Թիվ 39 – հ.12 – 2004

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 39 – հ.12 – 2004

«Հայկական Ժամանակ» օրաթերթը մի յուրովի փորձ արեց ՀՀ նախագահական ընտրություններ «կազմակերպելու» ուղղությամբ, որը կոչեց՝ «միջանկյալ ընտրություններ»: Սակայն, երկրորդ օրն արդեն իսկ ակնհայտ էր, որ սա «հոգեդարձի» լուրջ արարողություն է. «քաղաքական մահվան» ճիրաններում հայտնված Լևոն Տեր-Պետրոսյանին արհեստականորեն «կյանք տալու» նպատակով: Հոգեդարձը ծանր երևույթ է հատկապես հոգեդարձվողի համար, սակայն, էլ ավելի ահավոր տառապանք է՝ նրան պահողների համար… Երևի թե սա գիտակցելով, նաև՝ ըստ երևույթին իրենց հաշվարկներում սխալված լինելով, «Հայկական Ժամանակ»-ը չեղյալ համարեց «ՀՀ նախագահի ընտրությունները»: Ակամա, այս «ընտրարշավի» մեջ ներքաշվեցին նաև հայ ազգայնականության ներկայացուցիչները և համակիրները, որոնց կարծիքները և’ տպագրվեցին թերթում, և’ անտեսվեցին:
Մեր աջակիցների և համակիրների պահանջով մենք «Հայ-Արիներ»-ի էջերում անդրադառնում ենք առավել ուշագրավ կարծիքներին, նաև «Հայկական Ժամանակ»-ում չտպագրված, որոնք մեզ ներկայացրել են դրանց հեղինակները: 

       Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ծանրագույն վիճակը, օրըստօրե խորացող ճգնաժամը մեր կյանքի բոլոր ոլորտներում, մենք գտնում ենք, որ միակ փրկությունը (նաև՝ ամենակարճ ճանապարհը) հայ ազգայնական իշխանության ձևավորումն է: Միայն նման իշխանությունները կարող կլինեն կտրուկ քայլերով, ազգային բնույթի բարեփոխումներով շտկել մեր երկրի ու ազգի վիճակը: Մենք նման ուժ ճանաչում ենք՝ Հայ Արիական Միաբանությունը, նրա շուրջը համախմբված և համախմբվող ազգային-հայրենասիրական ուժերին (նաև՝ սփյուռքահայության մեջ), ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, որին էլ տեսնում և պատրաստվում ենք առաջադրել որպես ՀՀ նախագահի թեկնածու: Որպես նվիրյալ հրամանատար-ազատամարտիկ ու գաղափարախոս-քաղաքական գործիչ նա գրեթե եզակի է հայ հասարակական-քաղաքական դաշտում և ունի կամք, ունակություններ, գերնպատակ՝ Հայաստանը հզորացնելու, միավորելու, հայությանը բարգավաճման տանելու համար:
«Միացյալ Հայաստան» կուսակցության վարչություն, 09. 06. 2004թ.

     Ողջունելով «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախաձեռնությունը, անում ենք մեր առաջարկը՝ ՀՀ նախագահի թեկնածուի վերաբերյալ:
       Մենք՝ ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի մարտիկներս (և’ հրամ.կազմը, և’ զինվորները), գտնում ենք, որ մեր պայքարի և անկախության (1988-2004թթ.) 16 տարիներն ապացուցեցին, որ անկախ լինելուց բացի պետք է ունենանք ազգային պետություն, որի օրենքներն ու կենցաղը պիտի անպայման հայաբնույթ լինեն: Այլապես, առաջնորդվելով սրա-նրա արժեքներով, մենք հետըզհետե գահավիժում ենք՝ գնալով կործանման: Այս անհրաժեշտությունից ելնելով, մենք գտնում ենք, որ մեր արյունով պաշտպանած երկրի, մեր տառապած, բայց փառապանծ ազգի ղեկավարը՝ նախագահը, պիտի նվիրյալ հայորդի լինի, որն իր անձն ու անձնականը չխնայի քաղաքացիական կյանքում այնպես, ինչպես՝ մարտադաշտում:  
      Մենք նման հայորդու տեսնում ենք մեր հրամանատարին, ՀԱԲ-ի հազարապետ, Հայ Արիական Միաբանության առաջ-   նորդ Արմեն Ավետիսյանին: Նրան վստահել ու վստահում ենք և’ կռվի դաշտում, և’ հասարակական-քաղաքական կյանքում, և’ առհասարակ՝ որպես հայորդու-արորդու: Նա իսկական ու իրական պետական այր է՝ ազգային-արիական էությամբ ու մտածելակերպով:
Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) «Կոտայք» գնդի
հրամանատարական խորհուրդ,10. 06. 2004թ.        

     Աբովյանի Ազգային ՈՒժերի Միացյալ Դաշինքն (ԱՈՒՄԴ) իր մեջ ներառում է շուրջ 15 քաղաքական և հասարակական կազմակերպություններ, ինչպես քաղաքային և մարզային բնույթի, այնպես էլ՝ մայր կառույցների մասնաճյուղեր:
     Աբովյանի ԱՈՒՄԴ-ն գործում է 1998թ.-ից և միշտ էլ կարևոր դերակատարություն է ունենում քաղաքի հասարակական, քաղաքական կյանքում, համապետական կարգի միջոցառումներում:
       Մենք նախկին նախագահական ընտրությունների ժամանակ ոչ մի թեկնածուի չենք պաշտպանել, ու հայտարարել ենք թե ինչու, իսկ ընտրությունների ընթացքում, Հայ Արիական Միաբանության անդամների հետ քվեարկել ենք՝ ընտրաթերթիկում ավելացնելով Գարեգին Նժդեհի անունը: Այսպիսով մենք ցույց ենք տվել, թե ինչ կարգի ՀՀ նախագահի թեկնածու ենք ուզում ունենալ: Այժմ, մենք արդեն գիտենք, թե ում կպաշտպանենք, եթե նա համաձայնվի դնել իր թեկնածությունը ՀՀ նախագահական ընտրությունների (լավ կլիներ արտահերթ) ժամանակ: Դա մեր գործընկեր, հայ ազգայնական քաղաքական դաշտի անվիճելի առաջատարներից մեկը, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է: Նա, կամ գոնե նման որևէ մեկը, որին կսատարի նաև մեր ցանկալի թեկնածուն, անշահախնդրորեն կպաշտպանի Աբովյանի Ազգային ՈՒժերի Միացյալ Դաշինքը՝ իր բոլոր կարողություններով:
Աբովյանի Ազգային ՈՒժերի Միացյալ
       Դաշինքի խորհուրդ, 11. 04. 2004թ.

        Քաղվածք
Ազգային Համաձայնության Խորհրդարանի (ԱՀԽ)
15. 06. 2004թ. նիստի արձանագրությունից

1. ԱՀԽ նախագահության նիստը քննարկեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախաձեռնած «ՀՀ նախագահի միջանկյալ ընտրություններ» նախագիծը և կարևորեց այն՝ որպես ազատորեն արտահայտվելու և հասարակական բաց կարծիք ձևավորող աննախադեպ քայլ:
2. Որոշեց՝ մասնակցել հրապարակային առաջարկություններին, և որպես ՀՀ նախագահի թեկնածու՝ ԱՀԽ-ի կողմից առաջադրում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի թեկնածությունը:
Արմեն Ավետիսյանը մասնագիտությամբ իրավաբան է, մասնակցել է արցախյան շարժմանը և ազատամարտին, կամավորական ջոկատների կազմավորմանն ու մարտական գործողությունների, եղել է ՀԱԲ-ի հազարապետ, «Կոտայք» գնդի գլխավոր հրամանատար: Մասնակցել է Սպիտակի երկրաշարժի փրկարարական, ինչպես նաև հայ գաղթականների ընդունման-տեղավորման աշխատանքներին: 1993թ. հիմնադրել է Հայ Արիական Միաբանությունը և առայսօր կառույցի գաղափարախոսն ու առաջնորդն է: Հավասարապես գրչի և զենքի մարդ է, և ՀՀ քաղաքական դաշտում ներկայացնում է հայ ազգայնականությունը: Գրքերի և տասնյակ հոդվածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք զավակ:

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Ցեղասպանության դեմ պայքարող
պատերազմի և աշխատանքի վետերանների միություն
Հայ ժողովրդի փրկության կոմիտե
«Ինտելեկտ ասոցիացիա» կազմակերպություն
Հայաստանի Սոցիալ-էկոլոգիական կուսակցություն
«Մաշտոց միավորում» հասարակական կազմակերպություն
Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինք
Հայ Արիական Միաբանություն
Հայարիական Միասնական Բռունցք
Ծխելու դեմ պայքարող միություն
 ԱՀԽ երիտասարդական կազմակերպություն

«Հայկական Ժամանակ»-ում տպագրված
և չտպագրված հեռախոսազանգերից
(չտպագրվածների հեղինակներն այցելել են ՀԱՄ գրասենյակ և ներկայացրել իրենց տեսակետները)

Գագիկ Սահակյան, 46 տարեկան, լրագրող, ք. Երևան – Իմ նախապատվությունը տալիս եմ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին: Կարծում եմ, որ այս սոցիալ-քաղաքական և ռազմավարական իրավիճակում Հայ Արիական Միաբանությունը այն միակ ուժն է, որն ի վիճակի է երկիրը հանել ստեղծված քաոսից: Ոչ մի դեպքում ես քվե չէի տա գործող նախագահին և նախկին նախագահին՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ նրանք, ունենալով հնարավորություն և փաստացի լինելով երկրի ղեկավար, ի վիճակի չեղան լուծել որևէ սոցիալ-քաղաքական խնդիր:
10. 06. 2004թ.
Վլադիմիր Խաչատրյան, 19 տ, ուսանող, «Հայ ազգայնական երիտասարդական դաշինք» – Մեր դաշինքը ձեր ցուցակում դեռևս չի տեսել ազգայնական դաշտը ներկայացնողին և դա համարում է լուրջ բացթողում: Ինքներս կցանկանայինք տեսնել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, մենք միայն նրանով ենք տեսնում մեր այսօրվա ազգայնականությունը՝ քաղաքական դաշտում: Մենք հավատացած ենք, որ պետության ապագան ամբողջովին պայմանավորված է մեր ազգային մտածողությամբ և վարվելակերպով, և այդ դերում որպես առաջամարտիկ տեսնում ենք Արմեն Ավետիսյանին: Միայն ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող իշխանությունները կապահովեն Հայաստանի և Հայ ազգի բարեկեցիկ ապագան:
12. 06. 2004թ.

Ես Արմինե Հայկյանն եմ, 30 տարեկան, բարձրագույն կրթությամբ, ք. Երևան – Իմ, ընտանիքիս և շրջապատիս ձայնը այս անգամ միանշանակ տալու ենք հայ ազգայնականներին: Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանը պիտի մահապատժի ենթարկվեն՝ հայրենիքն ու ազգը ծախելու մեղադրանքով: Արթուր Բաղդասարյանը պալատական աշուղ էր և’ Լևոնի օրոք, և’ նման մի բան էլ Ռոբերտի օրոք է: Իսկ ընդդիմություն կոչվածը նախկին իշխանությունն է, որը նույնպես պատասխանատվության պիտի ենթարկվի, ոչ թե կրկին գա իշխանության: Եվ առհասարակ, այս ամբողջ միջանկյալ ընտրությունը կատարվում է Լևոն Տեր-Պետրոսյանին՝ մեռած քաղաքական դիակին վերակենդանացնելու համար, սակայն, նա «մեռած նախագահական կատեգորիա է»՝ իր իսկ լեզվով ասած: Իսկ մենք մեր ձայնը տալու ենք Արմեն Ավետիսյանին, Հայ Արիական Միաբանության առաջնորդին, որն իր ազգայնական շրջապատով կարգ ու կանոն կհաստատի մեր սուրբ երկրում, կպատժի մեղավորներին և կվերականգնի արդարությունը, կնպաստի Հայաստանի վերամիավորմանն ու հզորացմանը, հայության համախմբմանը՝ Հայաստանում ու սփյուռքում և մեր բարգավաճմանը:
14. 06. 2004թ.
Սիրանույշ, 25 տարեկան, ք. Աբովյան –  Այսօր, երբ Հայաստանն ու հայությունը գտնվում են ծանր վիճակում, ջհուդա-մասոնական ճիրաններում, երբ տնտեսությունը փլուզված և վաճառված է, երբ աղանդավորականներն ու համասեռականները վխտում են ամենուր, երբ մարդկանց համարակալում են և անտեսվում է նրանց բոլոր մարդկային և ազգային իրավունքները, անհրաժեշտ է կտրուկ փոփոխություն: Անհրաժեշտ է, որ մարդիկ զգան ամուր ու հայկական ղեկավար ձեռքի հովանավորությունը, որպեսզի վերանա անպատժելիության մթնոլորտը: Այս ամենը ի վիճակի են անելու միայն նվիրյալ հայերը, հայ ազգայնականները և ես որպես Հայաստանի ապագա նախագահ տեսնում եմ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, որը վճռականորեն կկարգավորի այս ամենը: Իսկ իշխանական և ընդդիմադիր խաղերից արդեն ձանձրացել ենք:   
                                                                     15. 06. 2004թ.
Աշոտ, 45 տարեկան, ք. Երևան – Այս «միջանկյալ նախագահական ընտրությունում» ես (նաև՝ ընտանիքս) ձայնս տալիս եմ Արմեն Ավետիսյանին, Հայ Արիական Միաբանության առաջնորդին, որը բոլոր դավաճաններին ու ստոր թալանչիներին հաստատ կպատժի և մեր բազմաչարչար երկրում կվերականգնի արդարությունը, կարգ ու կանոնը, ներազգային համերաշխությունը:  
                                                                     15. 06. 2004թ.
Հայցում ենք բոլոր այն անձանց ներողամտությունը, որոնց կարծիքները չտպագրվեցին այս թողարկման մեջ և հայտնում ենք մեր շնորհակալությունը՝ մեզ հավատալու և պաշտպանելու համար:                          ՀԱՄ Գերագույն Խորհուրդ

ՀԱՅԵՐԸ  ԵՒ  ԻՐԵՆՑ  ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿԸ

Հայկ Ասատրյան

        Հայերը չկարողացան ազգագրօրէն միացեալ մի ամբողջականութիւն ստեղծել իրենց բարձրաւանդակում: Արտաշէս Ա.ի եւ Տիգրան Մեծի հայացման քաղաքականութիւնը համաբարձրաւանդակային չափանիշով թերի մնաց: Իրանական վաչկատուն ցեղերն աստիճանաբար նստակեաց դարձան յատկապես երկրի հարաւ-արեւելեան շրջաններում: Որքան էլ հայ պատմագիրները մինչեւ Թովմաս Մեծոփեցի (ԺԴ.-ԺԵ. դար) Հայաստանի սահմաններում չեն ուզում քիւրտերի գոյութեան մասին յիշատակութիւն անել, այնուամենայնիւ աշխարհագրական մի շարք անուններ (ո’չ միայն Կորդուք, այլեւ Մարակերտ, Մարդաղի, Վրնջունիք, Խոչակունիք, Մարաթուկ եւն., եւն.) վկայում են, որ նրանք մեր երկրում ապրելիս են եղել՝ իսլամից առաջ: Դարձեալ Խորենացու «Վիշապազունք»ը ենթադրել է տալիս, որ հնուց ի վեր Մասիսը բնակւելիս է եղել քիւրտերով, իսկ արաբական պատմագրութիւնը, Հաբիբ Մասլամայի դէպի Արտաշատ կատարած արշաւանքի առիթով, Արարատեան դաշտում մատնանշում է մի «Նահր էլ – Աքրատ», որ նշանակում է «Քիւրտերի գետ»:
        Երկրի ներսում, ինչպէս Աղձնեաց Սասուն լեռնավայրում եւ եզերական նահանգներից Տայքի, Ուտեաց, Փայտակարանի եւ Արցախի այլեւայլ մասերում խալդ-ուրարտական-ալանական ցեղերի հայացման առաջընթացը մինչեւ Թ. դարը դեռեւս չէր յանգել կատարեալ ձուլման: Բնորոշ է, որ այս նորադարձ «հայերի» որոշ զանգւածները Փայտակարանում, Ուտեաց եւ Արցախի դաշտային մասերում, ԺԱ. դարից սկսած՝ կամաց-կամաց ձուլւեցին թաթարներին եւ դարձան շաղախ կովկասեան Ատրպատականի թաթարական ազգութեան: Տայքի բնակիչների մի մասը իսլամանալով մերւեց աջարացիներին եւ լազերին, իսկ Բարձր-Հայքին մերձակայ վայրերում (յատկապէս Սպեր, Խոտրջուր, Թորթում) բնակւող հատւածը օսմանեան տիրապետութիւնից յետոյ, ուղղակի թուրքացաւ: Նոյն ճակատագրից զերծ չմնաց անգամ Սասունը, ուր խալդական ծագում ունեցող մի շարք ցեղախմբեր նետւելով իսլամի գիրկը՝ միացան քրտական ազգային օրգանիզմին: Աւելորդ է խօսել Չորրորդ Հայքի Փոքր-Ծոփք (Դերսիմ) գաւառի «արմենօիդ» ցեղին պատկանող ղըզըլբաշների մասին: Այս հայաստանակործան աղէտը սրւեց յատկապես իսլամի ներխուժումով, եւ սրանով առանձին թափ ստացած հայկական արտագաղթերով: Հայկական արտագաղթը նախ սկսւեց Արշակունիների անկումից յետոյ՝ դեպի Յունական Հայաստան: Նա զանգւածային բնոյթ ստացաւ Է. դարից, երբ Մամիկոնեանների վերջին փորձը՝ համահայկական շարժումով կասեցնել արաբական առաջխաղացութիւնը՝ լայն արձագանք չգտաւ նախարարների մօտ եւ Տարօնի դրան առջեւ յուսահատ մաքառումի մեջ ընկաւ Մամիկոնեան վերջին սպարապետը: Հայկական արտագաղթի ալիքներն ողողեցին Փոքր-Հայքը, Կապադովկիան, «արմենական թեմ»-ի մարզը, Բիւզանդիոնը եւ կայսրութեան բոլոր մասերը՝ Թրակիայից մինչեւ իտալական թերակղզի եւ մինչեւ Հիւս. Ափրիկէ: Բայց Հայաստանի համար առանձնապէս ճակատագրական եղաւ ԺԱ. դարը, երբ կործանւեց Բագրատունեաց հարստութիւնը եւ հայոց քաղաքական դրօշը տեղափոխւեց Կիլիկիա: Այդ օրից Հայկական Բարձրաւանդակը իր որդիների համար դարձաւ դժոխք – մէկ կողմից հայոց արտագաղթի նորանոր ալիքներ, միւս կողմից՝ անկաշկանդ ներխուժում թաթարների – որոնք բռնեցին երկրի հիւսիս-արեւելեան եզերական դաշտերը եւ քիւրտերի, որոնք հարաւից առաջխաղալով նւաճեցին Բարձրաւանդակի լեռնագօտիները եւ կոները: Քիւրտ-թաթարական բռնագրաւումները քաղաքական մասնաւոր սիստեմ դարձան պարսկա-օսմանեան պատերազմների շրջանում. երբ թուրքերը պարսիկների ցեղակից սիւննի քիւրտերն էին զետեղում Հայաստանում, իսկ պարսիկները՝ թուրքերի ցեղակից շիա թաթարները: Սրանց վրայ, յատկապէս Բարձրաւանդակի արեւմտեան մասում՝ աւելացան ե’ւ օսմանեան թուրքերը: Իսկ երբ սկսւեց հայ յեղափոխութիւնը, Հայկական Բարձրաւանդակն արդէն բնօրէն վիճելի դարձած էր ո’չ միայն քրիստոնէութեան եւ իսլամի, այլեւ հայերի, քիւրտերի եւ թուրք-թաթարների միջեւ: Քսաներորդ դարում հայերն ապրեցին իրենց պատմութեան ամենաահաւոր մարտիրոսագրութիւնը: Հայաստանի մեծագոյն մասում ջախջախւեց քրիստոնէութիւնը, որից յետոյ ժամանակի ոգին կշիռ տւեց ազգային-ցեղային գործօնին: Շիա թաթարները սկսեցին հոգեպէս բաժանւել պարսիկներից եւ կապւել թուրքերին, սիւննի քիւրտերը հակւեցին հայերին եւ պարսիկներին: Հայկական Բարձրաւանդակի պայքարը այսօր ստանում է նոր բնոյթ: Իրերի զարգացումով, կրօնների մոլեգին բախումը տեղի է տալիս ցեղերի լինել-չլինելու պայքարին:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
        Մի՞թէ Հայկական Բարձրաւանդակն ու հայ ցեղը արժանի էին այս ճակատագրին: Մի՞թե այդ առաջընթացն անխուսափելի էր: Այո’, ասում է ցեղօրէն ան-«ես» մարդը, իրապաշտը, քաղաքաբանողը, նւաստը, խելօքը:
      Չկայ աւելի վնասակար յիմարաբանութիւն, քան «իրապաշտական» կոչւած կիսամտածումը: Իրապաշտը նա է, ով չգիտէ անցեալը տառապելով ապրել, ո’վ գտնւում է ներկայի կոպիտ փաստերի ազդեցութեան տակ, ով չգիտէ կռահել եւ տեսանել ապագան: Ով ժամանակի մի մասով է ապրում՝ նա յաւիտենականութեան տիպ չէ, նա ամբողջական էակ չէ, նա մարդա-բեկոր է, հոգեւոր թզուկ: Հայաստանի կործանման բուն պատճառներից մէկը հանդիսացաւ հայ ժողովրդի մէկ մասի կոպիտ ներկայապաշտութիւնը, «ռէալիզմը»: Դեռ այսօր էլ շատ հայեր հպարտանում են իրենց մտքի այդ տխուր առաքինութեամբ: Ես «ռէալիստ» եմ եւ գտնում եմ, որ Հայաստանը այլ ճակատագիր չէր կարող ունենալ, որ գաղութում բացի մեր ազգային մշակոյթը եւ համրանքը պահելուց այլ բան չենք կարող անել, որ առանց մեծ մի ոյժի աջակցութեան Հայաստանի վերանւաճման մասին խօսք լինել եւն., եւն: Այսպէս է դատում «ռէալիստ»ը, առանց մտածելու, ո’չ Հայաստանը կարող էր այլ ճակատագիր ունենալ, որ գաղութներում ո’չ մէկ ազգային մշակոյթ կարող է զարգանալ եւ ո’չ մէկ համրանք պահւել, որ առանց ռազմաքաղաքական ոյժ ներկայացնելու՝ ո’չ մէկ պետութիւն կարող է մեզնով հետաքրքրւել: Հայկական «ռէալիզմ»ը միշտ էլ եղել է եւ է’ մեր ժողովուրդի տկարութեան պոչը, որ միշտ էլ քամւել է օտարից եւ արիւնոտւել. նա մի’շտ էլ հոգեւոր մուր է ցանել մեր կեանքի վրայ եւ ստւերոտել մեր պատմութիւնը: Հայոց ողբերգութիւնը պայմանաւորւում է այս ազգի մանր, միայն առօրեայի իմաստով գործնական խելքով: Դարեր անընդհատ հայը ճարտարօրէն հաց հանեց իր բարձրաւանդակից եւ կշտացրեց իր ոսոխներին, մի վայրկեանով վտանգից խուսափելու համար՝ նա վար իջաւ իր լեռներից եւ երկրի ռազմագիտական կէտերը յանձնեց քիւրտերին, մի վայրկեանով աւելի հանգիստ ապրելու համար՝ նա բռնեց արտագաղթի ճամբան: Ինչո՞ւ այսպէս եղաւ:
        Հայը երկու բան չըմբռնեց – իր բարձրաւանդակի արժէքըն ու խորհուրդը եւ Մամիկոնեանների ցեղային կանչը:
Հայկական Բարձրաւանդակը – իրօ՜ք դա ճանապա՞րհ է, ասպատակող ցեղերի կարաւանների ուղի՞, ինչպես կրկնում ու թոթովում է պարտւողական հայը, «ռէալիստ»-ը: Ո’չ, հազար անգամ ո’չ: Դա՝ նախ եւ առաջ բնական վիթխարի մի բերդ է եւ անառիկ բերդ: Օժտւած հսկայակարկառ լեռնապատերով եւ բազմաթիւ վսեմատիպ կոներով՝ աշխարհը կարող էր զարկւել նրան եւ փշրւել. եթէ ցեղի ոգին խօսէր այդ տիտանական բարձունքներից: Գէոսոֆիական բարձր մի ճշմարտութիւն է, թէ աշխարհագրօրէն ամբողջական մարզերը ներկայացնում են բնական մի անհատականութիւն: Բնական անհատականութեամբ օժտւած երկրներում կենսաբանօրէն առողջ մի ցեղ կարող է քաղաքական ուրոյն նկարագիր ստեղծել, որ ասել է՝ ո’չ միայն ինքնապաշտպանւել, այլեւ՝ աշխարհակալել: Հայկական Բարձրաւանդակը բնական մի անհատականութիւն է, ինչպիսիք են՝ օրինակ Իրանը, Կենտրոնական Ռուսաստանը, Բրիտանական Կղզիները եւեն: Իւրաքանչիւր բնական անհատականութիւն ունի իր բնաբեւեռը եւ իր բնակորիզը: Եթէ այս կորիզը ազգագրօրեն ամբողջական է եւ տւեալ ազգը կենսահոգեբանորէն առողջ՝ նրա քաղաքական ոյժի ծաւալումը դառնում է անխուսափելի. ազգօրէն առողջ օրգանիզմները մի’շտ էլ ծաւալւում են: Եթե այդ բնակորիզն ազգագրօրէն խոցւում է եւ տւեալ ազգը ի վերջոյ կործանւում՝ գիտցէք, որ նա կենսաբանօրէն եւ հոգեբանօրէն փտախտաւոր մի ընկերութիւն է եղել, ընկերային մի հաւաքոյթ միայն եւ ո’չ թէ ցեղակամ եւ առողջ մի օրգանիզմ. ազգօրէն հիւանդոտ օրգանիզմները մի’շտ էլ կծկւում են:
      Այո’, ահագին առաւելութիւնների հետ, Հայաստանի բնութիւնն ունի մի քանի թերութիւններ. օրինակ իր գետային կենտրոնախոյս սիստեմը, իր լեռնագօտիների ներանջատական մոլուցքը, իր եզերական կիրճերը: Հակահոս գետերը միշտ էլ առաջ են բերում տնտեսական եւ քաղաքական պառակտում: Օրինակ, Գերմանիոյ եւ Աւստրիոյ անջատումը պայմանաւորւում է Հռենոս-Էլբա-Օդեր-Շպրէի (միով բանիւ հիւսիս-արեւմտընթաց ջրերակների) եւ Դանուբի (հարաւ-արեւելընթաց) հակահոս ընթացքով: Բայց ցեղերի հանճարը նրանում չէ, որ նրանք յարմարւեն միջավայրի բնական պայմաններին, այլ որ այս պայմանները պատշաճեցնեն իրենց գոյութեան: Հայութեան ցեղօրէն արթուն տարրի մէջ պատմական ամբողջ անցեալում նկատելի է պատշաճեցման այս ճիգը: Արաքսն ու Արածանին հակահոս են, բայց Այրարատն ու Տարօնը չշեղւեցին համահայկական ուխտից-եւ հայոց պատմութեան միակ փայլուն գիծը Տարօնի հայրենանւէր զինակցութիւնն է Այրարատին: Եւ այսքանը միայն: Ինչո՞ւ նոյն ոգին չիշխեց բովանդակ բարձրաւանդակում: Ինչո՞ւ հայը չկարողացաւ յաղթահարել իր գետերի քմահաճոյքը, իր երկրի ներ անջատական բնութիւնը: Պատճա՞ռը.
      Հայը չհասկցաւ Մամիկոնեանների ցեղային կանչը: Նա ապրեց աւելի իբր ժողովուրդ, քան թէ իբր ցեղ: Առաջին հայ անունը, որ յիշւում է Դարեհի արձանագրութեան մէջ, դա Դատարսէսն է, «Դարեհի ծառան», այսօրւայ ըմբռնումով՝ «ռէալիստ» հայը:
      Դաւեր Տիգրան Մեծի շուրջը – գարշապարից եւ թիկունքից, որդիներից եւ ազգականներից:
      Արշակունիները չկարողացան ազատւել, Փաւստոսի որակումով՝ «շնաբերան» Փիսակներից, Հայր Մարդպետներից, Մերուժաններից:
       Եղիշէի ասելով՝ իդէալիստ Մամիկոնեանների հետ Հայրենիքի համար ոտքի ելած «ուխտապահ» բանակի թիւը 66 հազար էր միայն, մինչ ռէալիստ հայերը 60 հազարով խախտեցին ազգային ուխտը:
      Մամիկոնեանների վերջին օրհասական կանչին արաբների դէմ՝ փոխանակ 180 հազար հայերի՝ արձագանքեցին միայն 18 հազար:
        Եւ վերջապէս մօտաւոր անցեալում ճրագով չէի՞ն փնտրւում հայդուկները եւ ամեն քայլափոխում չէի՞ն հանդիպում ռէալիստը, կրաւորականը, անտարբերը, ծաղրածուն, ողբերգուն, սարսափահարը, շահամոլը, խորամանկը, վախկոտը, հաշւետեսը եւ դաւաճանը:
      Այսօ՞ր. այսօր սակա՞ւ են նրանք, որոնք ո’չ միայն ցեղի կանչից են սարսափում, այլեւ «ցեղ» բառից: Մարդն իր համար ճակատագրական մի անասուն է, կենդանական մի անցում, եւ նրա գոյութիւնը արժէք է ստանում միմիայն աստւածայինի հետ հաղորդակից դառնալու տենչով:
      Մենք չենք ճանաչում այլ կապ եւ կամուրջ մարդու եւ Աստծու միջեւ, քան ցեղը: Ցեղը՝ դա ո’չ միայն Աստուծոյ շունչ է, այլեւ յաւիտենականութեան ուղի:
      Կարելի է եւ առանց ցեղզգացութեան ապրել, բայց եր-    բե’ք ստեղծագործել յաւիտենականութեան ճամբին, որով եւ պատմութիւն երկնել:
       Հայոց պատմութիւն – դա երկունքն է արմենական ցեղի ոգու: Հայկական Բարձրաւանդակի ճակատագիր՝ դա հետեւանքն է՝ հայ ժողովրդի հոգեւոր ցեղաթափութեան:
        Ի՞նչ ես մտածում տարագի՜ր հա’յ:  Դեռեւս դու շարունակում ես մնալ կէս-ժողովուրդ, կէս-ազգ, կէս-ընկերվարական, կէս-աշխարհաքաղաքացի փերեզակ: Դեռեւս դու կէս-«Ես» ես, կէս-մարդ, կէս-բարի եւ կէս-չար:
       Դու անկայուն ես, քմահաճ եւ փխրուն. դու դեգերում ես քեզնից դուրս, դու կորցրել ես ինքդ քեզ:
        Ի՞նչ ասաց մարդկային հանճարը. Գէոթէն ասաց. «Կազդուրում դու ձեռք չես բերի, եթէ նա չի բխում սեփական հոգուց»: Զննե՞լ ես հոգուդ խորին անդունդները, տեսնելու թէ ի՜նչ կազդուրիչ ոյժեր կան՝ այնտեղ քնած: Գիտե՞ս ի՞նչ բան է ցեղը – ոգուդ այդ ովկիանը՝ անծանօթ: Մի օր խռովե՞լ ես այդ ովկիանը, նայե՞լ ես երկնքին եւ գոյութեանդ ամբողջ ոյժով զարկե՞լ ես հոգուդ կայծքարը:
        Լսե՞լ ես Մամիկոնեանների կանչը, դարձե՞լ ես զայրոյթի աղաղակ. «Արթնացի՜ր, Հայաստա՜ն»:
        Երբ հովիւն է քնած՝ գայլը կը գրաւի փարախը: Ցեղը քնած մնաց եւ Հայկ. Բարձրաւանդակը դարձաւ թշնամու տուն:
     «Արթնացի՜ր, Հայաստա՜ն»: Գիտե՞ս ինչպէ՞ս է արթնա- նում խայթւած հպարտութիւնը, ինչպէ՞ս յանկարծօրէն մոխիրի տակից բորբոքւում է կրակը:
      Կորա՞ծ է այլեւս Հայկական դատը. աշխարհը կարող է ասել, այո’:
        Բայց մենք կասենք – Հա’յ, տո’ւր ցեղօրէն արթնացած մի սերունդ, զարկող ու զարկելով ստեղծագործող մի սերունդ եւ պատմութիւնը քեզ պիտի վերադարձնի քո երկիրը:

