ օր մարդկությունն ականատես կլինի Երկու Արեգակների գոյությանը, որն իհարկե ժամանակավոր բնույթ կկրի, մինչեւ մեկի մարումը եւ մյուսի փոխարինումը: Այս երեւույթը իրականություն կդառնա նաեւ մեր հեռացող Լուսնի եւ մեկ այլ՝ մոտեցող Լուսնի պարագայում…
Իսկ եթե մարդկությունը, նրա բնական ազգերը շարունակեն գոյատեւել սին կրոնահավատքային կամ կիսատ-պռատ հոգեմտավոր աշխարհում, Չարի Տիեզերաշխարհի գործառույթում, ապա առանց որեւէ տարեթիվ նշելու, հստակ կասենք, որ «Աշխարհի վերջ»-ը մոտենում է՝ իրապես հենց Երկիր մոլորակի կործանումն ընթանում եւ մոտենում է ի՛ր վերջին… Լուսավորի վերջին, քանզի չի բացառվում, որ Խավարի իշխանությունը թագավորի վերջնականապես եւ մոլորակն էլ դադարի լինել կենդանի մարդկության… եւ դառնա այլեւայլ հոգիների աշխարհ… կամ էլ իսպառ վերանա որպես սպառված խոտան՝ սլանալով դեպի Տիեզերական Սեւ Խոռոչները… Այսինքն՝ Արարիչի Տիրույթից մեր մոլորակը կհայտնվի Խավարիչի Տիրույթում…
Եվ ուրեմն մեր կյանքը, մեր մոլորակի փրկությունը ճշմարիտ Տիեզերահավատի եւ Արարչաբնույթ գիտամտավոր ունակությունների համադրման մեջ է:
Հայերիս պարագայում ինքնափրկումը լիովին հնարավոր է, քանզի մենք բնածին-արարչաստեղծ ազգ ենք, ունենք մեր Աստվածները, մեր Հոգիների Տիեզերաշխարհները, մեր Արարչակապը… եւ ունեցել-ունենք հզոր Տիեզերահավատ ու Գենետիկ գիտամտավոր ունակություններ, ինչը պարզապես վերականգնել-վերահաստատել է պետք…
Սա էլ հենց նախապայմանն է  Հավերժի մեր ընկալման: Ինչ-որ բանի վերջից խոսելու համար պիտի նախ հասկանալ ՀԱՎԵՐԺ-ի տիեզերական գործառույթը, Հավերժության՝ Հավերժորեն Հավերժելու արարչական գաղտնիքը…
Իսկ թե ինչ հաշվարկների համաձայն, քանի տարի է մնացել «Աշխարհի վերջ»-ին, դա էլ հարաբերական է. Արեւի համակարգի 1 ամիսը – 2160 երկրային տարի, 1 եղանակը (3 ամիս) – 6480 երկրային տարի, 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարի… Գալակտիկական 1 պարբերությունը – 8.640. 000 երկրային տարի է (ըստ Վեդաների՝ ներկայումս մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը, կատարել է մոտ 51,5 նման պտույտ)… Միջգալակտիկական-Տիեզերական 1 պարբերությունը – 8.640.000.000 երկրային տարի է… եւ այլն: Տարբեր է նույնիսկ Երկիր մոլորակի տարիքը. ըստ Վիկտոր Համբարձումյանի հաշվարկների, մեր մոլորակը գոյատեւում է 5. 000.000.000 – 10.000.000.000 երկրային տարի, այլ գիտական տվյալների համաձայն՝ 13.700.000.000 երկրային տարի, ըստ Ալեքսանդր Ֆրիդմանի մաթեմատիկական հաշվարկների՝ 18.000.000.000 երկրային տարի, ըստ Վեդաների՝ մոտ 1.800.000.000 երկրային տարի եւ այլն: Տարբեր կարծիքներ կան նաեւ մարդկության ծագման մասին. օր՝ մարդկության տարիքն ըստ Վեդաների՝ շուրջ 1.300.000.000 երկրային տարի է… Իսկ ահա, հին արիական գրություններում տիեզերական գիշեր-ցերեկը՝ այսինքն՝ 1 լրիվ օրը՝ 8.640.000 երկրային տարի է կամ նյութական տիեզերքի (կամ ինչպես ասվում է Բրահմայի կյանքի (100 տարին)) տեւողությունը մոտ 311.040.000.000.000 երկրային տարի է… Եվ յուրաքանչյուր հաշվարկ՝ կապված ՏԻԵԶԵՐՔ-ի հետ (նաեւ «Աշխարհի վերջ»-ը), հաստատ չի «տեղավորվելու» երկրային «մարգարեների» կամ «գիտնականների» հաշվարկների մեջ ու «Աշխարհի վերջ»-երը այսպես շարունակ հետաձգվելու են… մինչեւ մարդկային չարակամության ինքնակործանիչ «վերջի գալուստը» կամ, առհասարակ, «Աշխարհի վերջ» չի լինելու, եթե մարդկությունը վերաորդեգրի տիեզերական ինքնաարարիչ «սկզբի գալուստը»…
Ամեն բան լուրջ հսկողության տակ է, ՏԻԵԶԵՐՔԻ ԱՄԵՆԱՏԵՍ ԱՉՔԸ տեսնում է ամեն ինչ… Մեզանում ոչ ոք չի կասկածում անգամ, որ տիեզերական այլեւայլ էակների մուտքն ու ելքը Երկիր եւ Երկրից՝ նույնպես վերին գործառույթների «շարքից» է… Ոչ-ոք չի գալիս մեր մոլորակը գրավելու, «տիեզերական ծովահենները» մեր վառ երեւակայության հեքիաթներից են… Նույնիսկ մեզանում ամենահանրահայտ այլմոլորակայինները՝ «Թռչող Ափսե»-ներով, գալիս եւ գնում են Տիեզերական Պատվերով, ինչպես մեզ մոտ «պետպատվերն» է ասենք…