«Ցեղ եւՀայրենիք». 1936թ., թիվ 2

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆՕՐՐԱՆ
(հատված՝ համանուն գրքից)

      Հայաստանը, որտեղ կազմավորվել է հայ ժողովուրդը, ձևավորվել նրա լեզուն և մշակույթը, զբաղեցնում է Փոքր Ասիական ու Իրանական բարձրավանդակների, Սև ծովի, Անդրկովկասի ու Միջագետքի հարթավայրերի միջև ընկած ավելի բարձրադիր տարածքները (մոտ 400.000 քառ. կմ): Աշխարհագրական իր այդ դիրքի պատճառով Հայաստանն անվանում են նաև Հայկական լեռնաշխարհ: Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության հնագույն օրրաններից է: Նյութական մշակույթի բազմադարյան հետքերը, հնագույն պատմական վկայությունները, դիցաբանական զրույցները, առասպելները, աշխարհագրական ու անձնական անունները խոսում են այն մասին, որ հայերը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչներն են բնիկները և ապրում են այստեղ անհիշելի ժամանակներից:
      Առաջավոր Ասիան ու Հայկական լեռնաշխարհը մշտապես եղել են ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Այստեղ են կազմավորվել հնագույն պետությունները, այստեղ են ստեղծվել հնագույն քաղաքակրթություններն ու մշակույթները, նաև այս տարածքում են խաչաձևվել տարբեր քաղաքակրթություններ ու մշակույթներ, որի արդյունքը նոր որակ է հաղորդել ու էլ ավելի հարստացրել մարդկության պատմությունը:
        21-րդ դարի շեմին սեփական պատմության ու մշակույթի հանդեպ նոր հետաքրքրություն է նկատվում մարդկանց մոտ: Յուրաքանչյուր ժողովուրդ նորից ուսումնասիրում, արժեքավորում է իր պատմությունն ու մշակույթը և փորձում պարզել. ովքե՞ր են իրենք, ովքե՞ր են իրենց նախնիները, ի՞նչ տեղ ու դեր ունեն նրանք համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ, ո՞ւր են հասնում իրենց արմատները և այլն: Այս հարցերը հետաքրքրել և հետաքրքրում են նաև հայ մարդուն: Բազմաթիվ հայ պատմիչներ և ուսումնասիրողներ պատմահայր Մովսես Խորենացուց (5-րդ դար) մինչև մեր օրերը փորձում են պատասխանել այդ հարցերին:
    19-20-րդ դարերում ուսումնասիրողները, հիմք ընդու-   նելով հայ պատմիչներ Խորենացու, Ագաթանգեղոսի (5-րդ դար), Փավստոս Բուզանդի (5-րդ դար), Սեբեոսի (7-րդ դար), Հովհ. Դրասխանակերտցու (10-րդ դար) և այլոց վկայությունները Հայկ Նահապետի ու նրա գերդաստանի հարավից եկած լինելու մասին, առաջ են քաշել այն տեսակետը, որ հայ ժողովուրդը կազմավորվել է Հայկի սերունդների և Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ցեղերի միաձուլումից:
    Հայերն ու հայոց պատմությունը հետաքրքրել են նաև օտարներին: Պատմագրության մեջ հայերին ու հայոց պատմությանն առաջինն անդրադարձել են հույները: Հույն պատմիչներ Հերոդոտը (մ.թ.ա. 5-րդ դար), Քսենոփոնը (մ.թ.ա. 5-4-րդ դարեր), Եվդոքսոսը (մ.թ.ա. 4-րդ դար), Դ. Հալիկառնասցին (մ.թ.ա. 1-ին դար), Ստրաբոնը (մ.թ.ա. 63 – մ.թ. 20) և ուրիշներ իրենց աշխատություններում բազմիցս անդրադարձել են հայերին, հայոց պատմությանն ու աշխարհագրությանը: Հունական պատմագրությունը առաջ է քաշել նաև հայերի ծագման մասին իր տարբերակը: Այն է. հույն պատմիչները թրակիա-փռուգիական ծագում են վերագրել հայերին, ելնելով նրանց միջև եղած ընդհանուր սովորույթներից, հագուստի ձևերից, օգտագործած զենքերի տեսակներից, նաև թեսալացի Արմենոսի մասին եղած ավանդությունից և այլն: Այս տեսակետը նոր զարգացում ունեցավ 19-20-րդ դարերում, երբ Եվրոպայում մեծ հետաքրքրություն առաջացավ Առաջավոր Ասիայի, նաև Հայաստանի հանդեպ: Տպագրվում են բազմաթիվ հոդվածներ, աշխատություններ և ուսումնասիրություններ, որտեղ հեղինակները (Յ. Մարկվարտ, Հ. Հյուբշման, Պ. Կրեչմեր, Ն.  Մառ, Լեո, Գ. Ղափանցյան,  Հ. Մանանդյան և ուրիշներ) բազմակողմանիորեն քննարկելով ու գնահատելով հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը, շարունակում են թրակիա-փռուգիական կամ բալկանյան ծագում վերագրել հայերին: Առաջ են քաշվում նաև այլ տեսակետներ, որոնցից մեկի համաձայն հայ ժողովուրդը կազմավորվել է տեղաբնիկ հայասացիների և եկվոր հնդեվրոպացի արմենների միաձուլումից, այլ տեսակետի համաձայն՝ Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ խուրրի-ուրարտացիների ու եկվոր հնդեվրոպացի արմենների միաձուլումից և այլն:
        Ինչպես տեսնում ենք, դեռևս մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսից հայերն ու հայոց պատմությունը գտնվել են պատմիչների և ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Պատմության այդ երկար ժամանակահատվածը, սակայն, չի կարողացել հստակ պատասխան տալ վերոհիշյալ հարցերին: Շարունակում են գոյություն ունենալ չպարզաբանված հարցեր՝ հատկապես հայոց պատմության հնագույն շրջանի վերաբերյալ: Հնագիտական, ազգագրական, լեզվաբանական ու մարդաբանական նոր ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին 20-րդ դարի կեսերից առաջ քաշել նոր տեսակետներ հնդեվրոպացիների (արիական ցեղեր) նախահայրենիքի ու հնդեվրոպական լեզվաընտանիքի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովրդի տեղաբնիկ լինելու մասին: Անդրադառնանք թեմայի հետ սերտորեն առնչվող հնդեվրոպացի և արիացի (արիական ցեղ) անվանումներին: Հնդեվրոպացի անվանումը պատմաաշխարհագրական անվանում է և նկատի ունի Եվրոպայից Հնդկաստան ընդարձակ տարածքներում ապրող հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդներին: Գիտական աշխարհում հնդեվրոպացիներին անվանում են նաև արիական ցեղեր, որն այդ լեզվաընտանիքի ժողովուրդների հնագույն անվանումներից է: Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերից Իրանում և Հնդկաստանում հայտնվում են ցեղեր, որոնք խոսում էին հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով: Այդ ցեղերին ընդունված է անվանել հնդիրանական ցեղեր: Ցեղի մի  մասը, որ մնաց Իրանում, կոչվեց իրանցի, իսկ Հնդկաստանում հայտնված ցեղերը կոչվեցին հնդարիներ:
     Մ.թ.ա. 1-ին հազարամյակի հնդկական (վեդաներ) և իրանական («Ավեստա») գրավոր աղբյուրները վկայում են, որ հնդարիներն ու իրանցիները իրենք իրենց անվանել են արի կամ արիացի: Նրանց մոտ լայնորեն տարածված էր aria1 ինքնանվանումը: Հայտնի է, որ հնդիրանցիները Հնդկաստանի և Իրանի հնագույն բնակիչները չէին: Ուրեմն նրանք ունեցել են նախահայրենիք, բնօրրան, աստվածների պաշտամունք, նաև գլխավոր աստծո պաշտամունք (տվյալ դեպքում ԱՐ Աստծո պաշտամունքը): Հետևաբար, կարելի է մտածել, որ  հնդիրանական ցեղերի մոտ տարածված արի կամ արիացի ինքնանվանումը կապված է ԱՐ Աստծո պաշտամունքի և անվան հետ2:
    Հնդեվրոպացիների նախահայրենիքի մասին կատար-    ված հետազոտություններից կարևորում են  լեզվաբանական ուսումնասիրությունները: Լեզվաբաններ Վ. Իլլիչ-Սվիտիչը, Վ. Գեորգիևը, Օ. Շիրոկովը, Գ. Կլիչկովը, Ա. Դոլգոպոլսկին, Վ. Իվանովը, Ռ. Իշխանյանը և ուրիշներ իրենց աշխատություններում պատմահամեմատական լեզվաբանության, նաև հնագիտական ու մարդաբանական տվյալներով հիմնավորում են այն տեսակետը, որ հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվում էր Առաջավոր Ասիայում: Օ. Շիրոկովն ու Գ. Կլիչկովը նույն մեթոդներով (լեզվաբանություն, հնագիտություն, մարդաբանություն) ավելի հստակ եզրակացության են հանգում, այն է, հայերը տեղաբնիկ են իրենց զբաղեցրած տարածքներում՝ Հայկական լեռնաշխարհում (Օ. Շիրոկով, «Լրաբեր», 1980, թիվ 5, Գ. Կլիչկով, «Լրաբեր», 1980, թիվ 8), իսկ հույն պատմիչների վկայությունները արմենների Բալկաններից եկած լինելու մասին նրանք համարում են Փոքր Ասիայում կատարված ոչ մեծ տեղաշարժերի վկայություն:
         Հնդեվրոպացիների նախահայրենիքը Առաջավոր Ասիայի արևելյան մասերում (Հայկական լեռնաշխարհ և շրջակա տարածքներ) գտնվելու մասին տեսակետը ավելի բազմակողմանի ու մանրամասն քննարկեցին Թ. Գամկրելիձեն և    Վ. Իվանովը իրենց «ԼվՊՏպՉՐՏտպռրՍՌռ ÿջօՍ Ռ ՌվՊՏպՉՐՏտպռՓօ» աշխատության մեջ: Այս, ինչպես նաև հայերի տեղաբնիկ լինելու մասին տեսակետները իրենց աշխատություններում ու հոդվածներում քննարկման նյութ դարձրին և պաշտպանեցին Մ. Գավուքչյանը, Լ. Շահինյանը, Ռ. Իշխանյանը և ուրիշներ: Իսկ հնդիկ հնագետ ու պատմաբան Ա. Դիկշիտը իր «ԹՉպՊպվՌպ Չ ԸՐւպՏսՏչՌռ» աշխատության մեջ հնդեվրոպացիների նախահայրենիք է համարում Կովկասի ու Հայաստանի լեռները: Այս տեսակետը հաստատուն կերպով մտնում է գիտական աշխարհ, ձեռք բերում նորանոր կողմնակիցներ, հարստանում նոր ուսումնասիրություններով ու աշխատություններով: Նոր ուսումնասիրություններից նշենք Կ. Ռենֆրուի, Մ. Ռուհլենի աշխատությունները, նաև Լ. Լ. Կավալլի-Սֆորզայի, Պ. Մենոզայի, Ա. Պլազզայի համատեղ աշխատությունը և այլն: Այլ ուսումնասիրողներ (Ֆ. Դեբեց, Գ. Տրոֆիմով, Ն. Չեբոկսարով) Հայկական լեռնաշխարհը և Փոքր Ասիան համարում են օյկումենի՝ աշխարհի մարդկանցով բնակեցված տարածքի կենտրոնական մասը, ի նկատի առնելով այն, որ այս տարածքները  ունեն հարմար  աշխարհա-

1. Տարածված տեսակետներից մեկի համաձայն (Գ. Իլյին, Ի. Դյակոնով) հնդիրանցիների մոտ լայնորեն տարածված aria անվանումը ունեցել է «ազնվացեղ» իմաստը և օգտագործվել է բարձր դասի ու վերնախավի համար: (ԼրՑՏՐՌÿ ՊՐպՉվպչՏ ՎՌՐՈ, ՀՈվվÿÿ ՊՐպՉվՏրՑՖ, ԾՏրՍՉՈ, 1982, րՑՐ. 332 (բաժինը գրել են Գ. Իլյինը և Ի. Դյակոնովը):
2. Է. Դանիելյանը արիականն ու արիականությունը դիտարկում է իբրև հնագույն հոգևոր արժեք, որը որոշիչ դեր է ունեցել բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում մնացած հայ- արմեն ցեղերի հոգիընկալումների համար: Բնօրրանում շարունակվեց արիական Աստվածընկալումը, այն է. Լույսի (Բարու) պաշտամունքը չընդմիջարկվեց «երկակիությամբ»: -Լույսին զուգակից չդարձավ խավարը (չարը) (Է. Դանիելյան, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոգևոր ակունքները և պատմական նշանակությունը, Երևան, 1997, էջ 13):
գրական դիրք, բարենպաստ բնակլիմայական պայմաններ ու վաղ բնակավայրեր (Ղ. ԺպոպՓ, թ. ՁՐՏՒՌՎՏՉ, ծ. ճպոՏՍրՈՐՏՉ. կՐՏոսպՎօ ջՈրպսպվՌÿ ժՉՐՏտօ, “կՐՏՌրւՏՋՊպվՌպ փպսՏՉպՍՈ Ռ ՊՐպՉվպպ ՐՈրրպսպվՌպ փպսՏՉպփպրՑՉՈ”, 1951, րՑՐ. 415):
    Լ. Լ. Կավալլի – Սֆորզան իր նոր աշխատության մեջ լեզվաբանական (Կ. Ռենֆրու, 1987), հնագիտական (Մ. Գիմբութաս, Old Europe 7000-3500 B.C., 1973) և այլ բնույթի ուսումնասիրությունների հիման վրա առաջ է քաշում այն տեսակետը, որ հնդեվրոպական լեզուները ծագել են Փոքր Ասիայում, ապա տարածվել դեպի Եվրոպա նեոլիթյան (նոր քարի դար) երկրագործ ցեղերի կողմից: Նշվում է, որ Փոքր Ասիայում մոտ 10.000 տարի առաջ խոսել են հնդեվրոպական լեզուներով: Հայոց լեզուն հեղինակը համարում է հնագույն հնդեվրոպական լեզու, որն այդ տարածքներում խոսակցական լեզու է եղել դեռևս 9000 տարի առաջ (L. L. Cavalli-Sforza, «Genes Peoples and Languigis», 2000, pp., 160-161,164):
       Ներկայացվող աշխատության մեջ, վկայակոչելով Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդների (շումերներ, աքադացիներ, խուրրիներ, խեթեր) գրավոր աղբյուրները, պահպանված առասպելներն ու զրույցները, փորձ է արվում հիմնավորելու այն տեսակետը, որ Հայկական լեռնաշխարհը արարչագործության ու քաղաքակրթության հնագույն կենտրոններից է: Աշխատության մեջ կրկին փորձ է արվում քննարկելու ու պաշտպանելու հնդեվրոպացիների նախահայրենիքը Առաջավոր Ասիայի արևելյան շրջաններում (Հայկական լեռնաշխարհ և շրջակա տարածքներ) գտնվելու և Հայկական լեռնաշխարհում հայերի տեղաբնիկ լինելու մասին վերոհիշյալ տեսակետները: Ուշադրություն է դարձվում նաև այն բոլոր հարցերին, որոնք կարող են օգնել հիմնավորելու այս տեսակետները: Քննարկվում են հնագիտական, ազգագրական, լեզվաբանական, մարդաբանական, դիցաբանական, էթնիկական տեղաշարժերի և այլ կարգի հարցեր՝ ուշադրության կենտրոնում պահելով հայ էթնոսը, հայոց պատմությունն ու Հայկական լեռնաշխարհը:
       Աշխատության մեջ դարձյալ քննարկվում են Արարիչ ԱՐ Աստծո պաշտամունքի հետ կապված հարցեր (Ա. Տերյան, ԱՐ Աստծո պաշտամունքը Հայաստանում, Երևան, 1995): Մեծ ուշադրություն է դարձվում ԱՐ Աստծո արևի աստված լինելու և Հայաստանը՝ արևի ու լույսի պաշտամունքի հնագույն երկիր լինելու հարցերին: Կարևորվում է ԱՐ Աստծո դերն ու նշանակությունը հայկական/արիական ցեղերի հոգևոր ու նյութական մշակույթի ստեղծման մեջ: Ներկայացվում են նոր փաստեր, վկայություններ ու կարծիքներ ԱՐ Աստծո պաշտամունքի ծագման, տարածվածության ու նշանակության մասին ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Աշխատության մեջ ուշադրություն է դարձվում նաև ԱՐ Աստծո նկարագրի զարգացման հարցերին, երբ ժամանակի հետ ԱՐ Աստծո նկարագիրը հարստանում էր նոր հատկանիշներով, երբ նրա նկարագրի հատկանիշները (մեկը կամ մի քանիսը) հանդես են գալիս որպես այլ աստվածների հատկանիշներ և այլն: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայոց հնագույն ԱՐ Աստծո անունը, պաշտամունքը, նաև գաղափարախոսությունը կարող են օգնել հասկանալու հայոց պատմության (ոչ միայն հայոց) հնագույն շրջանի շատ հարցեր, այդ թվում Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս ստեղծված հնագույն շատ ցեղերի ու պետությունների անուններ, ավելի ուշ հանդես եկած այլ աստվածների անուններ, նրանց պաշտամունքներն ու գաղափարախոսությունները, նաև շատ անձնական ու աշխարհագրական անունների ծագման ու բացատրության հարցեր և այլն: Ուշադրություն է դարձվում նաև Հայկական լեռնաշխարհում ստեղծված նյութական ու հոգևոր մշակութային արժեքների և հնագույն քաղաքակրթության այլ կենտրոններից (Միջագետք, Փոքր Ասիայի արևմտյան մաս) հայտնաբերված մշակութային արժեքների միջև եղած կապերին, նրանց ընդհանրություններին և նմանություններին:
      Աշխարհի հնագույն երկրներից Հնդկաստանն ու Իրանը այն երկրներն են, ուր վաղ ժամանակներից հստակորեն երևում են արիական ցեղերի հետքերը: Հնդարիները և իրանցիները  երբեք չեն մոռացել իրենց արմատները: Այդ մասին են վկայում արդեն հիշատակված նրանց հնագույն գրավոր աղբյուրները՝ հնդկական վեդաները և իրանական «Ավեստան»: Ճիշտ է, այդ գրավոր աղբյուրներում ուղղակիորեն հիշատակություններ չկան նախահայրենիքի մասին3, բայց վկայված աստվածների պաշտամունքը, գրի առնված ու պահպանված օրենքները, սովորույթները, դիցաբանական զրույցները, առասպելները, ինչպես նաև անձնական ու աշխարհագրական անունները, որ այնքան նման են հայոց մեջ պահպանված ավանդույթներին, սովորույթներին, անուններին, հայոց հնագույն աստվածների պաշտամունքներին, թույլ են տալիս մըտածելու, որ նրանց նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն ու շրջակա տարածքներն են: Հաշվի առնելով այս հանգամանքը, ներկայացվող աշխատության մեջ մեծ տեղ է տրվել Հայաստան – Հնդկաստան, Հայաստան – Իրան, նաև Հայաստան – Հունաստան հնագույն պատմամշակութային կապերին, դիցաբանական զրույցներին, ավանդույթներին, սովորույթներին և այլն:

3. Իրանական «Ավեստայի» «Վենդիդատ» բաժնում (1, 2) հիշատակություն կա արիների նախահայրենիքի՝ առասպելական Արյանա Վեջա (ավելի ուշ՝ Էրինվեջ) երկրի մասին: Այս մասին տե՛ս աշխատության Հայաստան-Իրան բաժինը: Նշենք նաև, որ «Ավեստայի» այս մասը ստեղծվել է ուշ՝ մ.թ.ա. 3-րդ դարում:

Անժելա Տերյան՝ պատմաբան,
Երևանի Պատմության Թանգարանի հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ

ՀԱՅՈՑ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՈՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

(Հ ո դ վ ա ծ ա շ ա ր ք)

(սկիզբը՝ 6(33) և 7(34)-ում)

3. ԽԱՉՆ ՈՒ ՆՐԱ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
   Խաչը հայոց տիեզերակենտրոն աշխարհընկալումը բնորոշող խորհրդանշան է: Տեղին է նշել, որ Հայի խաչապաշտությունը, ի հակադրություն սեմա-աքքադական ցեղերի կռապաշտության (նույնը՝ մարդակենտրոն աշխարհընկալման), ընդգծված է ազգային էպոսում՝ հանձինս խաչապաշտ Գագիկ թագավորի ու թշնամի կռապաշտ խալիֆի (այն, որ խոսքը ո՛չ արաբ, եւ ո՛չ մուսուլման տիրակալի մասին է, հուշում է հետեւյալը. իսլամում կուռքերի պաշտամունքը խստիվ արգելված է):
     Խաչերը հիմնականում լինում են եռաթեւ ու քառաթեւ: Եռաթեւ խաչերը T ու Y տառերի նման են: Քառաթեւ խաչերը գլխավորապես լ ձեւի են ու, մասնավորապես, X տառի նման են: Հնգաթեւ, վեցաթեւ եւ ութաթեւ Ճ, Ն, Չ խաչերը աստղանիշեր են:
                                          Ա
     Քառաթեւ խաչը ունի իր տիեզերա – բնապաշտական փոխկապակցված խորհուրդները:
ա) Այն խորհրդանշում է աշխարհի կենտրոնի ու չորս կողմերի միասնությունը եւ դրան համարժեք՝ տարվա չորս եղանակների հարափոփոխությունը: Խաչի աջ թեւը խորհրդանշում է արեւելքն ու գարունը, վերին թեւը՝ հարավն ու ամառը, ձախ թեւը՝ արեւմուտքն ու աշունը, ստորին թեւը՝ հյուսիսն ու ձմեռը:
բ) Քառաթեւ խաչը նաեւ, աշխարհի կողմերին ու տարվա եղանակներին համապատասխան, բնության չորս տարրերի փոխակերպումների ու փոխոչնչացումների խորհրդանշան է, որի հանդիպակաց ծայրերին անլծորդ, անհաշտ տարրերն են. հարավային ծայրին՝ հուրը, հյուսիսային ծայրին՝ ջուրը, արեւելյան ծայրին՝ օդը, արեւմտյան ծայրին՝ հողը: Խաչի թեւերը անլծորդ տարրերի փոխմարումների խորհրդագծերն են, որոնք խաչվում են կենտրոնում (առաջին նյութի տեղու՞մ): Իսկ խաչի ծայրերով կազմված շեղանկյունը ցուցանում է լծորդվող, հաշտելի տարրերի հաջորդական փոխակերպումների (օդ»հուր»հող»ջուր»օդ) խորհրդակարգը՝ համանման տարվա եղանակների հերթափոխությանը:
գ) Քառաթեւ խաչի ուղղահայաց գիծը խորհրդանշում է հոգեւորը, արականը, աշխարհի երկինք-երկրակենտրոն առանցքը, իսկ հորիզոնական գիծը՝ նյութականը, իգականը, աշխարհի կենտրոնը հատող «ծայրից ծայրը», իսկ խաչը ամբողջությամբ՝ սրանց փոխմիասնությունը:
   Խաչի հորիզոնական գիծը (նյութականը, իգականը) առանձին բացասական է («-» նշանն է), իսկ սրան միացած ուղղահայաց գիծը (հոգեւորը, արականը) արդեն դրական է («+» նշանն է):
դ) Ուսանելի է քառաթեւ խաչի վերոնշյալ խորհուրդների առնչությունը բնության տարրերի փոխազդեցության խորհրդակարգի հետ: Ինչպես ասվեց, խաչի թեւերը ցուցանում են անլծորդ, անհաշտ տարրերի փոխմարումներն ու պայքարը, որոնց համանման են աշխարհակարգերի ու հասարակարգերի հեղաշրջումները: Այսինքն, հրի ու ջրի փոխմարումը (հարավ-հյուսիս պայքարը) համարժեք է հոգեւոր հեղաշրջմանը, «հոգեւոր հեղափոխությանը», իսկ օդի ու հողի փոխմարումը (արեւելք-արեւմուտք պայքարը)՝ աշխարհիկ հեղաշրջմանը, «սոցիալական հեղափոխությանը»:
    Աշխարհաքաղաքականության տեսանկյունից սա նշանակում է, որ քաղաքակրթական Հյուսիսի ու Հարավի պայքարը ծնում է հոգեւոր-արժեքային առաջընթաց, իսկ Արեւելքի ու Արեւմուտքի պայքարը՝ սոցիալ-տնտեսական առաջընթաց:
ե) Քառաթեւ խաչը արեգակի օրեկան շարժման խորհրդանշան է, որի ծայրերը ցուցանում են արեգակի չորս ծեգերը՝ արեւածագը, վերին դիրքը (զենիթը), արեւամուտը, ստորին դիրքը (նադիրը): Այս առումով, խաչը, ուղղահայաց թեւերի չափից կախված, ցուցանում է արեգակի օրապտույտը արեւադարձերին ու օրահավասարներին: Հավասարաթեւ լ խաչը ցուցանում է արեգակի օրապտույտը օրահավասարներին (12-ական ժամ ցերեկն ու գիշերը), իսկ անհավասարաթեւ … խաչը՝ օրապտույտը ձմեռային արեւադարձին (9 ժամ ցերեկն ու 15 ժամ գիշերը):
   Դիցապաշտ Հայաստանում հարգի էր հավասարաթեւ խաչը, քանի որ գարնանային ու աշնանային օրահավասարները նշանավոր օրեր էին: Գարնանային օրահավասարին (գարնանամուտին) նշվում էր տարեսկիզբ-տարեզատը (Ամանորը-Զատիկը): Եվ այս դեպքում աշնանային օրահավասարը (աշնանամուտը) հանդիսանում էր տարեմիջին: Ընդ որում, նախնական խավարածրում գարնանամուտը  համընկնում էր կենդանաշրջանը գլխավորող Խոյ աստղատան սկզբին, իսկ աշնանամուտը՝ լույսի ու խավարի, հոգեւորի ու նյութականի հավասարակշռությունը խորհրդանշող, Հայքին համապատասխանող ու Միհրից իշխվող կենտրոնական Կշեռք աստղատան սկզբին1: Այսինքն, հավասարաթեւ խաչը նշանավորում է բնության հավասարակշռված, ներդաշնակ վիճակը: Հավանաբար, Կաթոլիկ եկեղեցին խորհրդանշականորեն ներմուծեց անհավասարաթեւ խաչը (այդպիսին են Հայ եկեղեցու խաչերի զգալի մասը), քանի որ այն Արեւ-Միհրի ծնունդին հարմարեցված Քրիստոսի  ծնունդը տոնում է դեկտեմբերի 25-ին՝ ձմեռային արեւադարձի օրվան (դեկտեմբերի 22-ին) հաջորդող երրորդ օրը, որից հետո ցերեկվա տեւողությունը սկսում է կտրուկ ավելանալ, իսկ գիշերվա տեւողությունը՝ պակասել (դեկտեմբերի 22-24-ը դրանց տեւողությունը աննշան է փոխվում):
       Անհավասարաթեւ խաչի շրջված տարբերակը, որը ցուցանում է արեգակի օրապտույտը ամառային արեւադարձին, հանրահայտ չէ: Այն նշանավորում է լույսի վարընթացն ու խավարի վերելքը: Թերեւս, ի տարբերություն քրիստոնեական խաչի, որը խորհրդանշում է խաղաղությունն ու «չարին չհակառակվելը», սա խորհրդանշում է պայքարն ու չարի դեմ սրբազան պատերազմը: Միգուցե, նույն խորհրդապաշտությամբ էր առաջնորդվում Հիտլերը, երբ Սովետական Միության դեմ պատերազմ սկսեց հունիսի 22-ին՝ ամառային արեւադարձի օրը: Հայ եկեղեցական այրերը, երբ ճարահատյալ փորձում են հիմնավորել քրիստոնեության մարտնչող բնույթը, ասում են, թե «խաչը շուռ տալուց թուր է դառնում»:
         Քրիստոնեական ավանդությունը ասում է, թե Պետրոսին խաչեցին գլխիվայր նրա կամքով՝  Քրիստոսից տարբերվելու համար: Իսկ հայտնի է, որ Պետրոսը Քրիստոսի ամենահամարձակ աշակերտն էր, որ չվարանեց ուսուցչին ձերբակալելու ժամանակ սրով կտրելու քահանայապետի ծառայի ականջը: Անհավասարաթեւ խաչը եզրավորող կորագիծը հիշեցնում է ձուն: Այլ տեղում արդեն ասվել է, որ Դիցահոր առնականությունը խորհրդանշող ֆալոսների նմանությամբ են եկեղեցիների գմբեթները, որի գագաթին խաչ է կանգնեցվում: Այս դեպքում խաչը նույնանում է Դիցահոր արարչական սերմի հետ: Այսինքն, անհավասարաթեւ խաչն ու եզրակորը Դիցահոր դիցածին ու արարչածին սերմի ու այն կրող Դիցամոր արգանդի ու տիեզերական ձվի՝ տիեզերքի սաղմնային վիճակի գաղափարն է արտահայտում:
զ) Քառաթեւ խաչն ավելի լայն իմաստով խորհրդանշում է համատիեզերական շարժումը, եւ, մասնավորապես, մոլորակների ու լուսատուների, համաստեղությունների շարժումը երկնակամարում: Համատիեզերական հավերժական ու կանոնավոր շարժումը սկզբնամիակ Արարչի (Աստծո) գոյությունը հիմնավորող հզոր փաստարկներից մեկն է՝ որպես այդ շարժման միակ սկզբնաղբյուր եւ սկզբնապատճառ: Օրինակ, Կաթոլիկ եկեղեցու ժամանակակից աստվածաբանության առաջին անքննելի հիմնադրույթը (դոգման) այն է, թե Աստված ամեն ինչի շարժման միակ սկզբնապատճառն է: Նմանապես, ավելի հին ժամանակներում Արիստոտելը մեկնում էր Աստծո գոյությունը՝ որպես ամենայն տարերքների շարժում առաջ բերող անշարժ ու անփոփոխ էություն: Իսկ Դեիստական քրիստոնեա – փիլիսոփայական ուղղությունը Աստծուն համարում է տիեզերքը շարժման մեջ դնող զորություն ու բնական օրենքների ստեղծող, որը սակայն չի միջամտում տիեզերքի գոյության հետագա ընթացքին: Այսինքն, ընդհանրաբար Աստվածը մեկնվում է որպես ամեն ինչի «արարիչ եւ շարժիչ»: Եվ այս տեսանկյունից խաչն արտահայտում է նաեւ շարժման գոյավորողի՝ Աստծո գաղափարը:
է) Համատիեզերական շարժման առավել ցայտուն խորհրդանշան է կեռխաչը (սվաստիկան), որի կեռիկները, ի տարբերություն ուղղաթեւ խաչի, ցույց են տալիս շարժման ուղղությունը: Եվ կեռիկների ուղղությունից կախված կեռխաչերը լինում են աջակողմյան ու ձախակողմյան:
      Աջակողմյան  կեռխաչը ներկայացնում է ձախից-աջ շրջապտույտը, որը համապատասխանում է լուսատուների (արեգակի, լուսնի ու աստղերի) օրապտույտին եւ խավարածրի աստղատների ներսում գարնանային օրահավասարի կետի բազմադարյա շրջապտույտին (նաեւ՝ արյան շրջանառությանը): Այն ապահովում է առաջընթացը («առաջ» բառը ստուգաբանվում է «առ աջ»՝ դեպի աջ):
    Ձախակողմյան կեռխաչը ներկայացնում է աջից-ձախ շրջապտույտը, որը համապատասխանում է խավարածրի աստղատների ներսում լուսատուների տարեպտույտին: Կեռխաչը, որպես շարժման խորհրդանշան, ունի նաեւ գիտական մեկնաբանություն: Հայտնի է, որ տիեզերքում երկնային մարմինների շարժումը կատարվում է կորագծով՝ հիմնականում էլիպսաձեւ ու մասնակիորեն շրջանաձեւ, որոնց չորս գագաթներով տարվող գծերը հատվում են կենտրոնում: Կեռխաչի դեպի կենտրոն ուղղված գծերն ու դրանց ուղղահայաց կեռիկները ցուցանում են երկնային մարմնի շարժումը առաջ բերող զույգ ուժերի ազդման վեկտորները. դեպի կենտրոն ուղղված գիծը՝ կենտրոնաձիգ ուժի վեկտորը, իսկ կեռիկը՝ կենտրոնախույս, հետագծին շոշափող ուժի վեկտորը: Աջակողմյան ու ձախակողմյան կեռխաչերի համադրված խորհրդանշան է X խաչը, որը ներկայացնում է աջ ու ձախ շարժումների միասնության գաղափարը:
ը) Քառաթեւ կ խաչի վերաբերյալ քրիստոնեական ավանդության համաձայն՝ սրա վրա է խաչվել Անդրեասը՝ Պետրոսի եղբայրը, որը բալկանյան ու մերձսեւծովյան ժողովուրդների, սկյութների ու նախառուսների մոտ քրիստոնեությունը տարածող առաքյալն էր: Սա պատերազմի խաչ է, որի նման է խաչվող թրերի պատկերով ճակատամարտի նշանագիրը, բացասման նշանը եւ խաչի բնույթն էլ համապատասխանում է սկյութական ցեղերի ռազմատենչ վարքին: Այս խաչն է ներկայացնում բազմապատկման «x» նշանը: Սա, մեր կարծիքով, նշանակում է պատերազմներից հետո կտրուկ (բազմապատիկ-երկրաչափական) առաջընթացը (պրոգրեսը) հաղթողի համար, ի տարբերություն հավասարաթեւ, ներդաշնակության խաչի, որը, հանձինս գումարման «+» նշանի, ցույց է տալիս բնականոն (գումարային-թվաբանական) առաջընթացը: Այս խաչն է հիշեցնում արեգակնային Ձկներ աստղատան i խորհրդանիշը: Եվ, միգուցե, խորհրդավոր է, որ Անդրեասի խաչը դարձավ ռուսական ռազմածովային նավատորմի խորհրդանշանը:
* * *
     Եռաթեւ խաչն ունի իր տիեզերա-բնապաշտական ուր-  ույն խորհուրդները:
ա) Եռաթեւ Y խաչը նշանավորում է տիեզերակարգի երրորդությունները. դիցաբանական ու քրիստոնեական երրորդությունները, գոյության հիմնապահերը (սկիզբ, մեջ, վերջ), ծնունդի կողմերը (հայր, մայր զավակ), տարածության եռաչափությունը, ժամանակաձեւերը (անցյալ, ներկա, ապագա), դերանունների դեմքերը (օրինակ՝ ես, դու, նա), հոգու եռամիասնությունը (միտք, տենչանք, կամք) եւ այլն: Ըստ մեզ, եռաթեւ խաչի թեւերը ցուցանում են նաեւ կյանքի ուղու այն երեք խորհրդավոր՝ բախտի, փառքի ու սխրանքի ճանապարհները, որոնց ընտրության առաջ հայտնվում է հեքիաթային հերոսը (այդ մասին նա իմանում է խաչմերուկում նստած հալեւորից կամ գրվածից): Սխրանքի ճանապարհն է ներկայացնում խաչի ուղիղ թեւը, փառքինը՝ աջ թեւը, բախտինը՝ ձախ թեւը: Հայոց դիցաբանությունում ճամփորդների հովանավորն ու ճանապարհների տնօրինողը Տիրն է2 (նույն հեքիաթային հալեւորը), որը սահմանում է մարդկանց ճակատագրերը՝ կյանքի երկար ու կարճ ճանապարհները: Այս առումով չի բացառվում, որ եռաթեւ խաչը նաեւ Տիրի նշանախաչն է:
բ) Եռաթեւ շրջված պ խաչը նշանավորում է աշխարհի երեք կողմերի (հյուսիս-արեւելք, հարավ, հյուսիս-արեւմուտք) միասնությունն ու տարվա երեք եղանակների (պայմանականորեն՝ գարուն-ամառ-ձմեռ) հարափոփոխությունը: Աշխարհի այս կողմերի հաջորդականությունը համապատասխանում է արեգակի ցերեկային ու հորիզոնից ցած այն ընթացքին, երբ առկա է լույսը: Տարվա երեք եղանակների հետ կապված կարծիք կա, որ բրոնզեդարյա ժամանակներում մեզանում գործածվել է երեք (30 օրական, չորս ամսյա) եղանակից կազմված օրացույցը: Ընդ որում, այս դեպքում տարվա եղանակները համապատասխանում են կենդանաշրջանի չորս աստղատների՝ հուր-հող-օդ-ջուր հերթափոխությամբ պայմանավորված, պարբերաշրջանին: Որոշ հիմքեր կան կարծելու, որ հայոց ավելի վաղ դիցա-խորհրդապաշտական օրացույցը եւս բաղկացած էր երեք (40 օրական երեք ամսյա) եղանակից:
գ) Եռաթեւ շրջված խաչը դիտվում է որպես՝ աշխարհի երեք կողմերին ու տարվա եղանակներին համապատասխան, բնության երեք նախատարրերի (հուր, մեգ, ջրահող) փոխազդեցությունների խորհրդանշան, որի վերին (հարավային) ծայրին հուրն է, աջ ծայրին մեգն (ջրահագ օդն) է՝ նախաերկինքը նշանավորող տարրը, ձախ ծայրին ջրահողն է՝ նախաերկիրը նշանավորող տարրը: Եվ խաչի ծայրերով կազմված եռանկյունին ներկայացնում է նախատարրերի փոխակերպումների մեգ»հուր»ջրահող»մեգ խորհրդակարգը:
     Երեք նախատարրերի ու դրանցից չորս տարրերի տրոհման մասին հիշատակվում է բիբլիական արարչագործությունում, երբ ասվում է, որ նախնական ջրերը (իմա՝ միգամածությունը) միջանկյալ հաստատության (նույնը՝ օդակամարի) ստեղծմամբ բաժանվեցին տակի ու վրայի ջրերի, եւ հաստատության տակի ջրերի (իմա՝ ջրահողի) բաժանումով ձեւավորվեց ցամաքն ու ծովը (հողն ու ջուրը): Իսկ լույս-հուրը արարչության սկզբից անխառն էր: Երեք նախատարրերի միասնությանը համարժեք է հոգու եռամիասնությունը.
- բանականությանը՝ մեգը. մեգը կազմող տարրերը նշանավորում են միտքը, ջուրը՝ սթափ միտքը, օդը՝ մտքի սրընթացությունը,
- ցանկություններին՝ ջրահողը. այն կազմող տարրերը նշանավորում են ցանկությունների բավարարումը, ջուրը՝ սիրո ու կրքի հագեցումը, հողը՝ բարեկեցությունը,
- ցասումին՝ հուրը (ամենաուժգին տարրը):
       Երեք նախատարրերը համարժեք են նաեւ կյանքի ուղու երեք ճանապարհներին.
- հուրը՝ սխրանքին. հրեղեն են էպիկական ու հեքիաթային սխրագործ հերոսները, մարտնչող դիցերը՝ առյուծասպան Միհրն ու վիշապասպան Վահագնը, ամպրոպային Արա դիցահայրը,
-  մեգը՝ փառքին. փառքը օդի ու ջրի նման է անցողիկ է, կարող է օդի պես «հօդս ցնդել» ու ջրի պես հոսել-անցնել,
- ջրահողը՝ բախտին, որը ներկայացնում է բարեկեցությունն ու ընտանեական երջանկությունը:
դ) Եռաթեւ խաչի նման են «հաչա»-ները՝ երկճյուղ հենացիցն ու պարսատիկը (հնում զենք է եղել): Ընդ որում, «հաչա»-ն հիշեցնում է «խաչ» բառը (հ-խ հնչյունափոխությամբ): «Հաչա» բառը նշանակում է նաեւ գլուխ, ծայր, լեռան գագաթ (հմմտ. լեռան r նշանագրի հետ):
      Եռաթեւ խաչ է հիշեցնում եռաթեւ նետիրսլաքը (դեմից նայելիս)՝ նույն Հայկյան նետի սլաքը:
ե) Եռաթեւ T խաչը հիշեցնում է կշեռքը եւ, միգուցե, դրանով նշանավորում է աշնանային օրահավասարն ու աշնանամուտը (համընկնում է Կշեռք աստղատան սկզբին), լույսի անկումն ու խավարի իշխումը, Միհր-արեւի էջքը անդրաշխարհ: Եվ խորհրդանշական է, որ այս խաչի վերին՝ հրեղեն-երկնային թեւը, ի տարբերություն քառաթեւ խաչի, բացակայում է:

* * *
       Խաչերն առկա են մարդու մարմնակազմությունում:
ա) … խաչ է կազմվում գլխով, կողմ պարզած ձեռքերով ու միասին դրված ոտքերով: Այս դեպքում խաչի կենտրոնը համընկնում է վզի փոսիկին (ադամախնձորի ներքեւում է):
բ) X խաչ է կազմվում կիսավեր պարզած ձեռքերով ու լայն բացված ոտքերով, նաեւ՝ ուսերով ու ուսաչափ բացված ոտքերով (ճիշտ դիրքի պարագայում կենտրոնը համընկնում է պորտին):
գ) Հավասարաթեւ լ խաչ է կազմվում արեւհայրոցն ու քթարմատը, ուսերը միացնող գծերով (կենտրոնը համընկնում է վզի փոսիկին):
դ) Կարճ հորիզոնական թեւերով հավասարաթեւ (բուն հայոց քրիստոնեական) խաչ է կազմվում՝
- պորտն ու գլխագագաթը (կամ հոգետունը), ուսերը միացնող գծերով (կենտրոնը համընկնում է վզի փոսիկին):
- պորտն ու վզի փոսիկը, պտուկները միացնող գծերով (կենտրոնը համընկնում է արեւհայրոցին):
ե) T խաչ է կազմվում դեմքի վրա՝ քթով ու հոնքերով (կենտրոնը համընկնում է քթարմատին):
         Համարվում է, որ երկնային մարմինները համապատասխանում ու տիրում են գլխի յոթ ծակերին. Արեգակը՝ աջ աչքին, Լուսինը՝ ձախ աչքին, Երեւակը՝ աջ ականջին, Լուսնթագը՝ ձախ ականջին, Հրատը՝ աջ քթանցքին, Լուսաբերը՝ ձախ քթանցքին, Փայլածուն՝ բերանին: Նկատելի է, որ գլխի ծակերը կանոնավոր դիրք ունեն դեմքի T խաչի նկատմամբ: Այսինքն, մարդու գլխին դրոշմված է Երկրի (նույնը՝ T խաչի կենտրոնի) նկատմամբ երկնային յոթ մարմինների որոշ խորհրդավոր փոխդասավորությունը: Միգուցե, սա մարդու արարման պահի փոխդասավորությու՞նն է:
        Պետք է ասել, որ վերոնշյալ խաչի կենտրոնները (քթարմատ, վզի փոսիկ, արեւհայրոց, պորտ) մարդու կենսաէներգետիկ (մարմնակիսող) առանցքի հիմնակետեր են: Պորտը նաեւ խորհրդապաշտական կենտրոն է: Պորտով անցնող գիծը մարդու մարմինը կիսում է վերին-երկնային ու վարի-երկրային մասերի. պորտամասին (գոտկատեղին) համապատասխանում է Կշեռք աստղատունը, որով կենդանաշրջանն ու տարին կիսվում են: Մարդու պորտը համանման է աշխարհի պորտերին՝ դիցաբանական «անդրաշխարհի դռներին», որոնցով անցնում են աշխարհի երկինք-երկրակենտրոն առանցքները: Մեզանում հիշատակվում է երկու այդպիսի դռների մասին, մեկը՝ Տարոնի Իննակյան վայրում, Գիսանեի ու Դեմետրի մեհյանների (հետագա Սուրբ Կարապետի եկեղեցու) տեղում, մյուսը՝ Էջմիածնի Մայր եկեղեցու (նախկին մեհյանի) տեղում:
      Գլխագագաթը (կամ հոգետունը), արեւհայրոցն ու պորտամասը հոգու կենտրոններ են: Գլխագագաթը հոգու բանական մասի կայանատեղն է, որն առաջինն է լքում մարմինը: Սրանով է Սուրբ Հոգին իջնում մարդու վրա: Գլխագագաթի շուրջի մազածածկույթը հիշեցնում է մեր գալակտիկայի պարույրաձեւ կառուցվածքը: Այլ կարծիքով հոգետունն (գանգոսկրերի միացման տեղն) է հոգու բանական մասի կայանատեղն ու այն տեղը, որով հոգին մտնում է նորածնի մեջ (երեխաների մոտ այն փափուկ է եւ միայն հետո է կարծրանում):
      Արեւհայրոցը (սրտի մոտ է) հոգու ցասումնական մասի կայանատեղն է (տես. «սրտոտ մարդ»՝ արտահայտությունը): Պորտամասը հոգու ցանկական մասի կայանատեղն է, որը վերջինն է լքում մարմինը մարդու վերջին շնչի հետ:
        Ուսերի մասին ժողովրդական հավատալիքներից հայտնի է, որ ծննդյան օրից մարդու ուսերին բազմում են նրան պահպանող ու փորձող աներեւույթ հրեշտակ-գրողները: Նրանցից մեկը նստում է աջ ուսին ու գրի է առնում նրա բարի գործերը, իսկ մյուսը նստում է ձախ ուսին ու գրի է առնում չար գործերը: Սրանք ուղեկցում են մարդուն ամբողջ կյանքում: Առաջինը բարության է մղում, երկրորդը՝ չարության: Այս հավատալիքը այնքան հարգի էր հնում, որ գործնական կիրառություն ուներ. օրինակ, Վաղարշակ Ա. արքան երկու մարդու նշանակում է գրով հիշեցնողներ՝ մեկը բարին, մյուսը՝ վրեժխնդրությունը: Բարին հիշեցնողին հրամայում է թագավորի բարկանալու կամ անիրավ հրաման տալու դեպքում հիշեցնել իրավացին ու մարդասիրությունը3: Ի դեպ, ուսերին իշխում է Երկավոր աստղատունը, որը ներկայացնում է զույգ գրողներին՝ Տիրին ենթակա դիցէակներին:
     Պետք է ասել, որ մարմնակազմությունում նկատվել է թզաչափերի օրինաչափությունը, որով է նաեւ պայմանավորված մարմնախաչերի առկայությունը: Իրարից թզաչափ են հեռու գլխագագաթը, քթի ծայրը, վզի փոսիկը, արեւհայրոցը, պորտը, սեռական էներգակետը, թզաչափ են վզի փոսիկից մինչեւ ուսերը, բազուկներն ու արմունկները եւ այլն: Եվ, որպես կանոն (համաչափ կառուցվածքի դեպքում) ինն թզաչափ է մարդու հասակը, որից չորսը կազմում է վերին մարմնամասը, իսկ հինգը՝ վարի մարմնամասը: Ուշագրավ է, որ թզաչափերի ու հայոց գլխավոր դիցերի թվաքանակները համընկնում են, ու թզաչափերի համամասնությունը համարժեք է չորս երկնաբնակ դիցերի (Արա, Միհր, Զարեհ-Բարշամ, Տիր) ու հինգ երկրաբնակ դիցերի (Մարե, Վահագն, Աստղիկ, Անահիտ, Նանե) աստիճանակարգին: Եվ, միգուցե, «թզաչափ»-ը նշանակու՞մ է «դիցաչափ» (տես. «թիզ» ու «դից» բառերի նմանությունը, մատների ու ձեռքի ափի դիցական խորհուրդները, թզով գուշակությունն ու ձեռնագուշակությունը):
      Ազգային էպոսից հայտնի է, որ Քեռի Թորոսը կարողա-  նում էր Սասնա նորածին դյուցազունների մարմնական նշանների միջոցով որոշել նրանց կյանքի առաքելությունը: Նա Դավթի աջ թեւի վրայի «մսե խաչի» նշանով կանխատեսում է նրա փառավորությունը: Այսինքն, մարմնական խաչանշանները՝ որպես առաքելության նախանշաններ, դրոշմված են երեւելի մարդկանց մարմնին, որոնք կարող են նկատել միայն բնատուր մարդիկ: Իզուր չէ, որ երեւելի մարդկանց կոչում են «նշանավոր»: Խաչեր կան մարդու ձեռքի ափին, որոնց ձեռնագուշակությունում էական նշանակություն է վերագրվում: Օրինակ, ձեռքի ափի կենտրոնում (սրտի ու խելքի գծերի մեջտեղում) գտնվող խաչը «խորհրդավոր» է կոչվում՝ հուշելով տիրոջ ինչ-որ խորհրդավոր առաքելության մասին:
     Խաչերը առկա են նաեւ մարդու ու կենդանիների գենետիկական միկրոկառուցվածքներում: Քառաթեւ X խաչն է հիշեցնում մարդու ու կենդանիների սեռորոշ «X» կոչվող քրոմոսոմը, իսկ եռաթեւ Y խաչն է հիշեցնում մարդու ու կենդանիների սեռորոշ «Y» կոչվող քրոմոսոմը: Քառաթեւ խաչի են նմանվում թռչունները ճախրանքի ժամանակ: Իսկ, օրինակ, արագիլի տեսքը ճախրանքի ժամանակ նման է բուն հայոց քրիստոնեական հավասարաթեւ խաչին:

* * *
    Խաչի մարմնա-հոգեպահպան ավելի վաղ խորհրդապաշտության դրսեւորում է քրիստոնեական խաչակնքումը: Հայ եկեղեցին սկզբում ընդունում էր հետեւյալ խաչակնքումը. բթամատը, ցուցամատն ու միջնամատը գոցված՝ աջ ձեռքը տարվում է ճակատից դեպի կուրծք, ապա ձախ ուսից՝ աջ ուս: Ավելի ուշ (8-րդ դարից) խաչակնքումը կատարվում է ամբողջ մարմնով՝ ձեռքն իջեցնելով գլխից մինչեւ փոր: Նկատելի է խաչակնքման կապը արդեն թվարկված մարմնախաչերի հետ: Առաջին դեպքում ինքնադրոշմվում է բուն հայոց նախաքրիստոնեական հավասարաթեւ խաչը՝ հանձինս ճակատ-կուրծք (նույնը՝ քթարմատ-արեւհայրոց) ու ձախ-աջ ուսեր թեւերի (երկուսն էլ երկու թզաչափ են), իսկ երկրորդ դեպքում ինքնադրոշմվում է բուն հայոց քրիստոնեական խաչը՝ հանձինս գլուխ-փոր (նույնը՝ հոգետուն-պորտ) չորս թզաչափ ու ձախ-աջ ուսեր երկու թզաչափ թեւերի (երկու դեպքում էլ խաչի կենտրոնը վզի փոսիկն է): Աջ ձեռքի ձախ ուսից դեպի աջ ուս շարժումը կրում է աջակողմյան՝ բարի ու առաջընթաց դիտվող շարժման խորհուրդը, իսկ երեք մատների գոցումը ներկայացնում է Սուրբ երրորդությունը:
      Ընդհանրապես, մատների գոցումը ընդունված է մտախոյանքների ու աղոթքների ժամանակ: Այն ներկայացնելով որոշակի ընտրված դիցերի միաբանությունը՝ օգնում է նրանցից զորություն ստանալու ու ոգեշնչվելու (թաքնատեսություններում մատները կոչվում են դիցայրերի անուններով): Խաչակնքման մեր պարագայում մատների գոցումը ցույց է տալիս Վահագն-Արամազդ-Հրոնոս եռամիասնությունը (հայոց դիցաբանության սանիկ-սանահայր-կնքահայր երրորդությունը), որը համահունչ է քրիստոնեության Որդի-Հայր-Սուրբ հոգի երրորդությանը (այս մասին՝ այլ տեղում):