…Ներկայիս մարդկության մեծ մասը փրկության հույսը «այն Աշխարհ»-ի հետ է կապում՝ «այս Աշխարհ»-ում միայն «Աստծո առաքյալներին» (տվյալ կրոնի կղերականությանը) ծառայելով… Սա հակաբնական, նաեւ ստրկատիրական քարոզ է եւ որեւէ կապ չունի իրական տիեզերահավատի ու մարդկային կյանքի ազատ բնույթի հետ: Մարդը, որպես արարչածին տեսակ-էակ, ծնվում է մեր մոլորակում (վստահաբար՝ նաեւ այլ մոլորակներում կան մարդիկ, գուցե հստակ թվով) եւ իր երկրային (մոլորակային) կյանքն ապրում է իր մտավոր կարողությունների սահմաններում (դրամական կարողությունները, բնականաբար չունեն շարունակականություն երկրից դուրս…):
Մարդը մի կյանքով չի ապրում, ինչպես քարոզում են Չարի երկրային հղփացած ծառաները, նրա հոգին կարող է նաեւ «վերադառնալ» (եթե կիսատ գործեր ունի եւ դա իրականացնելու հոգու ձգտում), եթե գործում է առաքելության իրականացման գիտակցումը: Կամ էլ՝ մարդն ապրում է այլ Տիեզերաաշխարհում՝ գիտակցված կամ անգիտակից, կապված իր հոգեւոր ու մտավոր մակարդակի երկրային ձեռքբերումներից (ու գենետիկ ինքնաճանաչումից): Փողը հաստատ Տիեզերքում «ճանապարհ չի հարթում», սա Տիեզերահանճարի Անկոտրում Կամքն է…
ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, եւ քանի որ Արիաց(ծ)ին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ար) կամ Հայ(ըր) Աստծո Պտուղը, ապա՝ ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արիացի է (Աստված-ա-Մարդ)… Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ր) Աստծո շառավիղով…
Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայ(ր)երի-Հայ(ըր)երի(Բարձրյալների)-Հայերի Երկիր՝ Հայր-ենիք-Հայ (ր)աստան… Եվ Հայ(ր)երն են՝ մարդկության Հայրերը՝ Նախնիները…
Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Մեծ Տիրոջ Եզերքի(ց) Ծագում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական (Համատիեզերական) Առաքելություն…
Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան (Արմենների (Արի մարդկանց) Երկիրը) փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա-Արմենիա-Հայաստան նույնությունն անկասկած է, վաղուց հիմնավորված…
Հայկական լեռնաշխարհում է հիշատակվում նաեւ Եդեմ-Դրախտը (որից ելնող 4 գետերն էլ այնտեղ են): Այստեղ էլ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգերի աշխարհածնության խորիմաստ պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրեւ Սրբազան Վայր, Սուրբ Օրենքների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդներ ապրել պարբերաբար (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հավիտենական Ուխտը, որտեղ ստեղծվել ու գործել են Արարչադիր Օրենքները՝ Արարչակարգ-Տիեզերակարգը…
Հայոց Աստվածային Բնօրրանը՝ ԱՐ-ԱՐ-ԱՏ-ը, Արարչագործության Խորհուրդ է, որ նշանակում է Արարման վայր: Կազմված է Արար կրկնավոր արմատով եւ Ատ (տեղ) բառարմատով՝ Արար-Ատ: Արարատյան լեռնաշխարհը (Հայկական բարձրավանդակը) հայ-արիների Օրրանն է ու Աստվածների բնակատեղի…
ՏԻԵԶԵՐՔ-ը մի շնչավոր գերհսկա մարմին է, որ կենդանի համակարգ է (Բաբախող Տիեզերք): Այն Արարչի Մարմինն է (նույն Ինքը՝ ԱրԱրիչն է) եւ Բնազդային, Բնական ու Բանական երրորդության Սկիզբն է: Այլեւս ամեն ԲԱՆ Տիեզերքում կրում է Արարչաբնույթ այս Էությունը, եւ ամեն տիեզերական մարմին ունի հոգի եւ առաքելություն… Ոմանց գուցե անհասկանալի թվա, բայց մեր Մոլորակը, Արեգակը կամ Լուսինը (ու այլեւայլ տիեզերական մարմիններ) նույնպես ունեն Հոգեկերտվածք ու Տիեզերախորհուրդ: Նրանք կարող են հանդուրժել կամ չհանդուրժել իրենց վրա հայտնված այս կամ այն գոյությունները՝ կապված Բարի ու Չարի եզրույթների տիեզերարար կամ տիեզերակործան առնչությունների հետ… Այդ առնչությունների բեկբեկումներից էլ հաճախ կործանվում են այլեւայլ տիեզերամարմինները:
Տիեզերքում ոչինչ հենց այնպես չի լինում կամ ծնվում եւ ոչ մի բան անհետ չի կորչում…
ՏԻԵԶԵՐԱՀԱՎԱՏ-ին դառնալու ճանապարհին ներկայումս մեզանում առավելապես կարեւորվում է ազգային որակն ու գաղափարախոսությունը, հավատն ու քաղաքականությունը, մտածելակերպն ու ապրելակերպը, քանի որ ազգային մարդն անելիք ունի նաեւ վերերկրային կյանքում (դիցուկ՝ Հայ Տեսակը Համատիեզերական Հայկական Համակարգում (Աստվածներ, Ոգի-Հոգիներ, Մարդիկ եւ այլք)), իսկ ազգը միջանկյալ տիեզերական օղակ է ու անփոխարինելի է (այստեղ էլ նժդեհյան ցեղակրոնության խորիմաստ խորհուրդն է):
Բնական ազգը ունի Աստվածներ եւ նա կարող է ծնել աստվածաբնույթ մարդիկ, ովքեր միայն կարող են ապրել երկրային եւ երկնային (տիեզերական) ներդաշնակ կյանքով: Արհեստական ազգերին դա տրված չէ…
Բնական ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝
1. Ծագում (Ծին-Գեն):
2. Բնօրրան (Հայրենիք):
3. Լեզու:
4. Առաքինություն:
5. Հավատ:
6. Մշակույթ:
7. Ինքնություն:
8. Էություն:
9. Առաքելություն:
Բոլորն էլ կարեւոր ու անհրաժեշտ են, բայց ամենակարեւորներն առաջին ու վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը… եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը: Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը՝ Տիեզերակարգը հասկանալու, Աստվածների եւ այլ Տիեզերաաշխարհների հետ շփվելու համար: Քանզի ամեն բան վերադառնալու է ի շրջանս յուր…
Ներկայիս քրիստոնեազոմբիացված հայերի մեծ մասը անգիտակից ու անհաղորդակից է իրական հավատին ու տուրք է տալիս հոգեւոր ամբոխավարությանը՝ հասկանալով իրականությունը. սին եհովապաշտությունը հետապնդում է անձնական շահադիտական նպատակներ (թեկուզ օտարներին ծառայելով) եւ եթե ոմանք էլ խառնազգ են, մաքուր հայեր չեն եւ իրապես պաշտում են իրենց Եհովա Աստծուն, ապա կամա թե ակամա շարունակում են իսկական հայերին հեռացնել իրենց Աստվածներից:
Իսկ ինչու՞ հենց միայն հայկական Աստվածներն անտեսվեցին, այսպես կոչված, աստվածաբանների կամ պատմաբանների «միջազգային հանրության» կողմից: Պատմական եւ հավատքային վերլուծություններում մնացին հունական, պարսկական, հնդկական եւ այլ Աստվածներն ու չաստվածները (արհեստական ազգերի աստվածները), նույնիսկ՝ հռոմեական, ասիական կամ աֆրիկյան ինչ-ինչ ազգերի չեղած աստվածները մնացին պատմության մեջ:
Բացատրությունը մեկն է. այն ուժերը, որոնք պիտի հիմնավորեին իրենց սին աստվածընտրյալությունը եւ իրենց երկրի «սուրբ» լինելը, պետք է արմատախիլ անեին իրական Աստվածընտրյալ Ազգի Հավատը ու Աստվածների Բնակատեղի՝ Նրանց Հայրենիքը: Ինչն էլ հրով ու սրով կատարեցին 300 թվից սկսած, եւ ավերակներ դարձրեցին Հայոց մեհյաններն ու տաճարները, կրակի տվեցին Հայոց պատմական ու քրմական մատյանները, դավադրաբար անարգեցին Հայ Աստվածների պաշտամունքը…
Սակայն, Տիեզերական Գարունն է եկել այլեւս, եւ արթնանում է ՀԱՅ-ի նիրհած Գենը՝ Տիեզերական Ձմռան ազդեցությունից:
Հայ Աստվածների կանչն արված է ու… լսված… Թող ոչ ոք չկասկածի՛ Տիեզերական Արդարությանը եւ Գարնանային Վերազարթոնքին:
Հայ Աստվածներն այլեւս Հայաստանում են…
Հին հայերն ասում էին. «Նախ Աստվածներն են կռում հաղթանակները, հետո թագավորներն են դրանք իրականացնում…»: Շուտով այդպես էլ լինելու է…

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 20, 21 (151, 152), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։