* * *
       Խաչերն են ընկած մի շարք խորհրդանիշների կազմավորման հիմքում: Շրջանի մեջ առնված խաչը ներկայացնում է Երկրի ժ խորհրդանիշը: Վարի թեւին կցված շրջանով խաչ է ներկայացնում Երկրի մեկ այլ խորհրդանիշը: Վերին թեւին կցված շրջանով խաչ է ներկայացնում Լուսաբերի (Վեներայի) խորհրդանիշը: Վերին թեւին կցված շրջանով ու նրա վերեւում լուսնամահիկով խաչ է ներկայացնում Փայլածուի (Մերկուրիի) խորհրդանիշը:
         Երկրի վերը հիշատակված առաջին խորհրդանիշը ցույց է տալիս երկրագունդը՝ իր ընդերքի խաչ-հրով: Մյուս խորհրդանիշը ցույց է տալիս երկրագնդի խաչ-արեգակի ներքեւում գտնվելը: Լուսաբերի խորհրդանիշը ցույց է տալիս նրա առավոտյան ծեգի այն պահը, երբ նա խաչ-արեգակի վերեւում է: Փայլածուի խորհրդանիշը ցույց է տալիս նրա առավոտյան ծեգի այն պահը, երբ նա խաչ-արեգակի վերեւում ու մահիկ-լուսնակի ներքեւում է4:
      Կեռխաչ է հիշեցնում Լուսնթագի խորհրդանիշը (նման է Z տառին): Տեսակետներ կան, որ կեռխաչն կամ քառակուսու մեջ առնված խաչն է ընկած հայոց մաշտոցյան այբուբենի տառերի կազմավորման հիմքում5 (մեր կարծիքով, հայոց մաշտոցյան տառերը տիեզերական ծպտված նշանագրեր են):
     Հայոց տառերից խաչված Քրիստոսին է նմանեցվել Ք տառը, որը համահունչ է Ք-Քրիստոս կարծեցյալ համապատասխանությանը: Հետաքրքիր է, որ խաչանման X, Y, Z տառերով են նշանակվում մաթեմատիկական անհայտները՝ փոփոխական մեծությունները (միգուցե, որոշիչ հանգամանք է եղել խաչերի խորհրդավորությունը), եռաչափ տարածության կոորդինատների առանցքները՝ X-ը աբսիցների (երկարության) առանցքը, Y-ը (լայնության) օրդինատների առանցքը, Z-ը ապլիկատների (բարձրության) առանցքը:

Բ
     Ազգային էպոսում խաչը, որ կրում էին Սասնա դյուցազունները իրենց աջ բազկին, հիշատակվում է տարբեր անուններով՝ Խաչ Պատրազի, Պատերազմի, Պատարագի, Պատրաստի: Սովորաբար ասվում է, որ դրանք վաղնջական նույն խաչի (Խաչ Պատրազու) տարբեր իմաստափոխված անվանումներն են: Սակայն, մեր կարծիքով, դրանք տարբեր խաչերի անվանումներ են: Այսպես, «Պատրազի» խաչանունը թեեւ հայերենով չի ստուգաբանվում, սակայն հնդեվրոպական նախալեզվում «պատր» բառը «հայր» է նշանակում: Ընդ որում, հայերենում առկա են «պատր» արմատով բառեր՝ պատրվակ (պատճառ), պատրոն (բրբռ. սկեսրայր), պատրույգ (ճրագի դյուրավառ երիզը), պատրուս (բրբռ. ծառի պատվաստ), որոնք ցուցանում են «հայրական» սկիզբը, իրավունքն ու հրային, սերող բնույթը: Քրիստոնեական «պատրիարք»-ը, որը կաթողիկոսից բարձր կոչում է, «հայրապետ» կամ «նահապետ» է նշանակում: Ուստի «Պատրազի»-ն կարող է ստուգաբանվել որպես «Հայրածին» («ազն» նշանակում է ծին, սերունդ)՝ ներկայացնելով շարժման գոյավորողի՝ Հայր Աստծո (Դիցահոր) գաղափարը: Իսկ «Պատրաստի» խաչանունը կարող է ստուգաբանվել որպես «Հայր Աստծո» («աստ» արմատն է ընկած Աստված բառի հիմքում)՝ ներկայացնելով տիեզերքի արդեն արարված, պատրաստի վիճակը: Այսինքն, գտնում ենք, որ Խաչ Պատրազին (Հայրածին խաչն) ու Խաչ Պատրաստին (Հայր Աստծո խաչը) Դիցահոր նշանախաչերն են: Առաջինը կարող էր լինել աջ ու ձախ շարժումների միասնությունը նշանավորող X խաչը, իսկ երկրորդը՝ հայոց բուն տարեմուտն ու տարեկեսը նշանավորող հավասարաթեւ լ խաչը (ի տարբերություն կեռխաչի՝ ուղղաթեւ խաչը ցույց է տալիս շարժումից վերացարկված տիեզերքի պատրաստի վիճակը): Եվ, միգուցե, այս խաչերը մեր դյուցազուն նախնիները կրում էին արեւհայրոցի՞ն:
         Էպոսում ասվում է, որ իրենց աջ թեւի խաչի վրա Սասնա դյուցազունները ճիշտ երդում էին ուտում, որը սեւանալով՝ տիրոջը հիշեցնում էր երդումը դրժելու մասին: Դիցաբանությունից հայտնի է, որ ուխտի, երդման, դաշինքների նախախնամ դիցը Միհրն է, որը հսկում է դրանց կատարումն ու պատժում խախտողներին: Ուստի, վերոհիշյալ խաչը Միհրի նշանախաչն է: Մյուս կողմից, Միհրը ներցեղային ու միջցեղային կապերի հովանավոր դիցն է, որը պահպանում է ազգերի ներքին միությունն ու ազգամիջյան համերաշխությունը՝ եւ սրանցով հանդերձ, խաղաղություն-ներդաշնակությունը համայն աշխարհում: Արարչակարգին սպառնացող հասարակական մեծ աղետների ժամանակ նա իր երկրային հայտնություններով փրկում է մարդկությունը եւ արդարություն հաստատում աշխարհում: Միհրի այս առաքելություններին համահունչ է պատարագը՝ քրիստոնեության գլխավոր արարողությունը: Այն արվում է Քրիստոսի փրկչական զոհաբերության հիշատակին, եւ նպատակն էլ հավատացյալներին հավատքի, համերաշխության ու խաղաղության մեջ պահելն է: Այսինքն, գտնում ենք, որ Խաչ Պատարագին Միհրի նշանախաչի իմաստային հիշատակությունն է: Այս առումով, ուշագրավ է «պատարագ» բառի «արագ» վերջնամասը, որը հիշեցնում է «Արէգ»-ը՝ Միհրի բուն անունը: Խաչ Պատարագին կարող էր լինել ձմեռային արեւադարձն ու Միհրի ծնունդը նշանավորող  անհավասարաթեւ … խաչը կամ արեգակի օրապտույտը նշանավորող աջակողմյան կեռխաչը: Այս խաչը հայոց դյուցազունները կրում էին աջ բազկին կամ ուսին:
        Անվանումից ակնառու է, որ Խաչ Պատերազմին պատերազմի, պայքարն ու աստվածամարտը ներկայացնող խաչ է: Հայոց դիցարանում պատերազմի ու հաղթության ահեղ դիցը Վահագն է: Այսինք, Խաչ Պատերազմին Վահագնի նշանախաչն է՝ Վահագնախաչը: Այն կարող էր լինել ամառային արեւադարձն ու պայքարը նշանավորող անհավասարաթեւ շրջված խաչը, պատերազմի X խաչը կամ խավարածրի աստղատներով արեգակի տարեկան շրջապտույտը (նույնը՝ Վահագնի տասներկու սխրանքները) նշանավորող ձախակողմյան կեռխաչը: Թերեւս, Վահագնախաչը հայոց քաջամարտիկները կրում էին ձախ բազկին կամ ուսին:
     Միհրի նշանախաչի ու Վահագնախաչի խորհրդանշա-   կան կրումը համահունչ է աներեւույթ դիցէակների մարդու ուսերին բազմելուն: Աջ ուսին բազմած՝ մարդասիրությունը հուշող, բարության մղող դիցէակը դրդում է նրան Միհրի խաղաղարար, հաշտարար առաքելության իրագործմանը, իսկ ձախ ուսին բազմած՝ վրեժխնդրությունը հուշող, պատժի մղող դիցէակը դրդում է Վահագնի մարտնչող, հաղթական առաքելության իրագործմանը:
      * * *
    Խորհրդապաշտության արդյունքում խաչը հայտնվեց աստղալից երկնքի պատկերասրահում: Հարավային խաչ անունն է կրում հարավային կիսագնդի համաստեղություններից մեկը, որը գտնվում է Կենտավրոսի (Հուշկապարիկի) համաստեղության ներքեւում (մարդաձիու աստղապատկերի ետեւի ոտքերի մոտ), ավելի մոտ աշխարհի հարավային բեւեռին: Այն բաղկացած է իրար հետ խաչվող եւ  անհավասարաթեւ … խաչ կազմող ոչ պայծառ չորս աստղից ու, թաքնված լինելով Ծիր Կաթնի վրա, կարծես, օծվում է նրա ջրերում: Խորհրդավոր է խաչի ուղղվածությունը. նրա ուղղահայաց մասի շարունակությունը համարյա անցնում է հարավային բեւեռի վրայով: Այդ իսկ պատճառով, չնայած իր աննշան տեսքին, Հարավային խաչը դարձել է մի քանի պետությունների խորհրդանշան: Սա է պատկերված Ավստրալիայի, Նոր Գվինեայի, Նոր Զելանդիայի ու Արեւմտյան Սամոայի դրոշներին: Հայտնի է մեկ այլ խաչ-համաստեղություն, որը կոչվում է Կեղծ խաչ: Այն եւս հարավային կիսագնդի համաստեղություններից է ու բաղկացած է Արգոնավ համաստեղության Առագաստներ եւ Ողնուց ենթահամաստեղությունների խաչ կազմող հարակից չորս պայծառ աստղերից: Կեղծ խաչը տեսքով նման է Հարավային խաչին, սակայն ծագում է վերջինից մոտ երեք ժամ առաջ եւ ուղղվածությունն էլ հարավային բեւեռից խոտորվող է:
       Այս խաչը, թերեւս, կոչվում է Կեղծ, քանի որ կազմված է պայծառ, աչք զարնող աստղերից, վաղ է ծագում, սակայն «կեղծ», բեւեռախոտոր (իմա՝ աստվածախոտոր) ուղղություն ունի: Մինչդեռ իրական (Հարավային) խաչը, կազմված է աչք չզարնող աստղերից, ավելի ուշ է ծագում, սակայն, խորհրդավոր ու լույսի մեջ ողողված լինելով, «ճիշտ», բեւեռամետ (իմա՝ առ աստված) ուղղություն ունի: Ի դեպ, այս խաչերի մեկնությունները բնորոշ են մարդկային երկու հակադիր՝ ցուցամոլ ու փառամոլ եւ համեստ ու սխրագործ տիպերին:

           * * *
      Սկզբնական քրիստոնեական համայնքները խաչը չէին ընդունում, ինչպես մեր ժամանակներում որոշ աղանդներ (հոգեգալստականներ, եհովայի վկաներ եւ այլն)՝ այն համարելով Քրիստոսի տանջանքի ու մահվան գործիք: Ավելի ուշ ժամանակներում քրիստոնեության ու նախաքրիստոնեական կրոնների, դիցաբանության հաշտեցման արդյունքում, քառաթեւ խաչը իր պարզ տեսքով դարձավ քրիստոնեության գլխավոր խորհրդանշանը: Քրիստոնեական քառաթեւ խաչի մեզ հասած առավել խորհրդավոր ու ազդեցիկ, շքեղ եւ օրինաչափորեն ձեւավորված պատկերները միայն ընդհանուր գծերով են հիշեցնում նախնական քրիստոնեական խաչը, քանի որ ամբողջ այդ ընթացքում նրանք վերաիմաստավորվել ու ազգայնացվել էին: Հայը դրանում արթնացրել էր իր բուն հավատքն ու աշխարհընկալումը, իսկ Հայ եկեղեցին դրա շնորհիվ քրիստոնեական տաճարները դարձրել հայության համար առավել հրապուրիչ ու ձգողական: Վերը ասվածը հիմնավորելու համար ներկայացնենք հայկական-քրիստոնեական խաչերի խորհուրդները:
ա) Բուն հայոց քրիստոնեական հավասարաթեւ խաչի ուղղահայաց թեւերը ավելի երկար են, քան հորիզոնական թեւերը (այլաբանորեն հոգեւորը գերակշռում է մարմնավորին), իսկ հայոց բուն նախաքրիստոնեական հավասարաթեւ խաչի բոլոր թեւերը հավասար են (այլաբանորեն հոգեւորն ու մարմնավորը հավասարակշռված են): Այսինքն, մեր դիցապաշտ նախնիների մոտ հոգեւորն ու մարմնավորը, աստվածայինն ու աշխարհիկը ներդաշնակ էր:
բ) Հայոց քրիստոնեական խաչերի գերակշիռ մասի (առավելապես պատկերված խաչքարերի վրա) թեւերը երկելուստ են, որոնցից յուրաքանչյուրն ունի երեք ենթաթեւ: Այսինքն, սրանք կրում են ութ եւ քսանչորս թվերի խորհուրդները՝ առաջինը որպես աշխարհի կողմերի, բնության տարրերի, երկնային մարմինների6, իսկ երկրորդը որպես օրվա ժամերի թվաքանակ: Միաժամանակ, այս խաչերը կարելի է դիտել որպես աջակողմյան ու ձախակողմյան կեռխաչերի համադրություն:
գ) Հայոց քրիստոնեական խաչերի փոքրաթիվ մասի (նույնպես պատկերված խաչքարերի վրա) թեւերը եռաելուստ են: Այսինքն, այս խաչերը կրում են տասներկու թվի խորհուրդը՝ որպես արեգակի աստղատների ու տարվա ամիսներ թվաքանակ: Սրան միատեղ, այս խաչերը կարելի է դիտել որպես ուղղաթեւ խաչի, աջակողմյան ու ձախակողմյան կեռխաչերի համադրություն:
դ) Խաչքարերի վրայի խաչերի մի մասի տակ քանդակված են դեպի վեր ձգվող եւ աղոտ ձեւով ձկան պոչ հիշեցնող զույգ պատկերներ, որոնք, մեր կարծիքով, առնչվում են Ձկներ արեգակնային աստղատան հետ (պատկերվում է զույգ ձկների տեսքով): Այն իր հերթին առնչվում է քրիստոնեական խորհրդապաշտության հետ: Այսպես, Քրիստոսի ծնունդի տարեթվին ու մեր դարաշրջանում գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21-ին) արեգակը Ձկներ համաստեղությունում է: Կամ երբ փարիսեցիները Քրիստոսից նրա աստվածայնությունը ապացուցող նշան էին պահանջում, նա՝ որպես իր վախճանի խորհուրդ, մատնանշում է Հովհան մարգարեի նշանը, որն է. ինչպես Հովհանը երեք օր եւ երեք գիշեր կետ ձկան փորում էր, այնպես էլ ինքը երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտում կլինի (խաչվելուց հետո-հեղ.): Ընդ որում, Քրիստոսի հարության հիշատակին տոնվող Զատիկի օրը որոշելու համար հիմք է ընդունվում գարնանային գիշերահավասարի օրը (նշվում է սրանից հետո ընկած լիալուսնին հաջորդող կիրակի օրը):
ե) Խաչքարերի վրայի որոշ խաչերի ներքեւում քանդակված է խոշոր ու շքեղ ձեւավորված շրջանաձեւ զարդանախշ, որին խնձորակ են կոչում: Այս խաչի ու խնձորակի համադրությունը հիշեցնում է Երկրի խորհրդանշանը:

 * * *
        Հայ եկեղեցին ներկայումս նշում է խաչին նվիրված չորս տոն:
ա) Խաչին նվիրված քրիստոնեական տոներից ամենահինն ու գլխավորը Խաչվերացն կամ Վերացման խաչն է (կոչվում է նաեւ Սուրբ խաչ): Աշխարհիկ միջավայրում այս տոնը հայտնի է Սբխեչ աղճատված անունով: Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար (գլխավոր) տոներից մեկն է: Խաչվերացը համընդհանուր տոն է: Այն սովորաբար մեկնվում է որպես Քրիստոսի խաչափայտին նվիրված տոն: Այսպես, պարսից Խոսրով Բ թագավորը հարձակվում է Բյուզանդիայի վրա, ու 614թ. գրավելով Երուսաղեմը, ավար է տանում Քրիստոսի խաչափայտը: Հերակլ կայսրը այն ետ բերելու համար հարձակվում է պարսիկների վրա եւ հաղթում: Կնքվում է հաշտության դաշնագիր, որի կարեւոր կետերից մեկն էլ խաչափայտի վերադարձն էր: Հերակլ կայսրը 628/9թ. հանդիսավորությամբ այն նորից Երուսաղեմ է փոխադրում, որից հետո բոլոր քրիստոնյա եկեղեցիներում սեպտեմբերի 14-ը տոնվում էր որպես Քրիստոսի խաչափայտի գերեդարձի հիշատակի օր: Ներկայումս Հայ եկեղեցին այն նշում է սեպտեմբերի 14-ին ամենամոտ (սեպտեմբերի 11-17-ը ընկած) կիրակի օրը:
     Սակայն տոնի մեկ այլ մեկնությամբ նրա ակունքները հասնում են քրիստոնեության վաղ շրջանը, եւ որ այն նվիրված է Հակոբ տեառնեղբոր կողմից խաչի հրապարակային պաշտամունքի հաստատմանը: Մեր կարծիքով, սա համոզիչ չէ մի քանի առումներով: Նախ վաղ շրջանի քրիստոնյաները խաչը չէին ընդունում, իսկ տոնի Խաչվերաց կամ Վերացման խաչ անունը ավելի շուտ նշանավորում է այդ ժամանակ խաչի պաշտամունքի «վերացումը», եւ ոչ թե հաստատումը: Այսինքն, գտնում ենք, որ Խաչվերացի տոնը իրականում քրիստոնեության վաղ շրջանում խաչի դիցական պաշտամունքի վերացման հիշատակի օր է:
        Հայ եկեղեցին Խաչվերացում ներմուծել է հին ժամանա-կների նախնիների պաշտամունքը: Աշխարհիկ միջավայրում այս տոնը գլխավորապես առնչվում է նոր մահացածի, ննջեցյալների հիշատակը հավերժացնելուն (մոմավառությամբ, խնկարկությամբ ու հոգեհացով), եւ այս առումով Խաչվերացը միակն է եկեղեցական տոնացույցում: Նկատելի է տոնի մոտիկությունը աշնանային գիշերահավասարի օրվան (սեպտեմբերի 23-ին), որից հետո հուր-խաչը խորհրդանշականորեն անցնում է հող տարերք՝ անդրաշխարհ, ու մահվան խորհրդակիր մութը իշխում է կյանքի խորհրդակիր լույսի վրա: Նախնիների պաշտամունքը հավերժացնելու Խաչվերացի թաքնախորհուրդի մասին է վկայում հետեւյալը: Տավրոսյան լեռներում կար մի վայր, ուր դեռ մինչեւ մեր դարասկիզբը անհիշատակելի ժամանակներից, ամեն տարի սեպտեմբերի 14-ին շրջակա գավառներից հավաքվում էին բարեկամ ու թշնամի ազգերի մարդիկ (հայեր, քրդեր, ասորիներ եւ այլն)՝ զոհ մատուցելու Աստծուն որպես հիշատակ ջրհեղեղից հետո մարդկության նահապետ Նոյի առաջին փրկչական զոհաբերության: Խաչվերացի տոնի շարունակություն կազմող ութօրեքի երկուշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերը եւս կոչվում են Խաչի տոներ:
բ) Խաչի մյուս տոնը Գյուտխաչն է: Այն համընդհանուր տոն է, եւ մեկնվում է որպես 327թ. Հեղինե թագուհու կողմից Քրիստոսի խաչափայտը Գողգոթայի բլուրին (Հիսուսի խաչվելու տեղում) գտնելու (գյուտի) հիշատակի օր: Հայ եկեղեցին Գյուտխաչը նշում է Խաչվերացին հաջորդող յոթերորդ կիրակի օրը (հոկտեմբերի 23-29-ը): Տոնը աշխարհիկ տարածում չունի եւ նրան դիցա-բնապաշտական խորհուրդներ չեն վերագրվում: Թեեւ, ըստ մեզ, չի բացառվում նրանում խաչի պաշտամունքի վերականգնման «գյուտի» թաքնախորհուրդը: Նկատելի է տոնի մոտիկությունը չարը խորհրդանշող արեգակնային Կարիճ աստղատան սկզբին (հոկտեմբերի 21-ին կամ 24-ին)՝ նշանավորելով խաչի պաշտամունքի պանծացումը ընդդեմ չարի ու չարություն սերմանող «կարճամարդկանց»՝ դավաճանների, ազգուրացների ու համաշխարհային «սատանայական» ուժերի:
գ) Մեկ այլ խաչատոն է Երեւման խաչը, որի ծագումը կապվում է այն ավանդության հետ, թե իբր 351թ. մայիսի 7-ին՝ Հոգեգալստյան օրը, ցերեկով Երուսաղեմի վրա երկնքում մի քանի ժամ հսկա լուսավոր խաչ է երեւացել, որի ծայրերից մեկը հասնում էր Գողգոթայի բլուրը, իսկ մյուսը՝ Ձիթենյաց լեռը (Քրիստոսի մահվան ու համբառնման վայրերը): Քրիստոնյա եկեղեցիները այն սկզբնապես տոնում  էին մայիսի 7-ին: Կաթոլիկ եկեղեցին այս տոնը չունի: Ներկայումս Հայ եկեղեցին Երեւման խաչը նշում է Զատիկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը (ապրիլի 19-ից՝ մայիսի 23-ը): Ընդհանուր առմամբ, նկատելի է տոնի կապը մայիս ամսվա հետ, որը խորհրդանշական ամիս է հայերիս համար: Մայիսին են տեղի ունեցել հին ու նոր ժամանակների հայոց վճռական ճակատամարտերը՝ Ավարայրը (մայիսի 26-ին), մեր դարասկզբի մայիսյան (Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի) ճակատամարտերը, Շուշիի մերօրյա ազատագրումը (մայիսի 9-ին), ինչպես նաեւ նույն օրը Հայրենական Մեծ պատերազմի ավարտը, որի նախօրեին հայ զինվորները պարեցին հաղթության ավանդական քոչարին Ռայխստագի վրա:
դ) Բուն հայկական-քրիստոնեական խաչատոն է Վարագա խաչը: Հայ եկեղեցին այն տոնում է Խաչվերացին հաջորդող երկրորդ կիրակի օրը (սեպտեմբերի 25-ից՝ հոկտեմբերի 1-ը): Վարագա խաչի մասին եկեղեցական ավանդությունը պատմում է, թե Քրիստոսի խաչափայտի մի մասունքը, որն իրենց հետ Հայաստան էին բերել Հռիփսիմյան կույսերը եւ թաքցրել Գալիլիա կոչված ժայռի մեջ (Վարագա վանքի մոտակայքում), հանկարծ տասներկու լուսավոր սյուների ձեւով երեւում է երկու ճգնավորների եւ հանգչում այն տարածքում, ուր հետագայում Վարագավանքն է կառուցվում: Այն, որ այս ավանդությունը անհաջող (գուցե, միտումնավոր) հորինվածք է, ապացուցում է աչք զարնող հետեւյալ ոչ անհայտ հակասությունը. Քրիստոսի խաչափայտը գտել է Հեղինե թագուհին 327թ., իսկ Հռիփսիմյան կույսերը Հայաստան են եկել 301թ.: Ուստի գտնում ենք, որ այս դեպքում գործ ունենք Վահագնի իմաստափոխված, քրիստոնեացված խորհրդապաշտության հետ, որի առանցքը կազմում են Վահագնախաչը (նույն՝ Խաչ Պատերազմին) եւ արեգակի աստղատները ներկայացնող նրա տասներկու թեւերը7: Եվ, ըստ այդմ, գտնում ենք նաեւ, որ Վարագավանքը կառուցվել է Վահագնի նախկին մեհենատեղում: Մեր պնդումների օգտին են վկայում մի քանի հանգամանքներ:
- Վարագա խաչը տոնվում է Սուրբ Գեւորգի տոնի հաջորդ օրը (վերջինս նշվում է շաբաթ օրը), իսկ «վիշապասպան» ձիավորի տեսքով պատկերվող Գեւորգը անվանափոխված Վահագն է:
- Համարժեք տոների վերոնշյալ շաբաթ-կիրակի հաջորդականությունը առկա է մեկ այլ դեպքում եւս: Հայ եկեղեցին Շողակաթի (ըստ մեզ՝ Անահիտ դիցուհու մեհենանունն է) տոնը նշում է Աստվածածնի վերափոխման (Խաղողօրհնեքի) տոնի նախընթաց շաբաթ օրը, որը Անահիտի դիցատոնի վերափոխված տարբերակն է:
- Վարագա խաչի տոնի առթիվ երգվող շարականում խաչը հիշատակվում է որպես «ամենահաղթ» նշան, իսկ, ինչպես գիտենք, Վահագնը հայոց ռազմիկներին քաջություն շնորհող ամենահաղթ դիցն է:
- Վարագավանքը գտնվում է Վարագ լեռան լանջին (վերջինս գտնվում է Վանա լճի հարավ-արեւելյան կողմում): Նկատելի է Վարագ լեռանվան նմանությունը Վահագն դիցանվան հետ (հավանական է Վահագն-Վահագ-Վարագ բառանցումը):
- Վարագ լեռը հայոց նշանավոր դիցօթեւան լեռներից է: Այսպես, ըստ ավանդազրույցի՝ արեգակը ամեն առավոտ ելնում է Վանա լճի հատակից ու, հենվելով Վարագ լեռան վրա, համբառնում է երկինք (միջնադարի արեւորդիները արեգակին Վահագն էին կոչում՝ երեւի, նկատի առնելով նրա «արեգակունք» աչքերը): Աստղիկ դիցուհու անունն է կրում այս լեռան ամենաբարձր գագաթը (հայտնի է Վահագն-Աստղիկ սիրային կապը): Վարագ լեռան անունով էր կոչվում հայոց նախաքրիստոնեական տոմարի ամսվա 29-րդ օրը:
       Այսքանից հետո կցանկանայինք հարգել Վարագա խաչի տոնի հիմնադիր հայոց լուսահոգի Ներսես Գ. Տայեցի Շինարար կաթողիկոսի հիշատակը (աթոռակալությունը՝ 641-661 թթ)՝ այս խորհրդավոր տոնը կյանքի կոչելու ու հայոց դիցական մոռացված հավատալիքները սերունդներին ավանդելու համար:
(շարունակելի)
Վարդան Լալայան
1 – Նմանապես հայոց բնօրրանը՝ Հայկական բարձրավանդակը, կենտրոնական դիրք է գրավում Մեծ Սարահարթի ներսում: Այն գտնվում է եվրոպական եւ ասիական բնությունները մարմնավորող Ալպերի ու Պամիրի, Աֆրասիան եւ Եվրասիան բնորոշող Եթովպիական բարձրավանդակի ու Ուրալի միջեւ, սակայն իր բնական առանձնահատկություններով տարբերվում է աշխարհագրական այս միջավայրերից:
2 – Տիրի արձանը ժամանակին կանգնեցվել էր Արտաշատ մայրաքաղաքից դուրս՝ ճանապարհի վրա: Տիրի արձանի այս տեղադրությունը բացատրվում է նրա ճամփորդության ու առեւտրի հովանավոր լինելով: Հելլադայում ճանապարհների մոտ դրվող քարե կոթողները Տիրին համարժեք դից Հերմեսի անունով էին կոչվում:
3 – Ցանկալի կլիներ, որ մեր պետական բարձրաստիճան այրերը խորհրդականներ ընտրելիս ու նրանց խորհուրդներից օգտվելիս առաջնորդվեին նույն սկզբունքով: Այս դեպքում նրանց գործողություններն ավելի հավասարակշռված, շրջահայաց ու արդյունավետ կլինեին:
4 – Ըստ մեզ, Փայլածուին վերագրվող խորհրդանիշը ավելի շուտ համապատասխանում է Լուսաբերին եւ հակառակը: Լուսաբերի առավոտյան ավելի վաղ ծեգի պահին Լուսինը դեռ երկնքում է, մինչդեռ Փայլածուի արեւածագին ավելի մոտ ծեգի պահին Լուսինը արդեն շրջված է լինում:
5 – Թեեւ, այս ձեւով կարելի է հիմնավորել տառերի մեծ մասի կազմավորումը, սակայն որոշ՝ Ծ, Ջ, Զ, Ձ, Չ, Շ, Ճ. Ց տառերի կազմավորումը վիճելի է:
6 – Մեր նախնիներին հայտնի էր նաեւ Ուրան մոլորակը, որին, մեր կարծիքով, կոչում էին Արամ անունով:
7 – Վահագնի հունական համարժեք դիցամարդ Հերակլեսը հայտնի է իր տասներկու սխրանքներով, որոնց առարկաները հիշեցնում են կենդանաշրջանը բնորոշող կերպարները. օրինակ, Նեմեյան առյուծը՝ Առյուծը, մարդաձիերը (կենտավրոսները)՝ Աղեղնավորը (այս աստղատունը պատկերվում է մարդաձիու տեսքով), Կրետյան ցուլը՝ Ցուլը, Ավգյան ախոռները՝ Ջրհոսը (ախոռները մաքրվում են հոսող ջրերի միջոցով), ամազոնուհիների Իպոլիտ թագուհու գոտին՝ Կշեռքը (գոտին կապվում է այս աստղատան կողմից իշխվող մարմնամասի վրա) եւ այլն: 

ՄԱՆՈՒԿՆԵՐԸ
ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

(հատված հեղինակի «Երկնային Մանկան երկրային կրկնակը հայոց աշխարհայացքում» անտիպ մենագրությունից)

      X – XI դարերը հայ ժողովրդի պատմության մեջ խաղաղության մի երկարատև ժամանակաշրջան էին: Արաբական լծի թոթափմանը հաջորդեց ժողովրդական տնտեսության բուռն վերելքը: Ամենուրեք ստեղծվում էին կյանքի բարեկեցիկ պայմաններ: Հարուստ քաղաքացիությունն իր նիստ ու կացը և հանդերձանքը համապատասխանեցնում էր իր հարստությանը: Մեղմանում էին կրոնական խստակենցաղ բարքերը: Մարդիկ մի կողմից ժամ էին գնում, բարեպաշտական գործեր կատարում, մյուս կողմից էլ իրենց շրջապատելով ճարտարվեստի և գեղարվեստի պաճուճանքներով, սիրում էին ուրախ-զվարթ կյանք, ամեն վայելչություն:
     Հայ առաքելական եկեղեցին ի պաշտոնե քարոզում էր հրաժարում աշխարհիկ վարք ու բարքից, սակայն ժողովրդի մեջ չէր մարում սերը գուսանաց երգերի, թատրոնի, հայրենների, բանավոր ստեղծագործության և քաջարի ռազմիկների մասին եղած ասք ու զրույցների նկատմամբ: Մաշտոցի անվան մատենադարանում պահվող մի ձեռագիր շարադրանքում ասվում է. «Սատանան ոմանց խաբում է թատերախաղերով և չարաչար ծաղրով, և լկտի կատակներով, և դատարկ, վայրապար խոսքերով, քաջերի զրույցն ասել է տալիս և մարդուն ու ս ու ց ա ն ու մ  է  զ ո ր ա վ ո ր  մ ա ն ու կ  և   յ ա ղ թ ո ղ  լ ի ն ե լ,  և  դ ա  է  կ ո ր ու ս տ»:
      Թե այդ ինչ «մանկան» մասին էր խոսքը, աղոտ կերպով երևան է գալիս X դարի կաթողիկոս Անանիա Մոկացու մի թղթում, ուր շարադրված են այն պատճառները, թե ինչու հայոց հայրապետը նզովեց Խոսրով Անձևացի եպեսկոպոսին. «954 թվականին, – պատմում է կաթողիկոսը, – մեր եպիսկոպոսներից մեկն ի հայտ եկավ՝ Խոսրով Անձևացի անունով որ մեր նման հավատացեալ էր՝ այր համեստ և գիտուն և ալևոր ծերությամբ զարգացած. հանկարծակի իբրև դիվական ոգուց դրդված, անհեթեթ բարբաջանքներ տարածեց: Քանզի հրամայում էր մինչև մորուքը եկած մանուկների գլուխները խուզել և նրանց ավագներին կոչել կտրիճ, ապա  մորուքներն ու մազերը թողում էր, որ երկարեն և մանում էր մինչև սրունքներն ու նրանց ավագներին կոչում մանուկ: Եվ ապա եկեղեցու գառների մեջ ներմուծեց իր բարբաջանքը»:
     Նույն այս պատմությունը Մոկացուց շուրջ 300 տարի     անց վերապատմել է Կիրակոս Գանձակեցի պատմիչը, տալով ոչ միայն Խոսրովի, այլև Սյունիքի Հակոբ եպիսկոպոսի անունը, որն ամրացել էր Սյունյաց բերդում և քամահրում էր կաթողիկոսին: Նրա գործողությունները հար և նման են Խոսրովի «դիւական» արարմունքին:
     Ի՞նչն էր մանուկների գոյության փաստի կապակցութ-  յամբ եկեղեցու հովվի զայրույթի իրական պատճառը, եթե «մանուկ» եզրն անծանոթ չէր հայ եկեղեցական ավանդույթներին՝ ոչ հնում, ոչ էլ այժմ: Հայտնի է, որ ներկայումս էլ նորադարձ հավատացյալը «մանուկ» է անվանվում, առանց հաշվի առնվելու՝ նրա տարիքը մանկական՝ երեխայակա՞ն է, թե 60-ը կամ 70-նն անց է արդեն: Մարդը երեխա է համարվում մինչև այն պահը. քանի դեռ չի մկրտվել: Մկրտվելուց, այսինքն, դարձի գալուց հետո նա արդեն «մանուկ» է:
    Դեռևս V դարում Փավստոս Բուզանդը փաստում է, որ սափրված գլխով գիսավոր մանուկների առկայությունը ներդաշնակ է եղել հայոց կրոնին, քանի որ այդպիսին էր նաև Վաչե Մամիկոնյանի որդի մանուկ Արտավազդը. «Մ ա ն կ ու- թ յ ա ն  օ ր ե ն ք ո վ, – ասում է պատմիչը, –  ը ս տ  Հ ա յ ո ց  կ ր ո ն ի՝  ո ր պ ե ս  օ ր ե ն ք  է ր ՝ մանուկների գլուխը խուզել, նույնպես իր ժամանակին խուզված էր մանուկ Արտավազդի գլուխը, և ցցունք էր թողած և գես արձակված»: Ուրեմն, X դարում ևս նորամուծություն չէր գլուխը սափրած, գիսավոր մանուկների առկայությունը, ինչը բխում էր «հայոց կրոնի օրենքից» և ինչը սակայն եկեղեցու հայրապետ Անանիա Մոկացին պարսավելի էր համարում: Նույն ժամանակներում «մանուկ» եզրն այնքան ժողովրդական էր հայ իրականության մեջ, որ պատմիչ Մատթեոս Ուռհայեցու հաղորդմամբ, Կեսարիայի՝ հայերի նկատմամբ ատելությամբ լցված հույն մետրոպոլիտ Մարկոսն այդպես է անվանել իր առյուծակերպ շանը՝ կոչելով նրան նաև «Արմեն»: «Մանուկ է, այդ պատճառով էլ նրան կոչել ենք Արմէն», – իր արարքի մասին նա պարզաբանել է Գագիկ Բ Բագրատունի հայոց արքային: Արքան, իբրև պատիժ, մետրոպոլիտին և իր շանը գցում է մի պարկի մեջ, ասելով. «Տեսնենք ո՞վ է զ ո ր ա վ ո ր  և  մ ա ն ու կ՝  Հոռոմ մետրոպոլի՞տը՝ թե շունը, որին նա Արմեն է անվանել»: Այնուհետև Գագիկի հրամանով սաստիկ գանահարում են շանը, իսկ սա վոթում է Մարկոսի արյունը:
    Այն հանգամանքը, որ «մանուկ» եզրի, իբրև դասային կարգի կիրառությունը «անհեթեթ բարբաջանք» է կոչել X դարի կաթողիկոսը, խոսում է ոչ այնքան այն մասին, որ նա բոլորովին անտեղյակ էր դրա նշանակությանը, այլ նախ և առաջ՝ ներեկեղեցական գաղափարական տարաձայնությունների և այն մասին, որ, ինչպես անվանի հայագետ Մ. Աբեղյանն է ասում, այդ ժամանակներում առաջ էին եկել աշխարհիկ տրամադրություններով համակված մարդիկ, որոնք համարձակվում էին եկեղեցու պես չմտածել: Այդ մարդիկ կարող էին լինել ոչ միայն աշխարհականներ, այլև նույն եկեղեցու սպսավորները, ընդ որում՝ բարձրաստիճան, որպիսիք էին Խոսրով Անձևացի և Հակոբ եպիսկոպոսները: Նրանց հիմնածը միաբանների ինչ-որ կազմակերպություններ են եղել, որոնք իրենց գործունեության վավերականության ճանաչումն են պահանջել երկրում, սակայն ուժեղ ընդդիմության են հանդիպել, ինչպես դա երևում է Կիրակոս Գանձակեցու պատմագրությունից, ուր նա հաղորդում է, թե ինչպես այդօրինակ «նորամուծությունները» խռովություն հարուցեցին ամենուրեք:
      1280 թվականին սակայն, տեսնում ենք, որ Երզնկայում հիմնադրված մանուկների մի «Եղբայրություն» այնուամենայնիվ հաստատել է իր իրավունքները: Կազմակերպության գլուխ է կարգված եղել Գրիգոր Սանահնեցի անունով մի ծերունի վարդապետ, իսկ ժամանակի հայտնի հասարարկական գործիչ և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին գրել է միաբանության «Սահման և կանոնք»-ը, ինչպես նաև նրա անդամներին է նվիրել խրատներ ու բանաստեղծություններ: Նրա քերթվածքներից մեկն ուղղված է ոմն Հակոբ «Մանկտաւագ»-ին, իսկ մի քառյակում խրատ է ուղղել «մանկտաւագներ»-ին: Միջնադարյան ձեռագրերում «մանկտաւագ» կոչումներ են հիշատակված նաև Կարինում, Անիում, Վանում, Սուլթանիայի (Իրան) և Կաֆայի (Ղրիմ) հայկական գաղթօջախներում:
      Հովհաննես Երզնկացին «Եղբայրության» անդամներին դիմել է այսպես. «Լսեք, երիտասարդներ և տղայահասակ մանուկներ, որ միաբանել եք եղբայրության մեջ»: Անդամները բաժանվել են «կրտսերների» և «ավագների», ինչպես Խոսրով Անձևացին է հասակային դասերը «մանուկների» և «կտրիճների» բաժանել, ապա դրանց «ավագներ» կարգել: Ուստի, կարելի է կարծել, որ միաբանների մեջ եղել է հասակային երկու կարգ՝ «մանուկներ» և «երիտասարդներ»: Նրանց հիմնական նպատակներից են եղել միասնական ուժերով պայքարը թշնամիների և բռնակալների դեմ, աղքատության, հիվանդության, մահվան դեպքերում միմյանց օգնելը, օտարներին հյուրընկալելը և այլն:
     Հայագետ Լևոն Խաչիկյանը Երզնկայի «Եղբայրությու-   նը» դասել է միջնադարում (XIII դար) Փոքր Ասիայում ստեղծված «Ախի» («Եղբայր») համքարական կազմակերպությունների կարգին, որոնք եղբայրություն, հյուրասիրություն և փոխօգնություն էին քարոզում: Հայ իրականության մեջ ստեղծված նմանօրինակ կազմակերպությունները միավորում էին քաղաքի արհեստավորական և առևտրական շերտերին, պայքար էին կազմակերպում ընդդեմ «բռնավորների», օգնում տնտեսապես քայքայված ընկերոջը, զորավիգ էին լինում միմյանց քաղաքական ու տնտեսական գործունեության բոլոր բնագավառներում: Նրանք միաժամանակ կարևոր դեր էին խաղում՝ որպես զինված ուժ:
         Մանուկների այդօրինակ լավ կազմակերպված ռազմիկների մի մարտախմբի մասին հիշատակություն է թողել Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրության» մեջ, ուր պատմում է, թե ինչպես 1120-ական թվականներին 80 հոգանոց մի զինված քարավան, որոնց գլխավորը կոչվում էր «մանկտաւագ», արևելքից (հավանաբար, Վանից) տառեխ  ձուկ էր բերել վաճառելու Անտիոք քաղաքում: Այստեղ խումբը գինարբուքի է տրվում և ծեծի ենթարկվում ամբոխից: Այդ ժամանակ մանկտավագի կոչով նրանք մի մարդու պես ոտքի են կանգնում, ամբողջ քաղաքը ոտքի տակ առնում և շատերին կառափնաբեկ ու փախստական դարձնում:
        Որ «մանուկ» եզրը հնուց ի վեր ռազմի հետ անմիջաբար կապ ունեցող նշանակությամբ է հասկացվել, երևում է նաև Մովսես Խորենացու մի հիշատակությունից, ուր նա պատմում է Արա Գեղեցիկ հայոց արքայի մահը Շամիրամի դեմ մղված պատերազմում. «Մեռնում է Արան պատերազմում Շամիրամի մանուկներից»: Պարզ է, որ Շամիրամի զորքը չէր կարող բաղկացած լինել սոսկ մանկական՝ երեխայական տարիք ունեցող զինվորներից, և որ «մանուկ»-ը նրանց ռազմական բնութագրին է վերաբերել: Այդպիսի ռազմական բնավորություն ուներ նաև Վաչեի որդի, սափրված գլխով, «ցցունք» այսինքն՝ գես ունեցող մանուկ Արտավազդը, որի մասին պատմում է Փավստոս Բուզանդը. Մանվել Մամիկոնյանը հրաման է տալիս Արտավազդին չմասնակցել պարսից դեմ մղվող կռվին և գնալ կանանց մոտ, քանի որ տղայական հասակ ունի. «Ապա երբ հավան չեղավ նա կանանց մոտ գնալ, Մանվելը մտրակն առած, տանջում էր Արտավազդի մերկ գլուխը. սաստում էր նրան պատերազմ չգնալ մանկական տարիքի պատճառով: Իսկ նա առերևույթ գնաց նրանց մոտ, բայց հետո զինավառվեց, պատերազմի պատրաստություն տեսնելու համար»: Արտավազդը կռվում մեծամեծ սխրանքներ է գործում և այդ պատճառով էլ ազատվում է Մանվել սպարապետի արգելքը խախտելու դիմաց իրեն սպասվող մահապատժից:
      Հնագետ Համլետ Պետրոսյանի ուշագրավ դիտարկումներից երևում է, որ ռազմիկ մանկան կերպարն ի հայտ է գալիս նաև հայ միջնադարյան տապանաքարային քանդակներում: Արցախի XII-XIIIդարերի խաչքարերից մեկում նա պատկերված է մոր հետ միասին՝ որպես ծծկեր երեխա: Մեկ այլ խաչքարում ներկայացված է միայն հոր հետ: Երկու դեպքում էլ կրում է սրածայր գլխարկ, որի ներքևից մինչև կուրծքն են իջնում զույգ հյուսքերը: Արցախի այլ քանդակներում գլխի այդպիսի հանդերձանք են կրում նաև ռազմիկները՝ նման Անանիա Մոկացու և Կիրակոս Գանձակեցու հիշատակած մանուկների երկարեցրած վարսերին: XV-XVIII տապանաքարային քանդակներում այս կերպարները շատ ավելի մանրամասն են պատկերված:
        Այս ամենը հայ իրականության մեջ ռազմիկ-մանուկների մասին պատկերացումների խոր արմատացած լինելու ցայտուն ապացույցներն են: Նրանց որպես այդպիսիք դաստիարակող կազմակերպությունների մասին գրավոր հիշատակություններ երևան են գալիս նաև ուշ միջնադարում՝ հայկական գաղթավայրերում: Այդ կազմակերպությունները կրում էին «Կտրիճավորաց եղբայրություններ» անունը, որոնց գլխավորները կոչվում էին «մանկտավագներ»: Դրանք շատ հաճախ զինվորական կազմակերպության տեսք ունեին և իրենց առջև խնդիր էին դրել փոխադարձ օգնության և օժանդակության հիման վրա համախմբել հայ երիտասարդությանը, նպաստել նրանց հոգևոր և աշխարհիկ դաստիարակությանը:
    «Կտրիճ» բառն ինքնին ռազմի և մարտնչելու գաղա-    փարն է արտահայտում: Նույնը պետք է ասել «մանուկ»-ի մասին, որն ըստ Հայկազյան բառարանի ևս իր «պատանի», ինչպես նաև «սպասավոր» իմաստներից զատ, գրաբարում «զինվոր» է նշանակել: Ուրեմն միջնադարյան հայ «Կտրիճավորաց եղբայրություններում» էլ դաստիարակել են ազգի համար պիտանի կտրիճներ և մանուկ-ռազմիկներ: Նմանօրինակ կազմակերպություններ հարատևել էին ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը և շարունակում էին կարևոր դեր խաղալ հայ ժողովրդի գյուղական և քաղաքային կյանքում: Դրանք «Ազաբների օդա (սենյակ)», «Ջահելների օդա» կոչվող հասակակիցների միություններն էին, որոնց նշանակությունը Սրբուհի Լիսիցիանը բաղդատում է երեք մասի՝ դաստիարակիչ, բարոյական և նյութական: Այդ միությունները ոչ միայն ներհասարակական փոխօգնության դեր էին կատարում, այլև կազմակերպում էին ազգային պայքարն օտար ճնշողների դեմ: Միաժամանակ այդ ընկերություններն իրենց մեջ կենտրոնացնում և պահպանում էին հայ ժողովրդի ազգային հարուստ մշակութային ժառանգությունը, ծեսերը, բարքերն ու սովորույթները:
     Սակայն մանուկների միջնադարյան միաբանություննե-  րը, որոնցից մեկը՝ Երզնկայի «Եղբայրությունը» Լևոն Խաչիկյանը համարում է առևտրական-վաճառականական, արհեստավորական խավի ջանքերով ստեղծված կազմակերպություն, ոչ միայն աշխարհիկ տրամադրությունների գաղափարախոսներ էին, այլև կրոնական, ինչպես որ կրոնական էին «Ախի» կամ «ալ-Ախիաթ», «ալ-Ֆիթյան» արաբական անունը կրող փոքրասիական համանման կազմակերպությունները, որոնք զուրկ չէին նաև արտադրական հիմունքներից:
     Հովհաննես Երզնկացին «Սահման և կանոնքում» քարոզում էր կրոնասիրություն և աստվածավախություն: Նա հիշեցնում էր այն երկու դռների մասին, որոնցից մեկն անձուկ է ու նեղ և տանում է «ի կյանք», իսկ մյուսը՝ լայն ու ընդարձակ է և տանում է «ի կորուստ»: Նեղն ու անձուկն առաքինության և բարեգործության ճանապարհն է, իսկ լայնն ու ընդարձակը՝ մեղքի և չար գործերի: Բարի ճանապարհի առաջնորդն Աստված է, չար ճանապարհինը՝ չարքը: Միաբան եղբայրների կոչման և առաքելության մասին խոսելով, նա ուսուցանում էր. «Եվ որպես միաբան զորքի բազմության քաջամարտիկ զինվորներն են հեշտությամբ հաղթում թշնամուն, այնպես էլ քաջ հավատով և հավասար սիրով լեցուն եղբայրների բազմությունն է հեշտությամբ հաղթում մեղսասեր դևերին և չար մարդկանց»: Այսինքն, «մանուկ» եզրի ներքո հասկացվում է ոչ միայն ռազմականությունն ուղղակի իմաստով, այլև «հավատքի զինվոր» նշանակությամբ, ինչպես դա երևում է հայ միջնադարյան մատենագրությունից ավանդված «Զինւորեալ մանկունք… եկեղեցւոյ» արտահայտությունից: Մանուկ-ռազմիկները յուրաքանչյուր պահ կարող են բախվել մահվան հետ և պետք է քաջ գիտակցեն, որ  ֆիզիկական մահը սկիզբն է «ի կյանք» տանող հոգևոր երանելի եզերքի, այսինքն՝ անմահության:
       Հովհաննես Երզնկացու ամբողջ կանոնադրությունը լեցուն է բարեպաշտական քարոզներով: Հետևաբար, կրոնը «Եղբայրության» մանուկների շարքերում ամենևին էլ ոչ երկրորդական տեղ է զբաղեցրել: Երզնկայի եղբայր մանուկները բարեպաշտ հավատացյալներ են եղել և իրենց արդար վաստակով ապրող արհեստավորներ, որոնց խորթ չպետք է լինեին նաև աշխարհիկ տրամադրությունները, ինչպես որ աշխարհիկ ոգին խորթ չէր նրանց ուսուցչի՝ Հովհաննես Երզնկացու ստեղծած գրականությանը: Հովհաննեսն իր կրթությունը ստացել էր Հայաստանի տարբեր վանքերում և ինքն էլ վանական էր, սակայն կյանքը նրան չէր պատկերանում վանքի նեղ պատուհանի միջով միայն: Աշխարհը նրա համար «մի զվարթ կյանքի վայր էր, – ինչպես գրել է Մ. Աբեղյանը, – այլ ոչ թե հառաչանքների հովիտ… լի չարչարանքներով ու չարիքներով»: Նրա համար ապրել և ճշմարիտ ուղիով ընթանալ, նշանակում էր բարի գործեր կատարել ու այդ գործերով լուսավորել շուրջն, ինչպես արեգակն՝ իր ճառագայթներով: Ուստի, խրատով այսպես էր դիմում Երզնկայի եղբայր մանուկներին. «…և յուրաքանչյուրդ ձեր գեղեցիկ գործերը փայլեցրեք, որպես լուսատու ակ, և որպես ոսկի ակերը շարվելով են միանում, նույնպես և դուք անբիծ հավատով և անկեղծ սիրով իրար միացած, գեղեցիկ և պայծառ լույսով փայլեցեք»:
        Եղբայրական սիրով միաբանված այսպիսի մանուկների առկայությունը հայ իրականության մեջ անհրաժեշտ հրամայական էր բոլոր ժամանակներում, մանավանդ այն պահից սկսած, երբ ժողովուրդը կորցրեց իր պետականությունը, իսկ պատմության մրրկածուփ ալիքները օտար ափերում հետզհետե ձևավորեցին հայոց սփյուռքը: Մեծ չափով մանկտավագների և մանուկների վրա էր ընկած հայ ոգին ամուր պահելու, մեկ գաղափարախոսության, տվյալ դեպքում՝ հավատքի շուրջ համախմբվելու և ներհասարակական կյանքը կազմակերպելու պատասխանատվությունն ու ազգապահպան առաքելությունը:

Գագիկ Մարտոյան

Կրթության եւ գիտության
համակարգի բարեփոխումներ, թե…

     Ինչի համար է պետք կրթության եւ գիտության այն հա-
մակարգը (նախարարությունը), որն իր դպրոցի մեդալակրին, ԲՈՒՀ-ի գերազանցիկին (անվանական կրթաթոշակառուին), ասպիրատուրան գերազանցությամբ ավարտածին ու ժամանակին թեկնածուական թեզը պաշտպանածին, Մոսկվայի լավագույն համալսարաններում աշխատած եւ որակավորումը բարձրացրած մարդուն դուրս է թողնում իր  համակարգից եւ այնտեղ պահում պետական ու մասնավոր ԲՈւՀ-երը մի կերպ ավարտած  գրագետ հայերեն գրել չիմացող մարդկանց: Ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է, որ միեւնույն աշխատանքը, ասենք, 10 անգամ արագ եւ որակով կատարող  աշխատողը պետք է դրսում մնա, իսկ 10 անգամ դանդաղ ու անորակ աշխատանք կատարողը պետք է մնա այդ համակարգում` միեւնույն աշխատանքի վրա ծախսելով 10 անգամ շատ ժամանակ եւ բնականաբար կատարելով 10 անգամ ավելի շատ ծախս միեւնույն աշխատանքի վրա:
       Ի՞նչ է մենք այդքան հարու՞ստ ենք մեզ նման շռայլություն թույլ տալու համար: Կրթության եւ գիտության նախարարությունում նման «գրագետ» կադրերի ու նրանց ոհմակային մտածողության առկայությունը չէ արդյոք հանրակրթական դպրոցների նմանօրինակ օպտիմալացման պատճառը, երբ օպտիմալացումը նպատակ է դառնում, իսկ մարդը, կոնկրետ դեպքում ուսուցիչը` միջոց, այլ ոչ թե հակառակը:
     Թերեւս  ծանոթ, բարեկամական կապերով համակարգ ներթափանցած, աշխատել չսիրող, կիսագրագետ կադրերի` շուկայական տնտեսության, այդ թվում նաեւ կրթության ոլորտի  տարրական օրենքների ու օրինաչափությունների չիմացությունն ու պետական-ազգային մտածողության լիիրավ բացակայությունն է պատճառն այն բանի, որ առանց օպտիմալացման հստակ չափորոշիչներ մշակելու, առանց երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու օպտիմալացման սոցիալական հետեւանքներն հաշվի առնելու, առանց ուսուցչին ընտրության հնարավորություն ապահովելու, իրականացրեցրին հապճեպ «օպտիմալացում», մի կերպ իր գոյությունը պաշտպանող ուսուցչին շպրտելով փողոց, առանց արժանավույնս գնահատելու նրանց բազմամյա վաստակը, փորձն ու կարողությունները` հետագայում հանրօգուտ աշխատանքի մեջ ներգրավված լինելու առումով:
       Մինչդեռ օպտիմալացում իրականացնող մեծարգո այրերը պետք է հասկանային, որ շուկայական կոչվող հարաբերությունների ժամանակ, երբ պետությունը բարեփոխում է իրականացնում (այլ ոչ թե չարափոխում), այդ թվում նաեւ հանրակրթական դպրոցների օպտիմալացում, ապա մարդուն զրկելով իր աշխատանքից պետք է այլ բան առաջարկի` որպես փոխհատուցում:
    Մենք քննադատում ենք վարչա-հրամայական համա-  կարգի հարկադրական բնույթը, երբ մարդուն ընտրության  հնարավարություն չէր տրվում, պարտադրվում էր ինչ-որ բան անելու: Անգամ այս դեպքում այդ պարտադրանքը փոխհատուցվում էր դրամական վարձատրությամբ կամ ինչ-ինչ արտոնություններով:
        Ինչպես կարելի է շուկայական տնտեսության ժամանակ բարեխիղճ աշխատողին ուղղակի պարտադրել թողելու իր աշխատանքը: Շուկան բացառում է պարտադրանք, հարկադրանք տերմինները: Շուկան դա ընտրության հնարավորությունն է: Եթե պետք է ուսուցիչների որոշ քանակ կրճատել, ապա դա  պետք է անել ընտրության հնարավորություն տալով նրանցից յուրաքանչյուրին:
       Օրինակ՝ տարբերակ I. Ովքեր ցանկանում են շարունա-   կել աշխատանքը եւ ստանալ բարձր աշխատավարձ, պետք է արմատապես վերանայեն դասավանդման իրենց մեթոդները` միաժամանակ կատարելով այս-այս աշխատանքները:
      Ովքեր ցանկանում են թողնել աշխատանքը, ապա նըր-   անք կարող են ստանալ որոշակի դրամական փոխհատուցում եւ միանգամից:
      Ովքեր ցանկանում են  վերապատրաստվել եւ ձեռք բե- րել նոր մասնագիտություն կամ զբաղվել նոր գործով, ապա պետությունը նրանց երաշխավորված օգնություն ցույց կըտա: Այն դրամական միջոցները (դրամաշնորհները), որոնք կրթության եւ գիտության նախարարության չինովնիկների կողմից ծախսվեցին ինչ-ինչ ծրագրեր գրելու վրա (միաժամանակ պետ. բյուջեից ստանալով աշխատավարձ), պետք է ուղղակի ծախսվեին վերոհիշյալ ընտրության ապահովման վրա (ուսուցիչների վրա):
     II տարբերակը դա արհեստավարժ ուսուցիչների ինստիտուտի ձեւավորման տարբերակն էր, երբ օպտիմալացվող դպրոցի ուսուցիչները ըստ նախօրոք որոշված չափանիշների ատեստավորվում են անկախ մասնագիտական մարմնի կողմից, իսկ չատեստավորված ուսուցիչները վերապատրաստման ու վերաորակավորման միջոցով անցնում են այլ աշխատանքի:
     III տարբերակը` երբ հնարավոր չէ իրականացնել ոչ I տարբերակը եւ ոչ էլ II տարբերակը: Ոչ մեկին չկրճատել, եթե 1 տեղի համար կան 2 հոգի, ապա երկուսին էլ հնարավարություն տալ աշխատել աշխատավարձը բաժանելով երկուսի միջեւ, մինչեւ նրանցից մեկն ու մեկին նախապատվություն կտան իրենք` աշակերտներն ու նրանց ծնողները:
        Նշված տարբերակներն ամբողջական տեսքով մշակելու եւ իրականացնելու համար կարող ուժերով աշխատանք էր պետք կատարել, իսկ հետույքով մտածող մեր հարազատ չինովնիկներն աշխատել չեն սիրում, աշխատող մարդուն էլ դուրս են շպրտում համակարգից: Ի դեպ նման աշխատող մարդիկ շատ քիչ են, որոնք պատրաստ են եւ կարող են ոչ այդքան բարձր աշխատավարձով անկաշառ աշխատել:
    Նմանատիպ բարեփոխման հերթական դրսեւորումնե-   րից է հանրակրթության պետական նոր կրթակարգի մշակումն ու ներդրումը, այսպես կոչված 12-ամյա կրթության անցումը: Ցանկացած բարեփոխում, եթե արդյունքում չի լավացնելու, բարելավելու մարդու վիճակը (տվյալ դեպքում ուսուցչի, սովորողի), նրա աշխատանքի կամ սովորելու պայմանները, ապա դա բարեփոխում չէ, այլ չարեփոխում` անարտադրողական ծախս: Ավելի պարզ դա նշանակում է ինչ որ մի բան անելու համար ծախսումներ կատարենք, որի արդյունքում մեզ վնաս տանք: Ինչպես ասենք հսկայական միջոցներ ծախսենք, որ աղքատության հաղթահարման  ռազմավարական ծրագիր մշակենք (չգիտակցելով, որ աղքատության հաղթահարումը դա առաջին հերթին սեփական  աշխատանքով  վաստակելու հնարավորությունն է, նոր աշխատատեղերի ստեղծումը եւ աղքատների նկատմամբ հարկերի իջեցումը եթե ոչ վերացումը), կամ կոռուպցիայի հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակումը (չգիտակցելով, որ կոռուպցիան դա անարդյունավետ կառավարման ուղղակի դրսեւորում է, ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է անարդյունավետ ծախսի եւ եթե իշխանությունն օգտագործվում է սեփական բիզնեսով զբաղվելու համար, ապա իզուր միջոցներ պետք չէ ծախսել կոռուպցիայի հաղթահարման ծրագիր գրելու համար) եւ մնացած համարյա բոլոր իրականացված  կառուցվածքային բարեփոխումներն ու կրթության եւ առողջապահության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները իրականում իրականացվել եւ իրականացվելու են մեզ վնաս տալու համար: Համաշխարհային դրամա-վարկային կազմակերպությունների տված կուտն ուտում ենք` սկզբում դրամաշնորհների տեսքով, հետո վարկ ենք վերցնում նախկին գործող համակարգը քանդում, վարկի մի մասով թղթեր ենք մրոտում, մի մասը գողանում, մյուս մասը փոշիացնում, մնացած մասն էլ արդեն չի հերիքում նոր համակարգը կառուցելու համար:
       Արդյունքում ոչ հինն ենք ունեում եւ ոչ էլ նորը: Հիմա էլ հանրակրթության նոր կրթակարգը, որով նախատեսվում է  հանրակրթական դպրոցը դարձնել 12-ամյա եւ դասարանների միջին խտությունը ետ բերել մինչ օպտիմալացման մակարդակ: Հարց. ինչի՞ համար էր անհրաժեշտ միջանկյալ օպտիմալացման փուլը՞
         Մի գուցե նրա համար, որ դպրոցների ֆինանսավորման 2 անհայտով բանաձեւ  մշակեինք եւ այն  համարեինք դարի մեծագույն հայտնագործությունը այս բնագավառում:
       Ինչեւիցե: Ի՞նչ է տալու մեզ մեր  ժողովրդին, մեր աշակերտությանը նոր կրթակարգը: Աղքատ եւ  կոռումպացված երկրում, ինչպիսին Հայաստանն է բարեփոխումներ անել, այն էլ կրթության ոլորտում, ուղղակի անթույլատրելի է:
      Ինչո՞ւ, նախ – 1. չկա երաշխիք, որ  Համաշխարհային բանկից վերցված  հերթական 19 մլն. դոլլարը չի  փոշիացվի, գողացվի եւ մտահղացված բարի եւ ազնիվ ցանկությունը` ինտեգրվելու միջազգային կրթական համակարգին, ինչն արտացոլված է հանրակրթության պետական կրթակարգի նախագործում չի մնա թղթի վրա: Այսինքն կքանդենք հինը, կփորձենք կառուցել նորը, որը ինչպես միշտ շատ նման  կլինի հնին` մի քիչ վատ ու ծախսատար տարբերակով: Այսինքն, միեւնույն գիտելիքը 10 տարվա փոխարեն կհաղորդենք 12 տարում եւ աշխարհին ցույց կտանք, թե ինչքան քաղաքակիրթ ժողովուրդ ենք:
       2. Աղքատ եւ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ժողովրդի կեսից ավելին մի կերպ է կարողանում հոգալ իր դպրոցահասակ երեխայի կարիքները 10 տարվա համար, ուր մնաց թե 12 տարվա: Կարիքը ի վերջո կստիպի շատ ու շատ ծնողների բավարարվել իրենց երեխաների հիմնական կրթությամբ: Այն իր հերթին կանդրադառնա մեր երեխաների կրթական ցենզի եւ կրթական մակարդակի վրա:
       3. Հանրակրթական պետական նոր կրթակարգի ներդրմամբ լրացուցիչ ծանրաբեռնվածություն կդրվի պետ.բյուջեի վրա: Ի դեպ մինչ այդ հանրակրթական դպրոցների հապճեպ օպտիմալացմամբ փորձ էր արվում բյուջեի ծանրաբեռնվածությունը թուլացնել:
         Հարկ է նշել, որ նոր  կրթակարգով դասարանների միջին խտությունը տարրական դպրոցում կազմելու է 20-25, իսկ միջին եւ ավագ դպրոցում` համապատասխանաբար 20-25 եւ 15-20 սովորող: Այսինքն ապահովվելու է մինչ օպտիմալացման մակարդակը:
       Հարց է առաջանում, ինչի համար էր պետք օպտիմալացումը: Նախ, որպեսզի վարկ վերցնենք դասարանների միջին խտությունը բարձրացնենք, հետո վարկ վերցնենք, այդ խտությունը բերելու նախկին մակարդակի վրա: Հանճարեղ է, թերեւս նման կրթական բարեփոխումներ կարելի է միայն Հայաստանում անցկացնել:
       Ի վերջո ո՞ւմ  է պետք այս նոր կրթակարգը. սովորողների՞ն – չեմ կարծում, ծնողների՞ն – իհարկե ոչ, միգուցե դպրոցների՞ն, միարժեք դժվար է պատասխանել: Այն առավելապես բարեփոխումները իրականացնողներին է պետք, երբ հնարավորություն կա անվերահսկելի  տիրապետություն հաստատել վարկային միջոցների օգտագործման նկատմամբ` քսան հոգով մեկ տարում, ամիսը 300-500 դոլարով 110 էջանոց փաստաթուղթ պատրաստել` ուրիշ երկրների կրթակարգը կրճատումներով արտագրելով, ծանոթներին ու բարեկամներին ներգրավել բարեփոխումներից բխող տարբեր ծրագրերի իրականացման մեջ. այսպես կոչված  «մրցույթային հիմունքներով» եւ ամենակարեւորը  տպել նոր դասագրքեր, ուսումնական ծրագրեր, ձեռնարկներ` տնօրինելով դրանք ստեղծողների եւ հետագայում դրանց տպագրողներին որոշելու իրավունքը:
        Բնական է, որ այս ամենի թիկունքում կանգնած է կրթության եւ գիտության նախարարությունը` նրա կրթական բարեփոխումների կենտրոնը, հարազատ կառավարությունը եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները` առաջին հերթին Համաշխարհային  բանկը:
        Եթե ըստ էության խոսելու լինենք  հանրակրթության պետական կրթակարգի նախագծի մասին, ապա պետք է փաստել, որ այն ազգային դիմագծից զուրկ, պետականության եւ հայրենիքի գաղափարներ  չսերմանող  ցանկությունների մի փաստաթուղթ է, որում տեղ չի  գտել մինչեւ անգամ սահմանադրորեն ամրագրված անվճար կրթության գաղափարը եւ որի շատ դրույթներ հակասում են ներկայիս գործող «Կրթության մասին» ՀՀ օրենքին եւ «Կրթության զարգացման 2001-2005թթ. պետական ծրագիր» ՀՀ օրենքի մի շարք կետերին:
       Մասնավորապես «Կրթության մասին» ՀՀ  օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետին, 17, 18, 41-րդ հոդվածներին, ինչպես նաեւ «Կրթության զարգացման 2001-2005թթ. պետական ծրագիր» ՀՀ օրենքի 3-րդ բաժնի մի շարք խնդիրներին ու գործողություններին:
     Եթե մինչեւ անգամ կա անհրաժեշտություն ընդունելու նման կրթակարգ, ապա այն պետք է ընդունել կրթակարգից բխող եւ այն կյանքի կոչող մնացած ենթաօրենսդրական ու  նորմատիվային փաստաթղթերի հետ համատեղ` ուսումնա-մեթոդական ծրագրերի, առարկայական ու դպրոցական չափորոշիչների, կրթակարգից բխող ԿԳՆ կողմից մշակման ենթակա մի շարք կարգերի հետ միասին: Ինչպես գործնականում հիմնավորվում է, հետագայում մշակվելիք կարգերը կըմնան այդպես էլ չմշակված եւ կրթակարգ կոչված փաստաթուղթը կմնա առանց հիմքերի ու կըդառնա հետագա կոռուպցիայի եւ կամայականությունների աղբյուր:
        Ի դեպ, միջազգային  ստանդարտներին համապատասխանող կրթությունը չջեռուցվող դպրոցներում իրագործելը անհնար է: Լուրջ դժվարություններ կարող է հարուցել նաեւ  կրթակարգում առկա գնահատման նոր համակարգի ներդրումը: Ինչո՞ւ, երեւի թե կրկնողություն կլինի ասել, որ չկանոնակարգված դպրոցում, ուր տիրում է աղքատությունն ու տնօրենների անվերահսկելի գործունեությունը, գնահատման սանդղակի մեծացման հետ մեկտեղ  սուբյեկտիզմի դրսեւորման ավելի մեծ հնարավորություններ են ընձեռնվում, որն ուսումնական պրոցեսը կդարձնի անարդար ու վերջնականապես կվարկաբեկի այն  հասարակության աչքում, ինչն էլ իր հերթին խթան կհանդիսանա մասնավոր դպրոցների աճին ու ծաղկմանը: Իհարկե կան նաեւ բովանդակային քննարկման մի շարք այլ հարցեր, ինչպես օրինակ ըստ նոր կրթակարգի` արվեստը = երգ + կերպարվեստ, տեխնոլոգիա = կերպարվեստ + գծագրություն + աշխատանք:
     Այս առարկաները նախատեսվում է յուրացնել հիմնա-   կան դպրոցում, իսկ ասենք ավագ դպրոցում արվեստն ու տեխնոլոգիան պետք չեն: Նման բովանդակությամբ արվեստըն ու տեխնոլոգիան գուցե թե ընդհանրապես պետք չեն: Ո՞ւմ է պետք արվեստի ու տեխնոլոգիայի այդ պարզունակ ներկայացումը: Միգուցե ա՞յդ է միջազգային կրթական չափանիշների պահանջը:
Արայիկ Սահակյան

Քաղաքացիական ծառայության համակարգի լույսն ու ստվերը

     «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումն ու օրենք կիրարկող մարմնի՝ քաղծառայության խորհրդի (ՔԾ) ստեղծումը պետք է կարգավորեր ՀՀ կադրային քաղաքականությունը:
       Յուրաքանչյուր օրենք, կատարյալ է թե թերի, միևնույն       է, կարգավորող նշանակություն ունի: ՔԾ-ն էլ ունի սահմանված գործառույթներ, որոնք իրականացնում է, և տպավորություն է ստեղծվում, թե այս ոլորտը կարգավորվել է: Սակայն փորձենք մի քիչ ուշադիր լինել, և մեզ համար պարզ կդառնա իրական պատկերը: ՈՒնենք մի օրենք և մի խորհուրդ, որի յոթ անդամներին նշանակում է ՀՀ նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ, վեց տարի ժամկետով: Առաջին կազմի անդամները նշանակվում են տարբեր ժամկետներով, որն աննպատակ լինել չի կարող. վեց տարուց պակաս ժամկետով պաշտոնավարելու նշանակված ժամկետը երկարացնելու միջոցներ պետք է փնտրեն:
        Չենք խորանում քաղծառայության օրենքի իրավական, բովանդակային, լեզվական թերությունների մեջ: Ընդամենը նշենք մի անհարթություն. քաղծառայության խորհուրդն ինքըն է հաստատում իր կանոնադրությունը (37-րդ հոդված, 6-րդ կետ): Քաղծառայության խորհրդի գործառույթների համաձայն՝ անց են կացվում մրցույթներ, ատեստավորվում քաղծառայողներ: Մեզանից շատերն են առնչվում այս գործընթացին և հայտնվում հովանավորյալի կամ տուժողի՝ ընդհանուր առմամբ՝ աշակերտի դերում: Տարիների աշխատանքային փորձ ու հմտություն ունեցող մարդիկ պետք է պատասխանեն անտրամաբանական, ոլորտի հետ կապ չունեցող հարցերի և զարմանքով արձանագրեն, որ հարց տվողներն իրենք չգիտեն հարցի պատասխանը: Իսկ բողոքարկման հնարավորությունը համարյա թե չեզոքացված է: Ատեստավորման կարգը չի սահմանում քաղծառայողների աշխատանքային գործունեությունը հաշվի առնելու, ոլորտի խնդիրներին քաջատեղյակ լինելու չափանիշներ, և մարդու ճակատագիրը հանձնվում է վեց հոգու՝ օրվա տրամադրությանն ու կողմնորոշվելու կարողությանը, այն էլ, եթե պատվեր չկա: Ցավոք, այս կառույցն արդեն չունի անաչառի, անկողմնակալի վարկանիշ. վերջերս շատ է խոսվում մրցույթների ձևական լինելու, ատեստավորման հաշվեհարդար տեսնելու ուղղվածության մասին: Երբ ասում էին, որ պաշտոնի նշանակվողը որոշվում է այլ տեղում, այլ ձևով, կարծում էինք՝ չարախոսում են, մինչև ինքներս համոզվեցինք, իսկ փաստերը խոսուն են…
     Օրինակ՝ լեզվի տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթին, բազմաթիվ օրինախախտումներով, չթույլատրվեց մասնակցել այդ ոլորտի աշխատանքային մեծ փորձ և հմտություն ունեցող երեք հավակնորդի, և մրցասպարեզը մնաց միջակությանը: Մերժում ստացածները դիմել են դատարան՝ իրենց իրավունքների պաշտպանության ակնկալիքով: Եթե մրցույթը ձևական է, և «ընտրվում» է նախօրոք ընտրվածը, ապա ատեստավորումը շատ հստակ միջոց է չկոտրվող, իրենց տեղն ու դերն իմացող, բանիմաց պաշտոնյաներից ազատվելու համար: Սրանց նկատմամբ վերաբերմունքն արտահայտվում է «խանգարողներ» ընդհանրացմամբ: Հարց է առաջանում՝ ինչի՞ն կամ ո՞ւմ են խանգարում: Պարզվում է՝ այս մարդկանց «մեղքն» այն է, որ ընդդիմանում են երկրի արժեքային համակարգը քանդողներին: Իզուր չէ, որ քաղծառայության օրենքի հոդված հինգի ժ կետում նշված կարևոր սկզբունք է համարվում քաղծառայողների վերահսկելիությունը: Պարզվում է՝ պետությունից զատ կան այլ պատվիրատուներ, այդ պատվերը ժրաջանորեն կատարողներ և այդ շրջանակում չտեղավորվողներ: Սակայն որքան էլ այս անպատվաբեր գործընթացը ստվերային է, այնուամենայնիվ տուժողները չեն համակերպվում և փորձում են արևերես հանել ճշմարտությունը. երբ ուսումնասիրում ենք քաղծառայության օրենքով և համապատասխան կարգերով սահմանված մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը, պարզ երևում են սողանցքերը: Եթե հարցաշարի (թեստի) փուլում պատվերն իրագործելը քիչ թե շատ սահմանափակված է, ապա հարցազրույցի փուլում կարող են կայացվել ամենաանհեթեթ որոշումները: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ոլորտի և քաղծառայության խորհրդի ներկայացուցիչների միակամություն: Դրան հետևող պաշտոնի նշանակման փուլն էլ բացառում է որևէ «շեղում» պատվերից. մրցույթում հաղթողների քանակը չի սահմանափակվում (ձևական կողմը ապահովվել է), սակայն պաշտոնի է նշանակվում ամենատերավորն ու «ամենաանվնասը»: Ըստ էության՝ քաղծառայողների մրցույթն էլ, ատեստավորումն էլ կադրերի զտում է «գլոբալացման» ծրագրով:
      Կարող ենք եզրակացնել, որ կայացել է մի համակարգ, որն աշխատում է անխափան և իրագործում է ստվերային՝ երկրի համար խիստ վտանգավոր քաղաքականություն: Լույսըն ու ստվերն անբաժան են, բայց երբ ստվերը ծածկում է լույսը, պետք է փնտրենք անբնական երևույթի պատճառները: Փնտրենք և գտնենք:

Հակոբ Գրիգորյան

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ»  ԵՎ  «ԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ»

         Նախ և առաջ ամրագրենք, որ սույն հոդվածը կապ չունի քաղաքականության հետ և նվիրված չէ տարբեր քաղաքական այրերի աթոռակռվի լուսաբանմանը: Խոսքն այն այրերի պահվածքի մասին է, որոնք տարված լինելով անզիջում պայքարով, հաճախ մոռանում են ոչ միայն քաղաքական պայքարի  օրինական ու քաղաքակիրթ կանոնները, այլև հայերեն ճիշտ խոսելը, և չկարողանալով նորամուծություն մտցնել իրենց գաղափարներում, փորձում են «նորամուծություն» մտցնել հայերենի բառապաշարում: Եվ կամ հայերենի իրենց վատ իմացությունը փորձում են լրացնել հանպատրաստից հորինած բառերով ու արտահայտություններով, որոնք իրենց կառուցվածքային բովանդակությամբ հաճախ իրենց իմացածի ճիշտ հակառակ իմաստն ունեն:
      Այսպես, ներկայիս որոշ քաղաքական գործիչներ հրապարակային ելույթների ժամանակ կամ հեռուստատեսությամբ ու ռադիոյով հանդես գալիս այլախոհներին անվանելով «ընդդիմադիրներ» իշխանամետներին էլ անվանում են «դիմադիրներ»: Նախ վերջին արտահայտությունը հայերենում առհասարակ չեն օգտագործում, իսկ դա օգտագործողներն էլ ծանոթ չլինելով հայերենի բառակազմության կանոններին, չեն էլ հասկացել, որ այդ նորաստեղծ «դիմադիրներ»  բառը «ընդդիմադիրներ» բառի նկատմամբ դառնում է ոչ թէ հականիշ, այլ հոմանիշ: Այդ երկու բառերի արմատները նույնըն են, իսկ «ընդ» նախածանցը ոչ թե հակառակն է դարձնում բառի իմաստը, այլ ուժեղացնում է  (օրինակ` «հակառակ» և «ընդհակառակ» կամ «գծել» և «ընդգծել» և այլն):  Այսինքն, իշխանամետներին անվանելով «դիմադիր»` նրանց դասում են ընդդիմադիրների համախոհների շարքերը…
       Դժբախտաբար վերջին տասնամյակում հայերենում նման «նորամուծությունների» խցկվելը դարձել է սովորական և ականջի համար ընկալելի, օրինակ` բարձրաստիճան անձանց կողմից հաճախակի օգտագործվող և շատ սիրելի «ներ է մուծվել» արտահայտությունը: Հավանաբար շուտով զարմանալի չի լինի, եթե նույն անձիք սկսեն ասել «արտա է հանվել» կամ տնտեսությունը «զար է գանում»: Հետաքրքիր է ինչպե՞ս իրեն կզգա նախագահը, երբ նրա մասին սկսեն ասել, թե նա «նախա է գահել» կամ «նախ  է ագահել»: Եվ, եթե պետականամետ անձանց ասեն, որ նրանք «պետ են ականամետ», նրանք դժվար թե գոհ լինեն:
         Նման արտահայտություններն այնքան են շատացել, որ բոլորը թվարկելու համար շատ ժամանակ է անհրաժեշտ: Ասում են «ներ է դրվել», երևի շուտով կասեն «արտա է դրվել», «դուրս է գրվել» և նմանողությամբ կասեն «ներս է գրվել», կամ չեն նկատում, որ երբ ասում են «վեր է ածել», ապա այդ արտահայտությունը հավի գործելակերպից տարբերվում է նրանով, որ վերջինս «վար է ածում»: Երբ մեկին ասում են «վեր է կացել» երևի ի նկատի ունեն, որ նա սկզբում «վար էր կացել»: Զարմանալի չի լինի, երբ շուտով կսկսեն ասել՝ «խրա է խուսել», «բոր է բոքվել», «գործ է ադրել», «ծրա է գրել» կամ իշխանավորը «հրա է մայել» և այլն:
      Այս կապակցությամբ նշենք, որ հեռուստատեսությամբ մշտապես ելույթ ունեցող հաղորդավարներից ու մեկնաբաններից ոմանք ևս ազդվելով նման «նորամուծություններից», իրենք ևս սկսել են մասնակից դառնալ հայերենի աղավաղման գործընթացին: Եվ այս հանգամանքը շատ ավելի վտանգավոր է, որովհետև նման աղավաղումները դանդաղորեն  խցկվում են լեզվի բառապաշարի մեջ` անընդհատ կրկնվելու պատճառով:
     Թվում է, թե վերևում նշվածն ավելի շատ երգիծական բնույթ ունի, քան նախազգուշական, սակայն «ներ է մուծվելու» ներմուծումը հատկապես ղեկավար այրերի բառապաշարում և նման մյուս արտահայտությունների խցկվելը խոսակցական լեզվում, հակառակ լեզվաբանների և հայոց լեզվի ուսուցիչների՝ ժամանակին բարձրացած տագնապին, ապացուցում է այն ճշմարտությունը, որ հաճախ հաղթում է համառ տգիտությունը, քան մասնագետերի կարծիքը:
       Էդմոն Խուրշուդյան
 Արիական հետազոտությունների
կենտրոն

Ա Զ Գ Ի    Ո Գ Ի Ն

          Հայոց նոր ոգու եւ ճակատագրի մասին խօսակցութիւնը անիմաստ շաղակրատանք կը լինէր, եթէ ռազմաճակատից մէկ ու կէս քիլոմեթր հեռու չլինէր իր դպրոցով, հարիւաւոր երեխաներով Թալիշ գիւղը: Թալիշը՝ հիմնովին հրկիզուած, այսօր կառուցւում է ի հեճուկս առողջ դատողութեան եւ պատերազմի տրամաբանութեան, ի հեճուկս խելամիտ հաշուարկի: Չէ՞ որ պատերազմը չի վերջացել եւ ամէն րոպէ կարող է վերստին բռնկուել: Այստեղ է հասնում գնդացրի գնդակը, էլ չենք խօսում արկի և ականի մասին: Ի՞նչ է դա, եթե ոչ այդ ոգու եւ ապրելու կամքի որոշակի եւ ամենքի համար ակնառու մարմնացում: Ի՞նչ է դա, եթե ոչ մեր նոր ճակատագրի ընտրութիւն: Պատերազմների պատմութեան մէջ ես չգիտեմ որևէ դէպք, երբ հրկիզուած գիւղը վերականգնուէր դեռեւս չաւարտուած պատերազմի ժամանակ, առաջաւոր գծից մէկ ու կէս քիլոմեթր հեռաւորութեան վրայ: Եւ այլեւս ոչ մի բան չի կարող այդ մարդկանց տեղահանել: Նրանք վճռել են… Մեզ համար դժուար է այսօր: Շատերը յոգնել են հացի պատառի համար առօրեայ հոգսերից, շատերը կորցրել են աշխատանքը, մասնագիտութիւնը, կեանքի հեռանկարը: Ոմանք յոգնել են հենց կեանքից: Ցաւալի է: Բայց երբ թեւաթափ ես լինում, առաւել եւս անհրաժեշտ է ոգին: Ոգին հարկաւոր է, երբ ուժասպառ ես, չկայ հաւատ, յոյս չկայ: Ոգու կորուստը աղէտ է մեզ համար:
       Ոգին միշտ յաղթում է ուժին: Դա օրէնք է: ՈՒժով ուժի դէմ պայքարում յաղթում է մեծ ուժը կամ էլ դրամը: Եթէ մենք մեր ոգին փոխարինենք մեծաքանակ զէնքով կամ պետական մեքենայով, մենք միայն կմեծացնենք մեր խոցելիութիւնը, որովհետեւ մեր թշնամիները միշտ կ’ունենան աւելի շատ ուժ, դրամ եւ մարդիկ: Ազգի ոգու մարումը թոյլ տալը ազգային յանցագործութիւն է: Դա նշանակում է, որ մենք այդպէս էլ չենք հասկացել մեր Յաղթանակի բնոյթը եւ մեր ապագայի իմաստը: Ազգի ոգին առաջին եւ գլխավոր արգասիքն է, որը պէտք է վերարտադրուի եւ ամէն գնով պահպանուի, որովհետեւ մենք դաշնակիցներ չունենք: Մեր ոգին մեր միակ դաշնակիցն է եւ պատուարն այս աշխարհում: Նա կարեւոր է հացից, կարեւոր՝ տնտեսութիւնից, արտադրութիւնից, ամէն մի գործունէութիւնից: Նրա հանդէպ հոգնածութիւնը ազգի գլխաւոր հոգատարութիւնն է: Մնացած ամէն ինչ հետեւանքներ են…
       Ղարաբաղը, նրա ոգին, նրա բանակը ծնուեցին մէկ բակի, մէկ նկուղի, մէկ փողոցի սերտ համախմբուածութիւնից, մահացու վտանգի դէմ յանդիման յայտնուած մեծ ընտանիքի ընդհանրութիւնից: Այդ ընդհանրութիւնը եւ մեր յաղթանակի հիմքը դարձաւ: Պետական բիւրոկրատական կազմակերպութիւնով այդ ընդհանրութեան նենգափոխումը տանում է հենց մեր ոգու մայրամուտը: Ընդհանրութեան ոգին չի կարելի փոխարինել ոչ մի բանով, բացի նոր ընդհանրութիւնից:

Կարէն Գէորգեանի «Խաչմերուկ» վաւերագրական կինոնկարի հեղինակային թեքստթէն

Ո՞  Վ    Է    Հ  Ա  Յ  Ը

        Մինչ քրիստոնէական շրջանի հայ ժողովրդի բնաւորութեան մէջ, հաւանաբար բացակայում էին դաժանութիւնը, վրիժառութիւնը: Թերեւս հայերը միակ ժողովուրդն էին, որի պանթէոնում բացակայում էր խաւարի, հադէսի, տարտարոսի աստուածը: Անտիկ շրջանի հայերն համարում էին, որ երկրի ընդերքում ոչ թե վախ ու պատիժ է, այլ կենարար ուժ: Հոգում ընդհանրապէս չի կարող որեւէ վատ բան լինել: Հայ ժողովուրդը չէր վախենում մեղքից, քանզի մեղքը խորթ էր նրա կենսակերպին, աշխարհայացքին ու ազգային հիմքերին:
       Հայերը պատժիչ ուժից չէին վախենում, քանզի, ի սկզբանէ, իրենց խորքային էութեամբ, չէին ընդունում ստորութիւն, նախանձ, դաւաճանութիւն եւ այլ, մարդկանց նսեմացնող ոճիրներ: Դա չի նշանակում, ի հարկէ, թէ Հայաստանում չկային «բացասական անձինք»: Կային եւ անպայման: Պարզապէս այդ մարդիկ այլ կերպ էին պատժւում, համաժողովրդական քամահրանքով, եւ ժխտմամբ (դատապարտման այդպիսի ձեւը մինչեւ այժմ էլ գոյութիւն ունի հայկական գիւղերում): Հայաստանում ապրող ամէն ոք պէտք է ջերմացնէր նրան, ջանար իրեն կեանք պարգեւած երկրում կեցութիւնը աւելի լուսաւոր ու ջերմ դարձնել: Պատահական չէ, որ հայերն իրենց համարում էին արեւի որդիներ եւ ընդհուպ մինչեւ XII դարը իրենց «արեւորդիներ» էին անուանում:
      …Հայկական բնաւորութեանն յատկանշական են միամտութիւնը, զարմանալի պարզութիւնը, բացարձակ պարզամտութիւնը: Հայը, չնայած տարածուած կարծիքին, այնչափ անկեղծ ու միամիտ է, որ ինչպէս շատ նուրբ նկատել է Դերենիկ Դէմիրճեանը, շատերին այդ անկեղծութեան եւ միամտութեան ներքոյ նշմարւում է կեղծաւորութիւն եւ խորամտութիւն… Հայկական բնաւորութեան վեհանձնութիւնը խորը եւ զգոյշ պեղումներ է պահանջում՝ արդի հայը ունակ չէ ներկայացնել իրեն յաջող տեսանկիւնով, օգտաւէտ կողմից: Հայը, առանձնապէս այլազգի միջավայրում, յաճախ ամաչում է սեփական վեհանձնութիւնից, զսպում է զգացմունքների պոռթկումը:
      …Հայի էներգեդիկ ներուժը վիթխարի է եւ անկանխատեսելի, հրաբուխի հնագոյն նա ընդունակ է ահագին եւ անվերահսկելի էներկիայի արտանետման: Հայի համաչափ եւ հանգիստ կեանքը ունակ է իսկոյնեւեթ պայթելու, նրան աշխուժանալու ժամանակ պէտք չէ: Արհամարհանքը իր խնդիրների նկատմամբ եւ անուշադրութիւնը հային մոլեգնութեան է հասցնում, ոգեշնչում է պայքարի՝ նա մոռանում է իր տառապանքները, խոցերն ու վէրքերը եւ ամէն գնով ձգտում է հասնել նշուած նպատակին: Հայ ժողովրդի էներկիայի լուսաշող կարկառները մի անգամ չէ որ ահուդողի մէջ են գցել բազում թշնամիների: Հայը հպարտ է եւ ինքնասէր, հասարակութեան, վկաների առկայութիւնը նրան հերոս է դարձնում: Նա հեղինակութեան իւրօրինակ մարդ է՝ ընդունակ է որքան հնարաւոր է երկար տանել ամէն ինչ, սակայն մինչեւ այն պահը, քանի դեռ չեն ոտնահարուած իր ազգային հպարտութիւնն ու ինքնասիրութիւնը… Հայի մէջ երջանիկ եւ զարմանալի ներդաշնակութեամբ միաձուլւում են բացարձակ զոհողութիւնը եւ խելահեղ, յանդուգն արիութիւնը: «Կիզանիւթի խառնուրդի» նման զուգակցումը զարմանալի մշտակայութեամբ՝ ծնում է ռազմիկի, որն ընդունակ է ամենահերոսական սխրագործութիւնների:
      …Հայը գլխովին, անմնացորդ թաղւում է ամէն մի նախաձեռնութան մէջ, որն ունենում է արտաքնապէս դիւթիչ պատեան: Նա կամ ժողովուրդ-յեղափոխական է՝ սոսկ այս բառի ամենքի կողմից ընդունուած նշանակութեան այն տարբերութեամբ, որ նրա աւերիչ կամ ստեղծարար կորովի միտուածութիւնը հենց իրեն է ուղղուած… Այդ դէպքում հայը օրկանապէս վերափոխւում է պահպանողականի:
    …Հայը անընդհատ լարուածութեան, մշտապէս՝ գործողութեան մէջ է: Նա նահանջելու տեղ չունի: Նրա բնակութեան սահմանները սահմանափակ են: Նա պարտաւոր է մշտապէս պատրաստ լինել պայքարի: Պայքարը հայի սովորական տարերքն է, նրա գոյի էութիւնը, նա պայքարին է նուիրւում՝ ջերմ ու եռանդուն կրքոտութեամբ, լիովին եւ անմնացորդ: Նա պայքարում է ինչպէս բնածին ու կլիմայական արտաքին ազդակների, այնպես էլ էթնիկակակնների դէմ: Սակայն հայի ներգործուն եւ ագդիւ պայքարը բացառիկ պաշտպանական բնոյթ ունի, նա ինքն ընդունակ չի նախայարձակման, նրա հոգին բռնութիւն չի ընդունում: Նրա կենսական էներկիան մարդասիրական պացիֆիստական միտուածութիւն ունի:
    …Հայը չունի օրինակ իրանցիների մէջ նկատուող պետութեան աստուածացումը… Հողի նկատմամբ սէրը հայի մէջ չի զուգորդւում պետութեան հանդէպ նուիրուածութեան եւ սիրոյ հետ: Դա պետական հայրենասիրութիւն չէ, այլ սէր է դեպի հայրենի հողը, հայրենիքը: Հայի բերանից գործնականում անհնար է լսել «իմ պետութիւնը» արտայայտութիւնը, հայը գերադասում է ասել. «Իմ Հայրենիքը»:… Ընդհանրապէս ամբոխի՝ շատ ժողովուրդների մէջ այնքան մեծ նշանակութիւն ունեցող երեւոյթը հայկական իրականութիւնում վճռորոշ դեր չի խաղում: Հայը միթինկի ժամանակ էլ մնում է որպէս անհատ, որը քննադատաբար է ունկնդրում հերթական հռետորին:
     …Հայը անկեղծ յարգանքով է վերաբերւում այլազգի զրուցակցին, նրա լեզուին, սովորութիւններին ու մշակոյթին, որը բնականաբար, վստահութիւն ու երախտագիտութիւն է յարուցում: Հայերի մէջ ի սպառ բացակայում է լեզուային ազգամոլութիւնը, որը խորապէս արմատացած է, օրինակ՝ ռուսների մէջ: Նախկին ԽՍՀՄ-ի հանրապետութիւններում ապրող ռուս մարդիկ ջանում էին խօսել միայն ռուսերէն, մինչդեռ հայերը, նոյնիսկ Հայաստանում, անցնում էին ընկերակցութեան մէջ գտնուող հիւրի լեզուին:
    …Առաքելականութեան մէջ է դրսեւորւում հայի հոգեկան կեանքի գագաթնակէտը: Հայոց առաքելական գիտակցութիւնն առնչուող է քրիստոնէութեանը եւ յագեցած յայտնատեսական սպասումներով ու նախազգացումներով: Հայոց առաքելականութիւնը անեղծ է եւ զոհողական, իր պոռթկման մէջ նա ընդունակ է յաղթահարելու սեփական ազգային արատները: Մարդկութեան փրկութեան ազնիւ գաղափարներին ծառայելու նպատակով մաքրութեան ու զոհողութեան քարոզը բացատրւում է երեւակայելի եւ աներեւակայելի սարսափներն ու աղէտներն ապրած հենց ժողովրդի ճակատագրով: Ազգովին փրկութեանը ձգտող հայը զգում է նաեւ համայն մարդկութեան համար իր պատասխանատուութիւնը: Փրկուել, յանուն այլոց փրկութեան, ահա, հայու թէկուզ չգիտակցուած հաւատամքը: Դրան կարելի է հանդիպել Եւրասիայի ամէն մի ժողովրդի պատմութեան շրջադարձային փուլերում: Պաշտպանելով Ռուսաստանը ֆրանսիացիներից, Ֆրանսիան՝ ֆաշիստներից, արաբներին՝ անգլիացիներից, իրանցիներին՝ թուրքերից… հայն ամէն անգամ սրբօրէն հաւատում է, որ պաշտպանում է արդարութիւնը երկրագնդում, ուրեմն նաեւ՝ Հայաստանը:

Լեւոն Մելիք-Շահնազարեանի
«Հայ ժողովրդի բնաւորութիւնը» գիրքէն

Արթնացի՛ր, Հա՛յ Մարդ,
դո՛ւք էլ՝ մասոն հայեր

       Ինչո՞ւ եմ կրկնում ցեղակրոն նախնյաց խոսքը և ասում. «Արթնացի’ր, Հա’յ Մարդ», որովհետև ավելի քան 1700 տարի զանգվածաբար քնած եք և մենք՝ արորդիներս, մեր մեղքով հայաբնույթ պետականություն չունենք: Այո’, չունենք, քանզի մեր «պետական այրերը» մարմնով, մտքով և հոգով առ այսօր ծառայել և ծառայում են օտարին, ջհուդա-մասոնական ուժերին:
      Արթնացի’ր, Հա’յ Մարդ, չէ՞ս տեսնում. թե ինչ են ուզում մեր գլխին բերել քո «արյունակից» մասոն հայերը: Թե ինչպես սրանց նմանները նախկինում կործանեցին մեր հզոր պետությունը, այո ունեինք հզոր և հայկական պետություն, քաղաքակրթություն: Իսկ դու կործանելուց հետո և հիմա էլ ինչ ունենք՝ հայկական չէ, չի ծառայում հայությանը:
     Մի եղբայրական խորհուրդ այն հայ-վայ պետական ու քաղաքական գործիչներին, որոնք գիշերները հրահանգներ են ստանում իրենց գեր-տերերից, իսկ ցերեկները անխոնջ, մեծ նվիրումով, տեղը-տեղին կատարում այդ հրահանգները:
     Աստծո՝ ներքոգրյալ խորհուրդը ես սովորել եմ հատկապես հայ մեծ վիպասան Րաֆֆու գրքերն ընթերցելով: Այդ խորհուրդից որոշ բաներ նշեմ ներկայիս «հավատավոր» և օտարասեր հայերի համար. «Ո’վ Հայեր, ո’վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդ շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:
       Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին հափշտակի…
      Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա’նք խլե-   ցին մեր սիրտը և քաջությունը, նրա’նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանիա այրը՝ ճգնելու…
     Ո’վ Հայոց հին Աստվածներ, ո’վ Անահիտ, Վահագն, ով Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ…»:
     Հիշատակեցի վիպասանի այս տողերը, որովհետև ձեր թոռները նույնն են կրկնելու, նրանք ամաչելու են ձեր անունը տալուց: Ներկա սերունդը չի ներելու ձեր արարքները, որովհետև այլասերելով բարոյա-հոգեբանական ճնշում գործադրելով, պարտադրողաբար՝ հանուն օտարի եք կատարում այն սխալ քայլերը (գլոբալացում, օպտիմալացում, քարտավորում-համարակալում), որոնք ոտնահարում են մեր ազգի արժանապատվությունը, նկարագիրը, էությունը, վտանգում՝ հետագան, առաքելությունը: Խայտառակ ձևով փակում եք դպրոցներ, նախադպրոցական հիմնարկներ, դասագրքերում աղավաղում եք մեր լեզուն, գրականությունը, մշակույթը, պատմությունը… Այսպես վարվել են մեր թշնամիները… Ազգի մեծ մասին դարձրել եք պանդուխտ, որոնք գոյատևելու համար բռնել են պոռնկության, անբարո ու անարժանապատիվ կյանքի ճանապարհը՝ այստեղ և օտար երկրներում: Որ մեկը թվարկեմ, որ հետո պատժողները մի կերպ փորձեն խամաճիկներիդ պատժելուց հետո ներեն (՞)…
        Արթնացե’ք, որ հետո չմեղադրեք որևէ մեկին, որ չեք իմացել, չեն զգուշացրել: Դուք խոսում եք մարդու իրավունքներից, սակայն առաջինն եք ոտնահարում այն սովամահ անելով, իրավազրկելով և համարակալելով անգամ նորածնին, անչափահաս երեխաներին:
       Արդյո՞ք իրենք կներեն ձեզ… իհարկե ո’չ:
        Պարոն Գարեգին 2-րդ, ինձ այդպես եմ վերապահում դիմելու, քանի որ, նախ ես Արորդի եմ և հետո՝ դուք զբաղվում եք ոչ ձեր գործերով, այլ մուտք եք գործել քաղաքականություն և այն էլ՝ ապազգային դաշտ: Ձեզ հարցնում եմ, դուք ո՞ր համարն եք քարտավորման գործընթացում, եթե գաղտնիք չէ գուցե 666-ը՞, թե՞ 13-ը:
       Եթե դուք հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն եք, ապա ինչ գործ ունեն Հայաստանում ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիները, որոնք իրենց քարոզով գեր քրիստոնյա հոտին տանում են դեպի դժողք: Քանի որ օտար երկրի ներկայացուցիչները իրավասու չեն մեր երկրում անբարոյականություն և տխմարություն քարոզելու, կարելի է ենթադրել, որ դուք և աշխարհիկ հովիվներն եք «դաբրո» տվել նրանց: Եթե ոչ, ինչու՞ չեք կասեցնում այդ այլանդակություններն ու անբարոյականությունը…
      Այո’, ձեզ չեն զիջում «աշխարհիկ հովիվներ»-ը: 2003թ. ԱԺ ընտրությունների ժամանակ տեսնելով ՕԵԿ-ի. «բուկլետները»՝ ես չզարմացա, որ Արցախի խնդրի շուրջ հիմար հայտարարություն անելով առաջարկում էին փոխզիջումային տարբերակով, հարցը իբր վերջնականապես լուծելու վերաբերյալ, վերջերս էլ չզարմացանք սրանք՝ ԱԺ նախագահի բերանով, առանց ամաչելու հրապարակում են, թե հայկական 500.000 կմ2 տարածքներից մնացել է միայն այս փոքրիկ ՀՀ տարածքը: Պարո’ն Ա. Բաղդասարյան, ձեր անցած ու ներկա հայտարարությունները կարծես թե չեն համընկնում իրար… ուստի զուր են փայփայած երազանքները՝ ՀՀ նախագահ դառնալու համար, միևնույն է ջհուդա-մասոններն ի զորու չեն ձեզ նշանակելու այդ բարձր պաշտոնին:
      Պարոնայք մասոններ, փոխզիջումային տարբերակ ասելով հասկանում եմ, որ չպիտի խախտվի պատմական արդարությունը, և որպես փոխզիջում, առանց շառի-փորձանքի ինչ-որ ցեղախմբեր են եկել մեր արարչական տարածք, որտեղից եկել են, թող բարի լինեն այնտեղ էլ գնան և միջնորդ երկրները պիտի նպաստեն, որ թյուրքական ցեղախմբերը (ինչ անունով էլ հանդես գան) կարողանան վերադառնալ իրենց երկիրը՝ Ալթայ…
       Իսկ ինչ-որ բան սրանց զիջելը կնշանակի պատմության և արդարության բռնաբարում:
      …Պարոնայք «Հայ ղեկավարներ», ասում եք 1998թ-ին իշխանափոխություն եղավ, ո՞ւմ եք խաբում: Մասոն Լևոն Տեր-Պետրոսյանին ջհուդա-մասոնները փոխեցին մասոն Քոչարյանով: Եթե իրոք իշխանափոխություն եղած լիներ, ապա քաղաքական գնահատական կտրվեր և շատ-շատ մարդիկ սեփական ժողովրդին սպիտակ ցեղասպանության ենթարկելու մեղադրանքով դատի կտրվեն:
        Պարոնա’յք, ես ձեր խեղկատակությունները չեմ հասկանում խնդրում-պահանջում եք, որ 1915թ. Հայոց Եղեռնը ճանաչեն, ինքներդ եք հայությանը արտագաղթի մղում, միևնույն ժամանակ դատապարտելով ցեղասպանությունը կատարողներին, չեք դատապարտում ջհուդներին՝ դա կազմակերպելու համար…
     Պարոնա’յք, ձեր սիրելի եվրոպան չէ՞ր, որ աչքերը փա-   կեց ու լռելյայն հետևեց ցեղասպանությանը, ասելով թե մեր նավերը չեն կարող բարձրանալ ձեր լեռները, իսկ հիմա դուք վազում եք այդ նույն չարիքի դուռը, մոռանալով թղթե շերեփի պատմությունը: «Քաղաքակիրթ» Եվրոպան դեռ չի ապաշխարհել:
       Հասկացեք, որ նույն այդ Եվրոպան ձեզ պարտադրում է, որ Եհովայի վկաներին ու մյուս աղանդներին գրանցեք: Բոլորդ մի մարդու պես հայտարարում եք, թե Եվրոպայից շատ բան ունենք սովորելու, ասացեք խնդրեմ ի՞նչ. պոռնկությու՞ն, թե՞ միասեռություն, իսկ գուցե ծնողներին ծերանոցներ տանելը՞ և նրանց նկատմամբ անտարբերություն ցուցաբերելը՞, մեծին փոքրի հետ համահարթեցնելը՞… Ժողովրդավարությունից եք խոսում, մի՞թե նոր եք հասկանում, որ երկրի տերը ժողովուրդն է, ազգը, ո’չ՝ դուք: Ազգի հոգե-մտավոր սերուցքն է կերտում մշակույթը, գիրն ու գրականությունը, երկրի պատմությունը, սրանք են մեր ցեղի, ազգի դեմքը, ո’չ՝ դուք: Հայե’ր արթնացեք, պահն է համախմբման ու միասնության, որ չլինի նորեն 1915 թիվ: Միաբանվե’ք Հայ Ազգայնական ՈՒժերի շուրջ, նրանք թույլ չեն տա ջհուդա-մասոններին ոչնչացնել Հայաստանը:
      …Պարոնա’յք մեծ ու մանր թագավորիկներ, մի քիչ մարդ եղեք, մի քիչ էլ՝ հայ, այսքանից հետո էլ հայի ոգին չի մարում, այլ օր-օրի բարձրանում է ու Արիանում …ի հեճուկս մեր թշնամիների:
       Դարձի եկե’ք, շրջվե’ք դեպի ազգը, այլապես համազգային պոռթկման՝ վերազարթոնքի արդյունքում ոտնակոխ եք լինելու թշնամիների հետ միասին:

Շահեն Ծատուրյան՝ ՀԱՄ-ի
Չարենցավանի կառույցի պատասխանատու

Նախատինք – Անեծք՝ վասն դիվաց

    Այսօր լցվել է Ժողովրդի համբերության բաժակը, նաև Աստծոյ: Հիշեցնեմ Ղևոնդ Ալիշանի խոսքերը. «Ընդդեմ 666 ազգ Օձնից, գազանաց, սողնոց, զեռնոյ որ զեռան ի վերայ երկրի, որք հարկանեն և տկարացուցեն զմարդիկ»:
        Շատ ու շատ «Վիշապ օձեր», ճիվաղներ փորձել են կոտրել Հայ Ժողովրդի բազուկը, ողնաշարը, նրա Ոգին, բայց ապարդյուն, քանզի բարձրյալի Աջը միշտ մեր գլխից անպակաս է եղել: Ամեն.
       Ողբամ զքեզ ո՜վ Հայ Ժողովուրդ, որ այսօր քո հովվապետը քեզ սատանու 666 թվով է օծում: Վա՜յ նրան, վա՜յ նրա հոգուն:
         Խաչակիր  Հայ Ժողովուրդ, Խաչը մեր Աստծոյ, Տիեզերքի և մեր Հավերժության նշանն է: Զուր չէ, որ այսօր ջհուդամասոնների ձեռքով փորձում են Հայ-Արի մարդուն ստրկագրել նեռի դրոշմով:
       Չի’ հաջողվի, որքան էլ որ ջանան սատանուն ծախված պիղծ արարածները մեր Հոգին համարակալել: Այսօր ահ ու սարսափով, սպառնալիքներով՝ աշխատանքից հեռացնելով, խղճուկ նպաստներից ու թոշակներից զրկելով… փորձում են ընկճել ու նսեմացնել մեզ:
      Չի’ հաջողվի: Բայց եթե նույնիսկ լկտիաբար էլ հուլիսի    1-ից այն կիրառվի՝ թող լավ գիտենա յուրաքանչյուր ազգադավ, որ այդ բոլոր քարտերի 666-երը թափվելու են ոչ թե մեր, այլ իրենց ընտանիքների գլխին: Եթե չեն հավատում, թո’ղ բախտները փորձեն:
        Հազար ամոթ ձեզ հա՜յ, թե վա՜յ իշխանավորներ: Հազար ամոթ ձեզ Հայ Հեղափոխական Դաշնակցություն, որ ազգադավ նախարար եք կարգել: ՈՒ՞ր մնաց Արաբոյի, Սերոբ Աղբյուրի, Գևորգ Չավուշի, Քեռու, Անդրանիկի, Դրոյի, Նժդեհի և մյուս նահատակաց ուխտը: Նրանց դրոշի տակ այսօր նեռի՞ն եք ծառայում՝ մոռանալով Հայ Ժողովրդին:
       Հազար ամոթ նաև մեզ, ո՜վ Հայ Ժողովուրդ, որ թույլ ենք տալիս ու հանդուրժում ջհուդամասոնների յաթաղանի հարվածները: Այս ամենը, ակամա, հիշեցնում է Դեր-Զորը, Ադանան… Եթե այն ժամանակ ֆիզիկական Եղեռն էր իրականացվում, ապա այսօր՝ Ոգու սպանդ է՝ Հոգևոր Եղեռն:
       (Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ խոսքի շարունակությունը ինձ թելադրված է Բարձրյալի կողմից: Ով չի հավատում, ուրեմն ունի խնդիր՝ ինքն իր ներսում լուծելու, փա՜ռք Արարչին):
        ՈՒստի Ամենակալը զգուշացնում է.
Ով կհամարձակվի ի կատար ածել այս Երկնային եղեռնը, ոճրագործությունը՝ թող լավ գիտենա.
  – կանիծեմ նրա յոթ պորտը.
 – կեղտոտ, անբուժելի հիվանդություններով, չբերությամբ կամայացնեմ նրա օջախը.
  – կոչնչացնեմ ու կփոշիացնեմ նրա ողջ գերդաստանը ինչպես երկրային, այնպես էլ երկնային:
     Կա’նգ առեք: Ե’տ դարձե’ք նեռի կործանարար ճանապարհից, այլապես անիծյալ կլինեք հավիտյանս հավիտենից: Ամեն:

Գինարփի Սիմոնյան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

     «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքն իր էությամբ նույնն է՝ ինչ «Անհատական քարտերի (ծածկագրերի) մասին» նախկին մերժված օրենքը, որը քարտավորման տեսքով մարդկանց համարակալման հակազգային ու հակապետական գործընթաց է: «Սոցիալական ապահովության քարտերի մասին» և «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքներում կան դրույթներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրության մի շարք հիմնարար սկզբունքների՝ մարդու իրավունքների, խղճի ազատության պաշտպանության հարցում: Այս օրենքները վտանգում են նաև ազգի հավաքական անվտանգությունը՝ ՀՀ քաղաքացիների մասին անհատական բազմաբնույթ տվյալները մեկտեղ հավաքելու առումով, որը Հայոց Պետությունն ու Ազգը դարձնում է թափանցիկ օտարների, նաև՝ մեր թշնամիների համար: Հիշյալ Օրենքներն ունեն վտանգավոր (եթե չասենք ազգադավ) ձևակերպումներ և վայրկյան առաջ կարիք ունեն կասեցման կամ սկզբունքային ձևափոխության:
      Այս բոլորը համաշխարհային գաղտնի ու մութ ուժերի դավադրության հետևանք են, որը համապարփակեցման (գլոբալիզացիայի), հոգեխեղման (աղանդավորացման), արդյունավետացման (օպտիմիզացիայի), քարտավորման (համարակալման) տեսքով ստակացման է տանում ազգերին, այնուհետև՝ ձուլման, ոչնչացման:
        Մենք գտնում ենք, որ պետությունը կարիք ունի անցնելու քարտավորման համակարգի՝ իր գործառույթները նպատակայնորեն իրականացնելու համար, սակայն դրանք պիտի լինեն տարբեր քարտեր՝ համապատասխան ոլորտների վերաբերյալ՝ հարկային, բանկային, սոցիալական, առողջապահական և այլն: Քարտերը պիտի ունենան փոփոխական համարանիշներ և չեն կարող նույնականացվել անձի հետ: ՀՀ քաղաքացիների տվյալները պիտի հավաքվեն նրա ի գիտությամբ՝ գրավոր, և չեն կարող փոխանցվել այլ երկրներ (եթե քաղաքացին ցանկանա՝ ինքը կփոխանցի):
      ՀՀ նախագահից, վարչապետից, ԱԺ նախագահից՝ պահանջում ենք կասեցնել վերոնշյալ օրենքների կիրառումը, մինչև իրականացվեն սկզբունքային՝ ի շահ ազգի ու պետության, օրենսդրական փոփոխություններ:

Հայ Արիական Միաբանություն

       «Սոցիալական ապահովության քարտերի մասին» և «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքների կասեցման կամ նրանցում սկզբունքային փոփոխություններ անելու առաջարկին միացել են ՀՀ ազգայնական դաշտի հետևյալ ուժերը.
1. «Նժեհյան Ցեղակրոն» կուսակցություն,
2. «Մաշտոց Միավորում» կազմակերպություն,
3. «Հայ Դատ» կազմակերպություն,
4. Հայրենիք – Սփյուռք միություն,
5. «Հայրենիք և Պատիվ» կուսակցություն,
6. Աբովյանի ազգային ուժերի միացյալ դաշինք,
7. Ազգային Համաձայնության Խորհրդարանը (թվով 10 քաղաքական և հասարակական կառույցներ):
      Շուրջ 5 ամիս է նման պայքար է ծավալել նաև «Ընդդեմ Մարդկանց Համարակալման» միավորումը, որի կազմում արդեն կան մոտ 5 տասնյակ հասարակական, քաղաքական կազմակերպություններ, որոնք ՀՀ և ԱԺ նախագահներին, կաթողիկոսին հանձնել են ՀՀ քաղաքացիների 75.000 (արդեն պատրաստ է ևս 25.000) ընդդեմ համարակալման ստորագրություններ: 

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆԸ
ԿՈՐՑՐԵԼ Է ԴՐԱԽՏԻ ԲԱՆԱԼԻ՜Ն

(սու՜ս, միգուցե՞ աղանդավորներն են գողացել)
գտնողները կպարգևատրվեն
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏՈՎ՝ ԹԻՎ 666», կչիպավորվեն և այլն.

      Ավելի քան կես դար առաջ տեղի ունեցավ ահավոր մի հանցագործություն, որը ցնցեց ամբողջ աշխարհը…
     Եղեռնը շարունակվում է մարդկանց դեմ, կողոպտվում    են նրանց հոգիները, և՝ համարակալվում:
       Գլխովի սրի մատնվեց Արևմտյան Հայաստանի հայությունը, ընդարձակ տարածության վրա դարեր շարունակ ապրող շինարար հայ ժողովրդի միայն մի փոքր մասը կարողացավ փրկվել յաթաղանից, տեղահան եղավ, ցրվեց աշխարհով մեկ՝ պահպանելով քրիստոնյա հավատը:
     Ավարայրից մինչ Արցախ պայքարած մեր ժողովուրդն ունեցել է ոչ միայն բարոյական հաղթանակներ, այլ ազատագրել է մեր նախնիների կերտած անկախությունն ու պատմական հողերը: Հաղթանակներ տարած հայ ժողովուրդն այսօր գտնվում է հոգևոր պարտության եզրին:
       Ժողովուրդների և մարդկանց կյանքին սպառնացող համարակալման և չիպավորման փորձարկումների վտանգի առջև է կանգնած մեր ազգի հերոսական ոգին:
       Զարմանալի է աշխարհի բանը, … թե ինչպե՞ս մարդ կարող է իր գլուխը հոժարակամ դնել դահճի կացնի տակ՝ չիպավորելու, հանուն ինչ-որ դրամի սիրուն:
       Արհեստական բեղմնավորված աղանդավորներին բազմացրել են ի օգուտ իրենց գրպանների, ու օրեցօր լցնում են մեր օջախները հակազգային քարոզչություններով՝ մեզանից օտարացնելով մեր ծնողներին, երեխաներին, քույրերին, եղբայրներին, հարազատներին, մտերիմներին… կտրելով նրանցից նաև հայրենասիրական ոգին: Ժողովրդավարական պետության մեջ դավանանքի ազատություն չի նշանակում եկեղեցու անգործություն և հարմարվողականություն:
       Այսօր քրիստոնյա ժողովուրդը գտնվում է ծանր հոգևոր վիճակում՝ Էջմիածինն իր հոտին թողած բախտի քմահաճույքին, դրախտի բանալին փնտրում է աղանդավորության և սոցապ նախարարության մեջ…
ԱՐԹՆԱՑ’ԵՔ, ՀԱ’Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐԵԼ ԴԱՐԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՎ, ՆԱԽՆՅԱՑ ԱՐՅՈՒՆՈՎ, ԱՐԱՐՉԻ ԿԱՄՈՔ:

Հայ եկեղեցասիրաց տիկնանց – պատմամշակութային միության նախագահ՝ Ֆլորա Շախգուլյան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ո՛Չ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆԸ
       Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծվել է լարված իրավիճակ՝ կապված սոցիալական ապահովության քարտերի ներդրման հետ:
     Այս բոլորը համաշխարհային գաղտնի ու մութ ուժերի դավադրության հետևանք են, որը համապարփակեցման «գլոբալիզացիայի», հոգեխեղման «աղանդավորացման», արդյունավետացման «օպտիմիզացիայի», քարտավորման «համարակալման» տեսքով ստրկացման է տանում ազգերին, այնուհետև՝ ձուլման և ոչնչացման:
     Ավարայրից մինչ Արցախ անկախության համար պայ-   քարած մեր ազգային հերոսական ոգին այսօր տանում են արդեն հոգևոր պարտության: Անկախություն ձեռք բերած մի ողջ ժողովուրդ-ազգ կանգնած է համարակալման և չիպավորման վտանգի առջև, որը սպառնում է ազգի հոգևոր և ֆիզիկական բնաջնջմանը:
     Բնականաբար վտանգ է սպառնում նաև մեր հազար-   ամյա երազած ու կերտած Անկախությանը: Չնայած տևական փորձություններին և զրկանքներին, Հայ ժողովրդի կամքը, Ձե’ր հերոսական կամքը, մնում է անկոտրում: Արդարացի պայքարը շարունակվում է մինչև արմատախիլ արվեն «Սոցիալական ապահովության քարտերի մասին» և «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքները:
        Շուրջ վեց ամիս է՝ նման պայքար է ծավալել նաև «Ընդդեմ Մարդկանց Համարակալման» միավորումը, որի կազմում կան մոտ հինգ տասնյակ հասարակական, քաղաքական կազմակերպություններ, որոնք ՀՀ և ԱԺ նախագահներին, կաթողիկոսին հանձնել են ՀՀ քաղաքացիների 75.000 (արդեն պատրաստ է ևս 25.000) ընդդեմ համարակալման ստորագրություններ:

Հունիսի 1-ին նախատեսված խաղաղ երթի նախաձեռնող խումբ

      
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹԻ ՄԵՋ
Երգիծական

         Հումորի զգացում չունենալու դեպքում կատակախոսին կարելի է համարել ցավագար, քանի որ ճշմարտությունը վերջինիս մենաշնորհն է: Հոգեբուժարանը ճշմարտախոսությունների փեթակ է: Հոգեբույժի ականջները դաստիարակվում են փիլիսոփայի պատվիրանով. «ՈՒնկնդրիր ճշմարտությանը»: Ստելը նրան թույլատրվում է հիվանդությունների պատմությունները շարադրելիս, ինչպես որ հիվանդանոցից դուրս, հանգստի ժամերին… սակայն, դա անհնարին է իրագործել քուն մտնելուց հետո:
       Բամբասում են, թե դամբարանների մեռելները երջանիկ են հետմահու: Մահամերձի հոգին ելքի վիզա է ստանում «պոստ ֆակտում», անդրշիրիմյան կենցաղային ապաստան ստանալուց հետո: Երջանկությունը գնահատում են հետին թվով, որովհետև ժամանակին չի սերտել թվաբանական աղյուսակը՝ ըստ որում հարկավոր է գումարել փոխադարձ բարեհաճությունը, հանել եսակենտրոնացումը, բազմապատկել քաղցրաթրթիռ զգայունությունները, բաժանել /կամ բաժանվել/ զոքանչկեսուրական նկրտումներից:
    Աշխատանքի գործընթացը, սիրվելու դեպքում, խաղի նմանությամբ, ցրում է ուտելու անհարկի ախորժակը /անհարկի, երբ ուտելու բան չկա/ … մեզ տալով ուտելու հնչուն միջոցները: /Հնչուն, քանի որ թղթեդրամները կարծրասրտությունից վերածվել են կորնչելի մետաղադրամների/: Ծիծաղը օգուտ է լյարդին, բայց վնաս է ստամոքսիդ, քանի որ քո աշխատանքի դիմաց քեզ վճարում են ըստ իրենց լայնափորության: «Կարիք» բառն առաջացել է «կար» /բայց հիմա չիք սոցիալական բառաբարդությամբ: «Չ»-ն ամոթից մտել է տողի տակ: Այս մեկնաբանության մասին երկու կարծիք լինել չի կարող:
     Մշտապես երջանիկ է նա, ով շուտափույթ մոռանում է ներկա-անցնող վայրկյանի դժբախտությունը: Քեֆանողին թե որ քեֆ ծնողը պակասի, դանակավորի մոտ կլիմաքսի մեջ հայտնված հավը կլինի մեղավոր: Արջերը ձմռանն են երկար քնում, ճնճղուկներն ամռանն են քիչ քնում: Երջանկությունը դուրս է գալիս սրտից և ֆիզիոլոգիական ապաստան է գտնում ստամոքսի մեջ՝ ճարպաշերտերով պաշտպանվելու համար սրտակեղեք շրջապատից:
        Ամպամած գիշերին, անցնելով անթափանց վարագույրի հետև, աստղերը հետաձգում են երկրաբնակների համար նախատեսված անվճար ներկայացումը: Շնորհակալ են միայն աստղագետները՝ լրացուցիչ հանգստյան գիշերի համար, թեև իրենց աստղագուշակությամբ նմանապես պարտավոր էին կանխատեսել Չիփի աղետը: Չիփից հրաժարված հավի կորեկապատկեր երազը համարեցին պետական հանցագործություն, և աղվեսի թելադրանքով աքլորը նրան դատապարտեց հետմահու բանտարկության՝ չիփավորվածի ստամոքսի մեջ: Չիպի թագավորության ժամանակ, միմյանց հետ ծանոթանալիս, անուն-ազգանուն և նույնիսկ հայրանունի փոխարեն պիտի ասեն իրենց թվահամարակալումը: Ով մոռանա իր համարը, զույգ ձեռքերը թուլանան: Ով հիշի ուրիշի համարը, փեշի մեջ քար կկուտակի և մոռացած կլինի նաև ավետարանական միջադեպը: Չիքչիպերը կզրկվեն դրամակերպ մանանայից՝ Աստծո աշխարհիկ տեղակալ թագավորի դեկրետի համաձայն, և տիկին բյուջեն կծածկի գոտուց ներքև իր մշտադալար ճեղքվածքը: Արտասահմանյան օրինավոր չիքչիփերը, իրենց բարոյական աջակցությամբ, կվերացնեն սովահար, տեղացի չիքչիփերի աղեստամոքսային  համակարգի խախտումները:
    Ի տարբերություն մարդասպանների՝ մեր հարազատ չիքչիփերը կդատապարտվեն դանդաղագործ մահապատժի: Սովաբուժության շնորհիվ նրանք կազատվեն ապրելու հիվանդությունից:
       Երբ հաչիփները հափչիվակերպ փռշտան, և չիքչիփերը նրանց չասեն՝ առողջություն, ապա հավանական է, որ երկրում սկսվի քաղաքացիական պատերազմ: ՈՒ դրանից խուսափելու համար՝ կկազմակերպվի հարևանային պատերազմ, և չիքչիփերը կմեկնեն ռազմաճակատ՝ հետմահու շքանշան ստանալու հույսով: Շքանշանները կմոռացվեն նրանց գերեզմանների չիփանտեղյակ որդերին: Չոփչոփիկ հաչիփները, կուշտուկուռ ուտելուց հետո, իրենց ճենճոտված ձեռքերը կլվանան պիղատոսավարի: Այն առիթով իրենց հավերին նվիրած երգը ադրբեջանցիները կերգեն հետևյալ կերպ. «Չիփ-չիփ չիփալարըմ…»: Եվ նրանց հավերը կբուժվեն վաղաժամ կլիմաքսից:
        Չիփը շուռ տված բիճ է, որ ձգտում է իշխանության՝ հանուն միլիոն, միլիոն, միլիոն թաքիխ ռոզ… /կամ թաքիխ բոզ/: Մինչ Պեպոն պիտի երգի. «Վայ էն մարդուն էս աշխարհում, որը խաչչիփ հաց է ուտում»՝ միջազգային կաշառատվությանը երեք միլիոն դոլարի ծախսի տակ գցելով, – մի թիվ, որ համարյա համընկնում է մի ազատ-անկախ հանրապետության բնակչության ստամոքսաքանակին:
    Խափշիկներն անգամ պիտի զարմանան, որ համաշ-   խարհային պատմության մեջ, չիփավազքի մարզաձևում, չընայած որ քիչ են, բայց… երկրորդ տեղն են գրավում հնամենի կովկասցիներ: «Ժավելի սպիրտ…», – Հայն է տալիս շրջիկ վաճառողը: «Հաճելի սպիրտ…», – լսում են հայրենասիրական ճառերից հոգնած ու կախընկած ականջները: Քիթը նմանապես կախվում է. ընդամենը երջանկության հոտն առավ: Բերանը կորցրեց իր հումորաձիգ ժպիտը, կամ պիտի… կամ՝ Չիփ պիտի…

Վարուժան Նալբանդյան՝ գրող

ՆԺԴԵՀԻ  ԱԶԳԱՇԱՀ ՄԻԱԿՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐՉԱՆԻՇԸ

         Այն Մահկանացուի սեպուհ օրինակ, որ, փայլուն գիտակցելով հանդերձ երկրային կյանքի ընդունայն միակությունը, չի խնայել այդ կենտ կյանքն իսկ հանուն իր «ես»-ից գերիվեր դասած հանրաշահերի (համազգային, համերկրային, համամարդկային…), նույն այդ Ամենեցու հալալ-զուլալ կենսական ուղին, որ, ըստ էության, համընկնում է ամեն սահմանային պահի վրահաս մահվան վտանգով ականապատված մարտական ուղուն, նույնչափ մահկանացու երկրավորների համար առավել արժեքավոր չէ՞ ու խորազդու:
      Այս հայահայեցակետից, մեղա˜, Բարձրյալ իմ, հավերժ   ու անվերջ մեղա˜, արդեն իսկ մահկանացուն կնքած անգամ Նժդեհի ոգով  դաստիարակությունն ու քարոզանին գործնականում անհամեմատ օգտընծա են, բանական (ռացիոնալ) ու արդյունավետ, քան՝ անմահ Երկնավորի: Զի Աստված… Աստված է մնում:
       Ի սկզբանե զերծ բարդույթներից ու բարդություններից՝ նա՝ Մեծամեծն Ամենակալն ու Ամենակարողը, ո’չ կորցնելու բան ունի, ո’չ՝ ձեռք բերելու… Իսկ շարքային արարածներիս էլ կենաց տնօրինման վերնոոսֆերայում նա, փաստորեն, այլ դերատվություն ու դերառույթ չունի, բացի, ըստ կամս կյանքեր բաշխելուց և հոգիներ առնելուց: Բոլոր դեպքերում ինքնին անվախճան, անհատնում ու անհաս հանդիսանալով:
         Եվ ոչ ոք է ի զորու նրա Արարչագերզոր Խոսքն ու Գործը բավականաչափ ճանաչել-ըմբռնելու, սեփականելու մտքով-սրտով, որպեսզի դեռ (ո˜ւր մնաց) հանդգնի կրկնել-ընդօրինակել (հումպետս չի ասված՝ անիմանալի է ու անմեկնելի Աստծո ճանապարհը)…
      Սակայն եթե անգամ Աստվածային ինքնազոհաբերում, ապա, իբրև գերագույն Աստվածանշան՝ հարություն-վերհառնումի խորհրդով, եթե խաչելիություն, ապա նոր գալստյան, հերթական երկնաերկրակյանքի հեռանկարով ու, որ պակաս էական չէ, այդ խորհուրդ – հեռանկարի կանխագիտակցմամբ**…
       Մինչդեռ վերջավոր, այն էլ՝ թիթեռնաթիռ կարճատևության, գերայն էլ՝ զգալի մասամբ ազատազուրկ, երկրային կյանքով ապրած լավագույն մարդը՝ Ցեղայրն ու Զոհայրը, որպիսին է հիրավի ոչ այլ ոք, քան Նժդեհն ինքը, իրականում հենց ամենից ուսանելի ու համոզկեր մարմնացումն է այն մշտաճիշտ ուղենիշի, այն անփուլեկ ալեքսանդրյան*** փարոսի, թե ինչպես կարելի է և ինչպես է պետք ապրել միակ կյանքը հանրապես (1., 2.)՝ հանուն չէ թե սեփական անձի անձուկ շահերի, այլ՝ այլոց, ի սեր և ի շահ Հայրենիքի, ազգի և ողջ մարդկության բարօրության:
    Ընդսմին՝ այդպիսի կյանքի նշանախոսք – նշանագործ կարող են ծառայել արդեն դասականացած հետևյալ նժդեհյան վճռակները՝ ապրված և ապրեցնող մահահաղթ վճռականությամբ, «Մեռնելու կամք» ծրագրահոդվածային վերտառության ներքո. «Ազգերն իրենց Հայրենիքի գոյությունը մարդկության առջև արդարացնում են իրենց հերոսների մահով, հերոսներ, որոնց համար մահը հաղթանակ ու հարություն է միաժամանակ», «Վախը դադարում է, վտանգը տեղի է տալիս, մահը մեռնում է, հենց որ մարդու որդին իր գիտակցության ամբողջ զորությամբ կրկնում է – ես էլ Աստծու որդին եմ», «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել», «Զոհաբերի˜ր, զոհաբերի˜ր անվերջ, առանց մնացորդի: Զոհաբերի˜ր ու տանջվի˜ր բավականության լուսափայլ ժպիտը երեսիդ… Եվ դու կմոտենաս Աստծուն, դու կըդառնաս մարդ Աստված…»:
      …Եվ, ինչ խոսք, առանց վերակենդանացման կամ «վերամարմնավորման» մազաչափ հույսի, առանց ի վերուստ վարձահատուցվելու ակնկալման. որքան անխուսափելի է մահը, նույնքան անկասելի է (,) մահազանց բոլորանվիրումը՝ մեկեն երկարժեք, ավելի քան էլ խորախորհուրդ է բուն մահվան՝ անմահությանը սահմանակցող եղիշեական իմաստ(ն)ագործվածությունը… և ո՞վ, ո՞վ կարող է հակաճառել, թե Աստվածային չեն նժդեհյան բաց դասերը… ով-ով, բայց արդարադատ Աստված Ինքը, հուսամ, չի դատափետի ու… նույն մահվան չի դատապարտի Իր անխոնարհ ծառայիս…

 * Խորհրդանշաբար՝ «Նժդեհ» մականվան սակավածանոթ բառարժեքը (ըստ քաջահայտ հայդատամարտիկ Վարուժան Կարապետյանի):
 **  Առանձին խորհրդածության, գուցեև քարկոծության ծանրակշիռ առարկա է այն «ցնորախռովարարական» հարցը, թե Աստծո աջով, «իբր» ըստ յուր պատկերի և նմանության, ստեղծված ադամորդու բոլոր պատվիրազանցությունների և (հ)ոգեարատների, չարիքների ու կարիքների, ոճիրների ու կնճիռների, մի խոսքով՝ մարդկության բոլոր անմարդկայնությունների հիմնաղբյուր-փիլիսոփայական գայթաքարը արդյո՞ք այդ գլխավոր (հ)անգիտության՝ Աստծո մշտական ինքնամենաշնորհը մնացող ֆիզիկական անմահության չքությունը չէ կամ գեթ այն հնարավորության ապարդյուն փնտրտուքը, որ ադամորդին գեթ իր կամքով հրաժեշտ տա կյանքին…
 ***  Կրկին հայտանշական է բուն «ալեքսանդր» հատկանվան ստուգաբանությունը՝ «մարդափրկիչ», «մարդապահ»…

ՆԺԴԵՀԻ ՀԱՆՐԱՇԱՀ ՄԻԱԿՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՆԻՇԸ

     Որպեսզի իրարահաջորդ աճող սերունդներն ստանան լիարժեք համայնանպաստ դաստիարակություն և հարաճուն էլ զարգացման ներզորույթ՝ ազգային ու միջազգային բարձրագույն չափանմուշների լույսով, անհրաժեշտ է, և բավարար, որ այդ դաստիարակությունն ու ներզորույթը հենակայանվեն ճշմարիտ նժդեհականության, որպես տիպարակից, ա) կենսաձև-կենսաբովանդակության ու բ) գաղափարախոսություն-գաղափարախոսության, զուգաերկմիասնական առաջաբերդերի վրա:
     Պարզառավել՝ Գարեգին Նժդեհն ինքնաբավ մշտա(մենա)մեծություն է, որ ծածկում-պարփակում է ազգի գերարժույթների և արժեկողմնորոշիչների բովանդակ մեկնադաշտը. միմիայն Նժդեհի անանց ու բարեգալեբեր (իմա՝ գալիքշտկիչ) ներկայությունը, նժդեհյան կենսապատումի ու սխրագործությանց (հ)ոգեյուրացումը, առեղծազերծ նժդեհյան արտերևույթ-ֆենոմենի ընդամենը համարժեք իմաստավորանքը (ոչ բնավ, քավ լիցի, ուռճացված, գերագնահատված ու ֆետիշացված, որպիսիք իսկի կարելի իսկ չեն՝ թե’ թույլատրելիության, թե’ հնարինության ենթիմաստներով) արդեն միանգամայն բավարար են ու սպառիչ՝ սեփական Ազնվացեղի (կեն)արար արմատներից չկտրվելու, ազգային ու համամարդկային կատար(ել)ամետ հատկանիշների ուղեցույց աստղի ներքո շարունակական հոգեբարոյական, գաղափարաիրավական, ընկերատնտեսական, ռազմաքաղաքական վերելքն ապահովելու և, եթե կուզեք, հենց ապահովագրելու էլ համար:
     Նմանատիպ(ար) այլ մեծություններ պարզապես չկան. փոքրիշատե մերձեցյալներն էլ լոկ անհրաժեշտ են, բայց՝ ոչ բավարար:
      Դեհ իսկ մյուս ազգերին, ըստ իս, մխիթարիչ ու միաժամանակ խթանիչ պիտի որ պատկերանա սույն ճարտասանական հիմնահարցը՝ մի՞թե առհասարակ կարող են լինել այդօրինակ անզուգական՝ ինքնապես ու մինապես քաղաքակրթածին վսեմայրեր, անօրինակ (,) բյուրաբյուրեղացուցիչ՝ հարակարծորեն (պարադոքսաբար) համամարդամփոփ գերանհատականություններ, հետմահու մինչև անգամ՝ երկնուստ, ողջերի ողջ երկրային կյանքի վրա բազմառում հարազդեցություն գործելու առաքելված Շնորհառուներ…
     ՈՒրեմն՝ ամենազգի բանամարդուց համար, ազգեազգ՝ Հավերժ Նժդեհ ու «իզեն»-որեն ի Նժդեհ…

Գարեգին Ղազարյան
Բերձոր

ՆԺԴԵՀԻՆ

Շատ էր բզկտվել ժողովուրդը մեր,
Ապրել էր դարեր ոսոխների մեջ,
Մեզ մի ոգի էր հարկավոր անմեռ,
Մեզ հարկավոր էր մի կրակ անշեջ:

ՈՒ օրհասական այդ դժվար պահին
Հայ Աստծո որդին մեր երկիր իջավ՝
Իր հետ բերելով հեթանոս ոգին,
Անմար կրակներ ու մի պայծառ ջահ:

Անունը նրա Նժդեհ էր: Օ˜, ո’չ,
Ո’չ աստանդական մի պանդուխտ տկար,
Նա շատ էր հզոր, մի խոլ մարտագոչ՝
ՈՒղղված գայլերին՝ վայրի, ապիկար:

Կապույտ երկնքից նա իր հետ բերեց
Սրեր, վահաններ, մարտիկներ անմահ,
Թույլ ժողովրդին նա ուժ պարգևեց,
Որպես սրբազան, անըստգյուտ ընծա:

Այդ ուժից բացի, իր ժողովրդին
Նա հզոր կյանքի գաղափար տվեց,
Նրանից գիտենք, որ թշնամու դին
Միայն կարող է մեզ հզոր դարձնել:

Երկնքից եկավ ու երկինք գնաց,
Համբարձվեց, կանգնեց Վահագնի կողքին,
Նրա մեհյանում միշտ պիտի ծխա
Պարտվա’ծ, անարգվա’ծ մեր թշնամու դին:

ԱՐԵՎ ԵՎ ԽԱՉ

Մի ամբողջ երկիր բռնկվեց հրով,
Բոցավառվեցին տաճարները վեհ,
Մի խումբ ռազմիկներ հրով ու սրով
Խաչ բարձրացրեցին սուրբ երկիրը մեր:
Բարձր սարերի սեգ գագաթներից
Գլորվեցին ցած արձանները սուրբ:
Ո՞վ էր դա տեսել, որ բարձունքներից
Աստվածներն իջնեն դեպ վիհերը մութ:
ՈՒ հետո հանկարծ մի սուտ մարգարե
Մի կերպ մագլցեց լեռան գագաթին
Եվ ձայնեց. «Հայե’ր, ձեր հոգին հրե
Դուք պիտի զոհեք իմ փայտե խաչին»:
ՈՒ մի հսկա գետ՝ սուրբ Արածանին,
Որ հուր էր առաջ, ջուր դարձավ հիմա,
Եվ սուտ մարգարեն՝ խաչը իր ձեռքին
Սկսեց շիջել երկրի հուրն անմար:
Մի ամբողջ երկիր վիհը նետեցին,
Մի ամբողջ աշխարհ կործանվեց սրով,
 Խորը թաղեցին, ամուր ծածկեցին
Հենց Հայոց երկրի թանկարժեք քարով:
ՈՒ եթե առաջ վաղ առավոտյան
Բագինի ծուխն էր լեռների վրա,
Հայոց երկնքում՝ արև-կարկեհան,
Կապույտ եթերում ներբողներ անահ,
Հիմա սկսում է տարածվել տաղտուկ
Քրիստոնեական մի ժամերգության,
Կարմիր արևը էլ չունի երկունք,
Դարձել է համակ թախիծ, տխրության…
Թվում էր՝ մեռավ հեթանոս հոգին,
Թե հրեան հաղթեց աստվածներին մեր,
Բայց, ո’չ, նայեցեք կապույտ երկնքին
Եվ դուք կտեսնեք մի հսկա արև:
Լույս է պարգևում Հայոց աշխարհին
Հսկա արևը՝ բոց ու ոսկեթև.
Մի՞թե անխելք չեն, որ ցանկանում են
Լույս-Արեգակը խաչով կործանել…

                Արամ Մեհյան

ԵՐԴՄԱՆ ՀԱՆԳԱՆԱԿ

Ես պիտի փայփայեմ և զորացնեմ այն եղբորս,
որ իր միտքը միացնում է իմ մտքին:

Հավատի տունը իմ մեջ պիտի կառուցեմ
ու կամքիս թիրախը պիտի հստակորեն սևեռեմ
և ոսկե շղթայումի օղակները մեկ առ մեկ
նվեր պիտի տամ ամեն հայի:

Օղակ առ օղակ ամրակապվելով՝
իմ ճամփան պիտի հարթեմ
և պիտի կործանեմ թշնամուս,
Աստծուն հայտնի բոլոր զենքերով:

Առավոտյան և երեկոյան աղոթքիս շաղախով
կամուրջներ պիտի կառուցեմ
և աշխարհը իմ ափի մեջ պիտի լինի:

Վրեժի պատգամը բոլոր հավատացյալների
օջախի մեջ անմարելի արթուն պիտի պահեմ:

Աշխարհի որ ծայրում էլ լինեմ,
Իմ ոգին և միտքը հայրենիքի համար պիտի պտուղ տա:

Իմ տասնորդը և ավելին պիտի գանձատուն հասցնեմ
և պիտի գերազանցեմ սեփական անձս՝ պարտքի համար:

Արդարատեր Պապերիս գործերով պիտի
 ծառայեմ հավիտենությանը
և նրանց հավատարմությամբ պիտի
ամրապնդեմ ողնաշարս:
Իմ թափած արյան հրդեհները պիտի լուսավորեն
մեղսագործների դեմքերը դատաստանի առաջ:

Իմ զենքերից առավել բարբարոսի
զենքին պիտի տիրապետեմ:
Իմ խոսքը արդյունք պիտի լինի
և միայն իմ գործերը պիտի հիշեցնեն իմ գոյությունը:

Սեփական քայլերս պիտի դատեմ
և անմիտ բարությունս, անստույգ վստահությունս
պիտի պատժեմ:

Իմ մահից հետո էլ պիտի միշտ շարքում լինեմ
և իմ զորավարը մայրերի զուսպ ուրախությունը պիտի լինի:

Իմ ամեն օրվա մեջ ջերմացնող արևը
սրբությունները արթուն պահելը պիտի լինի:

Աստվածատուր օրենքներով պիտի հաստատվեմ
 իմ Երկրում:

  Սուրեն Գրիգորյան՝ բանաստեղծ
 
ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Հայը անցյալ է,
Հայը ներկա է,
Հայը գալիք է…
Թշնամիները հայի
չարությունից ու ոխից (եթե
ուզում են և եթե այլ ելք չունեն)
կարող են կաղկանձել, ոռնալ ու հաչել,
ինչպես իրենց խորհրդանիշը դարձած
գորշ գայլերն ու վերջիններիս այլ ցեղակիցներ:
Սակայն հայը պիտի ապրի՝
Աստծուց իրեն պարգև տրված
և որպես ծննդավայրը մեկընդմիշտ վիճակված
Հայկական բարձրիկ լեռնաշխարհում:
Այսուհետև հայի հարատևության
ժամանակը կախում չունի
ոչ քոչվորների ներխուժումներից,
և ոչ նենգացու հարևանների դավերից:
Այսուհետև հայի հարատևության
ժամանակը վավեր է՝
մինչև աշխարհի վերջը…

                        * * *
Մեր նախնյաց սիրասուն երկիրը, որ
Մեծ Հայք ու Հայոց Տուն են կոչել,
Ավերվել է ամեն մի դար,
ՈՒ քոչվոր ամեն մի ցեղ
Հետքն է թողել իր վայրագությունից:

Քսան դար անվերջ-շարունակ
Հաջորդել են գաղթ, ավեր ու նախճիր,
Երկիրդ դատարկվել է հայ ու հայությունից,
Պատմական քարտեզդ կտրատվել, վերափոխվել
Դարձել է օտարինն ու օտարաշունչ:

Եվ միայն Սուրբ հողդ է պահում
Անմեռ հուշ-հիշատակները,
Քո զավակների արյուն-արցունքից,
Որ առատորեն հեղվել է ամեն թիզում…

                                                     Արմեն Կարապետյան՝
պատմաբան

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։